Ղազարյան — ՎԴ/6010/05/23
Ամփոփում
քննելով Եվա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Եվա Ղազարյանի ընդդեմ ՀՀ նոտարական պալատի նոտար (այսուհետ՝ Նոտար) Աստղիկ Մազմանյանի՝ Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճեններն իրեն տրամադրելը մերժելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաձելու, ն որպես հետնանք Նոտար Աստղիկ Մազմանյանին՝ իրեն՝ Եվա Ղազարյանին իր մոր՝ Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 Պ
Ամբողջ Տեքստ
Մար 2`
(ՏԱՆ ուի
ՆԽԱՎԵ Ը5.
մա
ԾԱՂԻԿԸ Ն7՛
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6010/05/23
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6010/05/23
Նախագահող դատավոր՝ Ս. Հովակիմյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի օգոստոսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով Եվա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ
վարչական դատարանի 30.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Եվա Ղազարյանի ընդդեմ ՀՀ նոտարական պալատի նոտար (այսուհետ՝ Նոտար) Աստղիկ Մազմանյանի՝ Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճեններն իրեն տրամադրելը մերժելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաձելու, ն որպես հետնանք Նոտար Աստղիկ Մազմանյանին՝ իրեն՝ Եվա Ղազարյանին իր մոր՝ Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճենները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1..Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Եվա Ղազարյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճեններն իրեն տրամադրելը մերժելու գործողությունները, Ա որպես հետնանք՝ պարտավորեցնել Նոտար Աստղիկ Մազմանյանին տրամադրել իրեն՝ Եվա Ղազարյանին իր մոր Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճենները:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 04.09.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.11.2023 թվականի որոշմամբ Եվա Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 04.09.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 24.01.2024 թվականի որոշմամբ Եվա Ղազարյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, Ա սահմանվել է հնգօրյա ժամկետ որոշմամբ նշված սխալը շտկելու ն բողոքը կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Եվա Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ նե 63-րդ հոդվածները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը: Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Սուն դեպքում թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ հայցվորի կողմից սխալ հայցատեսակով ձնակերպված պահանջի հիմքով հայցադիմումը վերադարձնելուց հետո, նախկինում ներկայացված պահանջը՝ չփոփոխված տարբերակով ներկայացնելը չէր կարող դիտարկվել որպես գործի քննության համար արգելք ն հիմք հանդիսանալ հայցադիմումի ընդունումը մերժելու համար: ՀՀ օրենսդրությամբ վերոգրյալից նախատեսված Հէ որնէ բացառություն այն պարագայում, երբ հայցը ներկայացված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով սահմանված դրույթներին համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:
Յ
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածների խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառեալ ճիշր հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականության բովանդակությանը:
Վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: Օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:
Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.
-մատնանշել հայցադիմումում առկա ձնական սխալները,
-առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,
- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,
-առաջարկել տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները,
-առաջարկել համալրել ոչ բավարար փաստական տվյալները,
-պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի ։պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նան ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձնակերպելու իրավական հետնանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում:
4
Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում
հայցատեսակների առկայությանը ն դրա նպատակին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները ն դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից՝ հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած՝ վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք անձին դատական պաշտպանություն » փաստացի չտրամադրելու ւ վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (ւրե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս շեշտադրել է նան, որ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («62: օքիօօ») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե գործի հարուցման, թե. գործը դատաքննության նախապատրաստելու, թե' դատաքննության փուլերի ընթացքում: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նան գործի հարուցման փուլում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում (ե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, ն եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննություն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է 6(կատարված(տես, Ալեքսանդրը ԿարալովեՆ ընդդեմ Երնանի
5
քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ` պատասխանողին ուղղված
նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը՝ դատական պաշտպանություն հայցելով: Այլ կերպ ասած՝ հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել: Ասվածը հատկապես կարնոր նշանակություն Օ ունի վարչական դատավարությունում, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների Ա շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն՝ այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ն 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հայցադիմումում հայցվորի պահանջը չբովանդակելու իրավաբանական հետնանքն այն է, որ այդ դեպքում վարչական դատարանը վերադարձնում է ներկայացված հայցադիմումը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ օրենսդրական կարգավորումը պետք է մեկնաբանվի հետնյալ կերպ. վարչական դատարանը պարտավոր է վերադարձնել հայցադիմումն ինչպես այն դեպքում, երբ հայցադիմումում հայցվորի պահանջն իսպառ բացակայում է, այնպես էլ այն դեպքում, երբ հայցվորի պահանջը բավարար չափով հստակ կամ որոշակի չէ: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ հայցվորի պահանջը կարող է դիտարկվել որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձնակերպված, մասնավորապես այն դեպքերում, երբ այն հնարավորություն չի տալիս պարզելու հայցի կոնկրետ նյութական օբյեկտը, կամ հայցվորի կողմից ներկայացվող նյութաիրավական «պահանջի բովանդակության կապակցությամբ տարակերպ մեկնաբանությունների տեղիք է տալիս Ա ողջամտորեն անհասկանալի է դարձնում այն՝ դատարանին հնարավորություն չտալով ըստ էության քննության առնել տվյալ վեճը ն վերջնական դատական ակտով լուծել հայցը լրիվ կամ մասնակիորեն մերժելու կամ բավարարելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական .դատավարությունում հայցվորի պահանջը պետք է
6
համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների Ա շահերի դատական պաշտպանության ապահովմանը: Հետնաբար, բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար իրավական հիմքեր առ այն, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է գործի քննության հենց այդ սկզբնական փուլում կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ իր դատավարական պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վարչական դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորի պահանջը տվյալ վիճելի իրավահարաբերությունից բխող ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ճիշտ հայցատեսակին չհամապատասխանող կերպով ձնակերպված լինելը հիմք է հանդիսանում տվյալ հայցադիմումը վերադարձնելու համար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի խախտման հիմքով: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար հիմքեր հանգելու այն եզրակացության, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձնակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձնակերպված պահանջ պարունակող հայցադիմում:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական .դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների Ա շահերի դատական պաշտպանության ապահովմանը: Հետնաբար, բոլոր այն դեպքերում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար իրավական հիմքեր առ այն, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է գործի քննության հենց այդ սկզբնական փուլում կատարել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ իր դատավարական պարտականությունը (տես, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նեախարարության դատական ակտերի հարկադիր կատարումե ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05//5 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
7
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ կրկին ներկայացված հայցադիմումում սկզբնապես ներկայացված հայցատեսակը պնդելու դեպքում հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, ըստ որի՝ հայցադիմումի ընդունումը մերժվում է, եթե նույն Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնք չվերացնելն արգելք է գործի քննության համար: ՀՀ վարչական դատարանի մատնանշած սխալները չվերացնելը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է միայն այն դեպքում, երբ սխալները չվերացնելն արգելք է գործի քննության համար: Ըստ այդմ՝ ՀՀ վարչական դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է վերլուծության ենթարկի.
- արդյո՞ք վերացված է (են) այն սխալը (սխալները), որը (որոնք) հիմք են հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար. դրանք վերացված են մասամբ, թե՞ ամբողջությամբ,
- արդյո՞ք պահպանված է սխալները վերացնելու համար՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված տասնհինգօրյա ժամկետը կամ ներկայացված է նշված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն,
- արդյո՞ք տվյալ սխալը չվերացնելն արգելք է գործի քննության համար:
(...) հայցադիմումը վերադարձնելիս դատարանի արձանագրած սխալը չշտկելը կարող է արգելք հանդիսանալ գործի քննության համար, եթե այդ սխալը գործնականում չի կարող շտկվել գործը քննության նախապատրաստելու փուլում կատարվող գործողությունների շրջանակներում ն գործի փաստական հանգամանքները դատարանի կողմից ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրացման միջոցով (տես, Հմայակ Կյատիկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/13116/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ հայցադիմումը վերադարձնում է միայն այն դեպքում, երբ հայցվորի պահանջը չի համապատասխանում օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը, երբ ներկայացված հայցապահանջը ձնակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ Ճիշտ հայցատեակը մատնանշելու պարտականությունը գործում է այն դեպքում, երբ հայցապահանջն իր բովանդակությամբ չի համապատասխանում այն հայցատեսակի առարկային, որի շրջանակներում առավել արդյունավետորեն կարող է իրացվել հայցվորի դատարան դիմելու իրավական նպատակը:
Ըստ այդմ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճիշտ հայցատեսակը մատնանաշելու պարտականության բովանդակային ծավալում չի ներառվում այն իրավիճակը, երբ հայցվորի պահանջը հստակ ն ամբողջական ձնակերպված է այն իրավական նպատակին համապատասխան, որի համար հայցը ներկայացվել է,
8
հայցապահանջը համահունչ է ճիշտ հայցատեսակի հայցի առարկային, սակայն, հայցվորը որպես հայցադիմումի քննության ընթացակարգային հիմք վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այս կամ այն հատուկ վարույթի կարգավորումները, ինչը դատարանի գնահատմամբ, տվյալ դեպքում, կիրառելի չէ: Նման իրավիճակում դատարանի ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությունը կիրառման ենթակա չէ, քանզի տվյալ իրավիճակում առկա չէ ոչ ճիշտ հայցատեսակ ներկայացնելու դեպք: Հետնաբար, հայցապահանջի հստակ ն ամբողջական լինելու պարագայում, անկախ նրանից, որ հայցվորը որպես տվյալ հայցադիմումի քննության ընթացակարգային նորմեր վկայակոչել է հատուկ վարույթի նորմեր, հայցադիմումը ենթակա չէ վերադարձման, Ա ըստ այդմ էլ՝ կրկին ներկայացված հայցադիմումում հայցվորի կողմից նույն հատուկ վարույթի ընթացակարգային նորմերի վկայակոչումը չի կարող հայցադիմումը մերժելու հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ հաշվի առնելով, որ նշված հանգամանքը չի կարող արգելք հանդիսանալ գործի հետագա քննության համար:
Այսպես, հատուկ վարույթի գործեր են Օրենսգրքի՝ «Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 31-րդ գլխով (220-222-րդ հոդվածներ) նախատեսված գործերը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը: Նույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված են նշված գործերով ՀՀ վարչական դատարան դիմելու ժամկետները: Նույն գլխի 221-րդ հոդվածը սահմանում է նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացվող՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը:
Նույն գլխի «Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը» վերտառությամբ 222-րդ հոդվածը սահմանում է. «Նոտարական գործողություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցերը քննվում են սույն գլխով սահմանված կարգով»:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարն արդարադատության իրականացման` նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրութանը ն օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ ն ծառայություններ:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է նոտարի կողմից իրականացվող գործողությունների շրջանակը:
9
Օրենսգրքի 222-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ Օրենսգրքի 31-րդ գխով սահմանված կարգով գործերի քննության համար օրենսդիրը չափանիշ է ընտրել ոչ թե այն գործողությունների շրջանակը, որոնց կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկվում է, այլ պատասխանողի սուբյեկտը: Այլ կերպ՝ Օրենսգրքի 31-րդ գլխի կանոնների կիրառելիության համար էական չէ հայցվող գործողության` «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործողություն հանդիսանալու (չհանդիսանալու) հանգամանքը. էականն այն է, թե հայցվող գործողության կատարումն ում կողմից է մերժվել: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 31-րդ գլխի կանոնները կիրառելի են այն բոլոր դեպքերում, երբ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա՝ Օրենսգրքի 220-րդ հոդվածով նախատեսված գործերով հայց է ներկայացվում ընդդեմ նոտարի:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե նոտարը մերժել է անձի կողմից հայցված այս կամ այն գործողության կատարումը, ապա անձի դատական պաշտպանության իրավունքի ու օրինական շահերի պաշտպանության իրավական նպատակն է դատական ակտով ամրագրել նման մերժման ոչ իրավաչափությունը ն պարտավորեցնել նոտարին կատարել ոչ իրավաչափորեն մերժված գործողությունը: Հետնաբար, եթե հայցվորի կողմից Օրենսգրքի 31-րդ գլխի կանոնների հիման վրա ներկայացվել է նման իրավական նպատակին համահունչ հայցապահանջ, այն է՝ «ոչ իրավաչափ ճանաչել հայցվող նոտարական գործողության մերժումը ե պարտավորեցնել կատարել ոչ իրավաչափորեն մերժված գործողությունը», ապա այս դեպքում առկա չէ ոչ ճիշտ հայցատեսակ ներկայացնելու իրավիճակ, ըստ այդմ նան՝ մատնանշման պարտականություն կատարելու փաստական հիմք: Ավելին, նման իրավիճակում ներկայացված հայցադիմումը ենթակա է քննության Օրենսգրքի 31-րդ գլխի կանոններով՝ նոտարի դեմ ներկայացված լինելու փաստի ուժով:
Վճռաբեկ դաւրարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Եվա Ղազարյանը հայց է ներկայացրել Դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճեններն իրեն տրամադրելը մերժելու գործողությունները, ն որպես հետնանք՝ պարտավորեցնել Նոտար Աստղիկ Մազմանյանին տրամադրել իրեն` Եվա Ղազարյանին իր մոր՝ Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճենները: Հայցադիմումում նշվել է, որ հայցադիմումը ներկայացվել է՝ ղեկավարվելով Օրենսգրքի 31-րդ գլխի կանոններով:
ՀՀ վարչական դատարանը 07.08.2023 թվականի որոշմամբ վերադարձրել է հայցադիմումը՝ նշելով, որ «/(...) սույն դեպքում, ներկայացված հայցադիմումով հայցվորը վկայակոչել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի ՅԼրդ գլուխը, որը վերաբերում է նեուրարի գործողությունների իրավաչափության վիճարկման վարույթի առանձնահափկություններին (...):
10
(-.), հայցվորի (..) պահանջի ն հայցադիմումում վկայակոչված փաստակազմի հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում հայցվորի կողմից ներկայացվել է ոչ թե «Նուրարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նոտարական գործողության մերժման իրավաչափության վիճարկման հայց, այլ պետք է ներկայացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի Լին մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակին դասվող պահանջ:
Վերոնշյալով պայմանավորված Հայասրանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի հիմքով դատարանը մատնանշում է հայցվորին պահանջը ձնակերպել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմաեված գործողության կատարման հայցատեսակին համահունչ (:.)»:
Հայցվորը հայցադիմումը կրկին ներկայացրել է սկզբնապես ներկայացված պահանջով, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճեններն իրեն տրամադրելը մերժելու գործողությունները, Ա որպես հետնանք՝ պարտավորեցնել Նոտար Աստղիկ Մազմանյանին տրամադրել իրեն` Եվա Ղազարյանին իր մոր՝ Հասմիկ Ղազարյանի ժառանգական գործում առկա նյութերի պատճենները: Հայցադիմումում կրկին վկայակոչել է Օրենսգրքի 31-րդ գլխով նախատեսված առանձին Ննորմեր՝ նշելով, որ հայցադիմումը ներկայացվում է ղեկավարվելով Օրենսգրքի 3-րդ հոդվածով:
Դատարանը 04.09.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է՝ նշելով հետնյալը. «(.) Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից չի վերացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 07.08.2023թ. որոշմամբ արձանագրված այնպիսի սխալը, որե արգելք է սույն գործի քննության համար, ուստին սույն հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի Էին մասի 5-րդ կետի հիմքով (:-.)»:
Վերաքննիչ դատարանը, 30.11.2023 թվականի որոշմամբ մերժելով Եվա Ղազարյանի վերաքննիչ բողոքը, նշել է. «Վերաքնեիչ դատարանը (...) ««Նորարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, (...) համադրելով սույն գործով հայցվորի կողմից ներկայացրած պահանջին, արձանագրում է, որ փաստացի առկա չէ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու պահանջ:
Վերաքենիչ դատարանը' արձանագրելով եան, որ Հայցվորը չի վերացրել Դատարանի կողմից մատնանշված' հայցադիմումում թույլ տրված այնպիսի սխալը, որի չվերացեելե արգելք է գործի քննության համար, գտեում է, որ Դատարանը հանգել է իրավաչափ հետնության՝ Եվա Ղազարյանի կողմից կրկին ներկայացված հայցադիմումի ըեդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի Էին մասի 5-րդ կետի հիմքով մերժման ենթակա լինելու վերաբերյալ: (...)»:
11
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Դատարանի ն Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետնյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը հայցադիմումի ընդունելիության փուլում իրացրել է ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությունը՝ գտնելով որ ներկայացված հայցադիմումը ենթակա չէ քննության Օրենսգրքի 31-րդ գլխի կանոններով: Դատարանն իր նման դիրքորոշումը պատճառաբանել է նրանով, որ նոտարից հայցված գործողությունը ներառված չէ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նոտարական գործողությունների շրջանակում: Ըստ Դատարանի՝ նույն Օրենսգրքի 31-րդ գլխով սահմանված նոտարական գործողությունների իրավաչափության վիճարկման վարույթի կանոններով քննության են ենթակա միայն «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով սահմանված նոտարական գործողությունների վիճարկմանը վերաբերող գործերը, ուստի նոտարի դեմ ներկայացված ցանկացած պահանջ չէ, որ քննության է ենթակա Օրենսգրքի 31-րդ գլխի կանոններով:
Հաջորդիվ, Դատարանը հայցադիմումը կրկին Օրենսգքրի 31-րդ գլխի կանոններով ներկայացնելը դիտարկել է որպես այնպիսի թերություն, որը չշտկելն արգելք է գործի քննության համար, ն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժել է հայցադիմումի ընդունումը:
Սույն գործի նկատմամբ կիրառելով վերը նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագում է, որ հայցադիմումի ընդունելիության փուլում քննարկման առարկա չէր կարող դարձվել խնդրո առարկա գործողության՝ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի շրջանակներում գտեվելու (չգտնվելու) հարցը. այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը որոշակիորեն կանխորոշում է վեճի ելքը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ներկայացված հայցապահանջը համահունչ է ճիշտ հայցատեսակի հայցի առարկային, որպիսի պայմաններում առկա չէ ոչ ճիշտ հայցատեսակ ներկայացնելու դեպքը, ն ըստ այդմ՝ Դատարանի կողմից կիրառելի չէր Օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությունը:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պահանջով ներկայացված հայցադիմումը քննության է ենթակա Օրենգրքի 31-րդ գլխի կանոններով՝ նոտարի դեմ ներկայացված լինելու փաստի ուժով:
Վերոհիշյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, սույն գործով 04.09.2023 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, իսկ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողնելով նշված որոշումը՝ սահմանափակել են Եվա Ղազարյանի դատարանի մատչելիության իրավունքը:
12
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.11.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 04.09.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Զեկուցող - Ը Լ ՀԱԿՈԲՅԱՆ
ԸՀԸ" Ո Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/6010/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
