Հովհաննիսյան — ԵԴ/29555/02/20
Ամփոփում
քննելով ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ն Նանե Դավթյանների հայցի ընդդեմ Արման Նուռի ու երրորդ անձ «Երնան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի՝ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու ն բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշման դեմ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ու Նանե Դավթյանների բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե ն Նանե Դավթյանները պահանջել են մասն
Ամբողջ Տեքստ
Մ: Կ
(ո6-
ե հ ՖՀՀ ի Հ
24 ԳՈՆ 2512
ՀԱՏ 2)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29555/02/20 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/29555/02/20
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Մ. Հարթենյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի հոկտեմբերի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ն Նանե Դավթյանների հայցի ընդդեմ Արման Նուռի ու երրորդ անձ «Երնան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի՝ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու ն բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.08.2023 թվականի որոշման դեմ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ու Նանե Դավթյանների բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե ն Նանե Դավթյանները պահանջել են մասնակիորեն անվավեր ճանաչել Լիլիթ Հովհաննիսյանի ու Արման Նուռի միջն
2
05.04.2019 թվականին կնքված թիվ 2268, թիվ 2269 ն թիվ 2270 անշարժ գույքի բաժինների որոշման ու բաժնի նվիրատվության պայմանագրերը ն Երնան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց բնակտարածության օգտագործման իրավունքը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.02.2023 թվականի «Քաղաքացիական գործից մաս առանձնացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ թիվ ԵԴ/29555/02/20 քաղաքացիական գործից առանձնացվել է նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասը, իսկ բնակտարածության օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասով առանձնացված գործը հանձնվել է գրասենյակ՝ վերամակագրության նպատակով:
Դատարանի 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.08.2023 թվականի որոշմամբ Դատարանի 08.02.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Լիլիթ Հովհաննիսյանի, Նարե ն Նանե Դավթյանների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 08.02.2023 թվականի որոշումը թողեվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե ն Նանե Դավթյանները (ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ, 33-րդ, 332-րդ, 335-րդ ն 337-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ, 62-րդ, 66-րդ ու 168-րդ հոդվածները:
Բողոք բերած անձիեք եշված հիմքի առկայությունը պատճառաբանել են հետնյալ հիմնավորումներով.
Ստորադաս դատարանները չեն պարզել, թե երբ է իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն իմացել իր իրավունքների խախտման մասին: Փոխարենը, արձանագրելով, որ իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին պետք է կամ պարտավոր էր իմանալ առնվազն անշարժ գույքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բաժնեմասերը պատասխանողին անհատույց հանձնելու վերաբերյալ նվիրատվության պայմանագրեր կնքելիս, այն է 05.042019 թվականին, հայցային վաղեմության մեկամյա ժամկետի ընթացքը հաշվարկել են հենց այդ օրվանից՝ անտեսելով, որ գործարքները կնքելու պահին ինքը չէր կարող իմանալ խաբեության մասին, իսկ եթե իմանար, ապա այդ գործարքները չէր կնքի: Ավելին` նվիրատվության պայմանագրերի կնքմանը հաջորդած մեկ տարվա ընթացքում Արման Նուռի վարքագիծը որնէ կերպ չէր վկայում ձեռք բերված
Յ
պայմանավորվածության խախտման մասին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն իր խախտված իրավունքների մասին իմացել է միայն 08.08.2020 թվականին՝ Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն. Բարսեղյանի 28.07.2020 թվականի թիվ 22/2-2154 գրությունից, ինչպես նան Արման Նուռի կողմից 2020 թվականի օգոստոսին ուղարկված բջջային կարճ հաղորդագրություններից, ուստի հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսել 08.08.2020 թվականից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները, որոնք հաստատում են, որ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանն անշարժ գույքի նվիրատվությունը կատարել է դրանք հետագայում իրենց երեխաների անունով անվանափոխելու, իր ու երեխաների՝ Երնանի Փափազյան թիվ 16բ շենքի 60-րդ հասցեի բնակարանից օգտվելն անխոչընդոտ շարունակելու պայմանով ն նպատակով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նան այն փաստը, որ նվիրառու Արման Նուռի խաբեությունը բացահայտվել է գործարքները կնքելուց մեկ տարի անց, երբ վերջինս դիմում է ներկայացրել Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունք՝ իրենցից Լիլիթ Հովհաննիսյանին հաշվառումից հանելու վերաբերյալ ու երեխաներին ուղարկված կարճ հաղորդագրություններով պահանջել է ազատել բնակարանը:
Վերաքննիչ դատարանը ձնական է գնահատել այն, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը ն, հայցային վաղեմության կիրառմամբ հայցը մերժելով, կայացրել է ոչ թե վճիռ, այլ որոշում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.08.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Արաբկիր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից 15.09.2016 թվականին տրված թիվ 188746 ամուսնության վկայականի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանի ն Արման Նուռի ամուսնությունը գրանցվել է 20.12.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 61).
2) Արաբկիր ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Կարինե Շահբազյանի կողմից 22.02.2019 թվականին տրված թիվ ԲԱՕՑ/706 ամուսնալուծության մասին պետական վկայականի համաձայն՝ 22.02.2019 թվականին Լիլիթ Հովհաննիսյանի ն Արման Նուռի ամուսնությունը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 55).
3) Արդարադատության նախարարության «Երնան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման նե բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն` Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երնան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց, 41-րդ շենք թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի
4
իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 54).
4) Արդարադատության նախարարության «Երնան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման նե բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն` Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երնան, Արաբկիր վարչական շրջան, Վ.Փափազյան փողոց, թիվ 16բ շենք, 60-րդ բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 56).
5) Արդարադատության նախարարության «Երնան» նոտարական տարածքի նոտար Նաիրա Մանուչարյանի կողմից 05.04.2019 թվականին վավերացրած անշարժ գույքի բաժինների որոշման ն բաժնի նվիրատվության պայմանագրի համաձայն՝ Լիլիթ Հովհաննիսյանն Արման Նուռի սեփականությանն է անհատույց հանձնել, իսկ վերջինս ընդունել է իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող Երնան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան փողոց, թիվ 41 շենք, 12-րդ բնակարան հասցեում անշարժ գույքի իրեն պատկանող 1/2 բաժինն ամբողջությամբ: Անշարժ գույքի նկատմամբ գրանցված է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր ՛-ին, գ.թ. 57).
6) Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետ Ն. Բարսեղյանի 28.07.2020 թվականի թիվ 22/2-2154 գրության համաձայն՝ Երնանի Փափազյան փողոցի թիվ 16բ շենքի 60-րդ հասցեում գտնվող բնակելի տարածության սեփականատեր Արման Նուռի 13.07.2020 թվականին ներկայացված դիմումի համաձայն, Լիլիթ Հովհաննիսյանը հանվել է վերոնշյալ հասցեի հաշվառումից՝ Կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 13.1-ին կետի հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 62).
7) «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հաճախորդների աջակցման տնօրեն Սիրանուշ Մանանդյանի կողմից 24.02.2023 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի կողմից ուղարկված գրությունը հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանն ստացել է 08.08.2020 թվականին (հատոր 4-րդ, գ.թ. 19).
8) Լիլիթ Հովհաննիսյանը, Նարե ն Նանե Դավթյանները դատական պաշտպանության են դիմել 10.09.2020 թվականին (թիվ ԵԴ/26725/02/20 քաղաքացիական գործ, հիմք՝ «ՈՈՈՄ.ԱՅէՃ|6».Յտ» դատական տեղեկատվական համակարգ).
9) գործով վկա Ջուլիետտա Մանդալյանը, ի թիվս այլի, ցուցմունք է տվել այն մասին, որ հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանն իր ամուսնու քույրն է, իսկ Արման Նուռի հետ ունեցել է շատ ջերմ հարաբերություններ: Տեղյակ է, որ նրանց մեջ եղել է խոսակցություն այն մասին, որ նվիրատվությունը պետք է լիներ Արմանի անունով, ով էլ հետագայում գույքը պետք է անվանափոխեր երեխաների անունով (հատոր 3-րդ, գ.թ. 67-75):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
5
պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ ու 337-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու հիմքով գործարքն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու առանձեահատկություններին՝ վերահաստատելով նախկիեում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարնորություը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ու վարչական):
Մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է հետնյալը.
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե'ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի ՍԴՈՌ-1477 որոշումը):
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներ ն
6
պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն նս՝ արդարադատության մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի- տարր է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս Էշինգդեյեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիոը):
Դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (րես Խալֆաունին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է (..), կամքի ինքնավարության (..), խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով ն ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները ն պարտականությունները, որոշելու պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (..)):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց
7
հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածի 5-րդ կետի Էհամաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով ն դրա անվավերության հետնանքները կիրառելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նան այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրելով, որ «Քաղաքացիական օրենսդրության կարնոր սկզբունքներից մեկն իրավահարաբերության մասնակիցների կամքի ազատ իրականացման սկզբունքն է», «Քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների խախտված իրավունքների վերականգնումն ապահովելը, դրանց դատական պաշտպանությունը նս օրենսդիրը դիտում է իբրն հիմնարար սկզբունք», «Հենց այդ սկզբունքների իրագործմանն են նպատակաուղղված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ բաժնի 18-րդ գլխի «Գործարքների անվավերությունը» վերտառութամբ 2րդ ` պարագրաֆի 303-317 հոդվածներում պարունակվող իրավանորմերը», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասում հստակ շարադրված են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դատարանը տուժողի հայցով կարող է անվավեր ճանաչել գործարքը», իրավական դիրքորոշում է հայտնել, որ «(.) յուրաքանչյուր դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, (.) դատարանը գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով գնահատում է, թե տեղի ունեցել է խաբեություն, բռնություն, սպառնալիք, կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնություն, ինչ հանգամանքներում է կնքվել գործարքը (..), այս հարցերը պարզելուց հետո միայն դատարանը կարող է հանգել եզրակացության՝ խախտվել է, արդյոք, կամքի ազատ արտահայտության ն ի շահ իրեն իրավունքներ ն պարտականություններ ձեռք բերելուն ուղղված գործողություններ կատարելու քաղաքացիական օրենսդրության սկզբունքը»: Սահմանադրական դատարանը եզրահաեգել է, որ «(..) վիճարկվող հոդվածը ոչ միայն չի հակասում ՀՀ Սահմանադրության վերը նշված հոդվածներին, այլն կոչված է սահմանադրական այդ դրույթների իրական ապահովմանն այն առումով, որպեսզի քաղաքացիական իրավահարաբերություններում բացառվեն խաբեությունը, բռնությունը, սպառնալիքը, չարամիտ համաձայնությունը, ինչպես նան ծանր հանգամանքներից օգտվելով՝ կողմի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով գործարքների կնքումը» (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.07.2007 թվականի թիվ ՍԴՈ-705 որոշումը):
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ
8
յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախնառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետնանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» ն «կամահայտնություն» հասկացությունները: «Կամքը» անձի ներքին ցանկություն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձնն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի ն արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի ն կամահայտնության
անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տես Նելի Հակոբյանը ն մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Զարգացնելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ երկկողմ կամ բազմակողմ գործարքն իրավական հետնանքներ կարող է առաջացնել միայն գործարքը կնքող կողմերի կամահայտնության առկայության դեպքում, որոնք հետապնդում են սեփական իրավական նպատակները: Երկկողմ կամ բազմակողմ գործարքում կողմերի կամահայտնությունը պետք է ունենա հանդիպակաց ն համընկնող բնույթ: Կամահայտնության հանդիպակաց բնույթը պայմանավորված է կողմերի փոխադարձ բավարարվող շահերով, իսկ կամահայտնության համընկնող բնույթը նշանակում է դրանց փոխադարձ համաձայնեցում ն վկայում է կողմերի միջն համաձայնության հասնելու մասին: Հետնաբար, կողմերի փոխադարձ կամահայտնության ն փոխադարձ համաձայնեցման շնորհիվ երկկողմ գործարքը, որպես կողմերի համաձայնագիր, քաղաքացիական շրջանառության մեջ է դրվում որպես մեկ միասնական կամային ակտ՝ պայմանագրի տեսքով (տե՛ս Վահան Դերսահակյանն ըեդդեմ «Ատլաս Թոչնաբուծական Ֆաբրիկա» ՓԲԸ-ի թիվ ԱՎԴ/2596/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խաբեությունն անձին գիտակցաբար մոլորության մեջ գցելն է՝ նրա հետ գործարք կնքելու նպատակով: Գործարքը, լինելով կամային ակտ, ենթադրում է, որ կողմերից ոչ մեկը չպետք է այնպիսի միջոցներ գործադրի, որպեսզի մյուս կողմը չիմանա կամ սխալ պատկերացնի այն հանգամանքները, որոնք նրա համար վճռական նշանակություն կարող են ունենալ գործարքը կնքելիս: Խաբեությամբ կնքված գործարքներում մեկ կողմի անբարեխղճությունն անպայման ենթադրվում է (ւրե՛ս Վլադիմիր Գրիգորյանն ըեդդեմ Ռոզա (Թովմասյանի ն մյուսեեի թիվ ԵՇԴ/1671/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքի սուբյեկտները գործարք են կնքում որոշակի նպատակով ն այդ նպատակին հասնելու համար արտահայտում են իրենց կամքը, որն էլ պետք է արտահայտվի առանց որնէ արտաքին ազդեցության, ուստի այն դեպքերում, երբ գործարք կնքող անձն ազատ չի
9
արտահայտել իր կամքը, արտաքին ազդեցության հետնանքով նրա կամքը խաթարվել է, նա իրավունք ունի վիճարկել այդպիսի կամահայտնությամբ կնքված գործարքը: Այդ տիպի գործարքներն անվավեր ճանաչելու հիմքն արտաքին գործողությունների միջոցով անձին խեղաթյուրված կամք դրսնորելուն հասցնելու հետնանքվ նրա կամքին չհամապատասխանող գործարք կնքելն է: Նման գործարք է նան խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքը: Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ խաբեությունը գործարքի կողմերից մեկի գիտակցաբար դրսնորած անբարեխիղճ վարքագիծն է՝ ուղղված նրան, որ գործարքի մյուս կողմն իր համար ձեռնտու պայմաններով կնքի գործարքը: Գործարքի կնքման մեջ շահագրգռված, անբարեխիղճ կողմն իր մեղավոր գործողություններով մյուս՝ տուժող կողմի մոտ ստեղծում է իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա: Ընդ որում, եթե տուժող կողմի կամքը խաթարվել է գործարքի կողմ (ներկայացուցիչ) չհանդիսացող այլ անձանց կողմից` առանց գործարքի կողմի որնէ կերպ մասնակցության, ապա գործարքը չի կարող վիճարկվել խաբեության հիմքով, քանի որ գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված որակելու համար անհրաժեշտ պայման է այն, որ գործարք կնքելիս տուժող կողմի կամքը խաթարված լինի գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) մեղավոր վարքագծի՝ այդ թվում Ա այլ անձանց միջոցով դրսնորված գործողությունների հետնանքով: Այսպիսով, գործարքը խաբեության ազդեցության տակ կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչվելու համար տուժող կողմը պետք է որոշակի ապացույցներ ներկայացնի իր կամքը խաթարվելու հարցում գործարքի մյուս կողմի (ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով մեղավոր վարքագծով (գործողությամբ կամ անգործությամբ) մասնակցության մասին (տե՛ս Ստեփան Գրիգորյանն ու Անահիտ Գրիգորյանն ընդդեմ Արսեն Բաղրամյանի, Սուսաննա Խաչյանի, Արթուր Ավալյանի թիվ ԵԿԴ/5820/02/4 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.02.2022 թվականի որոշումը):
Շարադրված իրավական նորմերի ն ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներից բխում է, որ քաղաքացիական շրջանառության ցանկացած մասնակից, ով գտնում է, որ իր իրավունքը խախտվել է խաբեության ազդեցության ներքո գործարք կնքելու հետնանքով, իրավունք ունի դատական կարգով վիճարկելու տվյալ գործարքի վավերությունը՝ դրա հիմքում դնելով գործարք կնքելիս մյուս կողմի (նրա ներկայացուցչի) կողմից անձամբ կամ այլ անձանց միջոցով իր կամքը խաթարելուն ուղղված խաբեության գործադրման փաստը, որն իր մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու նրա որոշման վրա:
Միննուն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ դատական պաշտպանության իրավունքը բացարձակ իրավունք չէ, այն ենթարկվում է որոշակի իրավաչափ նպատակներ հետապնդող սահմանափակումների, որոնցից է իրավունքի պաշտպանությանն ուղղված հայցն օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետների պահպանմամբ ներկայացնելու պահանջը:
10
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն Օէ համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով ն այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման ն դրա անվավերության հետնանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել (..) այն օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը կիրառելի է բոլոր այն դեպքերում, երբ որոշակի պահանջ ներկայացնելու համար գործող օրենսդրությամբ հատուկ (ընդհանուր ժամկետի համեմատ կրճատ կամ երկար) ժամկետ սահմանված չէ: Հակառակ պարագայում կիրառման ենթակա է ոչ թե ընդհանուր, այլ հատուկ ժամկետը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետ. Օ այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարնոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից հետնում է, որ հայց հարուցելու իրավունքը ծագած է համարվում միայն այն պահին, երբ իրավազոր անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իրավախախտման փաստի մասին: Հետնաբար՝ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար էական է իրավունքի խախտման առկայություը ն դրա մասին շահագրգիռ անձի իմանալու կամ այդպիսի հավանականության առկայության պահը (տե'ս Հարություն Ղարագոզյանն ըեդդեմ Կարեն Ղազարյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
11
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցային վաղեմության կիրառման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն ն բացառիկ հիմք է, սակայն հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից ն դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի՝ կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն՝ պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային լի այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ն պարտականությունների ծավալը: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժնորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (րես ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ըեդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴՅ/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, պետք է քննարկման առարկա դարձնի հայցային վաղեմության ժամկետի լրանալու հարցը: Հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելը հայցը մերժելու հիմք է, անկախ այն հանգամանքից, թե հայցը հիմնավոր է, թե՝ ոջ (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընեդդեմ Գեորգի Բաղդասարյանի թիվ .ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2020 թվականի որոշումը):
Այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյաեն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/2 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի ն 337-րդ հոդվածի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ նշել է հետնյալը.
«Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նան այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր
12
իրավունքի խախտման մասին: Ակեհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունեերիի ն իրավիճակեերի տարբերակումն ինքնանպատակ չէ, ն այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական 6 բովանդակութան բացահայրման առումով: Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծ, լքաղաքացիական շրջանառութան ն իրավահարաբերությունների որոշակիության ն կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմեարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը:
Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում: Սակայն եշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորե ենթադրվղ իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից: Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության ն կայունութան ու վերջինիս մասնակիցների հիմեարար իրավունքների խախտմանն ուղղված' իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հեր, ինչը որնէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի ն դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում: Հենց եշված հանգամանքի բացառմանն ու քենարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նան այն օրվանից, երբ ենա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:
Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» ն «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռեվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը' ուշադրությունից դուրս կմեա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու ն «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը: Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքեերը բացառիկ կարնորություն ունեն քենարկվող իրավադրույթների' Սահմանադրությանը համապատասխան մեկեաբանության ն կիրառման առումով:
Ամփոփելով վերը շարադրվածը' Սահմանադրական դատարաեն արձանագրում է, որ վիճարկվող իրավադրույթեերում առկա քենարկվող հասկացությունեերի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետնյալը. «իմացել է» ձնակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը: Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձնակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է,
13
որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ' զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից: Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող' «պարտավոր էր իմանա» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռեվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»:
Այսպիսով Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը ն 337-րդ հոդվածի 1-ին կետը համապատասխանում են Սահմանադրությանը՝ այն մեկնաբանմամբ, համաձայն որի՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» հասկացությունները վերաբերում են այն իրավիճակներին, երբ քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվ այլնի, էական նշանակություն ունի նան սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նան այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե'ս «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայց ներկայացնելու իրավունքը պատշաճորեն՝ սահմանված ժամկետներում իրացված լինելու հարցը պարզելու տեսանկյունից չափազանց կարնոր նշանակություն ունի հայցի ներկայացման առիթ հանդիսացող փաստերի՝ իրավախախտման մասին տուժող կողմի հաստատապես իմանալու կամ ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու միջոցով իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին տեղեկանալու իրական հնարավորություն ձեռք բերելու պահը:
Վիճահարույց, այդ թվում՝ խաբեության ազդեցության ներքո կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար պետք է պարզվի այն օրը, երբ անձը հաստատապես իմացել է կամ ողջամտորեն պետք է (կարող էր) իմացած լիներ իր իրավունքի խախտման՝ այն փաստական հանգամանքների մասին, որոնք իրեն ողջամտորեն թույլ են տվել ենթադրելու գործարքը կնքելիս գործարքի մյուս կողմի դրսնորած այնպիսի վարքագծի մասին, որը, հետապնդելով իր կամքը խաթարելու նպատակ, իր մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի, պայմանների վերաբերյալ՝ ազդելով նման գործարք կնքելու որոշման վրա: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից,, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հոսում է ոչ թե իրավախախտման, այլ դրա մասին
14
տուժողի իմանալու կամ ողջամիտ ուշադրության (անհրաժեշտ 2շրջահայացության) դեպքում իմանալու հնարավորության ծագման պահից:
Վերոշարադրյալից հետնում է, որ գործարքը խաբեության ազդեցության ներքո կնքված լինելու հիմքով անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի հոսքի սկզբնական պահ պետք է դիտարկվի ոչ թե այն պահը, երբ գործարքի կողմերից մեկն իր դիտավորյալ վարքագծով գործարքի մյուս կողմի մոտ ստեղծել է օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող տպավորություն գործարքի էության, առարկայի ն պայմանների վերաբերյալ, այլ այն պահը, երբ անձը, ով նման ազդեցության ներքո կնքել է գործարքը, որոշակի հանգամանքների բերումով հետագայում իմացել է կամ կարող էր իմանալ իր նկատմամբ կիրառված խաբեության մասին:
Վճռաբեկ դատարանը փաստում է
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/29555/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
