Մուրադյան — ԵԴ/1424/01/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով ամբաստանյալ Միշա Արմենի Մուրադյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 1Լին մասով ճանաչվել է անմեղ ն արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նույն դատավճռով Մ.Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազ
Ամբողջ Տեքստ
25 ՀՏՆ Ը :2 ԵԴ/1424/01/21
ՄԱՐՏ ԱԱ ի
ԱՅԽԻ՝
ՄԱՂ" Ո8
ՀԵՑ բլրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Ա.Հովհաննիսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
դատավորներ՝ Մ.Արղամանյան
Ս.Մարաբյան
10 նոյեմբերի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննութիան առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22-ի որոշման դեմ դատապարտյալ Միշա Արմենի Մուրադյանի պաշտպան Հ.Անանյանի՝ հիմնարար խախտման հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով ամբաստանյալ Միշա Արմենի Մուրադյանը 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 1Լին մասով ճանաչվել է անմեղ ն արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Նույն դատավճռով Մ.Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել ն սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:
2. Դատախազ Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 22ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճիռը բեկանել ն փոփոխել է, ամբաստանյալ Մ.Մուրադյանին մեղավոր է ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները լրիվ գումարելու միջոցով, ամբաստանյալ Մ.Մուրադյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նշանակված պատժին՝ 1 (մեկ տարի ժամկետով ազատազրկմանը, գումարվել է 258-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ տուգանք, նե նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով ն տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22ի որոշման դեմ Մ.Մուրադյանի
Յ
պաշտպան Հ.Անանյանի վճռաբեկ բողոքը՝ Մ.Մուրադյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ, վարույթ ընդունելը մերժվել է:
4. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 22ի որոշման դեմ դատապարտյալ Մ.Մուրադյանի պաշտպան Հ.Անանյանի բացառիկ վերանայման բողոքի հիման վրա հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ ն սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանի կողմից թույլ են տրվել նյութական ն դատավարական իրավունքի էական խախտումներ, ինչը հանգեցրել է դատական սխալի:
Ըստ բողոքաբերի՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 335-րդ հոդվածի 4-րդ մասը, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի, այլնս որպես պատասխանատվությունից ազատելու խրախուսական նորմ չի սահմանում զենք-զինամթերքը հանձնելու «կամովին» պայմանը, ինչպես նան չի պայմանավորում անձի արարքում այլ հանցակազմի առկայությամբ:
Բողոքաբերն արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու պահից մինչն Մ.Մուրադյանի կողմից ինքնակամ ներկայանալը ն ինքնաձիգը հանձնելը որնէ փաստաթուղթ առկա չէ առ այն, թե որտեղ է պահել այն մինչն ներկայացնելը, այլ կերպ ասած՝ մինչն իրավասու մարմինների կողմից դրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալը Մ.Մուրադյանը հանձնել է ինքնաձիգը: Եթե նույնիսկ ընդունվի, որ իրավապահ մարմինները կասկած են ունեցել, որ կրակ արձակողը եղել է Մ.Մուրադյանը, ապա դա չի կարող մեկնաբանվել որպես զենքի գտնվելու վայրի մասին տեղեկություն կամ իմացություն:
5.1. Բողոքաբերը նշլ է նան, որ Մ.Մուրադյանն վերագրվող
խուլիգանությունն ավարտվել է 2021 թվականի մայիսի 11-ին, հետնաբար լրացել է
4
տվալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու
վաղեմության ժամկետը:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը, Մ.Մուրադյանի նկատմամբ կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված խրախուսական նորմը՝ նրան ազատելով այդ հոդվածով նախատեսված քրեական
պատասխանատվությունից ն պատժից:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Միշա Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով ն 235րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «/...) 2021 թվականի մայիսի ԼԼին՝ ժամի 00:45-ի սահմաններում, դիտավորությամբ հասարակական կարգր կոպիտ կերպով խախտելով, Երնան քաղաքի Նար-Դոս վտղոցի 4րդ շենքի դիմաց իր մով. ապօրինի պահվող ինքնաձիգից դեպի օդ կատարել է կրակոցներ ն հեռացել:
Այսպես.
2021 թվականի մայիսի 1Լին՝ ժամը 00:45-ի սահմաններում, Միշա Արմենի Մուրադյանն իր անվամբ հաշվառված ն իր կողմից շահագործվող ԾԱՌԻ 2Ճ611 մակնիշի 80.474 008 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժումանել է Երեան քաղաքի Նար-Դոս փողոցի 4Գրդ շենքի դիմաց, որտեղ դիտավորությամբ հասարակական կարգր կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսնորելով, խախտեով փարածքում բնակվող անձանց անդորրը, վերջիններիս մոտ առաջացնելով վախի ն տագնաւպի զգացողություն, քննությամը դեռնս չպարզված հանգամանքներում ձեռք բերված ն իր մոտ ուղղակի դիտավորությամը ապօրինի պահվող «ՎՂԽ1/» տեսակի «11 4005» գործարանային համարի 7.62 մմ /7.62:39/ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ ն հեռացել»:
ւ Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 238-241:
5
8. Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռի համաձայն՝ «(...) Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Միշա Մուրադյանն իր մոտ ուղղակի դիտավորությամբ ապօրինի պահվող «ՎԽ'Ն» տեսակի, «7111 4005» գործարանային համարի, 762 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ:
Այսինքն՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով
հաստատվում է ու Միշա Մուրադյանն Օ-կատարեկլ է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներին:
Անդրադառնալով հնարավոր այն հարցադրմանը, թե արդյոք սույն դեպքում կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մաստվ նախատեսված խրախուսական նորմի՝ Դատարանը հարկ է համարում նշել հետնյալը:
(-.)
Տվյալ դեպքում Դատարանը նկատում է, որ թեն 2021 թվականի մայիսի 1-ին Միշա Մուրադյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ռարիկանության Էրեբունու բաժին ն իրավապահներին է հանձնել «ՂԽ-74» տեսակի, 1967 թվականի արտադրության, «1 4005» գործարանային համարի ինքնաձիգն իր պահունակով, սակայն վերջինն այդ հրազենը միայն պասիվ կերպով իր մոտ չի պահել, այլ նան հասարաւկաւկան վայրում բացահայտորեն կիրաոկլ է: Եվ այդ դեպքում ողջամիտ է այն կասկածը, որ Միշա, Մուրադյանը շատ լավ հասկացել է, որ անձնական ավտոմեքենայով նման բացահայտ գործողություններ կատարելը, ամենայն հավանականությամի, չի կարող գաղտնի մնալ ն վաղ թե ուշ հասու է դառնալու իրավապահ մարմիններին:
Ալ կերպ ասած՝ զենքով նման բացահայտ գործողություն կատարելուց (կիրառումից) հեվփտ դրա հանձնումը չի կարող հանդիսանալ քննարկվող հոդվածով քրեական պատասխանատվությունից ազատող հանգամանք: Հակառակ
մոտեցման դեպքում. յուրաքանչյուր ոք կարող է անխոչընդոտ կերպով տարբեր վայրերում հրազեն գործադրել` հարակ իմանալով, որ դրանից անմիջապես հերո համապատասխան առարկայի հանձնումն իրեն կազատի հնարավոր
քրեադատավարական հետնանքներից: Մինչդեռ նման իրադրությունը չի բխի
6
օրենսդրի կողմից քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեական քաղաքականության նպապտաւկներից:
Այսինքն` Դատարանը գալիս է այն հետնության, որ տվյալ դեպքում վերը նշված հոդվածով նախատեսված խրախուսական նորմի Միշա Մուրադյանի նկատմամի կիրառելի չէ (...)»՛:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(.) ՈԶ/ննարկելով Մ. Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 16-ի) 235-րդ հոդվածի Էին մասով ն 258-րդ հոդվածի Էին մասով մեղսագրված արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապավտաւասխաւնացնելու հարցը ն փաստելով, որ 2022 թվականի հուլիսի Լի ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքով Մ.Մուրադյանին մեղսագրված արարքների հանցավորությունը չի վերացել, բացի այդ, բացակայում են «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022 թվականի հունիսի 9ի օրենքի 6-րդ հոդվածի կիրառման հիմքերը, այն է՝ Մ.Մուրադյանի նկատմամը նշանակված պատժատեսեւկն ու պատիժն ավելի խիստ չէ Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիար պատժատեսակից կամ ապավժի առավելագույն ժամկետից, Վերաքննիչ դատարանը գտնում է, ոչ Մ. Մուրադյանին ՀՀ քրեական օրենսգիքի (2003 թվականի ապրիլի 16-ի) 235-րդ հոդվածի Էին մասով ն 258-րդ հոդվածի Լին մասով մեղսագրված արարքները ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանացնեկլու հիմքերը բացակայում են (...)»::
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանը նախնառաջ փաստում է, որ սույն գործով բողոքը վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման ն հիրավոււքի Օ ։-զարգացման գործառույթների իրացման նկատառումներով, ինչը դատական սխալի հետ մեկտեղ, ուղղակիորեն նշվել է բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում: Այս առումով, հարկ է նշել, որ ընդունվել ն ուժի մեջ է մտել ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որում տեղի են 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 77-106:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 52-65:
7
ունեցել բազմաթիվ բովանդակային փոփոխություններ, որպիսի պայմաններում նշված ոլորտում իրավունքի զարգացման միտումը հրամայական է դարձնում նորույթ հանդիսացող քրեաիրավական նորմերի, սույն դեպքում՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի մեկնաբանումը, որի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման ն իրավունքի զարգացման խնդիր:
Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սուն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձնավորման համար:
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. Միշա Արմենի Մուրադյանի նկատմամբ կիրառելի է արդյո՞ք ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը:
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն՝ ւ Ո ոք չպեք Լ Հայաարանի Հանրապետության իրավազորության
շիջանակներում կրկին դատվի կամ պավպժվի այն արարքի համար, որի համար նա օրինական ուժի մեջ մտած դափտավճոով արդարացվել կամ դատապարտվել է:
(.-.)
3 Անձի վիճակի բարելավման պահանջով վարույթը եզրափակող ակտի վերանայումը կրկին դատվել չէ (...»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
(-.)
2)հիմնարար խախորման հիմքով վարույթը.
(.-.)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
1 օրինական ուժի մեջ մած դատավճիտը (...).
(.-.)
8
3) այն մասի Լին ն 2րդ կետերով նախատեսված դատաւկան ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած ն օրինական ուժի մեջ մտած որոշումը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` «2. Հիմնարար խախվպման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ փվյալ մեղադրյալի՝ հեւրնյալ հիմքերով:
1 քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայությաւն պայմեաւններում կայացվել ն օրինական ուժի մեջ է մվւել մեղադրական դատավճիռ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթն՝
12) անձը Հայատրանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից»:
12.1. Քրեադատավարական նախկին նորմերի համատեքստում
անդրադառնալով «հիմնարար խախտման» բնույթին Վճռաբեկ դատարանը Մկրտիչ Սարգսյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ վերջինս ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397- 398-րդ հոդվածներ): Հիմնարար խախտման էությունը դրսնորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական ն չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին:
12.2. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձլ է նան ՀՀ
Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ՝ ընդգծելով հետնյալը. «Ը -.) Հիմնարար խախտումը) պետք է պատճառահետնանքային կապի մեջ գտնվի ընդունված ն արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի ' Տես Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Մարգայանի գործով 2015 թվականի հունիսի 5ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը:
9
հեմ: (...) (Այռերնույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարսւդատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել ն դավական ակտր կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարպվել է այնպիսի արարքի համար, որը ափացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»:
123. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական
դատավարության գործող օրենսգիրքը դատական ակտերի բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում որպես դրա տեսակ նախատեսել է նան հիմնարար խախտման հիմքով վարույթը, որի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ ի տարբերություն վերանայման այլ կառուցակարգերի, բացառիկ վերանայման վարույթով հիմնարար խախտման հիմքով բողոքարկման դեպքում առկա է ասիմետրիա՝ ի շահ մեղադրյալի, քանի որ հիմնարար խախտման հիմքով բողոք կարող է բերվել միայն հօգուտ մեղադրյալի:
Անդրադառնալով հիմնարար խախտման հիմքերին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է հիմնարար խախտման հիմքով բողոք բերելու սպառիչ հիմքեր, որոնցից մեկն էլ հանդիսանում է քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում մեղադրական դատավճռի կայացված ն օրինական ուժի մեջ մտած լինելը:
3. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ «4. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից ե դրա փամփաշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը`
պավժվում է (...):
(.-.)
5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 43-րդ կետը:
10
5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանաւպտվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»:
3.1. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառման առանձնահատկություններին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Հուսիկ Բաղդասարյանի գործով որոշման շրջանակներում` իրավական դիրքորոշում ձնավորելով այն մասին, որ «(..) Հանձնումի համարվում է կամովին, եթն անձր, գիտակցելով, որ այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիք չկա, իր հայեցողությամբ հանձնում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները, այսինքե՝ անձի ինդունած այդ որոշումը պեվք է լինի ազատ ն գիտակցված ընտրության արդյունք: Բացահայտման իրական սպառնալիքի առկայություն, ն դրանից դրդված հանձնումը չի կարող համարվել կամովին: Այն դեպքերում, երը իշխանությունները տեղյակ են կոնկրար անձի մոտ նշված առարկաների առկայության մասին ն առաջարկում են հանձնել դրանք, հանձնումը կամովին համարվել չի կարող: Այս պայմաններում դա կարող է դիտվել միայն որպես պատասխանապտվությունը մեղմացնող հանգամանք»":
Վերահաստատելով ն զարգացնելով Հուսիկ Բաղդասարյաւնի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը Հրանտ Հարությունյանի ն Բեգլար Հովհաննիսյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված խրախուսական նորմը նպատակ ունի ապօրինի պահվող զենքի ն նորմում թվարկված մյուս առարկաների կամավոր հանձնումը խրախուսելու եղանակով դադարեցնելու ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածով նախատեսված - հանցագործութան կատարումը, ն օտայդպիսով կանխելու հետագայում դրաւնց հնարավոր գործադրմամի անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված կամ այլ հանցագործությունները: Այս կապակցությամը անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքների 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հուսիկ Բաղդասարյանի զործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴՉ/0059/01/08 որոշման 20-րդ կետը:
1
հանրային վտանգավորություն, պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանով նախատեսված առարկաները հանցավոր նպատակով օգտագործելու իրական հնարավորություն է արեղծվում, ինչը վտանզ է առաջացնում մարդկանց կյանքի ն առողջության համար: «Քենարկվող հոդվածով նախատեսված հանցագործության անմիջական օրյեկրրի հոդվածում նշված առարկաների անօրինական շրջանառությունից մարդու ն հասարակության անվտանգություն պաշտպանությանն ուղղված հասարակական հարարերություններն են: Հեփնաբար հոդվածում նշված առարկաների հանձնման դեպքում ապահովվում է տվյալ հանցագործության օրյեկտի պահպանությունը, իսկ հանձնման կամավորության դեպքում վերանում հանցանք կատարած Աւնձի հանրային վտանգավորությունը:
(--)
Քննարկվող հոդվածում նշված առարկաների հանձնումը կարող է համարվել կամովին, եթե անձր, գիտակցելով դրանք ապօրինի պահելը շարունակելու իրական հնարավորությունը, այդուհանդերձ, հանձնում է քննարկվող առարկաները կամ հայտնում դրանց գտնվելու վայրի մասին: Քննարկվող առարկաներն ապօրինի պահելու իրական հնարավորություն անձր կարող է ունենալ, եթե, օրինակ, վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէ զենքի գոյության մասին, կամ բացակայում են դրա բացահայվման օբյեկտիվ հնարավորության մասին վկայող հանգամանքները, ն անձր ողջամտորեն գիտակցում է դա: Հետնարբար ապօրինի պահվող զենքի գործադրմամբ հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո զենքը հանձնած անձր ՀՀ քինական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով չի կարող ազավվել քրեական պարասխանատվությունից, քանի որ զենքի գործադրման փաստը վարույթն իրականացնող մարմիններին հաարատապես հայփնի լինելու դեպքում ՀՀ քրեական օրենսգիքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառումը չի բխի քննարկման առարկա խրախուսական նորմը նախատեսելու քրեսւկան քաղաքականությաւն նպատակներից: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ապօրինի զենքով հանրորեն վտանգավոր այս կամ այն արարքը կատարելուց հետո անձի կողմից
12
զենքը հանձնելը կարող է գնահատվել որպես անձի պատասխանամվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք ն հաշվի առնվել պատիժ նշանակելիս (...)»՛
14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշվ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերել, իրացնելը, պահելը, վտխադրելը, առաքելը կամ կրելը՝
պավժվում է (...):
(.-.)
4 Սույն հոդվածում կամ սույն օրենսգրքի 334րդ հոդվածում նշված առարկաները մինչն իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն ազատվում է սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 334- րդ հոդվածով նախատեսված քրեսւկան պատասխանամվությունից: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանամվության այդ հանցագործության համար»:
14.1. Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով քննարկվող խրախուսական նորմում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունները, հարկ է համարում վերանայել ն զարգացնել նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված խրախուսական նորմի
բովանդակությունն էապես տարբերվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի բովանդակությունից: Այսպես, եթե նախկին իրավակարգավորումների պայմաններում անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները կամովին հանձնելու դեպքում, ապա գործող իրավակարգավորումների դեպքում անձը կազատվի քրեական
7 Տես Վճռաբեկ դատարանի՝ Հրանտ Հարությունյանի ն Բեգլար Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՆԴ/0011/01/14 որոշման 34-րդ կետը:
Թ
պատասխանատվությունի,, եթե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում նշված առարկաները հանձնի մինչն իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը:
Այսպիսով, նոր իրավակարգավորումների պայմաններում քննարկվող խրախուսական նորմի կիրառման տեսանկյունից, օրենսդիրն այսուհետ կարնորում է օբյեկտիվ իրականությունում տեղի ունեցող հանգամանքները (իրավասու մարմինների կողմից նշված առարկաների գտնվելու վայրի մասին իմանալը)՝ այլնս էական նշանակություն չտալով զենքը կամավորաբար հանձնելու վերաբերյալ հանցանք, կատարած անձի սուբյեկտիվ ընկալմանը (այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը գիտակցելուն): Նման պայմաններում, կիրառելով նյութական նորմի տառացի մեկնաբանման կանոնը, այլնս էական նշանակություն չունի նան զենքի գործադրմամբ որնէ արարք կատարած լինելու փաստը, եթե զենքը հանձնելու պահին իրավասու մարմինները դրա գտնվելու վայրի մասին դեռնս տեղեկություն չունեն:
Դրա հետ մեկտեղ, իրավասու մարմինների կողմից նշված առարկաների գտնվելու վայրի մասին իմանալուց հետո, հանցանք կատարած անձի կողմից դրանք նույնիսկ կամովին հանձնելու պարագայում, վերջինս չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից՝ քննարկվող խրախուսական նորմի ուժով:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 26-ի դատավճռով հաստատված է համարել, որ Մ.Մուրադյանն իր մոտ ուղղակի դիտավորությամբ ապօրինի պահվող «ՃԵ» տեսակի, «11 4005» գործարանային համարի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ: Այսինքն` Մ.Մուրադյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին:
Անդրադառնալով ՀՇ սախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի կիրառելիության հարցին` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ թեն 2021 թվականի մայիսի 1-ին Մ.Մուրադյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ն իրավապահներին է հանձնել «ՃՃ-74» տեսակի, 1967 թվականի արտադրության,
14
«11 4005» գործարանային համարի ինքնաձիգն իր պահունակով, սակայն վերջինն այդ հրազենը միայն պասիվ կերպով իր մոտ չի պահել, այլ նան հասարակական վայրում բացահայտորեն կիրառել է: Այդ դեպքում, ըստ Առաջին ատյանի դատարանի, ողջամիտ է այն կասկածը, որ Մ.Մուրադյանը շատ լավ հասկացել է, որ անձնական ավտոմեքենայով նման բացահայտ գործողություններ կատարելը, ամենայն հավանականությամբ, չի կարող գաղտնի մնալ ն վաղ թե ուշ հայտնի է դառնալու իրավապահ մարմիններին: Այլ կերպ՝ զենքով նման բացահայտ գործողություն կատարելուց (կիրառումից հետո դրա հանձնումը չի կարող հանդիսանալ քննարկվող հոդվածով քրեական պատասխանատվությունից ազատող հանգամանք:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եկել է այն հետնության, որ տվյալ դեպքում վերը նշված հոդվածով նախատեսված խրախուսական նորմը Մ.Մուրադյանի նկատմամբ կիրառելի չէտ:
- Քննարկելով Մ.Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1ին մասով մեղսագրված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքին համապատասխանացնելու հարցը ն փաստելով, որ 2022 թվականի հուլիսի Լի ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով Մ.Մուրադյանին մեղսագրված արարքի հանցավորությունը չի վերացել, բացակայում են «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի 6-րդ հոդվածի կիրառման հիմքեր, ան է. ՆՄ.Մուրադյան՝ նկատմամբ նշանակված պատժատեսակն ու պատիժն ավելի խիստ չէ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առավել խիստ պատժատեսակից կամ պատժի առավելագույն ժամկետից, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Մ.Մուրադյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը քրեական գործող օրենսգրքին համապատասխանացնելու հիմքերը բացակայում են»:
Ց Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
5
16. Քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասը հետադարձ ուժով կիրառելու հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «(..) 2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ:
(:-.)
4 Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք
կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:
Անդրադառնալով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմաններին, մասնավորապես՝ հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող, հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության մեկնաբանմանը, Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում ընդգծել է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում):
Նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված՝ ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերն իջեցվում են,
բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցի. պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի,
դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:
Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը ն չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվության ն պատժի նշանակման, քրեական պատասխանավվությունից կամ պավժից ազավվլղու հիմքերի ն պայմանների հեվւ կապված` առավել նպատրավոր պայմաններ է այմոլծում հանցանք կափարած անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել ն վերաբերել
16
քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին, այդ թվում՝ պատժի ժամկետները հաշվարկելու ն պատիժը հաշվակցելու կարգին":
17. Վճռաբեկ դատարանի մեջբերված դիրքորոշումից հետնում է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ հանցանք կատարած անձի համար քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի ն պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք: Ընդ որում, եթե 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձ ուժի հարցում որնէ սահմանափակում նախատեսված չէր, ապա ՀՀ գործող քրեական օրնսգրքի 9- րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում: Այսպես` «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով:
Ուստի, ստացվում է մի վիճակ, երբ նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող կոնկրետ նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվելու, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը որպես իմպերատիվ դիտարկվելու, ինչպես նան քրեական պատասխանատվությունից իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նոր նորմ սահմանելու դեպքերում դրանց չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել: Վճռաբեկ դատարանի համոզմամբ նման կարգավորումը չի կարող համահունչ լինել ինչպես քրեական իրավունքի ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես՝ արդարության սկզբունքին, այնպես էլ «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների ՛պաշտպանութան մասին Եվրոպական
ո Տես Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ին կայացված թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 19-րդ կետր:
17
կոնվենցիայի (այսուհետ` նան Եվրոպական կոնվենցիա) 7-րդ հոդվածով սահմանված երաշխիքներին ն դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նան Եվրոպական դատարան) կողմից ձնավորած նախադեպային դիրքորոշումներին:
Այսպես՝ Եվրոպական դատարանը նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի Լին մասը երաշխավորում է ոչ միայն ավելի խիստ քրեական օրենքի հետադարձ ուժի արգելքը, այլն անուղղակի կերպով՝ ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժ ունենալու սկզբունքը՝ ընդգծելով, որ ավելի մեղմ պատիժ նախատեսող քրեական օրենքի կիրառությունը դարձել է քրեական իրավունքի հիմնարար սկզբունք, անգամ եթե այն ընդունվել է հանցանքի կատարումից հետո:
Եվրոպական դատարանն ընդգծել է նան, որ ավելի ծանր պատիժ նշանակելու դեպքում, ելնելով միայն այն հանգամանքից, որ այդ պատիժը նախատեսված է եղել հանցանք կատարելու պահին, անուշադրության կմատնվեն Օ։»-նախքան մեղադրական դատավճռի կայացումը մեղադրյալի համար տեղի ունեցած բարենպաստ օրենսդրական փոփոխությունները շարունակելով կիրառել պատիժներ, որոնք տվյալ պետության ն վերջինիս հասարակության կողմից արդեն իսկ համարվում են չափազանց ծանրո:
18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության սկզբունքի, ինչպես նան միջազգային-իրավական կարնորագույն փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների հետնողական կենսագործումն ապահովելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ն զարգացնելու քրեական օրենքի հետադարձ ուժի պայմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերլուծության ենթարկե լքրեական Չ »պատասխանատվւթան նե քրեական պատժի
հարաբերակցության առանձնահատկությունները: Այսպես՝ քրեական ո Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 56օթքօմն ». 7ոլչ գործով 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 10249/03, 103-109-րդ կետեր:
18
պատասխանատվությունը բարդ ն բազմաբովանդակ երնույթ է, որի էության, բովանդակության ն ծավալների առումով դոկտրինալ աղբյուրներում մինչ այժմ միասնական ընդունված որնէ սահմանում առկա չէ: Միննույն ժամանակ, կարելի է փաստել, որ քրեական պատասխանատվությունը ծագում է հանցանք կատարելու փաստով ն ենթադրում է անձի պարտականությունը՝ կրելու
պատասխանատվություն իր կատարած հանցանքի համար, արտահայտվում է պետության կողմից անձի արարքին տրվող բացասական գնահատականով ն, որպես կանոն, եզրափակվում դատարանի դատավճռով անձի նկատմամբ քրեական պատժի նշանակմամբ:
Վերոնշյալից հետնում է, որ քրեական պատասխանատվությունը շատ ավելի լայն երնույթ է ն իր մեջ, ի թիվս այլնի, ներառում է նան հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվող պատիժը, այլ կերպ՝ քրեական պատասխանատվությունը ն պատիժը հարաբերակցվում են որպես ամբողջ ն մաս: Ընդ որում, թեն քրեական պատասխանատվության իրագործման հիմնական ձնը հենց քրեական պատիժն է, այնուամենայնիվ, շատ դեպքերում քրեական պատասխանատվությունը կարող է իրագործվել՝ առանց վերոնշյալ փովին հասնելու, օրինակ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմերի կենսագործման արդյունքում, մինչդեռ պատիժը քրեական պատասխանատվության սահմաններից դուրս գոյություն ունենալ չի կարող:
Այսպիսով, պետք է փաստել, որ պատիժն առավել համընդգրկուն երնույթի՝ քրեական պատասխանատվության, բաղկացուցիչ մասն է միայն, դրա տարրերից ն իրագործման փուլերից մեկը, հետնաբար քրեական պատասխանատվությունից իմպերատիվ կերպով ազատում նախատեսող նորմի կիրառման բոլոր հիմքերի ն պայմանների առկայության դեպքում դատարանը չի հասնում անձի նկատմամբ պատիժ նշանակելու փուլի ն դրանով իսկ անձն քրեական
պատասխանատվության ենթարկելու գործընթացը եզրափակվում է:
19. Հիմք ընդունելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու պահանջը հավասարապես պետք է կիրառելի լինի նան քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում
19
նախատեսող նորմերի՝ պարագայում: Մասնավորապես, եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որնէ բացառության, ապա վերոնշյալն առավել նս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ ն ծավալով ավելի լայն ն համընդգրկուն երնույթի քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ:
Հակառակ պարագայում կստացվի, որ քրեական պատասխանատվության բաղադրիչ հանդիսացող պատժի մեղմացման ցանկացած դեպքում քրեական օրենքը հետադարձ ուժ ունի (օրինակ՝ հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայի փոփոխութան կամ այլընտրանքային ավելի մեղմ պատիժ նախատեսվելու դեպքում ն այլն), մինչդեռ քրեական պատասխանատվությունից անվերապահ ազատում նախատեսող նոր օրենքի պարագայում պետք է կիրառվեն արարքի կատարման պահին գործող կարգավորումներ, ն անձը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության ու պատժի, ինչն անընդունելի է:
Վճոաբեկ դատարանի համոզմամբ՝ տվյալ իրավիճակում կանտեսվեն հանցանք կատարած անձի համար տեղի ունեցած բարենպաստ օրենսդրական փոփոխությունները, ն անձը կենթարկվի քրեական պատասխանատվության՝ չնայած որ պետություն, անձն իմպերատիվ կերպով քրեական
պատասխանատվությունից ազատելու վերաբերալ նոր կարգավորում նախատեսելով արդեն իսկ համանման դեպքերում անձին քրեական
պատասխանատվության ենթարկելը չափազանց ծանր է համարել:
20 (Ընդհանրացնելով սույն որոշման 1619րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրութամբ քրեական պատասխանատվությունց ազատում նախատեսող նորմի կիրառման
շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում` քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նան նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, ապա վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ
20
էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9- րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հետադարձ ուժ տրվի:
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում պատիժը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին, այնուամենայնիվ, նույն հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն օգտագործում է «պափասխանավպվություն» եզրույթը՝ ընդգծելով, որ պատասխանապվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խալացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պափասխանավտվությունը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեջբերված նորմերը փոխլրացնում են միմյանց ն արտահայտում են օրենսդրի կամքը` դրանք մեկնաբանելու համակցված կերպով, այն է՝ պատժի մեղմացման շրջանակներում դիտարկելով նան ապատասխանատվության մեղմացումը ն հակառակը:
Վերոնշյալի համատեքստում դիտարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը հետադարձ ուժով կիրառելիության հարցը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն ըստ էութան նախատեսում է քրեական պատասխանատվությունկց ազատելու իմպերատիվ հիմք, այն է՝ համապատասխան առարկաները մինչն իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնած անձն անվերապահ կերպով ազատվում է քրեական պատասխանատվությունից, ուստի վերոնշյալ նորմը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հետադարձ ուժ ունի:
21. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարած Մ.Մուրադյանի նկատմամբ կիրառելի է եղել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը:
Այսպես, սույն գործում առկա չէ փաստական տվյալ այն մասին, որ Մ.Մուրադյանի կողմից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում «ՃԷ-74» տեսակի, 1967 թվականի արտադրության, «1111 4005» գործարանային համարի ինքնաձիգն իր
21
պահունակով հանձնելու պահի դրությամբ, իրավասու մարմիններն իմացել են ինքնաձիգի ն պահունակի գտնվելու վայրի մասին: Այլ կերպ, Մ.Մուրադյանն ինքնաձիգը՝ իր պահունակով, հանձնել է մինչն իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին տեղեկանալը:
Հետնաբար, Միշա Արմենի Մուրադյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմը:
22. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում, Միշա Արմենի Մուրադյանի վերաբերյալ այդ մասով կայացվել ն օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիո:
23. Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Մ.Մուրադյանին վերագրվող խուլիգանություն Օ:ավարտվել է 2021 թվականի մայիսի 1Լին, հետնաբար լրացել է տվյալ արարքի համար քրեական պատասխ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/1424/01/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
