ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «բ) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս.». 2) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով. «գ) հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 45 տարեկան են և ունեն առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 12 տարի 6 ամիս:»: Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «բ» կետի առաջին նախադասության ««բ» կետում» բառերը փոխարինել ««բ» և «գ» կետերում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12 տարի 6 ամսից ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի երկու տոկոսը, բայց այդ գումարի հինգ տոկոսից ոչ ավելի: 25 տարուց ավելի աշխատանքային ստաժի (ներառյալ` արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության ստաժը) յուրաքանչյուր լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսը:»: Հոդված 3. 26-րդ հոդվածում` 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենսաթոշակը վճարվում է անձամբ կենսաթոշակառուին կամ կենսաթոշակառուի փոխարեն նրա կենսաթոշակը ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին:».
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կենսաթոշակը լիազորագրով վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56 հոդվածով սահմանված կարգով:».
3) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
4) 5-րդ մասի «Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին» բառերով. 5) վերջին մասը «հարկադիր կատարման ծառայության» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դատախազությունում ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու կամ դատավոր նշանակվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»: Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածում` 1) 2-րդ մասից հանել «` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով» բառերը.
2) 3-րդ մասից հանել «բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով`» բառերը.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-133-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-133-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.11.2010-16.12.2017) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.10.22/53(787) Հոդ.1216 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.10.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.10.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.11.2010 Ուժը կորցրել է 16.12.2017 Հիմնական ակտ 05.10.2010, ՀՕ-133-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.10.1998, ՀՕ-258 27.10.1998, ՀՕ-258 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 հոկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՀՕ-133-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
