Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-155-Ն10 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով` «16) իր կողմից սահմանված կարգով՝ ա. ԻԿԱՕ և(կամ) քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների համապատասխանության ուսումնասիրությունները և համապատասխանության վկայականի տրամադրումը, բ. օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատությունների կողմից տրված փաստաթղթերի ուսումնասիրությունները և ճանաչումը:»: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում` 1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «4. Լիազորված մարմինը սահմանում է աերոնավիգացիոն սպասարկման միջոցների՝ օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայության, վթարափրկարարական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ կարգերը, կանոններն ու հաղորդագրությունները և սահմանում է ապահովության պահանջները:». 2) չորրորդ նախադասության «ու մարմիններին» և «ու մարմինների» բառերը հանել: Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում` 1) 10-րդ մասի «Ապահովության և անվտանգության նպատակով լիազորված մարմինը» բառերը փոխարինել «Լիազորված մարմինը ապահովության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության նպատակներով» բառերով.

2) 11-րդ մասի «Լիազորված մարմինն անցկացնում է միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի սերտիֆիկացված օդանավակայանների,» բառերը փոխարինել «Լիազորված մարմինն անցկացնում է քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների, սերտիֆիկացված աերոդրոմների,» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով` «15. Սույն օրենքի իմաստով օդանավակայանների վերգետնյա սպասարկման ծառայություններ են հանդիսանում օդանավի կայանման գործընթացից սկսած մինչև թռիչքի իրականացման նպատակով շարժիչների գործարկման թույլտվություն ստանալու պահը, ուղևորների, ուղեբեռների գրանցման, օդանավի բեռնման, բեռնաթափման և չվերթի սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները:»: Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում` 1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու կամ աղետալի իրավիճակում հայտնվելու դեպքերում կազմակերպվում են որոնման և փրկարարական աշխատանքներ՝ Չիկագոյի կոնվենցիայի 12-րդ հավելվածի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում անհրաժեշտ որոնման և փրկարարական միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին նախադասության «կողմից» բառից հետո հանել «սահմանված կարգով» բառերը, իսկ նույն նախադասությունը «հանգամանքից» բառից հետո լրացնել «, լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերով, երկրորդ նախադասությունում «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով: Հոդված 6 . Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը հանել: Հոդված 8 . Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով` «5. Օդանավի հրամանատարի, երկրորդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին: Օդանավի թռիչքի ժամանակահատվածում թռիչքային անձնակազմում նշված ավիացիոն մասնագետներից 60 տարին անց կարող է լինել միայն մեկը:»: Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածում 1-ին մասի «օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), ավիափոխադրողի մասնագրի, օդային ուղու շահագործման թույլտվությունների (լիցենզիայի) հիման վրա» բառերը փոխարինել «գործունեության տեսակի լիցենզիայի, օդանավ շահագործողի վկայականի (սերտիֆիկատի), ավիափոխադրողի մասնագրի և օդային ուղու շահագործման թույլտվությունների հիման վրա» բառերով: Հոդված 10 . Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքով» բառը փոխարինել «տարածքում» բառով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:»: Հոդված 11. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն: Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 12. Օրենքի 52-րդ հոդվածում` 1) 4-րդ մասի «համակարգող լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է լիազորված մարմնին» բառերը փոխարինել «համակարգում է լիազոր մարմինը» բառերով.

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «7. Ավիացիոն անվտանգությունն ապահովում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները: Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող կազմակերպություններն ավիացիոն անվտանգության մասով իրենց գործառույթների ապահովման նպատակով կարող են ստեղծել ավիացիոն անվտանգության ծառայություններ: Օդանավակայաններում ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: Ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ, և նրանց աշխատողներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կրել սահմանված ձևի համազգեստ: Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կամ օտարերկրյա մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կողմից տրված և լիազորված մարմնի կողմից ճանաչված փաստաթղթով: Լիազորված մարմինը սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակական ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:»: Հոդված 13. Օրենքի 64-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, վնասվածքի կամ ուշացման դեպքում փոխադրողի պատասխանատվության չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»: Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-155-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-155-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.07.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.790 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.06.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.07.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.07.2009 Հիմնական ակտ 10.06.2009, ՀՕ-155-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.02.2007, ՀՕ-81-Ն 22.02.2007, ՀՕ-81-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2009 թ.
Գործի #:
ՀՕ-155-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել