Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-7112 հունիսի, 1996 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից «12» հունիսի 1996 թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի «ա» կետում «պատգամավորների տեղական խորհուրդների» բառերը փոխարինել «պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների, նախկին շրջանային խորհուրդների» բառերով: Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով և իրականացվում է պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների, մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից: Պատգամավորների քաղաքային խորհուրդների գործադիր մարմիններն իրականացնում են պատգամավորների քաղաքային խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, պատգամավորների քաղաքային խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը: Մարզպետներն իրականացնում են համապատասխան մարզի տարածքում գտնվող պատգամավորների գյուղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի և գյուղական խորհուրդների տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը` գյուղական խորհրդի նախագահի ներկայացմամբ: Երևան քաղաքի նախկին տեղական խորհուրդների տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց տարածքում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` քաղաքապետարանի տարածքային բաժինների ներկայացմամբ»: Հոդված 3. Օրենքի 12 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների (բնակելի տարածությունների) սեփականաշնորհումը կատարվում է տվյալ բնակարանի վարձակալի կողմից պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին կամ Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում»: Հոդված 4. Օրենքի 16 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար գանձվող վարձը փոխանցվում է համապատասխանաբար քաղաքային, գյուղական, իսկ Երևան քաղաքում` Երևան քաղաքի բյուջե»: Հոդված 5. Օրենքի 19 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդները, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը, ձեռնարկությունները, միավորումները, կազմակերպությունները կարող են բնակարանը քաղաքացուց գնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Հոդված 6. Օրենքի 29 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված պետական բնակարանները հանձնվում են տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինությանը»: Հոդված 7. Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումից հետո քաղաքային և գյուղական խորհուրդների ու դրանց գործադիր մարմինների` սույն օրենքով նախատեսված իրավասությունն անցնում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 8 հուլիսի 1996 թ. ՀՕ-71 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-71 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/13-14(1113-1114) հուլիս, հոդ.158, հուլիս 1996 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.06.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.07.1996 Հիմնական ակտ 12.06.1996, ՀՕ-71 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 29.06.1993, ՀՕ-58 29.06.1993, ՀՕ-58 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 1996 թ.
Գործի #:
ՀՕ-71
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել