Քաղաքացիական իրավունք — 30.07.2024
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը) · Հոդված 116. Խափանման միջոցի կիրառման իրավաչափությունըԱմփոփում
քննելով քննիչի ներկայացրած միջնորդությունը, 2023 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ գտել է, որ բացակայում է մեղադրյալ աար ւս օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի Լիս կետով ներկայացված մեղադրանքում հիմնավոր կասկածը ն մերժել է նախաքննության մարմնի միջնորդությունը», - Վերաքննիչ դատարանը, քննելով ՀՀ դատախազության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ աաա ւյոցրած բողոքը, 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ մերժել է այն՝ վիճարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ»: 14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքներ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հհանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Գ.Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Մակյան
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
քարտուղարությամբ՝
Է.ՓԻԼԱՖՅԱՆԻ
2024 թվականի հուլիսի 30-ին
քաղաք Երևանում
դռնփակ դատական նիստում քննության առնելով մեղադրյալ
վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
[անընթեռնելի] հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. 2022 թվականի փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի
հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իրենից 21.000.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մասին ապացույցների բավարար համակցության հիմքով Ռուսաստանի Դաշնությունում քննվող թիվ
քրեական
գործով որպես մեղադրյալ ներգրավված և 2016 թվականի հունվարի 18-ից Հայաստանի Հանրապետությունում գտնվող
2020 թվականի մարտի 10-ին
-ի՝ նույն
-ում սպասարկվող հաշվին կանխիկ մուտքագրել է 49.000.000 ՀՀ դրամ, որը նույն օրը գրեթե ամբողջությամբ փոխանցվել է
բանկում սպասարկվող հաշվին, իսկ փոխանցման նպատակն է հանդիսացել հասցեում գտնվող շենքի շինության նախագծի թիվ
նախագծային համարի ներքո գտնվող անշարժ գույքի ձեռքբերումը։ 2022 թվականի հուլիսի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ
քրեական վարույթը, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ
քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա 2023 թվականի օգոստոսի 10-ին քննիչը միջնորդություն է հարուցել թիվ
քրեական վարույթով
հսկող դատախազին՝
նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին
ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։
2023 թվականի օգոստոսի 10-ին թիվ
դատախազի որոշմամբ
քրեական վարույթով հսկող
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝
կողմից ՀՀ պետական սահմանը
հատելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, կատարվել է հարցում,
3
և ստացված պատասխանի համաձայն՝
վերջին անգամ 2023 թվականի
օգոստոսի 10-ին՝ ժամը -ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, թիվ ավիաչվերթով
մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն։
2023 թվականի օգոստոսի 17-ին,
կողմից ՀՀ պետական սահմանը
հատելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, կրկին կատարվել է հարցում և ստացված հարցման պատասխանի համաձայն՝
2023
թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը
-ին, «Զվարթնոց» միջազգային
օդանավակայանով, թիվ
ավիաչվերոթով
լքել է Հայաստանի
Հանրապետությունը, որպիսի պայմաններում հնարավոր չի եղել վերջինիս մեղադրանք ներկայացնել։
2023 թվականի օգոստոսի 18-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարանի)՝ մեղադրյալ
նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման
միջոց կիրառելու վերաբերյալ։
2. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալ
նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը
որպես խափանման միջոց կիրառելու մասին, մերժվել է։
3. Վերոնշյալ որոշման դեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ
հատուկ վերանայման բողոքի
քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 20-ի որոշումը թողնելով անփոփոխ։
Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի
2023 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի գրավոր ընթացակարգ։
2024 թվականի ապրիլի 17-ին մեղադրյալ
պաշտպան
կողմից Վճռաբեկ դատարան ներկայացվել է դիմում և ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության երկրորդ վարչության երկրորդ քննչական բաժնի հատկապես
4
կարևոր գործերով քննիչի` 2024 թվականի ապրիլի 15-ի «Քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու մասին» որոշում։
Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ դատական վարույթի գրավոր ընթացակարգը փոխվել է բանավոր ընթացակարգի։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
իր բողոքում նշել է, որ
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 20-ի թիվ
որոշմամբ թույլ են տրվել դատական սխալներ, քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են և ազդել են ճիշտ որոշում կայացնելու վրա, իսկ Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ անտեսել է Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալներն ու քրեադատավարական օրենքի էական խախտումները, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը` ազդելով գործի ելքի և ճիշտ որոշում կայացնելու վրա։
Բողոքաբերը փաստարկել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում նշված նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված այն մեկնաբանությանը, որ ողջամիտ կասկածի չափանիշը հիմնվում է փաստերի կամ տեղեկությունների առկայության վրա, որոնք հնարավորություն կտային անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը։
Բողոքաբերի պնդմամբ՝ պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտման համար։
5
Միևնույն ժամանակ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան։
Ըստ բողոքաբերի` տվյալ դեպքում առկա են նաև խափանման միջոց կալանքը ընտրելու հիմքերը, մասնավորապես՝ մեղադրյալ
մեղսագրվում է
հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացում, ինչից ելնելով, վարույթ իրականացնող մարմինը ողջամտորեն ենթադրում է, որ ելնելով ակնկալվող պատժի խստությունից, մնալով ազատության մեջ, անձը կարող է փախուստի դիմել։ Միաժամանակ հատկանշական է, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար ՌԴ իրավասու մարմինների կողմից ներգրավված է եղել որպես մեղադրյալ, գտնվել է հետախուզման մեջ և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունում քննված քրեական վարույթի շրջանակներում, համաձայն կայացված որոշման, լիովին հիմնավորվել է
մեղքը, որպիսի հանգամանքները վարույթ իրականացնող
մարմնին թույլ են տալիս հիմնավոր կասկածել, որ նա, գտնվելով ազատության մեջ, կդիմի փախուստի։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը և կայացնել դրան փոխարնող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը․
5.
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի
1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ. «[Ն]ա, ՌԴ քաղաքացի
21.000.000 ԱՄՆ դոլար հափշտակելու
մասին ապացույցների բավարար համակցության հիմքով ՌԴ քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործով ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) որպես մեղադրյալ ներգրավված լինելով, 2016 թվականի հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ որևէ դրամական միջոց կամ գույք հայտարարագրած չլինելով, 2020
6
թվականի մարտի 10-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում եկամտի որևէ աղբյուր չունենալով, հանցավոր ճանապարհով ստացված վերոհիշյալ 21.000.000 ԱՄՆ դոլար գումարից որոշ մասն օրինականացնելու նպատակով, 2020 թվականի մարտի 10-ին 49.000.000 ՀՀ դրամի չափով գումարը ներկայացնելով որպես դեռևս 2019 թվականի ապրիլի 26-ին լուծարված
հյուրանոցի
ֆինանսական տնօրենի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում ստացած վարձատրության հանրագումար ու այդ կերպ խեղաթյուրելով դրա հանցավոր ծագումը, կանխիկ մուտքագրել է
ապա այդ գումարը,
ընկերությունում սպասարկվող հաշվին,
հասցեում գտնվող շենքի
շինության նախագծի թիվ նախագծային համարի ներքո գտնվող անշարժ գույքի ձեռքբերման համար փոխանցել է
-ի` նույն բանկում սպասարկվող
հաշվին, այդ կերպ փոխարկելով (կոնվերտացնելով) հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 49.000.000 ՀՀ դրամ գումարը (…)»:
6. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ արձանագրել է․ « (…) 1) միջնորդությանը կից ներկայացված նյութերում գոյություն չունի հիմնավորում առ այն, որ
գործողություններում առկա են օրինական
գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնել ստացված անօրինական գույքն ու եկամուտները, քողարկելու և թաքցնելու դրանց ծագման հանցավոր աղբյուրը, վերացնելու դրանց հանցավոր հետքերը,
2)
կողմից ենթադրաբար՝ ՌԴ քաղաքացի
21.000.000 ԱՄՆ դոլար հափշտակելու հետևանքով ՌԴ քննչական
կոմիտեի կողմից քննվող քրեական գործով ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն) որպես մեղադրյալ ներգրավված լինելու հանգամանքը և
կողմից 2020 թվականի
մարտի 10-ին
ընկերությունում սպասարկվող հաշվին 49.000.000 ՀՀ
դրամի չափով գումարի մուտքագրում կատարելը և այդ գումարի գոյացման աղբյուր որպես մաս-մաս կանխիկ եղանակով ՌԴ-ից բերվելու վերաբերյալ հայտարարություն կատարելն ինքնին բավարար չէ հանգելու այն հետևության, որ
կատարել է հանցավոր արարքը նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով,
7
3) ներկայացված նյութերով գոյություն չունի հիմնավորում առ այն, որ կողմից
ընկերություն մուտքագրված 49.000.000 ՀՀ
դրամը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով և հանդիսանում է 21.000.000 ԱՄՆ դոլարի մաս,
4) ներկայացված նյութերով գոյություն չունի հիմնավորում առ այն, որ որպես իր կողմից ներկայացված 49.000.000 ՀՀ դրամի չափով գումարի գոյացման աղբյուր նշել է, որ այն առաջացել է
հյուրանոցի
ֆինանսական տնօրենի պաշտոնում աշխատելու ժամանակահատվածում ստացած վարձատրություններից,
5) ունենալով տեղեկատվություն առ այն, որ
հանդիսանալով ՌԴ
քաղաքացի, որևէ տեղեկատվություն չի ներկայացվել այն մասին, թե վերջինս ՌԴ-ում ինչ գործունեությամբ է զբաղվել և բացի ենթադրյալ հափշտակված գումարից, վերջինս այլ ֆինանսական օրինական միջոցների արդյոք չի տիրապետել, առավել ևս ունենալով փաստական տվյալներ, որ
ՌԴ տարբեր բանկերում ունի
հաշիվներ և նրան է պատկանում MERCEDEC BENZ մակնիշի ավտոմեքենա,
6) ներկայացված նյութերով գոյություն չունի հիմնավորում` 49.000.000 ՀՀ դրամի հանցավոր ծագումը հաստատող ապացույցներ և նշված հանգամանքի առնչությամբ Դատարանն անթույլատրելի է համարում քննիչի այն դիրքորոշումը, որ շուրջ մեկ տարուց ավելի կատարվող քննության ժամանակ իրենք նպատակահարմար չեն գտել հրավիրելու և նշված հարցերի շուրջ հարցաքննելու
պատճառաբանելով, որ դա քննչական մարտավարություն է և իրենք են որոշում իրենց մարտավարությունը: Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով անձին վերագրվող հանցավոր արարքի առանձնահատկությունը, այն, որ անձը մեղադրվում է ենթադրյալ «Փողերի լվացում» հանցավոր արարք կատարելու մեջ, ինչպես նաև ունենալով վերջինիս հարցաքննելու հնարավորություն, արդարացի և թույլատրելի չէ սեփական նախաձեռնությամբ անձին զրկել իր գույքի ծագման առնչությամբ բացատրություն տալու հնարավորությունից, ինչը Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն՝ քրեական գործերով արդար դատաքննության հայեցակարգի հետ համատեղելի է դիմումատուի վրա իր գույքային իրավիճակի վերաբերյալ հավաստի բացատրություններ տալու պարտականություն դնելը:
8
Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, սեփական նախաձեռնությամբ զրկելով անձին ի պաշտպանություն իրեն բացատրություն տալու հնարավորությունից, վերջինիս կողմից հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածը հիմնավորելու համար, պարտավոր էր առավել ծանրակշիռ հիմնավորումներ ներկայացնել, ինչը որ ներկայացված նյութերում բացակայում է։
Բացի այդ Դատարանն արձանագրում է, որ դատալսումների ժամանակ պաշտպանների այն հարցին, թե քննիչն արդյոք բացառում է այն հանգամանքը, որ այդ գումարն
կարող են նվիրած լինել կամ փոխառությամբ վերցրված լինել,
քննիչի կողմից այն բացառելու վերաբերյալ փաստարկված որևէ հիմնավորում չներկայացվեց։
Դատարանը նաև փաստում է, որ դատալսումների ժամանակ քննիչի կողմից դատարան ներկայացվեց
մարմնին հասցեագրված գրությունն այն մասին, որ՝
կողմից վարույթն իրականացնող
«Պաշտպաններիս միջոցով տեղեկացել եմ, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Ընթերցելով որոշումը՝ պարզաբանում եմ, որ որոշման նկարագրված գումարն ունի օրինական ծագում, ես Հայասատանի Հանրապետությունում գտնվելու տարիներին և մինչ այդ որևէ ապօրինի գումարներ չեմ տնօրինել, անօրինական եկամուտներ չեմ ունեցել: Հիշյալ բնակարանը ձեռք եմ բերել մտերիմ անձից օրինական փոխառություն վերցնելու միջոցով, որի վերաբերյալ առկա է համապատասխան փաստաթուղթ, որը կներկայացնեմ քննության ընթացքում: Որոշման մեջ նկարագրված մնացած հանգամանքների մասով կտամ մանրամասն բացատրություն ՀՀ վերադառնալուն պես: Ներկայումս գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, վատառողջ եմ, ունեմ բուժման կարիք և չեմ կարող ներկայանալ ՀՀ: (...)
Վերը շարադրված իրավական նորմերի լույսի ներքո համադրելով վարույթում առկա վերոշարադրյալ փաստական հանգամանքների հետ, Դատարանն արձանագրում է, որ միջնորդությանը կից, ինչպես նաև դատալսումների ժամանակ ներկայացված փաստաթղթերով ձեռք չեն բերվել այնպիսի փաստերի կամ տեղեկությունների համակցություն, որոնք ընդունակ են օբյեկտիվ դիտորդին
9
համոզելու, որ անձի՝
և վերջինիս մեղսագրված ենթադրյալ
հանցավոր դեպքի միջև առկա է օբյեկտիվ կապ և գալիս է այն եզրահանգման, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչ
միջնորդությունն անհիմն է, բացակայում է մեղադրյալ
1
2003
թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է որոշումը կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ներկայացված մեղադրանքում հիմնավոր կասկածը և գտնում է, որ ներկայացված միջնորդությունը պետք է մերժել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը, Դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին: (…)»:
7. Վերաքննիչ դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, արձանագրել է․ «(...) Քննիչը վերագրված արարքին
առնչությունը հիմնավորված է
համարել հետևյալ փաստական տվյալների համադրման արդյունքներով՝ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնից ստացված՝ 10.06.2020թ. թիվ
գրությամբ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից
04.08.2022թ. ստացված թիվ
գրությամբ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց
պետական ռեգիստրի գործակալությունից 09.05.2023թ.–ին ստացված թիվ գրությամբ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից 28.06.2023թ. ստացված թիվ գրությամբ, ՌԴ Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով պետական իշխանության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության երկրորդ վարչության երկրորդ քննչական բաժնում քննված թիվ
քրեական գործով՝
30.05.2023թ.–ին կայացված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերը չեն պարունակում այն աստիճանի բավարար չափով փաստական տվյալներ և տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ
1 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 63-93:
10
հնարավոր է, որ կատարած լինի իրեն մեղսագրվող հանցանքը: Այս կապակցությամբ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի այն եզրահանգմանը, համաձայն որի՝ միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալների և տեղեկությունների համադրումը, հիմնավոր կասկածի առկայության ապացուցման չափանիշների շրջանակում բավարար չէ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դեռևս 2022 թվականի հուլիսի 09-ից ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված է եղել թիվ
քրեական
վարույթը և ավելի քան մեկ տարի հետո՝ 2023 թվականի օգոստոսի 10-ին, թիվ քրեական վարույթով հսկող դատախազի որոշմամբ
նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մինչդեռ, հիշատակված ողջ ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից
իրեն
վերագրվող արարքի շուրջ հարցաքննության չի կանչվել։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը անհմին է համարում Բողոքաբերի այն պնդումները, որ՝ «(...) Անդրադառնալով Դատարանի այն եզրահանգամանը, որ վարույթն իրականացնող մարմինը չի հարցաքննել մեղադրյալին՝ հարկ է փաստել, որ մեղադրյալին չհարցաքննելը չի կարող հիմք հանդիսանալ փաստելու, որ տվյալ դեպքում բացակայում է հիմնավոր կասկածը: Ավելին՝ այս առումով Դատարանն անհասկանալի կերպով եկել է այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմինը սեփական նախաձեռնությամբ զրկել է անձին ի պաշտպանություն իրեն բացատրություն տալու հնարավորությունից, ուստի վերջինիս կողմից հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածը հիմնավորելու համար պարտավոր է եղել առավել ծանրակշիռ հիմնավորումներ ներկայացնել, սակայն հարկ է արձանագրել, որ նման հնարավորությունից_իրեն զրկել է հենց մեղադրյալը՝ հատելով ՀՀ սահմանը և չներկայանալով վարույթն իրականացնող մարմին (...) »:
1
Այս առումով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ավելի քան 1 տարի 1 ամիս քննվող քրեական վարույթով նախաքննական մարմինը
երբևէ
հարցաքննության չի կանչել, նրա մասնակցությամբ որևէ վարութային կամ ապացուցողական գործողություն չի կատարել այն դեպքում, երբ ըստ վարույթն
11
իրականացնող մարմնի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերի՝ վերջինս 2022 թվականի հուլիսի 15-ից` քրեական վարույթը նախաձեռնելուց հետո, մինչև 2023 թվականի օգոստոսի 15-ը՝ ՀՀ-ն լքելը, տարբեր օրերի` ընդհանուր առմամբ 187 օր գտնվել է ՀՀ-ում, որի պայմաններում կարող էր տալ պարզաբանումներ իր կողմից բանկում մուտքագրած գումարի ծագման վերաբերյալ:
Դատական գործի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ
բանկում առաջին գումարը՝ 49.000.000 ՀՀ դրամը մուտքագրելիս, հիշյալ՝ կանխիկ մուտքագրված գումարի վերաբերյալ նշել է, որ գումարները մաս-մաս՝ կանխիկ եղանակով ՌԴ-ից բերել է ՀՀ, ուստի, դրանց վերաբերյալ հիմնավորող փաստաթուղթ առկա չէ։ Վերջինս բանկին ներկայացրել է
հյուրանոցի
այցեքարտը, որտեղ աշխատել է որպես ֆինանսական տնօրեն: Դրանից հետո՝ 05.06.2020р. и 06.06.2020p.
-ում ցանկացել է
կատարել անշարժ գույքի ձեռքբերման համար նախատեսված վճարի մյուս մասը՝ որպես գումարների ծագման աղբյուր նշելով, որ դրանք պարտքով ստացել է ընկերոջից: Արդյունքում, բանկը մերժել է
կատարման փորձերը:
կողմից գործարքի
Հետագայում, արդեն ՀՀ-ից դուրս գտնվելու ժամանակ,
վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ՝ «Պաշտպաններիս միջոցով տեղեկացել եմ, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար: Ընթերցելով որոշումը՝ պարզաբանում եմ, որ որոշման նկարագրված գումարն ունի օրինական ծագում, ես Հայասատանի Հանրապետությունում գտնվելու տարիներին և մինչ այդ որևէ ապօրինի գումարներ չեմ տնօրինել, անօրինական եկամուտներ չեմ ունեցել: Հիշյալ բնակարանը ձեռք եմ բերել մտերիմ անձից օրինական փոխառություն վերցնելու միջոցով, որի վերաբերյալ առկա է համապատասխան փաստաթուղթ, որը կներկայացնեմ քննության ընթացքում: Որոշման մեջ նկարագրված մնացած հանգամանքների մասով կտամ մանրամասն բացատրություն ՀՀ վերադառնալուն պես: Ներկայումս գտնվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, վատառողջ են, ունեմ բուժման կարիք և չեմ կարող ներկայանալ ՀՀ (...)»:
12
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերի կողմից
դատարաններին ներկայացված և ՀՀ ԿԲ-ի կողմից նախաքննությանը տրամադրված փաստերի,
կողմից գումարները բանկում մուտքագրելիս՝ դրանց
ծագման վերաբերյալ արված հայտարարությունների, ինչպես նաև՝ վերջինիս կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված դիմումի բովանդակության մեջ, ըստ էության, որևէ էական հակասություն առկա չէ։
Այսպես․
Դատական վարույթում առկա նյութերը Վերաքննիչ դատարանին թույլ են տալիս արձանագրելու, որ
բնակարան ձեռք բերելու համար
գումարները ցանկացել է
մուտքագրել երկու անգամ. առաջին
անգամ 49.000.000 ՀՀ դրամ մուտքագրելիս նա հայտարարել է, որ հիշյալ գումարը ՀՀ է բերել իր հետ՝ մաս-մաս, որն, ըստ էության ընդունելի է եղել բանկի համար, որից ելնելով էլ հիշյալ գումարը մուտքագրվել, իսկ այնուհետև՝ փոխանցվել է կառուցապատող ընկերությանը: Գումարի մյուս մասը
արդեն ցանկացել
է մուտքագրել 05.06.2020թ. և 06.06.2020թ., սակայն բանկի աշխատակիցներն արժանահավատ չհամարելով գումարի ծագման վերաբերյալ
փաստարկները, հրաժարվել են այն ընդունելուց և գործարք կատարելուց: Այս առումով Դատարանն ընդգծում է, որ
իր կողմից վարույթն իրականացնող մարմին
հասցեագրված գրությամբ չի հակասել իրեն, քանի որ ինչպես հիշյալ դիմումում, այնպես էլ իր կողմից նախկինում բանկին ներկայացված տեղեկության մեջ տվել է գումարի ծագման վերաբերյալ միևնույն բացատրությունը՝ այն է՝ գումարը վերցրել է մտերիմ անձից օրինական փոխառությամբ, որի վերաբերյալ առկա է համապատասխան փաստաթուղթ, որը կներկայացի քննության ընթացքում: Ասվածից հետևում է, որ հիշյալ վարույթն իրականացնող մարմնի տեսանկյունից վիճելի փաստերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու փոխարեն, վերջինս տվյալ գործողությունների իրականացումը դիտարկել է որպես նախաքննության մարտավարություն՝ զրկելով մեղադրյալ հանդիսացող անձին պարզաբանումներ տալու և նախաքննական մարմնի մոտ առկա կասկածները փարատելու հնարավորությունից, ինչը Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորում է համոզմունք առ այն, որ նախաքննական մարմնի կողմից այս պահին դատարանին ներկայացված փաստերը, ապացույցներն ու փաստական տվյալները բավարար չեն
13
գալու այն եզրահանգման, որ առկա է ողջամիտ ենթադրություն, որ առնչություն ունի իրեն մեղսագրված հանցանքի հետ: Ավելին, վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում նաև՝ հիմնավոր կասկածն ապացուցող՝ վարույթն իրականացնող մարմնի այն հետևությունը, համաձայն որի՝
կողմից բանկ
մուտքագրած գումարը չէր կարող հանդիսանալ նրա՝ որպես
t
հյուրանոցի ֆինանսական տնօրեն աշխատելիս ստացված գումարները, նկատի ունենալով, որ հիշյալ կազմակերպությունը դեռևս 2019 թվականին լուծարվել է։ Այս առումով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որևէ կազմակերպության լուծարումն իրենից ներկայացնում
բազմափուլ գործողությունների
հաջորդականություն, որի ժամանակահատվածում չի բացառվում նաև դրա սեփականատերերի կամ աշխատակիցների կողմից եկամուտներ կամ աշխատավարձ ստանալու հնարավորությունը, ավելին՝ լուծարումից հետո էլ առաջացած ֆինանսական միջոցների վերաբաշխման հետևանքով կազմակերպության սեփականատերերն ու վարձու աշխատողները նույնպես կարող են ունենալ դրամական մուտքեր՝ պայմանավորված հենց այդ կազմակերպության լուծարմամբ: Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ թեև հիշյալ հարցերը ենթակա են պարզաբանման գործի նախաքննության ընթացքում, սակայն անձի` այդպիսի հայտարարությունը չի կարող աներկբա համարվել մտացածին և հերքվել հիմնավոր կասկածը հաստատելու փուլում՝ չունենալով այն հերքող գոնե առերևույթ բավարար չափով տվյալներ: Ուստի՝ այս համատեքստում Վերաքաննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի այն հետևությանը, համաձայն որի. «(...) վարույթն իրականացնող մարմինը, սեփական նախաձեռնությամբ զրկելով անձին ի պաշտպանություն իրեն բացատրություն տալու հնարավորությունից, վերջինիս կողմից հանցավոր արարքը կատարելու հիմնավոր կասկածը հիմնավորելու համար, պարտավոր էր առավել ծանրակշիռ հիմնավորումներ ներկայացնել, ինչը որ ներկայացված նյութերում բացակայում է։
Բացի այդ Դատարանն արձանագրում է, որ դատալսումների ժամանակ պաշտպանների այն հարցին, թե քննիչն արդյոք բացառում է այն հանգամանքը, որ այդ գումարն
կարող են նվիրած լինել կամ փոխառությամբ վերցրված լինել,
քննիչի կողմից այն բացառելու վերաբերյալ փաստարկված որևէ հիմնավորում չներկայացվեց»։
14
Ելնելով վերոգրյալից, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր կասկածի բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ է և բխում է գործի նյութերից։
Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, համաձայն որի՝ «(...) Դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում,
վերաբերյալ հիմնավոր կասկածի հարցը
քննության առնելիս ներկայացված փաստական տվյալները գնահատել է գործի ըստ էության քննությանը բնորոշ խորությամբ (...)», Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում դրա հետ և հավելում, որ Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածի առկայությունը գնահատել է ներկայացված փաստական տվյալների առերևույթ (prima facie) համադրմամբ:
Այսպիսով, մեղադրյալ
վերագրված արարքում հիմնավոր
կասկածի բացակայությունն արձանագրած Առաջին ատյանի դատարանի եզրահանգման իրավաչափությունը փաստելու պայմաներում Վերաքննիչ դատարանը նույնպես նրան կալանավորելու քրեադատավարական նպատակների և պայմանների ստուգմանն այլևս չի անդրադառնում:
Վերաքննիչ դատարանը վերահաստատում է, որ ժողովրդավարական
հասարակությունում հանցավոր գործունեության խափանման, քննության պատշաճ ընթացքն ապահովելու և վարույթի ընթացքում այդ անձի հնարավոր անօրինական հակազդեցությունը չեզոքացնելու գործողությունները սովորաբար անհրաժեշտ են, սակայն տվյալ դեպքում՝ ներկայացված նյութերի շրջանակներում մեղադրյալ նկատմամբ դատավարական հարկադրանքի առավել խիստ միջոցի
կիրառումն
NL
հիմնարար իրավունքների սահմանափակումը համաչափ չէ,
բացակայում է դրա հրատապ սոցիալական կարիքը: Ավելին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ
նկատմամբ որպես խափանման միջոց
կալանավորում ընտրելը կարող էր հանգեցնել նրա՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված իրավունքի անհիմն և անօրինական (անհամաչափ) սահմանափակման, քանի որ տվյալ դեպքում վարույթի հանրային մասնակիցներին չի հաջողվել դատարանում հիմնավորել այդ իրավունքի նկատմամբ Միջամտության նպատակի և հրատապ սոցիալական կարիքի (հանրային շահի) գերակայությունը նույն Միջամտության բնույթի՝
անձնական անձեռմխելիության իրավունքի
15
(մասնավոր շահի) նկատմամբ, ինչը և իրավաչափորեն հանգեցրել է Առաջին ատյանի դատարանի կողմից
նկատմամբ որպես խափանման միջոց
կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժելուն: Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, դատարան
ներկայացված նյութերի շրջանակներում մեղադրյալ
՝ Կոնվենցիայի 5-րդ
հոդվածով պաշտպանվող իրավունքների նկատմամբ նախաձեռնված Միջամտությունն համաչափ չէր, Առաջին ատյանի դատարանը, նրան կալանավորելու միջնորդությունը մերժելով, գործել է իրավաչափորեն, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդող դատա- վարական օրենքի էական խախտում:
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ
դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ
ներկայացրած բողոքն
անհրաժեշտ է մերժել, իսկ վիճարկվող դատական ակտը թողնել անփոփոխ: (…)»: 8.
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու
վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերում առկա է ռուսերենից հայերեն թարգմանված՝ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության երկրորդ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
2023 թվականի մայիսի
30-ի որոշումը, որի համաձայն՝
դրամական միջոցների
հափշտակության դեպքի առթիվ
նկատմամբ քրեական հետապնդումը
դադարեցվել է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, և թիվ
քրեական գործի վարույթը կարճվել է։
8.1. 2024 թվականի ապրիլի 17-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում ստացվել են պաշտպան
ներկայացրած դիմումը և ռուսերենից հայերեն
թարգմանված նյութերը, որոնցում առկա տվյալների համաձայն՝ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության երկրորդ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ, արդարադատության փոխգնդապետ
2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ
2 Տե'ս գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 86-108։
3 Տե'ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 88-91։
16
նկատմամբ վերը նշված նույն դեպքով քրեական հետապնդումը դադարեցվել է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործությանն առնչություն չունենալու հիմքով և թիվ
քրեական գործի վարույթը կարճվել է։
8.2. Վճռաբեկ դատարանն իր՝ «Վճռաբեկ բողոքի քննության ընթացակարգը վերանայելու մասին» 2024 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ արձանագրել է, որ․ «(…) ՌԴ-ում քննված թիվ
քրեական գործի որոշ փաստական
հանգամանքներ առնչվում են
ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի
3-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքին, ուստի անհրաժեշտ է վճռաբեկ բողոքի քննության ընթացքում լսել դատավարության մասնակիցների դիրքորոշումները (...)»5:
8.3. 2024 թվականի հուլիսի 30-ին նշանակված դատական նիստին բողոքաբերը չի ներկայացել, իսկ պաշտպան
վկայակոչելով մեղադրյալ
նկատմամբ ՌԴ նախաքննության մարմնի՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացնելու և նոր հիմքով, այն է՝ հանցագործությանն առնչություն չունենալու կապակցությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստը, խնդրել է բողոքը մերժել։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունն իրավաչափ է և բխում է գործի նյութերից։ 10․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
4 Տե'ս գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 215-224:
5 Տե'ս գործի նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 225-226:
6 Տե'ս գործի նյութեր, հատոր 3-րդ, դատականի նիստի արձանագրություն, թերթեր 239-243:
17
(…) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...) գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը: (...)
4. Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով:
(...)»:
18
Նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը: (…) :
11. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի”, Հարություն Խաչատրյանի՞ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ։
Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը 7Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23:
*Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14։
19
քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից", ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին՝ այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել“, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն):
12. ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդցածի համաձայն՝ «1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
''Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:
12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15։
20
օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով (…) »:
12.1. Փողերի լվացման և դրան նախորդող ենթադրյալ հանցագործությունների կապի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ փողերի լվացման համար անձին պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ընդամենը փաստել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ինչը ամենևին չի ենթադրում այդ հանցագործության քրեաիրավական հատկանիշների ճշգրիտ նկարագրություն․ տվյալ դեպքում բավարար է որոշակի ապացուցողական զանգվածով, այդ թվում՝ նաև անուղղակի ապացույցների համակցությամբ, հաստատված համարել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր գործունեության արդյունքում։ Ավելին, միջազգային հանրությունն այս ուղղությամբ որդեգրել է հենց անուղղակի ապացուցման մեթոդը, մասնավորապես, եթե բացակայում են նախորդող հանցագործության վերաբերյալ ուղղակի ապացույցներ, ապա գույքի հանցավոր ծագումը կարելի է հաստատված համարել անուղղակի ապացույցների համակցության համադրման և վերլուծության արդյունքում։
21
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված՝ փողերի լվացման հանցակազմն ունի ինքնավար բնույթ, և դրա համար պատասխանատվությունը չի կարող պայմանավորված լինել նախորդող հանցագործության համար դատապարտմամբ, ինչպես նաև նախորդող հանցագործության դեպքն ապացուցված, դրա քրեաիրավական հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով։ Այլ կերպ` անհրաժեշտ է ոչ թե քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմի բոլոր հատկանիշների, այլ միայն նախորդող հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորման մասին վկայող հատկանիշների առկայության հավաստում։ Միևնույն ժամանակ պարտադիր չէ, որ հանցավորը գիտակցի նախորդող հանցագործության բոլոր հատկանիշները։ Մասնավորապես, չի պահանջվում, որ անձը գիտակցի՝ կոնկրետ որ հանցանքի կատարմամբ է ձեռք բերվել լվացվող գույքը, այլ բավարար է միայն գիտակցել, որ գույքն ունի հանցավոր ծագում։
Ուստի, զարգացնելով փողերի լվացման գործերով՝ նախորդող հանցագործության առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հանցավոր ծագումը հաստատելու համար անհրաժեշտ չէ ոչ միայն նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն, այլև տվյալ գույքի հանցավոր ծագման փաստը կարող է հաստատվել՝ անկախ նախորդող հանցագործության՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված լինելու պայմանից։
Տվյալ դեպքում բավարար է գործի փաստերից բխող որոշակի տվյալների, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համադրման արդյունքում գալու ողջամիտ եզրահանգման առ այն, որ խնդրո առարկա գույքն ունի հանցավոր ծագում։ Այլ կերպ՝ պահանջվում է միայն այնպիսի փաստական տվյալների ներկայացում, որոնք ողջամտորեն կվկայեն փողերի լվացմանը նախորդող արարքի հանցավոր լինելու մասին։ Մասնավորապես, քննության օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ անուղղակի, սակայն իրենց ամբողջության մեջ դրա՝ հանցավոր ճանապարհով ծագած լինելու մասին ողջամտորեն վկայող հանգամանքներ կարող են հանդիսանալ տվյալ անձի եկամուտների կամ այլ նյութական միջոցների ու ակտիվների
22
հարաբերակցությամբ քննության առարկա հանդիսացող գույքի անհամաչափ բարձր արժեքը, տվյալ գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին վկայող որոշակի տվյալների առկայությունը, ինչպես նաև գործի լուծման տեսանկյունից էական նշանակություն ունեցող հանգամանքներ։
Ընդ որում, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ ճշգրիտ կերպով վկայակոչել և նկարագրել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն կոնկրետ հանցակազմը, որի արդյունքում ստացվել է ապօրինի գույքը, այլ բավարար է տալ միայն որևէ հանցավոր արարքի ընդհանրական նկարագրությունը (օրինակ՝ գույքը ստացվել է հափշտակությունների, թրաֆիքինգի, թմրամիջոցների կամ զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության այս կամ այն դրսևորման կամ այլ հանցագործության արդյունքում)։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ փողերի լվացման հանցակազմի մասին չի կարող խոսք գնալ այն դեպքում, երբ գործում առկա փաստական տվյալներով հաստատվում է, որ գույքը ձեռք է բերվել օրինական ճանապարհով, իսկ դրա հանցավոր ծագումը բացառվում է3:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` 2023 թվականի օգոստոսի 10-ին թիվ
քրեական վարույթով հսկող
դատախազի որոշմամբ
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ
հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում'4, 2023 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի քննիչ
միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի
դատարան՝ խնդրելով
նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը՝
երկու ամիս ժամկետով5:
Միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ՝ կողմից ՌԴ քաղաքացի
21.000.000
դոլար ենթադրաբար հափշտակելու վերաբերյալ թիվ
քրեական
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Սուքիասյանի գործով 2021 թվականի ապրիլի 14-ի թիվ ԵԷԴ/0054/01/15 որոշումը, կետեր 21.1-22:
4 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 62-64:
5 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 3-22:
23
գործով
ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի գլխավոր քննչական
վարչության հատկապես կարևոր գործերի քննության երկրորդ բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ
2015 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ
ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն),
ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի գլխավոր քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության երկրորդ բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ
2023 թվականի մայիսի 30-ի որոշմամբ իվ
քրեական գործով
նկատմամբ քրեական
հետապնդումը դադարեցվել է քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու կապակցությամբ”,
2020 թվականի մարտի 10-ին
ընկերությունում
սպասարկվող հաշվին մուտքագրել է 49.000.000 ՀՀ դրամ՝
հասցեում գտնվող շենքի շինության նախագծի թիվ
նախագծային համարի ներքո
գտնվող անշարժ գույքի ձեռքբերման նպատակով (անշարժ գույքի ընդհանուր արժեքը կազմում է 191 միլիոն ՀՀ դրամ), և մուտքագրվող գումարի գոյացման աղբյուրի մասին հայտնել է, որ դա մաս-մաս կանխիկ եղանակով բերվել է ՌԴ-ից18, մուտքագրվող գումարի ծագման աղբյուրը բացահայտելու համար
բանկին ներկայացրել է
հյուրանոցի այցեքարտը
պարզաբանելով, որ աշխատում է որպես ֆինանսական տնօրեն։ Սակայն, համաձայն ՌԴ իրավաբանական անձանց գրանցման ռեգիստրի տվյալների, այդ ընկերությունը 2019 թվկանի ապրիլի 26-ին լուծարվել է,
2020 թվականի հունիսի 5-ին և 6-ին
անշարժ գույքի ձեռքբերման
նպատակով
ընկերությունում սպասարկվող հաշվին փորձել է
մուտքագրել գումարի մյուս մասը՝ որպես գումարների ծագման աղբյուր նշելով, որ այն
16 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 38-43։
17 Տե՛ս գործի նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 48-52։
18 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 20-22։
19 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 20-22:
պարտքով ստացել է ընկերոջից։ Նշվածի արդյունքում բանկը մերժել է գործարքի կատարումը2°,
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության՝ 2023 թվականի հունիսի 5-ի թիվ
գրության համաձայն՝
հաշվառված չէ Գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր, չի հանդիսանում որևէ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից, որպես գործադիր մարմնի ղեկավար ևս գրառումներ չեն հայտնաբերվել", Առաջին ատյանի դատարանը, քննելով քննիչի ներկայացրած միջնորդությունը, 2023 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ գտել է, որ բացակայում է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներկայացված մեղադրանքում հիմնավոր կասկածը և մերժել է նախաքննության մարմնի միջնորդությունը2,
Վերաքննիչ դատարանը, քննելով ՀՀ դատախազության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ ներկայացրած բողոքը, 2023 թվականի սեպտեմբերի 22-ի
որոշմամբ մերժել է այն՝ վիճարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ”:
14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտը դատական ստուգման ենթարկելիս, պատշաճ իրավական գնահատման չենթարկելով նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը, հանգել են սխալ եզրահանգման առ այն, որ բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությանն առնչություն ունենալու հիմնավոր կասկածը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության 20 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 20-22:
21 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 56-57։
22 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
23 Տես սույն որոշման 7-րդ կետը:
25
ներկայացման պահին, և դրան կից նյութերում առկա փաստական տվյալները, մասնավորապես՝
նկատմամբ ՌԴ իրավասու մարմինների կողմից
խարդախության մեղադրանքով քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցված լինելը, անշարժ գույքի ձեռքբերման նպատակով
2020 թվականի մարտի 10-ին
կողմից
ընկերությունում սպասարկվող
հաշվին 49.000.000 ՀՀ դրամի մուտքագրումը, 2020 թվականի հունիսի 5-ին և 6-ին ընկերությունում սպասարկվող հաշվին գումարի մնացած մասի
մուտքագրման փորձերը, գումարները ՌԴ-ից ՀՀ մաս-մաս տեղափոխելու վերաբերյալ բացատրություններն ni
սահմանահատումների ժամանակ հայտարարագրված
գումարներ չլինելու վերաբերյալ տվյալները, ՀՀ-ում անհատ ձեռնարկատեր չհանդիսանալը, որևէ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից կամ որպես գործադիր մարմնի ղեկավար չլինելը բավարար են եղել հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար։ Վճռաբեկ դատարանը, Աշոտ Սուքիասյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ՌԴ-ում քննվող քրեական գործով խարդախության մեղադրանքով քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու հիմքով նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու փաստը,
արձանագրում է, որ նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցված լինելն ինքնին չէր կարող հանգեցնել վերագրվող արարքին առնչություն ունենալու՝ հիմնավոր կասկածի բացակայության մասին հետևության։
15. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության մասին Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների հետևությունները չեն բխել իրենց տրամադրության տակ եղած նյութերից և իրավաչափ համարվել չեն կարող։
16. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադարնալ այն փաստական հանգամանքին, որ մինչև սույն որոշման կայացումը, ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության երկրորդ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ
ապրիլի 15-ի որոշմամբ` սույն վարույթով
2024 թվականի
մեղադրանքի հիմքում որպես
26
փողերի լվացման նախորդող հանցագործություն վկայակոչված դեպքով նախկինում կայացված՝ վաղեմության ժամկետները անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվել է և նոր՝ 2024 թվականի ապրիլի 15-ին կայացված որոշմամբ նույն դեպքով քրեական հետապնդումը դադարեցվել է ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ [անընթեռնելի] հանցագործությանն առնչություն չունենալու հիմքով, և թիվ [անընթեռնելի] քրեական գործի վարույթը կարճվել է։
Այս հանգամանքը տրամագծորեն փոփոխում է սույն որոշման 14-րդ կետում կատարված՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի հետևությունները։ Մասնավորապես՝ «Փողերի լվացմանը» նախորդած ենթադրյալ հանցագործության՝ խարդախության հանցակազմի առկայության վերաբերյալ ՌԴ նախաքննության մարմինը եկել է այնպիսի եզրահանգման, որը բացառում է խարդախություն կատարելու դեպքին [անընթեռնելի] որևէ տեսակի առնչությունը, իսկ նման պայմաններում, երբ «Փողերի լվացման» հանցակազմին նախորդող հանցագործության քննության շրջանակներում հերքված է խարդախությամբ գույք ձեռք բերելուն առնչությունը, առկա մեղադրանքի պայմաններում չի կարող հաստատված համարվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով մեղսագրվող արարքին նրա առնչությունը։
17. Այսպիսով, գնահատելով սույն որոշման 13-րդ կետում նշված փաստական հանգամանքները և հիմք ընդունելով նախորդ կետում կատարված վերլուծությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրված արարքին [անընթեռնելի] առնչություն ունենալու մասին հիմնավոր կասկածը չի կարող հաստատված համարվել։
18. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ, 25-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ 403-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
27
1. Մեղադրյալ
վերաբերյալ ՀՀ Վերաքննիչ
հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ`
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
