Գրիգորյան — ՀԿԴ/0094/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 202 թվականի մայիսի 22ին ՀՃՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան` Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62231221 քրեական գործն ըստ մեղադրանքի Ռ.Գրիգորյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46-445-րդ հոդվածի Լին մասով (5 դրվագ), ն մյուսների: 2. Հիմնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ պաշտպան Բ.Եղիազարյանի միջնորդությունը բավարարվել է ն մեղադրյալ Ռ.Գրիգորյանի նկ
Ամբողջ Տեքստ
ջ- . ՇԿԴ/0094/01/23
"ԱՏ 7 ՏՎԵ
225) ՔԻՆ (Վի.
7 ՀԱՏԱԾ ծ
| րե Վ
ՆԱԽՔ 6»
կ Աոթն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Կ.Ամիրյան
2024 թվականի օգոստոսի 29-ին քաղաք Երնանում
ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
՞Նախագահությամբ՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ ԵԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ո.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռեբեկա Վոլոդյայի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
Լ 202 թվականի մայիսի 22ին ՀՃՀայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նան` Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 62231221 քրեական գործն ըստ մեղադրանքի Ռ.Գրիգորյանի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 46-445-րդ հոդվածի Լին մասով (5 դրվագ), ն մյուսների:
2. Հիմնական դատալսումների ընթացքում, Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ պաշտպան Բ.Եղիազարյանի միջնորդությունը բավարարվել է ն մեղադրյալ Ռ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
3. Վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ
հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ ԱԳնորգյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2024 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունիսի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտով թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, մասնավորապես՝
Յ
խախտվել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ, 9-րդ ն 83-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթների պահանջները, Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել ն կիրառվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ նյութական իրավունքի նորմերը, մասնավորապես՝ կիրառվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չի կիրառվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչի արդյունքում առանց իրավաչափ հիմքի անփոփոխ է թողնվել Առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ազդել է վարույթի ելքի վրա, ն միաժամանակ բողոքում բարձրացված հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ հետնյալ հարցադրմանը պատասխանելու համատեքստում. արդյո՞ք անձի վիճակը բարելավող նոր օրենքի հիման վրա արարքը վերաորակելու դեպքում կիրառելի են դրա համար վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ հին օրենսգրքի դրույթները:
5Լ Այսպես` բողոքաբերը, մեջբերելով վերաբերելի օրենսդրական կարգավորումները, նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցակազմի պատժի մեղմացման հանգամանքով պայմանավորված՝ Ռ.Գրիգորյանի կողմից կատարված արարքները
համապատասխանել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մասին, որոնք դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, իսկ արարքները կատարելու պահին գործող օրենսգրքով դրանք դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին: Այսինքն` Ռ.Գրիգորյանի կատարած արարքներին հետադարձ ուժ տալու (նոր օրենքով պատիժը մեղմացվել է) հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման ուժով նրա արարքները համապատասխանել են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մասին (հանդիսանում են ոչ մեծ ծանրության հանցանքներ), որոնց վաղեմության ժամկետը 5 տարի է, ուստի այն դեռնս չի անցել (լրանալու է 2026 թվականի հոկտեմբերին):
5.2. Բողոքաբերի պնդմամբ` Ռ.Գրիգորյանի վիճակը բարելավող օրենքին (պատժի մեղմացման հիմքով) իրավացիորեն հետադարձ ուժ տալով` ստորադաս
4
դատարանները ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ ն 9րդ հոդվածների դրույթների խախտմամբ, միաժամանակ, կրկին հետադարձ ուժ են տվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի` վաղեմության ժամկետները սահմանող դրույթներին այն դեպքում, երբ արարքների կատարման պահին գործող օրենքով Ռ.Գրիգորյանի կատարած արարքները հանդիսացել են միջին ծանրության հանցագործություններ, որոնց դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը 5 տարի է:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 20-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Ռեբեկա Գրիգորյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է ներկայացվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) այն բանի համար, որ «(.) /Ն/ա, պաշտոնատար անձ հանդիսացող «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհեւր` ՊՈԱԿ) տփեօրեն Կարինե Թադնոսյանի հետ ունեցած ազգակցական, մտերմակյաան կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում: որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, իր մտերիմ Ալեքսան Ջարրելյանի ն վերջինիս ներկայացրած անձանց` Սամվել Զիլֆուղլարյանի, Նարինե Պապոյան, Գնորգ Խաչատրյանի, Գայանն Խաչատրյանի, Արմինեն Խաչատրյանի, Արթուն Սաֆարյանի, Անահիտ Մարգարյանի, Սերինե Զարրելյանի, Հակոր Զարրելյանի ն Սեդրակ Ջարրելյանի օգտին Կարինե Թադնոսյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը, ինչի դիմաց Ալեքսան Զաբրելյանից ատացել է 330.000 ՀՀ դրամ, ինչպես նան վերջինիս հետ դրդել են Կարինեն Թադնոսյանին՝ կատարելու պաշվտնեական կեղծիք:
5
Բացի այդ, Ռերեկա Գրիգորյանը, պաշտոնատար անձ հանդիսացող ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Թադնոսյանի հետ ունեցած ազգակցական, մվւերմաւկան կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, իր մվւերիմ Լուսիկ Մանուկյանի օգտին Կարինեն Թադնոսյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կափարելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը, ինչի դիմաց Լուսիկ Մանուկյանից արացել է 20.000 ՀՀ դրամ, ինչպես նան վերջինիս հետ դրդել են Կարինե Թադնոսյանին` կատարելու պաշտոնեական կեղծիք:
Դրանից բացի, Ռերեկա Գրիգորյանը, պաշվտնատար անձ հանդիսացող ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինեն Թադնոսյաւնի հել. ունեցած ազգակցական, մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, իր մտերիմ Լուսիկ Մանուկյանի ներկայացրած անձի՝ վերջինիս որդու Արման Գնորգյանի օգտին Կարինեն Թադղնոսյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար շահադիփական՝ գումարն իրեն պահելուշահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը, ինչի դիմաց Լուսիկ Մանուկյանից ավաւցել է 20.000 ՀՀ դրամ, ինչպես նան վերջինիս հետ դրդել են Կարինե Թաղնոսյանին՝ կատարելու պաշտոնեական կեղծիք:
Բացի այդ, Ռերեկա Գրիգորյանը, պաշտոնատար անձ հանդիսացող ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Թադնոսյանի հետ ունեցած ազգակցական, մվւերմաւկան կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, իր մտերիմ Մարիամ Արամյանի օգտին Կարինեն Թադնոսյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կափարելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը, ինչի դիմաց Մարիամ Արամյանից արացել է 50.000 ՀՀ դրամ, ինչպես նան վերջինիս հետ. դրդել են Կարինե Թաղնոսյանին կատարել պաշտոնեական կեղծիք:
6
Դրանից բացի Ռերեկա 6 Գրիգորյանը, առանձին լիազորությամբ
պաշտոնատար անձ հանդիսացող «Դալարի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) ընտանեկան բժիշկ Ելվինա Հովհաննիսյանի հետ ունեցած մտերմական կապի առկայությամբ պայմանավորված, օգտագործելով վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում որոշումներ կայացնելու հարցում իրական ազդեցություն ունենալու հնարավորությունը, իր ազգաւկան Անաիդա, Գրիգորյանի օգտին Ելվինա Հովհաննիսյանի կողմից ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար շահադիտական՝ գումարն իրեն պահելու շահից ելնելով, օգտագործել է այդ իրական ազդեցությունը, ինչից դիմաց Անախդա Գրիգորյանից ատացել է 20000 ՀՀ դրամ, ինչպես նան վերջինիս հետ դրդել են Ելվինա Հովհաննիսյանին ն ՊՈԱԿ-ի ընտանեկան բուժքույր, օպերատոր Նազիկ Ամիրյանին՝ կատարելու պաշտոննակաւն կեղծիք (...թ»'։
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն. «/...) 2023 թվականի մայիսի 1Լին մինչդատական վարույթի օրինականության նկատմեւմբ հսկողություն իրականացնող դազտախազի կողմից որոշում է կայացվել Ռեբեկա Գրիգորյանի նկատմամը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին ն նրան մեղադրանք է ներկայացվել արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված հինգ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 3112-րդ հողվածի 2-րդ մասով ն հինգ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 146-445 հոդվածի Լին մասով:
(--)
«Իկենգ» վտխգործելիության հարթակից արտատպված տեղեկությունների համաձայն` մեղադրյալ Ռեբեկա Գրիգորյանի դավապարտված լինելու կամ այլ հանցանք կատարելու վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, ինչը վկայում է, որ մեղադրյալի քրեական պատասխանավտվության ենթարկելու ժամկետները չեն ընդհատվել:
ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 1-74:
7
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ռերեկա Գրիգորյանին մեղսագրվող ՀՀ քրեական գործող օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը հանդիսանում է ոչ մեծ ծանրության հանցագործություն:
Միաժամանակ, դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ, ՀՀ քրեական գործող օրենսգրքի 9-րդ հոդվածների, ինչպես նան 17-րդ հոդվածի իրավական կարգավորումների լույսի ներքո հաշվի առնելով այն հանգամանքները, որ հանցագործությունները կատարվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի գործողության պայմաններում ն տվյալ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագոծության կատարման համար քրեական
պատասխանաւտվությունից ազատելու վաղեմության ժումկետ է նախապտեսվել երկու տարին, հետնաբար մեղադրյալ Ռերեկլա 6 Գրիգորյանին .9քրեական պատասխանաւտվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ առկա՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով, քանի որ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 83րդ հոդվածով նախատեսված ժամկերների կիրառում, էականորեն կվատթարացնի մեղադրյալ Ռեբեկա Գրիգորյանի վիճակը:
Բացի այդ, դատարանը գտնում է, որ անձի վիճակը բարելավող նորմերի կիրառման քանակի առումով ՀՀ քրեական ն դատավարական օրենադրությունները որնէ սահմանավալկում չեն նախատեսում:
Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ռեբեկա Գրիգորյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նրան մեղսագրվող հինգ դրվագ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 46-445րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքներից վերջինը կատարվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին, այսինքն` երան քրեական պատասխանամվությունից ազատելու վաղեմության ժամկետը պերք է հաշվել 2021 թվականի հոկտեմբերի 2-ից, քանի որ քրեական պատասխանաւտվությաւն ենթարկելու վաղեմության ժամկետը չի ընդհատվել:
Վերոգրյալը վկայում է, որ Ռեբեկա Գրիգորյանին մեղսագրվող վերջին արարքը կատարելուց հեվտ` 2021 թվականի հոկտեմբերի 15-ից անցել է 2 (երկու) տարուց ավելի ժամանակ, հետնաբար անցել է մեղադրյալ Ռեբեկա Գրիգորյանին մեղսագրվող արարքների համար քրեական պատասխանազպվության ենթարկելու
8
վաղեմության ժամկետները, ուստի վերջինիս նկատմամի հինգ դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մաստտվ հարուցված հանրային քրեական հետապեդումը ենթակա է դադարեցման (...)»7:
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետնյալը. «/...) 2003 ն 2021 թվականներին ընդունված քրեական օրենսգրքերի՝ համապատասխանաբար 75րդ ն 83րդ հոդվածների համեմատաիրավական վերլուծությունը վկայում է, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվությունից ազավելու վաղեմության ժամկետների մասով տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացող օրենք է ն կիրառելի չէ մեղադրյալ Ռ.Գրիգորյանի նկատմամը, քանի որ նախ՝ սահմանում է վաղեմության ավելի երկար ժամկետներ, բացի այդ՝ վաղեմության ժամկետը, ի տարբերություն 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգիքի, հաշվարկվում է մինչն անձի նկատմամըի քրեական հերապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը:
Այսպես, Ռերեկա Գրիգորյանին վերագրվում են արարքներ, որոնք կատարվել են 2003 թվականի ապրիլի 16-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի զործողությաւն ժամանակ ն վերջինիս վերագրվող արարքները համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Էին մասին, որոնցով նախատեսված պատժատեսակ է նան ազատազրկումը՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Այսինքն, Ռերեկա Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մասով վերագրվող արարքները դասվում են ոչ մեծ ծաւնրության հանցանքների շարքին:
(.)
Բողոքաբերը սխալ եզրահանգման է եկել իր բնորոշմամիը կրկնակի հերադարձ ուժ տալու մասով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով ձնակերպված՝ «Կույն հոդվածով նախատեսված չափանիշներին
համապատասխան» (այսինքն, մեղմացնող մասով կիրառելով այն հոդվածի 2-րդ մասով, իսկ խարացնող մասով այդ հոդվածի Լին մասով նախատեսված կարգավորումները) պայմեւնի կիրաոմամիբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 124-140:
9
ՀՀ քրեական օրենսգիրքի 46-445-րդ հոդվածի Լին մասր հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որով մեղմացնում է պատասխանատվությունը:
(.-.):
Այսպիսով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեղադրյալ Ռերեկա Գրիգորյանին վերագրված արարքները համապատասխանում են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մասին, որոնք դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին ն որոնց համար քրեական պատասխանավվությունից ազատելու վաղեմության ժամկետը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քինական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լ ին մասի Լին կորի համաձայն 2 տարի Լ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը, Ռերեկա Գրիգորյանին վերագրված արարքների համար քրեական պատասխանաւտվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկմաւն մասով առաջնորդվելով ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու պահին գործող 2003 թվականին ընդունված ՀՀ քրնական օրենսգիքի դրույթներով, գործել է իրավաչափ:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Դատարանի վերլուծությունները, որոնց վերաբերյալ Վերաքննիչ դատարանը տվել է իր համաձայնությունը, ինչպես նան Վերաքննիչ դատարանի պատճառարանություններն իրենց համակցության մեջ ներառում են հատուկ վերանայման րողոքի բոլոր այն փաարարկների պատասխանների, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին ողջամիտ կասկած հարուցել Դատարանի որոշմեւն ոչ իրավաչավե լինելու վերաբերյալ (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ են արդյոք քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալ ՌԳրիգորյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:
3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 32-49:
10
1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաճայն՝ «Ոչ ոք չի կարող
դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր
կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել
ավելի ծանր պապտիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու
պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
1.1 ՀՀ Սահմանադրության 72-73-րդ հոդվածներով ամրագրված երաշխիքները, որոնք նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք են, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ են գրավում, ինչը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող ն զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության
նպատակահարմարություն, դրա հանրային 0վտանգավորությունն կամ քրեականացված արարք, կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը՝ որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը:
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից":
4 Տե՛ս, ողա ոամոոմճ, ՀԸ Սահմանադրական դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը:
1
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որնէ հայեցողություն դըրսնորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ ն բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նան ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրոււթի հետադարձությունը պայմանավորվւմ է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով::
12. Վճռաբեկ դատարանը, Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ գործով որոշմամբ անդրադառնալով քրեական օրենսդրության հետադարձությամբ կիրառման դեպքերին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, նե տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարեի է խոսե բացառապես քրեական
պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին ն գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում: Միննույն ժամանակ անդրադառնալով օրենսդրական
փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի ն վաղեմության ժամկետների 5 Տես, տահակչ ուառոմչ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը:
6 Տե՛ս, ոամոնջ ուռում, Վճռաբեկ դատարանի` Վանիկ Առուարամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
12
փոփոխության իրավիճակներին, մասնավորապես` այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված քրեական ապատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի փոփոխվում, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանը համարվող հանցանքը միջին ծանրության հանցանք հանդիսանալու դեպքում կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով, այսինքն արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ: Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը: Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որնէ պարագայում կիրառելի չէ՛:
3. Նախորդ կետում մեջբերված Վճռաբեկ դատարանի որոշմամբ
արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, անհրաժեշտ է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը: Այսպես՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, համաձայն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, դասվում էր միջին ծանրութան հանցագործություննեի շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի էր: ՀՀ 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պեւրրոպյանի ն Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշումը:
Թ
գործող քրեական օրենսգրքի 46-445րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոջ մեծ ծանրության հանցագործությունների շարքին: Միննույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքվ քրեական
պատասխանատվությունից ազատելու կարգը սահմանող 83րդ հոդվածում սահմանել է, որ ոջ մեծ ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է հինգ տարի:
Ուստի, ստացվում է, որ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի` պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է հինգ տարի: Վերոգրյալից հետնում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որնէ բարենպաստ հետնանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին ն ներկա կարգավորումները նույնական են: Այլ խոսքով՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու հանցանքի տեսակի փոփոխության հետնանքով քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել, ուստի, քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է լուծման՝ արարքի կատարման պահին գործող, ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ՌԳրիգորյանին վերագրվել է 5 դրվագ՝ պաշտոնատար անձ հանդիսացող «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ
14
առնտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրեն Կարինե Թադնոսյանին պաշտոնեական կեղծիք կատարելու դրդչություն, ինչը որակվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ),
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մեղադրյալ ՌԳրիգորյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական գործող օրենսգրքի 46-445-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքները հանդիսանում են ոչ մեծ ծանրության
հանցագործություններ, որոնք կատարվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, իսկ այդ օրենսգրքով ոչ մեծ ծանրության հանցագործութան կատարման համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետ է նախատեսվել երկու տարին: Արդյունքում Առաջին ատյանի դատարանը հանգել է եզրահագման առ այն, որ մեղադրյալ Ռ.Գրիգորյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները հաշվելիս անհրաժեշտ է առաջնորդվել արարքի կատարման պահին դրա հաշվարկի վերաբերյալ առկա՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումներով, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ժամկետների կիրառումն էականորեն կվատթարացնի մեղադրյալի վիճակը",
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ ՌԳրիգորյանին վերագրված արարքների համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետների հաշվարկման մասով առաջնորդվելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթներով, Առաջին ատյանի դատարանը գործել է իրավաչափ":
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Ռ. Գրիգորյանին վերագրվող հանցանքներ ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական 5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
. Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5
պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Ռ.Գրիգորյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումն առ այն, որ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է հինգ տարի:
Այսինքն՝ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս մեղադրյալ Ռ.Գրիգորյանին վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքներն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի:
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ երկու տարի անց մեղադրյալ Ռ.Գրիգորյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, ն' նախկին, ն' գործող քրեական օրենքի համաձայն, վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հինգ տարի է: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը:
16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ մեղադրյալ Ռ.Գրիգորյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի Լին
16
կետը, որը սույն գործով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
18. Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ռ.Գրիգորյանի պաշտպան Բ.Եղիազարյանի միջնորդությունը պետք է մերժել:
Միննույն ժամանակ, թիվ ՀԿԴ/0094/017/23 քրեական գործով վարույթը եզրափակող դատական ակտի առկայության պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեկից ավելի մեղադրյալների վերաբերյալ քննվող քրեական գործով մեղադրյալներից մեկի մասով վարույթն իրականացնող դատարանի կողմից կայացված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշման՝ վերադաս դատական ատյանի կողմից բեկանման անմիջական իրավական հետնանքը ստորադաս դատարանում նշված մեղադրյալի մասով քրեական գործի ըստ էության քննության վերսկսումն է: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նկարագրված պայմաններում մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշման բեկանումից ծագող՝ տվյալ մեղադրյալի մասով գործի քննության վերսկսումը բացառելը կխաթարի քրեական դատավարության նպատակների իրականացումը: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանում մեղադրյալներից մեկի մասով վարույթը եզրափակող դատական ակտի կայացում ն վարույթի ավարտը՝ որպես մյուս մեղադրյալի կամ մեղադրյալների մասով քրեական վարույթի շարունակումը բացառող անվերապահ հանգամանք դիտարկելը հանգեցնում է դատարանի` արդարադատություն իրականացնելու սահմանադրական գործառույթի խաթարմանը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույնիսկ վարույթն իրականացնող դատարանի կողմից քրեական գործով վարույթը եզրափակող դատական ակտի կայացման պայմաններում, վերադաս դատական ատյանի կողմից մեղադրյալներից մեկի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշման բեկանման պարագայում նշված մեղադրյալի մասով քրեական գործը ո Տե՛ս Կոտա. ճճաթաոո Դատական տեղեկատվական համակարզ, թիվ ՀԿԴ/0094/01/23 քրեական գործը:
17
համապատասխան ստորադաս դատարանի կողմից պետք է վերսկսվի ն ըստ էության քննության առնվի:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է ըստ էության քննության առնի Ռ.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը ն արդյունքում հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ու 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ՀԿԴ/0094/01/23 քրեական գործով Ռեբեկա Վոլոդյայի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 15-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մայիսի 20ի որոշումը բեկանել, պաշտպան Բ.Եղիազարյանի միջնորդությունը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ ԱԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ո.՛ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0094/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
