Պատասխանող — ՎԴ/10905/05/19
Ամփոփում
քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.07.2022 թվականի որոշման դեմ" ըստ հայցի «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչ Գնորգ Գնորգյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման Ա ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` ՛Նախարարություն), երրորդ անձինք` Աշոտ Պողոսյան, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերություն՝ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱ
Ամբողջ Տեքստ
ր...
Լր ՆՈՎ 3
ԱՆԱՐ ՔՆ
ԽԱՇ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10905/05/19
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/10905/05/19
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Ա. Սարգսյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի հունիսի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.07.2022 թվականի որոշման դեմ" ըստ հայցի «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչ Գնորգ Գնորգյանի (այսուհետ՝ Կառավարիչ) ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման Ա ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ` ՛Նախարարություն), երրորդ անձինք` Աշոտ Պողոսյան, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերություն՝ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.07.2022 թվականի որոշմամբ Կառավարչի, Աշոտ Պողոսյանի ն Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 06.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Փաշայան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 25-30-րդ հոդվածները, 124-րդ հոդվածի Լին մասի Լին կետը:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Օրենսդիրը տնտեսվարող սուբյեկտների՝ իրենց պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար, լիազոր մարմնին տվել է որոշակի իրավական գործիքակազմ, որով լիազոր մարմինը կկարողանա ինչպես զգուշացնել, այնպես էլ դադարեցնել տնտեսվարող սուբյեկտի ընդերքօգտագործման իրավունքը, միննուն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ ընդհանուր կանոնից նախատեսվել է նան բացառություն, մասնավորապես՝ անձի կամքից անկախ հանգամանքներում պարտավորությունները չկատարելը չի կարող առաջացնել վերջինիս համար բացասական հետնանքներ:
Վերոնշյալ բացառությունը արձանագրված է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, սակայն, անհրաժեշտ է փաստել նան, որ օրենսդիրը սպառիչ կերպով չի թվարկել այն հանգամանքների շարքը, որոնց վրա հասնելու դեպքում սուբյկետը չի կրում պատասխանատվություն, իսկ ոչ սպառիչ լինելը հիմնավորվում է համապատասխան իրավանորմի մեջ «ն այլն» եզրույթի առկայությամբ:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որ սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք, ակնհայտ անհիմն են:
Նախարարությունը պետք է ապացուցեր, որ սնանկությունը չի կարող համարվել Ընկերությանը վերագրվող ՛`պարտավորություննեի կատարման անհնարինությունը հավաստող հանգամանք ն վերջինս 90-օրյա ժամկետում կարող էր վերացնել զգուշացմամբ տրված խախտումները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.07.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
Յ
2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Նախարարության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու դեպքում վարչական մարմինը պետք է նախազգուշացնի անձին դրա վերաբերյալ, իսկ նախազգուշացման պահից 90 օրվա ընթացքում նախազգուշացման հիմքերը չվերացնելը ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմք է: Ընդ որում, օրենսդիրը սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք: Հետնաբար, անկախ կազմակերպության սնանկության հանգամանքից, վարչական մարմինը համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի դադարեցնելու Ընկերության ընդերքօգտագործման իրավունքը:
Ընկերության սնանկ ճանաչված լինելը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն չի հանդիսանում ընդերքօգտագործողին պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունից ազատելու հիմք (անհաղթահարելի ուժ):
Օրենսդիրը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանել է սնանկ ճանաչված ընդերքօգտագործողին պատասխանատվությունից ազատելու միայն մեկ դեպք, այն է՝ սնանկ ճանաչված ընդերքօգտագործողն ազատվում է օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվություն, ներկայացնելու պարտավորությունից միաժամանակ պահպանելով նույն օրենսգրքով սահմանված ն ընդերքօգտագործման իրավունքից բխող մյուս բոլոր . պարտավորությունները ժամանակն ն ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը:
Ընկերությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի ուժով կրում է պետական տուրքի վճարման պարտականություն, որը սակայն չի կատարել, իսկ վարչական մարմինը նախ նախազգուշացրել է, այնուհետն խախտումը չվերացնելու հիմքով իրավացիորեն դադարեցրել է ընդերքօգտագործման իրավունքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 05.03.2013 թվականին ՀՀ էներգետիկայի ն բնական պաշարների նախարարության կողմից «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին տրամադրվել է թիվ ՇԱԹԺՎ-29/398 /նախկին 14/526/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը (հատոր 1-ին, գ.թ. 72):
2) «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ն ՀՀ էներգետիկայի ն բնական պաշարների նախարարության միջն 07.03.2013 թվականին կնքվել է Սյունիքի մարզի «Մարջան» ոսկի- բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման թիվ ՊՎ-398 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 73-84):
3) ՀՀ սնանկության դատարանի թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 04.02.2019 թվականին կայացված վճռով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 54-56):
4) «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով ներկայացրել է ֆինանսական առողջացման ծրագիր, որին ընկերության պարտատերերի 06.12.2019 թվականի ժողովը հավանություն է տվել (անվիճելի փաստ):
5) «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին 05.06.2019 թվականի թիվ 01/29.4ԱԱ/6166-19 գրությամբ տրվել է գրավոր զգուշացում" ընկերության կողմից պետական տուրքի գծով 52.447.250 ՀՀ դրամը չվճարելու, օգտակար հանածոների պաշարների 2018 թվականի տարեկան հաշվետվությունը չներկայացնելու ն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին ն 7րդ կետերով սահմանված պահանջների, ընդերքօգտագործման
4
պայմանագրի 5.1.2-րդ կետով նախատեսված պայմանները խախտելու համար՝ տալով 90-օրյա ժամկետ նշված խախտումները վերացնելու համար (հատոր 1-ին, գ.թ. 50-51):
6) 05.06.2019 թվականի թիվ 01/29.4ԱԱ/6166-19 զգուշացմամբ նշված խախտումները «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից 90-օրյա ժամկետում չեն վերացվել (հատոր 1-ին, գ.թ. 54-62):
7) ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 05.11.2019 թվականի թիվ 547-Ա հրամանով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարութ՝ վերջինիս կողմից թույլ տրված խախտումների հիմքով ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 63-64):
8) ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Մարջան ոսկի-բազմամետաղային (կենտրոնական տեղամաս ն թներ) հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 54-62):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմասով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրումներին.
- արդյո՛ք պարտապանին սեանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից' մորատորիումի գործողության ընթացքում, վերջինս իրավասու է կատարելու իր բնականոն ընթացիկ գործունեության հեր կապված պարպտավորությունները' «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:
- արդյո՛ք մորատորիումի գործողության ընթացքում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է հիմք լիազոր մարմնի կողմից զգուշացում տալու, իսկ զգուշացմամբ նշված խախտումները սահմանված ժամկետում չվերացնելու պարագայում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու համար:
Ս Առաջին հարցադրմանն անդրադառնալով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որնէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների:
5
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ արգելվում է առանց դատարանի որոշման 5 պարտապանի կողմից իր ցանկացած 0պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մորատորիումը շարունակվում է մինչն տվյալ սնանկության գործի ավարտը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պայմանագրով նախատեսվում են (պարտապանի կողմից) պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն նույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը ն դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքն ուղղված է պարտատերերի շահերի պաշտպանությանը, որը դրսնորվում է նախ Ա առաջ անբարենպաստ ֆինանսական դրություն ունեցող ընկերության առողջացմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընկերության գույքի հաշվին պարտատերերի պահանջների բավարարմամբ:
Այսինքն՝ սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ ն պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, վերականգնել նրա կենսունակություն ն միննույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը:
(..)
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պարտապանների պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է, որն սկսում է կիրառվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (...):
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված մորատորիումը սկսում է գործել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ անկախ այդ վճռի բողոքարկված լինելու հանգամանքից (րե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գրեյփ Նատուր» ՍՊԸի թիվ ԱՎԴ/0060/04/2 սեանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն (տես, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-նե ընեդդե «ԱԼՏէ» ՓԲԸի ն մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ պարտապանին սնանկ ճանաձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների
6
բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղած են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-177(Տ5Դ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարութ ընդունելու պահից: Մասնավորապես` արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ|է բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ն 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչ, պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանցը պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) ն այն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գույքի ամբողջականության ապահովմանը՝ նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նան պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի հսկողությամբ, մասնավորապես` միջանկյալ բաշխման ծրագրին կամ ֆինանսական առողջացման ծրագրին համապատասխան: Այսպես, օրինակ, ֆինանսական առողջացման ծրագրով սահմանվում է պարտատերերի պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումներ կատարելու կարգը, ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում կարող է իրականացվել պարտապանի ամբողջ գույքի կամ դրա մի մասի վաճառք կամ պարտապանի գուքը պարտատերերին հաշվանցով փոխանցում ն այն: Այսինքն՝ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է այնպես, որ հնարավոր լինի ֆինանսապես առողջացնել սնանկ ճանաչված պարտապանին: Հետնաբար, պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը, մի կողմից, բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որնէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից, պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նան պարտապանի գործունեությունը (տես, «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ըեդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից՝ պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից՝ հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը նե նրա տնտեսական գործունեության շարունակականությունն ապահովելու համար: Մասնավորապես, պետության
7
պոզիտիվ պարտականություն Օէ ապահովել, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիո կողմերի շահերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաձելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց 7նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարնորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն՝ դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց` պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե'ս, «ՍԱԴԵ» ԲԲԸ- ն ընդդեմ «Սպիտակ-ժ» ԲԲԸ-ի թիվ ՍեԴ/0837/04/9 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավանորմերի Ա իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, ըստ էության, սահմանազատվում են պարտապանի նկատմամբ կիրառվող երկու տեսակի սահմանափակումներ, որոնցից մեկը կիրառվում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, իսկ մյուսը՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սնանկության գործի քննության տարբեր փուլերում կիրառվող 6սահմանափակումների առկայությունը պայմանավորված է գործի քննության տվյալ փուլի առանձնահատկություններով, ընդ որում՝ յուրաքանչյուր փուլում կիրառվող սահմանափակումները հետապնդում են միննույն նպատակը՝ վերականգնել պարտապանի վճարունակությունը, թույլ չտալ պարտապանի գույքի էական նվազեցում ն ապահովել պարտատերերի պահանջների օրենքով 0սահմանված հերթականության համաչափ բավարարումը: Միաժամանակ, նշված սահմանափակումները կիրառվում են դատարանի վերահսկողության ներքո Հետնաբար, առանց դատարանի որոշման սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից պարտապանին թույլատրվում է կատարել պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորություններ:
Վերոգրյալից հետնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներն օբյեկտիվորեն համատեղությամբ գործել չեն կարող, քանի որ յուրաքանչյուրը հաջորդում է նախորդին՝ ըստ էության հանդիսանալով մյուսի շարունակությունը:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նան արձանագրել է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից սկսված առանց դատարանի որոշման՝ պարտապանի կողմի` իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որնէ գործողություն կատարելն արգելվում է: Միաժամանակ, այս փուլում թույլատրվում է պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների կատարումը:
8
Բացի այդ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, առանց դատարանի որոշման, արգելվում է պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, որից որպես բացառություն նախատեսվում են պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը: Այսինքն՝ եթե առաջին դեպքում, մինչն սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելը պարտապանին թույլատրվում է առանց դատարանի որոշման կատարել վերջինիս բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները, ապա հաջորդ փուլում` պարտապանին սնանկ ճանածձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, թույլատրվում է առանց դատարանի որոշման ՉՕ »ֆինանսական առողջացման ծրագրերով նախատեսված գործողությունների կատարումը:
Դեռ ավելին, այն դեպքում, երբ պարտապանի կողմից ենթակա են կատարման պարբերական վճարումներ, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված պահանջների ցուցակը նե դրանց բավարարման հերթականությունը հաստատվել են դատարանի կողմից (տես, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ/11689/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.11.2022 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վերջինիս չի թույլատրվում առանց դատարանի որոշման կատարել իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ:
2) Երկրորդ հարցադրման համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի մեկնաբանությանը.
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն նույն օրենսգրքով սահմանված հիմքերով ն կարգով:
Նուն հոդվածի 2-րդ մասի 2րդ կետի համաձայն լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝ չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների՝ էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ն այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նան պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման ն այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, ն լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը սահմանում է լիազոր մարմնի համար լիազորություն ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին գրավոր զգուշացում տալու վերջինիս կողմից ընդերքօգտագործման պայմանները չկատարելու
9
դեպքում, այդ թվում` ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները չկատարելու դեպքում:
Միաժամանակ, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը որպես ընդերքօգտագործման իրավունքի դադարման հիմք նախատեսում է ընդերքօգտագործման իրավունք կրող անձի կողմից սահմանած ժամկետում (մինչն 90 օր) զգուշացման հիմքերի չվերացումը:
Այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձի՝ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ընդերքօգտագործման պայմանների կատարման անհնարինության հավանականություն, սահմանել է բացառություններ, որոնց առկայությունը հանդիսանում է արգելք լիազոր մարմնի կողմից նախազգուշացում տալու իրավունքի իրացման համար, եթե ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մատնանշված հանգամանքները 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, Ա լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան արձանագրել, որ օրենսդիրը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում որպես աշխատանքների կատարման անհնարինությանը հանգեցնող պայմաններ նշելԼ| թէ գործադուլները, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները, մասնավորապես` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման ն այ դեպքերը, անհաղթահարելի ուժը՝ հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նան պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը, ազգայնացումը՝ իր թվարկումն ավարտելով «ն այլն» միջարկության կիրառմամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեկնաբանության արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ օրենսդիրը թեպետ հստակ թվարկել է նշված հանգամանքերը, սակայն նախատեսել է նան օրենքով նշված այլ հանգամանքների առկայության պարագայում ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման պայմանների չկատարման դեպքում պատասխանատվության բացառման փաստը:
Վերոգրյալ ամբողջի հաշվառմամբ, անդրադառնալով իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի ն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից սնանկ ճանաչված անձին չի թույլատրվում առանց դատարանի որոշման կատարել իր բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորություններ, հետնաբար սնանկ ճանաչվելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստը հանգեցնում է պարտավորությունների կատարման անհնարինության, ինչն էլ ընդերքօգտագործման պայմանների չկատարման դեպքում պատասխանատվության բացառման հիմք է հանդիսանում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Կառավարչի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանը:
10
Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու դեպքում վարչական մարմինը պետք է նախազգուշացնի անձին դրա վերաբերյալ, իսկ նախազգուշացման պահից 90 օրվա ընթացքում նախազգուշացման հիմքերը չվերացնելը ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմք է: Ընդ որում, Դատարանն ընդգծել է, որ օրենսդիրը սնանկությունը չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք: Հետնաբար, անկախ կազմակերպության սնանկության հանգամանքից վարչական մարմինը համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը:
Դատարանը փաստել է, որ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ն ՀՀ էներգետիկայի ն բնական պաշարների նախարարության միջն ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն 5.1.2 կետի՝ Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել սահմանված օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվությունը (5-ՕՀՊՀ), իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի համաձայն՝ կրել է ընդերքօգտագործման համար պետական տուրքի վճարման պարտականություն, որոնք, սակայն, չի կատարել: Արդյունքում, վարչական մարմինը նախ, նախազգուշացրել է Ընկերությանը խախտման մասին, իսկ հետո՝ խախտումը չվերացնելու հիմքով իրավացիորեն դադարեցրել է ընդերքօգտագործման իրավունքը:
Վերաքննիչ դատարանը Կառավարչի, Աշոտ Պողոսյանի ն Ընկերության վերաքննիչ բողոքները մերժել է Ա Դատարանի վճիռը թողել անփոփոխ՝ պատճառաբանելով, որ օրենսդիրը սնանկություն չի նախատեսել որպես ընդերքօգտագործման իրավունքի պայմանները չկատարելու համար ընդերքօգտագործողի պատասխանատվությունը բացառող հանգամանք: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ անկախ կազմակերպության սնանկության հանգամանքից, վարչական մարմինը համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի դադարեցնելու ընդերքօգտագործման իրավունքը ն արդյունքում, վարչական մարմինը նախ, նախազգուշացրել է Ընկերությանը խախտման մասին, իսկ հետո՝ խախտումը չվերացնելու հիմքով դադարեցրել է ընդերքօգտագործման իրավունքը:
Վերը նշված վերլուծությունների ն իրավական դիրքորոշումների լուսի ներքո համադրելով սուն գործի փաստերը ն գնահատելով «Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05.03.2013 թվականին «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին տրամադրվել է թիվ ՇԱԹՎ- 29/398 արդյունահանման թույլտվությունը, իսկ 07.03.2013 թվականին «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ն ՀՀ էներգետիկայի ն բնական պաշարների նախարարության միջն կնքվել է Սյունիքի մարզի «Մարջան» ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման թիվ ՊՎ-398 պայմանագիրը:
ՀՀ սնանկության դատարանի թիվ ԵԴ/0922/04/18 սնանկության գործով 04.02.2019 թվականին կայացված վճռով «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն ճանածվել է սնանկ:
ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի՝ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին» հրամանով արձանագրվել է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 12.04.2019 թվականին ստացված տեղեկատվության համաձայն՝ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի ապառքը պետական տուրքի մասով 01.04.2019 թվականի դրությամբ կազմում է 52.447.250 ՀՀ դրամ:
«Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից խախտվել են ՀՀ ընդերքի մասին
օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ն 7-րդ կետերով, 61-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ
11
կետով ն օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգագործման թիվ ՊՎ-398 պայմանագրի 5.1.2 կետով նախատեսված պայմանները:
Լիազոր մարմնի կողմից «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին 05.06.2019 թվականի թիվ 01/29.4ԱԱ/616619 գրությամբ տրվել էր գրավոր զգուշացում՝ 90-օրյա ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները, մասնավորապես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածով սահմանված ազնիվ, գունավոր ն հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար՝ տարեկան պետական տուրքի ապառքը, որը 01.04.2019 թվականի դրությամբ կազմում է 52.447.250 ՀՀ դրամի չափով գումար, ն «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն լիազոր մարմնին չի ներկայացրել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման 07.03.2013 թվականի թիվ ՊՎ-398 պայմանագրի 51.2 կետով սահմանված օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվությունը:
Անդրադառնալով վարչական մարմնի գործողությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ն սնանկ ճանաձելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իր պարտավորությունները, այդ թվում նան՝ պետական տուրքի վճարման գծով, կարող էր կատարել միայն դատարանի համապատասխան որոշման կամ ֆինանսական առողջացման ծրագրի առկայության դեպքում:
Սույն պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չի նախատեսում ընդերքօգտագործման պայմանների խախտման համար պատասխանատվության բացառման հիմք հանդիսացող օբյեկտիվ հանգամանքների սպառիչ ցանկ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկ ճանաչված լինելը նույնպես դիտարկվում է որպես պարտավորութան կատարումը անհնարին դարձնող հանգամանք, ուստի պարտավորության չկատարումը չի հանգեցնում լիազոր մարմնի կողմից նախազգուշացման տրման, իսկ սահմանված ժամկետում, նախազգուշացման հիմքերի չվերացումը՝ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման:
Ինչ վերաբերում է օգտակար հանածոների պաշարների տարեկան հաշվետվության ներկայացմանը, ապա նշված պարտականությունն ուղղակիորեն կապված է պետական տուրքի վճարման պարտականության հետ, հետնաբար նշված պարտականության չկատարումը նույնպես չի հանգեցնում պատասխանատվության:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով
12
ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի 6արդյոււավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ (..) պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով (..) հայցադիմումների (..) համար՝ ոչ դրամական ։պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով: (...) Դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:
Սույն գործով նկատի ունենալով, որ Ընկերությունը վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար՝ 10.000 ՀՀ դրամ ն 30.000 ՀՀ դրամ, ն քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն՝ այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Նախարարության կողմից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով երրորդ անձ Ընկերությունը պետական տուրքը վճարել է 30.000 ՀՀ դրամ, այնինչ պետք է վճարեր 20.000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ավելի վճարված պետական տուրքը՝ վճռաբեկ բողոքի համար 10.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որնէ ապացույց գործում առկա չէ:
13
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 28.07.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊ ընկերության սնանկության կառավարիչ Գնորգ Գնորգյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարության, երրորդ անձինք՝ Աշոտ Պողոսյան, «Գլոբալ Գոլդ ՆՄայնինգ» ՍՊ ընկերություն ՀՀ մտտարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարի 13.12.2019 թվականի թիվ 692-Ա հրամանը:
2. ՀՀ տարածքային կառավարման ն ենթակառուցվածքների նախարարությունից հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊ ընկերության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Յ. Որոշումն օրինական ուժի մ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/10905/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
