ՎԴ/3403/05/20
Ամփոփում
քննելով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.06.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 11.10.2019 թվականից մինչն 26.12.2019 թվականն Ընկերությունում հարկային ստուգման արդյունքով կատարված 21.01.2020 թվականին կազմված թիվ 3002549 ակտը՝ Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից 23.04.2020 թվականին կայացված թիվ 26/3 որոշմամբ չբավարարված մասով, ի
Ամբողջ Տեքստ
Հանին Պ8.
ԱԽՆ
Աու
ՄԱ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3403/05/20
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/3403/05/20
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Հ. Խաչատրյան
Կ. Մաթնոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2024 թվականի հոկտեմբերի 31-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.06.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ 11.10.2019 թվականից մինչն 26.12.2019 թվականն Ընկերությունում հարկային ստուգման արդյունքով կատարված 21.01.2020 թվականին կազմված թիվ 3002549 ակտը՝ Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից 23.04.2020 թվականին կայացված թիվ 26/3 որոշմամբ չբավարարված մասով, ինչպես նան Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից 23.04.2020 թվականին կայացված թիվ 26/3 որոշումը՝ Ընկերության բողոքի մերժված մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջե է անվավեր ճանաչել 11.10.2019 թվականից մինչն 26.12.2019 թվականն Ընկերությունում հարկային ստուգման արդյունքով կատարված 21.01.2020 թվականին կազմված թիվ 3002549 ակտը՝ Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից 23.04.2020 թվականին կայացված թիվ 26/3 որոշմամբ չբավարարված մասով, ինչպես նան Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի կողմից 23.04.2020 թվականին կայացված թիվ 26/3 որոշումը՝ Ընկերության բողոքի մերժված մասով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.06.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 13.12.2021 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սյուզաննա Սարդարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետը, ՀՀ հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետը, 124-րդ հոդվածի Էին մասի 2-րդ կետը (մինչն 14.05.2020 թվականը (միեչն ՀՕ-258-Ն օրենքով փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրը) գործող խմբագրությամբ), «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետը, 12-րդ հոդվածի Լին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետը, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության 02.04.2004 թվականի թիվ 1-05/7-Ն հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման ն վճարման կարգի մասին հրահանգի» 4.1 կետի «զ» ենթակետը, ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումեերով.
Վերաքննիչ դատարանը, պատշաճ քննարկման առարկա չդարձնելով սույն գործի փաստական հանգամանքները, փաստերի մակերեսային ուսումնասիրման արդյունքում համարել է, որ քանի որ բողոք բերող անձն է ստացել ապահովագրական գումարը, ապա վերջինս ստացել է այս մասով շահույթ ն հանգել է այն հետնությանը, որ դրա արդյունքում ավելացել է վերջինիս կապիտալը: Մինչդեռ, իրականում բողոք բերող անձը չի ստացել որնէ շահույթ, ինչպես նան ստացված ապահովագրական հատուցումների հաշվին չի իրականացվել կապիտալի ավելացում, ինչն արդեն իսկ բացառում է շահութահարկի վճարման պարտավորության առաջացման հնարավորությունը:
Յ
Սույն գործով ճիշտ եզրահագնման հանգելու կարնորագույն նախապայմանը նշված իրավահարաբերության (վարկային 0կազմակերպություն-հաճախորդ-ապահովագրական ընկերություն) էությունը հասկանալն է: Այս իրավահարաբերության մեջ վարկային կազմակերպությունը չի հանդիսանում «Ապահովադիր», վերջինս ուղղակի հանդիսանում է «միջնորդ», «կապող օղակ» հաճախորդ՝ ֆիզիկական անձ ն ապահովագրական ընկերություն հարաբերություններում: Վերջինս որպես «Շահառու» է հանդես գալի, այն պարզ պատճառով, որ հանդիսանում է գրավառու համապատասխան ապահովագրման ենթակա գույքի, ուստի վերջինիս համար կարնոր նշանակություն ունի գույքի պահպանությունը, բայց ստացված ապահովագրական հատուցումների վերջնական ստացողը չի հանդիսանում բողոք բերող անձը, քանի որ այն տրամադրվում է իր հաճախորդ ֆիզիկական անձին, որն էլ հենց հանդիսանում է «Ապահովադիրը»:
Թիվ ՎԴ/10458/05/19 վարչական գործով, որն իր փաստական ն իրավական մասով ամբողջությամբ նույնանում է սույն գործի իրավական ն փաստական հիմքերին, առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով դատարանների կողմից հաստատվել է, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից որպես «Շահառու» ստացված գումարները հանդիսանում են ապահովագրական հատուցումներ, ն որնէ հարկային պարտավորություն տվյալ դեպքում ֆինանսական կազմակերպության համար չի կարող առաջանալ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2023 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 13.12.2021 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի կողմից 13.09.2019 թվականին տրված թիվ 3002549 հանձնարարագրով Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 7 բաժնի տեսուչներին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային ստուգում (նյութեր, գ.թ. 10-11):
2) Ստուգման արդյունքում 21.01.2020 թվականին Կոմիտեի ստուգումների կազմակերպման ն դիտարկման վարչության կողմից կազմվել է թիվ 3002549 ստուգման ակտը (այսուհետ՝ Ակտ):
Ակտի 1-ին կետով («Շահութահարկ») արձանագրվել է հետնյալը. «Ընկերությունը, ապահովագրական ընկերությունների հետ կնքված ապահովագրական վկայագրերի համաձայն՝ հանդիսացել է շահառու, այդ վկայագրերին համապատասխան ապահովագրված գրավի առարկաների գծով 2016, 2017, 2018թթ. ստացել է ապահովագրական հատուցումներ, գումարով համապատասխանաբար 101069, 22452541 ն 4503006 դրամ: Խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետի ն ՀՀ հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի պահանջները՝ այդ գումարները, որպես շահառու, չի ներառել հարկային մարմին ներկայացված ռեզիդենտի տարեկան շահութահարկի հաշվարկների համախառն եկամուտների կազմում: Նշված խախտումների արդյունքում ընկերությունը հարկային մարմին ներկայացված տարեկան շահութահարկի հաշվարկներում հարկվող շահույթը պակաս է ցույց տվել 2016թ.-ին՝ 101069 դրամ, 2017թ.-ին՝
4
22452541 դրամ ն 2018թ.-ին՝ 4503006 դրամ: (...) Ընդամենը շահութահարկի գծով ենթակա է գանձման պետական բյուջե 10.359.116 դրամ»:
Ակտի 3-րդ կետով («Հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտային հարկ ն (կամ) եկամտահարկ») արձանագրվել է հետնյալը. «Խախտելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի, 12-րդ հոդվածի 1-ին կետի ն 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի պահանջները՝ 2015-2017 թվականներն ընկած հաշվետու ժամանակահատվածների համար հարկային մարմնին ներկայացված եկամտային հարկի ամփոփ հաշվարկում, որպես հարկվող օբյեկտներ, չի ներառել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված համախառն եկամուտ հանդիսացող վարկառու ֆիզիկական անձանց վճարված եկամուտները, այդ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկաների գծով ընկերության կողմից վնաս պատճառված չլինելու պայմաններում ընկերության կողմից ապահովագրական ընկերություններից ստացված հատուցումներն ուղղվել|լ լեն հաճախորդների վարկերի մարմանը, մինչդեռ, կնքված գրավի պայմանագրերի համաձայն` ընկերության համար որնէ այդպիսի պարտավորություն սահմանված չէ: Արդյունքում 2016-2017 թվականների ամսական եկամտային հարկի հաշվարկներում եկամտային հարկով հարկման ենթակա այլ եկամուտների շրջանառությունը պակաս է ներկայացվել (...):
Հատուցման գումարների ուղղումը հաճախորդների վարկերի մարմանը, առանց հարկային գործակալի կողմից եկամտային հարկի պահմանը շարունակվել է նան 2018 ն 2019թթ-երի ընթացքում, որոնք ՀՀ հարկային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն ենթակա են հարկման եկամտային հարկով, մինչդեռ, ՀՀ հարկային օրենսգրքի 143-րդ, 152-րդ ն 156-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացրած «Եկամտային հարկի ն սոցիալական վճարների ամսական հաշվարկներում» որպես հարկման բազաներ պետք է ներառվեն միայն 2018թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում: Նշված ժամանակահատվածում ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկներում պակաս ցույց տրված հարկման բազան կազմել է 2018 թվականի փետրվար ամսին՝ 215000 դրամ, մարտ ամսին՝ 1585000 դրամ ն մայիս ամսին՝ 2030000 դրամ, որի նկատմամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվարկված եկամտային հարկը կազմում է՝ 2018 թվականի փետրվար ամսին՝ 52700 դրամ, մարտ ամսին՝ 436300 դրամ ն մայիս ամսին՝ 563300 դրամ:
(..)
Ելնելով վերոգրյալից Ա հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածների, ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ, 403-րդ հոդվածների դրույթները՝ եկամտային հարկի գծով ենթակա է լրացուցիչ գանձման ընդամենը 14.821.566 դրամ» (նյութեր, գ.թ. 17-23):
3) Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 23.04.2020 թվականի թիվ 26/3 որոշմամբ Ընկերության դիմում-բողոքը բավարարվել է մասնակի ն Ակտի 4-րդ կետը («Ավելացված արժեքի հարկ») ճանաչվել է անվավեր, իսկ 1-ին («Շահութահարկ») ն 3-րդ («Հարկային գործակալի կողմից պահվող (գանձվող) եկամտային հարկ ն (կամ) եկամտահարկ») կետերը թողնվել են անփոփոխ (նյութեր, գ.թ. 48-59):
5
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ՎԴ/10458/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 10.05.2022 թվականի որոշման մեջ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը` գույքի ։ապսպահովագրության եռակողմ (ապահովագրական ընկերություն, գրավառու ֆինանսական կազմակերպություն .5,վարկառու-գրավատու իրավաբանական կամ ֆիզիկական անձ) ,պայմանագրային հարաբերություններում ֆինանսական կազմակերպությանը վճարվող ապահովագրական հատուցումների հարկման առանձնահատկությունների վերաբերյալ, կարնոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
-` արդյո՛ք գույքի ապահովագրության պայմանագրերի հիման վրա ապահովագրական ընկերությունից ստացված ն վարկառու-գրավատու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վճարված կամ գրավով ապահովված պարտավորության մարմանե ուղղված ապահովագրական հատուցումները գրավառու ֆինաեսական կազմակերպության համար հանդիսանում են շահութահարկի կամ եկամտային հարկի գծով հարկման ենթակա եկամուտներ, թե' ոչ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահութահարկը հարկ վճարողների կողմից նույն օրենքով սահմանված կարգով ն չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ՝ ռեզիդենտ) ն ոչ ռեզիդենտները (...):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում հայաստանյան աղբյուրներից ստացվող (նույն օրենքի 53 հոդված) հարկվող շահույթը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի ն նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է, իսկ ներդրումային ֆոնդերի համար՝ նրա զուտ ակտիվները (...):
6
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից: Նույն օրենքի իմաստով՝
ա) եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.
բ սեփական կապիտալ է համարվում ակտիվների ն ՛պարտավորությունների տարբերությունը.
գ) ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը` գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները ն գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը ն այլ գույքը.
դ) պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն ն այլն):
Նույն հոդվածի 2-րդ մասի «ը» կետի իմաստով՝ եկամուտների թվին են դասվում, մասնավորապես՝ ապահովագրական հատուցումները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի՝ «Համախառն եկամտի նվազեցումները» վերտառությամբ 4-րդ գլխի 9-րդ հոդվածի համաձայն՝ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ Ա այլ նվազեցումներ): Նվազեցումների միննույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ Ա փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Նույն օրենքի իմաստով (ա) ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման. (բ) անհրաժեշտ են համարվում անմիջականորեն նե ` բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման ն (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական Ա իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության ն շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման ն կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նան եկամտի ստացման հետ կապված ն դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն նուն օրենքի 10-29 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նան ապահովագրական
(վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով:
7
ՀՀ հարկային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականին, այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածի համաձայն՝ շահութահարկը Օրենսգրքի 104-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ռեզիդենտ կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի ն նոտարների (այսուհետ` ռեզիդենտ շահութահարկ վճարողներ) համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա (այսուհետ` սույն բաժնում` ստացվող) համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերի Ա նոտարների անձնական եկամուտների:
Օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազա են համարվում՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ հարկվող շահույթը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի ն Օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված նվազեցումների դրական տարբերություն:
Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար եկամուտ են համարվում նան ապահովագրական հատուցումները:
Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ մասերի համաձայն` ռեզիդենտ շահութահարկ վճարողների հարկման բազան որոշելիս Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտից նվազեցվում են ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ՝ ծախսեր), կորուստները ն այլ նվազեցումները՝ Օրենսգրքի նույն բաժնով սահմանված կարգով ն չափով: Նույն հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված նվազեցումների միննույն գումարը համախառն եկամտից նվազեցվում է միայն մեկ անգամ:
Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն՝ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ն արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են նան ապահովագրական Ա վերաապահովագրական հատուցումները:
Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 21-րդ 23-րդ, 24-րդ, 27-րդ ն 29-րդ կետերի համաձայն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստորն նշված հասկացություններն ունեն հետնյալ իմաստն ու նշանակությունը.
ակտիվ՝ հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, գույքային իրավունք ն անձնական ոչ գույքային իրավունք.
պարտավորություն՝ հարկ վճարողի առկա պարտք.
եկամուտ՝ ձեռնարկատիրական, անձնական ն (կամ) պասիվ եկամուտ.
8
ձեռնարկատիրական եկամուտ` կազմակերպության (...) գործունեությանը վերագրվող ակտիվի աճ կամ պարտավորության նվազում, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի (...) ավելացման (...).
համախառն եկամուտ` հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ ստացման ենթակա Օրենսգրքով սահմանված եկամուտների հանրագումար.
սեփական կապիտալ` կազմակերպության ակտիվների ն ։պլարտավորությունների տարբերություն:
Օրենսգրքի Ա իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի՝ վերը մեջբերված իրավակարգավորումների բովանդակությունից հետնում է, որ շահութահարկը պետական բյուջե վճարվող հարկ է, որի հարկվող օբյեկտը Հայաստանի Հանրապետության տարածքում ն նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթն է: Ընդ որում, հարկվող շահույթ է հարկատուի համախառն եկամտի, այսինքն՝ հաշվետու տարում անկախ դրանց ստացման աղբյուրներից հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարի ն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունը: Օրենսդիրը «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում ն Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում սահմանել է, որ եկամուտը հաշվետու տարվա ընթացքում ակտիվների աճը կամ պարտավորությունների նվազումն է, որը հանգեցնում է հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտի հարկվող շահույթը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել օրենքով սահմանված հետնյալ երկու տարրերը. տնտեսվարող սուբյեկտի համախառն եկամուտը ն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված թույլատրելի նվազեցումները, որտեղ համախառն եկամուտը տնտեսվարող սուբյեկտի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուներից, իսկ թույլատրելի նվազեցումներն օրենքով սահմանված ծախսերն են, կորուստները ն այլ նվազեցումները: Նշված երկու տարրերի՝ համախառն եկամտի ն թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունը տնտեսվարող սուբյեկտի մոտ առաջացնում է հարկվող շահույթ, որից հնարավոր է հաշվարկել օրենքով սահմանված վճարման ենթակա շահութահարկի գումարը:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ծախսերի մասով համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել, եթե կատարված ծախսերը կապված են համախառն եկամտի ստացման հետ, ընդ որում ծախսերը պետք է լինեն անհրաժեշտ ն փաստաթղթերով հիմնավորված: Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտի կատարած բոլոր ծախսերը չեն, որոնք կարող են նվազեցվել համախառն եկամտից, այլ դրանք անմիջականորեն ն բացառապես պետք է կապված լինեն համախառն եկամտի ստացման հետ, իսկ այն ծախսերը, որոնք տնտեսվարողի կողմից կարող են կատարվել ոչ եկամտի ստացման նպատակով, չեն կարող նվազեցվել: Օրենսդրական նման մոտեցումը նպատակ է հետապնդում պաշտպանելու թե' պետության, թե՛ տնտեսվարող սուբյեկտների շահերը, քանի որ խթանում է տնտեսվարող սուբյեկտի կողմից իր միջոցներն անմիջականորեն եկամուտ ստանալուն ուղղելուն, ինչն իր հերթին նպաստում է պետության ընդհանուր տնտեսության զարգացմանը: Շարադրվածը չի նշանակում, սակայն, որ տնտեսվարող սուբյեկտը զրկված է այնպիսի ծախսեր անելու հնարավորությունից, որոնք անմիջականորեն ն բացառապես ուղղված չեն
9
տնտեսվարողի համախառն եկամուտը ձնավորելուն. այդպիսի ծախսերի կատարումն ընդամենը զրկում է տնտեսվարողին այդ ծախսերի մասով իր համախառն եկամտից նվազեցումներ կատարելու իրավունքից (տե՛ս «Արթիկի Ստեկլոմաշ» ԲԲԸ-ն ընդդեմ Գյումրու տարածքային հարկային տեսչության՝ թիվ ՎԴ5/0519/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի ն Օրենսգրքի 6-րդ բաժնի («Շահութահարկ») իրավակարգավորումների ։տրամաբանությունը հանգում է հետնյալին. նշված երկու օրենսդրական ակտերն էլ որպես հարկվող շահույթի հաշվարկման ուղենիշային բանաձն են դիտարկում համախառն եկամտի ն օրենքով սահմանված թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունը: Ընդ որում, երկու դեպքում էլ թվարկվում են համախառն եկամտի կազմում ներառման ենթակա եկամտի հնարավոր տեսակները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս, Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մաս) ն, ի թիվս այլոց, ապահովագրական հատուցումները: Հատկանշական է, որ թեն օրենսդիրը սահմանել է հարկատուի կողմից ստացվող եկամտի հնարավոր տեսակները, սակայն դրանք ավտոմատ կերպով չեն ընդգրկվում համախառն եկամտի կազմում, եթե վերջիններս իրենց բնույթով չեն համապատասխանում այն ընդհանուր չափանիշներին, որոնք պետք է հաշվի առնել համապատասխան գումարը որպես եկամուտ որակելիս Աե համախառն եկամտի կազմը որոշելիս: Նշված գործընթացում պարզման ենթակա առանցքային հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք եկամտի համապատասխան տեսակը հաշվետու տարվա ընթացքում հանգեցրել է հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը: Մասնավորապես, իրավահարաբերության ծագման պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում ն. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում սահմանված է «եկամուտ» («ձեռնարկատիրական եկամուտ») հասկացության օրենսդրական բնորոշումը, որտեղ հստակ ընդգծվել է կազմակերպության/հարկատուի սեփական կապիտալի ավելացմանն ուղղված լինելու հատկանիշը, որի առկայությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատման է ենթակա՝ ելնելով հարկատուի ակտիվների ն պարտավորությունների տարբերությունից:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ թեկուզն օրենսդիրը ապահովագրական հատուցումը եախատեսել է որպես համախառն եկամտի կազմում ներառման ենթակա եկամտի հնարավոր տեսակ, ամեն դեպքում չպետք է շեղվել հարկվող շահույթի հաշվարկման հիմքում դրված այն ընդհանուր մոտեցումից, որ համախառն եկամտի ն թույլատրելի նվազեցումների դրական տարբերությունն է պտետեսվարող սուբյեկտի մոտ առաջացնում հարկվող շահույթ, իսկ եկամտի համապատասխան տեսակը կարող է ներառվել համախառե եկամտի կազմում, եթե դրա ստացման արդյունքում տեղի է ունեցել հարկատուի ակտիվի աճ կամ պարտավորության նվազում, ինչն էլ հանգեցրել է վերջինիս սեփական կապիտալի ավելացմանը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ եկամտային հարկը հարկ վճարողների կողմից (օրենքով սահմանված դեպքերում հարկային գործակալի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի միջոցով) սույն օրենքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
10
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռեզիդենտի համար հարկվող օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում ն նրա սահմաններից դուրս ստացման ենթակա՝ հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նան անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) հարկվող եկամուտը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հարկվող եկամուտը Օ :։հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի ն սույն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունն է, եթե սույն օրենքով հարկվող օբյեկտի որոշման առումով այլ բան սահմանված չէ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համախառն եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի կողմից ստացման ենթակա՝ հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նան անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) բոլոր եկամուտների հանրագումարն է:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եկամուտ է համարվում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կամ ցանկացած այլ հիմքով հարկ վճարողի ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նան անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) գույքը, ինչպես նան բնամթերային (ոչ դրամական) ձնով ստացման ենթակա՝ հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նան անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստան Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար ն (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կատարած կամավոր կուտակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում՝ կենսաթոշակների):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի, հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող
11
(բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացողի ն Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձի) ֆիզիկական անձանց համար հաշվարկված (քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարված) եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով՝ նան հաշվակվծ ե պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի:
Օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ եկամտային հարկն Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվղ 01համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունոմ հաշվառված 6անհատ ձեռնարկատերերի ն նոտարների ձեռնարկատիրական եկամուտների:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկով հարկման բազա է համարվում` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի Ա Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն:
Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում ն պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված Հէ:
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային գործակալները մինչն յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նան Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք, (կացության (կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված ն պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով՝ նան հաշվարկված ն պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նան տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների ն Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք, (կացության (կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների,
12
ինչպես նան այդ եկամուտներից հաշվարկված ն պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ ապահովագրական հատուցումները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար ն (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում՝ կենսաթոշակների):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի նեն (Օրենսգրքի 7րդ բաժն («Եկամտային հարկ» իրավակարգավորումների բովանդակությունից հետնում է, որ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող հարկ է, որի հարկվող օբյեկտը Հայաստանի Հանրապետության տարածքում Ա նրա սահմաններից դուրս ստացման ենթակա հաշվեգրված հարկվող եկամուտն է հաշվետու ժամանակաշրջանում հարկ վճարողի համախառն եկամտի ն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների ու ծախսերի դրական տարբերությունը: Համապատասխանաբար՝ եկամտային հարկ վճարելու պարտականությունը ծագում է ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մոտ համախառն եկամտի ն օրենքով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերության առկայության դեպքում գոյացած հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափի կիրառման միջոցով: Ընդ որում` հարկման բազան որոշելու գործընթացում համախառն եկամտից նվազեցվող եկամուտների սպառիչ ցանկը սահմանված է ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով:
Այսպիսով, հարկային գործակալը կրում է ֆիզիկական անձ հարկ վճարողներին եկամուտներ հաշվարկելիս եկամտային հարկ պահելու (գանձելու), ինչպես նան ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու պարտականություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձանց վճարված գումարները հանդիսանում են հարկման բազան որոշելու նպատակով ց նվազեցվող եկամուրներ, որոնեց թվում են նան ապահովագրական հատուցումեերը' համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ն Օրեեսգրքի 147-րդ հոդվածի Լին մասի 4-րդ կետի:
Սույն գործով առաջադրված իրավական հարցադրման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտփտել գույքի ապահովագրության պայմանագրի հիման վրա ապահովագրական ըեկերության, գրավառու ֆինանսական կազմակերպության ն վարկառուգրավատու իրավաբանական կամ ֆիզիկական անձի միջ. ծագող իրավահարաբերությունների բովանդակությունը, անդրադառնալ այդ հարաբերություններում ֆինանսական կազմակերպության կարգավիճակին, վերջինիս կողմից ստացված ն վարկառու-գրավատու անձանց վճարված կամ գրավով ապահովված պարտավորության մարմաեն ուղղված ապահովագրական հատուցումների բնույթին:
13
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ՝ գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1ին կետի 1ին ենթակետի համաձայն` գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստյան ն. վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը՝ դրանից ոչ պակաս գումարով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական ն (կամ) պատահական բնույթ ն կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի ն ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
Նույն հոդվածի 5-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն` ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունի այն անձը (շահառուն), ում օգտին պայմանագիրը կնքվել է:
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ գույքի ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս մյուս կողմին (ապահովադրին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին), հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետնանքով պատճառված կամ ապահովադրի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
Գույքի ապահովագրության պայմանագրով գույքը կարող է ապահովագրվել հօգուտ այն անձի (ապահովադրի կամ շահառուի), որն օրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի հիման վրա այդ գույքի պահպանման շահ ունի: Ապահովադրի կամ շահառուի մոտ ապահովագրված գույքի պահպանման նկատմամբ շահագրգովածության բացակայության դեպքում կնքված գույքի ապահովագրության պայմանագիրն անվավեր է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի ն (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-ին հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:
14
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
Նույն հոդվածի 6-րդ կետի 0համաձայն՝ ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է՝ դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1012-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագիր կնքելու հօգու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/3403/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
