Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Զարյան — ԵԿԴ/0081/11/09
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Զարյան — ԵԿԴ/0081/11/09

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0081/11/0912 փետրվարի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 2 1. 2007 թվականի փետրվարի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 16202307 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2007 թվականի հունվարի 17-ին Ժորա Հարությունյանի կողմից Լաուրա Գարեգինի Զարյանին առևանգելու դեպքի առթիվ: Նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա,

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0081/11/09

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0081/11/09

Նախագահող դատավոր Ս.Համբարձումյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

քարտուղարությամբ

2010 թվականի փետրվարի 12-ին

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Երևան

քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

2

1. 2007 թվականի փետրվարի 9-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 16202307 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2007 թվականի հունվարի 17-ին Ժորա Հարությունյանի կողմից Լաուրա Գարեգինի Զարյանին առևանգելու դեպքի առթիվ:

Նախաքննության մարմինը 2007 թվականի մայիսի 9-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2007 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու որոշումը վերացնելու և նախաքննությունը շարունակելու մասին:

Ժ.Հարությունյանի

արդյունքում

Երևանի

և

նրա

Կենտրոն

պաշտպան

և

Կ.Գրիգորյանի

Նորք-Մարաշ

բողոքի

քննության

համայնքների

ընդհանուր

իրավասության առաջին ատյանի դատարանը 2008 թվականի հունվարի 21-ին որոշում է կայացրել բողոքը հիմնավորված ճանաչելու և դատախազի որոշումը վերացնելու մասին:

2. 2008 թվականի օգոստոսի 14-ին Լ.Զարյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման հարցի պարզաբանման նպատակով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի հունվարի 26-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2007 թվականի մայիսի 9-ի որոշումը վերացվել է, և նախաքննությունը շարունակելու նպատակով գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչություն: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի մարտի 23-ին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Տուժող Լ.Զարյանի բողոքի քննության արդյունքում Երևանի Կենտրոն և ՆորքՄարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունիսի 12-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2009 թվականի մարտի 23-ի որոշումը վերացնելու մասին:

3. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2009 թվականի օգոստոսի 11-ին կրկին որոշում է կայացվել թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու և Ժորա, Էդմոնդ, Կարեն

3

Հարությունյանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրանց արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերոգրյալ

որոշումը

Լ.Զարյանի

կողմից

բողոքարկվել

է

ՀՀ

գլխավոր

դատախազին, որը 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ մերժվել է: 2009 թվականի հոկտեմբերի 7-ին Լ.Զարյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է:

4. Լ.Զարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2009 թվականի նոյեմբերի 17-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը բեկանելու մասին: Նախաքննության մարմնի 2009 թվականի օգոստոսի 11-ի և դատախազի 2009 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումները վերացվել են, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերսկսել թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը:

5. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

6. Սույն գործով Վերաքննիչ դատարանն իր դատական ակտի եզրափակիչ մասը շարադրել է հետևյալ բովանդակությամբ. ՛Քրեական գործով տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի վերաքննիչ բողոքը բավարարել:

՛Բողոքը

քննության

առնելու

մասին

Երևանի

Կենտրոն

և

Նորք-Մարաշ

վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հոկտեմբերի 22ի որոշումը բեկանել` ՛Քրեական հետապնդում չիրականացնելու ու քրեական գործով վարույթը կարճելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ ՔՎ բաժնի պետ Ա.Այվազյանի 11.08.2009թ. և ՛Տուժողի բողոքը մերժելու մասին ՀՀ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերի վարչության պետի տեղակալ Ա.Դավթյանի 03.09.2009թ. որոշումները վերացնել և պարտավորեցնել

4

վարույթն իրականացնող մարմնին վերսկսելու թիվ 16202307 քրեական գործով կարճված վարույթը: (…):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7.

Բողոքաբերը

դատավարական

գտնում

իրավունքի

է,

որ

Վերաքննիչ

դատարանը

էական

խախտում,

որն

թույլ

է

արտահայտվել

տվել

է

ՀՀ

Սահմանադրության 5-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 18-րդ, 23րդ, 290-րդ, 385-րդ, 393-395-րդ հոդվածների սխալ կիրառմամբ և ազդել է գործի ելքի վրա:

8. Բողոքի հեղինակը նշում է, որ դատարանն իրավասու չէ որոշում կայացնել նախաքննության մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, հետևաբար Վերաքննիչ դատարանը, նման որոշում կայացնելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքի հեղինակը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավունք

է

վերապահել

բացառապես

դատախազին,

իսկ

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանել է, որ նշված որոշման դեմ բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի

իրավունքների

և

ազատությունների

խախտումը

վերացնելու`

վարույթն

իրականացնող մարմնի պարտականության մասին:

Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է անում այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով թիվ 16202307 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին, թույլ է տվել ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական

օրենքով

երաշխավորված

օրինականության

սկզբունքի

խախտում:

9. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ Վերաքննիչ դատարանն ակնհայտորեն հանդես է եկել մեղադրանքի կողմում` խախտելով քրեադատավարական օրենքով երաշխավորված անմեղության կանխավարկածի և մրցակցության սկզբունքները, իր պատճառաբանությունները հիմնավորել է օրենքի պահանջներից և քրեական գործի նյութերից չբխող հանգամանքներով:

Ըստ բողոքաբերի` քրեական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմամբ Լ.Զարյանի որևէ իրավունք կամ ազատություն չի խախտվել, հետևաբար հիշատակված որոշումը վերացնելու հիմքերը բացակայել են:

5

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրում է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է.

տուժող

Լ.Զարյանի

վերաքննիչ

բողոքի

քննության

արդյունքում

Վերաքննիչ դատարանն իրավասու էր արդյոք որոշում կայացնել նախաքննության մարմնի`

քրեական

գործի

վարույթը

կարճելու

և

քրեական

հետապնդում

չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին:

12. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն ՛Պետական իշխանությունն իրականացվում է Uահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Պետական (…) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Uահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները: ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

278-րդ

հոդվածի

2-րդ

մասի

համաձայն` ՛Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում

է

հետաքննության

հետախուզական

մարմինների,

գործունեություն

քննիչի,

դատախազի

և

օպերատիվ-

իրականացնող

մարմինների

որոշումների

և

գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները:

ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

290-րդ

հոդվածի

5-րդ

մասի

համաձայն` ՛Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի

իրավունքների

և

ազատությունների

խախտումը

վերացնելու`

վարույթն

իրականացնող մարմնի պարտականության մասին (…):

13. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից ակնհայտ է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը մինչդատական վարույթում անձի սահմանադրական

իրավունքների

և

ազատությունների

պաշտպանության

կարևորագույն երաշխիքներից մեկն է և դատախազական հսկողության հետ համատեղ կոչված է ապահովելու նախաքննության մարմնի գործողությունների ու որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթի նկատմամբ

6

իրականացվող

դատական

վերահսկողությունը,

հսկողության

համեմատ

ունի

իր

խնդիրներով

առանձնահատկություններ,

որոնք

իրենց

հերթին

վերահսկողության

օբյեկտի

(առարկայի),

սակայն,

դատախազական

պայմանավորված

պայմանավորում

վերահսկողության

են

իրականացման

ընթացակարգի (դատավարական ձևի), ընդունվող որոշումների և դրանց իրավական նշանակության տարբերությունները:

Մինչդատական

վարույթի

նկատմամբ

իրականացվող

դատախազական

հսկողության և դատարանի վերահսկողության շրջանակներում քննվող բողոքների արդյունքում խախտված իրավունքների վերականգնման ձևերն ու եղանակները տարբեր են: Համապատասխան բողոքի քննության արդյունքում դատարանն անձի խախտված իրավունքը և ազատությունը վերականգնում է ոչ թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնին դատավարական որոշակի գործողություններ կատարելու ցուցում տալով կամ նրանց որոշումները վերացնելով, ինչպես առկա է դատախազական հսկողության պարագայում (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը), այլ թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված

իրավունքներն

իրավասու

մարմնի

ու

ազատությունները

(պաշտոնատար

անձի)

վերականգնելու

վերաբերյալ

պարտականությունը

սահմանելով:

Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման մեջ:

14. Սույն գործով Վերաքննիչ դատարանը, տուժող Լ.Զարյանի վերաքննիչ բողոքը ճանաչելով հիմնավորված,

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ

հոդվածի 5-րդ մասի պահանջի խախտմամբ որոշում է կայացրել մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը և դրա դեմ բերված բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումը վերացնելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), այսինքն` կայացրել է ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ:

15. Հիմք ընդունելով սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերում շարադրված դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ նախաքննության մարմնի և տուժողի բողոքը մերժելու վերաբերյալ դատախազի որոշումները վերացնելու մասին, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական

վերահսկողության

իր

լիազորությունների

շրջանակներից,

ինչի

արդյունքում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական

7

քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել

են

գործի

հանգամանքների

բազմակողմանի,

լրիվ

և

օբյեկտիվ

հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…):

Վերոնշյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել բողոքում բարձրացված և սույն որոշման 9-րդ կետում շարադրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ փաստարկները:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի

առնելով

վերը

շարադրված

հիմնավորումները

և

ղեկավարվելով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Տուժող Լաուրա Գարեգինի Զարյանի բողոքը բավարարելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2010 թ.
Գործի #:
ԵԿԴ/0081/11/09
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել