Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-198-Ն6 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի մայիսի 6 - ին «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «1․ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կառավարության, հիմնադրած ինքնակառավարվող իրավաբանական անձ հանդիսացող ոչ առևտրային կազմակերպություն է, որի կազմակերպական-իրավական ձևի և կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով և իր կանոնադրությամբ:»․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով․ «1․1. Ակադեմիան իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին (ակադեմիկոսներին և ասոցացված անդամներին), Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և հանրային գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:»․ 3) 4-րդ մասի «Ակադեմիայի կանոնադրությունը, ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը, հաստատում է Կառավարությունը» բառերը փոխարինել «Ակադեմիայի կանոնադրությունը հաստատում է Կառավարությունը: Ակադեմիայի կանոնադրությունը ներառում է նաև կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը» բառերով․ 4) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «հոգաբարձուների խորհուրդը` Ակադեմիայի» բառերը․ 5) 13-րդ մասի «Ակադեմիան» բառից հետո հանել «, որպես հիմնադրամ,» բառերը: Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «17. Հանրային բուհում ակադեմիական կամ վարչական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար պաշտոններում (ներառյալ հետազոտական համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավարի, ղեկավարի տեղակալների և դրա ակադեմիական կառուցվածքային միավորների ղեկավարների պաշտոններում) ընտրված (նշանակված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:»: Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասում «ղեկավարը հանդիսանում» բառերը փոխարինել «աշխատանքը համակարգում» բառերով: Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածի 15-րդ մասում «կոմիտեի» բառը փոխարինել «գրասենյակի» բառով: Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «Բուհի» բառը փոխարինել «Հանրային բուհի» բառերով: Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածում՝ 1) 7-րդ մասի՝ ա․ առաջին նախադասության «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, «նույն մասով» բառերը՝ «նույն հոդվածի 4-րդ մասով» բառերով, «2029-2030» թվերը՝ «2030-2031» թվերով, բ․ երկրորդ նախադասությունը «Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը» բառերից հետո լրացնել «համապատասխան ուսումնական տարիների համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև առկա ուսուցմամբ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերը, ըստ կրթական մակարդակների (այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի), ըստ մասնագիտությունների և հաստատությունների, հաստատում է Կառավարությունը, իսկ» բառերով․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով․ «7.1. Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված մասնակի բեռնվածությամբ ուսումնառության գործընթացների՝ սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում ներդրումն ու կազմակերպումը բուհերում հեռակա ուսուցման ընդունելության հետ կապված հարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Կրթության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով։»․ 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով․ «9.1. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերը կիրարկվում են Կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչև այդ բուհերի ռեկտորների ընտրության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով և պահանջներով։»․ 4) 11-րդ մասից հանել «8-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի,» բառերը: Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասը գործելու է 2028 թվականից» բառերով․ 2) 7-րդ մասի «7-րդ մասը պարտադիր չէ» բառերը փոխարինել «7-րդ մասը և 28-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետը պարտադիր չեն» բառերով․ 3) 8-րդ մասի «և ձևավորում Ակադեմիայի» բառերից հետո հանել «հոգաբարձուների խորհուրդը`» բառերը: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026թ. մայիսի 21 Երևան ՀՕ-198-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-198-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.05.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.05.2026 Հիմնական ակտ 06.05.2026, ՀՕ-198-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.09.2025, ՀՕ-285-Ն 11.09.2025, ՀՕ-285-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-198-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել