ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 6-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 42-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝ 1) առաջին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:». 2) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 3. Օրենսգրքի 80-83-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:»: Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:»: Հոդված 5. Օրենսգրքի 85-86-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանհինգապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 6. Օրենսգրքի 87-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:»: Հոդված 7. Օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի 1-2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմերից) խախտումների համար Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով: Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով. 2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնները և նորմերը խախտելու համար՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով: Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկները և նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հնգապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև երեսնապատիկի չափով:»: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2002 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-459-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-459-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.12.2002-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2002.12.17/55(230) Հոդ.1291 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.11.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.12.2002 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.12.2002 Հիմնական ակտ 06.11.2002, ՀՕ-459-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 նոյեմբերի, 2002 թ.
- Գործի #:
- ՀՕ-459-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
