ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 6. Օրենքի առջև հավասարության սկզբունքը Հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:»: Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 143-րդ հոդվածում` 1) վերնագիրը և 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 143. Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը 1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին».
2) 2-րդ մասի «երկուսից հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 146-րդ հոդվածում` 1) «Քաղաքացիների» բառը փոխարինել «Անձի» բառով. 2) հանել «ապօրինի» բառը: Հոդված 5. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասում «երկուսից վեց» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում «, 205-րդ և 206-րդ» բառերը փոխարինել «և 205-րդ» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով: Հոդված 8. Օրենսգրքի 294-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «կամ կալանքով` չորսից վեց ամիս ժամկետով» բառերը փոխարինել «կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով» բառերով.
2) 2-րդ մասի «չորս» բառը փոխարինել «երեք» բառով: Հոդված 9. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասում «առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա» բառերը փոխարինել «առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով: Հոդված 10. Օրենսգրքի 314.1-ին հոդվածում «առավելագույնը հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 315.2-րդ հոդվածը «զրկելով» բառերից հետո լրացնել «, առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով: Հոդված 12. Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ» բառերը: Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. փետրվարի 22 Երևան ՀՕ-3-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-3-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (10.03.2013-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.02.28/12(952) Հոդ.135 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.02.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.02.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 10.03.2013 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 05.02.2013, ՀՕ-3-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 փետրվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-3-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
