Մկրտչյան — ՎԴ/12657/05/18
Ամփոփում
քննելով Դավիթ 0ՒԽաաչատրանի ն Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մանվել Մկրտչյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Դավիթ Խաչատրյան ն Կադաստրի կոմիտե, մասնակիորեն՝ ք. Երնան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով, Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետնանք՝ նույն գույքի մասով 2013 թվականին կայացած աճուրդը, դրա հիման վրա նույն գույքի մասով 17.05.2013 թվականի թիվ 2
Ամբողջ Տեքստ
Մ:
ԷԱ ՎԻ.
22 ԱԻ
ՆԱՆ Թջ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/12657/05/18
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/12657/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Ա. Սարգսյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի ապրիլի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ 0ՒԽաաչատրանի ն Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մանվել Մկրտչյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Դավիթ Խաչատրյան ն Կադաստրի կոմիտե, մասնակիորեն՝ ք. Երնան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով, Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես հետնանք՝ նույն գույքի մասով 2013 թվականին կայացած աճուրդը, դրա հիման վրա նույն գույքի մասով 17.05.2013 թվականի թիվ 2480-Ա որոշումը, 22.05.2013 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը ն 23.07.2013 թվականի Դավիթ Խաչատրյանի անվամբ կատարված պետական գրանցումը 01-007-0408-1407 ծածկագիրը կրող հողամասի նկատմամբ անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մանվել Մկրտչյանը պահանջել է մասնակիորեն` ք. Երնան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 123/8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով, անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշումը, որպես հետնանք՝ անվավեր ճանաչել նույն գույքի մասով 2013 թվականին կայացած
2
աճուրդը, դրա հիման վրա նույն գույքի մասով 17.05.2013 թվականի թիվ 2480-Ա որոշումը, 22.05.2013 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը ն 23.07.2013 թվականի Դավիթ Խաչատրյանի անվամբ կատարված պետական գրանցումը՝ 01-007- 0408-1407 ծածկագիրը կրող հողամասի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Էդ. Նահապետյան) (այսուհետ՝ Դատարան) 22.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 14.10.2021 թվականի որոշմամբ Դատարանի 22.12.2020 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է. հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Դավիթ Խաչատրյանը ն Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Անահիտ Կճոյան):
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Դավիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախվպել է ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը, 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքրի 48-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի ին մասը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի Լին մասը, 2-րդ մասի Լին կետը, «Տեղական իեքնակառավարման մասինե» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետը, 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Վարչարարության հիմունքեերի ն վարչական վարույթի մասինե» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի Լին մասը, 34-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երեան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա Բ-2 թաղամասի թիվ 139/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մանվել Մկրտչյանի սեփականության իրավունքը գրանցվել է միայն 2012 թվականին Ա վերագրանցվել է 23.03.2018 թվականին, որպիսի պայմաններում բացառվում է այդ գույքի հարնանությամբ գտնվող Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 1238 հասցեի հողամասը 10 տարի անընդմեջ օգտագործելու Աո տիրապետելու հանգամանքը: Բացի այդ, որնէ կերպ չի հիմնավորվել նան վեճի առարկա հողամասը բարեխիղճ տիրապետելու հանգամանքը, այսինքն առանց որնէ հիմքի Մանվել Մկրտչյանի մոտ չէր կարող ձնավորվել համոզմունք, որ նա վեճի առարկա հողամասից օգտվում է օրինական հիմքերով:
Հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունքի ծագման բարեխղճության պայմանին Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել: Բացի այդ Վերաքննիչ դատարանը նան հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մանվել Մկրտչյանի անձնագրային տվյալների համաձայն՝ վերջինս ծնվել է 06.12.1990 թվականին, հետնաբար՝ «90-ական թվականներին» դեռնս ծնված չլինելով կամ լինելով նորածին, չէր կարող որնէ գործողություն կատարել, առավել նս՝ հողամաս օգտագործել:
Սույն գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ Երաանի քաղաքապետի կողմից վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է սահմանել հսկողություն՝ օտարման ենթակա հողամասերում ապօրինի հողազավթումը նե ինքնակամ կառուցապատումը բացառելու նպատակով: Նշված հանձնարարականի կատարման
Յ
շրջանակներում Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում ապօրինի հողազավթման ն ինքնակամ կառուցապատման որնէ դեպք չի հայտնաբերվել, վարչական վարույթ չի հարուցվել, որնէ անձ վարչական պատասխանատվության չի ենթարկվել, ինչի պայմաններում անհիմն է Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ վարչական մարմինը միջոցներ չի ձեռնարկել առկա գործիքակազմով այլ անձանց իրավունքների, այդ թվում՝ լեգիտիմ ակնկալիքների հարցը պարզելու ուղղությամբ:
Վարչական վարույթի ընթացքում տրված հանձնարարականի կատարմանն ուղղված գործողություններով վեճի առարկա հողամասում ապօրինի հողազավթման ն ինքնակամ կառուցապատման դեպքեր, ինչպես նան հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունքի առկայության վերաբերյալ տեղեկություններ ձեռք չեն բերվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2021 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 22.12.2020 թվականի վճռին:
2.1 Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը. հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ, 67-րդ ն 72-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 25-րդ հոդվածի 1-ին մասը, 26-րդ հոդվածի Զրդ մասը, 27րդ հոդվածի Լին մասը, 29-րդ հոդվածը, 124րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 6-րդ ն 184-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 34-րդ ն 37-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Երնանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքում օտարված հողամասի նկատմամբ հայցվորը չի ունեցել որնէ գույքային իրավունք, այդ թվում՝ չի ունեցել հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք, որպիսին Վերաքննիչ դատարանը, ի խախտումն ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի դրույթների, համարել է հայցվորի՝ պաշտպանության ենթակա իրավունք:
Վերաքննիչ դատարանը չի պարզել, որ խնդրո առարկա հողամասի նկատմամբ հայցվորի ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչող վարչական կամ դատական ակտ առկա չէ, ինչը հիմնավորում է այն հանգամանքը, որ վերջինս խնդրո առարկա հողամասի նկատմամբ որնէ օրինական ակնկալիք կամ իրավունք ձեռք բերելու արդարացված շահ չի ունեցել, ինչը հիմնավորում է նան այն հանգամանքը, որ Երնանի քաղաքապետի՝ վիճարկվող որոշումներվ հայցվորի որնէ իրավունք չի խախտվել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող հողամասը մինչ աճուրդային կարգով օտարելը հանդիսացել է համայնքային սեփականություն, այդ հողամասը որնէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվամբ գրանցված որնէ տեսակի իրավունքով ծանրաբեռնված չի եղել, ինչից հետնում է, որ նշված հողամասի աճուրդային կարգով վաճառքին ուղղված գործընթացն ու վարչարարությունը որնէ կերպ չի առնչվել հայցվորի՝ օրենքով նախատեսված ն օրենքով պաշտպանության ենթակա իրավունքին:
Այն պայմաններում, երբ հայցվորը երբնէ չի դիմել Երնանի քաղաքապետարան Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 123/8 հասցեում գտնվող հողամասն իր կողմից օգտագործվելու հիմքով իր ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու, իր անվամբ սեփականաշնորհելու կամ նշված հողամասի
4
նկատմամբ իր որնէ այլ իրավունքը ճանաչելու խնդրանքով, իսկ հողամասն այլ անձի կողմից օգտագործվելու մասին որնէ այ ապացուց, տեղեկատվություն կամ ուսումնասիրության արդյունք Երնանի քաղաքապետարանի տիրապետման ներքո չգտնվելու պայմաններում Երնանի քաղաքապետարանը ելե է այն հավաստի կանխավարկածից, որ հողամասն ազատ է երրորդ անձանց իրավունքներից, առկա չէ հողամասի վերաբերյալ վեճ, այն լիարժեք կերպով գտնվում է համայնքի տնօրինման ներքո, հետնաբար կազմակերպելով աճուրդային `վաճառքը՝ թուլ չի տվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված դրույթների խախտում: Ավելին՝ հայցվորը նս իրավունք ուներ դիմել Ա մասնակցել հողամասի աճուրդին, սակայն նման հայտ վերջինս չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2021 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 22.12.2020 թվականի վճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարանհ՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
1) Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշման համաձայն՝ որոշվել է, Հայաստանի Հանրապետության հողային Ա քաղաքացիական օրենսգրքերին, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, Երնան քաղաքի ավագանու 15.12.2012 թվականի թիվ 580-Ն ն Երնանի քաղաքապետի 12.04.2010 թվականի թիվ 540-Ն որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երնանի քաղաքապետարանի պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների ն աճուրդների) կազմակեպման ն անցկացման հանձնաժողովի 05.04.2013 թվականի նիստի արձանագրությունները.
1. Աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամասեր համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների:
2. Հանձնարարել Երնանի քաղաքապետարանի պետական ն համայնքային սեփականություն Օ հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների ն աճուրդների կազմակերպման ն անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը Ա սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը:
3. Աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
4. Հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին` սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում ն ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով: Նույն որոշմանը կից հավելվածի համաձայն՝ աճուրդի ներկայացվող հողամասերի շարքում է ընդգրկվել նան Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող 108,85 քմ մակերեսով հողամասը՝ 1.523.900 ՀՀ դրամ մեկնարկային գնով (հատոր 1-ին, գ.թ. 21:
2) Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշման հիմքով աճուրդը տեղի է ունեցել 07.05.2013 թվականին, որի արդյունքները հաստատվել են Երնանի քաղաքապետի 17.05.2013 թվականի թիվ 2480-Ա որոշմամբ: Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող
5
108,85 քմ մակերեսով հողամասի աճուրդային վաճառքի հաղթող է ճանաչվել Դավիթ Խաչատրյանը: Նշված որոշման հիմքով Երնան համայնքի ն Դավիթ Խաչատրյանի միջն 22.05.2013 թվականին կնքվել լթ9է հողամասի առուվաճառքի պայմանագիր, ն առուվաճառքից բխող Դավիթ Խաչատրյանի սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 9, 13, 15-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ սույն վարչական գործով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, նե որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարաեն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք տեղական ինքնակառավարման մարմեի որոշմամբ կամ դատական կարգով չճանաչված ձեռքբերման նախապատվության իրավունքը կարող է խոչընդոտել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդի միջոցով օտարմանը:
ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ մասերի համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների ն իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նան հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են : պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից ն նրանց հետ կնքած պայմանագրերից, ձեռքբերման վաղեմության ուժով:
ՀՀ հողային օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է օրենքներով ն պայմանագրերով գնման նախապատվության իրավունք ունեցող անձանց:
ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ նույն օրենսգրքի 65-րդ ն 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:
ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձնակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միննույն նպատակային նշանակության
6
համար ն, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:
Ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրվում է պետական կառավարման Ա տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոգրյալ նորմերի համադրված վերլուծությունից հետնում է, որ պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարվելու հիմքերի առկայության պայմաններում, որպիսի հիմքերից է նան համապատասխան անձի մոտ օրենքներով ն պայմանագրերով գնման նախապատվության իրավունքի առկայությունը, բացառվում է նույն հողամասերի աճուրդով վաճառելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի վերլուծությանը, նախ արձանագրել է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունքի ծագման վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ հողային օրենսգրքով, իսկ այլ անձանց պատկանող հողամասերի նկատմամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով (տես, Սիմոնե Սարգսյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է հիմնավորի ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձնակերպման պետության կամ համայնքի հողերը օգտագործելու փաստը (տե'ս, Արմեն Սիմոնյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3691/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքը ենթադրում է, որ անձը, ով օրենքով սահմանված կարգով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ, բացահայտ տիրապետում Ա օգտագործում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, այդ հողամասի օտարման դեպքում ունի հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու առաջնայնություն մյուս հավանական ձեռքբերողների համեմատ: Այսինքն՝ օրենսդրի կողմից ամրագրվել է այն մոտեցումը, որ պետական կամ համայնքային հողամասն օտարելիս հողամասի ձեռքբերման նախապատվությունը պետք է տրվի այն անձին, ով ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձնակերպման օգտվում է այդ հողամասից: Ընդ որում, օրենսդրորեն սահմանվել է սեփականության իրավունքը ձեռք բերելու նախապատվության իրավունքի տրամադրման երկու եղանակ` արտադատական կարգով (պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով) Ա դատական կարգով:
Այսպիսով, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետնում է, որ պետության կամ համայնքի հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունքի համար անհրաժեշտ նախապայմաններն են՝
1. հողը պետք է պատկանի պետությանը կամ համայնքին,
2. քաղաքացիները Ա իրավաբանական անձինք պետության կամ համայնքի հողերից պետք է օգտվեն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձնակերպման,
7
3. պետությանը կամ համայնքին պատկանող հողի օգտագործումը պետք է լինի բարեխիղճ: Օգտագործողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքից օգտվում է օրինական հիմքերով,
4. օգտագործումը պետք է լինի տասը տարի ն անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում հողի օգտագործումը չպետք է ընդհատվի,
5. օգտագործումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ հողի օգտագործումը չպետք է լինի երրորդ անձանցից գաղտնի եղանակով,
6. հողամասը պետք է համապատասխանի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին,
7. հողամասը չպետք է գտնվի օրենքով սահմանված սահմանափակումների ցանկում կամ պետք է վաճառվի կամ անհատույց փոխանցվի միննույն նպատակային նշանակությամբ (րե՛'ս, Վրեժ Եգորյաեն ընդդեմ Աբիսողոմ ն Խաչիկ Ավագյանների, երրորդ անձինք Եղվարդի քաղաքապետարան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Վարդան Գնորգյան՝ թիվ . ԿԴՅ/0042/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Նշված պայմանների առկայութան դեպքում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք կարող են ունենալ ակնկալիք՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հարցում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նան նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (տե'ս, մասեավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, 1Ւջօ մ. Շոօճեճ, 2009թ. հունիսի 1-ի վճիռը, կետ 44):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է. «(...) Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով հստակ արգելվում է հրապարակային աճուրդով օտարել պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերն այն դեպքերում, երբ այդ հողամասերը ենթակա են ուղղակի վաճառքի: Միննույն ժամանակ, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ պետության ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է այն անձանց, որոնք այդ հողամասերի նկատմամբ ունեն ձեռքբերման նախապատվության իրավունք: (..) Հայաստանի իրավունքի համաձայն՝ անձը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու նախապատվության իրավունք ձեռք է բերում, երբ պահպանվում են բոլոր օրենսդրական պայմանները, այն դեպքում, երբ իշխանությունները որոշում են կայացնում հողը օտարելու մասին: Այսինքն` ներպետական իրավունքի համաձայն՝ այն հողամասը, որի նկատմամբ անձն ունի ձեռքբերման վաղեմության ուժով այն ձեռք բերելու նախապատվության իրավունք, ենթակա է այդ անձին ուղղակի վաճառքի» (տե՛ս, (Թամրազյանն ընդդեմ Հայաստանի գործով 19.03.2020թ. վճռի 53-րդ ն 45-րդ կետեր):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքով պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչումը կոչված է բացառապես ապահովելու հողամասն ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իր իրավունքների իրավաբանական ձնակերպման օգտագործող անձի առաջնահերթությունը մյուս հավանական ձեռքբերողների նկատմամբ հողամասը սեփականատիրոջ կողմից օտարվելու դեպքում: (տե՛ս, Շուշանիկ Գեղամյանն ըեդդեմ Երնան համայեքի թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
8
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության իրավունքը պետության կամ համայնքի հողերից օգտվող անձանց նախապատվության իրավունքն է իրավաբանորեն ձնակերպել| լ այդ հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը` հողամասերը նույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորության ծագման դեպքում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրությամբ նախատեսվել է ձեռքբերման վաղեմության իրավունքի տրամադրման երկու եղանակ. պետական կառավարման Ա տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ դատական կարգով: Այսինքն` օրենսդիրը նախատեսել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ձեռքբերման վաղեմության իրավունքով տրամադրման ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգ:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագմանը նախորդում է այդ հողամասի նկատմամբ այն օգտագործող անձանց ձեռքբերման վաղեմության իրավունքի դատական կամ արտադատական կարգով տրամադրումը: Ուստի, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի՝ վարչական կամ դատական կարգով ճանաչումն այն նախադրյալն է, որից հետո միայն անձը կարող է իրացնել իրեն տրամադրված իրավունքը, ինչի դրսնորում կարող է հանդիսանալ հողամասի՝ ուղղակի վաճառքի եղանակով օտարման դեպքում այլ գնորդների նկատմամբ գնման առաջնահերթություն ունենալը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Մանվել Մկրտչյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել` ք. Երնան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող անշարժ գույքի մասով Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշումը, Ա որպես հետնանք անվավեր ճանաչել նան նույն գույքի մասով 2013 թվականին կայացած աճուրդը, դրա հիման վրա նույն գույքի մասով 17.05.2013 թվականի թիվ 2480-Ա որոշումը, 22.05.2013 թվականի հողամասի առուվաճառքի պայմանագիրը ն 23.07.2013 թվականի Դավիթ Խաչատրյանի անվամբ կատարված պետական գրանցումը՝ 01- 007-0408-1407 ծածկագիրը կրող հողամասի նկատմամբ:
Դատարանը 22.12.2020 թվականի վճռով մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող հողամասը մինչ Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշումը հանդիսացել է համայնքային սեփականություն, որնէ անձի անվամբ, այդ թվում նան՝ հայցվոր Մանվել Մկրտչյանի, գրանցված սեփականության իրավունք չի եղել: Հետնաբար վիճելի տարածքի վերաբերյալ կայացած աճուրդը չի վերաբերել հայցվորի սեփականության իրավունքին:
Դատարանը նան արձանագրել է, որ այն փաստական հանգամանքը, որ վիճարկվող Երնանի քաղաքապետի 05.04.2013 թվականի թիվ 1467-Ա որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող՝ Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող հողամասն աճուրդով օտարելու վերաբերյալ հայտարարությունը ։-հրապարակվե է «Հայաստանի Հանրապետությու» օրաթերթի 06.04.2013 թվականի թիվ 63/5633/ համարում, որից բխում է, որ վերջինս հասանելի է եղել հանրությանը, ինչպես նան սույն գործով կողմերին, հակադարձվում է հայցվորի այն պնդմանը, որ ավելի քան 10 տարի բացահայտ ն անընդմեջ տիրապետել է Երնան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող
9
հողամասը ն այդ հողամասի նկատմամբ ուներ ձեռքբերման նախապատվության իրավունք: Միաժամանակ նշվել է, որ այն հանգամանքը, որ Կադաստրի կոմիտեի կողմից 23.07.2013 թվականին վիճելի հողամասի նկատմամբ կատարվել է Դավիթ է Խաչատրյանի սեփականության իրավունքի պետական գրանցում, փաստում է այն մասին, որ դրա նկատմամբ նախապատվության իրավունք գրանցված չի եղել:
Վերաքննիչ դատարանը 14.10.2202. թվականի որոշմամբ Մանվել Մկրտչյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 22.12.2020 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել՝ պատճառաբանելով, որ ՀՀ. հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված իրավական կարգավիճակ ունեցող հողամասերը ցանկացած կարգով օտարման ներկայացնելիս, վարչական մարմինը, ի թիվս այլնի, պարտավոր է սեփական գործիքակազմի սահմաններում պարզելու նշված հողամասերի նկատմամբ այլ անձանց իրավունքների առկայության փաստը՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկման, ինչպես նան այլ անձանց իրավունքներին միջամտությունը կանխելու նկատառումներով, ն միայն նշված գործիքակազմի /ցուցմունքներ, բացատրություն վերցնել, տեղանքի զննում ն այլն/ պատշաճ իրացման ու սպառման դեպքում՝ հերքելով վերը նշված փաստական հանգամանքը, վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարությունը կարող է համարվել իրավաչափ:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան, որ գործում առկա որնէ ապացուցողական նշանակություն ունեցող տվյալով, ամպացույցներով չի հերքվում այն փաստական հանգամանքը, որ Մանվել Մկրտչյանի կողմից ք. Երեան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի թիվ 123/8 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամաս/ դեռնս 90-ական թվականներից օգտագործվել է բարեխիղճ, բացահայտ ն անընդմեջ, որպիսի փաստը բավարար է՝ արձանագրելու համար հայցվորի լեգիտիմ ակնկալիքի խախտումը գործով որպես հիմնական պահանջ վիճարկվող վարչական ակտով, քանի որ
վարչական մարմինը նախքան գույքն աճուրդային կարգով օտարման ներկայացնելը պարտավոր էր ապահովել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապացույցների ստացումը` պարզելու համար այլ անձանց /սույն դեպքում հայցվորի/ հնարավոր իրավունքների առկայության փաստը, որպիսի գործառույթը պարտադիր էր՝ հաշվի առնելով օտարվող անշարժ գույքի առերնույթ օգտագործման ենթակա ն բարեկարգված լինելը:
Վճռաբեկ դատարանը վերոգրյալ պատճառաբանությունների Ա սույն գործի փաստերի համադրման արդյունքում արձանագրում է, որ սուն գործով վիճարկվում է Երնանի քաղաքապետի թիվ 1467-Ա որոշումը, որով նախատեսվել է աճուրդով օտարման նպատակով առանձնացնել հողամասեր՝ համաձայն որոշմանը կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների, հանձնարարել Երեանի քաղաքապետարանի պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների (մրցույթների ն աճուրդների կազմակերպման ն անցկացման հանձնաժողովին՝ ապահովել նույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը Ան սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը, աճուրդի օր նշանակել հրապարակային ծանուցման օրվանից հետո 30-րդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը, հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին` սահմանել հսկողություն՝ կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում ն ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով (...):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վեճի առարկա հողամասը, լինելով համայնքային սեփականություն, կարող էր օտարվել մասնավոր անձանց աճուրդի միջոցով, եթե բացակայում էին աճուրդ իրականացնելու՝ օրենսդրությամբ սահմանված արգելքները: Հետնաբար համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարումն
10
աճուրդի միջոցով կարող էր կատարվել օրենսդրությամբ սահմանված արգելքների, այդ թվում նան՝ ուղղակի վաճառքի միջոցով այն օտարելու հիմքերի բացակայության հարցը պարզելուց հետո: Իսկ ինչպես արդեն իսկ արձանագրվեց սույն որոշմամբ, հողամասի ուղղակի վաճառքի միջոցով օտարման հիմք է նան օրենքով կամ պայմանագրով գնման նախապատվության իրավունքի առկայությունը, որը տրվում է դատական կարգով կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշման հիման վրա: Հետնաբար, այն դեպքում, երբ առկա չէ դատական ակտով կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ ձնակերպված գնման նախապատվության իրավունք, դրա մասին զուտ հայտարարությունը դեռես որնէ իրավական հետնանք տվյալ անձի նկատմամբ չի առաջացնում:
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Երնանի քաղաքապետարանը սույն պարագայում չի ունեցել որնէ հիմք, որը խոչընդոտ կհանդիսանար հողամասն աճուրդով օտարելու համար, ուստի վեճի առարկա հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունքի առկայության փաստը հաստատող դատական ակտի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման բացակայության պայմաններում այն աճուրդի միջոցով իրացնելն իրավաչափ է:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ սույն գործով հայցվորի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ օրինական ակնկալիքի առկայության փաստը սույն գործի քննության համար որնէ նշանակություն ունենալ չի կարող՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված նյութաիրավական պահանջը հանգում է Երնանի քաղաքապետի որոշման իրավաչափությունը պարզելուն, այլ ոչ թե ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքի տրամադրմանը:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երնանի քաղաքապետարանը վեճի առարկա գույքն աճուրդի միոջոցով իրացնելիս չի ունեցել տվյալ հողամասն աճուրդով վաճառելու՝ օրենսդրությամբ սահմանված որնէ արգելք, այն է՝ տվյալ հողամասի նկատմամբ Մանվել Մկրտչյանի գնման նախապատվության իրավունքը սահմանող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշում կամ դատական ակտ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սուն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
11
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սուն որոշման սպրատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի հատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ ապատասխանողների միջն բաշխվում է հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ երրորդ անձինք դատական ծախսերի հատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանց գործողությունների կամ անգործության (ներառյալ՝ դատավարական) հետնանքով առաջացել են դատական ծախսեր:
Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ Երեանի քաղաքապետարանի ն Դավիթ Խաչատրյանի վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, իսկ հայցը ենթակա է մերժման, արձանագրում է, որ Մանվել Մկրտչյանից հօգուտ Երեանի քաղաքապետարանի ն Դավիթ Խաչատրյանի, ենթակա են բռնագանձման 20.000-ական դրամներ՝ որպես վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Սույն գործով Մանվել Մկրտչյանի կողմից հայցադիմումի համար վճարվել է 12.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 4.000 ՀՀ դրամ՝ որպես մեկ ոջ դրամական պահանջի գործով հայցադիմումի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը՝ 8.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ սույն գործով պատասխանող Երնանի քաղաքապետարանը վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարել է 30.000 ՀՀ դրամ, այնինչ պետք է վճարեր 20.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երեանի քաղաքապետարանի կողմից ավելի վճարված պետական տուրքը՝ 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
12
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.10.2021 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 22.12.2020 թվականի վճռին:
2. Մանվել Մկրտչյանից հօգուտ Երնանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Մանվել Մկրտչյանից հօգուտ Դավիթ Խաչատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՕ Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/12657/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
