Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/11082/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/11082/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/11082/05/2017 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Էյ Քե է իթ» ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` նան Տեսչական մարմին)՝ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա որոշումը ն 08.12.2020 թվականի թիվ 04/-72-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դա

Ամբողջ Տեքստ

7.15 Խս՝

| // մարք իւ 78

ԴԱՐԱՅԱՑ 2

Հ-Ջ՝ ԻՆ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1082/05/20

դատարանի որոշում 2021թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11082/05/20

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով, նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի դեկտեմբերի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Էյ Քե է իթ» ` սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ` նան Տեսչական մարմին)՝ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա որոշումը ն 08.12.2020 թվականի թիվ 04/-72-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1 Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը, 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա ն թիվ 04/-72-Ա որոշումները:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ՝ Դատարան) 08.012021 թվականի որոշմամբ հայցադիմումը՝ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 08.12.2020 թվականի թիվ 04/-07-Ա ն թիվ 04/-72-Ա որոշումները վիճարկելու պահանջների մասով ընդունվել է վարույթ, իսկ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտը վիճարկելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.03.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի վերաքննիչ բողոքը մերժվել է ն Դատարանի 08.01.2021 թվականի որոշումը հայցադիմումի ընդունումը մերժելու մասով թողնվել է անփոփոխ:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ, տնօրեն Արբեն Ղուլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքեեիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածը, որը չպիտի կիրառեր, չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքարկվող որոշումը վերացնելու պահանջի հիմնավորվածությանը վերաքննիչ բողոքում նշված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածին վերաբերող հիմնավորումների սահմաններում:

Վերաքննիչ դատարանի դատողություներ՝ Օ։Ց`չե ։-բխում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 1Էրդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից, որը, ըստ էության, ստուգման ակտի հասցեատիրոջ համար (կամ այն անձանց համար, ում իրավունքները ն օրինական շահերը կարող են շոշափվել ստուգման ակտով) սահմանում է դատական կարգով ստուգման ակտը վիճարկելու երաշխիք: Վերաքննիչ դատարանը քննարկվող օրենքի համեմատ սահմանափակել է բողոքարկվող ակտերի շրջանակը օրենքից չբխող հանգամանքներով ն պայմաններով՝ ստուգման ակտերի մի մասի հասցեատերերին զրկելով ստուգման ակտը բողոքարկելու հնարավորությունից, իսկ գործնականում զրկելով օրենքով սահմանված երաշխիքից:

Վարչական դատարան դիմելու փուլում իր իրավունքների խախտման փաստը կամ անմիջական խախտման հնարավորությունը որոշում է հայցվորը իր սուբյեկտիվ գնահատմամբ: Տվյալ դեպքում հայցվորը համարել է, որ վիճարկվող ստուգման ակտով անմիջականորեն կարող էին խախտվել իր իրավունքները ն օրինական շահերը, որովհետն ակտով արձանագրվել են իրավախախտման մասին վկայող, հայցվորի գնահատմամբ

3

իրականությանը չհամապատասխանող փաստեր, արձանագրվել է ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջի խախտում, որը կարող էր հետագայում հիմք հանդիսանալ հայցադիմումով վիճարկվող մյուս երկու վարչական ակտերի կայացման համար, որոնցով Հայցվորի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով, ն իրեն ներկայացվել է պատճառված 1.135.642 ՀՀ դրամի չափով վնասը հատուցելու պահանջ:

Ստուգման ակտի իրավաչափության վիճարկումը ընդգրկում է նան վարչական կարգով բողոքարկման ընթացքում պատասխանողի ոչ իրավաչափ գործողությունների վիճարկումը: Ստուգման ակտն այնքանով, որքանով դրանով արձանագրված են իրավաբանական պատասխանատվության հիմքեր, արդեն իսկ միջամտում է հայցվորի իրավունքներին:

Նշվածից հետնում է, որ Դատարանը սխալ է կիրառել ն մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ. օրենքի 1-րդ հոդվածի 2-րդ մասը Ա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն փոփոխել այն, կայացնել նոր դատական ակտ՝ Ընկերության տնօրեն Արբեն Ղուլյանի ներկայացրած հայցադիմումը Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06.2020 թվականի թիվ 59 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասով վարույթ ընդունելու մասին:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի Լին մասի Դին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 80-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ն անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այե իրավական հարցադրմանը, թե արդյոք վարչական մարմնի եախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, որում արձանագրվել են կոնկրետ ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարող է որակվել վարչական ակտ ն ըստ այդմ վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրեեսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

4

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1Էին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (..):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դիա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝

3) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝

ա. խոչընդոտներ են հարուցվել" այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է «վարչական պատասխանատվության:

Վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն՝ սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի ն իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:

ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուծ կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի՝ իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ (տե՛ս, Կարինե Ջլավյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05//2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն

5

է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:

Մեկ այլ 17.04.2012 թվականի թիվ ՍԴՈ-1022 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, նրանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացումը յուրաքանչյուր դեպքում պայմանավորել| լ է որոշակի իրավական նախադրյալների, այն է՝ «իրավական շահի» առկայությամբ: Ընդ որում, յուրաքանչյուր դատավարական սուբյեկտի պարագայում այն կրում է իրեն ներհատուկ բնույթ: Նրանց «իրավական շահը», կախված գործի փաստական հանգամանքներից, ինչպես նան կոնկրետ սուբյեկտի իրավական կարգավիճակից, կրում է անհատականացված, կոնկրետ հասցեավորված բնույթ, ն դրա առկայությունը յուրաքանչյուր դեպքում ենթակա է պարտադիր բացահայտման վարչական դատավարության՝ հայցադիմումի ընդունելիության փուլում: Արդյունքում սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ "վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու նկատմամբ իրավական շահի առկայության համատեքստում՝ ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նան համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում՝ ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն՝ «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, ն գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով' հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները ն, պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգովածություն, թե ոչ (տե՛՛ս, Տիգրան Սանասարյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ իր ձնավորած իրավական դիրքորոշումը, նս մեկ անգամ փաստում է, որ անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը վարչական դատավարության կարգով վիճարկելու դեպքում անձը պետք է հիմնավորի, որ այդ վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են նրա ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը: Եթե գործի քննության ընթացքում բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները` վարչական դատարանը հանգում է այն եզրակացության, որ

6

վիճարկվող վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ հայցով դատարան դիմած անձի որնէ իրավունք չի խախտվել. կամ վիճարկվող վարչական ակտը, գործողություն, կամ անգործությունը որնէ կերպ չեն առնչվում տվյալ անձի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով կամ միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, ապա գործի քննության պահին գործող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է վճիռ կայացնի վերջինիս հայցը մերժելու վերաբերյալ:

Օրենսդիրը, ՀՀ "վարչական դատավարության օրենսգրքով ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, նույն օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից են նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ըեդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին՝ Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան՝ անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների նե դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նան պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե'ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ «ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպես. ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից անձին իրավունք է վերապահվել հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարան այն դեպքում, երբ վարչական մարմնի կողմից կայացված

7

վարչական ակտով խախտվում են կամ կարող են խախտվել իր իրավունքները: Այսինքն՝ դատարան վիճարկման հայց ներկայացնելու համար պարտադիր պայման է հանդիսանում վարչական ակտի առկայությունը, որն այն վիճարկող անձի համար պետք է ունենա միջամտող ազդեցություն: Այլ կերպ ասած՝ գործող վարչադատավարական կանոնների համաձայն` վիճարկման հայցի առարկա կարող է հանդիսանալ բացառապես միջամտող վարչական ակտը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որնէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե ոչ, հետնաբար վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե ոչ:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց` ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ։ատպահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որի Էին հոդվածում ամրագրվել է որ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելուՆչ վարչական ակտերը, վարչական մարմինների գործողություննեը ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների նե ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1Լին մասի 2-րդ կետի իմաստով վարչարարությունը վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն է, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նան գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի արտաքին ներգործություն ունեցող որնէ գործունեություն բնավ ինքնանպատակ չէ ն պետք է հետապնդի նպատակներ, որոնց հասնելով էլ՝ այդ գործունեությունը պետք է եզրափակվի: Վարչական մարմինը չի կարող գործունեություն ծավալել լոկ գործելու պատրանք առաջացնելու համար: Դա էական չափով հարկատուների միջոցների հաշվին գոյացող պետական բյուջեի միջոցների վատնում կլինի:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմինների արտաքին ներգործությանն ուղղված գործունեությունը պետք է իր տրամաբանական ավարտին հասնի,

8

արտահայտվելով որոշակի վարչական (իրավական) ակտի կամ փաստացի ներգործության տեսքով: Այդ գործունեությունը, ըստ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի, եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտի ընդունմամբ, ինչպես նան գործողությամբ կամ անգործությամբ, որն անձանց համար առաջացնում է փաստական հետնանքներ: Այլ կերպ ասած վարչարարության արդյունքը վրա է հասնում հետնյալ եղանակներով.

- վարչական կամ նորմատիվ ակտի ընդունում,

- ռեալ ակտի ընդունում (գործողության կամ անգործության կատարում):

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ն ուղղվա. է անձանց համար իրավունքնե ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի բովանդակությանը ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի հատկանիշների պարզաբանման համար դատարանը պետք է գնահատի վիճարկվող ակտի անհատական ակտ լինելու, վարչական մարմնի կողմից ընդունված լինելու, արտաքին ներգործություն ունենալու հանրային իրավունքի բնագավառում ընդունված լինելու, կոնկրետ գործի կարգավորման նպատակ հետապնդելու, անձի համար իրավունքներ ն պլարտականություններ սահմանելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը (տե՛ս «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ըեղդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4538/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը):

Ընդհանրացնելով վարչական ակտի հասկացության մեջ մտնող տարրերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետնյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային,

9

ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով.այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետնանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար.դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որնէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտին բնորոշ կարնորագույն հատկանիշն այն է, որ վարչական ակտն անհատական իրավական ակտէ. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական ն իրավաբանական անձանց համար (տես Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նույնանման դիրքորոշում է հայտնե նան ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բնապահպանական ն բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների ստուգման ակտերի կապակցությամբ՝ դրանք չհամարելով վարչական ակտ (տե'ս, օրինակ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր հարկային պետական ծառայության ն ՀՀ բնապահպանության եախարարության բեապահպանական պետական տեսչության թիվ 13-1655(Տ5Դէ)) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.112007 թվականի որոշումը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության ե ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/0.55/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

10

Անդրադառնալով վարչական ակտի բնորոշման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Վկայակոչված իրավական դիրքորոշումները վերաբերում են միայն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի Լին մասի վերլուծությանը, այսինքն՝ վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասում նշված բարենպաստ ն միջամտող վարչական ակտերին ներկայացվող կոնկրետացված պահանջների վերաբերյալ որնէ վերլուծություն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից չի արվել:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով.

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես` վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու ն արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նե անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետնանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքներ ն սպարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաձելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Ինչպես վերն արդեն նշվել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի ընդհանուր բնորոշմանը՝ նշված իրավանորմի վերլուծությամբ հանգելով նան այն հետնության, որ վարչական ակտն ուղղակի իրավական հետնանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Անհրաժեշտ համարելով զարգացնել վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի բովանդակությանը:

11

Այսպես. Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի հասկացությունը ն տեսակները սահմանող «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի հաշվի առնելով նշված նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդունումը նպատակ է հետապնդել պատշաճ երաշխիք ապահովելու ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վարչական մարմինների հետ հարաբերություններում: Ընդ որում, նշված օրենքի 2-րդ գլխում, որպես իրավաչափ վարչարարության իրականացման լրացուցիչ երաշխիքներ, ամրագրվել են նան վարչարարության հիմնարար սկզբունքները, որոնցից ամենակարնորը թերնս վարչարարության օրինականության սկզբունքն է, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում նան մյուս բոլոր սկզբունքները պահպանելու համար: Ըստ այդմ, օրենսդրի նպատակը միտված է եղել նրան, որ ֆիզիկական ն իրավաբանական անձինք հնարավորություն ունենան արդյունավետ կերպով պաշտպանվել վարչական մարմինների միջամտող վարչական ակտերից, գործողություններից ն անգործությունից: Օրենսդիրն անձանց իրավունքների ն օրինական շահերի վարչական կամ դատական կարգով պաշտպանության միջոցները պայմանավորել է վարչական մարմնի գործունեության եզիափակման եղանակով: Մասնավորապես, վարչական կամ նորմատիվ ակտերից իրավական պաշտպանություն այդ ակտերի իրավաչափության վիճարկումն է վարչադատավարական կարգով՝ անվավերության կամ առոչնչության հիմքերով, ինչպես նան պարտավորեցման հայցը, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը, իսկ ռեալ ակտից, այսինքն՝ վարչական մարմնի դրսնորած ոչ իրավաչափ գործողությունից կամ անգործությունից իրավական պաշտպանությունը գործողության կատարման հայցն է, եթե ոչ իրավաչափ կերպով մերժվել է հայցվող գործողության կատարումը կամ դրսնորվել է անգործություն: Ընդ որում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճարկման հայցի առարկա կարող է լինել միայն միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները), կարնորվում է վիճարկվող փաստաթուղթը վարչական ակտ որակելու հարցը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առանձնահատուկ ուշադրության արժանացնել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը, ըստ որի՝

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

12

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը, նշված հոդվածի Լին մասով, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտը սահմանել է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ն ուղղված է անձանց համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանածելուն:

Այսինքն` վարչական ակտի որակումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե դրանով ուղղակի իրավունքներ ն պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հանգամանքով, այլ միայն նշված իրավական հետնանքների առաջացմանն ուղղված լինելու հանգամանքով: Այլ կերպ ասած, բնավ պարտադիր չէ, որ վարչական ակտը անպայմանորեն անձանց համար ուղղակիորեն սահմանի, փոփոխի, վերացնի կամ ճանաչի իրավունքներ ն պարտականություններ, բավարար է միայն այն, որ այդ վարչական ակտն ուղղված լինի այդ իրավունքների ն պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը, վերացմանը կամ ճանաչմանը:

Միննույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը կոնկրետացրել է բարենպաստ ն միջամտող վարչական ակտերին ներկայացվող պահանջները, ի թիվս այլնի, ամրագրելով նան վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող պայմանը: Այսինքն՝ վարչական վարույթը եզրափակող իրավական ակտի բնորոշումն օրենսդիրը պայմանավորել է նան վարչական ակտի միջոցով անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող կամ վատթարացնող հետնանքի առաջացմամբ: Այլ կերպ ասած, եթե վարչական վարույթը եզրափակվել է այնպիսի վարչական ակտի ընդունմամբ, որի միջոցով ցանկացած եղանակով բարելավել կամ վատթարացել է անձանց իրավական կամ փաստացի դրությունը, ապա իրավական համակարգում այդ ակտը չի կարող բնորոշվել այլ կերպ, քան համապատասխանաբար որպես բարենպաստ կամ միջամտող վարչական ակտ:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումը, սակայն, չի բացառում վարչական ակտով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի ծհետնանքներ առաջացնելը, հետնաբար վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է որակվի որպես վարչական ակտ ինչպես այն դեպքում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար առաջանում են ուղղակի հետնանքներ, այնպես էլ այն դեպքում, երբ ուղղված (միտված) են այդ հետնանքների առաջացմանը ն ակներն է, որ դրանում արձանագրված խախտումներն ինքնին վատթարացնում են վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ. Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ մասի Էին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման Վճռաբեկ դատարանի գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում՝ իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն՝ ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման

13

նկատմամբ ն հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը` ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Այսպիսով, զարգացնելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետնյալները.

Ս վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գիավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այ| վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետնանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետնանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ, ինչպես նան նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն է

14

դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետնանքներ են առաջանում, այլ նան այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետնանքներ առաջացնելուն ն ակներն է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար:

Սույն գործի փաստերի համաձայն ՀՀ վարչական դատարան ներկայացրած վիճարկման հայցով Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի 26.06

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/11082/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել