Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/5980/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/5980/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/5980/05/207 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ ըստ հայցի «ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 11.08.2020 թվականի թիվ 3002886 ակտը մասնակի՝ 1-ին կետի՝ շահութահարկի մասով, վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ 1-ին կետի՝ շահութահարկի մասով վերացնել Կոմիտեի 11.08.2020 թվականի թիվ 3002886 ակտը: 2 ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դա

Ամբողջ Տեքստ

Հաւ 222"

Մարո .

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5980/05/20

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5980/05/20

Նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան

Դատավորներ՝ Կ. Գնորգյան

Է. Նահապետյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ.ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի ապրիլի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ ըստ հայցի «ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 11.08.2020 թվականի թիվ 3002886 ակտը մասնակի՝ 1-ին կետի՝ շահութահարկի մասով, վերացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է մասնակի՝ 1-ին կետի՝ շահութահարկի մասով վերացնել Կոմիտեի 11.08.2020 թվականի թիվ 3002886 ակտը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 01.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի ն դատական ծախսերի դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 01.04.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածները, 114-րդ հոդվածի 5-րդ մասը, սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-րդ կետի «ա» ենթակետը ն ՀՀ կառավարության 05.10.2017 թվականի թիվ 1373-Ն որոշման թիվ 1 հավելվածով հաստատված Կարգի 6-րդ, 22-րդ ն 23րդ կետերը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վիճարկվող ստուգման ակտով տրվել են թույլ տրված իրավախախտման արձանագրման բոլոր փաստական ն իրավական հիմնավորումները: Գործում առկա Ընկերութան կողմից տրամադրված տեղեկանքն արտացոլում է :Կտրամադրված կարճաժամկետ փոխառության գումարների շարժը, որում արտացոլված են նան դրամարկղի մուտքի օրդերներով արտացոլված գումարները: Հետնաբար, ստուգման ակտին կցված տրամադրված օրդերներով արտացոլված պարտավորություների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն արտացոլում է ստացված ն մարված փոխառության գումարները ժամանակագրական կարգով, որի համաձայն՝ 31.10.2016 թվականի դրությամբ կարճաժամկետ փոխառության մնացորդը կազմել է 400.000.000 դրամ, որն էլ հիմք է ընդունվել ստուգման ակտով արձանագրված խախտումն արձանագրելու ն պարտավորությունները հաշվարկելու համար:

Սուն դեպքում, Ընկերությանը պարբերաբար տրամադրվել են փոխառության գումարներ, ն Ընկերության կողմից պարբերաբար կատարվել են այդ գումարների մարումներ, մյուս կողմից Ընկերությունում առկա չէ փոխառության տրամադրման վերաբերյալ պայմանագիր, որով կորոշվի նան փոխառության գումարների տրամադրման ժամկետները: Որնէ կերպ չի հիմնավորվում, թե որ փոխառության գումարները որ պայմանագրի հիման վրա են տրվել ն կատարված մարումներով որ փոխառության գումարներն են մարվել: Գործում առկա 26.02.2010 թվականով թվագրված համար Վ2Զ փոխառության պայմանագիրը 20.06.2019 թվականին նշանակված դատափաստաթղթաբանական փորձաքննության թիվ 1817109 եզրակացության համաձայն՝ ունի 1 տարվա կատարման վաղեմություն՝ հաշված փորձաքննության կատարման օրվանից: Հետնաբար, նշված դրույթի ուժով՝ մարվել են ավելի վաղ առաջացած փոխառության գումարները, Ա այս պարագայում Ընկերության ունեցած

Յ

փոխառության պարտավորություններից 2018 թվականին անհուսալի են դարձել 31.10.2016 թվականի դրությամբ կարճաժամկետ փոխառության գումարները, որն էլ հիմք է ընդունվել ստուգումն իրականացնող տեսուչների կողմից:

Որնէ կերպ չի հաստատվում Վերաքննիչ դատարանի համոզմունքը 20 տարի ժամկետով տրամադրված փոխառության գումարների վերաբերյալ, քանի որ գործում առկա չէ ն հայցվորի կողմից Դատարանին չի ներկայացվել դատարանի համոզմունքը հիմնավորող որնէ ապացույց: Ինչ վերաբերում է գործում առկա դրամարկղի օրդերներին, ապա դրանք որնէ կերպ չեն կարող հիմք ընդունվել փոխառության գումարները 20 տարի ժամկետով տրված լինելու փաստը հաստատված համարելու համար, քանի որ կասկածելի է այդ օրդերների գրառումների իսկությունը, առավել նս, երբ փորձաքննությամբ հաստատվել է 26.02.2010 թվականի ամսաթվով թվագրված պայմանագրի ընդամենը 1 տարվա վաղեմություն ունենալու հանգամանքը:

Տվյալ դեպքում ստուգման ակտում նշված փաստական հանգամանքների շարադրանքը՝ որպես ստուգմամբ բացահայտված խախտումների նկարագրություն, ամրապնդվում է վարչական մարմնի կողմից ստուգման ընթացքում ձեռք բերված համապատասխան ապացույցներով, քրեական գործի նյութերով, որոնք հաստատում են հարկային իրավախախտման առկայությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտություն, չի պարզել գործի փաստական հանգամանքները, կայացված որոշմամբ չի հիմնավորել իր եզրահանգումները, որպես ապացույցներ չի գնահատել դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված 23.11.2017 թվականի քաղվածքի համաձայն՝ «ՍԵՎ ԿԱԿԱՉ» Ա/Կ-ն Ընկերության իրավանախորդն է եղել (հատոր 1-ին, գ.թ. 15-16):

2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության կողմից 11.07.2019 թվականի՝ փորձագետի թիվ 18171901 եզրակացության համաձայն՝ «1. Փորձաքննությանը տրամադրված 26.02.2010 թվականին թվագրված Ա ՎԶ փոխառության պայմանագրում առկա թվով երկու ստորագրություններն ունեն մինչե 1 (մեկ) տարվա կատարման վաղեմություն հաշված փորձաքննության կատարման օրվանից: 2. ժամանակագրական տեսանկյունից ավելի ճշգրիտ պարզել վերը նշված ստորագրությունների կատարման վաղեմությունը՝ հնարավոր չէ, համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով: 3. Պարզել փորձաքննությանը տրամադրված 26.02.2010 թվականին թվագրված Ւ Վ2 փոխառության պայմանագրում առկա կլոր կնիքի

4

դրոշմի կատարման վաղեմություն հնարավոր չէ, համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով» (հատոր 1-ին, գ.թ. 48-51):

3) Կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ բաժնի քննիչի 14.11.2019 թվականի «Մասնագիտական ստուգում նշանակելու մասին» որոշման համաձայն՝ թիվ 83166519 քրեական գործով Ընկերությունում նշանակվել է համալիր հարկային ստուգում՝ ընդգրկելով նախկինում չստուգված ժամանակահատավածը՝ ըստ հարկատեսակների (վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 10-11):

4) Կոմիտեի նախագահի 13.12.2019 թվականի թիվ 3002886 հանձնարարագրով Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 9 բաժնի գլխավոր հարկային տեսուչներին հանձնարարվել է, ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի, 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետին համապատասխան, Կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ բաժնի քննիչ Ա. Արմենակյանի «Մասնագիտական ստուգում նշանակելու մասին» 14.11.2019 թվականի որոշման հիման վրա, Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում, այդ թվում` շահութահարկի գծով՝ 01.01.2018-31.12.2018 թվականները որպես ստուգվող ժամանակաշրջան ընդգրկելով (վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 3):

5) Կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության կողմից 11.08.2020 թվականին կազմված թիվ 3002886 ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ Ընկերության կողմից ստուգմանը ներկայացված սկզբնական հաշվապահական փաստաթղթերի (դրամարկղի մուտքի ն ելքի օրդերներ, դրամարկղային գրքեր), դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի, ինչպես նան համաձայն «Հարկային օրենսգրքի» 350-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ հարկային հսկողության ընթացքում օգտագործվող քրեական վարույթ իրականացնող մարմինների տրամադրած տվյալներ ն ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում արտացոլված տվյալների համադրումից պարզվել է, որ համաձայն ՀՀ ՊեԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Արմենակյանի կողմից տրամադրված տվյալների` 26.02.2010 թվականի ամսաթվով թվագրված համար ՎԶ փոխառության պայմանագիրը, որի համաձայն՝ ֆիզիկական անձ Տիգրան Դանիելյանը «Սն ԿԱԿԱՉ» /ներկայիս «ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ)/ պարտավորվում է հանձնել /մաս-մաս կամ միանգամից/ 400.000.000 ՀՀ դրամ, 20.06.2019 թվականին նշանակված դատափաստաթղթաբանական փորձաքննության թիվ 1817109 եզրակացության համաձայն` ՎԶ փոխառության պայմանագրում առկա թվով 2 ստորագրություններն ունեն 1 տարվա կատարման վաղեմություն հաշված փորձաքննության կատարման օրվանից: Համաձայն ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչի կողմից տրամադրված տեղեկանքի՝ կարճաժամկետ փոխառության գումարների շարժի վերաբերյալ ընկերությանը 2018 թվականի համախառն եկամուտը պակաս է ցույց տվել 122659479 դրամի չափով: Խախտվել են ՀՀ Կառավարության 05.10.2017 թվականի 1373-Ն որոշման թիվ 1 հավելվածի 22-րդ ն 23-րդ կետերի պահանջները՝ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-օրվանից համարվում է անհուսալի, անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքերը ենթակա են դուրս գրման անհուսալի դառնալու հաշվետու տարում՝ 2018 թվականին, որն էլ պետք է հաշվի առնվի հաշվետու տարվա հարկվող շահույթը կամ հարկային վնաս որոշելիս որպես եկամուտ: Իսկ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 11-րդ կետի «ա»

5

ենթակետի՝ Կառավարության սահմանված կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարները /ֆիզ. անձ Տիգրան Դանիելյանից ստացված կարճամկետ փոխառություններ/ համարվում են եկամուտ:

Վերը նշված խախտումների հետնանքով 2018 թվականի շահութահարկով հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել 122659479 դրամի չափով: ՀՀ հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված 2018 թվականի լրացուցիչ շահութահարկի գումարը կկազմի 24531896 դրամ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի՝ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր հարկային հաշվարկում հարկի գումարն Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը՝ 24531896 դրամ, ինչպես նան տուգանք այդ գումարի 50 տոկոսի չափով՝ 12265948 դրամ: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հաշվարկվում է տույժ' հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չմուծված հարկի գումարի 0.075756-ի չափով մինչն 20.04.2020 թվականը ն 21.04.2020 թվականից 0.0474-ի չափով, ընդամենը՝ 7824449 դրամ: Շահութահարկի գծով ենթակա է բյուջե լրացուցիչ գանձման 44622293 դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12-14):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թուլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առավելապես դատարանի կողմից ստուգման ըեթացքում ձեռք բերված ապացույցների գնահատման կարնորության ընեդգծմամբ անդրադառեալ ստուգման ակտի հիմեավորվածության օրենսդրական պահանջի նշանակությանն իեչպես պետության կողմից հարկային քաղաքականության պատշաճ վարման, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության կառուցակարգերի արդյունավետ իրացման համատեքստում:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

6

ՀՀ սահմանադրական դատարանը 30.01.2013 թվականի թիվ ՍԴՈ-Հ073 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ սեփականության պաշտպանությանն ուղղված սահմանադրական Ա միջազգային իրավական դրույթները չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

Անդրադառնալով տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ն հարկեր մուծելու ու պետական բյուջե մուտքագրվող այլ վճարումներ կատարելու պարտականության սահմանադրաիրավական բովանդակությանը՝ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունն իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն է ապահովում անձանց (տնտեսավարող սուբյեկտների) համար ազատորեն օգտագործելու սեփական ընդունակություննեն ու գույքն օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար: Միաժամանակ, այդ ազատության սկզբունքը բացարձակ չէ ն ինչպես պետության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների առջն դնում է կոնկրետ պարտականություններ: Այսպես, պետության հիմնական գործառույթն է ապահովել այդ ազատության երաշխավորման անհրաժեշտ իրավական ն տնտեսական պայմաններ, իսկ տնտեսավարող սուբյեկտների պարտականությունն է իրենց գործունեությունը ծավալել օրենսդրությամբ սահմանված կարգով ու շրջանակներում, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ու չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Այն սահմանադրաիրավական պարտականություն է, որը պայմանավորված է հասարակության ու պետության համար դրա կենսական կարնորությամբ ու նշանակությամբ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 18.02.2014 թվականի թիվ ՍԴՈՌ-1139 որոշում):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկերի, տուրքերի ն պարտադիր այլ վճարների սահմանումը Ա նշված դրամական պարտավորությունների պատշաճ կատարումը պետության ֆինանսատնտեսական առումով կայունության երաշխիքներից մեկն է, որի հաշվառմամբ էլ պետությունը լիարժեք իրավասու է իրավական հարկադրանքի միջոցների դիմելու օրենքով նախատեսված հիշյալ պարտականությունը չկատարելու պարագայում, որպիսի լիազորության իրացումն ամեննին չի հանգեցնում անձի սեփականության իրավունքի խախտման, իսկ իրավական հարկադրանքի միջոցի սահմանումն օրենսդրական կարգավորումներով հստակ նախատեսված ընթացակարգի, մասնավորապես՝ իրավասու մարմինների կողմից իրականացված ստուգումների հետնանքն է:

Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստուգումն իրավական նորմերով հստակ կարգավորվող ընթացակարգ է, որի միջոցով պետությունը պարզում է տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրենց գործունեության վերաբերյալ պետությանը տրամադրվող տեղեկությունների արժանահավատությունը, ինչպես նան այդ գործունեության համապատասխանությունն իրավական ակտերի պահանջներին: ԼՍտուգման՝ որպես իրավական գործընթացի անհրաժեշտություն Օ:առավելապես պայմանավորված է տնտեսական գործունեության բազմազանության, դրանում մեծ քանակությամբ սուբյեկտների ներգրավվածության

7

պայմաններում տնտեսվարող սուբյեկտների պետության հանդեպ ունեցած պարտականությունների կատարման ապահովման նկատառումով:

Այսպես՝ ՀՀ. հարկային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպություններիի վերակազմակերպման դեպքերում՝ իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նան իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ նույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ն կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում՝ ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու հետնյալ տեսակների հարկային ստուգումները.

3 համալիր հարկային ստուգում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նան հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգում.

2) թեմատիկ հարկային ստուգում՝ հարկ վճարողի գործունեությանն առնչվող՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի՝ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին պահանջի (պահանջների) կատարման ստուգում:

Վերոգրյալ իրավական կարգավորումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգիրքը, հստակ սահմանելով հարկային ստուգման նպատակները, այն է՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ն կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում՝ ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը իրավական կարգավորման է ենթարկել ինչպես ստուգման իրականացման ընթացակարգային կանոնները, այնպես էլ սահմանել է իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտին (նախագծին) ներկայացվող հստակ պահանջներ:

Մասնավորապես՝ Օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 342-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ստուգման արդյունքում կազմված ակտում (նախագծում) նշվում են՝

8

1) ակտի համարը, կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) ստուգման հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) հարկ վճարողի (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն (ՀՎՀՀ-ները), գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.

5) ստուգման փաստացի ժամանակահատվածը (սկիզբը ն ավարտը).

6) ստուգմամբ ընդգրկված հարցերը, դրանց մասով ստուգվող ժամանակաշրջանները (սկիզբը ն ավարտը).

7) ստուգմամբ ընդգրկված ն խախտում հայտնաբերված յուրաքանչյուր հարցի մասով՝

ա. խախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նան այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս),

բ. պատասխանատվությաան կիրառման նե հարկային ։պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս,

գ. պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային

պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը, Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկն ու վերահաշվարկը (եզրափակիչ մաս).

8) ստուգման հարցով խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում այդ մասին համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

9) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

10) նախագծում առարկություններ չունենալու մասին գրառում կատարելու համապատասխան դաշտերը.

11) ստուգման ակտում՝ դրա բողոքարկման ժամկետը ն մարմինը, որին կարող է այն բողոքարկվել, ներառյալ՝ դատարանը.

12) ստուգման ակտում՝ նախագծի վերաբերյալ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են ակտին) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ստուգման ակտի նախագծի` հարկ վճարողի օրինակին կցվում են՝

1) փորձագիտական եզրակացության՝ հարկային մարմնի կնքած պատճենը՝ ստուգման ընթացքում փորձաքենություն անցկացնելու դեպքում.

2) ուսումնասիրությունների ն վերլուծությունների վերաբերյալ տեղեկանքի՝ հարկային մարմնի կնքած պատճենը, եթե հարկային պարտավորություններն առաջադրվում են անուղղակի եղանակներով հարկ վճարողի հարկման բազաների ն հարկային պարտավորությունների գնահատման (վերագնահատման) հիման վրա.

9

3) խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի պատճենները, որոնք պիտանի ն անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման ն գնահատման համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վարչական ակտին ներկայացվող պահանջներ են սահմանված «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:

Այսպես՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ -քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող օրենսդրական պահանջներից մեկն այն է, որ վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական Աե իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը պետք է պարունակի դրա ընդունման հիմնավորումը, այսինքն՝ պետք է ունենա պատճառաբանական մաս:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտը պետք է ձնակերպվի հստակ ն հասկանալի: Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է, որ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը: Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմիեն ընտրել է տվյալ լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ ն 57-րդ հոդվածների վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը, այսինքն՝ վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները ն իրավական հիմքերը, որոնք հիմք են

10

հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար (տե'ս, «ԷՍԳԱ-ԿԵ» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության' թիվ ՎԴ/9457/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03. 07. 2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ վարչական ակտը հիմնավորելու՝ վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (րե'ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության աեձեագրայինե ն վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նան գտել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական ապաշտպանութան ն դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ դատարանին պարզելու այն փաստական ն իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (ե'ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոգրյալ։ ,.պատճառաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստուգմամբ բացահայտված խախտումները, նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նան այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս), պատասխանատվության կիրառման ն հարկային պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս), պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը, Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկն ու վերահաշվարկը ստուգման ակտում նշելու վարչական մարմնի պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, քանի որ օրենքի այդ պահանջների` վարչական մարմնի կողմից պահպանված լինելու պարագայում միայն դատարանի համար հնարավոր կլինի պարզել ստուգմամբ հայտնաբերված խախտումների առկայության կամ բացակայության հարցը: Ընդ որում, ստուգման ակտում բովանդակվող վերոգրյալ տեղեկությունները պետք է լինեն հնարավորինս հստակ՝ վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին հնարավորություն ընձեռելով գնահատելու ստուգման ակտի իրավաչափությունը, վարքագծի այն կանոնների ամբողջությունը, որոնք տնտեսվարող սուբյեկտի համար սահմանում են որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու պարտականություն, ինչպես նան առանձնացնել այն իրավաբանական

11

փաստերը՝ իրողությունները ն գործողությունները, որոնք հիմք են տալիս տնտեսվարող սուբյեկտին այս կամ այն իրավախախտումը վերագրելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից ստուգման ակտի հիմնավորվածության գնահատման, ի մասնավորի իրավաբանական .փաստերի՝ իրողությունները ն գործողությունները քննարկման առարկա դարձնելու ն ըստ այդմ՝ կիրառված պատասխանատվության իրավաչափության ստուգման համար առանցքային նշանակություն ունի ստուգման ակտին կցված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ակտում ներկայացված խախտումների նկարագրությունը, հաշվարկը առավելապես հիմնվում են ստուգման ընթացքում ձեռք բերված համապատասխան ապացույցների վրա:

Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նուն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը (ցուցմունքը), գրավոր ապացույցները, իրեղեն ապացույցները:

Նույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ 0ապացույցների գնահատումը ենթադրում է . ապացույցների տրամաբանական Օս իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բամվարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության,

12

հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

(..)

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել 5,պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում նե օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության ն, պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (րես Հայկ Սիմոնյանն ընդդեմ Գյումրու համայնքապետարանի" թիվ ՎԴՏ/0173/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

Այսպիսով՝ վերոգրյալ սպատտճառաբանությունների համատեքստում, վկայակոչված իրավական դիրքորոշումների լուսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանների կողմից ստուգման ակտի իրավաչափության գնահատման լիարժեքությունը պայմանավորված է ինչպես ակտում ներկայացված բովանդակության հիմնավորվածության փաստի արձանագրմամբ, այնպես էլ ներկայացված ապացույցների լրիվ ն օբյեկտիվ հետազոտմամբ:

Այլ կերպ ասած՝ դատարանը ստուգման ակտի հիմնավորվածությունը պետք է ստուգի ընթացակարգային ն բովանդակային ուսումնասիրության արդյունքում պարզելով, թե արդյոք հարկային մարմինը պահպանել է ՀՀ օրենսդրությամբ տվյալ ակտին ներկայացվող պահանջները, արդյոք վերջինիս կողմից պարզվել են գործի բոլոր փաստական հանգամանքները, գործի համար նշանակություն ունեցող բոլոր էական փաստերն արդյոք արձանագրվել են ակտի մեջ, թե՝ ոչ, արդյոք վարչական մարմինը հաշվի է առել կողմի ներկայացրած դիրքորոշումը` տվյալ ակտի վերաբերյալ, Ա արդյոք վարչական մարմնի իրականացրած վարչարարությունն իրականացվել է լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի քննության միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն վերոնշյալ հանգամանքների բացահայտման միջոցով դատարանը կարող է գնահատման առարկա դարձնել վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարության, տվյալ մարմնի կողմից կայացված վարչական ակտի իրավաչափության հարցը:

13

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը, դիմելով դատարան, խնդրել է մասնակի՝ 1-ին կետի՝ շահութահարկի մասով, վերացնել Կոմիտեի 11.08.2020 թվականի թիվ 3002886 ակտը:

Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «Սույն գործի փաստերից ն պատասխանողի դիրքորոշումից հետնում է, որ շահութահարկի գծով պարտավորություններե առաջադրելիս վարչական մարմեի կողմից հիմք է ընդունվել «Դանիելյան» ՍՊԸ-ի կարճաժամկեր փոխառությունների գծով ստացված ն մարված գումարների շարժի վերաբերյալ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքը (այսուհեւր նան' Տեղեկանք), ստուգումն իրականացրած տեսուչների կողմից դիտարկվել են միայն այե դեբիտորական ն կրեդիտորական շրջանառության գումարները, որոնք անհուսալի են դարձել 2018 թվականի ընթացքում (պարտքի օրվան հաջորդող 60-րդ օր -Է կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օր), համաձայն Տեղեկանքի' 31.10.2016 թվականի դրությամբ կարճաժամկետ փոխառության մնացորդը կազմել է 400.000.000 դրամ, նշված մեացորդից նվազեցվել են 3110.2016-30.12.2018 թվականների ժամանակահատվածում կատարված վճարումները (400.000.000-10.000.000- 20.148.000-23.192.525-70.000.000- 30.000.000-1.000.000-23.000.000-50.000.000-50.000.000):

Դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ պարզվել է, որ Տեղեկանքն արտացոլում է Ընկերությանը (իրավանախորդին) տրված փոխառությունների գումարների շարժը, այդ թվում' առաջին սյունակում արտացոլված են տվյալ ամսաթվի դրությամբ Ըեկերությանը տրված փոխառության գումարը, երկրորդ սյունակում՝ Ընկերության կողմից վերադարձված փոխառության գումարները, երրորդ սյունակում Ընկերությանը կրկին տրված փոխառության գումարները, իսկ վերջին սյունակում" փոխառության գումարի մնացորդը (անվիճելի փաստեր):

Տեղեկանքի ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ 25.12.2014 թվականից մինչն 3110.2016 թվականն Ընկերությանը պարբերաբար փրամադրվել են փոխառության գումարներ, ն Ընկերության կողմից կատարվել են այդ գումարների մարումներ, իսկ 31102016 ց թվականի դրությամբ Ընկերությանը կրեդիտորական պարտքի մնացորդը կազմել է 400.000.000 դրամ:

Ըեդ որում' ըստ Տեղեկանքի" 25.12.2014 թվականի դրությամբ Ընկերությանը (իրավանախորդին) տրամադրված է եղել 278.889.500 դրամ փոխառության գումար:

(-)

Միեչդեռ Տեղեկանքը չի պարունակում տվյալներ այն գործարքների մասին, որոնց հիման վրա Ընկերությանը (իրավանախորդին) տրվել են այդ գումարները, այդ թվում' պարտավորության կատարման ժամկետը ն այլն Ըեդ որում, Ակտում նշված չեն պարպտավորությունների առաջադրման համար հիմք հանդիսացած, Ըեկերությանը փրված փոխառության գործարքի (գործարքների) (ըստ Ակտի՝ Տիգրան Դանիելյանից ստացված կարճամկետ փոխառություններ) տվյալները, իսկ Ակտի անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերի շարքում առկա չեն այդ գործարքի (գործարքների) վերաբերյալ ապացույցներ: Մինչդեռ, ստուգման ակտի անբաժանելի մասե են հանդիսանում

14

խախտումներին ու դրանց արձանագրմանն առեչվող այն փաստաթղթերի պատճենները, որոնք պիտանի ն անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման ն գեահատման համար:

Նման պայմաններում հնարավոր չէ պարզել, թե վարչական մարմինը որպես հարկային պարպտավիորությունների առաջադրման հիմք Ընկերության հետ կեքված որ գործարքներն (գործարքը) է ընդունել, արդյոք դրանք կնքված են եղել որոշակի, թե' անորոշ ժամկետով:

Հեփնաբար, հեարավոր չէ եան հաստատված համարել այե փաստը, որ Ընկերությանը (իրավանախորդին) անորոշ ժամկերով տրվել են փոխառություններ, գոյացած կրեդիտորական պարտքը հանդիսացել է անհուսալի ն ենթակա է եղել դուրս գրման անհուսալի դառնալու հաշվետու տարում' 2018 թվականին, որն էլ պետք է հաշվի առեվեր հաշվետու տարվա հարկվող շահույթը կամ հարկային վնաս որոշելիս որպես եկամուտ:

(..)

Ըեկերությանը (իրավանախորդին) միեչն 3110.2016 թվականը փոխառության գործարքի (գործարքների) հիման վրա փոխանցվլ են գումարնե, ն այդ պարտավորություններն ունեցել են կատարման ժամկետ' 20 տարի:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Դատարանը գտեում է, որ սույն գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով չեն հաստատվում Ակտի Էին կետում եշված փաստերը, որի բացասական հետնանքները պետք է կրի պատասխանող վարչական մարմինը»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ «(...) վիճարկվող ակտի ուսումեասիրությունից պարզ չէ, թե ինչու է 2018 թվականին ընկերությունը համախառն եկամուտը պակաս ցույց տվել ն թե ինչ կերպ է հաշվարկվել 122659479 դրամը: Վերաքննիչ դատարանը նկատում է նան, որ եշվածի վերաբերյալ բողոքաբերը մանրամասնել է վերաքենիչ բողոքում, նշելով, որ ստուգումն իրականացրած տեսուչների կողմից դիտարկվել են միայն այն դեբիտորական ն կրեդիտորական շրջանառության գումարները, որոնք անհուսալի են դարձել 2018թ. ընթացքում /պարտքի օրվան հաջորդող 60-րդ օրը կրեդիտորական պարտ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/5980/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել