Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԵԴ/0364/07/20
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ԵԴ/0364/07/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0364/07/2022 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը · ՄԻԵԿ հոդված 8. Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք · Հոդված 12. Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2019 թվականի դեկտեմբերի 19-իս աը պարան 22:ւանի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 31-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետվ նե 3831Լ-րդ հոդվածի 4րդ մասի 2րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվը: ւա գործը, որը 2020 թվականի հունվարի 14ին ՀՇ քննչական կոմիտեի աննննորը Արո նանին աա աաա ԱԱ Արնանման նաւն աաաոոորը ւու" նան՝ Նախաքննության մարմին) կողմից ընդունվել է վարույթ: 2. 2020 թվականի փետրվարի 18-ին ՝Նախաքննության մարմնի կողմից միջնորդութ

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0364/07/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր` Ա.Մնացականյան

22 հունիսի 2023 թվական

քաղաք Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը՚,

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը․

1․ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական

օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով u 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ

քրեական գործը,

որը 2020 թվականի հունվարի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի

(այսուհետ նաև՝ Նախաքննության մարմին) կողմից ընդունվել է վարույթ։

2. 2020 թվականի փետրվարի 18-ին Նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով թույլատրել 2020 թվականի փետրվարի 18-ից մինչև 2020 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել փաստացի բնակության վայր հանդիսացող՝

բնակարանում և դրան օժանդակ

շինություններում։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ Նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է։

4. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ

ներկայացուցիչներ

բերել են վերաքննիչ բողոք, որը

Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բավարարվել է, Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի փետրվարի 18-ի որոշումը բեկանվել է, և Նախաքննության մարմնի միջնորդությունը` մերժվել։

2

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

2022 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը․

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի ապրիլի 23-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։ 6.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ խուզարկություն կատարելու վերաբերյալ Նախաքննության մարմնի միջնորդության մեջ նշված փաստաթղթերը ենթադրաբար վերաբերել են [անընթեռնելի] թվականին օտարված հողատարածքին, և որ քննարկվող միջնորդության հարուցման պահին [անընթեռնելի] կողմից դրանք պահպանելու անհրաժեշտությունը ողջամտորեն կարող էր բացակայել հատկապես այն պայմաններում, երբ վերջինս տեղեկացված է եղել այդ հողատարածքի վերաբերյալ քննություն կատարվելու մասին` բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատողությունները կրում են ենթադրական բնույթ և չեն կարող բացառել գործարքի իրական կողմ հանդիսացած անձի կողմից դրա հետ առնչություն ունեցող որևէ փաստաթուղթ թաքցնելու ողջամիտ հավանականությունը։

6.2. Անձի կողմից գործի քննության մասին տեղյակ լինելու պարագայում քրեական գործ հարուցելուց որոշակի ժամանակ անց նրա բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու անիրատեսական լինելու 3

վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների կապակցությամբ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խուզարկության հանկարծակիության տարրին տվել է լայն մեկնաբանություն, ինչի արդյունքում կարող է ստացվել մի իրավիճակ, երբ գործնականում հնարավոր չլինի հանկարծակի խուզարկություն կատարել` հաշվի առնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը կարող է ողջամտորեն ենթադրել իր գործողությունների առնչությամբ վարույթ նախաձեռնված լինելու հնարավորության մասին։ Բողոքաբերն ընդգծել է, որ խուզարկության իրավաչափությունը չի կարող կախված լինել դրա արդյունավետությունից, քանի որ խուզարկությունն ինքնին որոնողական գործընթաց է, որի արդյունավետության մասին քննիչը մինչև դրա կատարումը չի կարող հստակ տեղեկություններ ունենալ։

7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի ապրիլի 23-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 18-ի որոշման դեմ

ներկայացուցիչներ

և

վերաքննիչ բողոքը։

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․

8. Նախաքննության մարմնի` 2020 թվականի փետրվարի 18-ի որոշման համաձայն՝

նյութերի

նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել պաշտոնատար անձ հանդիսացած անձի՝

օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ: Մասնավորապես.

տեղական ինքնակառավարման մարմնում՝

մշտապես իրականացնելով իշխանության

մարմնի լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ,

4

ենթակայությամբ գործած

տնօրեն,

ընկերության

օժանդակությամբ, միջնորդներ

և

ինքնությունները չպարզված անձանց միջոցով

օգտին իր լիազորությունների մեջ մտնող գործողություններ կատարելու համար պահանջել և

կաշառք ստացել է առանձնապես խոշոր չափերով`

ՀՀ դրամին

համարժեք

ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո

հողատարածքը

օտարելու համար կատարել է իր լիազորությունների մեջ մտնող գործողություններ, այն է` 2005 թվականից հաստատված գլխավոր հատակագծով հասարակական նշանակության կանաչ տարածքների գոտում և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահամանափակումների ցանկում ներառված հիշյալ զբոսայգու որոշակի տարածքի նկատմամբ

հողօգտագործման

իրավունքը

դադարեցնելու,

բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար որպես առանձին գույքային միավոր այն առանձնացնելու և անհատույց մշտական օգտագործման իրավունքով գրություններով դիմել է

Այնուհետև,

բավարարվել են:

իբրև նշված հողատարածքում ինքնակամ շինություն

իրականացրած անձ, այն օրինականացնելու և հողատարածքի հետ միասին իրեն օտարելու համար դիմել է

ում կողմից

սեփականության իրավունքը, իսկ

ճանաչվել է

որոշմամբ շինությունը ճանաչվել է

5

օրինական ու այն, շուրջ

ունեցող հողատարածքի հետ,

ՀՀ դրամ շուկայական արժեք

ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի

վաճառքի եղանակով նույն թվականի հոկտեմբեր ամսին օտարվել է ով այն

պայմանագրով, իբրև

(...):

կնքված ձևական առուվաճառքի

ՀՀ դրամով վաճառել է

Դեռևս նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ

հաշվառված է

սակայն ներկայումս փաստացի բնակվում է

բնակարանում։

Նկատի ունենալով, որ

բնակարանում,

փաստացի

բնակության վայրում և դրան օժանդակ շինություններում հնարավոր է պահված լինեն հիշյալ հողատարածքի վաճառքի գումարի ստացման վերաբերյալ ստացականներ, ինչպես նաև հողատարածքի հետ նրա առնչությունը հաստատող այլ փաստաթղթեր (...) Միջնորդություն հարուցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վարույթում գտնվող

մեկ անգամ խուզարկություն կատարել

բնակության վայրում

օժանդակ շինություններում՝ (…):»:

քրեական գործով թույլատրել

ներառյալ ժամանակահատվածում

փաստացի

բնակարանում և դրան

9. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ արձանագրել է․ «(...) Միջնորդությանը կից ներկայացված նյութերի գնահատման արդյունքներով դատարանը փաստում է, որ

փաստացի բնակության վայրում՝

բնակարանում և դրան օժանդակ շինություններում՝ հիշյալ հողատարածքի վաճառքի գումարի ստացման վերաբերյալ ստացականներ, հողատարածքի հետ նրա առնչությունը հաստատող կամ քրեական գործի համար կարևոր նշանակություն 2 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-7։

6

ունեցող այլ փաստաթղթեր հայտնաբերելու վերաբերյալ նախաքննության մարմնի ենթադրությունը բավարար չափով փաստարկված է, բնակարանի

անձեռնամխելիության իրավունքի սահմանափակումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, այդ թվում` ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն ապահովելու տեսանկյունով։

(...)»3:

10. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի ապրիլի 23-ի որոշման համաձայն՝ «(...) [Բ]նակարանի խուզարկության կատարման թույլտվություն ստանալու համար քննիչի կողմից պետք է ներկայացվեն՝

ա) բավարար փաստական տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ,

բ) բավարար հիմնավորումներ առ այն, որ գործի օպերատիվ քննչական տվյալ իրավիճակում խուզարկության կատարումը լինելու է հանկարծակի։ Այլ կերպ ասած՝ գործի օպերատիվ քննչական իրավիճակից ողջամտորեն պետք է բխի, որ խուզարկությունը քննիչի կողմից նշված ժամկետում կատարելու պահին համապատասխան անձը ողջամտորեն չի նախատեսում դրա կատարումը: Այս համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ խուզարկությունը հանդիսանում է անհետաձգելի քննչական գործողություն և, որպես կանոն, պետք է կատարվի վերը նշված «ա» կետում առկա բավարար փաստական տվյալներն ունենալուն պես:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերը նշված «ա» և «բ» կետերում նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայության դեպքում խուզարկության կատարման թույլտվություն տալը չի կարող համարվել իրավաչափ, քանի որ՝ -«ա» կետում նշված պայմանի բացակայության դեպքում առկա չի լինի խուզարկության կատարման փաստական հիմքը,

3 Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 42-44։

7

-«բ» կետում նշված պայմանի բացակայության դեպքում խուզարկության կատարումը չի լինի արդյունավետ և կկրի ձևական բնույթ` փաստացի հանգեցնելով առանց անհրաժեշտության անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե համապատասխան անձը նպատակ ունենա գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել քննիչից և խուզարկություն կատարելուց առաջ ողջամտորեն նախատեսի դրա կատարումը, ապա տրամաբանորեն որոնվող առարկաները չի պահի խուզարկվող բնակարանում:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ խուզարկության հանկարծակիության հնարավորությանն այն իրավիճակներում, երբ համապատասխան անձը, մասնակցելով այս կամ այն դատավարական

գործողությանը, ողջամտորեն տեղեկանում է գործի քննության սահմանների մասին։ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երբ անձը տեղեկանում է գործի քննության սահմանների մասին և նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել քննիչից, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանակ անց (հատկապես երբ տվյալ անձը նախքան խուզարկության կատարումը հնարավորություն է ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձը տեղյակ է լինում գործի քննության սահմանների մասին, ապա այդ անձի բնակարանում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը քննիչը պետք

հիմնավորի առավել ծանրակշիռ

փաստարկներով (օրինակ` նախքան խուզարկության կատարումն անձը հնարավորություն չի ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան, որոնվող առարկաների բնույթով պայմանավորված դրանք չէին կարող տեղափոխվել այլ վայր, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան և այլն):

Սույն գործի նյութերի համաձայն՝

է

8

տվել

բացատրություն է

ինչի արդյունքում նա

տեղեկացել է գործի քննության սահմանների մասին։ Մասնավորապես տեղեկացել է, որ քննություն է կատարվում

մակերեսներով առանձնացված և օտարված հողատարածքների վերաբերյալ:

- 2020 թվականի փետրվարի 18-ին քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան՝

բնակարանում խուզարկություն

կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ` վերը նշված

քմ մակերեսով

հողատարածքի վաճառքի գումարի ստացման վերաբերյալ ստացականներ, ինչպես նաև հողատարածքի հետ

առնչությունը հաստատող այլ

փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդության հարուցումից ավելի քան 2 ամիս առաջ

տեղյակ է եղել գործի

քննության սահմանների մասին (մասնավորապես`

մակերեսով

առանձնացված և օտարված հողատարածքի մասով քննություն կատարվելու վերաբերյալ), որպիսի պայմաններում, եթե

նպատակ է

ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթերը, ապա նրա բնակարանում հանկարծակի

և

արդյունավետ խուզարկություն կատարելն

իրատեսական չի եղել, այլ ըստ էության կրել է ձևական բնույթ։ Ավելին` քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել գործի օպերատիվ քննչական տվյալ իրավիճակում բնակարանում հանկարծակի

և

արդյունավետ

խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստարկներ, մասնավորապես որ նախքան խուզարկության կատարումը հնարավորություն չի ունեցել մուտք գործել խուզարկվող

բնակարան, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան:

9

Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում նաև այն հանգամանքը, որ քննիչի միջնորդության մեջ նշված փաստաթղթերը ենթադրաբար վերաբերել են [անընթեռնելի] օգտագործված հողատարածքին և քննիչի միջնորդության հարուցման պահին ողջամտորեն կարող էին կորցրած լինել [անընթեռնելի] կողմից դրանք պահպանելու անհրաժեշտությունը, առավել ևս այն պայմաններում, երբ նա տեղեկացված է եղել այդ հողատարածքի վերաբերյալ քննություն կատարվելու մասին։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ [անընթեռնելի] բնակարանում հողատարածքի վաճառքի գումարի

ստացման վերաբերյալ ստացականների գտնվելը եղել է անտրամաբանական, քանի որ ըստ քննիչի միջնորդության` հողատարածքի վաճառքի գումարը ենթադրաբար կարող էր ստացած լինել հենց [անընթեռնելի] մինչդեռ ստացական վերցնելը և այն պահելը ողջամտորեն անհրաժեշտ է ոչ թե գումարը ստացողի, այլ գումարը վճարողի համար։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ առ այն, որ գործի օպերատիվ քննչական տվյալ իրավիճակում [անընթեռնելի] բնակարանի խուզարկության կատարումը լինելու է հանկարծակի և արդյունավետ, որպիսի պայմաններում խուզարկության կատարումը, ըստ էության, կրել է ձևական բնույթ` փաստացի հանգեցնելով առանց անհրաժեշտության անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման: Իր հերթին, Առաջին ատյանի դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, բավարարել է քննիչի միջնորդությունը՝ այդպիսով թույլատրելով առանց անհրաժեշտության սահմանափակելու [անընթեռնելի] բնակարանի անձեռնմխելիության իրավունքը:(…)»*:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք [անընթեռնելի] փաստացի բնակության վայրում * Տե՛ս գործի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 92-97:

10

խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

12. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:»: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 12-րդ հոդվածի համաձայն՝

11

«1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։ Արգելվում է մարդու կամքին հակառակ` մուտք գործել նրա բնակարանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` սույն օրենսգրքով սահմանված կարգով։ Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ»։

Նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն`

«1. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:

2. Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:

3. Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ»:

13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել առ այն, որ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն՝

- պետք է կատարվի «օրենքին համապատասխան»,

- հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ,

12

այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝

«անհրաժեշտություն» հասկացությունը ենթադրում է, որ միջամտությունը համապատասխանում է անհետաձգելի հասարակական պահանջին և համաչափ է հետապնդվող նպատակին։ Միջամտության՝ «ժողովրդավարական

հասարակությունում անհրաժեշտ» լինելը գնահատելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում, որ հայեցողության որոշակի շրջանակ թողնված է Պետություններին։ Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված բացառությունները պետք է նեղ մեկնաբանվեն և դրանց անհրաժեշտությունը կոնկրետ գործով պետք է համոզիչ կերպով հաստատվի։ Մասնավորապես, բնակարանի խուզարկության առնչությամբ Եվրոպական դատարանը գնահատում է՝ արդյոք այդ միջոցի կիրառման անհրաժեշտության համար ներկայացված հիմքերը եղել են «վերաբերելի» և «բավարար» և արդյոք վերոնշյալ համաչափության սկզբունքը պահպանված է։ Վերջինիս կապակցությամբ Եվրոպական դատարանը նախ պարզում է՝ արդյոք համապատասխան օրենսդրությունը և պրակտիկան անձանց տրամադրում են համարժեք և արդյունավետ երաշխիքներ չարաշահումների դեմ, այնուհետև հաշվի է առնում գործի կոնկրետ հանգամանքները` պարզելու համար արդյոք միջամտությունը եղել է համաչափ հետապնդվող նպատակին: 13.1. Վճռաբեկ դատարանը Յաշա Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Քննչական գործողություններն ընդհանրապես և խուզարկությունը, մասնավորապես, այն դատավարական գործողություններն են, որոնք ուղղված են գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելուն։ Դեռ ավելին, դրանք այն գործողություններն են, որոնք անմիջականորեն ուղղված են գործով ապացուցողական տեղեկատվության 5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia գործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռ, գանգատ թիվ 71362/01, կետ 37, Kolesnichenko v. Russia գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռ, գանգատ թիվ 19856/04, կետ 30:

6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Smirnov v. Russia վերը հիշատակված գործով վճիռը, կետեր 43-44:

13

ստացմանը և վերջին հաշվով ճշմարտության բացահայտմանը: Ինչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա իրավասու սուբյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական և իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ և ինչ քննչական գործողություն է հարկավոր կատարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժը: Ինչ վերաբերում է բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ»:

13.2. Վճռաբեկ դատարանը Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Բնակարանի խուզարկության կատարման փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ: (…)։

Այսպես, խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ այս փուլում տվյալի գնահատման չափանիշներին ներկայացվում են ավելի ցածր պահանջներ, քան անձի մեղավորության հարցի գնահատման ժամանակ ապացույցների գնահատմանը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3084/07/19 որոշման 14.1-րդ կետը։

14

Խուզարկության կատարման փաստական հիմք կարող են հանդես գալ, որպես կանոն, քրեական գործի նյութերում առկա և որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները (կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի ցուցմունքներ և այլն):

(...):

Անհրաժեշտ է ընդգծել, որ խուզարկության կատարման փաստական հիմք են «բավարար տվյալները» ։ Այլ խոսքով` տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի

համապատասխանում բավարարության վերաբերյալ պահանջին։ Տվյալների՝ բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որում, օրենսդրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերաբերյալ պահանջ։ Այլ խոսքով` տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա:

(...):

Խուզարկության կատարման իրավական հիմքը խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումն է։ Ընդ որում, դատարանի որոշման համար առիթ է հանդիսանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին նախաքննական մարմնի որոշումը: Ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ դատարանի որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։ Մասնավորապես, նախաքննական մարմնի որոշման պատճառաբանական մասում պետք է նշվեն տվյալներ այն հանցագործության մասին, որի առիթով մտադրություն կա կատարել խուզարկություն, ինչպիսի առարկաներ պետք է ստացվեն քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման հետ կապված գործողության 15

արդյունքում, դրա կատարման ժամկետը, այն բնակարանի նույնականացման տվյալները, որտեղ պետք է կատարվի խուզարկությունը, տվյալները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ փնտրվող առարկաները գտնվում են տվյալ բնակարանում, քննչական գործողության անմիջական կատարողները, արդյունքների ամրագրման ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին օրինական և հիմնավորված որոշում ընդունելու համար:

Դրան համապատասխան` միջնորդության քննման արդյունքում` դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Միջնորդության բավարարման դեպքում դատարանի որոշումը պետք է պարունակի նշում խուզարկության կատարման փաստական հիմքերի առկայության մասին, դրանց վերաբերելիության, արժանահավատության և բավարարության մասին հիմնավորումներ, փնտրվող առարկաների՝ գործի համար նշանակության վերաբերյալ հիմնավորումներ, ինչպես նաև հստակ նշում բնակարանի նույնականացման համար անհրաժեշտ տվյալների և փնտրվող առարկաների բնութագրի վերաբերյալ»՞:

14. Այսպիսով, Եվրոպական դատարանի արտահայտած իրավական

դիրքորոշումների համատեքստում անձի իրավունքի, կոնկրետ դեպքում՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատվում է եռաստիճան թեստի կիրառմամբ այն հաշվով, որ իրավունքի սահմանափակում ենթադրող միջամտությունը պետք է նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ և կիրառված միջոցը պետք է անհրաժեշտ լինի` ապահովելով համաչափությունը հետապնդվող նպատակին։

14.1. Վերահաստատելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համահունչ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը բնակարանում խուզարկության կատարման իրավաչափությունը պայմանավորում է երկու պայմանների միաժամանակյա առկայությամբ.

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0073/07/15 գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման 22-24-րդ կետերը։ 16

1) խուզարկության կատարման փաստական հիմքը, այսինքն՝ գնահատման ենթակա ցանկացած տվյալ (կամ տվյալների համակցություն), որի հիման վրա հնարավոր է հանգել ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ,

2) խուզարկության կատարման իրավական հիմքը, այսինքն՝ խուզարկություն կատարելը թույլատրելու մասին դատարանի որոշումը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննչական գործողությունների կատարման նպատակն ընդհանրապես և խուզարկության նպատակը՝ մասնավորապես, գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացումն nı ճշմարտության բացահայտումն է։ Վճռաբեկ դատարանը նաև ընդգծում է, որ խուզարկությունը քննչական գործողությունների շարքում առանձնանում է իր անհետաձգելի բնույթով, ինչից հետևում է, որ խուզարկության արդյունավետությունը, որպես կանոն, ենթադրում է, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նաև դիակներ հայտնաբերելու վերաբերյալ բավարար տվյալների, այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքի առկայության դեպքում այն պետք է իրականացվի անհապաղ: Սակայն այս քննչական գործողության կատարման հապաղումն ինքնին չի չեզոքացնում գործի համար նշանակություն ունեցող և որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու հավանականությունը հիմնավորող փաստակազմի առկայությունը։ Հետևաբար, նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չձեռնարկելը, այդ թվում` համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տևական ժամանակ անց դիմելը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար։ Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեև օրենսդիրը ՀՀ քրեական 17

դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի հիման վրա խուզարկությունը դասում է անհետաձգելի քննչական գործողությունների շարքին, սակայն չի բացառում դրա կատարումը քրեական գործի քննության հետագա փուլերում։ Բացի այդ, անհապաղությունը որոշվում է՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Ասվածից հետևում է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների ձեռք բերման և խուզարկության կատարման ակնկալվող ժամանակի միջև որոշակի

ժամանակահատվածի առկայության հանգամանքն ինքնին հիմք չէ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժելու համար, եթե դատարան ներկայացված նյութերը բավարար են հանգելու հետևության, որ բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքը շարունակում է գոյություն ունենալ:

15. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև անձի կողմից գործի քննության մասին տեղյակ լինելու պարագայում անձի բնակարանում խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցին։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի բնակարանում խուզարկություն կատարելու հանկարծակիությունը՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածության համատեքստում, խուզարկության իրավաչափությունը գնահատելու չափանիշ չէ, քանի որ, նախ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը տարբեր աղբյուրներից կարող է տեղեկանալ քրեական գործի հարուցման և քննության մասին, այդ թվում՝ ինչպես իր, այնպես էլ այլ անձանց կողմից բացատրություն տալու կամ հարցաքննվելու արդյունքում, երկրորդ՝ այդ անձը քրեական գործի հարուցման և քննության մասին տեղեկացված չլինելու պայմաններում անգամ կարող է կանխատեսել քրեական գործ հարուցված լինելու հավանականությունը, ուստիև բնակարանում չպահել դեպքի պարզման համար նշանակություն ունեցող որևէ առարկա կամ փաստաթուղթ, մինչդեռ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունն ինքնին բավարար չէ՝ բացառելու ողջամիտ հավանականությունն առ այն, որ անձի բնակարանում խուզարկության կատարմամբ կարող են հայտնաբերվել քննիչի միջնորդության մեջ նշված 18

առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները։ Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու հիմքում չեն կարող դրվել այդ քննչական գործողության հանկարծակիությունը և արդյունավետությունը կասկածի տակ առնող այս կամ այն հանգամանքը (այդ թվում` գործի քննության մասին անձի տեղեկացվածությունը), եթե դրանով չի բացառվում բնակարանի խուզարկության կատարմամբ որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը (չի չեզոքացվում խուզարկության կատարման փաստական հիմքը)։ Հետևաբար բնակարանի խուզարկության հանկարծակիության և արդյունավետության հարցերը դատական ստուգման առարկա կարող են հանդիսանալ միայն այնքանով, որքանով դրանք կոնկրետ դեպքում ունակ կլինեն չեզոքացնելու (իսպառ բացառելու) խուզարկության կատարման արդյունքում որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խնդրո առարկա քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակում դատարանը գնահատում է անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը՝ անձի բնակարանում խուզարկությամբ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այլ օբյեկտներ հայտնաբերելու հավանականությունը, այլ ոչ թե անխուսափելիությունը հաստատող փաստական տվյալների բավարարության տեսանկյունից։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` Նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ [անընթեռնելի] ի փաստացի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ բավարարվել է,

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Նախաքննության մարմնի կողմից միջնորդություն հարուցելուց ավելի քան երկու ամիս առաջ [անընթեռնելի] ը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին (մասնավորապես` [անընթեռնելի]

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ և 9-րդ կետերը:

19

մակերեսով առանձնացված և

օտարված հողատարածքի մասով քննություն կատարվելու վերաբերյալ), որպիսի պայմաններում, եթե

ը նպատակ է ունեցել թաքցնելու գործի համար

նշանակություն ունեցող փաստաթղթերը, ապա նրա բնակարանում հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չի եղել, այլ, ըստ էության, կրել է ձևական բնույթ, ավելին` միջնորդությամբ չեն ներկայացվել տվյալ իրավիճակում

ի բնակարանում հանկարծակի և արդյունավետ

խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստարկներ՝ փաստացի հանգեցնելով առանց անհրաժեշտության անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել նաև այն հանգամանքը, որ քննիչի միջնորդության մեջ նշված փաստաթղթերը ենթադրաբար վերաբերել են օտարված հողատարածքին և միջնորդության հարուցման պահին

ի կողմից դրանք պահպանելու անհրաժեշտությունը ողջամտորեն կարող էր առկա չլինել, առավել ևս այն պայմաններում, երբ նա տեղեկացված է եղել այդ հողատարածքի վերաբերյալ քննություն կատարվելու մասին"։

16.1. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ խուզարկություն կատարելու անհրաժեշտության բացակայության մասին եզրահանգման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ ենթադրյալ հանցագործության դեպքի և բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդություն հարուցելու միջև առկա է եղել ժամանակային խզում և որ նախքան միջնորդության հարուցումը ավելի քան երկու ամիս առաջ տեղյակ է եղել գործի քննության մասին, ինչը բացառել ը

10 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

20

է հանկարծակի և արդյունավետ խուզարկություն կատարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքները մեխանիկորեն չեն չեզոքացնում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում Նախաքննության մարմնի կողմից անձի բնակարանում խուզարկության կատարումը թույլատրելու մասին միջնորդությունը ենթադրյալ հանցագործության դեպքից հետո անհապաղ դատարան չներկայացնելն ինքնին բավարար հիմք չէ միջնորդությունը մերժելու համար։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունը չբացառող հանգամանքներ, անհիմն սահմանափակել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցը ձեռնարկելու՝ քրեական հետապնդման մարմնի հնարավորությունը։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունն ըստ էության կասկածի տակ չառնելով, դրա կատարման անհրաժեշտությունը ոչ իրավաչափորեն պայմանավորել է այդ քննչական գործողության կատարման բացառապես դրական արդյունքով, այն է՝ որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու անխուսափելիությամբ։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան և առանձին քննչական գործողությունների կատարման մարտավարությունը դուրս են քննչական գործողության կատարումը թույլատրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի, այլ կերպ` դատական վերահսկողության առարկայի շրջանակներից։

16.3. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ խուզարկության կատարումը թույլատրելու մասին քննիչի միջնորդության մեջ նշված փաստաթղթերը ենթադրաբար 21

վերաբերել են

օտարված հողատարածքին և հիշյալ միջնորդության

հարուցման պահին [անընթեռնելի]ի կողմից դրանք պահպանելու անհրաժեշտությունը ողջամտորեն կարող էր կորած լինել։ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դատողությունները կրում են ենթադրական բնույթ և չեն կարող բացառել ողջամիտ հավանականությունը, որ քննարկվող հողատարածքի առուվաճառքի պայմանագրի կողմ հանդիսացած անձի օգտին իր լիազորությունների մեջ մտնող գործողություններ կատարելու համար ենթադրաբար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստացած անձը կարող է թաքցնել նշված գործարքին վերաբերող որևէ փաստաթուղթ, որը կարող է նշանակություն ունենալ քրեական գործի համար։ Ուստի այն հանգամանքը, որ փնտրվող փաստաթղթերը ենթադրաբար վերաբերում են [անընթեռնելի] բավարար փաստարկ չէ՝ բացառելու դրանք հայտնաբերելու հավանականությունը։

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չեն [անընթեռնելի] ի փաստացի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ և 225-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանելու համար։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [անընթեռնելի] փաստացի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին քննիչի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման և վերլուծության է ենթարկել գործի փաստական հանգամանքների ամբողջությունը, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ 22

Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1- րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։

ի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի փետրվարի 18-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դատավորներ՝

Կ.ԲԻՇԱՐՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

23

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/0364/07/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել