Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ալեքսանյան — ԵԴ/0520/06/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ալեքսանյան — ԵԴ/0520/06/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0520/06/2031 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի մայիսի 13-ին ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ 2 քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14190720 քրեական գործը: 2020 թվականի մայիսի 13-ից նախաքննությունը կատարվել է ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: 2020 թվականի մայիսի 8-ին Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանը ձերբակալվել է: Նախա

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0520/06/20

.Թ- 3»

Տակ 173: .2 (2 ւ

Ո 2-5 Վ Ֆ

(ՍԲՃԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Ա.Նիկողոսյան

31 հունվարի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննութիան առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ

2

քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 14190720 քրեական գործը: 2020 թվականի մայիսի 13-ից նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

2020 թվականի մայիսի 8-ին Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2020 թվականի մայիսի 13ի որոշմամբ

Ա.Ալեքսանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է ն վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ բավարարվել է պաշտպաններ Է.Բեգլարյանի ն Կ.Մեժլումյանի բողոքը ն հաստատվել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը:

3. Մեղադրյալ Ա.Ալեքսանյանի պաշտպաններ Է.Բեգլարյանի ն Կ.Մեժլումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշումը` մասնակի բեկանել, ն մեղադրյալ Ա.Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը՝ վերացրել:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ ' Շամաճձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

Յ

դատարանի՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է ն ազդել է գործի ելքի վրա:

51. Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանն, իր որոշմամբ անդրադառնալով «իշխանության ներկայացուցիչ» հասկացությանը ն վերլուծելով այն, ըստ էութան փաստե է մեղադրյաի արարքում հանցակազմի

բացակայությունը` թեն այդօրինակ հետնության կարող էր գալ միայն վարույթը բացառող հանգամանքի ակնհայտ առկայության դեպքում՝ հավաստելով քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերնույթ առկայություն, ն դրա հնարավոր կիրառելիությունը, սակայն սույն գործով ոչ միայն ակնհայտորեն առկա չէ քրեական վարույթը բացառող հանգամանքը, այլ նան վիճարկվող դատական ակտը որնէ հավաստում չի բովանդակում այդ հանգամանքի հնարավոր կիրառելիության մասին:

5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 316- րդ հոդվածի իմաստով չի կարող հանդիսանալ իշխանության ներկայացուցիչ, քանի որ սահմանված կարգով օժտված չէ կարգադրիչ լիազորություններով իր ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ, անհիմն է:

Մասնավորպես, ըստ բողոքաբերի՝ պատգամավորն օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է, ով իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է Ազգային ժողովին վերապահված գործառույթները, իսկ Ազգային ժողովի հիմնական ն առանցքային գործառույթներից մեկն օրենքների ընդունումն է, որն Ազգային ժողովն իրականացնում է՝ գործելով որպես կոլեգիալ մարմին: Տվյալ

4

դեպքում օրենքների ընդունումն անձանց անորոշ շրջանակին ուղղված կարգադրիչ լիազորությունների իրացման եղանակ է՝ կարգադրիչ նորմեր պարունակող իրավական ակտը քվեարկության միջոցով ընդունելու ձնով, որի կատարումը ն պահպանումը պարտադիր է դրա կարգավորման առարկայի շրջանակներում:

5.3. Միննույն ժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ սույն գործով կալանավորման հիմքերը առկա չեն, նս անհիմն է:

Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ՝ մեղադրյալի կողմից ցուցաբերած ագրեսիվ վարքագիծը ն արտահայտությունները, որոնցով մեղադրյալը ոչ թե կոչ է անում Կոնվենցիան չվավերացնել, այլ երնում է նրա հստակ դիրքորոշումը՝ վավերացման դեպքում ֆիզիկական հաշվեհարդարի անհրաժեշտության մասին, ծանրակշիռ վերաբերելի փաստական հանգամանք է այն բարձր ռիսկի մասին, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի մայիսի 14-ի որոշմանը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Արթուր Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) նա 2020 թվականի մայիսի 1-ին, ժամի՝ 17:00-ի սահմաններում, Երնան քաղաքի Բաղրամյան պողովայում, իր ծառայողական պարտականությունները կատարելու հեվ, կապված առողջության համար ոչ վտանգավոր րոնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել իշխանության ներկայացուցիչ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ:

Այսպես. Արթուր Ալեքսանյանը, դժգոհ լինելով 2020 թվականի մայիսի 1Լ-ին ՀՀ Ազգային ժողովում «Սեռական շահագործումից նե գսնտական բնույթի բոնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի

5

կոնվենցիան վավերացնելու հարցի քննարկմանը «Իմ քայլը» պատգամավորական խմորի կողմից Կոնվենցիային կողմ քվեարկելու հանգամանքից, նույն օրը, ժամր՝ 17-00-ի սահմաններում, Երեան քաղաքի Բաղրամյան պողուրայում նկատելով Նիկոլայ Բաղդասարյանին, խշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական ապարպտաեւկանությունները կատարելու համար վրեժ լուծելու շարժառիթով, կատարել է գործողություններ, որոնք վերջինիս առողջության համար իրական սպառնալիք են ներկայացրել, այն է՝ հեծանիվով ընթացել է Նիկոլայ Բաղդասարյանի ուղղությամի` իրական վտանգ արեղծելով վերջինիս առողջության համար: Բախումից խուսափելու նպատակով Նիկոլայ Բաղդասարյանը մի կողմ է քաշվել, որից հետո Արթուր Ալեքսանյանը շարունակել է իր գործողությունները, մասնավորապես սեռական բնույթի հայհոյանքներ տալով սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար փեսնել Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ն ծեծի ենթարկել նրան: (...)»-:

8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(..,) /(Դ/էատարանը (..) արձանագրում է, որ առկա են ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանը Արթուն Վոլոդյայի Ալեքսանյանի առնչությունը (հիմնավոր կասկածը) հատրավտղ ապացույցներ, մասնավորապես. հաղորդում ներկայացնելու վերաբերյալ արձանագրությունը, Ամտւժող Նիկոլայ տԲաղդասարյանի, Արթուր Ալեքսանյանից րացատրություն վերցնելու վերաբերյալ ն որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունով ն այլ փատրական հանգամանքներով, որոնց առկայության պայմաններում: Դատարաւնը գտնում է, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված է:

(-.) Բացի այդ, կալանավորման հիմքերը քննարկելիս ընդունելի է նան նախաքննական մարմնի այն մտավախությունը, որ մեղադրյալ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենքով արգելված արարք: Բանն այն է, որ մեղադրյալը իր տված ցուցմունքում հայտնել է, որ այն պարգամավորները, ովքեր կողմ են քվեարկել տվյալ կոնվենցիային, ապա շ Տես նյութեր, հատոր 1, թերթեր 50-51:

6

պետք է բոլորի պատասխան տուն, բոլորին անհատականապես պերք է մոտենան ն նրանցից պարզարանումնեՂ արանան, որի պայմանների գնահապտմաւմը Դատարանը գտնում է, որ մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով հնարավոր է կատարի օրենքով չթույլատրված արարք:

Կալանավորման հիմքերը քննարկելիս Դատարանի համար ընդունելի չեն վարույթն իրականացնող մարմնի պափճառարանություններն այն մասին, որ Արթուր Վոլողյայի Ալեքսանյանը մնալով ազատության մեջ՝ կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, թեն մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դազտավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի Լին մասով սահմանված գործողություններից յուրաքանչյուրի կավփարման վերաբերյալ դավտղությունները կրում են կանխատեսական ն մոտավոր բնույթ, այնուամենայնիվ մեղադրյալի կողմից նման գործողության կատարում, պերք է գնահատման ենթարկվի քրեական գործում առկա փաարական տվյալներով, որպիսիք տվյալ դեպքում առկա չեն: Դատարանը հաշվի է առնում նան այն հանգամանքը, որ հետաքննության մարմինը բացավզրության ավարտից հետո ստացականով Արթուր Ալեքսանյանին վերադարձրել է անձնական խուզարկությամի ամբողջ հայտնաբերվածը, այն պատճառով, որ վերջինիս հետփ բոլոր դատավարական գործողությունները ավարվված են եղել ն նա անձնական իրերը ստանալուց հետո` ավելի քան մեկ ժամ: ազատ լինելու դեպքում հնարավորություն է ունեցել հեռանալու, սակայն չի հեռացել, իսկ միայն մեղսագրվող հանցանքի ծանրության աստիճաւնը, ինքնին չի կարող որպես ինքնուրույն հիմք հանդիսանալ:

Անդրադառնալով պաշտպանների հայտարարությանը, որ արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, քանի որ պատգամավորը չի հանդիսանում իշխանության ներկայացուցիչ ն օժրված չէ կարգադրիչ լիազորություններով, ապա Դատարանը արձանագրում է, որ մինչդատական վարութի նկատմամբ դատական վերահակողությւն .իրականացնկիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդություն, քննելիս դատարեաւնն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դույա են այդ պահին իր աոջն դրված խնդիրների շրջանակից (..., ուտրին

7

հիմնավոր կասկածի առկայությունր, արուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իխրավական գնահատական տալու անձի մեղավորության կամ անմեղությանը, անմիջականորեն փաարելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն րատ էության քննելու ն լուծելու րնթացքում, այսինք հանդիսանւմ են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: (...)»::

9. 'Վերաքննի դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(..)

(Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի հերնություններին հիմնավոր կասկածի առկայության մասով Վերաքննիչ դատարանը, զերծ մնալով մինչդատական վարույթի նկավտմեաւմը դատական վերահսկողության գործառույթի հեվ. անհամատեղելի ու մինչդատական վարույթն իրականացնող մարմնի համար կաշկանդող կամ ուղղորդող նշանակություն ունեցող մեկնարանություններ անելուց, արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն, քանի որ րար բողոքարկվող դատաւկան ակտի բովանդակության՝ Առաջին ավփյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի նեցել մեղադրյալ Արթուր Վոլողյայի Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի Լին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը (մեղադրյալի արարքում կարող են ենթադրարար աոկա լինել այլ հանցակազմերի առերնույթ հատկանիշներ, սակայն դրանք չեն կարող գնահատման ենթարկվել ասյն գործի շրջանակներում) կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մեաւսին հետնության գալու համար:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այդ նյութերը, Վերաքննիչ դատարանի համոզմամի, ինքնին բավարար չեն կարող համարվել մեղադրյալի՝ մեղսագրվող արարքին (իշխանության ներկայացուցչին, որն օժտված է իրենից ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամի կարգադրիչ լիազորություններով, առողջության համար ոչ վրանգավոր սպառնալիք հնչեցնելը) ունեցած առնչությունը հասվաւտված համարելու համար:

5Տեն նյութեր, հատոր 1, թերթեր 90-92:

8

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի հիշյալ դիրքորոշումը հիմնված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման վրա, համաձայն. որի՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնում են պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնասւվարող այն անձինք, ովքեր խրենցից ծառայական կախվածություն չունեցող, իրենց ծառայողական ենթակայության փակ չգտնվող անձանց նկատմամը սահմանված կարգով օժվված են կարգադրիչ լիազորություններով:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նան այն, որ բավարար փասվաւկաւն տվյալներ չեն ներկայացվել այն մասին, որ տվյալ իրավիճակում ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի իմապրով հանդիսացել է իշխանության ներկայացուցիչ (ասվածը որնէ կերպ չի վերաբերում ՀՀ քրեական օրենսգրքի 1308րդ հոդվածով նախատեսված պաշվտնատար անձ

հասկացությանը) քանի որ թեն նա ՀՇ օրենսդիր իշխանության՝ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ է՝ պատգամավոր, սակայն սահմանված կարգով օժտված չէ կարգադրիչ լիազորություններով իր ծառայողական ենթակայության փակ չգտնվող անձանց նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է դատախազի կողմից նշված այն հանգամանքին, որ պատգամավորը կարող է հարցապնդումներով դիմել ՀՀ Կառավարությանը, ապա պետք է նշել, ոչ ՀՀ Սահմանադրության 183-րդ հոդվածի ուժով հարցապնդումներով ՀՀ Կառավարության անդամներին դիմելը ոչ թն ԱԺ պատգամավորի, այլ Ազգային ժողովի խմբակցությունների լիազորությունն է (...):

(-) 1ՈՎյերոնշյալ հանգամանքների պարագայում պարզ է դառնում, որ մեղադրյալի արարքի առնչությունն իշխանության ներկայացուցչին առողջությաւն համար ոչ վտանգավոր սպառնալիք հնչեցնելու հանցակազմի հատկանիշների հետ բացակայում է, քանզի երա կողմից ենթադրաբար կատարված գործողությունների հետնանքով ենթադրաբար տուժած անձր (ՀՀ ԱԺ պատգամավորը) մեղսագրվող արարքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված (արգելված) արարքի իմատրով չէր կարող համարվել իշխանության ներկայացուցիչ (.-.):

Անդրադառնալով Պաշտպանի վերաքննիչ բողոքում վկայակոչված հիմքերին ն հիմնավորումներին՝ այն մասին, որ սխալ են Առաջին ատյանի դատարանի

9

հետնությունները` կալանավորման հիմքերի մասով, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանն ազատության մեջ մնալու պայմաններում չի կարող կավարել քրեական օրենքով չթույլատրված արարք (առնվազն կալանավորում, որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար ատրիճանի, որպիսի դիրքորոշում, պայմանավորված է

մասնավորապես նյութերում առկա փեւատերից բխող այն ենթադրություններով, որ մեղադրյալի կողմից սոցիալական ցանցում կատարված գրառումն առերնույթ ուղղված է ԲՀԿ ն ԼՀԿ խմբակցություններին՝ ըստ էության որպես «կոչ», իսկ բոլոր պատգամավորների կողմից պավաւսխան տփալր (քրեական գործի փվյալ վոլում՝ դեռես հավակեցված չէ, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը) միանշանակորեն չի կարող վկայել կալանավորումը որպես խափաւնման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի բարձրի ոիսկի մասին: Բացի այդ, մեղադրյալն ունի մշտական բնակության վայր, խնամքին մեկ անչափահաս երեխա ն նախկինում էլ դափված չի եղել: (...)»"

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն մեղադրյալ Ա.Ալեքսանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածը ն կալանավորման հիմքերի առկայությունը հաստատված համարելու համար:

Ա. ՀՀ Սահմանադրության 27րդ հոդվածի Լին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով

(:-.) 4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երը առկա է երա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա «Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 60-71:

10

հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հեվտ անձի փայխուարը կանխելու նպատակով (...)»:

11.1. Վերահաստատելով ն զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյա Վահրամ Գնորգյանի, Հարություն Խաչատրյանի" գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Իյգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն պատճառաբանված ն, միննույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ:

Վճոաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետնյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, »այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը ն դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված,

-` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի ն դրանց 5 Տես Վճռաբեկ դատարանի` Վահրամ Գնորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23:

6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 ն 15:

՛ Տես Վճռաբեկ դատարանի` Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14։

1

վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան: Այլ կեպ ասած՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակիցծ, ուստին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միննույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին՝ այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերնույթ առկայությունը ն դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերնույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում ապացույցների՝ գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի ն խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել:, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության Ց Տե՛ս, տամողչ ոււմոոմՏ Վճոաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 1-ի թիվ ԱՐԴԼ/0003/11/08 որոշումը:

» Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խաչատրյանը ն այլք ընդդեմ Հայաարանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06:

12

ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ ն այլն)":

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

-` նախաքննության մարմնի կողմից` Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով",

- Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, գտել է, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից կատարված ենթադրյալ հանցավոր արարքը հավաստվում է միջնորդության կից ներկայացված նյութերով ն վարույթն իրականացնող մարմնի կողմից մատնանշված փաստական տվյալնեը բավարար են հիմնավոր կասկածի մակարդակով հավաստելու, որ մեղադրյալ Ա.կլեքսանյանն առնչություն ունի իրեն՝ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքի հետ: Անդրադառնալով այն խնդրին, որ արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, քանի որ պատգամավորը չի հանդիսանում իշխանության ներկայացուցի ն օժտված չէ կարգադրիչ լիազորություններով, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս, դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակից:

Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Առաջին ատյանի դատարանը ընդունելի չի համարել վարույթն իրականացնող մարմնի

պատճառաբանություններն առ այն, որ Ա.Ալեքսանյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, սակայն գտել է, որ նա կարող է կատարել քրեական օրենքով արգելված արարք՝ հիմք ընդունելով մեղադրյալի կողմից տրված ցուցմունքը, համաձայն որի՝ այն պատգամավորները » Տես Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

ս Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

Թ

ովքեր կողմ են քվեարկել կոնվենցիային, պետք է բոլոր, պատասխան տան, բոլորին անհատականապես պետք է մոտենան ն նրանցից պարզաբանումներ ստանան:

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ գտել է, որ Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ չի ունեցել մեղադրյալ Ա.Ալեքսանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետնության գալու համար:

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բավարար փաստական տվյալներ չեն ներկայացվել այն մասին, որ տվյալ իրավիճակում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը ՀՀ քրեական օրենսգրքի 316րդ հոդվածի իմաստով հանդիսացել է իշխանության ներկայացուցիչ, քանի որ թեն նա ՀՇ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ է` պատգամավոր, սակայն սահմանված կարգով օժտված չէ կարգադրիչ լիազորություններով՝ իր ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ:

Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանը, ազատության մեջ մնալու պայմաններում, չի կարող կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, քանի որ մեղադրյալի կողմից սոցիալական ցանցում կատարված գրառումն առերնույթ ուղղված է Ազգային ժողովի խմբակցություններին որպես «կոչ», իսկ բոլոր պատգամավորների կողմից պատասխան տալը միանշանակորեն չի կարող վկայել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար բավարար աստիճանի բարճր ռիսկի մասին:

Թ. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները

գնահատելով սույն որոշման 11111-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ ԱնպԱլեքսանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցագործության . Տես սույն որոշման 8-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

14

կատարման հիմնավոր կասկածի առկայության հարցում հանգել է սխալ հետնության:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութերում առկա՝ մեղադրյալ Ա.Ալեքսանյանի ն տուժող ՝Ն.Բաղդասարյանի ցուցմունքները", ներկայացված մյուս փաստական տվյալնեի հետ համակցության մեջ, տեղեկություններ են պարունակում առ այն, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանն առնվազն բռնություն կիրառելու ն հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված փաստական տվյալների

համակցություն, Օ։»9դատավարության սկզբնական փուլում բավարար էին հիմնավորված ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ա.Ալեքսանյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արաքին:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է նան, որ բացակայում են այնպիսի ակնհայտ փաստական տվյալներ, որոնք կհավաստեին քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առկայությունը:

14. Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները՝ ներկայացված նյութերի, գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծության արդյունք են, ինչի հետնանքով ըստ էության խախտվել է քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը պարունակել է քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր»:

«Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 42-49։

» Տես Վճռաբեկ դատարանի՝ Վյսռյիմիր Իսրայելյանի գործով 2022 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵԴ/0532/06/20 որոշումը, կետ 14.1:

5

Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա նյութերն իրենց համակցության մեջ դատավարության տվյալ փուլում բավարար էին Ա.վլեքսանյանին մեղսագրված արարքում հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:

15. Անդրադառնալով կալանավորման հիմքերին Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ սույն գործով ձեռք չէր բերվել բավարար փաստական տվյալների համակցություն, որը կհիմնավորեր կալանավորման հիմքերից որնէ մեկի առկայությունը: Մասնավորպես, Վճռաբեկ դատարանի համար ընդունլի է "՝Վաերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ մեղադրյալ Անկլեքսանյանի կողմից սոցիալական ցանցերում կատարված գրառումներն ինքնին չեն կարող վկայել այն մասին, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք:

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեն Վերաքննիչ դատարանի հետնությունները՝ Ա.Ալեքսանյանին մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայության մասով անհիմն են, սակայն Վերաքննիչ դատարանը նրան կալանավորելու հիմքերի բացակայության մասով հանգել է ճիշտ հետնության, ուստի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը՝ թողնել օրինական ուժի մեջ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ հոդվածնեով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1 Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արթուր Վոլոդյայի Ալեքսանյանի

վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մայիսի 26-ի

16

որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0520/06/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել