Դուրգարյան — ՎԴ/9326/05/20
Ամփոփում
քննելով Մարալ Դուրգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մարալ Դուրգարյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու ն որպես իրավական հետնանք՝ Երնանի քաղաքապետարանին Երնան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման համար ն սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց` որպես բռնադատվածի Մարալ Դուրգարյանին տնամերձ հողամաս տրամադրելուն, ինչպես նան բռնագրաված գույքի դիմաց օրենքով սահմանվա
Ամբողջ Տեքստ
ՀՅ 27"
(թման նն, ի
ՄՅ Տ,
"ՀՏՆ ՀՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9326/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9326/05/20
Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան
Դատավորներ՝ Ա. Պողոսյան
Հ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի հունիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մարալ Դուրգարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Մարալ Դուրգարյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու ն որպես իրավական հետնանք՝ Երնանի քաղաքապետարանին Երնան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման համար ն սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց` որպես բռնադատվածի Մարալ Դուրգարյանին տնամերձ հողամաս տրամադրելուն, ինչպես նան բռնագրաված գույքի դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Մարալ Դուրգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 միջամտող վարչական ակտը, ն որպես իրավական հետնանք՝ պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին Երնան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման ն սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց որպես բռնադատվածի տրամադրել տնամերձ հողամաս, ինչպես նան բռնագրաված գույքի դիմաց տրամադրել օրենքով սահմանված կարգով փոխհատուցում:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 27.04.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` պարտավորեցվել է Երնանի քաղաքապետարանին ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մարալ Դուրգարյանին՝ որպես բռնադատվածի, Երնան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման ն սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց տնամերձ հողամաս տրամադրելու վերաբերյալ, անվավեր է ճանաչվել Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 գրությունը, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.04.2022 թվականի վճիռը՝ հայցը մասնակի բավարարելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել ն կայացվել է նոր դատական ակտ՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարալ Դուրգարյանը (ներկայացուցիչ՝ Սերգեյ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 29-րդ, 60-րդ, 73-րդ ն 75րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 14-րդ հոդվածը, թիվ Լ արձանագրության Լին հոդվածը, 16.08.1994 թվականի խմբագրությամբ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ ն 4-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ սույն գործով բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու պահին է ծագել լիրավահարաբերություն, ն իրավահարաբերության ծագման պահին գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի ուժով հայցվորը ձեռք է բերել տնամերձ հողամաս ձեռք բերելու իրավունք:
Վերաքննիչ դատարանն ըստ էության կիրառելի է համարել 24.06.2019 թվականին ընդունված ն 20.07.2019 թվականին ուժի մեջ մտած խմբագրությամբ «Բռնադատվածների
Յ
մասին» ՀՀ օրենքի դրույթները ն անտեսել է այն հանգամանքը, որ նշյալ օրենքի կիրառության պարագայում նշված դրույթն անխուսափելիորեն հանգեցնում է հայցվորի իրավական վիճակի 60վատթարացման: Վերաքննիչ դատարանը չի կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որի պայմաններում հայցվորի մոտ աներկբայորեն պահպանվում էր տնամերձ հողատարածք ձեռք բերելու իրավունքը: Միննույն ժամանակ հարկ է նշել, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու պահին հայցվորի մոտ ծագել է իր նախկին բնակության վայրում` Երնան քաղաքում, բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք սեփականության իրավունքով ձեռք բերելու օրինական ակնկալիքը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն կամ գործն ուղարկել ստորադաս դատարահն՝ նոր քննության
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 Բռնադատվածների կարգավիճակ ունեցող ն նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կողմից 17.04.1995 թվականի թիվ 2 որոշման հիման վրա 26.04.1995 թվականին Մարալ Հակոբի Դուրգարյանին տրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի թիվ 750 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 61):
2) Երնանի քաղաքապետարանի 17.09.2019 թվականի թիվ 20/1-Դ2046 գրության համաձայն` Մարալ Դուրագարյանին հայտնվել է, որ Երնան քաղաքի (Թումանյան փողոցի 33 շենքի թիվ 24 հասցեի բնակարանային հարցը կարող է քննարկվել նշված հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պարագայում (հատոր 1-ին, գ.թ. 63):
3) 1910.2020 թվականի դիմումի համաձայն՝ Մարալ Դուրգարյանը խնդրել է իրեն տրամադրել տնամերձ հողատարածք՝ այդ նպատակի համար հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ, ինչպես նան իր բռնագրավված գույքի դիմաց տալ փոհատուցում (հատոր 1-ին, գ.թ. 54):
4) Ի պատասխան Մարալ Դուրգարյանի 19.10.2020 թվականի դիմումի Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 գրության համաձայն՝ հայտնվել է, որ «(...) բռնադատվածի կարգավիճակ ունեցող կամ երանց առաջին հերթի ժառանգ հանդիսացող անձանց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բեակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից իրենց նախկին բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշրական բնակության վայրում, բացի Երնան քաղաքից: Վերջին երեք տարիներին Երնան քաղաքում մշտապես բեակվող ն միեչն 2003 թվականի հունիսի 15ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատուց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված բեակավայրերում
4
Արարատի, Արմավիրի, Արագածոտեի ն Կոտայքի մարզերում, մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում, տվյալ համայնքի ղեկավարի կողմից:
Ինչ վերաբերում է բռնադատվածի գույքի դիմաց փոխհատուցում ստանալու խեդրին' Ձեզ նախկինում տեղեկացվել է, որ բարձրացված հարցի լուծումը դուրս է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավասությունների շրջանակից ն միաժամանակ տեղեկացվել է, որ Ձեր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար օրենսդրությամբ սահմանված կարգով կարող եք դիմել դատարան» (հատոր 1-ին, գ.թ. 52-53):
5) Սեփականության թիվ 7115 վկայագրի համաձայն՝ Արցախի 8/2 շենքի թիվ 6 բնակարան հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մարալ Հակոբի Դուրգարյանին (հատոր 1-ին, գ.թ. 59):
6) Երնանի Էրեբունու վարչական շրջանի «Սասուցի Դավիթ-11» համատիրության կողմից 19.10.2020 թվականին տրված թիվ 343 տեղեկանքի համաձայն` Մարալ Հակոբի Դուրգարյանը փաստացի բնակվում է Էրեբունու վարչական շրջանի Արցախի 8/2 շենքի թիվ 6 բնակարանում (հատոր 1-ին, գ.թ. 56):
7) «Հայսեյսմշին ն ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից 10.04.2006 թվականին տրված եզրակացության համաձայն՝ ք.Երնան, Արցախի 8/2 բնակելի շենքի տեխնիկական վիճակը, ըստ վնասվածության, համապատասխանում է երրորդ աստիճանի (հատոր 1-ին, գ.թ. 24-26, 89-91):
8) «Հայկական սեյսմակայուն շինարարության ն կառուցվածքների պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության թիվ 01/255 գրության համաձայն՝ Արցախի 8/2 բնակելի շենքի տեխնիկական վիճակը տեղազննվել է ն նախնական տեղազնեման արդյունքում արձանագրվել է, որ «(...) բնեակիչեերի հետագա ներկայությունը շենքում վրանգավոր է: Նրանք պետք է փտարհանվեն ն անհապաղ պետք է անցկացվի շենքի կոեստրուկտիվ համակարգի, երա շեղումների չափերի ն զարգացման դինամիկայի, ինչպես նան հիմեատակի գրունտների ինժեներական ու ինժեներա-երկրաբանական մանրակրկիտ հետազոտությունեեր, որոնք թույլ կտան ստացված արդյունքեերին համապատասխան կայացնելու հիմնավոր ու վերջնական որոշումներ» (հատոր 1-ին, գ.թ. 29-30, 94-95):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարաեը, վերահաստատելով եախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշր է Տհամարում որոշել պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված գործերով կիրառելի օրենսդրությունն այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները ն այլ իրավական
5
ակտերը վատթարացեում են անձի իրավական վիճակը՝' իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների ն այլ իրավական ակտերի համեմատ:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել թեն կամ անմիջականորեն Օ: կարող են խախտվել|լնրա 6Հայաստանի -Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե՝ խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների ն ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում ւ դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու ն վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին:
6
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրել է, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է՝ միննուն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանելով հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տես, Նազելի Նահատակյանը ն Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05//3 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին ն վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նան հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը: Այլ կերպ ասած, անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն` միջամտող վարչական ակտ կայացված չլինելու դեպքում անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, «էմբիդիզայե» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն ապահովելու սահմանադրական իր առաքելությունը, անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ
7
հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա որոշելու կանոնի կիրառելիությանը այն դեպքերում, երբ դատական ակտի կայացման պահին գործող օրենքները վատթարացնում են անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «հայցվող բարենպաստ վարչական ակտի (...) իրավաչափությունը որոշվում է (..) դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա» դրույթը միտված է երաշխավորելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը: Այդուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված կանոնը բացարձակ չէ ն գործնականում չեն բացառվում դեպքերը, երբ տվյալ գործով կիրառելի օրենքները ն նորմատիվ իրավական ակտերը փոփոխվում են մինչե դատական ակտի կայացման պահը` սահմանելով անձի վիճակը վատթարացնող նորմեր այն պահի համեմատությամբ, երբ անձի մոտ ծագել է հայցվող իրավունքը:
Այսպես` ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:
Անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին ՀՀ
սահմանադրական դատարանը 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈՂՎՕ00 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից:
ՀՀ սահմանադրական դատարանը իր թիվ ՍԴՈ-649, թիվ ՍԴՈ-723, թիվ ՍԴՈ-758, թիվ ՍԴՈւՒՑՑ1 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներում բազմիցս արձանագրել է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին ն այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը, կարնորելով, որ «/(..) անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելման սկզբունքը' իրավական անվտանգության սկզբունքի հետ մեկտեղ, կոչված է ապահովելու լեգիտիմ
8
ակեկալիքեերի հանդեպ հարգանքը», Ա որ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերի հետադարձ ուժի արգելքը «(.) հանդիսանում է պետական իշխանության եկատմամբ վստահութան նե իրավական պետության սկզբունքների կարնոր բաղադրատարրերից մեկը: Այդ սկզբունքը միաժամանակ հանդես է գալիս որպես իրավական որոշակիության սկզբունքի ապահովման կարնոր երաշխիք: Օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքից բխում է այն արգելքը, համաձայն որի' անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնեք ամրագրվել են նախկինում գործող նորմերի հիման վրա: Նման պարտավորություն է նան ստանձնել Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային պայմանագրերով»:
ՀՀ սահմանադրական դատարանը նան թիվ ՍԴՈՂԼՀԶ2 որոշմամբ գտել է, որ անհրաժեշտ է, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները Ա վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում:
Վերոգրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ անձի հիմնական իրավունքների ն 0ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի պաշտպանության տեսանկյունից ելակետային նշանակություն ունի անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին ն այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիությունը: Ընդ որում, այս արգելքը վերաբերում է ոչ միայն նյութական իրավունքի նորմերին, այլ նան՝ ընթացակարգային նորմերին, որոնք կարող են որնէ կերպ վատթարացնել անձի իրավական վիճակը: Հետնաբար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավական կարգավորումները ենթակա են մեկնաբանման ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական գործողություն ունեցող նորմի լույսի ներքո:
Այսինքն՝ պարտավորեցման հայցի քննության դեպքում, երբ մինչն դատական ակտի կայացումը կիրառելի օրենքները փոփոխվում են՝ վատթարացնելով անձի վիճակը՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքների համեմատ, վարչական դատարանը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով ամրագրված անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքին Ա այլ իրավական ակտերին հետադարձ ուժ հաղորդելու անթույլատրելիության կանոնով ն կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող անձի համար առավել բարենպաստ օրենքները ն այ իրավական ակտերը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ նշված դիրքորոշումը նպատակ է հետապնդում անհրաժեշտ նախադրյալներ ստեղծե իրավական որոշակիության սկզբունքի ապահովման, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման ն մարդու իրավունքների երաշխավորման համար (տես, Նարեկ Ղամբարյանե ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ ՎԴ/2061/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը):
Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնադատվածի կարգավիճակը ն դրանով պայմանավորված համապատասխան արտոնությունները սահմանված են «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով:
9
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` բռնադատված է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով՝
ա) դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նան 206' հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով ն հետագայում արդարացվել է.
բ) քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով.
գ) անօրինական կարգով ենթարկվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցների.
դ) արտաքսվել է նախկին ԽՍՀՄ տարածքից կամ զրկվել քաղաքացիությունից.
ե) աքսորվել կամ արտաքսվել է որպես բռնադատվածի ընտանիքի անդամ:
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում սեփականության իրավունքով տրամադրվում է սահմանված չափով հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար՝ այդ նպատակի համար արտոնյալ պայմաններով հատկացնելով երկարաժամկետ վարկ՝
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երնան քաղաքից.
բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երնան քաղաքից.
գ) »պետութան ն համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում բռնադատվածների համար պետական բյուջեի միջոցների հաշվին չծանրաբեռնված հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերջին երեք տարիներին Երնան քաղաքում մշտապես բնակվող ն մինչն 2003 թվականի հունիսի 15ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում:
Բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում անհատական բնակելի տան շինարարություն իրականացնելու կամ անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նան բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար (այդ թվում՝ Երնան քաղաքում) սույն հոդվածի առաջին մասով
10
նախատեսված կարիք ունեցող բռնադատվածներին տրամադրվում է արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման ն արտոնություններից օգտվելու հիմք է համապատասխանաբար բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին տրված վկայականը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնադատվածի կարգավիճակով պայմանավորված արտոնություններից օգտվելու իրավունքը ծագում է այն ժամանակ, երբ անձը ձեռք է բերում բռնադատվածի կարգավիճակ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով խնդրարկվող իրավունքի տրամադրման առանձնահատկությունները սահմանված են «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, որը իրավահարաբերության ծագման պահին սահմանել է անձի համար առավել բարենպաստ պայմաններ:
Այսպես՝ 14.06.1994 թվականին ընդունված ն 16.08.1994 թվականին ուժի մեջ մտած «Բոնադատվածների մասին» ՀՀ օրենքի սկզբնական խմբագրությամբ 6-րդ հոդվածի համաձայն՝ բնակտարածությունը կորցրած բռնադատվածին բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում իր նախկին բնակության վայրում, սեփականության իրավունքով, տրամադրվում է սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար` այդ նպատակով նրան հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավանորմի իմաստով բռնադատվածին իր նախկին բնակության վայրում սեփականության իրավունքով հողատարածք ձեռք բերելու իրավական ակնկալիքի ծագման համար անհրաժեշտ է եղել հետնալ պայմանների միաժամանակյա առկայությունը անձը պետք է լինի բռնադատված, բռնադատված անձը պետք է կորցրած լինի բնակտարածությունը, Ա բռնադատված անձը պետք է ունենա բնակարանային պայմանների բարելավման կարիք:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դիմելով դատարան՝ Մարալ Դուրգարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 միջամտող վարչական ակտը, Ա որպես իրավական հետնանք՝ պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին Երնան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման նե սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց որպես բռնադատվածի տրամադրել տնամերձ հողամաս, ինչպես նան բռնագրաված գույքի դիմաց տրամադրել օրենքով սահմանված կարգով փոխհատուցում:
Դատարանը 27.04.2022 թվականի վճռով բավարարել է Մարալ Դուրգարյանի հայցը՝ պատճառաբանելով, որ հայցվորի նախկին բնակության վայրում սեփականության իրավունքով հողատարածք ձեռք բերելու իրավական ակնկալիքի ծագման համար անհրաժեշտ են եղել հետնալ պայմանների միաժամանակյա առկայությունը. անձը պետք է լինի բռնադատված, բռնադատված անձը պետք է կորցրած լինի բնակտարածությունը,
11
բռնադատված անձը պետք է ունենա բնակարանային պայմանների բարելավման կարիք: Բռնադատվածների կարգավիճակ ունեցող Աե նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կողմից 17.04.1995 թվականի թիվ 2 որոշման հիման վրա 26.04.1995 թվականին Մարալ Հակոբի Դուրգարյանին տրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող թիվ 750 վկայականը: Դատարանը փաստել է, որ պատասխանողը չի վիճարկել Մարալ Դուրգարյանի բնակարանային պայմանների բարելավման կարիքի առկայութան ն բնակտարածությունը կորցնելու, ինչպես նան վերջինիս նախկին բնակության վայրը Երնան քաղաքում լինելու հանգամանքները:
Արդյունքում Դատարանը գտել է, որ բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու պահին Մարալ Հակոբի Դուրգարյանի մոտ ծագել է իր նախկին բնակության վայրում՝ Երնան քաղաքում, բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք սեփականության իրավունքով ձեռք բերելու օրինական ակնկալիքը: Միննույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում կատարված որնէ փոփոխությամբ հետադարձ ուժ չի հաղորդվել մինչ այդ ծագած հարաբերությունների նկատմամբ գործողության վերաբերյալ, ն օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքը հայցվորի մոտ ծագել է մինչն վերը նշված փոփոխությունները:
Հետնապես Դատարանը գտել է, որ Երեան քաղաքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք սեփականության իրավունքով տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է բռնագրավված գույքի դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջին ապա Դատարանը գտել է, որ այդ մասով հայցը ենթակա է մերժման այն հիմնավորմամբ, որ բռնադատվածի սեփականությունը հանդիսացող բռնագրավված գույքի դիմաց դրամական փոխհատուցումը տրամադրելու լիազորությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների ն էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքին:
Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշմամբ Երնանի
քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.04.2022 թվականի վճիռը՝ հայցը մասնակի բավարարելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանվել ն կայացվել է նոր դատական ակտ՝ հայցն ամբողջությամբ մերժվել է: Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն դեպքում պարտավորեցման հայցի ներկայացման նախադրյալ հանդիսացող կողմերի միջն վեճն առաջացել է հայցվորի՝ 19.10.2020 թվականի Երնանի քաղաքապետարանին ուղղված դիմումի ե Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատարի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 գրության առնչությամբ:
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ հայցադիմումի ներկայացման պահին, ինչպես նան ՀՀ վարչական դատարանի դատական ակտի ն նշված որոշման կայացման պահին կիրառելի իրավակարգավորում է հանդիսացել միննույն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 24.06.2019 թվականին ընդունված ն 20.07.2019 թվականին ուժի մեջ մտած խմբագրությունը, որպիսի իրավակարգավորմամբ Երնան քաղաքում բնակարանային
12
անհատական շինարարության համար սեփականության իրավունքով սահմանված չափով հողատարածք ստանալու իրավունք նախատեսված չէ:
Վերաքննիչ դատարանը նան հավելել է, որ Մարալ Դուրգարյանը համապատասխան բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմե է Երնանի քաղաքապետարանին 19.10.2020 թվականին, իսկ վարչական գործում առկա չէ որնէ փաստական տվյալ, որ սկզբնական խմբագրությամբ «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի գործողութան ժԺամանակահատվածում Մարալ Դուրգարյանը դիմել է համապատասխան իրավասու մարմիններին, որպիսի պայմաններում ՀՀ վարչական դատարանի՝ բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու պահին Մարալ Հակոբի Դուրգարյանի իր նախկին բնակության վայրում Երնան քաղաքում, բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք սեփականության իրավունքով ձեռք բերելու օրինական ակնկալիքի ծագման վերաբերյալ հետնությունը անհիմն է:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքնեիչ դատարանի հետնությունների ծհիմեավորվածությանը, արձանագրում է հետնյալը.
Բռնադատվածների կարգավիճակ ունեցող ն նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կողմից 17.04.1995 թվականի թիվ 2 որոշման հիման վրա 26.04.1995 թվականին Մարալ Հակոբի Դուրգարյանին տրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի թիվ 750 վկայականը:
Մարալ Դուրգարյանը, 19.10.2020 թվականին դիմելով Երնան քաղաքի քաղաքապետ Հ. Մարությանին, խնդրել է իրեն տրամադրել տնամերձ հողատարածք՝ այդ նպատակի համար հատկացնելով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ, ինչպես նան իր բռնագրավված գույքի դիմաց տալ փոհատուցում:
Երնանի քաղաքապետարանի 26.10.2020 թվականի թիվ 20/1-Դ2257 գրությամբ հայտնվել է, որ բռնադատվածի կարգավիճակ ունեցող կամ նրանց առաջին հերթի ժառանգ հանդիսացող անձանց բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից իրենց նախկին բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երնան քաղաքից: Վերջին երեք տարիներին Երնան քաղաքում մշտապես բնակվող ն մինչն 2003 թվականի հունիսի 15ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակավայրերում Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ն Կոտայքի մարզերում, մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում, տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Բռոնագրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու հարցի լուծումը դուրս է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավասությունների շրջանակից:
Հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ն սույն գործով առկա փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Մարալ Դուրգարյանի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի
13
իրավաչափությունը քննարկելի, առաջնահերթ նշանակություն ունի քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելի օրենսդրության հարցը:
Տվյալ դեպքում Բռնադատվածների կարգավիճակ ունեցող Ա նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի կողմից 17.04.1995 թվականի թիվ 2 որոշման հիման վրա 26.04.1995 թվականին Մարալ Հակոբի Դուրգարյանին տրվել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող թիվ 750 վկայականը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը համարում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը իրավաչափորեն հաստատել է պատասխանողի կողմից Մարալ Դուրգարյանի բնակարանային պայմանների բարելավման կարիքի առկայության ն բնակտարածությունը կորցնելու, ինչպես նան վերջինիս նախկին բնակության վայրը Երնան քաղաքում լինելու հանգամանքները չվիճարկված լինելու հանգամանքները:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բռնադատվածի կարգավիճակ ձեռք բերելու պահին՝ 26.04.1995 թվականին Մարալ Դուրգարյանի մոտ ծագել է իր նախկին բնակության վայրում՝ Երնան քաղաքում, բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք սեփականության իրավունքով ձեռք բերելու օրինական ակնկալիքը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Մարալ Դուրգարյանի իր նախկին բնակության վայրում Երնան քաղաքում, սեփականության իրավունքով բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք ձեռք բերելու իրավունքը ծագել է բռնադատվածի կարգավիճակը ձեռք բերելու պահին, ն վերջինս օրինական սպասելիք է ունեցել, որ իր նկատմամբ կիրառվելու են բռնադատվածի կարգավիճակը ձեռք բերելու պահին գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունները:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 14.06.1994 թվականին ընդունված ն 16.08.1994 թվականին ուժի մեջ մտած «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի սկզբնական խմբագրությամբ 6-րդ հոդվածի համաձայն՝ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձը օրենքով նախատեսված մյուս նախապայմանների բավարարման դեպքում իրավունք ունի սեփականության իրավունքով ստանալ սահմանված չափի հողատարածք բնակարանային անհատական շինարարության համար իր նախկին բնակության վայրում: Տվյալ դեպքում Մարալ Դուրգարյանի նախկին բնակության վայրն է Երնան քաղաքը: Մինչդեռ ««Բռոնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ն լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-76-Ն օրենքով «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում կատարված փոփոխությունների արդյունքում այն բռնադատված անձը, որի նախկին բնակության վայրը կամ վերջին Յ տարվա բնակության վայրը Երնան քաղաքն է, չի կարող օգտվել իր նախկին բնակության վայրում՝ Երնան քաղաքում, բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափի հողատարածք սեփականության իրավունքից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՀՕ-76-Ն օրենքով «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում կատարված փոփոխությունները պարունակում են անձի
14
իրավական վիճակը վատթարացնող նորմեր, որպիսի պայմաններում դրանք չեն կարող հետադարձ ուժով տարածվել այդ փոփոխություններից առաջ ծագած հարաբերությունների վրա ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի ուժով, որի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
Վերոգրյալ իրավական ն փաստական հիմնավորումներով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավացիորեն է եզրահանգել, որ պատասխանողը պետք է պարտավորեցվի ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Մարալ Դուրգարյանին՝ որպես բռնադատվածի, Երնան քաղաքում անհատական բնակելի տան կառուցման ն սպասարկման համար սեփականության իրավունքով անհատույց տնամերձ հողամաս տրամադրելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/9326/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
