Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/1239/05/24
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/1239/05/24

Վճռաբեկ դատարանՎԴ/1239/05/2425 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Նունե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե `Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատար

Ամբողջ Տեքստ

ԳԻՆԵ 01 ԱՆՆ

ԱՆ

ն (| Կեր թ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1239/05/24

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1239/05/24

Նախագահող դատավոր՝ Ռ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նունե Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե), երրորդ անձ՝ Նունե Վարդանյան՝ ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե `Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ Նունե Վարդանյանի անվամբ 31.01.2024 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն` վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Մաքեյան) (այսուհետ՝ Դատարան) 13.02.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.04.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է' Դատարանի 13.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է, ն կայացվել է նոր դատական ակտ, այն է՝ Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, կասեցվել է ՀՀ,

ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Նունե Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը ն 83-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոքաբերը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորի միջնորդությունը չբավարարվելու ն անշարժ գույքը տիտղոսային սեփականատիրոջ կողմից օտարվելու պարագայում անհնարին կդառնա հայցվորի իրավունքների դատական պաշտպանություն, ն այդ հիմքով բավարարել է կասեցման միջնորդությունը՝ անտեսելով այն հանգամանքը, որ իրավունքների պաշտպանության անհնարինությունը նե վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելիս դատարանը, մինչե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված չափանիշներին անդրադառնալը, պարտավոր է գնահատման առարկա դարձնել շատ ավելի գլոբալ Ա դատական պաշտպանության էությանն առնչվող խնդիր, որն այդ իրավունքների առհասարակ առկայությունն է: Այլ կերպ ասած՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բանկի գրավի իրավունքի դատական պաշտպանության անհնարինության խնդիր չի կարող առաջանալ, քանի որ այդ իրավունքը, ընդհուպ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հաստատված նախադատելի փաստի հիման վրա, առհասարակ գոյություն չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ

ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույե բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված' վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավակարգավորման

Յ

առանձնահատկություններին ն այդ համատեքստում բացահայտել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջեորդության բավարարման համար անհրաժեշտ չափանիշները' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածում իր ամրագրումն է ստացել նան արդար դատաքննության իրավունքը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու ե վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով:

Նշված հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերնույթ (քուոճ-Թ616) իրավաչափ չէ:

Նույն հանձնարարականի 3-րդ կետում ամրագրված է, որ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսնորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով ն վարչական մարմնի վրա որնէ պարտականություն դնելով: Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի: Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների: Դրանք կարող են վերացվել: Նախնական պաշտպանության միջոցները որնէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է 1 Տե՛ս Շօսոօ1 օք Էսոօքօ Շօտտ/օծ օք Խնուտէօոտ, Թօօօտտծոմճեօո խօ. Խ(89) 8 օք էհօ Ըռտոոօ6 օք Խո/տէ6/Տ 10 ՈՇ ոեր Տեոլթջ օո քոցօտյՕոզլ ՇՕսրէ քոօէօռեօո ո Զժոոլուտե՛Օէ6 ճետ, 13 Տօքեատեօր 1989, էջ 2 (հղումը' հմքՏ://Ոո.Շօ6.|ու/1680412888:

4

վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1ին, 5-րդ, 6-րդ ն 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:

Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը համապարփակ կերպով անդրադարձել է վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին ն բացահայտել դրա բովանդակությունը՝ այդ համատեքստում հստակեցնելով նան վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության բավարարման համար անհրաժեշտ չափանիշները: Այսպես.

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում գտել է. «(...) Օրեեսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետնանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է' միեչն այդ գործով գործե ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված ընդհանուր կանոնից սահմաեվել են բացառություններ: (..) օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասեակիորեն կասեցնելու իրավական հեարավորություն' համապատասխան միջնորդության առկայության պարագայում: (...) Ըեդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետնաբար Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ ն դրանք հիմեավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձնավորվել հիմեավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի կամ անհեարին կդարձեի երա իրավունքների պաշտպանությունը: (..) միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ երա իրավունքների պաշտպանությունն անհեարին դարձնելու հավանականությանը (.)» (տես, Երնան համայեքե ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է. «(...) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առեվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Այսինքե, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

-առկա է հիմեավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի, կամ

-անհնարին կդարձեի երա իրավունքների պաշտպանությունը:

5

(-.) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այեպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը ն կարգավիճակը վատթարացնում են: Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որնէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Ըեդ որում, վերոնշյալ հիմքերից որնէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:

(-.) հիմեավոր կասկածի հարցը քենարկելիս դատարանը, ելեելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քենարկման առարկա դարձեի երկու հիմեական փոխկապակցված հարցեր: Առաջիեն՝ առկա է հիմեավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի, ն երկրորդ' անհնարին կդարձնի երա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես" «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում միեչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վեաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլես անհեարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես փտվյալ գործով ներկայացված ն քննության առեված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:

(-.) օրենսդիրը նախատեսել է հիմեավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հեարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձեի երա իրավունքների պաշտպանությունը» (տես, Սոֆիա ն Սիրվարդ Խաչատրյաններե ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Նուն որոշմամբ անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնել է հետնյալը. «/...) «հիմեավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, ն այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այե դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլե այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձնավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառեալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած' «հիմեավոր կասկած» եզրութը ենթակա է մեկնաբանման կոնկրեր գործողության

6

հեարավոր վրա հասնելու ն իրավական հետնանք առաջացնելու առումով: Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ եշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին:

(-.) քննարկվող նորմի իմաստով «հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջեորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը ն այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հեւրնության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վեաս կամ անհնարին կդարձնի երա իրավունքների պաշտպանությունը:

Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հեարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի' սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ ն հավանական է: (...) այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքե' պետք է հիմեված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնություներ պետք է լինեն :հիմեավորված ն պատճառաբանված (..)» (տես, Սոֆիա ն Սիրվարդ խնաչատրյաններե ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումե ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է. «(...) վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին՝ ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմեավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմեավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն' պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը: (...) յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ոչ միայն պետք է հիմեավորվի զուր վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, այլ նան վեասի զգալի բնույթը: Զուտ վնասի վերաբերյալ հիմեավոր կասկածը դեռնս բավարար հիմք չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար. անհրաժեշտ պայման է նան վնասի զգալի լինելու հանգամանքը: Ընդ որում, վնասի զգալի չափը չի կարող հիմեվել զուր հայցվորի սուբյեկտիվ ընկալման վրա, այն պետք է ունենա իր օբյեկտիվ հիմնավորումը, հիմեվի որոշակի փաստական տվյալների վրա (...)» (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):

Հաջորդիվ, անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման՝ որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «/(...) իրավունքի պետական գրանցումը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումին կից ներկայացնելով միջեորդություն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ ն դրանով ներկայացնելով զգալի վնասի ն/կամ իրավունքների պաշտպանության անհնարին

7

դառնալու հիմեավոր կասկածի վերաբերյալ փաստարկներ' հայցվորը հայցում է ոչ թե իրավունքի պետական գրանցման կասեցում, այլ իրավունքի պետական գրաեցման' որպես վարչական ակտի կատարման կասեցում: «Իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցում ն «իրավունքի պետական գրանցման կատարման կասեցում» հասկացություններն էապես տարբերվում են. առաջին դեպքում խոսքը վերաբերում է մինչն վարչական ակտի ընդունումը տեղի ունեցող գործընթացի, երկրորդ դեպքում" վարչական ակտի ընդունումից ն ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող գործընթացի:

(:) իրավունքի պետական գրանցման որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այնպիսի գործարքներ կնքելու արգելք, որոնք կնքելու իրավազորությամբ գրանցված իրավունքի իրավատերն օժտվում է տվյալ իրավունքի պետական գրանցման՝ վարչական ակտի ընդունման ուժով: Իրավունքի պերական գրանցման' որպես վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է եան այդ գործարքները վավերացնելու, դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու' իրավասու մարմիններին ուղղված արգելք (...)» (տե'ս, «Երնանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):

Միաժամանակ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է. «(...) հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, ն ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար: Առանցքային նշանակություն ունի իեչպես միջնորդության մեջ զգալի վնասի ն (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով ն միջեորդությանը կից ապացույցեերով հիմեավորելը որ դատարանի մոր ձնավորվի հիմեավոր կասկած' հայցվորին զգալի վեաս պատճառվելու ն (կամ) երա իրավունքների պաշտպանության անհեարին դառեալու կապակցությամբ: Այլ կերպ ասած' հայցվորը միջեորդությամբ պետք է նախանշի նան վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վեաս կպատճառի իրեն ն (կամ) այլես կիմաստազրկի իրավունքների հերագա պաշտպանությունը (..)» (տես, խաչատուր (Թումոյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2024 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ իրավական համակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի որպես սահմանադրորեն ամրագրված իրավունքի լիարժեք կենսագործմանն ուղղված կառուցակարգերից է նան Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը: Ըստ այդմ, վերջինիս, իբրն նախնական պաշտպանության միջոցի, բնորոշիչ է պաշտպանիչ ն. կանխարգելիչ բնույթը: Այսինքն` վարչական ակտի կատարման կասեցումը կոչված է «արգելակելու» հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու այն վտանգը, որը ձնավորվել է հիմնավոր կասկածի հիման վրա: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը ուղիղ համեմատական է ներկայացված միջնորդությամբ վկայակոչված փաստարկների հիմնավորվածությանը: Նշված դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ՀՀ վարչական դատարանը մեծապես առաջնորդվում է հայցվորի ներկայացրած փաստարկներով ն ապացույցներով, ուստի

8

որքան համոզիչ ն փաստարկված են դրանք, այդքան «ընդգծվում» է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը:

Ամփոփելով վերոգրյալը ն ելնելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետնյալ ուղղությամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանը վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու ն (կամ) իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հիմնավոր կասկածի հարցը պետք է գնահատի ոչ միայն հայցվորի կողմից իր միջնորդության մեջ զգալի վնասի ն (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության մասին նշում կատարած լինելու պայմանի առկայությամբ, այլն յուրաքանչյուր դեպքում գնահատման առարա պետք է դարձնի միջնորդության մեջ նշված 0փաստարկների հիմնավորվածությունը ն միջնորդությանը կից ներկայացված ապացույցների բովանդակությունը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ, ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ Նունե Վարդանյանի անվամբ 31.01.2024 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ հայցադիմումին կից Ընկերությունը ներկայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» վերտառությամբ միջնորդություն, որով խնդրել է «կասեցնել ք. Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածքի նկատմամբ 31.01.2024 թվականին կատարված Նունե Վարդանյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը» (հավելված, գ.թ. 3-18):

Դատարանը 13.02.2024 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում այն հիմավորմամբ, որ. «() տվալ դեպքում հայցվորի կողմից դատարան ներկայացված փաստարկները դատարանի գեահատմամբ բավարար չեն վարչական ակտի կատարման դեպքում վերջինիս կողմից զգալի վնաս կրելու կամ երա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հիմնավոր կասկածի ձնավորման համար: (..)» (հավելված, գ.թ. 52-53):

Վերաքննիչ դատարանը 08.04.2024 թվականի որոշմամբ, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 13.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը՝ հետնյալ պատճառաբանությամբ. «(.) վիճելի անշարժ գույքի օտարման դեպքում սույն գործի շրջանակներում վիճարկվող պետական գրանցման (վարչական ակտի) վիճարկումն այլես անհեարին կդառեա: Մասնավորապես, վիճահարույց գույքի նկատմամբ պետական գրանցման, որպես վարչական ակտի, կատարումը ենթադրում է իրավատիրոջ (սեփականատիրոջ) ՀՀ (քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով ն Սահմանադրությամբ երաշխավորված գույքի ճակատագիրը որոշելու, գույքը վփնեօրինելու իրավունքի իրացման գործնական հնարավորության ստեղծում, իսկ հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել նախորդիվ նշված իրավունքի պետական գրանցումը (վարչական ակտը): Հետնապես տիտղոսային սեփականափիրոջ (սույն գործով երրորդ անձի) կողմից վիճահարույց գույքի հնարավոր օտարման պայմաններում հայցվորն այլես կորցնում է երրորդ անձի անվամբ իրականացված իրավունքի պետական գրանցումն

9

անվավեր ճանաչելու պահանջով դատական պաշտպանության իրավունքի իրացման հեարավորությունը: Ըստ այդմ, Վերաքենիչ դատարանի գնահատմամբ իրավունքի պետական գրանցման կատարումը չկասեցվելու պայմաններում, հաշվի առնելով վիճահարույց գույքի տեօրինման տիտղոսային սեփականատեր երրորդ անձի իրավունքի իրացման հնարավորության առկայությունը, այլես անհնարին կդառնա ներկայացված ն քենութան համար պահպանված հայցով հայցվորի իրավունքեեի դատական պաշտպանությունը» (հավելված, գ.թ. 71-73):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Տվյալ դեպքում Ընկերությունը վիճարկման հայցադիմումին կից ներկայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» միջնորդություն, որում իրավունքի պետական գրանցման որպես վարչական ակտի, կատարման կասեցման անհրաժեշտությունը պայմանավորել է միաժամանակ երկու վավերապայմաններով, այն է՝ առկա է հիմնավոր կասկած, որ.

1. վարչական ակտի կատարումը իրեն զգալի վնաս կպատճառի Ա

2. անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը:

Ընդ որում, որպես նշվածի հիմնավորում Ընկերությունը հայտնել է հետնյալը. «(..)

ք. Երնան, Ռիգայի փող, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի կադաստրային գործի եյութերի ուսումեասիրությունից հետնում է, որ 0102.2024թ.-ին երրորդ անձ Ինգա Ավագյանի (հավանական գնորդի) կողմից ՀՀ կադաստրի կոմիտեին է ներկայացվել գույքի նկատմամբ միասնական տեղեկատվություն տրամադրելու դիմում, որը տրամադրվելու է 05.02.2024թ.-ին, ինչից ակնհայտ է, որ առկա է հիմեավոր կասկած/վրտանգ առ այն, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում Նունե Վարդանյանի կողմից ք. Երնան, Ռիգայի փող, 126/4 շենքի 56 տարածքը կարող է օտարվել այլ անձաեց (..)» (հավելված, գ. թ. 11-12):

Միջնորդության, ինչպես նան կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ Ընկերության կողմից զգալի վնասի ն իրավունքների դատական պաշտպանության անհնարինության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ ներկայացված եզրահանգումները բացառապես հիմնվել են «Ինգա Ավագյան» անուն ազգանունը կրող անձի կողմից Կոմիտե գույքի նկատմամբ միասնական տեղեկատվություն տրամադրելու մասին դիմում մուտքագրելու հանգամանքի վրա: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ներկայացված փաստարկն ինքնին չի կարող ձնավորել Ընկերությանը զգալի վնաս պատճառելու ն Ընկերության իրավունքների դատական պաշտպանության անհնարինության վերաբերյալ հիմնավոր կասկած, քանի որ նման պնդումը հիմնված է բացառապես հայցվորի ենթադրությունների վրա ն չի կրում առարկայական բնույթ: Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ քննարկվող դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ հիմնավոր կասկածի ձնավորման տեսանկյունից միասնական տեղեկանքի առկայությունն »առանցքային նշանակություն չունի նան հետնյալ պատճառաբանությամբ.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի անշարժ գուքի պետական միասնական կադաստրի տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով դիմելու գրանցումն իրականացնող լիազոր մարմնին:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` գույքի ն դրա նկատմամբ իրավունքների ն սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գրանցման

10

մատյանից ն կադաստրային գործից անշարժ գույքի միավորի վերաբերյալ տեղեկությունների միասնական քաղվածքի (այսուհետ՝ միասնական տեղեկանք), գույքի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների, սահմանափակումների կամ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում առկա գուքի վերաբերյալ այլ տեղեկությունների, ինչպես նան կադաստրային գործի առանձին փաստաթղթերի քաղվածքների կամ պատճենների ձնով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ միասնական տեղեկանքում պետք է նշվեն դրա տրամադրման պահին տվյալ անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքները Ա սահմանափակումները, ինչպես նան գրանցման մատյանում գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունները: Միասնական տեղեկանքը գործարքներ կնքելու համար միակ փաստաթուղթն է, որով հավաստվում են սույն մասում ներկայացված տեղեկությունները, Ա որը պարտադիր է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գործարքների վավերացման համար, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով ն «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման դեպքերի:

Միասնական տեղեկանք տրամադրվում է միայն անշարժ գույքի այն միավորների վերաբերյալ, որոնց նկատմամբ իրավունքները գրանցվել են 1998 թվականի մարտի 1-ից հետո: Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր (..):

Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում (..):

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նոտարը պետք է կողմերից պահանջի ներկայացնել տվյալ գործարքը վավերացնելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր, ներառյալ՝ ապացույցներ, որ գույքը կամ դրա նկատմամբ իրավունքը պատկանում է այն տնօրինող (օտարող, գրավ դնող, օգտագործման կամ հավատարմագրային կառավարման հանձնող ն այլն) անձին, իսկ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պահանջի դեպքում՝ նան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերը վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին փաստելու, որ միասնական տեղեկանքը դասվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված համապատասխան գործարքներից ծագող իրավունքնեը պետական գրանցման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի շարքին: Ընդ որում, օրենսդրի դիտարկմամբ՝ վերջինս այն եզակի փաստաթուղթն է, որով ապահովվում է դրա տրման պահի դրությամբ խնդրարկվող անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցման մատյանում գրանցված բոլոր իրավունքների ն սահմանափակումների, ինչպես նան տվյալ գույքի վերաբերյալ գրառված այլ տեղեկությունների ամբողջությունը: Միննուն ժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ թեն միասնական տեղեկանքը տրամադրվում է ցանկացած անձի՝ անկախ գույքի սեփականատեր լինելու հանգամանքից, այդուհանդերձ վերջինիս հիման վրա տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված

11

համապատասխան գործարքները կարող են իրականացվել միայն 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ հաշվարկված միասնական տեղեկանքի տրամադրման պահից:

Ի լրումն վերոգրյալի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նման կարգավորումները միտված են տվյալ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը ն փոխանցմանն ուղղված գործարքների պաշտպանության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը` դրանով իսկ հետապնդելով իրավաչափ նպատակ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները չեն սահմանափակվում միայն օտարման գործարքներով, այլ դրանք ներառում են նան անշարժ գույքի նկատմամբ տիրապետման ու օգտագործման իրավունքների ծագման, փոփոխման ն փոխանցման գործարքները նս: Հետնաբար անհիմն են նան Ընկերության եզրահանգումները «Ինգա Ավագյան»ի հավանական գնորդ հանդիսանալու, նե այդ հանգամանքով պայմանավորված զգալի վնասի ն իրավունքների դատական պաշտպանության անհնարինության հիմնավոր կասկածի առկայության հիմնավորումների վերաբերյալ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել.

" ՀՀ, ք Երնան, Ռիգայի փողոց, 126/4 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ դիմումը Ինգա Ավագյանի կողմից Կոմիտե մուտքագրվել է 01.02.2024 թվականին: Իսկ, որպես հայցվող տեղեկատվության տրամադրման ժամկետ սահմանվել է դիմումը ներկայացվելու օրվանից հետո երրորդ աշխատանքային օրը, այսինքն՝ 05.02.2024 թվականը,

" Ընկերությունը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը (վիճարկման հայցադիմումին կից) ՀՀ վարչական դատարան մուտքագրել է 06.02.2024 թվականին՝ առձեռն հանձնման եղանակով,

"Դատարանը «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը կայացրել է 13.02.2024 թվականին,

" Նշված որոշման դեմ Ընկերությունը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 21.02.2024 թվականին՝ փոստային առաքման եղանակով,

" Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը կայացրել է 07.03.2024 թվականին, իսկ «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը՝ 08.04.2024 թվականին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ ՀՀ, ք Երնան, Ռիգայի փողոց, 1264 շենքի 56 տարածք հասցեում գտնվող անշարժ գուքի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրած լինելու պարագայում, դրա հիման վրա տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու մասին դիմումն իրավասու մարմին հնարավոր էր ներկայացնել մինչն 26.02.2024 թվականը ներառյալ (նկատի ունենալով, որ միասնական տեղեկանքը ուժի մեջ է 15 աշխատանքային օր, ն եթե 05.02.2024 թվականին, այնուամենայնիվ, այն տրամադրվել է, ապա վերջինիս գործողության 15-րդ աշխատանքային օրը լրանալու էր 26.02.2024 թվականին): Մինչդեռ Վերաքննիչ դատարանը «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը կայացրել|իՐ թ96է 08.042024 թվականին, այսինքն միասնական տեղեկանքի ուժի մեջ գտնվելու ժամկետից ավելի քան մեկ ամիս անց: Ուստին Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ «իրավունքի պետական գրանցման կատարումը չկասեցվելու

12

պայմաններում, հաշվի առնելով վիճահարուց գույքի տնօրինման տիտղոսային սեփականատեր երրորդ անձի իրավունքի իրացման հնարավորության առկայությունը, այլնս անհնարին կդառեա ներկայացված ն քննության համար պահպանված հայցով հայցվորի իրավունքների դատական պաշտպանությունը» անհիմն է՝ նկատի ունենալով միասնական տեղեկանքի «պիտանիության» հարցը: Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ միասնական տեղեկանքի գործողության մեջ գտնվելը սահմանափակված է որոշակի ժամկետով ն այդ ժամկետի լրացմամբ սպառվել է նան նշված տեղեկանքի օգտագործման իրավական հնարավորությունը, որպիսի պարագայում Ընկերության վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:

Ի ամփոփումն վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունների՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից միջնորդության մեջ վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու ն Վերաքննիչ դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.04.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ, ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/1239/05/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել