ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24- ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով. «9.1. Եթե «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել պետական տուրքի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում, եթե համապատասխան պահանջի բավարարումը հանգեցնում է պայմանագրի անվավերության կամ ազդում է պայմանագրի գնի վրա, ապա դատարանը դատական ակտով անդրադառնում է պայմանագրի գնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:».
2) 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով. «6) հայցադիմումում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից). 7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:»: Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-391-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-391-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.05.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 11.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.05.2025 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-391-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2018, ՀՕ-110-Ն 09.02.2018, ՀՕ-110-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-391-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
