Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-338-Ն3 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2026 թվականի հուլիսի 3-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 57-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով կարող է նախատեսվել որպես պարտադիր լրացուցիչ պատիժ:»: Հոդված 2. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը «հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 218-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»: Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:»: Հոդված 5. Օրենսգրքի 220-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»: Հոդված 6. Օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով՝ զրկելով պետական քաղաքական պաշտոն, համայնքային քաղաքական պաշտոն, ինքնավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:»։ Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-338-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-338-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.07.2026 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-338-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.2021, ՀՕ-199-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՀՕ-338-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել