Երիցյան — ԱՐԱԴ2/0084/02/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Էմին Երիցյանը պահանջել է հաստատել իր` 26.12.1976 թվականին ծնված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը: 2 ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 11.04.2011 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.08.2011 թվականի որոշմամբ Դատարանի 11.04.2011 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Գործակալության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը: Վճռաբեկ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0084/02/11
դատարանի որոշում
2011թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0084/02/11
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ`
Գ. Մատինյան
Ա. Թումանյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
2011 թվականի դեկտեմբերի 21-ին,
քննարկելով ըստ դիմումի Էմին Երիցյանի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2011 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական
կացության
ակտերի
գրանցման
գործակալության
Թալինի
տարածքային բաժնի (այսուհետ` Գործակալություն) բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Էմին Երիցյանը պահանջել է հաստատել իր` 26.12.1976 թվականին ծնված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:
2
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ` Դատարան) 11.04.2011 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.08.2011 թվականի որոշմամբ Դատարանի 11.04.2011 թվականի վճռի դեմ գործին մասնակից չդարձված անձ Գործակալության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գործակալությունը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի 6-րդ, 14-23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 207-րդ հոդվածի 5-րդ կետը, 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում Էմին Երիցյանը Գործակալություն է դիմել 16.05.2011 թվականին, և այդ պահից սկսած էլ հաշվվում է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, քանի որ Գործակալությունը դատական քննությանը մասնակից չի դարձվել, սակայն դատական ակտն ուղղակիորեն առնչվում է վերջինիս իրավունքներին և պարտականություններին:
Մասնավորապես` Դատարանի կողմից որպես ապացույց հաշվի առնված բոլոր փաստաթղթերը` անձնագիր, զինվորական գրքույկ, տրվում են ծննդյան վկայականի հիման վրա, իր հերթին ծննդյան վկայականն էլ տրվում է ծննդյան ակտում գրառված տվյալների հիման վրա, իսկ տվյալ դեպքում Էմին Երիցյանի ծննդյան գրանցումը կատարվել է ծննդյան ակտային գրանցումների 1975 թվականի գրքում, ինչը նշանակում է, որ 1976 թվականին ծնված երեխայի գրանցումը 1975 թվականի գրքում կատարվել չէր կարող:
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից հաշվի առնված այնպիսի ապացույցներին, ինչպիսիք են վկաների ցուցմունքները կամ համայնքի ղեկավարի տեղեկանքը, ապա դրանք երեխայի ծննդյան ամսաթիվը որոշելու համար պատշաճ ապացույցներ համարվել չեն կարող և սույն գործի համար որևէ նշանակություն չունեն: Նշվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավորեցնում է Գործակալությանը ոչ իրավաչափ վճռի հիման վրա կատարել օրենքի խախտում և ոչ իրավաչափ գործողություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.08.2011 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի
հիմնավորվածությունը
պարզելու
համար
հավասարության
պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և
3
անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ...:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքով կարգավորվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կազմելու և պահպանելու կարգի ու ժամկետների և դրանց հետ կապված այլ հարաբերություններ, ինչպես նաև սահմանվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավասությունները:
<<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, ինչպես նաև դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրականացնում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մարմինները (այսուհետ` ՔԿԱԳ մարմին): <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և քաղաքացիական կացության ակտերի գրառումները կազմելու որակի համար պատասխանատու են ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը:
<<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ մարմինը ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:
Նույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար ՔԿԱԳ մարմինը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թույլտվությունը:
4
ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն է կազմում ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և գործի մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում
է
Հայաստանի
Հանրապետության
արդարադատության
նախարարություն` թույլտվություն ստանալու համար:
<<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարում է ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա գրառման պահպանման վայրի ՔԿԱԳ մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական կացության ակտի ուղղված, լրացված կամ փոփոխված գրառման հիման վրա տալիս է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման նոր վկայական:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, գրառումներն ուղղելու, լրացնելու, փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու, պետական գրանցման մատյանները (ակտային գրքերը) կազմելու և պահպանելու կարգի ու ժամկետների և դրանց հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինների իրավունքները և պարտականությունները սահմանվում են <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքով: Մասնավորապես` նույն օրենքով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության և գրառումները կազմելու որակի համար պատասխանատվություն է կրում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմնի ղեկավարը և գրանցում կատարող աշխատողը: Հետևաբար, քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ կամ ուղղակիորեն դրան հանգեցնող գործն ըստ էության լուծող դատական ակտն առնչվում է նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմնի իրավունքներին և պարտականություններին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի վճիռը բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու փաստը հիմնավորող որևէ ապացույց չի ներկայացվել:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ՀՀ օրենքի ուժով քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ճշտության
և
գրառումները
կազմելու
որակի
համար
անմիջական
պատասխանատվություն է կրում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնող մարմինը, իսկ տվյալ դեպքում այդպիսի գրառմանն ուղղակիորեն հանգեցնող Դատարանի վճիռն առնչվում է նաև Գործակալության պարտականություններին:
Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Գործակալության` գործի քննությանը մասնակից չդարձվելու պայմաններում դրանք սույն որոշման շրջանակներում չունեն որևէ իրավական նշանակություն:
5
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2011 թվականի <<Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող`
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 դեկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ2/0084/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
