Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-355-Ն16 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 16 - ին «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) համայնքի եկամտային կարողություն ` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի և Օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը.»: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաև այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:

2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին և սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:

4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. Դ Ա = ՀԹ Ա x Ա Դ + Բ Ս Թ x Ա Ս , որտեղ` Դ Ա -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է, ՀԹ Ա -ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող համայնքների ընդհանուր թիվն է, Ա Դ -ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է, Բ Ս Թ -ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընդհանուր թիվն է, Ա Ս -ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:

6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ:»: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) անշարժ գույքի հարկ, 2) փոխադրամիջոցների գույքահարկ. Համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. ԵԿ i = ԱԳՀ i + ՓԳՀ i + ՄՀ i + ՊՏ i + Ա Դ , որտեղ` ԱԳՀ i -ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է, ՓԳՀ i -ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է, ՄՀ i -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են, ՊՏ i -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են, Ա Դ -ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:»: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` Կ ԲԳ - 20 տոկոս. 4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` Կ ԲՔԳ - 20 տոկոս.»: Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «3501-5000 բնակիչ», «5001- 20000 բնակիչ», «20001-150000 բնակիչ» և «150001-ից ավելի բնակիչ» բառերը համապատասխանաբար փոխարինել «3501-20000 բնակիչ», «20001-50000 բնակիչ», «50001-200000 բնակիչ» և «200001-ից ավելի բնակիչ» բառերով: Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ՏՄԳ i = 1+(0,3 x Հ i Մայր +0,6x Հ i Մարզ +0,1x Հ i Շրջ ) / (0,3x Հ միջ Մայր + 0,6x Հ միջ Մարզ + 0,1x Հ միջ Շրջ ), որտեղ՝»: Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «1,1» և «1,25» թվերը փոխարինել «1,2» և «1,4» թվերով: Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « ԲՔԳ i = 1 + 0,15( ԲԹ i - 1) , որտեղ`»: Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը» բառերով: Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 3-րդ մասը «փոխհատուցման գումարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2023 թվականի» բառերով, իսկ 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. նոյեմբերի 28 Երևան ՀՕ-355-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-355-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.12.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.11.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.11.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.12.2023 Հիմնական ակտ 16.11.2023, ՀՕ-355-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.10.2016, ՀՕ-202-Ն 20.10.2016, ՀՕ-202-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՀՕ-355-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել