Քոչարյան — ԵԴ/1958/07/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով: 2. Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է. թույլատրվել է թիվ 62202608 քրեական գործով հնգօրյա ժամկետ
Ամբողջ Տեքստ
ԱՐԱՆ ԵԴ/1958/07/18
լ Աւ
ԱՆՀԱ իյ
ՀԵՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
1 հունիսի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան|՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է. թույլատրվել է թիվ 62202608 քրեական գործով հնգօրյա ժամկետում խուզարկություն կատարել Երնան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 26/1 շենքի 6-րդ հարկում գտնվող գրասենյակում ն դրան կից օժանդակ շինություններում:
2
Յ. Վերոնշյալ որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշմամբ մերժվել է:
4.1 Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 12ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, ն նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1Լրդ հոդվածի 1-ին մասով ն 31-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
4.2. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
5. Ռոբերտ Քոչարյան ն Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումնեի հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ նան Սահմանադրական դատարան), քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը
համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-»86 որոշմամբ սահմանել է. «Լ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի
500. Էրդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ ն 79-րդ հոդվածներին հակասող ն անվավեր»:
5.. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.-րդ հոդվածի 1Լին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
6. Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի՝ նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ
3
հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթ ն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 17ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նան Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի՝ օրինական ուժի մեջ մտած ն վերջնական որոշումը ենթակա է վերանայման: Ընդ որում, Մահմանադրական դատարանի՝ թիվ ՍԴՈՎՏ86 որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլն Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի՝ որնէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման: Մասնավորապես, սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանաչվելու պայմաններում, նոր հանգամանքի ուժով, այն դատական ակտը, որը հանգեցրել է Ռ.Քոչարյանի բնակարանի անձեռնմխելիությաան իրավունքի սահմանափակման, ենթակա է բեկանման: Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետնության, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքների վերականգնման միակ հասանելի միջոցը դատական ակտի վերանայման վարույթի հարուցումն է:
Բողոքաբերի կարծիքով Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈԼՏՑ6
որոշմամբ ճանաչվւմ է ՀՀ քրեական օրենսգրքի 300.-րդ հոդվածի հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա ն դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ դրա ընդունման պահից` 2009 ' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ վճռաբեկ բողոքը քննվում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
4
թվականի մարտ ամսից: Հետնաբար, բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռ.Քոչարյանի իրավունքները՝ պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման, քանի որ 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է ն չէր կարող առաջացնել որնէ իրավական հետնանք:
8. Վերոգրյալի հիման վրա, Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-ՎՏ86 որոշումը, խնդրել է հարուցել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 6-ի որոշման վերանայման վարույթ, կայացնել նոր դատական ակտ՝ բեկանելով ստորադաս դատարանների վերոնշյալ որոշումները ն մերժելով նախաքննության մարմնի միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-586 որոշման շրջանակներում արձանագրել է հետնյալը. «(..) Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.Լին հոդվածը րբլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի փեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հարակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ փարրերի մասին ն հարակ կանխատեսել, թե իր ո՛ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանամվություն:
(.-)
Այսպիսով` վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամկաւթյուն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձնակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմատրը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետնապեմ նան կամայական կիրառման, ն թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սաւհմանները պայմանավորված չափազանց
5
բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում: անելու հանգամանքով Վերացականության րարձ, աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձնակներպված լիներ հստակ ն թույլ տար ողջամվտրեն նույնականացնել նկարագրվող արարքի արտաւհայվտման եղանակը (..)»-:
91 Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է. «մ. Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի 13001Լիդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ ն 79-րդ հոդվածներին հակասող ն անվավեր»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈՂՎ586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 6-ի դատական ակտը վերանայելու համար:
1. 1998 թվականի հուլիսի 1Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.Լրդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա Լ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատաեւկան ակտր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռաբեկ դատարանների դավաւկան ակտերը վճռաբեկ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1426.4-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Նոր հանգամանքների հերնանքով դատական ակտերը վերանայվում են հետնյալ դեպքերում.
1) Հայասրանի Հանրապետության սահմանադրական դատարանը փվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթի ճանաչել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա 2 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 66-67-րդ ՀՏՆ ահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը:
6
կահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամի. (...)»:
12. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նան Սահմանադրական դատարանի որոշումը, որով տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
3. Սույն գործի նյութերից երնում է, որ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել «Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշումը::
14. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 1112-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն կատարված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի դատական ակտը վերանայելու համար:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈՌ-1586 որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
16. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի հունվարի 19-ի թիվ Տ(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի
4 Տե սույն որոշման 2-րդ կետը:
7
Լին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով 7258անօ ն. նատատ ենարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը՝ նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
() Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն
(մ) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ
բ)իք)` հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
16.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 6մեկնաբանություննեի համաձայն կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:
Նշված չափանիշներից (1-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Ադ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ
8
պատճառահետնանքային կապ՝ հայտնաբերված խախտման ն տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջն:
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (մ) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է::
17. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված) վարույթի արդյունքում կայացված դատական ակվատւմ դատարանը կարող է չփուիոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասբ, միայն եթե ծանրակշիո փաստարկների մատնանշմամի հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն րար էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (..)»:
171. Վերոնշյալ իրավադրույթի կապակցութամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «(...) /Ի/րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ ասբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարվաւդրանք՝ նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաարարկներով հիմնավորում: ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ ն «ծանրակշիռ փատրարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հավաւկեցում, ինչն օրենադրի ն դատական համարժեք նախադեպ ատեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայություն պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ 5 Տես Բչքնոճնօոյ ոօտօքռոծսող, Շօսոճ1 օ1 Քսւօքօ, Շօուունօօ օէ Խնուտէօո5, Թօօուոօոճճնօո Ք (2000)2 օո հօ 6Շոոլոձնօո օւ ոշօքօոոջ օէ օօւեւո 68565 8է Ճօոոծչե« 16661 Թ6ղոք )սձքօոռօուտ օ1 էհօ ՔԱռօքօձո ՇՕԱւէ օէ Էխոոճո Թլջիջ:
9
թողնելը կհակասի իրավունքի գերակայության ակզրունքին ն իրավական պետությաւն հիմնարար արժեքներին»»:
18. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նան այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է:
19. Գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի շրջանակներում կատարվելիք խուզարկությանը ն Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ Ռ.Քոչարյանի նկատմամբ տվյալ հոդվածով քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարեցվել է:
20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 16-8-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքի քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը չի կրում բողոքարկվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտից բխող որնէ բացասական հետնանք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռ.Քոչարյանի գրասենյակում ն դրան կից օժանդակ շինություններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատական ակտը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը եղել են ժամանակավոր ն դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
21. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների` դատական ակտերը բեկանելու համար: Շետնաբար, Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 6-ծի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան 6 Տես ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3Լի թիվ ՍԴՈՂՎ099 որոշման 6-րդ կետը:
10
Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը պետք է մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից նե ղեկավարվելով ՃՇՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ, 17-րդ (հոդվածներով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361Լ1րդ, 415.1-րդ, 418.Լ-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.Լրդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ ն 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ. ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ծի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը մերժել՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
ՏՕ 86 :Ս.ՕՇԱՆՅԱՆ
Հատուկ կարծիք հայտնած դատավոր՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/1958/07/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
