Միքայելյան — ԳԴ1/0163/02/11
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Նելլի Միքայելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրինության` (վստահությունը կորցնելու և անհարգելի պատճառներով աշխատանքի պարբերաբար չներկայանալուե հիմքով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ փաստաթղթերն իրեն տրամադրելու պահանջի մասին։ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Վ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։ 2 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2011 թվականի որոշ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0163/02/11
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0163/02/11
2011թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2011 թվականի դեկտեմբերի 21-ին,
քննարկելով Նելլի Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2011 թվականի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Նելլի Միքայելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրինության` (վստահությունը կորցնելու և անհարգելի պատճառներով աշխատանքի պարբերաբար չներկայանալուե հիմքով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ փաստաթղթերն իրեն տրամադրելու պահանջի մասին։
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Վ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2011 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2011 թվականի (Հայցադիմումի ընդունումը մերժելու մասինե որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Միքայելյանը։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է` նշելով, որ հայցվորի խնդրանքը կարող է բավարարվել արտադատական կարգով, անտեսելով այն հանգամանքը, որ դպրոցի տնօրինությունը խուսափում է տեղեկատվություն տրամադրելուց, հետևաբար առկա է քաղաքացիական վեճ, որը ենթակա է դատարանի քննության:
Նման պայմաններում հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Դատարանը, մերժելով սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունումը, 02.08.2011 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ <<Հայցվորը որպես իր պահանջների հիմնավորում, դատարանին է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հ.Մաղաքյանի 20.04.2011թ. համար ՓՊ-3-50 և 23.05.2011թ. ՓՊ 3-65 գրությունները` ուղղված <<Ծափաթաղ գյուղի Հենրիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենին և խնդրել հայտնել, թե դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Միքայելյանին աշխատանքից ազատելու համար հիմք հանդիսացած,
իր
կատարած
աշխատանքին
չհամապատասխանելու,
պարտականությունները չկատարելու, իր նկատմամբ վստահությունը կորցնելու և հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կազմվել է, թե ոչ և կազմված լինելու դեպքում խնդրել է տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Իսկ Ծափաթաղի միջնակարգ դպրոցի լիազորված անձ, փաստաբան Գ.Մաթևոսյանը իր 06.05.2011թ. թիվ Ն/Մ-10/05 գրությամբ պատասխանել է, որ նշված հարցերի վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին և այլ պետական մարմիններ ուղղված ծնողների դիմումների պատճենները ներկայացվել են դատարանին, իսկ հանգամանքն էլ ապացուցված է համարվել քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 04 օգոստոսի 2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով, Ձեզ անհրաժեշտ
3
փաստաթղթերը կարող եք ստանալ քաղաքացիական գործի նյութերից: Նշվածից երևում է, որ Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրինությունը չի հրաժարվել կատարել դիմումատուի պահանջը և չի խուսափել տեղեկատվություն տրամադրել հայցվորին` նշելով, որ այդ փաստաթղթերը ներկայացվել են դատարանին և գտնվում են քաղաքացիական գործի նյութերում: Հետևաբար փաստաթղթերի տրամադրման հարցում կողմերի միջև բացակայում է քաղաքացիաիրավական վեճը, և գործը ենթակա չէ դատարանում քննության>>։ Վերաքննիչ դատարանը, մերժելով Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը, 20.09.2011 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ <<Տվյալ դեպքում Դատարանը եզրահանգել է, որ հայցվորի խնդրանքը կարող է բավարարվել արտադատական կարգով, ինչն էլ հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 1ին կետի հիմքով <<Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին>> որոշում կայացնելու համար։ Հետևաբար, դատավարական սույն նորմի սխալ կիրառման մասին բողոքի փաստարկներն անհիմն են և մերժման ենթակա>>:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (Տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-
365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, (Պայքար և Հաղթանակե ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է
4
պատկերացնել
իրավունքի
գերակայություն
քաղաքացիական
գործերով
արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում
(Տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 91-93-րդ կետեր)։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը լուծելիս Դատարանը պետք է առաջնորդվեր անձի իրավունքների խախտման վերաբերյալ դատարան դիմելու անձի սահմանադրական իրավունքի ապահովման գերակայությամբ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք չեն, քանի որ տվյալ վեճը ենթակա է դատարանում քննության, այսինքն` բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված հարցադրումները պետք է քննության առարկա դառնան հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական
օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
դատավարության
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 02.08.2011 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող՝
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ`
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 դեկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ԳԴ1/0163/02/11
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
