Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/2102/02/18 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/2102/02/18 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերԼԴ/2102/02/1822 փետրվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ/2102/02/18 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ FONT-FAMILY: 'Sylfaen',serif">

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2102/02/18 FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> 2022 թ. FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/2102/02/18 Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ա. Սմբատյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ FONT-FAMILY: 'Sylfaen',serif">

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան 202 2 թվականի փետրվարի 22 - ին գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) վճռաբեկ բողոքը Հ Հ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ «ԱՐԳԻՇՏԻ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) և Սամվել Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Ընկերությունից և Սամվել Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 758.602 ՀՀ դրամ, որից 713.000 ՀՀ դրամը` տուժողների ավտոմեքենաներին պատճառված և բյուրոյի կողմից հատուցված վնաս, 27.000 ՀՀ դրամը` նշանակված պատահարի առաջացման պատճառների փորձաքննության դիմաց վճարված գումար, 18.602 ՀՀ դրամը` հայցադիմումը ներկայացնելու օրվա` 12.06.2018 թվականի դրությամբ պահանջվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 12.06.2018 թվականից սկսած մինչև պարտավորության դադարման օրը պատասխանողների կողմից ապօրինի պահված 713.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, ինչպես նաև Բյուրոյի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` 15.172 ՀՀ դրամ: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. « «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ից և Սամվել Շամիրի Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել ընդհանուր 727.260 ՀՀ դրամ, որից 713.000 ՀՀ դրամը` որպես ավտոմեքենաներին պատճառված և Բյուրոյի կողմից հատուցված վնասի գումար, 14.260 ՀՀ դրամը` Բյուրոյի կողմից բավարարված հայցապահանջին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար, սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ-ի և Սամվել Շամիրի Հովհաննիսյանի կողմից գումարն ամբողջությամբ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությանը վճարելն ընկած ժամանակահատվածի համար համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել 713.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Հայցադիմումը` պահանջի մնացած մասով, մերժել: (….) »։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2019 թվականի որոշմամբ Բյուրոյի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոն (ներկայացուցիչ Վահան Ավետիսյան) : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանի կայացրած ո րոշումը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման Բյուրոյի պահանջի (բողոքի) մերժման մասով, չի համապատասխանում գործի փաստերին, կիրառելի օրենսդրությանը, ՀՀ վճռաբեկ դատարանի և

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ նույն հարցի վերաբերյալ կայացված այլ բազմաթիվ որոշումներում արտահայտված դիրքորոշումներին, օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ: Վերաքննիչ դատարանն, ըստ էության, արտահայտել է այն համոզմունքը , որ Բյուրոյի մոտ ծագում է պարտապաններից գումարը պահանջելու իրավունք , սակայն դա ոչ թե այդ գումարն անվերապահորեն Բյուրոյին վճարման ենթակա լինելու անվիճելի իրավունքն է , այլ՝ այդ գումարը պահանջելու Բյուրոյի իրավունքը, սոսկ պահանջ ներկայացնելու իրավունք : Եթե պարտապանները կամավոր վճարում են այդ գումարը , ապա դա իրենց իրավունքն է , իսկ եթե կամավոր չեն վճարում , ապա կետանցը (պարտավորության խախտումը) տեղի է ունենում դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն չկատարվելու դեպքում : Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել, որ տ վյալ դեպքում, Դատարանի վ ճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողների պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ , այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա , պատասխանողների կողմից կատարման ենթակա , սակայն չկատարված պարտավորությունը : Եթե պատասխանողները Բյուրոյի նկատմամբ պարտավորություն չունենային , ապա Դատարանը հատուցված գումարի բռնագանձման մասով ոչ թե պետք է բավարարեր Բյուրոյի հայցը, այլ՝ մերժեր այն: Բացի այդ, ստորադաս դատարանները հաստատված են համարել , որ պատասխանողները պարտավոր են Բյուրոյին վճարել վերջինիս կողմից հատուցված վնասը : Այսինքն , X ժամկետում պատասխանողները պարտավոր վել են Բյուրոյին վճարել իրենց կողմից հասցված վնասը , որը կարող էր կատարվել միայն Բյուրոյին Y չափի գումար վճարելու միջոցով , ինչը չի արվել : Ակնհայտ է , որ խոսքը ողջամիտ ժամկետի և կոնկրետ չափի գումարի մասին է : Հետևաբար Բյուրոն օ րենքի հիման վրա այդ գումարը ստանալու իրավական ակնկալիք է ունեցել , իսկ պատասխանողները՝ այդ գումարը վճարելու պարտականություն : Դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե իր կողմից կայացված դատական ակտի ուժի մեջ մտնելը, այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորումը: Հետևաբար` սույն վեճի լուծման համար ներկայացված իրավանորմի կիրառմամբ հարկ է հստակ տարանջատել պատասխանողի կողմից հայցվորի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտականության ծագման պահը, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը : Ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած քաղաքացիական գործերով 29.04.2016 թվականի թ իվ ԵԿԴ/2326/02/15, 28.12.2017 թվականի թիվ ԵԱԴԴ/2522/02/15, 29.03.2018 թվականի թիվ ԱՐԱԴ/0091/02/17, 28.06.2018 թվականի թիվ ԵԱՆԴ/0106/02/17, 24.01.2019 թվականի թիվ ԵԱՆԴ/2058/02/16 դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի թիվ 3-1603 ( ՎԴ ), 22.07.2016 թվականի թ իվ ԵԿԴ/0735/02/15 որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջները, ինչպես նաև անդրադառնալ դատական ծախսերի բաշխմանը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը . Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը` 1) 09.12.2016 թվականին ժամը 08.40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում միմյանց են բախվել Կարեն Չիչյանի կողմից վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 TL 497 հաշվառման համարանիշի, Սամվել Հովհաննիսյանի կողմից վարած «Պազ 672 M» մակնիշի 370 SU 36 հաշվառման համարանիշի և Մարտուն Աբգարյանի կողմից վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 28 UO 599 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները (հատոր 1-ին, գ.թ. 10).

2) «Պազ 672 M» մակնիշի 370 SU 36 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը 08.04.2001 թվականից հաշվառված է «Արգիշտի 1» ՍՊԸ-ի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 39).

3) «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 TL 497 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը 25.12.2012 թվականից հաշվառված է Կարեն Չիչյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 40).

4) «Օպել Վեկտրա» մակնիշի 28 UO 599 հաշվառման համարանիշի ավտոմոբիլը 14.07.2011 թվականից հաշվառված է Մարտուն Աբգարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 41).

5) Համաձայն ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի տվյալների՝ նկարագրված պատահարի պահին «Պազ 672 M» մակնիշի 370 SU 36 հաշվառման համարանիշի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել, իսկ «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 TL 497 հաշվառման համարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 28 UO 599 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների վերաբերյալ առկա են եղել «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ում կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր (հատոր 1-ին, գ.թ. 42-44).

6) Ըստ «Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի թիվ 101151708 եզրակացության՝ առաջադրված պայմաններում «ՊԱԶ-672Մ» մակնիշի 370 SU 36 հ/հ ավտոբուսի վարորդը, իր վարած ավտոբուսի առջևում կանգնա ծ «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլի առկայության պայմաններում ժամանակին կատարված արգելակումով չկանգնեցնելով իր վարած ավտոմոբիլը մինչև «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլի հետ ընդհարման տեղին հասնելը, այլ կատարելով դեպի ձախ մանևր՝ խոչընդոտել է իր վարած ավտոբուսին վազանցող «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմոբիլի վարորդի երթևեկությանը, որի արդյունքում ընդհարվել է «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմոբիլին, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 67 և 75 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին և պայմանավորված լինեին տվյալ պատահարի առաջացումը, ինչպես նաև՝ տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ, չեն դիտվում: Առաջադրված պայմաններում «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլի վարորդի կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք, տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին, պայմանավորած լինեին տվյալ պատահարի առաջացումը, ինչպես նաև՝ տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ, չեն դիտվում, քանի որ առաջադրված տվյալների համաձայն՝ պատահարին նախորդող պահին «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմոբիլը գտնվել է կանգնած վիճակում (հատոր 1-ին, գ.թ. 47-49).

7) Ըստ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին ուղղված գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SH 109 467 դիմումի՝ Մարտուն Աբգարյանը խնդրել է հատուցել 09.12.2016 թվականին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով իրեն պատճառված վնասը (հատոր 1-ին. գ.թ. 45).

8) Ըստ վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ U-2029 եզրակացության՝ «VOLKSWAGEN GOLF» մակնիշի 34 TL 497 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 583.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 50).

9) Ըստ վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ U-2045 եզրակացության՝ «OPEL VECTRA» մակնիշի 28 UO 599 հ/հ ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 130.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 53).

10) Ըստ «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից 31.01.2018 թվականին հաստատված հատուցում վճարելու վերաբերյալ ծանուցման և վճարման փաստաթղթի՝ Մարտուն Աբգարյանի հաշվեհամարին փոխանցելու միջոցով վերջինիս վճարվել է 130.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 60-61).

11) Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված փոխադարձ հաշվարկի իրականացման վերաբերյալ տեղեկանքի՝ 22.01.2018 թվականի թիվ SH109467 A1 հերթական համարով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն տուժողին հատուցել է 130.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 63).

12) Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կանոններով սահմանված փոխադարձ հաշվարկի իրականացման վերաբերյալ տեղեկանքի՝ 18.01.2018 թվականի թիվ SH109468 A1 հերթական համարով «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն տուժողին հատուցել է 583.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 64).

13) Ըստ վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման վերաբերյալ 23.01.2018 թվականի թիվ Բ/18-00364 ծանուցման՝ Բյուրոն Ընկերությանը առաջարկել է վճարել 583.000 ՀՀ դրամ հատուցման գումարը (հատոր 1-ին, գ.թ. 65).

14) Ըստ վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման վերաբերյալ 01.02.2018 թվականի թիվ Բ/18-00642 ծանուցման՝ Բյուրոն Սամվել Հովհաննիսյանին առաջարկել է վճարել 130.000 ՀՀ դրամ հատուցման գումարը (հատոր 1-ին, գ.թ. 66):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 1- ին մասի 1- ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։ Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից , ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից , որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն , սակայն , ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների ` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ : Դրան համապատասխան , քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են ` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը , որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար , նրա գույքի կորուստը կամ վնասվածքը ( իրական վնաս ), չստացված եկամուտները , որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում , եթե նրա իրավունքը չխախտվեր ( բաց թողնված օգուտ ), ինչպես նաև ոչ նյութական վնասը : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ք աղաքացու անձին կամ գույքին , ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից : (...): «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն` քաղաքացիական , քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է , և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով , իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում ` Բյուրոյի որակավորած փորձագետների ( այսուհետ` փորձագետ ) կողմից , բացառությամբ նույն օրենքի 19- րդ հոդվածի 4- րդ մասով նախատեսված դեպքերի , որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և ( կամ ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ : «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3- րդ մասով սահմանված դեպքերի , Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8- րդ հոդվածի 1- ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8- րդ հոդվածի 2- րդ մասով և 11-18- րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են , եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր: ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է , որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի , վնասների , վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը ( տե ´ ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ 3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը ) : Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վ ճռաբեկ դատարան ը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է , որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները , ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով : Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը. 1. վնասի առկայությունը, 2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը, 3. պատճառական կապը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ա պահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումար ն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից ` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը : Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին: Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում: Նույն որոշմամբ անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորո ւ թյ ան նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը ( պարտապանը ) պարտավոր է մեկ այլ անձի ( պարտատիրոջ ) օգտին կատարել որոշակի գործողություն . այն է ` վճարել դրամ , հանձնել գույք , կատարել աշխատանք , մատուցել ծառայություն և այլն , կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց , իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը : Պարտավորությունները ծագում են պայմանագրից , վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ ` պարտավորության պայմաններին , օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան , իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում ` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար <SPAN lang=HY style='FONT-FAMILY: "G

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 փետրվարի, 2022 թ.
Գործի #:
ԼԴ/2102/02/18
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել