ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հուլիսի 2-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 151-րդ հոդվածը՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.5-րդ մասերով. «3.1. Սույն գլխով և սույն օրենսգրքի 30-րդ գլխով նախատեսված բանավոր ընթացակարգով վարույթի դեպքում դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը կարող է ապահովվել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով)՝ դատապարտյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ՝ հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումն ապահովելու նպատակով: 3.2. Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում պետք է երաշխավորվի, որ՝ 1) դատական նիստին ներկայացած անձինք և դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց. 2) դատապարտյալը և նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն ունենան. 3) դատապարտյալը հնարավորություն ունենա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալու գործի նյութերին, հետազոտելու բոլոր ապացույցները և վարույթի այլ նյութերը։ 3.3. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովվել, եթե՝ 1) տեսակապով մասնակցության դեպքում հնարավոր չէ ապահովել սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված պայմաններից մեկը. 2) տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը կամ դատախազը. 3) դատարանի նախաձեռնությամբ տեսակապով մասնակցության ապահովման դեմ փաստարկված առարկում է դատապարտյալը: 3.4. Եթե սույն հոդվածի 3.3-րդ մասով նախատեսված հանգամանքները ծագում են դատական նիստին դատապարտյալի մասնակցությունը տեսակապով ապահովելու մասին որոշման կայացումից հետո, ապա դատարանը կայացնում է դատապարտյալի մասնակցությունն ընդհանուր կարգով իրականացնելու մասին որոշում: 3.5. Դատական նիստին տեսակապի միջոցով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար դատական նիստերի դահլիճում և քրեակատարողական հիմնարկներում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը, չափանիշները և օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:».
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Տեսակապի միջոցով դատական նիստին ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցության դեպքում փաստաբանի մասնակցությունը պարտադիր է: Փաստաբանը կարող է դատական նիստին մասնակցել դատական նիստերի դահլիճում կամ տեսակապի միջոցով՝ դատապարտյալի գտնվելու վայրից:»: Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2027 թվականի հունվարի1-ից հետո անցկացվող դատական նիստերի վրա:
3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Դատական դեպարտամենտը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովում է սույն օրենքով նախատեսված՝ դատական նիստին տեսակապի միջոցով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալի մասնակցությունը և դատական նիստի ընթացքում դատապարտյալի ու նրա փաստաբանի՝ խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորությունն ապահովելու համար կիրառվող տեխնիկական միջոցների առկայությունը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-336-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-336-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.07.2026 Հիմնական ակտ 02.07.2026, ՀՕ-336-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.06.2022, ՀՕ-246-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-336-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
