Ամիրյան — ԵԴ/0306/11/20
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Բարսեղյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ թիվ 11194519 քրեական գործով վարույթը կարճվել է ն Վարդան Մարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Արսեն Մկրտչյանի նկատմամբ նույն օրենսգրքի 333-րդ հոդվածով ու Եվա Ամիրյանի նկատմամբ նույն օրենսգրիք 338-րդ հոդվածով քրեական հե
Ամբողջ Տեքստ
թ: ԵԴ/0306/11/20
ԱՐ ՅՈՆՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ ԱԲեկթաշյան
7 հոկտեմբերի 2022 թվական ք. Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Եվա Միխաիլի Ամիրյանի փաստաբան, ներկայացուցիչ Ս.Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա.Բարսեղյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ թիվ 11194519 քրեական գործով վարույթը կարճվել է ն Վարդան Մարգարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Արսեն Մկրտչյանի նկատմամբ նույն օրենսգրքի 333-րդ հոդվածով ու Եվա Ամիրյանի նկատմամբ նույն օրենսգրիք 338-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերոգրյալ որոշման դեմ տուժող Ե.Ամիրյանի փաստաբան Ա.Մկրտչյանի բողոքը Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գ-.Գնորգյանի՝ 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
2. Փաստաբաններ ԱՆՄկրտչյանի ն Վ-.-Նիկողոսյանի բողոքի քննության արդյունքում, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու բողոքը:
3. Վերոնշյալ որոշման դեմ փաստաբաններ Ա.Մկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի նոյեմբերի 24-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու ու Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ա.Մկրտչյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 3-ի
3
որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպես՝ բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունները կառուցված են գործում առկա փաստական տվյալների միակողմանի, թերի ն սուբյեկտիվ գնահատման վրա:
Ի հիմնավորումը նշված պնդման, բողոք բերած անձը նշել է, որ գործում առկա է 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված լիազորագիր, որով Ե-Ամիրյանը լիազորել է փաստաբաններ Ա.Մկրտչյանին ն Վ.Նիկողոսյանին իր շահերի պաշտպանությամբ հանդես գալու քրեական հետապնդման մարմիններում ու Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում, ընդ որում այն տրված է 3 տարի ժամկետով: Նշված լիազորագրի ուժով նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը բողոքարկվել է դատախազին ն վերջինս իր որոշմամբ կասկած տակ չի դրել փաստաբանների դիմողի ներկայացուցչությունն իրականացնելու իրավասությունը:
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանում ներկայացվել է նան 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված Ե.Ամիրյանի դիմումը` նույն փաստաբանների կողմից սույն քրեական գործի նյութերին ծանոթանալու ն համապատասխան դիմումներ ու բողոքներ ներկայացնելու խնդրանքով:
' Համաձան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քսնվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4
Ընդհանրացնելով բողոքաբերն արձանագրել է, որ հիշյալ փաստական տվյալների համակցություն, բավարար է արձանագրելու, որ փաստաբաններ ԱՄկրտչյանը ն Վ.Նիկողոսյանը լիազորված են եղել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացնելու դիմող Ե.Ամիրյանի օրինական շահերն ու այդ հանգամանքը կասկածի տակ չի դրվել դատավարության մասնակիցների կողմից:
Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանում ներկայացվել էր նան դիմող Ե.Ամիրյանի դստեր Ք.Ամիրյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու ն գործի քննությանը ներգրավելու պահանջով միջնորդություն, որին կցվել է դիմող Ե.Ամիրյանի մահվան վկայականը ն ժառանգությունն ընդունելու մասին Ջ.Ամիրյանի հայտարարությունը: ՝Նշվածն, ըստ բողոք բերած անձի, ինքնին բավարար էր Ք.Ամիրյանին որպես տուժողի իրավահաջորդ բողոքի քննությանը ներգրավելու համար: Ավելին, ՀՀ տարածքից դուրս կազմված լինելուն ՇՕՄՔ19 համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Ք.Ամիրյանի տված լիազորագրի բնօրինակը ներկայացվել էր Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը նս ՔԶ.Ամիրյանին չի ներգրավել բողոքի քննությանը:
Ամփոփելով, բողոքաբերը եզրահանգել է, որ հիշյալ փաստական
հանգամանքների անտեսմամբ արված Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ խախտվել են տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքները ն օրինական շահերը:
6. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 24ի որոշումը ն գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Քրեական գործ հարուցելու առիթը՝ ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել է դիմող Ե.Ամիրյանի փաստաբան Ա.Մկրտչյանը, որին կցվել է նան՝
5
- 2019 թվականի մայիսի 2-ին կազմված, դիմող Ե.Ամիրյանի ստորագրությամբ վավերացված ն փաստաբաններ Ա.ՆՄկրտչյանին ու Վ.Նիկողոսյանին հասցեագրված դիմումը՝ ենթադրյալ խարդախության արդյունքում, իր շահերի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության դատախազության, ոստիկանության ն քննչական մարմիններում իրականացնելու խնդրանքով,
- փաստաբաններ ԱՄկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի փաստաբանական
գործունեության արտոնագրերը»,
- նոտարական կարգով վավերացված, 2018 թվականի մարտի 21-ին կազմված կտակի պատճենը, համաձայն որի` Ե.Ամիրյանն իրեն պատկանող շարժական ն անշարժ գույքը կտակել է Զինա Վազգենի Ամիրյանին::
7.1 Առաջին ատյանի դատարանում՝ 2020 թվականի մարտի 23-ին ստացված բողոքի քննության ընթացքում ներկայացվել է՝
- 2020 թվականի փետրվարի 3ին կազմված, դիմող Ե.ՆԱմիրյանի
ստորագրութամբ վավերացված ն փաստաբաններ ԱՄկրտչանին ու
Վ.Նիկողոսյանին հասցեագրված դիմումը՝ թիվ 11194519 քրեական գործի նյութերին ծանոթանալու, համապատասխան դիմումներ ն բողոքներ նսերկայացնելու խնդրանքով՝ ենթադրյալ հափշտակության արդյունքում, իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությունն իրականացնելու նպատակով,
- մահվան մասին պետական վկայականը, համաձայն որի՝ Ե.Ամիրյանը մահացել է 2020 թվականի հունիսի 29-ին,
- փաստաբան ԱՄկրտչյանի միջնորդությունը՝ Զինա Ամիրյանին թիվ 11194519 քրեական գործով տուժող Ե.Ամիրյանի իրավահաջորդ ճանաչելու, ն գործի քննությանը ներգրավելու պահանջով, որին կից ներկայացվել է օտար լեզվով կազմված ու նոտարական կարգով վավերացված հայտարարության պատճենը, ինչպես նան դրա հայերեն թարգմանված օրինակը, հետնյալ բովանդակությամբ. Զ.Ամիրյանը հայտարարություն է տարածել առ այն, որ որպես Ե.Ամիրյանի դուստր, 2 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 4-5, 7-9:
3 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 12:
6
ըստ օրենքի, հանդիսանում է նրա ժառանգը ն բոլոր հիմունքներով ընդունում է ժառանգությունը":
7.2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 10-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ նախագահող դատավորը հայտարարել է, որ նախոր դատական նիստը հետաձգվել էր որպես դիմող ԵԱմիրյանի
ներկայացուցիչ հանդես եկող անձանց իրավավիճակը հաստատող լիազորագիրը ներկայացնելու պատճառով, ինչից հետո դատարանը տեղեկացվել է դիմող Ե.Ամիրյանի մահվան մասին: Որպես դիմող Ե.Ամիրյանի ներկայացուցիչ հանդես եկող անձը հայտարարել է, որ լիազորագիրը ներկայացնելու է Զ.Ամիրյանը, ինչին ի պատասխան նախագահող դատավորը հայտնել է, որ վերջինս իրավասու չէ ներկայացնելու լիազորագիր, այնուհետն փաստարկել, որ բողոքը ներկայացնելու օրվա դրությամբ դիմող Ե.Ամիրյանը ողջ էր, սակայն բողոքը վերջինիս կողմից չի բերվել, ն նյութերում առկա չէ լիազորագիր, այդ պատճառով պահանջվել էր ներկայացնել այն, միաժամանակ հայտարարելով, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անհրաժեշտ է նոր լիազորագիր ներկայացնել` պատճառաբանելով, որ բողոքը դիմողի կողմից ստորագրված չլինելու դեպքում, հնարավոր է, որ վերջինս չի ցանկանում օգտվել բողոքարկման իրավունքից":
Նույն դատական նիստի արձանագրության համաձայն՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է վերոհիշյալ միջնորդությունը, պատճառաբանելով, որ. «(.) (Բ/ողոքի շրջանակներում դատարանը) չի կարող ԻԶԱմիրյանին վաւժողի իրավահաջորդ ճանաչե նե բողոքը քնենել ներա մասնակցությամբ կամ բացակայությամբ, րար էության Դուք |իատրարաւնը) ներկայացրել եք Ե.Ամիրյանի շահերը, հանդես եք եկե որպես վերջինիս ներկայացուցիչ ու ԵւԱմիրյանն անգաւմ բողոքի փակ չի արտրագրել, րար էության Ձեր բողոքն է՝ եթե հիմք ընդունենք, որ առկա է լիազորագիր, օրենքով սահմանված կարգով, որն այդպես էլ դատարան չներկայացվեց (-)»":
«Տես նյութեր, հատոր Լին, թերթեր 77, 75, 85-87:
յ Տե՛սնյութեր, հատոր 1-ին, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 93: 6Տե՛ս նույն տեղում:
7
8. Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրվել է հետնյալը. «(...) Բողոքի քննության ընթացքում բողոքում որպես Եվա Ամիրյանի ներկայացուցիչներ նշված ն հանդես եկող Արսեն Մկրտչյանի ու Վարդան Նիկողոսյանի կողմից չի ներկայացվել լիազորագիր այն մասին, որ բողոքաբերի կողմից լիազորված են բողոքի քննության ընթացքում ներկայացնելու նրա շահերը:
Հեփնաբար, (Առաջին ատյանի)| դատարանը, նկատի ունենալով, որ թողոքարեր Եվա Միխաիլի Ամիրյանը մահացել է, իսկ Արսեն Մնրփչյանը ն Վարդան Նիկողոսյանը լիազորված չեն դատարանում: ներկայացնելու վերջինիս շահերը, այսինքն՝ չեն հանդիսանում բողոքի քննության համար պատշաճ առրյեկվ, գտնում է, որ ներկայացված բողոքը պերք Լ մերժե՝ առանց անդրադառնալու բողոքի հիմքերին»՛:
9. Վերաքննի:։ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի
դատարանի դատական ակտը, իր որոշումը պատճառաբանել է հետնյալ կերպ. «՛...) (Բ/ռղոքին առնչվող նյութերում բացակայում է լիազորագիրը, որով Եվա Միխաիլի Ամիրյանը լիազորել է Արսեն Մկրտչյանին ն Վարդան Նիկողոսյանին իր անունից ու իր շահերի պաշտպանությամբը հանդես գալու սույն բողոքի դատական քննության ընթացքում, ուսրի՝ Արսեն Մկրվչյանը ն Վարդան Նիկողոսյանը լիազորված չեն այն բողոքի դատական քննության ընթացքում: ներկայացնելու Եվա Միխաիլի Ամիրյանը շահերը:
Իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ննրկայացված լիազորագրին, որով Զինա. Ամիրյանը լիազորել է Արսեն Մկրտչյանին ն Վարդան Նիկողոսյանին իր անունից ու իր շահերի պաշտպանությաւմը հանդես գալու ՀՇ դատական բոլոր ատյաններում, ապա՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Առաջին ավփյանի դատարանհի՝ 2020 թվականի օգոսվեւաի 17-ի որոշման կայացման օրվա դրությամբ այդ լիազորագիրը բացակայել 1, հեւրնաբար Առաջին ատյանի դավարանը թույլ չի տվել դատական սխալ դատավարական իրավունքի խախվում, ինչը հիմք կտար Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի դատական ակտը բեկանելու համար»:
7 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 94-95:
ծ Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 148 152:
8
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների հետնությունն այն մասին, որ փաստաբաններ ԱՄկրտչանը ն Վ.Նիկողոսյանը դատարանում իրավասու չէին ներկայացնելու դիմող Ե.Ամիրյանի օրինական շահերը:
1. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տուժողը, այն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի:
Ը.)
Ց) ունենալ ներկայացուցիչ ն դադարեցնել ներկայացուցչի լիազորությունները:
(-)
4. Տուժողն իրեն պատկանող իրավունքներից օգտվում ն իր վրա դրված պարվտաւկանությունները կատարում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթն դա համապատասխանում է ` համապատասխան իրավունքների ն
պարվտաւկանությունների բնույթին»:
Նույն օրենսգրքի 78րդ հոդվածի համաձայն «Լ. Տուժողի, (-)
ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դափավարության նշված մասնակի) կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու |նրա) օրինական շահերը:
2. Քրեական դատավարությունում որպես տուժողի, (..) ներկայացուցիչներ կարող են մասնակցել փասվաւրաւնները ն դատավարությանը համապատաեւսխուն մասնակցի կողմից փրված լիազորագիր ունեցող այլ անձինք: (..)»
Տուժողի իրավական վիճակի առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձնավորված դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ տուժողի իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարնորագույն խնդիրներից մեկը:: Քրեադատավարական իրավահարաբերություններում տուժողի իրավունքների ն 5 Տես, տամոհչ ուսռռմչ Վճռաբեկ դատարանի՝ Սուսանաաա Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշումը:
9
օրինական շահերի պաշտպանությունը` կապված ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն վնաս պատճառված լինելու (կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության) հանգամանքի հետ, ունի որոշակի առանձնահատկություններ:
Հանցագործություններից տուժած անձի իրավունքների ապահովման անհրաժեշտություն՝ Օ։`քննարկելով իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմների համատեքստում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի իրավունքների ու օրինական շահերի երաշխիք է հանդիսանում դատախազական հսկողությունը, միննոււն ժամանակ, տուժողը (տուժողի իրավահաջորդը) հանդիսանալով դատավարության ինքնուրույն սուբյեկտ օժտված է իր իրավաչափ շահերը ներկայացնելու հնարավորությամբ, որը կարող է իրացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
11Լ Քրեական դատավարությունում ներկայացուցչություն է համարվում օրենքով սահմանված այն գործունեությունը, երբ մեկ անձը հանդես է գալիս մեկ այլ անձի շահերի պաշտպանությամբ: Այսինքն տուժողի ներկայացուցիչը դատավարության հիշյալ սուբյեկտի կողմից լիազորված անձն է, ով իրավունք ունի գործով վարույթի ընթացքում ներկայացնելու տուժողի օրինական շահերը:
Տուժողի ներկայացուցիչ ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է սուբյեկտների ընդհանուր շրջանակ, որոնք կարող են քրեադատավարական իրավահարաբերություններում ներկայացնել տուժողի օրինական շահերը: Տուժողի օրինական շահերի ներկայացուցչությունն իրականացնող սուբյեկտների շարքում ընդգրկված են փաստաբանները ն տուժողի կողմից լիազորված այլ անձինք: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ներկայացուցիչը՝ որպե իրավահարաբերության սուբյեկտ, իր՝ ներկայացուցչությունն իրականացնելու իրավասություն, պետք է հիմնավորի կարգավիճակը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերով:
112 Քրեական գործի շրջանակներում պաշտպանի դատավարական
կարգավիճակը հաստատելու հարցը լուծելիս՝ Վճռաբեկ դատարանը կարնոր է համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի իմաստով պաշտպանի կարգավիճակը
10
հաստատվում է նշված հոդվածով սպառիչ թվարկված ներկայացվելիք փաստաթղթերով. ցանկում ներառված `պլաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը բովանդակային առումով պետք է պարունակի պաշտպանյալի համաձայնությունը կոնկրետ փաստաբանի կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին, իսկ ձնական առումով պետք է ունենա փաստաթղթային ձնակերպում ն հաստատված լինի պաշտպանյալի ստորագրությամբ: Նշված պահանջներին համապատասխանող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է գնահատվի որպես պաշտպանյալի կողմից տրված` պատշաճ հաստատում, հակառակ դեպքում կխախտվեն ինչպես օրինականության սկզբունքը, այնպես էլ մեղադրյալի (կասկածյալի) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի սահմանում պաշտպանյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատման ձնին ն բովանդակությանը վերաբերող վավերապայմաններ: Այդպիսի վավերապայմաններ նախատեսված չեն նա համապատասխան իրավահարաբերությունները
կարգավորող այլ իրավական ակտերում, այդ թվում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում":
12.3. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպանության իրավունքի համատեքստում ձնավորված վերոգրյալ իրավական դիրքորոշումը վերաբերելի մասով (Սղանեջչ տանտոճչ) Կկիրառլի է նա. քրեադատավարական
իրավահարաբերություններում փաստաբանի՝ որպես տուժողի ներկայացուցչի կարգավիճակը հաստատելու հարցը լուծելիս:
12 Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- դիմող Ե.Ամիրյանի փաստաբան ԱՄկրտչյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցված քրեական գործի վարույթը նախաքննության մարմնի որոշմամբ կարճվել է՛,
. Տեն, ,ուողջ ուռում, Վճռաբեկ դատարանի` Քրիատինե Փաշինյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵՇԴ/0031/01/13 որոշումը:
" Տե'ս սույն որոշման 1-ին ն 7-րդ կետերը:
11
- որպես դիմող Ե.Ամիրյանի ներկայացուցիչ հանդես եկող փաստաբան ԱՄկրտչյանի բողոքը Երնան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի որոշմամբ մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբշ,
- վերոնշյալ որոշումների դեմ փաստաբաններ Ա.Մկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու: Հիշյալ դիրքորոշումը հիմնավորվել է նրանով, որ ներկայացված չէր լիազորագիր առ այն, որ փաստաբանները լիազորված են դատարանում ներկայացնելու դիմող Ե.Ամիրյանի օրինական շահերը: Արդյունքում, նկատի ունենալով, որ դիմող Ե.Ամիրյանը մահացել է, իսկ փաստաբանները լիազորված չեն դատարանում ներկայացնելու նրա շահերը, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ փաստաբանները չեն հանդիսանում բողոքի քննության համար պատշաճ սուբյեկտ: Միննույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է դիմող Ե.Ամիրյանի դստեր Զ.Ամիրյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու ն բողոքի քննությանը ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը::
- Վերաքննի դատարանն իրավաչափ դիտարկելով Առաջին ատյանի
դատարանի որոշմամբ արձանագրված վերոգրյալ պնդումը, արձանագրել է նան, որ Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում իր անունից հանդես գալու իրավունքով փաստաբաններ Ա.Մկրտչյանին ն Վ.Նիկողոսյանին օժտելու վերաբերյալ Ջ.Ամիրյանի տված լիազորագիրը վիճարկվող դատական ակտը կայացնելիս բացակայել է, հետնաբար Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու հիմքեր չկան»:
Լ Մինչեն փամժող ԵկԱմիրյանի մահը փատրաբաններ ԱՄկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի կարգավիճակը:
13. Տվյալ գործի փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11- 113-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ռ Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
33 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
Կ Տե՛ս սույն որոշման 72-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
12
ստորադաս դատարաննեը պատշաճ գնահատման չեն ենթարկել դիմող Ե.Ամիրյանի ն փաստաբաններ Ա.Մկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի միջն ձնավորված իրավահարաբերությունների բնույթը` դատավարական նորմի կիրառման հարցում հանգելով սխալ եզրահանգման, որն արդեն իսկ Վճռաբեկ դատարանի կողմից բացահայտվել է սույն որոշման նախորդ կետերում: Մասնավորապես՝ գտնելով, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն լիազորագրի ուժով դիմողի օրինական շահերի պաշտպանությունն, Օ։Ջ»իրականացնելւն լիազորված սուբյեկտը, ստորադաս դատարանները հիշյալ փաստաբանների կարգավիճակը հաստատելու համար ներկայացրել են լրացուցիչ ն որնէ իրավական հիմքից զուրկ պահանջ: Այլ կերպ՝ փաստաբանների՝ ներկայացուցչություն իրականացնելու իրավասությունը ոչ իրավաչափորեն պայմանավորելով լիազորագրի ձնով փաստաթղթային հաստատմամբ, ստորադաս դատարաններ, խախտել են օրինականության սկզբունքը ն սահմանափակել դիմող Ե.Ամիրյանի՝ գործի վարույթը կարճելու ն քրեական հետապնդում չիրականացնելու որոշման կապակցությամբ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանում ստացված նյութերում, այդ թվում Առաջին ատյանի դատարանում ձնավորված, առկա է Ե.ւԱմիրյանի ստորագրութամբ վավերացված ն հիշալ փաստաբաններին հասցեագրված դիմումներ՝ ենթադրյալ հափշտակության արդյունքով իր օրինական շահերի պաշտպանությունն Օ:ապահովելու խնդրանքով: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված դիմումներից վերջինը կազմված է նախաքննության մարմնի վիճարկվող որոշումը կայացնելուց հետո՝ նախքան փաստաբանների բողոքն Առաջին ատյանի դատարանում ստանալը: Ընդ որում, այդ դիմումով հիշյալ փաստաբաններն վերապահված էր սան բողոքարկման իրավունքը:: Հատկանշական է նան, որ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ եղած նյութերում առկա չեն քննարկվող դիմումը կազմելուց հետո փաստաբաններ Ա.Մկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի՝ որպես դիմող Ե.Ամիրյանի »Տեն սուն որոշման 7-րդ ն 7.-րդ կետերը:
13
ներկայացուցիչների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ փաստական տվյալները:
Վերոգրյալ հանգամանքները ցույց են տալիս, որ առկա է սույն որոշման 112-րդ կետում շարադրված պահանջին համապատասխանող՝ դիմող Ե.Ամիրյանի համաձայնությունը, կոնկրետ փաստաբանների կողմից իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու մասին:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են նշված փաստաբանների որպես դիմող Ե.Ամիրյանի ներկայացուցչի կարգավիճակը հաստատելու համար օրենսդրի կողմից սպառիչ ցանկով նախատեսված ներկայացվելիք փաստաթղթերից՝ փաստաբանների
արտոնագրերը ն Ե.Ամիրյանի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը:
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաբաններ Ա.Մկրտչյանը ն Վ.Նիկողոսյանը մինչն դիմող Ե.Ամիրյանի մահը լիազորված են եղել իրականացնելու վերջինիս օրինական շահերի ներկայացուցչությունը, այդ թվում՝ դատական բողոքարկման եղանակով:
Ա. Տուժող ԵւԱմիրյանի մահից հետ փատրարաններ ԱՄկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի դատավարական կարգավիճակը.
13.1 ՀՇանցագործությունից տուժած անձի իրավունքների պաշտպանության
համատեքստում ձնավորված նախադեպային իրավունքիճ, այդ թվում նան դրանցում վկայակոչված միջազգային չափանիշների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը նախ ն առաջ կրկնում է, որ դատարանի մատչելիության իրավունքի իրացմանն առնչվող դատավարական կարգավորումները դատարանների կողմից պետք է ճկուն մեկնաբանման ենթարկվեն՝ ելնելով դատարանի մատչելիության իրավունքի Մ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Ծ Տե'ս, ողամուտ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Քամալյանի գործով 2010 թվականի մարտի 26ի թիվ ԵՇԴ/0097/01/09, Սուսաննա Անտոնյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12, Մինաս Մկրտչյանի ն Միքայել Միքայելյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 ն Ռուզան Ադանալյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ՇԴ/0003/11/18 որոշումները:
14
գերակայությունից՝ քրեադատավարական օրենքով նախատեսված
ընթացակարգային Օ։»առանձնահատկություննրի նկատմամբ»: Դատարանի մատչելիության հիմնարար իրավունքի բաղադրատարրերից մեկն անձի դատական քննությանը մասնակցելու երաշխիքն է, որի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Քրեական դատավարության սույն փուլում դատարանի՝ վերահսկողական գործառույթն ընդգծելով հանդերձ, հարկ է նշել, որ, տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանում ստացված նյութերում առկա փաստական տվյալների համակցությունն» առերնույթ բավարար է արձանագրելու Ջ.Ամիրյանին՝ տուժող Ե.Ամիրյանի իրավահաջորդ ճանաչելու իրավական հիմքերըչ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագում է, որ դատական
պաշտպանություն հայցելու հիմնարար իրավունքի ապահովման տեսանկյունից Առաջին ատյանի դատարանը պարտավոր էր ողջամիտ միջոցներ ձեռնարկելու Զ.Ամիրյանի՝ բողոքի քննությանը ներգրավելու կամահայտնությունը պարզելու, ըստ այդմ՝ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով իրեն պատկանող իրավունքներից օգտվելու հարցերը լուծելու ուղղությամբ: Վերոնշյալը համահունչ է տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության՝ պետության պոզիտիվ պարտավորության, ինչպես նան պայմանավորված է վերջինիս դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման տեսանկյունից:
Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձ իրավունքների ։պաշտպանության տեսանկյունից, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, Զ.Ամիրյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու ն բողոքի քննությանը ներգրավելու միջնորդությունը մերժելն իրավաչափ չի կարող համարվել:
Վերոշարադրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, թե Ջ.Ամիրյանի տված լիազորագիրը վիճարկվող դատական ակտը կայացնելիս առկա չէր, ուստի այն բեկանելու հիմքեր չկան, Վճռաբեկ » Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշումը:
» Տե՛ս սույն որոշման 7-րդ, 7.1-րդ ն 9-րդ կետերը:
7 Տուժողի իրավահաջորդ ճանաչելու քրեադատավարական կարգին վերաբերող դրույթների մեկնաբանությունը մասնրամասն տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Մինաս Մկրտչյանի ն Միքայել Միքայելյանի գործով 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԷԴ/0110/01/12 որոշումը:
15
դատարանն արձանագրում է, որ տուժողի (տուժողի իրավահաջորդի) իրավունքների պաշտպանության` պետության պոզիտիվ պարտականության հատկանիշի 6դատարանի մատչելիության իրավունքի իրացվելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից սույն գործով էական համարվել չի կարող այն փաստը, թե Զ.Ամիրյանի տված լիազորագիրն Առաջին ատյանի դատարանի տրամադրության տակ չի եղել, հատկապես այն պայմաններում, երբ գործի փաստական տվյալները հիմք են տալիս փաստելու, որ Առաջին ատյանի դատարանը տեղեկացված է եղել դիմող Ե.Ամիրյանի դստեր Ջ.Ամիրյանի՝ իրեն պատկանող իրավունքների փաստաբաններ Ա.Մկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի միջոցով օգտվելու ն բողոքի քննությանը որպես տուժողի իրավահաջորդ մասնակցելու` մտադրության կամ ցանկության մասինշ:: Այլ խոսքով՝ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը հանգեցրել է Ջ.Ամիրյանի դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակման, որի արդյունքում խաթարվել է նրա՝ հիշյալ իրավունքի բուն էությունը՝ վերածվելով պատրանքայինի: Այդպիսի սահմանափակումը խախտել է նան գործադրված միջոցի ն հետապնդվող նպատակի միջն հավասարակշռության ողջամիտ հարաբերակցությունը:
Շիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի վիճարկվող որոշման իրավաչափության դատական ստուգման շրջանակներում դիմող Ե.Ամիրյանի մահից հետո փաստաբաններ ԱՄկրտչյան՝ Օ`ն «ՎՆիկողոսյանի ներկայացուցչությոն իրականացնելու իրավասությանը հնարավոր է անդրադառնալ Զ.Ամիրյանին դատավարությանը մասնակից դարձնելու պայմաններում:
14. Այսպիսով, ընդհանրացնելով կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, փաստաբաններ ԱՄկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի՝ կարգավիճակը հաստատելու հարցի համատեքստում պատշաճ գնահատման չեն ենթարկել վերոնշյալ հանգամանքները:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնությունն այն մասին, որ փաստաբաններ Ա.Մկրտչյանը ն «Տես սոյն որոշման 72րդ կետը:
16
Վ.Նիկողոսյանը դատարանում իրավասու չէին ներկայացնելու դիմող Ե.Ամիրյանի օրինական շահերը, հիմնավոր չէ:
5. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտեր կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա ն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն գործը՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության ուղարկելու համար»:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր քննության ընթացքում Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 1-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Եվա Միխաիլի Ամիրյանի ներկայացուցիչներ Ա.Մկրտչյանի ն Վ.Նիկողոսյանի բողոքի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 17-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 24-ի որոշումը բեկանել ու գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
» Տես Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
17
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ԵԴ/0306/11/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
