Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բժշկյան — ՎԴ/2805/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Բժշկյան — ՎԴ/2805/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/2805/05/191 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.04.2022 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Զաքար Բժշկյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմեով դատարան՝ Զաքար Բժշկյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ հաշվարկել ն վճարել Նախարարության թիվ 20666 զորամասում թվով 256 շաբաթ օրերին աշխատած, սակայն չ

Ամբողջ Տեքստ

ԱԱ-Ն

ՄԻՋ Զ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2805/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/2805/05/19

Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան

Դատավորներ՝ Ա. Սարգսյան

Ա. Պողոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի սեպտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.04.2022 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Զաքար Բժշկյանի ընդդեմ Նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմեով դատարան՝ Զաքար Բժշկյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ հաշվարկել ն վճարել Նախարարության թիվ 20666 զորամասում թվով 256 շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը, ինչպես նան դրա վրա հաշվարկվող տուժանքը՝ օրական 0.15 տոկոսի չափով սկսած պարտավորության ծագման պահից մինչե դրա փաստացի կատարման օրը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գ. Սոսյան) (այսուհետ՝ Դատարան) 24.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ պարտավորեցվել է Նախարարությանը Զաքար Բժշկյանին հաշվարկել ն վճարել 256 շաբաթ օրերին ժամը 09:00-ից մինչն 14:00-ն աշխատած, սակայն չվարձատրված գումարը, ինչպես նան դրա վրա հաշվարկվող

2

տուժանքը՝ օրական 0.15 տոկոսի չափով, բայց ոջ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.04.2022 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 24.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ՝ Էլյա Բղդոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի իե մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 18-րդ հոդվածը, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցեող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Լին մասի Էին կետի «ե» ենթակետը ն 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 227-րդ ն 231-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությունը զինծառայողի համար, ով ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ներգրավված է եղել հանգստյան կամ տոնական օրերին ծառայության` նախատեսում է հանգստի լրացուցիչ օրերի տրամադրում ծառայության շահերի հաշվառմամբ, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին, այսինքն, զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում, այլ տրվում է լրացուցիչ հանգստյան օր, կամ այն կարող է միացվել հիմնական արձակուրդին:

Այլ կերպ ասած՝ օրենսդրությամբ նախատեսված չէ զինծառայողի վարձատրություն արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար կամ դրանց դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում, որպիսին դրված է հայցապահանջի հիմքում: Տվյալ դեպքում Նախարարությունը, որպես պետական մարմին, կարող է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են օրենքներով, իսկ զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում հայցվորի շաբաթ օրերին ծառայելու ն այդ օրերը հիմնական արձակուրդին չավելացնելու պարագայում այն կարող է դիտվել միայն որպես չօգտագործված արձակուրդի համապատասխան օրեր, որի վարձատրման կարգը սահմանված է ՀՀ. կառավարության 09.08.2018 թվականի թիվ 898 որոշման 2-րդ կետով:

Այսպիսով՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, առկա է իրավունքի զարգացման խնդիր հետնյալ հարցի վերաբերյալ. իրավահարաբերությունը կարգավորող հատուկ օրենքի («Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենք, «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք) կարգավորող նորմի առկայության պարագայում, արդյո՞ք կիրառելի է ընդհանուր օրենքի (ՀՀ աշխատանքային օրենսգիրք) միննույն իրավահարաբերությունը կարգավորող նորմը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.04.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ մերժել:

Յ

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) ՀՀ ՊՆ 20666 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Զաքար Բժշկյանի՝ ՀՀ ՊՆ 16396 զորամասի հրամանատար, գնդապետ Ժ. Հ. Պողոսյանին ուղղված 08.02.2019 թվականի թիվ 199 զեկուցագրի համաձայն. «/Խեդրում եմ Ձեր միջեորդությունը վերադաս հրամանատարությանը երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու համար զորացրել ն ուղարկել ինձ ՀՀ ԶՈՒ պահեստազոր: Առողջական խեդիրներ չունեմ:

Միաժամանակ հայտնում եմ Ձեզ, որ ծառայության ընթացքում հասանելիք հերթական արձակուրդներից, ծառայողական անհրաժեշտությունից ելեելով, օգտվել եմ մասամբ: Կից ներկայացեում եմ համապատասխան տեղեկանք' ֆինանսական փոխհատուցում ստանալու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 11):

2) ՀՀ ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության պետի պժկ գնդապետ Ա. Կոստանյանի 02.10.2019 թվականի թիվ է/փ ելք ԿՎ/ 2316-17 գրությամբ ի պատասխան ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական Ս. Սիմոնյանի 25.09.2019 թվականի թիվ է/փ 340 գրության հայտնվել է. «/(...) Ձեզ եմ եերկայացեում Զաքար Ալեքսանի Բժշկյանի ծառայած տարիների վերաբերյալ տեղեկատվությունը.

(.-.) 09.08.1999թ. - 12.10.2004թ. ՀՀ ՊՆ 20666 զորամաս՝ հրամանատար գեդապետ Համլետ Պարգնի Լնոնյան,

(չ-.) 13.07.2013թ. - 19.04.2019թ. ՀՀ ՊՆ 20666 զորամաս" հրամանատար գեդապետ Համլետ Պարգնի Լնոեյան» (հատոր ՛-ին, գ.թ. 72):

3) ՀՀ ՊՆ 20666 զորամասի հրամանատար փոխգնդապետ Հ. Լնոնյանի 14.11.2019 թվականի թիվ ելք 1163 հ/կ գրությամբ ի պատասխան ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս. Սիմոնյանի 08.11.2019 թվականի թիվ ելք 415 է/փ գրության հայտեվել է, որ Զաքար Բժշկյանի շաբաթ օրերի ծառայությունները հաշված են համաձայն շաբաթ օրերին հրամանագրքի բացվելու կապակցությամբ, այլ իրավական հիմքեր չկան (հատոր 1-ին, գ.թ. 74):

4) ՀՀ ՊՆ 20666 զորամասի հրամանատար փոխգնդապետ Հ. Լնոնյանի 13.02.2020 թվականի թիվ ելք 189 հ/կ գրությամբ ի պատասխան ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի 07.02.2020 թվականի թիվ ելք 50 է/փ գրության հայտնվել է, որ Զաքար Բժշկյանը 2013-2019 թվականներն ընկած ժամանակահատվածում 256 շաբաթ օրերին ներգրավված է եղել ծառայության ժամը 09:00-14:00 (հատոր 1-ին, գ.թ. 116):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունների եկատմամբ:

4

ՀՀ. Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

ՀՀ. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ,։ անվտանգ ն արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրա ն շաբաթական հանգստի, ինչպես նան ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից՝ բացառությամբ ի շահ հանրության՝ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետնում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել Ա հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձնավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ն կապված չէ ներպետական օրենսդրության ձնական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» ն հետնաբար նան՝ «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, Խնոզջ/ռո զոժ Տտտօղյռո մ. Ճոտօուռ (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ, Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով՝

5

օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, ՔՐԹՏտօ Շօտքռուռ հԽնտմոն Տ.4Ճ. ռոմ օՕիծոտ մ. 8օԼ9յստ (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 32: «Օրինական սպասելիք»ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն ն վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛՛ս, ԿօՕքօօ7 7. ՏԼՕ/օոզ (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Ցսոմօ ,. ԽԹաջառ (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-038 որոշմամբ կարնորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը ն գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր ն այդ հարցի նկատմամբ չի կարող ձնական մոտեցում դրսնորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման ն աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նան անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»:

Համադրելով Եվրոպական դատարանի ն ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նան հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում Աե դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նան հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման ն գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

6

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը ն հանրային պաշտոնները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայություն, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի ՛պարտադիր զինվորական ծառայության), (...):

«Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն զինվորական ծառայություը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ն այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...):

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք), որով սահմանվել են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց ։փոխհարաբերությունները, գնդի ե նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նան ներքին կարգուկանոնը:

Կանոնագրքի 227-րդ հոդվածի համաձայն՝ զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը ն պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության ն անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու ն սնվելու համար:

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ծառայողական շաբաթվա տնողությունը սահմանվում է ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների նե զինվորական ուսումնական 0հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների ն ուսանողների համար՝ վեցօրյա շաբաթ՝ հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նան կին զինծառայողների համար՝ հնգօրյա շաբաթ՝ հանգստյան երկու օրով:

(..)

Հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված սպաներն ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տնողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած

զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու ն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

7

Կանոնագրքի 231-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի ն այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների ն ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման ն բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու ն այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, Ա անձնակազմը լողանում է բաղնիքում:

Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր՝ ամբողջ անձնակազմի ներգրավումով:

Հավաքակայանային-տնտեսական ն հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի` սպառազինության ն թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ Ա հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:

Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները ն առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի ն զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ ն ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

Կանոնագրքի 290-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն հանգստյան ն տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին ն ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հաստատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, սահմանել է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի Ա նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նան ներքին կարգուկանոնը: Ըստ այդմ, Կանոնագրքի «Ժամանակի բաշխումը ն առօրյա կարգուկանոնը» վերտառությամբ 5-րդ գլխում սահմանվել է զորամասում ժամանակի բաշխման իրականացման կարգը, որն, ի թիվս այլնի, ուղղված է մշտական մարտական պատրաստության ապահովմանը: Այս նպատակով զորամասում ըստ պլանների անցկացվում են հավաքակայանային-տնտեսական ն հավաքակայանային օրեր, ինչն իր հերթին ենթադրում է զինծառայողների շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությունց դուրս .95ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման հնարավորություն:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանել է սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետնյալ եղանակները՝

-շաբաթվա մյուս օրերին տրամադրվում է հանգիստ՝ ծառայության շահերի հաշվառումով,

- այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին ն կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը

8

ներգրավված լինելու հնարավորություն Ա սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվելու ն զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձնով տրվելու իրավակարգավորումներ՝ չի հստակեցրել այն հարցը, թե լրացուցիչ օրերի ձնով հանգիստ տրամադրելու անհնարինության կամ չտրամադրելու դեպքերում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը:

Վերոգրյալի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանգստյան ն ոչ աշխատանքային տոնական ն հիշատակի օրերին աշխատանքի վարձատրությունը սահմանող ընդհանուր կանոններին ն զինծառայողներին շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությունից դուրս .ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցումը նախատեսող հատուկ կանոններին, ըստ այդմ խնդրի առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի որոշման հարցին:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նա. Հայաստաի 6Հանրապետութան կենտրոնական բանկի 0աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան ն օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական ն հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

«Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին ն հիմնական պայմաններին համապատասխան: (...):

Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցի մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ ն տրվում է՝ ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության ն փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի

9

զինվորական կոչում ստացած ն պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի ն ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` հավելումը նույն ենթակետում նշված պայմաններից որնէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է՝ (...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական ն փրկարար ծառայության առանձնակի ռիսկայնության, ինչպե նան հատուկ մասնագիտացման առանձնահատկություննեով .:պլայմանավորված՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ ,պլաաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:

«Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ն փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

«Պետական պաշտոններ Ա պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափեր նռն կարգը սահմանում է Հայաստանի 6Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության .առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը ն կարգը սահմանելու մասին» թիվ 712Ն որոշմամբ սահմանվել է զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը ն հաշվարկման գործակիցները՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

Վերը նշված լիրավակարգավորումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, պետական ծառայության տեսակ է, որն էլ իր հերթին հանրային ծառայություն է: Օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառումը հանրային պաշտոններ ն հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, միննույն ժամանակ, չի բացառել հատուկ օրենքների կիրառումը, եթե համապատասխան օրենքներով այլ բան է նախատեսված:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության ն. զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են նշված ծառայության առանձնահատկությունների, զինվորական ծառայության մեջ ներգրավված ծառայողների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունների

առանձնահատկությունների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն օրենքը համարվում է զինվորական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները

10

կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարցեր կարգավորված չեն հատուկ օրենքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61րդ հոդվածի 2-րդ մասը ունի բլանկետային բնութ ն զինծառայողների դրամական ապահովությունն անհրաժեշտ է դիտարկել «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների ն հիմնական պայմանների լույսի ներքո:

Այսպես՝ «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (հատուկ նորմ) 8-րդ հոդվածը ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը (ընդհանուր նորմ) ըստ էության կարգավորում են համասեռ հարաբերություններ, այն է՝ աշխատանքի վարձատրությունը հանգստյան ն ոչ աշխատանքային` տոնական ն հիշատակի օրերին, ինչը նշված հատուկ օրենքի իմաստով որոշակի սուբյեկտների՝ պետական պաշտոն ն պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներ են: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Պետական պաշտոններ Ա պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ ստանալու հնարավորության կապակցությամբ այլ|իր կարգավորում է նախատեսում, քան ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետնության համար հիմք է ընդունում այն, որ օրենսդիրը որոշակի սուբյեկտների դրամական ապահովության իրականացումը կարգավորել է «Պետական պաշտոններ Ա պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին Ա հիմնական պայմաններին համապատասխան, իսկ հանրաճանաչ սկզբունքի համաձայն՝ «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (1 տքօօռնտ մ6րօջոէ 169: Քծոծոճն): Հետնաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն իրականացնող անձանց հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀՀ զինված ուժերում ծառայության . առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական ն փրկարար ծառայություններում ծառայության .առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը ն կարգը սահմանելու մասին» թիվ 712Ն որոշմամբ հաստատված՝ «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը ն հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ անձի կողմից կատարված ծառայությունը նշված Հավելվածով նախատեսված հավելումների տրամադրման առանձնահատուկ դեպքերում ներառված չլինելու պայմաններում գործում է «Պետական պաշտոններ ն պետական ծառայության

11

պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնն առ այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողներին շաբաթական ծառայութան ժամանակի 6սահմանված տնողությութնից դուրս 2, ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման «Պետական պաշտոններ ն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն վերջիններիս հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Միննուն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, քննարկելով զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարումն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության ն հանգստի լրացուցիչ օրեր չտրամադրելու դեպքերում փոխհատուցման հարցը, արձանագրում է հետնյալը.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված լինելու ժամանակն ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով՝ երաշխավորելով ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նան միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված՝ հանգստի իրավունքի ապահովումը: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, հանգստյան ն տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին՝ ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում ն զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձնով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այսինքն՝ հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով շաբաթվա մյուս օրերին տրամադրելու անհնարինության ն լրացուցիչ հանգստյան օրերը չօգտագործելու դեպքում այն միացվում է հիմնական արձակուրդներին: Կարնորելով փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի իրացումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տնողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձնով:

«Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայությունից արձակվող ն զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու ն դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Նույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի՝ նույն օրենքի համաձայն զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը:

12

ՀՀ սահմանադրական դատարանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության ն զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները. «(...) զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը Սահմանադրությամբ, ինչպես նան միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված' պետության պոզիտիվ պարտականությունն է:

(:-.)

Զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, համարվում է պետական ծառայության տեսակ, որտեղ գործող հարաբերություններե Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով կարող են կարգավորվել Օրենսգրքով միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մինչդեռ, Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով այլ բան է նախատեսվում քան այն նախատեսված է Օրենսգրքով: Մասնավորապես, ի տարբերություն Օրենսգրքի 170-րդ հոդվածի, որը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, Օրենքը նախատեսել է հատուցում ստանալու իրավունք միայն զինվորական ծառայությունից արձակվելու՛ն դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, իսկ Օրենքի 72-րդ հոդվածով հստակեցվում է զինծառայողների ն զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է դիտարկվող սոցիալական երաշխիքը: Դրանք են' Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիրի մարմինեեի համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:

Ի տարբերություն այլ աշխատողների Օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված զիեծառայողերի ն զինծառայողներին հավասարեցված անձանց համար նույն սոցիալական երաշխիքը նախատեսվել է ավելի փոքր ծավալով: Եվ դա նախատեսվել է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին համահունչ:

ալ է խնդիրը, թե արդյոք օրենսդիրն իրավասու էր աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտեվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/2805/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել