Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 317 — Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը 1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը հա
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 317AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 317 — Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը 1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը հա

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 317. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը 1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը հարկային մարմնի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե՝ 1) կազմակերպությունը չի կատարել հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել հորիզոնական մոնիտորինգ, 2) հարկային մարմնում առկա են փաստեր կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանա

Ամբողջ Տեքստ

Հոդված 317. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի վաղաժամկետ դադարեցումը 1. Հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը հարկային մարմնի կողմից կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե՝ 1) կազմակերպությունը չի կատարել հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրով նախատեսված պարտականությունները, որի հետևանքով հնարավոր չի եղել իրականացնել հորիզոնական մոնիտորինգ, 2) հարկային մարմնում առկա են փաստեր կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանակահատվածում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ, 3) հորիզոնական մոնիտորինգի գործողության ժամանակահատվածում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվարկման և վճարման ճշտության վերաբերյալ տեղեկությունների, կազմակերպության ներկայացրած տվյալների և հարկային մարմնում առկա տվյալների միջև հայտնաբերվող շեղումների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու՝ հարկային մարմնի պահանջի դեպքում կազմակերպության կողմից երկու և ավելի անգամ համապատասխան պարզաբանումներ չեն ներկայացվել:

2. Հորիզոնական մոնիտորինգի համակարգը կարող է վաղաժամկետ դադարեցվել կազմակերպության նախաձեռնությամբ:

3. Հարկային մարմնի կամ կազմակերպության կողմից հորիզոնական մոնիտորինգի համակարգի կիրառությունը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում դադարեցնող կողմը այդ մասին պարտավոր է մյուս կողմին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան դադարեցումից առնվազն մեկ ամիս առաջ: Բ Ա Ժ Ի Ն 16 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 66 ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԵԲԵՏԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել