Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-269-Ն5 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 5-ին «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում և կիրառվում դոտացիաների՝ 2022 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. 2020 և 2021 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են՝ 1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).

2) 2016-2021 թվականներին ձևավորված բազմաբնակավայր համայնքների՝ «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ վերջիններիս կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. 2020 և 2021 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. Դ Ա = Դ 2016 փաստացի , որտեղ՝ Դ Ա -ն «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է, Դ 2016 փաստացի -ն 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման հետևանքով համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:».

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. 2020 և 2021 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2020 և 2021 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով. ԵԿ i = ՀՀ i + ԳՀ i + ՄՀ i + ՊՏ i , որտեղ՝ ՀՀ i -ն i-րդ համայնքի հողի հարկի գումարն է, ԳՀ i -ն i-րդ համայնքի գույքահարկի գումարն է, ՄՀ i -ն i-րդ համայնքի մասհանվող հարկերն են, ՊՏ i -ն i-րդ համայնքի պետական տուրքերն են:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-269-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-269-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.12.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.12.16/91(1544) Հոդ.1187 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.12.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.12.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.12.2019 Հիմնական ակտ 05.12.2019, ՀՕ-269-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.10.2016, ՀՕ-202-Ն 20.10.2016, ՀՕ-202-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՀՕ-269-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել