ՎԴ/5685/05/20
Ամփոփում
քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 2016 թվականի 5-րդ ամսում պետական բյուջե փոխանցված 1.529.015 ՀՀ դրամ գումարը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերադարձնել 2016 թվականի 5-րդ ամսում պետական բյուջե փոխանցված 1.529.015 ՀՀ դրամ գումարը: 2 ՀՀ վարչ
Ամբողջ Տեքստ
/ՒՏԵԼԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5685/05/20
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5685/05/20
Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Հ. Այվազյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի փետրվարի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 2016 թվականի 5-րդ ամսում պետական բյուջե փոխանցված 1.529.015 ՀՀ դրամ գումարը վերադարձնել պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերադարձնել 2016 թվականի 5-րդ ամսում պետական բյուջե փոխանցված 1.529.015 ՀՀ դրամ գումարը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 25.10.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.11.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 25.10.2022 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ` Հասմիկ Անդրիասյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախպել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 144-146րդ հոդվածները, ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը ն 159-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ
փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սույն գործի շրջանակում կիրառել է այնպիսի իրավանորմեր (ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը ն 159-րդ հոդվածի 2-րդ մասը), որոնք կարգավորում են լիովին այլ իրավահարաբերություններ ն որնէ կապ չունեն սույն գործով ներկայացված հայցի հիմքի ն առարկայի հետ: Նշված հոդվածներն ուղղված են եկամտային հարկի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարների, չափից ավելի վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման ժամկետները ն կարգը սահմանելուն: Մինչդեռ սույն դեպքում Բանկի կողմից 2016 թվականի 5-րդ ամսում ՀՀ պետական բյուջե վճարված 1529.015 ՀՀ դրամ գումարն առհասարակ չի հանդիսացել հարկման ենթակա գումար, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված իրավանորմերը որնէ կերպ չեն կարգավորում այն դեպքերը, երբ հարկ վճարողը, չունենալով որնէ պարտավորություն, կատարում է վճարում ՀՀ պետական բյուջե:
Ստացվում է, որ մի դեպքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը փաստել է, որ Բանկի վճարած գումարն առհասարակ ենթակա չէր վճարման, իսկ մյուս դեպքում գործի լուծման համար Վերաքննիչ դատարանը կիրառել է այն իրավանորմերը, որոնք կարգավորում են լիովին այլ իրավահարաբերություններ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կոմիտեի ներկայացրած պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է Ա ենթակա է մերժման:
Յ
Բանկի կողմից 1529.015 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե է վճարվել որպես եկամտային հարկի գումար, ուստի այդ գումարի վերադարձը պետք է քննարկվի ՀՀ օրենսդրական կարգավորումների շրջանակում:
Սույն գործի նյութերով հաստատվում է, որ Բանկը 2016 թվականի մայիս ամսվա համար վճարված 1.529.015 ՀՀ դրամ եկամտային հարկը վերադարձնելու պահանջով Կոմիտե է դիմել միայն 27.02.2020 թվականին, այսինքն` 2016 թվականի համար վճարված եկամտային հարկի վճարումից շուրջ չորս տարի անց: Մինչդեռ, ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ սահմանված է, որ այդպիսի պահանջը կարող է վերաբերել ոչ ավելի, քան վերջին երեք տարվա համար վճարված գումարին, իսկ սույն դեպքում պահանջը գերազանցում է վերջին երեք տարվա ժամկետը, ինչն էլ արգելք է պահանջի բավարարման համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
7 Թիվ ԵԿԴ/2810/02/13 քաղաքացիական գործով ՀՀ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.05.2015 թվականի վճռով Արտյոմ Մկրտչյանի հայցն ընդդեմ Բանկի բավարարվել է մասնակի: Վճռվել է անվավեր ճանաչել Բանկի 08.10.2013 թվականի թիվ 826-Ա հրամանը, Բանկից հօգուտ Արտյոմ Մկրտչյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար (.): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2015 թվականի վճիոը մասնակի՝ Բանկից հօգուտ Արտյոմ Մկրտչյանի հատուցում բռնագանձելու ժամանակահատվածի մասով բեկանվել ն փոփոխվել է՝ որոշվել է Բանկից հօգուտ Արտյոմ Մկրտչյանի բռնագանձել հատուցում հարկադիր ապարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, այն է 2013 թվականի հոկտեմբերի 22-ից մինչն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով («Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, ՇօսոԼ. օո):
2 ՀՀ վարչական դատարանի (վարչական գործ թիվ ՎԴ/0105/05/18) 04.10.2018 թվականի վճռով հաստատված է համարվել փաստն առ այն, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Խուրշուդյանին 29.05.2017 թվականին ներկայացված թիվ ԻԳ-790-473 գրությամբ, Բանկը, ի թիվս այլնի, հայտնել է, որ հանդիսանալով Արտյոմ Մկրտչյանի հարկային գործակալ՝ Բանկը 4.808.153,40 ՀՀ դրամից 1.529.015 ՀՀ դրամ գումարն օրենքով սահմանված կարգով գանձել է որպես եկամտային հարկ ն օրենքով սահմանված կարգով 2016 թվականի 5-րդ ամսին փոխանցել է ՀՀ պետական բյուջե: 27.02.2018 թվականին կատարողական վարույթը կարճվել է («Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, ՇօսոԼ.Օող):
4
3) ՀՀ վարչական դատարանի (վարչական գործ թիվ «ՎԴԶ/0105/05/18) 04.10.2018 թվականի վճռով Արտյոմ Մկրտչյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել ԴԱՀԿ ծառայության «Կատարողական վարույթը կարճելու մասին» 27.02.2018 թվականի որոշումը: Նշված վճիռը բողոքարկման արդյունքում մնացել է անփոփոխ ն մտել է օրինական ուժի մեջ («Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պաշտոնական կայք, օօսՒԼ.Օող):
4) Բանկը 27.02.2020 թվականին դիմել է Կոմիտե խնդրելով Բանկին վերադարձնել 2016 թվականի մայիսին պետական բյուջե վճարված 1.529.015 ՀՀ դրամ եկամտային հարկը (հատոր 1-ին, գ. թ. 31-33):
5) Կոմիտեի 20.07.2020 թվականի թիվ 19-2/46270-2020 պատասխան գրությամբ Բանկի դիմումը մերժվել է (հատոր 1-ին, գ. թ. 38):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի ն 159-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույե վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում կարնորվում է հետնյալ իրավական հարցադրումը. հարկային մարմեի կողմից ենթակա է արդյո՛ք վերադարձման տետեսվարողի կողմից վճարված եկամտային հարկի այն գումարը, որը վերջինս վճարել է հարկային պարտավորության բացակայության պայմաններում:
Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ հարկեր, տուրքեր վճարելու պարտականության, ՀՀ հարկային համակարգի սկզբունքների, ինչպես նան «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1. արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով: Նույն հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»: Նշված սահմանադրական նորմում «օրենքին համապատասխան սահմանված»
ձնակերպումը բովանդակում է հարկերը, տուրքերը ն պարտադիր այլ վճարումները բացառապես օրենքով սահմանելու պահանջը:
5
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասում «օրենքին համապատասխան սահմանված հարկեր» արտահայտությունը ենթադրում է ինչպես հարկի, այնպես էլ դրա բովանդակությունը կազմող տարրերի սահմանում բացառապես օրենքով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հարկային պարտավորությունը կհամարվի օրենքին համապատասխան սահմանված, եթե ոչ միայն զուտ ձնական առումով այն ամրագրվի օրենքով, այլե դրա բովանդակությունը կազմող տարրերն իրենց ամբողջական արտացոլումը գտնեն օրենքում (րես, ՀՀ սահմանադրական դատարանի 27112018 թվականի թիվ ՍԴՈ-1436 որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկերը համարվում են սահմանված, եթե օրենքով սահմանվել են դրանց բաղկացությունը կազմող էական տարրերը: Ընդ որում, այդ տարրերի՝ օրենքով պարտադիր ամրագրված լինելը դիտվում է որպես այս կամ այն հարկատեսակի էական պայման ն այդ հարկատեսակի մասով պարտավորության առաջադրման հիմք:
Սահմանադրական այս նորմին համահունչ՝ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածով սահմանված են հարկի ն վճարի սահմանման ընդհանուր պայմանները: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի` հարկը ն վճարը համարվում են սահմանված միայն այն դեպքում, երբ սահմանված են հետնյալ տարրերը, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի.
1) հարկ վճարողների շրջանակը.
2) հարկման օբյեկտը.
3) հարկման բազան.
4) հարկի դրույքաչափը.
5) հարկի հաշվարկման կարգը.
6) հարկի վճարման կարգը ն ժամկետները:
Նշված տարրերից յուրաքանչյուրի ընդհանուր բովանդակությունը բացահայտված է ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխանաբար 10-12-րդ, 14-րդ ն 18-րդ հոդվածներում. այդ տարրերից յուրաքանչյուրն ունի նան իր կոնկրետ բովանդակությունը պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կոնկրետ հարկատեսակի բնույթով ու առանձնահատկությամբ: Մասնավորապես, Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի մոտ առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն:
Հարկերի՝ բացառապես օրենքով սահմանված լինելու սահմանադրական պահանջից է բխում նան ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված հարկային համակարգի` հարկային վարչարարության հավասարակշովածության սկզբունքը: Այս սկզբունքի բովանդակությունը հանգում է հետնյալին. որնէ հարկ վճարողի չի կարող
6
ա. պարտադրվել վճարել այնպիսի հարկեր կամ վճարներ, որոնք սահմանված չեն Օրենսգրքով կամ վճարների վերաբերյա Հայաստանի Հանրապետության օրենքներով.
բ. Օրենսգրքի կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտմամբ պարտադրվել վճարել Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկեր կամ վճարներ.
գ. պարտադրվել վճարել Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը կամ վճարները, քանի դեռ չեն լրացել դրանց վճարման՝ Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետները:
Բացահայտելով «Մարդու իրավունքների հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության (այսուհետ՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրություն) 1-ին հոդվածով ամրագրված նորմերի բովանդակությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է երեք առանձին նորմերից. առաջին նորմը, որը շարադրված է առաջին պարբերության առաջին նախադասության մեջ, ընդհանուր բնույթի է ն սահմանում է գույքից անարգել օգտվելու սկզբունքը. երկրորդ նորմը, որը շարադրված է առաջին պարբերության երկրորդ նախադասության մեջ, վերաբերում է գույքից զրկելուն ն դրա համար սահմանում որոշակի պայմաններ. երրորդ նորմը, որը շարադրված է երկրորդ պարբերության մեջ, ճանաչում է Պայմանավորվող պետությունների՝ ընդհանուր շահերին համապատասխան գույքի օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու իրավունքը: Այնուամենայնիվ, նշված երեք նորմերը առանձին չեն, այն իմաստով, որ փոխկապակցված չեն միմյանց: Երկրորդ ն երրորդ նորմերը առանձին դեպքերում վերաբերում են գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտելուն Ա, հետնաբար, պետք է մեկնաբանվեն առաջին նորմի մեջ սահմանված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո:
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին ն ամենակարնոր պահանջն այն է, որ պետական մարմինների կողմից գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտությունը պետք է լինի օրինական. առաջին պարբերության երկրորդ նախադասությունը թույլատրում է գույքից օգտվելու իրավունքի դադարումը միայն «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով» (...): Ավելին, օրենքի գերակայությունը, հանդիսանալով ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, ներհատուկ է Կոնվենցիայի բոլոր հոդվածներին (...): Հետնաբար, այն հարցը, թե արդյոք պահպանվել է ընդհանուր հասարակական շահի պահանջների ն անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջե արդարացի հավասարակշոությունը (..) դառնում է հիմնավորված այն ժամանակ, երբ հաստատվում է, որ այդ միջամտությունը բավարարել է օրինականության պահանջը ն կամայական չի եղել (տե՛ս, ԽՈոզջյօո զոժ Տօոծոյյօո մ.
7
/4ոռծուռ գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետեր 60 ն 66):
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պահանջվում է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին: Անհրաժեշտ արդարացի հավասարակշոություն չի հաստատվի, եթե տվյալ անձը կրում է առանձին ն ավելորդ բեռ (տե'ս, ՕՏտզոյզո զոժ 4Ճոճջիյցո մ. 4Ճոոծուց գործով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը, կետ 62):
Հարկերի գանձումն ըստ էության միջամտություն է անձի Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին, քանզի հարկի վճարմամբ դադարում է անձի իրավունքն այն դրամական միջոցների նկատմամբ, որը վճարվում է որպես հարկ: Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական մարմինների որոշումը, որով դիմումատուն պարտավորեցվել է վճարել հարկ, հանդիսացել է միջամտություն Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին Ա այդ միջամտությունը պետք է գնահատվի նույն հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմի տեսանկյունից, ըստ որի՝ պետություններն իրավասու են ընդունել այնպիսի օրենքներ, որոնք անհրաժեշտ են հարկերի վճարումն ապահովելու համար: Ըստ այդմ՝ Եվրոպական դատարանի խնդիրն է որոշել արդյոք նման միջամտությունն օրինական է ն համապատասխանում է նշված նորմին հատուկ համամասնության սկզբունքին (տե'ս, Ցօշռոմ զոժ Ցոջֆիռոաժ մ. Շոօօեռ գործով Եվրոպական դատարանի 19.05.2022 թվականի վճիռը, կետեր 60-61):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում է ճանաչել այն իրավիճակում, երբ դիմումատու ընկերությանը չեն վերադարձվել ավել վճարված ավելացված արժեքի հարկի այն գումարները, որոնց վճարումը, ինչպես ընդունել են նան ներպետական իշխանությունները, տեղի է ունեցել կիրառելի նյութական իրավունքի նորմերի խախտմամբ, այսինքն` ավելացված արժեքի հարկի այն գումարները, որոնք վճարելու պարտավորություն, ըստ նյութական իրավունքի նորմերի, ընկերությունը չի ունեցել, որպիսի փաստը ճանաչվել է ներպետական իշխանությունների կողմից (տես, Տ.'. Զռոջօտթ չ. Բռոօօ գործով Եվրոպական դատարանի 16.04.2002 թվականի վճիռը, կետ 6:
Վերոգրյալի հիման վրա հաշվի առնելով, որ ցանկացած հարկատեսակի, այդ թվում՝ եկամտային հարկի բովանդակությունը կազմող էական տարր է, ի թիվս այլնի, հարկման օբյեկտը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկման օբյեկտի բացակայության պայմաններում չի կարող առաջանալ հարկային պարտավորություն, ըստ այդմ՝ չի կարող ծագել նան հարկ վճարելու պարտականություն: Անձը հարկ վճարելու պարտականություն իրավաչափորեն կրում է միայն այն դեպքում, երբ առկա են հարկային պարտավորության առաջացման՝ օրենքով նախատեսված բոլոր պայմանները: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային պարտավորության բացակայության պայմաններում վճարված հարկի գումարի վերադարձի կամ փոխհատուցման մերժումը կարող է իրավաչափ համարվել միայն
8
այն դեպքում, երբ նման մերժումը հետապնդում է հանրության շահի պաշտպանության նպատակ, Աե առկա է արդարացի հավասարակշռություն այդ նպատակի ու կիրառված միջոցի միջն:
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը, որը, համաձայն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի, «ա. Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է»:
Օրենսգրքի 140-րդ հոդվածն ամրագրում է եկամտային հարկ վճարող անձանց շրջանակը, այն է՝ ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը ն նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք՝ միայն անձնական եկամուտների մասով:
ՀՀ հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի ն նոտարների ձեռնարկատիրական եկամուտների.
2) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ն (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նան արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների: Սույն կետի կիրառության իմաստով` արտաքին տնտեսական գործունեությունն ընդունվում է Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված նշանակությամբ:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝
1) ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն.
2) ոջ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածով սահմանված պետական հարկի տեսակներից է եկամտային հարկը: Վերջինիս բովանդակությունը կազմող էական տարրերից են.
9
- եկամտային հարկ վճարողները՝ ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը ն նոտարները՝ որպես ֆիզիկական անձինք (Օրենսգրքի 24-25-րդ հոդվածներ),
-եկամտային հարկով հարկման օբյեկտը՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը,
- եկամտային հարկով հարկման բազան՝ Օրենսգրքով սահմանված համախառն եկամտի ն նվազեցվող եկամուտների դրական տարբերությունը,
- եկամտային հարկի դրույքաչափերը՝ Օրենսգրքի 150-րդ հոդվածով եկամտի առանձին տեսակների համար նախատեսված տոկոսային մեծություններն են, որոնք կիրառվում են հարկման բազայի նկատմամբ՝ եկամտային հարկի չափը որոշելու համար:
Վերոգրյալից հետնում է, որ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող հարկ է, որը վճարելու պարտականությունը ծագում է միայն վերոհիշյալ տարրերի առկայության պայմաններում:
ՀՀ հարկային օրենսգրքի «Եկամտային հարկը հաշվարկելը ն պահելը հարկային գործակալի կողմից» վերտառությամբ 152-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը սահմանում են. «1. Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում ն պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ:
2. Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց եկամուտների մասով ժամանակին չպահված կամ պակաս պահված եկամտային հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել (գանձվել) ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ եկամտային հարկի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների (գանձումների) հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ ոչ ավելի, քան վերջին երեք տարվա համար»:
Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ դրանք կարգավորում են հարկային գործակալ-ֆիզիկական անձ հարաբերությունները, այլ ոչ թե հարկային գործակալ-հարկային մարմին հարաբերությունները։ Դրանց կարգավորման առարկան հարկային գործակալի կողմից եկամտային հարկը հաշվարկելու ն պահելու հետ կապված հարաբերություններն են Ա ոչ թե հարկային պարտավորության բացակայության պայմաններում վճարված եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերությունները:
Օրենսգրքով սահմանված չափից ավելի վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մեկ այ՝ Օրենսգրքի «Եկամտային հարկի գումարի վերադարձը ն
մուտքագրումը միասնական հաշվին» վերտառությամբ 159-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համաձայն` Օրենսգրքով սահմանված` չափից ավելի վճարված եկամտային
10
հարկի գումարները Օրենսգրքի՝ հարկային վարչարարության մասով սահմանված կարգով ն ժամկետներում մուտքագրվում են միասնական հաշվին:
Օրենսգրքի «Միասնական հաշվին գումարների մուտքագրումը ն միասնական հաշվից գումարների վերադարձը» վերտառությամբ 327-րդ հոդվածի 2-րդ մասն էլ իր հերթին սահմանում է միասնական հաշվից գումարների վերադարձման կարգը: Ըստ Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձնով ն կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ Կառավարության սահմանած դեպքերում 6Կառավարության սահմանանված կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին: Գումարի վերադարձը սուն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով»:
Վերոհիշյալ հիման վրա սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում բարձրացված իրավական խնդիրը դիտարկելով ՀՀ . Սահմանադրությամբ սահմանված՝ հարկեր, տուրքեր վճարելու պարտականության, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված՝ ՀՀ հարկային համակարգի հարկային վարչարարության հավասարակշովածության սկզբունքի, ինչպես նան Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տնտեսվարողի կողմից վճարված եկամտային հարկի այն գումարը, որը վերջինս վճարել է հարկային պարտավորության բացակայության պայմաններում, ենթակա է տնտեսվարողին վերադարձման հարկային մարմնի կողմից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Բանկի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իրեն վերադարձնել 2016 թվականի 5-րդ ամսում պետական բյուջե փոխանցված 1.529.015 ՀՀ դրամ գումարը:
Դատարանը 25.10.2022 թվականի վճռով հայցը մերժել է այն
պատճառաբանությամբ, որ. «(...) Դատարանը փաստում է նան, որ Բանկի կողմից Կոմիտեին դիմելու պահին լրացած է եղել թե՛ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը, թե' մինչն Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30. 1-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված ժամկետը:
11
(-.) Դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը, (...), գործել է մինչն 2022 թվականի հունիսի Լը, ն Բանկի կողմից Կոմիտեին դիմելու պահին արդեն իսկ լրացած է եղել եշված նորմով սահմանված ժամկետը, այսինքն' Բանկը Կոմիտեին դիմելու պահին արդեն իսկ կորցրած է եղել հարկային պարտավիորությունները եվազեցեող կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարներն ավելացնող հարկային հաշվարկ ներկայացնելու իրավունքը:
Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը սույն գործի լուծման տեսանկյունից էական չի համարում անդրադառնալ Բանկի կողմից հայցադիմումով բարձրացված' «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելի լինելու փաստարկին, քանի որ թե՛ նշված օրենքով, թե. Օրենսգրքով սահմանված ժամկետները, որոնց ընթացքում Բանկե իրավունք ուներ պահանջել ավել վճարված հարկի վերադարձ, լրացած են եղել:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Բանկի պահանջե անհիմե է ն ենթակա է մերժման: (...)»:
Վերաքննիչ դատարանը 09.11.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է Ա Դատարանի 25.10.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ. « (...) Սույն գործով բողոքարկված դատական ակտի կայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի (...) Նույն հոդվածի 3-րդ մասի (...) Նույն հոդվածի 6-րդ մասի Լին կետի (.-.) վերլուծությունից հետնում է, որ նշված իրավադրույթեերը կիրառելի են բոլոր այն հասարակական հարաբերությունների եկատմամբ, որոնք առաջացել են նախկինում առաջացած հարկային պարպտավորությունների ճշտման արդյունքում, օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային
պարտավիորությունների առաջադրման ժամկետների հաշվարկմանը ն այլե, հետնաբար, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի նկատմամբ Դատարանի կողմից նշված նորմերը կիրառելն ըստ էության վերաբերելի չէ:
(..) հայցվոր Արդշինբանկը պետական բյուջե վճարել է եկամտային հարկի գումար, որե ըստ էության թիվ ՎԴ20105/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճառաբանությունների հաշվառմամբ չպետք է վճարվեր, այսինք, նշված գումարը ոչ թե պարտավորությունների կատարման, կամ հաշվարկի արդյունքում ետ վերադարձման ենթակա գումար է, այլ պարզապես եշված գումարը չպերք է վճարվեր պետական բյուջե -Վերաքենիչ դատարանի գնահատմամբ, անվիճելի է նան այն փաստը, (..., որ պետական բյուջե որպես Արտյոմ Մկրտչյանին վճարված աշխատավարձի համար վճարվել է 1529015 ՀՀ դրամ հարկ, պարզապես, հետագայում Պետական եկամուտների կոմիտեն մերժել է վճարման ոչ ենթակա գումարը վերադարձնելու վերաբերյալ հայցվորի դիմումը' վկայակոչելով ավել վճարված գումարը վերադարձնելու օրենքով սահմանված վաղեմության ժամկետների սահմանափակումեերը:
Վերոգրյալ իրավանորմի վերլուծության արդյունքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն վարչական գործով որպես հարկային գործակալ հանդիսանում է հայցվոր Արդշինբանկ ՓԲԸ-ն, որը հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս նրանց
12
եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) ն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորություն ունեցող սուբյեկտն է:
Սույե վարչական գործով անվիճելի է եան այն փաստը, որ թիվ ՎԴԶ/0105/05/18 վարչական գործով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու մասին հայցվորին հայտեի դառնալուց հետո, մեկ ամսվա ընթացքում վերջինս դիմել է Պետական եկամուտների կոմիտե, որպիսի պայմաններում պատասխանողին այդ մասին հայտնի դառնալու հանգամանքն ըստ էության դառնում է առարկայազուրկ, քանի որ ի վերջո պահանջատերը հայցվորն է, հեւրնաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կանոնի առկայությունն անվիճելի է:
(-.) Վերաքենիչ դատարանը անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործի նյութերով հաստատվում է, որ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2016 թվականի մայիս ամսվա համար վճարված 1529015 ՀՀ դրամ եկամտային հարկը վերադարձնելու պահանջով Կոմիտեին դիմել է միայն 27.02.2020թ., այսինքն հայցվորի Կոմիտեին 2016 թվականի համար վճարված եկամտային հարկի վճարումից շուրջ չորս տարի անց, որպիսի հանգամանքը Օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով արգելք է հանդիսանում, ինչն էլ չի կարող ներառվել 2020թ. նախորդող երեք տարվա ժամանակահատվածի մեջ:
(-.), Վերաքնեեիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանն (..) իրավացիորեն փաստել է, որ հայցվորի պահանջը եման պայմաններում ենթակա է մերժման:
Ինչ վերաբերում է Կոմիտեի 20.072020թ. թիվ 19-2/46270-2020 գրությամբ վկայակոչված, մասնեավորապես' ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը, (...), ապա Վերաքենիչ դատարանը գտեում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի կանոնակարգումների առկայության պայմաններում նշված նորմերին անդրադարձ կատարելը առարկայազուրկ է ն վեճի առարկային ոչ վերաբերելի, քանի որ տվյալ պարագայում խոսքը հարկային պարտավորությունները նվազեցնող կամ հաշվանցող հարկային հաշվարկեեր ներկայացնելու հետ կապված
իրավահարաբերությունեերին չի վերաբերում:
(-) Նման պայմաններում Վերաքենիչ դատարանը գտնում է, որ թիվ ՎԴ/5685/05/20 վարչական գործով վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ Դատարանի 25. 10.2022թ. վճիռը պետք է թողնել անփոփոխ: (...) »:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստեը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների
հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Թիվ ԵԿԴ/2810/02/13 քաղաքացիական գործով ՀՀ Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 25.05.2015 թվականի վճռով Արտյոմ Մկրտչյանի հայցն ընդդեմ Բանկի բավարարվել է մասնակի: Վճռվել է անվավեր ճանաչել Բանկի 08.10.2013 թվականի թիվ 826-Ա հրամանը, Բանկից հօգուտ Արտյոմ Մկրտչյանի բռնագանձել հատուցում
13
հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար (.): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.12.2015 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2015 թվականի վճիռը մասնակի՝ Բանկից հօգուտ Արտյոմ Մկրտչյանի հատուցում բռնագանձելու ժամանակահատվածի մասով բեկանվել ն փոփոխվել է՝ որոշվել է «Բանկից հօգուտ Արտյոմ Մկրտչյանի բռնագանձել հատուցում հարկադիր ապարապուրդի ողջ ժամանակահատվածի համար, այն է՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ից մինչն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Վերը նշված դատական ակտի հարկադիր կատարման գործընթացում Բանկը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոն Ա Նորք-Մարաշ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Խուրշուդյանին 29.05.2017 թվականին ներկայացված թիվ ԻԳ-790-473 գրությամբ, ի թիվս այլնի, հայտնել է, որ հանդիսանալով Արտյոմ Մկրտչյանի հարկային գործակալ՝ Բանկը 4.808.153,40 ՀՀ դրամից 1.529.015 ՀՀ դրամ գումարը օրենքով սահմանված կարգով գանձել է որպես եկամտային հարկ ն օրենքով սահմանված կարգով 2016 թվականի 5-րդ ամսին փոխանցել է ՀՀ պետական բյուջե: 27.02.2018 թվականին կատարողական վարույթը կարճվել է:
Արտյոմ Մկրտչյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով ԴԱՀԿ ծառայության «Կատարողական վարույթը կարճելու մասին» 27.02.2018 թվականի որոշումը (վարչական գործ թիվ ՎԴԶ/0105/05/18):
ՀՀ վարչական դատարանը 04.10.2018 թվականի վճռով բավարարել է Արտյոմ Մկրտչյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ անվավեր ճանաչելով ԴԱՀԿ ծառայության «Կատարողական վարույթը կարճելու մասին» 27.02.2018 թվականի որոշումը: Նշված վճռով հայցի բավարարման հիմքում ՀՀ վարչական դատարանը դրել է իր հետնյալ դիրքորոշումը. «(.) հաշվի առնելով այն, որ դատարանը պարտավորեցրել է Բանկին հայցվորին վճարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հատուցում, որը կորցված եկամուտ չի կարող դիտվել, (..) նշված գումարը «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) իմաստով հարկվող եկամուտ չէ: (.. թիվ ԵԿԴ/2810/02/13 կատարողական թերթի պահանջը փաստացի չի կատարվել, քանի որ հաշվարկված միջին աշխատավարձի ։տասներկուսպատիկը կազմել է 4.808.153,40 ՀՀ դրամ, որից Հայցվորին է փոխանցվել 3.279.138,4 ՀՀ դրամը, այսինքն` 1.529.015 դրամի չափով պակաս»: Նշված վճիռը բողոքարկման արդյունքում մնացել է անփոփոխ ն մտել է օրինական ուժի մեջ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴԶ/0105/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է այն հանգամանքը, որ Բանկի կողմից Արտյոմ Մկրտչյանին փոխանցված 4.808.153,40 ՀՀ դրամ գումարը չէր հանդիսանում եկամտահարկով հարկման ենթակա գումար ն Բանկը՝ որպես հարկային գործակալ, չուներ այդ գումարից եկամտահարկ (1.529.015
14
ՀՀ դրամ) պահելու Ա ՀՀ պետական բյուջե փոխանցելու պարտավորություն: Նշվածն անվիճելի հանգամանք է ն այլնս վիճարկվել չի կարող՝ թիվ ՎԴԶ/0105/05/18 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության ուժով:
Բանկը 27.02.2020 թվականին դիմել է Կոմիտե՝ խնդրելով Բանկին վերադարձնել 2016 թվականի մայիսին պետական բյուջե վճարված 1.529.015 ՀՀ դրամ եկամտային հարկը:
Կոմիտեի 20.07.2020 թվականի թիվ 19-2/46270-2020 պատասխան գրությամբ՝ հասցեագրված Բանկի գլխավոր հաշվապահ Հովհաննես Մկրտչյանին, հայտնվել է հետնյալը. «Հարկային օրենսգրքի 44 հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն հարկային պարտավորությունների փոփոխություն չի կարող կատարվել, եթե լրացել են հարկային պարտավորությունների փոփոխության` նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետները, ն եթե հարկային պարտավորության ճշտումը հանգեցնում է հարկային պարտավորության նվազեցման:
Ը...) հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016թ-ի մայիս ամսվա վերջին օրվանից անցել Է ավելի քան երեք տարի, (..) տվյալ հաշվետու ժամանակաշրջանի հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել Ա հետնաբար՝ հաշվարկված 1.529.015 դրամ եկամտային հարկի գումարը չի կարող ուղղվել բանկի միասնական հաշվին»:
Դատարանը հայցը մերժել է՝ որպես իրավական հիմք կիրառելով ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, 6-րդ մասի 1-ին կետը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն
իրավաչափորեն սույն վեճի նկատմամբ կիրառելի չի համարել Դատարանի կողմից կիրառված ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի ն 6-րդ մասի 1-ին կետի նորմերը՝ գտնելով, որ «նշված իրավադրույթները կիրառելի են բոլոր այն հասարակական հարաբերությունների նկատմամբ, որոնք առաջացել են նախկինում առաջացած հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում, օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային
պարտավորությունների առաջադրման ժամկետների հաշվարկմանը»: Միաժամանակ, սակայն, Վերաքննիչ դատարանն իր հերթին կիրառել է սույն վեճի նկատմամբ ոչ կիրառելի նորմ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածը:
Սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճի նկատմամբ Օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասը, դրանով սահմանված ժամկետային սահմանափակումը կիրառելի չեն, ե կիրառման ենթակա իրավական նորմը սույն դեպքում Օրենսգրքի 159-րդ հոդվածն է՝ համակցված 327-րդ հոդվածի 2-րդ մասի հետ:
Սույն գործի փաստական հանգամանքների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված անվիճելի հանգամանք է, որ Բանկը՝ որպես հարկային գործակալ, եկամտային հարկի խնդրո առարկա գումարը պահել ն ՀՀ պետական բյուջե է վճարել
15
հարկային պարտավորության բացակայության պայմաններում: Հաշվի առնելով, որ խնդրո առարկա եկամտային հարկի գումարը Բանկը՝ որպես հարկային գործակալ, պահել ն ՀՀ պետական բյուջե է վճարել պարտավորության բացակայության պայմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գումարը ենթակա է վերադարձման Բանկին՝ Օրենսգրքի 159-րդ հոդվածին ն 327-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/5685/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
