Հարությունյան — ՀԿԴ/0129/06/24
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 123. Տնային կալանքը · Հոդված 167. Վարութային ծախսերը և դրանց հատուցումըԱմփոփում
նի դեկտեմբերի 18-ին քաղաք Երնանում «ՀՇ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ ՌՈ,.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ս.ԶԻԶՈՅԱՆԻ - Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով Գագիկ Սուրիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՇ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ մեղադրյալ Գ.Շարությունյանի պաշտպան Հ.Բաբայանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐՔԵՑ Վարու
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0129/06/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ս.Դադոյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր Ա.Հովհաննիսյան
2025 թվականի դեկտեմբերի 18-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Գագիկ Սուրիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման դեմ մեղադրյալ Գ.Հարությունյանի պաշտպան Հ․Բաբայանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հուլիսի 21-ին ՀՀ ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչության երկրորդ բաժնում նախաձեռնվել է թիվ 58233823 քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ու 437-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
1.1. ՀՀ գլխավոր դատախազի՝ 2024 թվականի հունվարի 5-ի որոշմամբ թիվ 58233823 քրեական վարույթի նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
1.2. 2024 թվականի հուլիսի 19-ին թիվ 58233823 քրեական վարույթին են միացվել թիվ 58215724, թիվ 58215824 և թիվ 58215924 քրեական վարույթները։ 1.3. ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով վարչության դատախազ Ա.Դանիելյանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ Գ.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
1.4. Նախաքննության մարմնի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Հարությունյանը դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է։
2. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանք խափանման միջոց կիրառելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է մասնակի, և մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 1 (մեկ) ամիս ժամկետով։
2.1. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, քննության առնելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ 1 (մեկ) ամիս ժամկետով կալանք խափանման միջոց կիրառելու մասին 2024 թվականի հուլիսի 26-ի որոշման դեմ դատախազի և մեղադրյալ Գ.Հարությունյանի պաշտպան Հ.Բաբայանի հատուկ վերանայման բողոքները, 2024 թվականի օգոստոսի 23-ին
3
որոշում է կայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նշված որոշումը բեկանելու և մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանք խափանման միջոց կիրառելու մասին։
3. 2024 թվականի օգոստոսի 20-ին նախաքննության մարմնի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է ներկայացվել մեղադրյալ Գ.Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մերժվել է։
3.1. Վերաքննիչ դատարանը, քննության առնելով նախաքննության մարմնի՝ մեղադրյալ Գ.Հարությունյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշման դեմ դատախազի հատուկ վերանայման բողոքը, իր՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել է մասնակի և մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ համակցված կիրառել է այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ, և գրավ՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի չափով։
4. Վերաքննիչ դատարանի՝ նախորդ կետում նշված որոշման դեմ մեղադրյալ Գ.Հարությունյանի պաշտպան Հ.Բաբայանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով․
5. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է
չպատճառաբանված դատական ակտ՝ թույլ տալով օրինականության, արդար դատական քննության, մրցակցության, պաշտպանության իրավունքի իրացման և այլ
սկզբունքների խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։
Բողոքաբերը միաժամանակ գտել է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար։ Մասնավորապես, անդրադառնալով տնային կալանքի կիրառման
ժամանակահատվածում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը մեղադրյալի միջոցների հաշվին իրականացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևության իրավաչափությանը՝ բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգավորման համաձայն՝ հանրային մեղադրանքով վարութային ծախսերը վճարվում են պետական միջոցների հաշվին, իսկ օրենքով նախատեսված դեպքում օրենսդիրը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, վարութային ծախսերի գանձումը պայմանավորել է միայն մեղադրյալի դատապարտված լինելու հանգամանքի հետ։
Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է հավասարության սկզբունքը, առանց օրենսդրական հիմքի փոխել է վարույթի իրականացման ձևը՝ մեղադրյալի վրա դնելով օրենքով չնախատեսված ոչ իրավաչափ պարտավորություն։ Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները։ 5.1. Արդյունքում բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Գագիկ Սուրիկի Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46- 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման համաձայն. «(…)
5
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
[անընթեռնելի]
-
6
7. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է. «(…) [Ս]տեղծված իրավիճակում, երբ առկա է մեղադրյալի կողմից վարույթին խոչընդոտելու, այն է՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումը չապահովելու նվազ հավանականությունը, և հաշվի առնելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից հատուկ ջանասիրություն չի դրսևորվել, իսկ մեղադրյալն ունի ընտանիք և խնամքին գտնվող երկու անչափահաս երեխա, առողջական խնդիրներ ունեցող մայր, բացի այդ, ունի մշտական բնակության վայր, բարձրագույն կրթություն, չունի դատվածություն և այլ հանգամանքներ՝ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել նրա պատշաճ վարքագիծը: Դատարանը գտնում է, որ նշված հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից՝ իրենց իրավասության սահմաններում: (…)»։ 1
8․ Վերաքննիչ դատարանն իր ՝ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ համապատասխան դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը ամբողջությամբ բեկանելու հիմք են:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների գնահատման համատեքստում հաշվի առնելով, որ տվյալ դեպքում այլընտրանքային համապատասխան խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքի և գրավի կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, գտնում է, որ․ նախաքննական մարմնի միջնորդությունը պետք է մասնակի 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 115-117։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 280-296։
7
բավարարել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով, որ մեղադրյալն ունի բնակության վայր, նկատի ունենալով նաև նրա գույքային դրությունը, գտնում է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ պետք է կիրառել տնային կալանք՝ 2 (երկու) ամիս ժամկետով և գրավ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ինչը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ թույլ կտա հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև ապահովելու արդարացի հավասարակշռություն:
Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ տնային կալանքի ձևով խափանման միջոց կիրառելիս նրա վրա պետք է դնել պարտականություն՝ բնակության վայր տեղափոխվելուց և տնային կալանքի կիրառման համար անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո չլքելու իր բնակության վայրը՝ հասցեն, և տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում շփում չունենալու ու այդ վայրում չհյուրընկալելու այլ անձանց (բացառությամբ իր պաշտպանի և նույն տանը համատեղ բնակվող անձանց), չունենալու նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, չօգտվելու հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց (բացառությամբ իր պաշտպանի և դատարաններից կամ հանրային իշխանության այլ մարմիններից ուղարկվող փոստային առաքանիների): Հիշյալի շրջանակներում քննարկելով տնային կալանքի կիրառման ընթացքում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը, և այդ առումով հաշվի առնելով «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածը, մեղադրյալի գույքային դրության համատեքստում նկատի ունենալով նաև այն, որ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ընթացքում Առաջին ատյանի դատարանում պաշտպանի կողմից որպես գրավի գումարի չափ՝ առաջարկվել է մինչև 4 (չորս) միլիոն ՀՀ դրամը (տե՛ս Առաջին ատյանի դատարանի դատական նիստի արձանագրության ձայնային կրիչը)՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տնային կալանքի կիրառման ողջ ժամանակահատվածում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը պետք է իրականացնել մեղադրյալի միջոցների հաշվին՝ վերջինիս պարտավորեցնելով Պրոբացիայի ծառայության համապատասխան գանձապետական հաշվին վճարելու
8
էլեկտրոնային հսկողության սարքերի օրական ծախսի համար նախատեսված համապատասխան գումարը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազ Ա.Դանիելյանի հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ ամբողջությամբ բեկանել և կայացնել դրան փոխարինող դատական ակտ: (…)»:
9. ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի՝ Վերաքննիչ դատարանին հասցեագրված 2024 թվականի հոկտեմբերի 2-ի գրության համաձայն. «(…) Գագիկ Սուրիկի Հարությունյանի նկատմամբ (...) սահմանվել է համապատասխան էլեկտրոնային հսկողություն։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ մեղադրյալ Գագիկ Սուրիկի Հարությունյանը գրավոր հայտարարություն է տվել այն մասին, որ հրաժարվում է կատարել որոշման 4.2 պարբերության սահմանված պարտականությունները՝ այն է իր միջոցների հաշվին իրականացնել էլեկտրոնային հսկողություն»4։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․
10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը հատուկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է։ Այդ շրջանակներում մեղադրյալի նկատմամբ տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը մեղադրյալի միջոցների հաշվին իրականացնելու իրավաչափության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար։
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր է արդյոք մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցի կիրառման ժամանակահատվածում էլեկտրոնային 3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 68-90:
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 115։
9
հսկողության ծառայությունների ֆինանսավորումը մեղադրյալի միջոցների հաշվին իրականացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը
կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և սույն օրենսգրքով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի համաձայն՝ «1. Տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը:
(...)
4. Մեղադրյալի վարքագծի նկատմամբ հսկողությունը դատարանի որոշմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով: Մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին։
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վարութային ծախսեր են՝
1) տուժողի, փորձագետի, հոգեբանի, վկայի ներկայանալու
ճանապարհածախսի, գիշերակացի և օրապահիկի ծախսերի հատուցման գումարները.
2) փորձագետի և թարգմանչի վարձատրության գումարները.
3) պետական միջոցների հաշվին ներգրավված փաստաբանին վճարվելիք գումարները.
4) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարները.
5) փախուստի մեջ գտնվող մեղադրյալի հայտնաբերման համար իրավասու մարմնի կողմից ծախսված գումարները.
10
6) փորձաքննություն և փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և վարույթի ընթացքում կատարված նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարները.
7) վարույթի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարները:
2. Հանրային մեղադրանքով վարութային ծախսերը վճարվում են պետական միջոցների հաշվին, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ։ Մասնավոր մեղադրանքով վարութային ծախսերի բաշխման կարգը որոշում է դատարանը:
3. Եթե դատապարտված մեղադրյալը վճարունակ է, ապա սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-7-րդ կետերում թվարկված վարութային ծախսերի հատուցման պարտականությունը դատարանը դնում է նրա վրա։
(...)»:
«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ «Դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։ (…)»։
Նույն օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝
«1. Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց։
2. Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
3. Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում էլեկտրոնային
հսկողությունը կիրառվում է դատական ակտով` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ»: Նույն օրենքի 44-րդ հոդվածի համաձայն՝
«1. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումն իրականացվում է դատական ակտով՝ պետական բյուջեի կամ պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին։
2. Էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում տվյալ անձի գույքային դրությունը: (...)»:
13. Նախորդ կետում մեջբերված նորմերի վերլուծության հիմա ն վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը, նախատեսելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,
«Հայաստանի
Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ըստ էության սահմանել է կիրառելի օրենսդրության փակ համակարգ, որն ինքնին բացառում է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքով մեղադրյալի նկատմամբ քրեադատավարական հարաբերություններում պարտականություն սահամանելը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ էլեկտրոնային հսկողության՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի հետ համակցված միջամտության ֆինանսավորումը դասվում է այն վարութային ծախսերի շարքին, որոնք ուղղված են վարույթի պատշաճ իրականացմանը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ վարութային ծախսերը և դրանց հատուցումը սահմանող 167-րդ հոդվածի դրույթներով վարույթի պատշաճ իրականացման համար կատարված ծախսերի հատուցման պարտականություն դնելու հնարավորություն նախատեսված է բացառապես դատապարտված մեղադրյալի պարագայում։ Ընդ որում, հանրային մեղադրանքով վարութային ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին, և դատապարտված մեղադրյալի վճարունակ լինելու դեպքում, բացառությամբ և պետական միջոցների հաշվին ներգրավված
12
փաստաբանին վճարված գումարների, վարութային մյուս ծախսերի հատուցման պարտականությունը դատարանի կողմից դրվում է դատապարտված մեղադրյալի վրա։
Դրա հետ մեկտեղ, խափանման միջոցները, այդ թվում՝ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը, մեղադրյալի նկատմամբ կիրառվում են քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում վերջինիս պատշաճ վարքագիծն ապահովելու համար, որպիսի պայմաններում, առանց մեղադրյալի մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետևության, այն է՝ մեղադրական վերդիկտի, դատապարտված մեղադրյալի մասին խոսք գնալ չի կարող5։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ
այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հետ կապված էլեկտրոնային հսկողության ծառայության ֆինանսավորման պարտավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով սահմանված իրավակարգավորումների համատեքստում չի կարող դրվել չդատապարտված մեղադրյալի վրա։ 13.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով ընդգծել է, որ տնային կալանքը (house arrest) համարվում է ազատազրկման եղանակ: Թեև տնային կալանքը ենթադրում է առավել նվազ սահմանափակումներ, տառապանքներ և անհարմարություններ, քան բանտային կալանքը, միևնույն է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 5-րդ հոդվածի իմաստով այն համարժեք է ազատությունից զրկմանը։ Իսկ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառմամբ անձի ազատության u անձնական
անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համատեքստում չի կարող ուղեկցվել ֆինանսական պարտավորությամբ: 5 Այս կապակցությամբ տե՛ս նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը:
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Buzadji v. the Republic of Moldova գործով 2016 թվականի հուլիսի 5-ի վճիռը, կետ 104, գանգատ թիվ 23755/07: 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Korban v. Ukraine գործով 2019 թվականի հուլիսի 4-ի վճիռը, կետ 179, գանգատ թիվ 26744/16։
13
Այլ է իրավիճակը, օրինակ, վարչական հսկողության պարագայում, որի առումով հատկանշական է նաև ԵԽ Նախարարների կոմիտեի՝ էլեկտրոնային մոնիթորինգի վերաբերյալ թիվ CM/Rec(2014)4 հանձնարարականը, որով, ի թիվս այլնի, ընդունելով, որ ազատությունից զրկելը պետք է կիրառվի որպես ծայրահեղ միջոց, իսկ քրեական արդարադատության գործընթացի շրջանակներում կիրառվող էլեկտրոնային մոնիթորինգը կարող է կրճատել ազատությունից զրկելու անհրաժեշտությունը՝ միաժամանակ ապահովելով համայնքի ներսում կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ հսկողության արդյունավետությունն ու դրանով իսկ օգնել կանխելու հանցագործությունները, ինչպես նաև արձանագրելով, որ ԵԽ անդամ պետությունների որոշ իրավական համակարգերում էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորումը կրող կասկածյալը, մեղադրյալը կամ դատապարտյալը վճարում է այդ սարքի կիրառման հետ կապված ծախսերի մի մասը, իսկ մյուսներում էլեկտրոնային մոնիթորինգի հետ կապված ծախսերը հոգում է միայն պետությունը՝ Նախարարների կոմիտեն ամրագրել է մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ սահմանելով, որ այն դեպքերում, երբ կասկածյալները, մեղադրյալները և դատապարտյալները մասամբ վճարում են էլեկտրոնային մոնիթորինգի կիրառման ծախսերը, վերջիններիս կողմից վճարվելիք գումարը պետք է համապատասխանի նրանց ֆինանսական դրությանը և պետք է կանոնակարգվի օրենքով։
Արդյունքում, Նախարարների կոմիտեի վերոնշյալ հանձնարարականի դրույթների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համադրումը հանգեցնում է նրան, որ էլեկտրոնային մոնիթորինգը կարող է կիրառվել որպես Կոնվենցիայի 5-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի սահմանափակման այլընտրանք, որպիսի պայմաններում էլեկտրոնային հսկողության ծառայության ֆինանսավորման պարտավորությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլընտրանքային խափանման միջոցներից՝ վարչական հսկողության պարագայում կարող է դրվել մեղադրյալի վրա։
8 Recommendation CM/Rec(2014)4 of the Committee of Ministers to member States on electronic monitoring (Adopted by the Committee of Ministers on 19 February 2014, at the 1192nd meeting of the Ministers' Deputies).
14
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ տնային կալանքի կիրառման ընթացքում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման հարցը, գտել է, որ տնային կալանքի կիրառման ողջ ժամանակահատվածում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը պետք է իրականացնել մեղադրյալի միջոցների հաշվին՝ վերջինիս պարտավորեցնելով Պրոբացիայի ծառայության համապատասխան
գանձապետական հաշվին վճարել էլեկտրոնային հսկողության սարքերի օրական ծախսի համար նախատեսված համապատասխան գումարը։
Ընդ որում, Վերաքննիչ դատարանը վկայակոչել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածը և մեղադրյալի գույքային դրության համատեքստում հաշվի է առել այն, որ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ընթացքում Առաջին ատյանի դատարանում պաշտպանի կողմից որպես գրավի գումարի չափ առաջարկվել է մինչև 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամը։
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր մեղադրյալի նկատմամբ ընտրված տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հետ կապված էլեկտրոնային հսկողության ֆինանսավորման պարտավորությունը դնել մեղադրյալի վրա, քանի որ մի կողմից Կոնվենցիայի 5-րդ հոդվածը, այնքանով որքանով կիրառելի է տնային կալանքի պարագայում և չի նախատեսում խափանման միջոցի շրջանակներում ազատությունից զրկված անձի համար ֆինանսական պարտավորություն, մյուս կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության փակ համակարգը և վարութային ծախսերն ու դրանց հատուցումը սահմանող կառուցակարգերը թույլ չեն տալիս մեղադրյալի վրա դնել քրեադատավարական վարույթի կարգից դուրս ֆինանսական պարտավորություն։
16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցի
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
15
կիրառման ժամանակահատվածում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորումը մեղադրյալի միջոցների հաշվին իրականացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Հարությունյանի նկատմամբ տնային կալանքի կիրառման ժամանակահատվածում էլեկտրոնային հսկողության ծառայությունների ծախսերի հատուցման պարտականությունը մեղադրյալի վրա դնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումն այդ մասով բեկանելու համար։ Սակայն, հաշվի առնելով, որ տվյալ դեպքում մինչդատական վարույթն ավարտվել է, Գ.Հարությունյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, իսկ մինչ այդ մեղադրյալ Գ.Հարությունյանի նկատմամբ կիրառված տնային կալանք հափանման միջոցի ժամկետի երկարաձգումը մերժվել է և նրա նկատմամբ կիրառվել են այընտրանքային այլ խափանման միջոցներ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին այն կորցրել է իր իրավական նշանակությունը։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մեղադրյալ Գ.Հարությունյանը փաստացի չի վճարել էլեկտրոնային հսկողության ծառայության համար", այսինքն՝ չի կրել ֆինանսական առումով որևէ բացասական հետևանք, ուստի նրա իրավունքի խախտում արձանագրելու փաստական հիմքը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի 10 Տե'ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0251/01/24 քրեական գործը։
11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
16
Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Գագիկ Սուրիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0129/06/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
