ՀԿԴ/0005/06/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 479. Ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննչական | վարչությունում 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՇ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 441- րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ ատոլ քրեական վարույթը: ՇԸ գլխավր հդատախազութան ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի՝ 2023 թվականի հունվարի 11-ի
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0005/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
Նախագահող դատավոր՝ Ա․Հովհաննիսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ս.ՄԱՐԱԲՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2024 թվականի փետրվարի 29-ին
քաղաք Երևանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի փետրվարի 20-ի որոշման դեմ մեղադրյալ
պաշտպան
վճռաբեկ
բողոքը,
2
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը․
1. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչությունում 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 441- րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ
քրեական վարույթը։
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի՝ 2023 թվականի հունվարի 11-ի որոշմամբ թիվ
քրեական
վարույթով
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի
2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 2023 թվականի հունվարի 12-ին
ձերբակալվել է, և նույն օրը նրան
մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին և 3-րդ կետերով։
2. 2023 թվականի հունվարի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) մեղադրյալ
նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու
մասին։
Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունվարի 13-ի որոշմամբ քննիչի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է։
3. Պաշտպաններ
և
հատուկ վերանայման բողոքի
քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը թողնվել է անփոփոխ։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ պաշտպան
բերել է հատուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
3
4.1. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․ Հատուկ վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով․
5. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 20-ի որոշումն անհիմն է, չպատճառաբանված, հակասում է Վերաքննիչ դատարանի նույն գործով կայացված երկու այլ որոշումներին, ուստի ենթակա է բեկանման։
Այսպես՝ բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել ստորադաս դատարանի այն հետևություններին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալին ձերբակալելու դեպքում անհրաժեշտ չէ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը։
Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված կարգով մեղադրյալին ձերբակալելիս հարկավոր չէ քննարկման առարկա դարձնել անձի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը, և բավարար է քննարկել միայն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու նպատակի առկայությունը:
5.1. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ մեղադրյալին մեղսագրվող արարքի կատարման հիմնավոր կասկածի մասով ևս Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված չէ։ Մասնավորապես, ըստ բողոքաբերի իր պաշտպանյալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար, մինչդեռ նշված հոդվածը պատասխանատվություն չի նախատեսում այն դեպքում, երբ հանցակազմի
4
օբյեկտիվ կողմը կատարվել է մինչդատական փուլում՝ քրեական վարույթի քննության ընթացքում:
6. Վերոշարադրյալի հիմա վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2023 թվականի փետրվարի 20-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
7.
նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ
մասի 1-ին և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ «[Նա]
5
(...) Այսպիսով,
6
մեղսագրվում է ՀՀ քրեական
օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարում: (...)»։
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշման համաձայն՝ «(…) Ստուգելով անձի ձերբակալման իրավաչափությունը` Դատարանն արձանագրում է, որ 2023 թվականի հունվարի 12-ի` մեղադրյալին ձերբակալելու մասին որոշմամբ քննիչը որպես ձերբակալման հիմք է նշել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը, ուստի Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ
ձերբակալելու հիմքն առկա է:
Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունվարի 12-ի` անձի (մեղադրյալի) ձերբակալման մասին արձանագրությամբ որպես ձերբակալման նպատակ է նշվել ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված նպատակները: 1 Տե՛ս քրեական վարույթի նյութերը, հատոր 1, թերթեր 190-193։
7
Հաշվի առնելով ձերբակալում հարկադրանքի միջոցի համար նախատեսվող կասկածների (նաև ձերբակալման նպատակների վերաբերյալ) նվազ շեմը՝ Դատարանը գտնում է, որ
արգելանքի վերցնելու պահի
դրությամբ վարույթն իրականացնող մարմինը բավարար տվյալներ է ունեցել ողջամիտ ենթադրություն կատարելու, որ արգելանքի չվերցվելու դեպքում նա կարող է փախուստի դիմել:
Վերոգրյալ պայմաններում Դատարանը հանգում է այն հետևության, որ ձերբակալումն իրավաչափ է, և ձերբակալելու արդյունքում տեղի չի ունեցել վերջինիս անձնական անձեռնմխելիության և ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակում։
(...) Դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ առկա չեն։
Միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերով (…) հիմնավորվում է, որ տեղի է ունեցել ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարք և մեղադրյալը կարող էր առնչություն ունենալ դրա կատարմանը:
(…) Անդրադառնալով կալանքի կիրառման անհրաժեշտությանը՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու հավանականությունն առնվազն այն աստիճան բարձր չէ, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի ամենախիստ խափանման միջոցը և նվազ խիստ խափանման միջոցներն ի զորու չլինեն ապահովելու նրա օրինական վարքագիծը (…)»-: 2
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) [Ա]նդրադառնալով բողոքաբերների փաստարկներին՝ կապված
ձերբակալման ոչ
իրավաչափ լինելու հետ՝ Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՔԴՕ) 108-րդ հոդվածի 1- ին մասից անմիջականորեն հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է ձերբակալման երեք տեսակներ: Ընդ որում, նույն օրենսգրքի 109-112-րդ հոդվածների համադրված վերլուծությունը վկայում է, որ այդ տեսակներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ 2 Տե՛ս քրեական վարույթի նյութերը, հատոր 1, թերթեր 227-241։
8
տարրերն ու առանձնահատկությունները, որոնցով տարբերվում են մեկը մյուսից: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ, օրինակ, ՔԴՕ 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ձերբակալման տեսակի համար ամրագրված կարգավորումները չեն կարող կիրառելի լինել ձերբակալման մյուս տեսակների նկատմամբ և հակառակը։
Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անհիմն է բողոքաբերների փաստարկումն առ այն, որ ձերբակալման ցանկացած ռեժիմի դեպքում պետք է առկա լինեն ձերբակալման հիմքերը՝ նախատեսված ՔԴՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում [անընթեռնելի] ձերբակալվել էր ՔԴՕ 111-րդ հոդվածով նախատեսված ռեժիմով, որի համար անհրաժեշտ չէ ՔԴՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված ձերբակալման հիմքերի առկայությունը:
Ինչ վերաբերում է ձերբակալման նպատակի վերաբերյալ բողոքաբերների փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ ինչպես հետևում է [անընթեռնելի] ձերբակալելու մասին նախաքննական մարմնի որոշումից, ինչպես նաև ձերբակալման արձանագրությունից, [անընթեռնելի] ձերբակալելու նպատակը եղել է նրան դատարան ներկայացնելը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Իսկ ՔԴՕ 111-րդ հոդվածով նախատեսված ռեժիմով ձերբակալումը այդպիսի նպատակով բխում է նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումներից և համատեղելի է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ, քանի որ Սահմանադրության նշյալ նորմում «հիմնավոր կասկած,» բառերից հետո ամրագրված է «կամ» շաղկապը: Թեև վերոգրյալին, այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով [անընթեռնելի] ձերբակալման նպատակին, որպես այդպիսի նպատակ է փաստացի դիտել վերջինիս կողմից փախուստի դիմելու հավանականությունը և իր հետևությունը կառուցել դրա շուրջ՝ չնայած նրան, որ, ինչպես արդեն նշվեց, վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ որպես [անընթեռնելի] ձերբակալման նպատակ էր դիտվել նրան դատարան ներկայացնելը` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
9
Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեև ձերբակալման նպատակի առումով Առաջին ատյանի դատարանն իր
դատական ակտը սխալ է պատճառաբանել, սակայն հանգել է իրավաչափ եզրահանգման առ այն, որ նրա ձերբակալումը եղել է իրավաչափ: (...)
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերջինիս համար ընդունելի է Առաջին ատյանի դատարանի, ըստ էության, այն հետևությունը, որ ներկայացված են եղել մինչդատական փուլին բնորոշ բավարար տեղեկություններ և փաստեր, որոնք մատնանշում են մեղադրյալի առնչությունն իրեն մեղսագրված ենթադրյալ հանցանքի կատարմանը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպանների կողմից բարձրացված հարցերին տվյալ փուլում օբյեկտիվորեն հնարավոր չէ անդրադարձ կատարել, քանի որ անհրաժեշտ բոլոր ապացույցները պետք է գնահատվեն դրանց վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից, ինչը տվյալ փուլին բնորոշ չէ։ (…) Միևնույն ժամանակ, վարույթի նյութերի, բողոքաբերների փաստարկների
ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք չեն պարունակում այնպիսի ակնհայտ տվյալներ, որոնք թույլ կտային դատավարության սույն փուլում արձանագրելու հիմնավոր կասկածի բացակայությունը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը ընդունելի չի համարում հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ պաշտպանների փաստարկները (...)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավո՞ր են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով
[անընթեռնելի] մեղսագրվող արարքի կատարման
հիմնավոր կասկածի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները։
3 Տե՛ս քրեական վարույթի նյութերը, հատոր 2, թերթեր 28-39։
10
11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը»:
Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից
«հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ Գևորգյանի, Հարություն Խաչատրյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ: Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝ 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23։
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
11
հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն
իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից", ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է 7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
12
հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն), հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ
նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (...):
12. ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ արձանագրել է. «(...) [Ձևավորված դատական պրակտիկայի համաձայն՝ մեղադրանքի օրինականությունը, որպես կալանավորման պայման, իր մեջ, մասնավորապես, ներառում է անձի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքին հասնելը, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելը, այն մեղադրյալին պատշաճ դատավարական կարգով ներկայացնելը, ինչպես նաև տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող, այդ թվում՝ արարքի ապաքրեականացման հանգամանքները հաշվի առնելը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ մեղադրյալին ներկայացված և կալանքի ընտրության համար դատարան ներկայացված մեղադրանքի օրինականությունը կարող է ստուգվել նաև նյութական և դատավարական այլ չափանիշների հիման վրա: Մասնավորապես` կալանավորման քննարկվող պայմանը կբացակայի նաև այն դեպքում, երբ մեղադրյալին վերագրվող արարքը քրեորեն պատժելի չէ (օրինակ՝ նախատեսված է որպես վարչական 8 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
13
իրավախախտում) կամ երբ առկա է «սխալ» հանցագործության սուբյեկտի հարցում (օրինակ՝ երբ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար մեղադրանք է ներկայացվել զինծառայող չհանդիսացող անձին)։ Նույն կերպ մեղադրանքի օրինականության պահանջն ապահովված չի լինի, եթե անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացնի ոչ պատշաճ, այսինքն, օրենքով չլիազորված սուբյեկտը (օրինակ՝ հետաքննության մարմինը կամ քննչական խմբի անդամը (ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այդ որոշումը կարող է ընդունել միայն քննչական խմբի ղեկավարը)), կամ երբ այդ որոշումը կայացվի առանց քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու: Վերոնշյալ բոլոր դեպքերում առկա մեղադրանքի «թերություններն» այնպիսին են, որ դրանց բացահայտման և հաստատման համար մեղադրանքի հիմքում դրված փաստերի և/կամ ապացույցների բովանդակային քննարկում ու վերլուծություն չի պահանջվում, ուստի դրանց արձանագրումը և գնահատումը լիովին տեղավորվում են մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական
վերահսկողության շրջանակներում։
Ելնելով նաև տևական ժամանակահատվածի ընթացքում ձևավորված
դատական պրակտիկայի արդյունքներից՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևության, որ մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը պարզելու պարտադիր նախապայման է, որի անտեսումը կարող է հանգեցնել անձնական ազատության ոչ իրավաչափ սահմանափակման։ (…)»։
13. Ենթադրյալ հանցանքի կատարման պահին` մինչ ՀՕ-31-Ն օրենքը 2024 թվականի հունվարի 16-ին ընդունելը, գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քաղաքացիական, վարչական կամ քրեական գործով կամ վարչական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման 10 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 որոշման 5.6-րդ կետը։
14
արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը՝
(...)
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
(...)
3) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (…)»:
13.1. Վերոնշյալ հոդվածի դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կամ օպերատիվ-հետախուզական
միջոցառման արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելով, փոխելով, ոչնչացնելով, թաքցնելով կամ կեղծ ապացույց ներկայացնելով։ Ընդ որում՝ այս հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր պայման է վերը նշված արարք(ներ)ի կատարումը քաղաքացիական, վարչական կամ քրեական գործով կամ վարչական վարույթով։ Հիշյալ նորմով քրեաիրավական պաշտպանության տակ են վերցված այն հարաբերությունները, որոնք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքով), հետևաբար դրանով պայմանավորված, մի շարք հատկանիշներ, որոնցով նկարագրվում է հանցակազմը, հանդիսանում են բլանկետային, իսկ բլանկետային դիսպոզիցիա պարունակող նորմերի պարագայում միշտ անհրաժեշտություն է առաջանում դիմել օրենսդրական այլ ակտերի, որոնց դրույթների մեկնաբանման պարագայում է միայն հնարավոր լինում որոշել հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Նման պարագայում ակնհայտ է, որ քրեական օրենսդրությունը չի սահմանափակվում միայն քրեական օրենսգրքով և ներառում է նաև այլ իրավական ակտեր, որոնք ունեն քրեական օրենքը կիրառելու
15
համար նշանակություն ունեցող նորմեր։" Այս հետևությունն ուղղակիորեն իր ամրագրումն է ստացել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և Հայաստանի Հանրապետության իրավական այն ակտերից, որոնք քրեաիրավական նորմեր են պարունակում կամ նշանակություն ունեն քրեական օրենքը կիրառելու համար։ Ասվածն էլ իր հերթին նշանակում է, որ քննարկվող հանցակազմի մի շարք դիսպոզիտիվ հատկանիշներ պարզաբանելու համար անհրաժեշտ է դիմել համապատասխանաբար քրեական դատավարության օրենսդրությանը։
Այլ կերպ ասած, քանի որ քննարկվող հանցակազմը կոչված է պաշտպանության տակ վերցնելու քրեադատավարական
իրավահարաբերությունները՝
համապատասխան սուբյեկտների հանցավոր ոտնձգություններից, ուստի քրեադատավարական օրենսդրությունը հանդիսանում է քննարկվող հանցակազմի դիսպոզիտիվ հատկանիշները բացահայտելու նորմատիվ հիմքը (այսպես ասած՝ բլանկետը), որի ինստիտուտներով, փուլային կառուցվածքով, սուբյեկտներով և օգտագործվող հասկացություններով է հնարավոր լինում պարզաբանել քրեաիրավական արգելքի էությունը, ծավալը, սահմանները, սուբյեկտները և այլ հատկանիշներ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքը պետք է հաշվի առնվի ոչ միայն իրավակիրառողների կողմից կոնկրետ անձին վերագրվող ՙարարքի որակման հարցը լուծելիս, այլև, նախևառաջ, օրենսդրի կողմից այդ արարքի քրեականացման համար կոնկրետ հանցակազմի հատկանիշները նկարագրելիս, քանի որ անհրաժեշտ է ապահովել քրեադատավարական հարաբերությունների և դրանով պայմանավորված օրենսդրության դինամիկ զարգացման պայմաններում քննարկվող հանցակազմում դիսպոզիտիվ այնպիսի հատկանիշների
նկարագրությունը, որպեսզի այն համահունչ լինի քրեական դատավարության օրենսդրության զարգացման արդի մակարդակին, դրա առանձին ինստիտուտներին, 11 Տե՛ս ՀՀ կառավարության 2015 թ. հունիսի 4-ի նիստի N 25 արձանագրային որոշման հավելվածով հաստատված՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքի Հայեցակարգի «քրեական օրենսգրքի ընդհանուր մաս» բաժնի 1.3-րդ կետում։
16
հասկացություններին և այլն։ Այլ կերպ ասած, հիմք ընդունելով քննարկվող հանցակազմի բլանկետային բնույթը, օրենսդիրը դրա հատկանիշները նկարագրելիս պետք է հիմք ընդունի և ղեկավարվի քրեական դատավարության օրենսդրության դրույթներով և այնպիսի հասկացությունների կիրառմամբ նկարագրի հանցակազմը, որպեսզի այն լինի ամբողջական և համահունչ քրեական դատավարության օրենսդրության հասկացութային համակարգին, փուլային կառուցվածքին, ինստիտուտներին և սուբյեկտային կազմին՝ իրենց դատավարական լիազորություններով, որոնք առկա են այդ պահին գործող քրեադատավարական օրենսդրությամբ։ Հակառակ դեպքում, եթե քննարկվող հանցակազմը նկարագրելիս անտեսվեն այդ պահին գործող քրեադատավարական օրենսդրության դրույթները, փուլային կառուցվածքը, ինստիտուտներն ու հասկացությունները, կարող է առաջանալ քրեական և քրեադատավարական օրենսդրության այնպիսի անհամապատասխանություն, որը, մի կողմից, հանգեցնի կոնկրետ հանցակազմի սահմանների նեղացմանը կամ հանրորեն վտանգավոր համարվող արարքների այդ հանցակազմի սահմաններից դուրս մնալուն, մյուս կողմից՝ հանցակազմի սահմանների ընդարձակմանը։ Դրանով պայմանավորված սկզբունքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ կոնկրետ հանցակազմը նկարագրելիս համապատասխան քրեադատավարական հասկացություններն օգտագործվեն նպատակային, տեղին և ճիշտ, որպեսզի հնարավոր լինի դրանք գործնականում կիրառել՝ չնեղացնելով (ավելին՝ չբացառելով արարքի հանցավոր լինելը) կամ հակառակը՝ չընդարձակելով հանցակազմի սահմանները։
13.2. Նախորդ կետում ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ անդրադառնալով քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրելիս օգտագործված «քրեական գործ» հասկացությանը, հարկ է նշել, որ դրա բովանդակությունը բացահայտված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում, ըստ որի՝ քրեական գործ է համարվում դատարան հանձնված և դատարանում կազմված վարույթի նյութերի ամբողջությունը։ Ուստի ստացվում է, որ օրենսդիրը, ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրելիս օգտագործելով «քրեական գործ» հասկացությունը, փաստացի
17
քրեականացրել է միայն դատական վարույթի ընթացքում ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կամ օպերատիվ-հետախուզական
միջոցառման արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելը, փոխելը, ոչնչացնելը, թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը։ Մինչդեռ, եթե վերը թվարկված գործողությունները կատարվում են մինչդատական վարույթի ընթացքում, ապա դրանց համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, քանի որ մինչդատական վարույթը բնութագրելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում օրենսդիրն օգտագործում է «քրեական վարույթ» հասկացությունը՝ դրա էությունը բացահայտելով որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ, որը դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ։
Վերոգրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչ 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված ՀՕ-31-Ն օրենքը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածով նախատեսված հանցագործության դիսպոզիցիայում առկա է եղել օրենսդրական բաց, քանի որ օրենսդրի նպատակը վստահաբար չի եղել այն, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվություն սահմանվի միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարվում է դատական վարույթում։
Դրա հետ մեկտեղ, վերահաստատելով Դավիթ Սիմիդյանի գործով
արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը կրկին արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական
18
օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը, և նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է։12
Ընդ որում, հարկ է նկատել, որ վերոնշյալ դիրքորոշման մասին է վկայում նաև 2024 թվականի հունվարի 16-ի՝ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ८0-31- օրենքը, որով նշված հիմնավորումներով լրացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածը՝ օբյեկտիվ կողմի դրսևորման ձևերում ներառելով նաև քրեական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը3:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ
մասի 1-ին և 3-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նախաքննության ընթացքում ենթադրաբար ապացույց կեղծելու համար4: Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով, որ սույն գործով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ առկա չեն, գնահատել է քննիչի կողմից կալանավորման միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերը և փաստել, որ դրանցով հիմնավորվում է
կողմից վերջինիս վերագրվող ենթադրյալ
հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածը"։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, գտնելով որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, մերժել է քննիչի միջնորդությունը։
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, փաստել է, որ պաշտպանների կողմից բարձրացված հարցերին տվյալ փուլում օբյեկտիվորեն հնարավոր չէ անդրադարձ կատարել, քանի 12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Սիմիդյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 որոշման 17.2-րդ կետը։
13
Su'u
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=72681, «Հայաստանի
Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հիմնավորումը։ 14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
15 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
19
որ անհրաժեշտ բոլոր ապացույցները պետք է գնահատվեն դրանց
վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից, ինչը տվյալ փուլին բնորոշ չէ։ Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ վարույթի նյութերի, բողոքաբերների փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք չեն պարունակում այնպիսի ակնհայտ տվյալներ, որոնք թույլ կտային դատավարության սույն փուլում արձանագրելու հիմնավոր կասկածի բացակայությունը։
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 11-13.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ
նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի
օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս,
կողմից ՀՀ
քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման հիմնավոր կասկածի առկայության հարցում հանգել են սխալ հետևության։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցագործությունը կատարվել է քրեական վարույթի ընթացքում՝ մինչդատական փուլում, սակայն արարքին իրավական գնահատական է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը վերջինիս մեղսագրվող ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող խմբագրությամբ ուղղակիորեն պատասխանատվություն էր նախատեսում միայն դատարանում ապացույց կեղծելու համար։ Այլ խոսքով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղսագրվում է մի արարքի կատարում, որը փաստացի քրեականացված չէր վերջինիս կողմից ենթադրյալ հանցանքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածով, հետևաբար խոսք լինել չէր կարող նաև նրան 16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
20
վերագրվող արարքում հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին։ Ընդ որում՝ քրեական գործով վարույթը բացառող վերոնշյալ հանգամանքն իր բնույթով այնպիսին էր, որ դրա բացահայտման և հաստատման համար մեղադրանքի հիմքում դրված փաստերի և/կամ ապացույցների բովանդակային քննարկում ni վերլուծություն չէր պահանջվում, և դրա արձանագրումն ու գնահատումը լիովին տեղավորվում էր մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում։
16. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղսագրվող արարքի կատարման հիմնավոր կասկածի առկայության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
17. Վերոգրյալի հետ մեկտեղ անդրադառնալով ձերբակալման
իրավաչափության վերաբերյալ բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում բարձրացված փաստարկներին, Վճռաբեկ դատարանը դրանց վերաբերյալ, ըստ էության, իր համաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի դատողություններին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի վերլուծության հիման վրա փաստում, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալման միակ հիմքը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելն է, ինչով էլ պայմանավորված ձերբակալման այս տեսակին ներկայացվում են իրավաչափության այլ պայմաններ և կիրառման այլ չափանիշներ, ուստի վերոնշյալ կարգով մեղադրյալին ձերբակալելիս դրա իրավաչափության ստուգման համատեքստում հարկավոր չէ քննարկման առարկա դարձնել անձի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայությունը։
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է
21
Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի փետրվարի 20-ի որոշումը բեկանելու համար։
19. Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով, որ ստորադաս դատարանները կալանավորման կիրառման անհրաժեշտության բացակայությամբ արդեն իսկ մերժել են նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 20-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ՀԿԴ/0005/06/23 գործով վերաբերյալ ՀՀ
հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 20-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ս.ՄԱՐԱԲՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0005/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
