ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի տեքստը «արյան» բառից առաջ լրացնել «մարդու» բառով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) արյան դոնոր` 18 տարին լրացած, արյունատվության հակացուցում չունեցող, անհատույց, կամավոր հիմունքներով կամ բժշկական կազմակերպության կողմից արյունատվությունից առաջ և հետո դոնորին օրգանիզմի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման, ճանապարհածախսի փոխհատուցման համար դրամական փոխհատուցմամբ արյուն կամ դրա բաղադրամասեր կամովին հանձնող անձ.».
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորություն (այսուհետ՝ դոնորություն)` արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բնագավառում իրականացվող գործընթաց, որը ներառում է դոնորների ընտրություն, դոնորական արյան հավաքում, հետազոտում, դոնորական արյան բաղադրամասերի ստացում, պահպանում, տեղափոխում և տրամադրում այլ կազմակերպությունների.».
3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) արյան ազգային ծառայություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և ոչ բժշկական կազմակերպությունների ցանց` անկախ կազմակերպական-իրավական ձևից, որոնք ընդգրկված են մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման բժշկական օգնության և սպասարկման, արյան պատրաստուկների արտադրության գործընթացում.».
5) 6-րդ կետը «փոխներարկումը» բառից առաջ լրացնել «ընտրությունը և» բառերով.
6) 10-րդ կետը «բարդությունների» բառից հետո լրացնել «վերաբերյալ էլեկտրոնային» բառերով. 7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով. «15) արյան պետական պաշար՝ արյան բաղադրամասերի, ինչպես նաև արյան հավաքման, հետազոտման, պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սարքավորումների, պարագաների և նյութերի մշտապես պահպանվող և թարմացվող նվազագույն ծավալ:»: Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և սույն օրենքի նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»: Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «օրենքով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով» բառերով: Հոդված 5. Օրենքի 2-րդ և 8-րդ գլուխների վերնագրերում «ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ» բառերով: Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8) արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգի հաստատումը:»: Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11) փոխներարկվող արյան կամ արյան բաղադրամասերի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտության իրականացման կարգի հաստատումը.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-18-րդ կետերով. «15) արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման կարգի հաստատումը. 16) փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի հաստատումը. 17) արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության նկատմամբ որակի ապահովման հսկման ներքին ընթացակարգի հաստատումը. 18) արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգի հաստատումը:»: Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Արյան ռեեստրում դոնորների վերաբերյալ գրանցված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և առանց դոնորի համաձայնության կարող են տրամադրվել արյան դոնորությամբ և փոխներարկմամբ զբաղվող լիցենզավորված բժշկական կազմակերպություններին օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:».
2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով: Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը «արյան» բառից հետո լրացնել «և դրա բաղադրամասերի» բառերով: Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով: Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով: Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածում` 1) 2-րդ մասից հանել «կառավարության սահմանած կարգով» բառերը. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Ընկերքից արյունը ստացվում է, և դրանից արյան բաղադրամասերն անջատվում են լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան:»: Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դոնացիայի» բառը փոխարինել «դոնորության» բառով: Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Դոնորի բժշկական հետազոտումը արյունատվությունից առաջ իրականացվում է անվճար: Արյունատվությունից հետո պահանջի դեպքում նրան տրվում է արյունատվությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ, որի ձևը հաստատում է լիազոր մարմինը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով լիազոր մարմնի սահմանած կարգով արյան դոնորներին արյունատվությունից առաջ և հետո պարտադիր տրամադրվում է սնունդ, իսկ փոխհատուցվող արյան դոնորներին՝ համապատասխանաբար նաև դրամական փոխհատուցում:»: Հոդված 15. Օրենքի 27-րդ հոդվածում` 1) 2-րդ և 7-րդ մասերի «հիվանդի» բառը փոխարինել «ռեցիպիենտի» բառով.
2) 4-րդ մասի «կանխարգելելով» բառը փոխարինել «նվազեցնելով» բառով: Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Փոխներարկումային փոխազդեցությունների և բարդությունների նվազեցման նպատակով փոխներարկումից առաջ կատարվում է փոխներարկվող արյան բաղադրամասի և ռեցիպիենտի արյան համատեղելիության որոշման հետազոտություն՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:».
2) 4-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով: Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) անձի ախտորոշումը ճշտելու նպատակով:»: Հոդված 18. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 32. Արյան ազգային ծառայությունը 1. Արյան ազգային ծառայությունը ներառում է` 1) արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունները. 2) փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունները. 3) արյան պատրաստուկների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները:
2. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններն իրականացնում են` 1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետության կողմից անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա. 2) արյան ռեեստրում տվյալների մուտքագրում` էլեկտրոնային եղանակով. 3) անհատույց կամավոր դոնորության քարոզչության միջոցառումների իրականացում:
3. Արյան ազգային ծառայության մեջ ընդգրկված կազմակերպություններում անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության հիման վրա հավաքված արյան բաղադրամասերը ներառվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի հիման վրա ստեղծվող արյան պետական պաշարների մեջ: Սույն դրույթը չի տարածվում որևէ կոնկրետ ռեցիպիենտի համար մեկ այլ անձի կողմից իրականացվող անհատույց, կամավոր հիմունքներով դոնորության դեպքերի վրա:»: Հոդված 19. Օրենքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 20. Օրենքի 34-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով.
2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 21. Օրենքի 35-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «կազմակերպություն կամ դրա ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «կազմակերպություններն» բառով.
2) 3-րդ կետից հանել «կամ դրանց ստորաբաժանումներին» բառերը: Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Այն բժշկական կազմակերպությունները, որոնք չունեն արյան փորձանմուշների հետազոտություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա, հետազոտության նպատակով դոնորական արյան փորձանմուշների հետազոտումը պայմանագրային հիմունքներով կազմակերպում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այլ բժշկական կազմակերպություններում:».
2) 3-րդ մասի «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով: Հոդված 23. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով: Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. մարտի 28 Երևան ՀՕ-160-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-160-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.03.28/23(1381) Հոդ.353 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.03.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.03.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.04.2018 Հիմնական ակտ 21.03.2018, ՀՕ-160-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.11.2011, ՀՕ-275-Ն 15.11.2011, ՀՕ-275-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 01.06.2018, N 600-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-160-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
