ՎԴ/11946/05/17
Ամփոփում
քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացուցիչ: ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի «ԿԱՐՇ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նան Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարության, Երնանի քաղաքապետարանի ն «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի՝ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «ԿԱ
Ամբողջ Տեքստ
ՀԹ: ՏՏՀ
ՀԱՇ»:
Ա-Ն ն
(թվ Հ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի Վարչական գործ թիվ ՎԴ/11946/05/17
քաղաքացիական ն վարչական 2024թ.
պալատի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ//11946/05/17
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայացուցիչ: ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը (դիմումը)` վարչական գործով ըստ հայցի «ԿԱՐՇ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նան Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարության, Երնանի քաղաքապետարանի ն «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի՝ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «ԿԱՐՇ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական ն 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաձելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրեն սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հիա մակերեսով պետական ն 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 21.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` միայն Կառավարության դեմ ուղղված պահանջի մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան, դատավորներ` Կ. Բաղդասարյան, Ա. (Թովմասյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2019 թվականի որոշմամբ «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի ն ՀՀ կառավարության՝ ի դեմս Երնանի քաղաքապետարանի ն Նախարարության, վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 21.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի որոշումներով Կառավարության ներկայացուցիչ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Շ. Երանյանի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել են:
Սույն գործով նոր երնան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարության ներկայացուցիչ Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Հայկ Հարությունյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը (դիմումը) քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երնան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով 05.05.2023 թվականին կայացված դատավճռի համաձայն` Կարապետ Առաքելյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով ն 479-րդ հոդվածի 1-ին մասով հանրորեն վտանգավոր այն արարքի համար, որ նա օգտագործել է կեղծ փաստաթուղթ, դատարան ներկայացրել է կեղծ ապացույց ն
Յ
կատարել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության փորձ:
Նշված դատավճռով հաստատված փաստական հանգամանքները՝ նոր երնան եկած հանգամանքները, արդեն իսկ օբյեկտիվորեն գոյություն ունեն ն էական նշանակություն ունեն սույն վարչական գործով, այսինքն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրանց որպես նոր երնան եկած հանգամանքների գնահատական տալը կհանգեցնի դատական այլ որոշման կայացման, քան մինչ այդ հանգամանքների նոր երնան գալը կայացվել է, կամ որ նույնն է՝ կհանգեցնի արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետնաբար նան պատասխանող կողմի խախտված իրավունքների վերականգնմանը:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները ն գործն ուղարկել նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի (դիմումի) քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Դատարանի 21.02.2019 թվականի վճռով մասնակիորեն՝ միայն Կառավարության դեմ ուղղված պահանջի մասով, բավարարվել է Ընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, Երնանի քաղաքապետարանի ն «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի՝ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հիա մակերեսով պետական ն 0,00945 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
2) Վերաքննիչ դատարանի 30.07.2019 թվականի որոշմամբ «Երեանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի ն ՀՀ կառավարության ի դեմս Երնանի քաղաքապետարանի ն Նախարարության, վերաքննիչ բողոքները մերժվել են, Ա Դատարանի 21.02.2019 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:
3) Թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 05.05.2023 թվականի դատավճռով Կարապետ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով ն 479-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներում («Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն» պատշոնական կայք, ՇՕԱՒԼ. զ):
4
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում պայմանավորված նոր երնան եկած հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.
Օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն իրավունքի գերակայության ցուցիչներից է ն արդար դատաքննության իրավունքի կարնոր բաղադրիչը:
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսնորումներից է Ո6Տ սմ /օճէձ սկզբունքը:
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (ՇՔԼ-Ճ0(2011)003ո6ռ) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել օտ յսժ/օճեռ սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ 6Տ )սժ/Շճճ սկզբունքից հնարավոր են բացառություններ: Այդ բացառություններից է նոր երնան եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով եզրափակված գործը նորոգելու իրավական հնարավորությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները ն որոշումները կարող են վերանայվել նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել ն չէին կարող հայտնի լինել բողոք բերած դատավարության մասնակցին ու դատարանին, ն այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
5
ՀՀ սահմանադրական դատարանը, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՌ-1222 որոշմամբ անդրադառնալով նոր երնան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- նոր երնան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության ն հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու ն գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,
- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին ն (կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց ն թե' դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (..)՝ նորահայտ են,
- իրավասու անձի կողմից որպես նոր երնան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրկլու ռե իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու ն գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նան պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա ն ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,
- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,
- ուժի մեջ՝ մտած դատական ակտերի վերանայումը նոր երնան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետնյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված ն նոր երնան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում ն իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետնանքներ, այդ թվում` անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որնէ պատճառով չեն ներկայացվել դատարան ն հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երնան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաձելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, ն այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (տե'ս,
6
2հօրճյ ւ. 4ԼԵզուց (գանգատ թիվ 37959/02) գործով Եվրոպական դատարանի 01.12.2008 թվականի վճիռը, 53-54-րդ կետեր, 1/9Ւ090Ն70 Ն. ԹԱտտռ (գանգատ թիվ 77478/01) գործով Եվրոպական դատարանի 19.06.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ, ԽԱԱտօնճ մ. ԹԱՏՏ|Ձ (գանգատ թիվ 76676/01) գործով Եվրոպական դատարանի 19.09.2008 թվականի վճիռը, 33-րդ կետ):
Մեկ այլ գործով, անդրադառնալով նոր երնան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարնորության խնդրին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(...)) գործի նորոգումը նոր երնան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին կետին» (տե՛ս, Խաշոօքտօս0 մ. Թաջառ (գանգատ թիվ 67579/01) գործով Եվրոպական դատարանի 07.06.2007 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կարող են բացահայտվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք գոյություն են ունեցել գործի քննության ժամանակ, սակայն գործին մասնակցող անձանց ն դատարանին հայտնի չլինելու հետնանքով հաշվի չեն առնվել: Նման պայմաններում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը դառնում են ոչ ճիշտ ն օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող, ինչը ոչ միայն չի կարող լինել անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության միջոց, այլն իր հերթին կարող է ոտնահարել անձանց իրավունքները Ա օրինական շահերը: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է այն հանգամանքը, որ նոր երնան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայումը պայմանավորված է ոչ թե ստորադաս դատարանների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու, այլ գործի ավարտից հետո ի հայտ եկած հանգամանքներին համապատասխան դատական ակտ կայացնելու անհրաժեշտությամբ (ե'ս, Մուշեղ Բուլղադարյաեն ընդդեմ ՀՀ ապաշրպանության նախարարության թիվ ՎԴ/3934/05/20 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.10.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր երնան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթում դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայել՝ գործի քննության պահին դատարանին անհայտ հանգամանքի հաշվառմամբ` ապահովելով դատավարության մասնակիցների ներգրավվածությունն այդ հանգամանքի՝ գործի լուծման համար էական նշանակություն Օ։-ունենալու փաստի հաստատմանը (հերքմանը), արդյունքում՝ երաշխավորել վարչական գործով վեճի լուծման օրինականությունը ն հիմնավորվածությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրեն սեփականության
7
իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական ն 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը:
Դատարանի 21.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է հետնյալ պատճառաբանությամբ. «Հայցվորը, որպես օլրարման ենթակա իր գույք, մատնանշել է 22.05.2002 թվականին Երնան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի ն Գետառի հատման մասում գրանցված անավարտ շինությունը (վկայական թիվ 502755): Նշված շինության վերաբերյալ ներկայացվել է Ի 108-Ն որոշմամբ սահմանված կարգի 7րդ կետին համապատասխան կազմված նկարագրության արձանագրություն, որտեղ նույնականացված է հայցվոր ընկերության անվամբ գրանցված 643,2 քմ շինությունը, միայն թե նշված է, որ «րարածքը արդեն քանդված է շինարարի կողմից»:
Դատարանն արձանագրում է, որ վերը նշված արձանագրությունից ակնհայտ է, որ հայցվորին պատկանող 643,2 քմ անավարտ շինությունը ներառվել է Որոշմամբ օտարվող գույքերի ցանկում, հակառակ դեպքում չէր կարող դրա վերաբերյալ Ի/ 108-Ն որոշմամբ սահմանված կարգի 7րդ կետին համապատասխան կազմվել եկարագրության արձանագրություն: Ըեդ որում, դատարանը շարժվում է այն կանխավարկածով, որ դա Որոշման հավելված-ցաեկում ներառված «Ա. Մանուկյան փողոցին հարող տարածքում շինությունն է», քանի որ պատասխանող կողմը այլ գույքի հետ նույնականացնող որնէ տվյալ չներկայացրեց դատարանին:
Փաստ է եան այն, որ հայցվոր ընկերության անվամբ գրանցված 643,2 քմ շինությունը փաստացի քանդվել է, վերջինիս հատուցում չի տրվել: Մեում է պարզել' արդյո՛ք դա տեղի է ունեցել Որոշմամբ նախանշված ծրագրի իրականացման եպատակով:
Այս կապակցությամբ հատկանշական է նկարագրության արձանագրությունում նշված այն հանգամանքը, որ շինությունը քանդվել է «շինարարի» կողմից: Ակնհայտ է, որ «շինարարը» չի կարող կապ ունենալ հայցվոր ընկերության հետ, հակառակ պարագայում արձանագրություն կազմողը ուղղակի կեշեր, որ շինությունը քանդվել է սեփականատիրոջ կողմից: Ընդ որում, հայցվորի կողմից շինությունը քանդելու թույլտվություն ձեռք բերելու կամ ինքնակամ քանդելու մասին վկայող ապացույց Երնանի քաղաքապետարանը չի ներկայացրել:
Մյուս կողմից, բացի շինության սեփականատիրոջից, այն քանդելու լիազորություն ունեցել է միայն իրավասու մարմիեը' տվյալ դեպքում Երնանի քաղաքապետը: Բնականաբար, Երնանի քաղաքապետն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան մասնագետների միջոցով, ում սովորաբար կենցաղային լեզվով անվանում ենք «շինարար»:
Նման ` պայմանեերոմ դատարանը գտեում է որ . նկարագրության արձանագրությունով հաստատվում է, որ հայցվորին պատկանող անավարտ շինությունը ոչ միայն ներառվել է իրացման գոտում, նան այն քանդվել է իրացեողի կողմից:
Այսպիսով, Որոշմամբ նախատեսված ճանապարհաշինարարական ծրագրի իրականացման նպատակով փաստացի քանդվել է հայցվորին պատկանող անավարտ շինությունը, սակայն որնէ հատուցում հայցվորը դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում խախտվել է հանրության գերակա շահի համար գույքի հարկադիր օտարումը միայն
8
հատուցման դիմաց իրականացնելու սահմանադրական պահանջը (2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի երրորդ մաս): Ընդ որում, անկախ երանից' փաստացի ով է (որ մարմինն է) կազմակերպել ն/կամ իրականացրել քանդման աշխատանքները, դրա պատասխանատուն Կառավարությունն է, քանի որ Որոշման 2-րդ կետի Լին ենթակետով հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է համարվել Հայաստանի Հանրապետությունը, իսկ Երեանի քաղաքապետը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից»:
Վերաքննիչ: դատարանը 30.07209 ց թվականի որոշմամբ «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի ն ՀՀ կառավարության ի դեմս Երնանի քաղաքապետարանի ն Նախարարության, վերաքննիչ բողոքները մերժել է՝ վերահաստատելով Դատարանի 21.02.2019 թվականի վճռով արտահայտված դիրքորոշումները:
Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, փաստել է. «(..) անխոցելի է փաստն առ այե, որ 2002 թվականի մայիսի 22-ի դրությամբ Ընկերության սեփականության ներքո գտեվող 643,2քմ մակերեսով շինությունն ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 01-ի թիվ 1607-Ն որոշմամբ նախատեսված ծրագրի շրջանակներում իրացման ենթակա գույքային միավորների կազմում, բայցնայնպես այն փաստացի քանդված է եղել 2008 թվականի ապրիլի 17ի եկարագրության արձանագրության կազմման ն ստորագրման պահին»:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի որոշումներով ՀՀ կառավարության ներկայացուցիչ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանի, ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Շ. Երանյանի բերած վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով 05.05.2023 թվականի դատավճռով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը գտել է, որ «Առաջադրված մեղադրանքն մեղադրյալ Կարապետ Առաքելյանի կողմից ընդունելու ն համաձայնեցման վարույթ կիրառելու պայմաններում՝ (.) մեղադրյալ Կարապետ Առաքելյանի կողմից՝ նրա մեղավորությամբ, նրան մեղսագրված արարքի կատարումն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված ն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 457-րդ հոդվածի 2-րդ մասով ն 479-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով 05.05.2023 թվականին կազմվել է համաձայնության մասին արձանագրություն: Արձանագրությամբ, մասնավորապես, նշվել է. «(...) Կարապետ Կիրովի Առաքելյանը հանդիսացել է «Էլեն» ԲԲ ընկերության նախագահը: Երնանի քաղաքապետ Ա.Բազեյանը, հաշվի առնելով «էլեն» ԲԲ ընկերության հայտը, Երնանի քաղաքապետարանի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության ն քաղաքաշինական խորհրդի եզրակացությունները, Գետառի կանաչապատման հաստատված նախագիծը՝ մշակված
9
«Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից, 2000 թվականի սեպտեմբերի 7-ին կայացրել է թիվ 193 որոշումը, որով «էլեն» ԲԲ ընկերությանը (հետագայում կառուցապատող) Ա.Մանուկյան փողոցի ն Գետառի հատման մասում Գետառի հատվածը ծածկելու, առնտրի կենտրոն ն սրճարան կառուցելու եպատակով, վարձակալության իրավունքով, 20 տարի ժամկետով հատկացվել է 840 քմ հողամաս, որի հիման վրա նույն եպատակով «էլեն» ԲԲ ընկերության ն Երնանի քաղաքապետի միջն 2001 թվականի հունիսի 19-ին կեքվել է վարձակալության պայմանագիր, համաձայն որի' «էլեն» ԲԲ ընկերությունը վարձակալել է Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ն Գետառի հատման մասում 840 քմ տարածք, որտեղ ուրվագծվել է իրականությանը չհամապատասխանող 18 սյուն ունեցող 745,5 քմ մակերես ունեցող տարածք ն 94,5 քմ մակերես ունեցող ընդհանուր օգտագործման կամուրջ:
Երնանեի քաղաքապետարանի ն «Հայնախագիծ» ՓԲ ընկերության միջն 2000 թվականի սեպփտեմբերի 29-ի կնքված պայմանագրով «Հայնախագիծ» ՓԲ ընկերությունը նախագծել է Գետառ գետի հունի (Մխիթար Հերացու ն Վարդանանց փողոցների միջն գտեվող հատվածի) բարեկարգման ն կառուցապատման վերաբերյալ նախագիծ, որը պետական ծրագրի շրջանակում հետագայում չի հաստատվել:
Կարապետ Առաքելյանը 2001 թվականի մարտի 5-ին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանին հողի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու մասին, (...): «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախագծի մաս կազմող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ն Գետառի հատման տեղամաս Գ- հատվածի նախագծի ն քրեական գործով չհիմնավորված միջոցով ն եղանակով անհիմն 2001 թվականի հունիսի 5-ին Երնան քաղաքի Կենտրոն համայնքի կողմից տրված Գետառ գետի հունի բարեկարգման ն կառուցապատման համար 23/35-10/ շինարարության թույլտվության հիման վրա, առանց 2001 թվականի փետրվարի 22-ին կեքված ԻԲ 155/ՀԱ հողի վարձակալության պայմանագրի նոտարական կարգով վավերացման, ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գուքի պետական կոմիտեի Կենտրոն փարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանի կողմից «էլեն» ԲԲ ընկերությանը տրվել է ակեհայտ կեղծ տեղեկություններ պարունակող Ի| 005240 անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայականը, որի հատակագիծ բաժնում եշվել է գոյություն չունեցող 18 սյուն, 745,5 քմ մակերսով հողամաս ն 94,5 քմ ընդհանուր օգտագործման կամուրջ:
Այնուհետն, «էլեն» ԲԲ ընկերության նախագահ Կարապետ Առաքելյանը, գիտակցելով, որ վարձակալության պայմանագիրը կեղծ է, (.) 2002 թվականի ապրիլի 17-ին դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանին պետական գրանցում կատարելու մասին՝ կից եերկայացեելով ԽՍ 005240 անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման ակեհայտ կեղծ վկայականը ն «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախագիծը:
ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման գլխավոր մասնագետ Էդուրադ Համբարձումյանը, ունենալով
10
Ալ.Մանուկան ն Գետառ գերի հատման մասի փարածքը ն դրա վրա շինության առկայությունը ստուգելու դրանք չափագրելու պարտականություն, ծառայության եկատմամբ դրսնորելով անբարեխիղճ ն անփույթ վերաբերմունք, չի գնացել նշված տարածք ն չի իրականացրել չափագրում, այ, հիմք ընդունելով դիմումին կից ներկայացված «Հայնախագիծ» ՓԲ ընկերության կողմից կազմված նախագծի մաս կազմող Երնան քաղաքի Ալ.Մանուկյան փողոցի ն Գետառի հատման տեղամաս Գ- հատվածի նախագիծը, արտագրել է այն «Էլեն» ԲԲ ընկերության սեփականության վկայականի շենքի հատակագիծ հատվածում" դրանում ներառելով կեղծ տեղեկություններ' «էլեն» ԲԲ ընկերության Կենտրոն համանքի Ալ.Մանուկյան փողոց ն Գետառի հատման մասի նկատմամբ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2002 թվականի ապրիլի 22-ին տրված թիվ 502369 սեփականության վկայականում, որի հիման վրա «էլեն» ԲԲ ընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել իրականում գոյություն չունեցող Գետառ հունի վրա գտեվող 28 սյուներով 643,2 քմ մակերոսով շինության սեփականության վկայական: Իսկ ստորաբաժանման ղեկավար Միքայել Միեասյաեը, չունենալով նորարական կարգով վավերացված 2001 թվականի փետրվարի 22ինե կեքված ԿԽ 155ՀԱ հողի վարձակալության պայմանագիրը, թիվ 502369 վկայականում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ' վկայականի ձեռքբերման հիմքում նշելով տվյալ տարածքին չվերաբերող` Էրեբունի շրջանի պետեոտարի կողմից 01.03.2001թ. թիվ 2-221 հողի վարձակալության պայմանագիր 20 տարի ժամկետով:
2002 թվականի մայիսի 1-ին կեքված անավարտ սրճարանի նվիրատվության պայմանագրով Կարապեր Առաքելյանին փաստացի պատկանող «Էլեն ԲԲ ըեկերությունը վերը եշված՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վկայականի հիման վրա իրականում գոյություն չունեցող Գետառ հունի վրա գտեվող 28 սյուներով 643,2 քմ մակերեսով շինությունը անավարտ սրճարանը, ն վարձակայությամբ ստացված 0.07455 հա վարձակալած ու 0.00945 հա ընդհանուր օգտագործման հողերը, եվիրատվել է Կարապետ Առաքելյանին փաստացի պատկանող «Կարշ» ՍՊ ըեկերությանը:
Նվիրատվության պայմանագրի հիման վրա 2002 թվականի մայիսի 13-ին «Կարշ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Կարինե Ալոյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ղեկավար Միքայել Մինասյանին պետական գրանցում կատարելու մասին, որի հիման վրա 2002 թվականի մայիսի 22-ին «Կարշ» ՍՊ ընկերությանը տրվել է ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ակեհայր կեղծ տեղեկություններ պարունակող սեփականության իրավունքի թիվ 502755 վկայականը, համաձայն որի' «Կարշ» ՍՊ ընկերությունը ձեռք է բերել իրականում գոյություն չունեցող Գետառ հունի վրա գտնվող 28 սյուներով 643,2 քմ մակերոսով շինության սեփականության իրավունք:
(-)
Այեուհերն, Կարապետ Առաքելյանը ՀՀ կառավարությունից, .Երնանի քաղաքապետարանից, «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նախնական դիտավորությամբ, հստակ տեղյակ լինելով, որ թիվ 502755 վկայականն ակեհայտ կեղծ է ն դրանում «Կարշ» ՍՊ սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 28 սյուներով 643,2 քմ մակերեսով շինությունն իրականում
11
գոյություն չունի, 2017 թվականի նոյեմբերի 1-ին իր կողմից լիազորված անձ Կարեն Թունյանի միջոցով, ով գործել է անզգուշությամբ' չիմանալով Կարապետ Առաքելյանի կողմից "(խարդախությամբ հափշտակություն կատարելու մտադրության մասին, հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ կառավարության, ՀՀ ֆինաեսների նախարարության, Երնանի քաղաքապետարանի, «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի դեմ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կարշ» ՍՊ ընկերության աեփականության իրավուքով պատկանող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ն Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0.07455 հա մակերեսով պետական ն 0.00945 հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643.2 քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու, նշված հողամասի տփիրապերման ն օգտագործման իրավունքից հայցվորին զրկելու գործողությունն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
(-)
Նշված երկու հայցադիմումներին կից, որպես դրանց հիմեավորում ն որպես ապացույց, Կարապետ Առաքելյանը Կարեն (Թունյանի միջոցով մեկ միասնական դիտավորությամբ դատարաններ է ներկայացրել նան ակեհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող սեփականության իրավունքի թիվ 502755 վկայականը: (..)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 05.05.2023 թվականի դատավճռով, մասնավորապես, հաստատված է համարվել, որ 22.05.2002 թվականին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականը, ըստ որի Կենտրոն համայնքի Ալ. Մանուկյան փողոց ն Գետափ հատման մասում գտնվող 643,2քմ անավարտ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է «Կարշ» ՍՊԸ-ին, բովանդակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ, ն վկայականում նշված «Կարշ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 643,2քմ անավարտ շինությունն իրականում գոյություն չունի:
Թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործի քննության արդյունքում բացահայտված այն փաստը, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականը բովանդակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ, ն. վկայականում նշված՝ «Կարշ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 643,2քմ անավարտ շինությունն իրականում գոյություն չունի, թեն գոյություն է ունեցել սույն գործի լուծման պահին, սակայն հայտնի չի եղել բողոք բերած դատավարության մասնակցին ն Դատարանին: Ի հիմնավորումն խնդրո առարկա շինության գոյության փաստի՝ որպես գրավոր ապացույց Դատարան է ներկայացվել սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականը, ինչը Դատարանի կողմից հիմք է ընդունվել շինության գոյության (մինչե վիճարկվող քանդման գործողությունների կատարումը) փաստը հաստատված համարելու համար: Շինության գոյության փաստը հերքվել է միայն նշված քրեական գործի արդյունքում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/0533/01/23 քրեական գործի քննության արդյունքում բացահայտված վերը նշված փաստը սույն գործի լուծման համար ունի էական նշանակություն՝ հաշվի առնելով, որ Դատարանի
12
21.02.2019 թվականի վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել ««ԿԱՐՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0.07455հա մակերեսով պետական ն 0.00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643.2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը», որպիսի գործողության կատարված լինելու հանգամանքն օբյեկտիվորեն հերքվում է այդ գործողության անմիջական առարկայի՝ 643,2քմ շինության բացակայության փաստի ուժով: Այլ կերպ՝ սեփականության իրավունքի գրանցման թիվ 502755 վկայականում որպես «Կարշ» ՍՊԸ-ի սեփականություն նշված 643,2քմ մակերեսով շինության՝ իրականության մեջ գոյություն չունենալու փաստն ինքնին բացառում է նան գոյություն չունեցող շինությունը քանդելու գործողության առկայությունը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երնան եկած հանգամանքի հիմքով ենթակա են վերանայման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելիս նույն օրենսգրքի 183-րդ հոդվածում նշված դատարանները գործը քննում են համապատասխան դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան, եթե նույն գլխով այլ բան սահմանված չէ:
Այսպիսով, սույն գործով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի (դիմումի) հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ ն 181-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայելու ն նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Վերաքննիչ դատարանի 30.07.2019 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքենության իրավունքի տարր է, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ
13
սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման ։պլատճառաբանությունները, ինչպե նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ ն 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երնան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 24.01.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.07.2019 թվականի որոշումը ն փոփոխել այն. «ԿԱՐՇ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, Երնանի քաղաքապետարանի ն «Երնանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գործակալություն» ՀՈԱԿ-ի՝ 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «ԿԱՐՇ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երնան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի ու Գետառի հատման մասում կառուցապատման նպատակով տրամադրված 0,07455հա մակերեսով պետական ն 0,00945հա մակերեսով ընդհանուր օգտագործման հողամասում գտնվող 643,2քմ մակերեսով անավարտ շինությունը քանդելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/11946/05/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
