Խաչատրյան — ՀԿԴ/0053/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. Լ ՀՇ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մայիսի 1-ի դատավճռով Կարեն Հազարոյի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ն դրվագներից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` չորս (4) տարի ժամկետով: ՇԸ քրեական օրենսգրքի 74րդ հոդվածի կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Կ.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվ
Ամբողջ Տեքստ
թ.1 «2. ՇԿԴ/0053/01/24
Մ-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Տ.Դավթյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Մ.Մակյան
Դատավորներ՝ Ա. Հովհաննիսյան
Ժ.Մելիքսեթյան
2025 թվականի ապրիլի 10-ին քաղաք Երնանում
ՀԸ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ` նան Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ. ՎԵՔԻԼՅԱՆԻ
2
գրավոր ընթացակարգով քննության առնելով թիվ ՀԿԴ/0053/01/24 գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հուլիսի 15ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
Լ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մայիսի 1-ի դատավճռով Կարեն Հազարոյի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ, ն դրվագներից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` չորս (4) տարի ժամկետով:
ՇԸ քրեական օրենսգրքի 74րդ հոդվածի կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Կ.Խաչատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, որին հաշվակցվել (հանվել) է մեղադրյալի փաստացի անազատության մեջ գտնվելու ժամանակը՝ 2 (երկու) ամիս 12 (տասներկու) օրը՝ թողնվելով կրելու ազատազրկում 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ` Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան՝ 4 (չորս) տարի ժամկետով:
Նույն դատավճռով Կ.Խաչատյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքը, գրավը ն բացակայելու արգելքը թողնվել են անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
2. ՇԸ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ Ն.Բարսեղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է:
Յ
21 Վերաքննիչ դատարանի՝ «Դատական ակտի անհստակությունը լուծելու վերաբերյալ» որոշմամբ Կ.Խաչատյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը վերացվել է, ինչի արդյունքում նա 2024 թվականի հուլիսի 18-ից գտնվում է ազատության մեջ՛, իսկ բացակայելու արգելքը ն գրավը թողնվել են անփոփոխ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
4 Ըստ բողոքի հեղինակի ստորադաս դատարաններ պատշաճ
գնահատման չեն ենթարկել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են Կ.Խաչատրյանի անձի ն նրա կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին:
Մասնավորապես, հաշվի չի առնվել, որ Կ.Խաչատրյանը մեղսագրվող հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, նրա կողմից կատարված հանցանքը վնաս է պատճառել սոցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու ն քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ, դրա արդյունքում խաթարվել է ՀՇ մի շարք քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրացման հնարավորությունը:
Բողոքաբերի պնդմամբ` հատկանշական է նան այն հանգամանքը, որ Կ.Խաչատրյանը շուրջ երեք տարի խուսափել ու թաքնվել է քննությունից ն վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի, Տե՛ս նյութեր, հատոր 5, թերթեր 102-104:
4
նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել՝ Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Բողոքի հեղինակն արձանագրել է նան, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից ձնավորված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի դատավճռի ն Վերաքննիչ դատարանի որոշման հիմնավորումներին՝ պետք է փաստել, որ Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը հիմնված չէ օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների համակողմանի վերլուծության վրա:
Մասնավորապես, Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով
նշանակված` պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության վերաբերյա եզրահանգման գալու համար անհրաժետ է ամբողջական գնահատման ենթարկել վերջինիս մեղսագրվող հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ն բնույթը, հաշվի առնել օրենքով պահպանվող հասարակական հարաբերութան բնույթը, մեղքի ձն, ն տեսակը,
պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները, հանցագործության ավարտվածության աստիճանը ն այլն:
Ըստ բողոքաբերի վերոշարադրյալ հանգամանքները վկայում են
Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայության մասին, իսկ ստորադաս դատարանները, հակառակ եզրահանգման գալով, թույլ նն տվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, մասնավորապես՝ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ինչն էլ ազդել է վարույթի ելքի վրա:
5. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15ի որոշումը պատիժը
5
պայմանականորեն չկիրառելու մասով, բեկանել ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1Լին մասով այն բանի համար, որ «/...) /Ն/ա 2021 թվականի հունիսի 20-ին Հայատրանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու ն առաջադրված կուսաւկցությունների դաշինքի օգվփն կողմ քվեարկելու համար, ընտրողներին անձամբ առաջարկել ն տվել է ընտրակաշառք, որպիսի գոլծողությունները դրսնորվել են հեպնյալում.
ՀՇ նախագահի` 2021 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ-99Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականի հունիսի 20-ին նշանակվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
Նշված ընտրություններին մասնակցղու համար, խի թիվս ալ
կուսակցությունների ու դաշինքների, առաջադրվել է նան «Պատիվ ունեմ» կուսեւկցությունների դաշինքը:
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու ն ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչ Կարեն Հազարոյի Խաչավփրյանը 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամր 22:00-ի սահմաններում, այցելել է նույն համայնքի Բաղրամյան փողոցի տուն 4 հասցեի բնակչուհի Անահիտ Վարդանի Վարդանյանի բնակարան ն վերջինիս անձամբ առաջարկկ մեկ ձայնի դիմաց տալ 30.000 ՀՀ դրամ ընտրակաշաոռք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսաւկցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն Անահիտ Վարդանյանը մերժել է նրա առաջարկը:
Բացի այդ, Կարեն Խաչատրյանը 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամի 22:00-ի սահմաններում, Սուրենաւվան համայնքի Բաղրամյան փողոցի վուն 4 հասցեի
6
բնակչուհի Անահիտ Վարդանյանի բնակարանում վերջինիս դուստր Լուսինե Գնորգի Վարդանյանին անձամը առաջարկել է մեկ ձայնի դիմաց փալ 350.000 ՀՀ դրամ ընփրակաշառք՝ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ րնվրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու հաւմար, սեւկայն Լուսինն Վարդանյանը նրա առաջարկը մերժել է:
Բացի այդ, Կարեն Խաչատրյանը 2021 թվականի հունիսի 19-ին՝ ժամի 22:00-ի սահմաններում, Սուրենաւվան համայնքի Բաղրամյան փողոցի վուն 4 հասցեի բնակչուհի Անահիտ Վարդանյեունի բնակարանում վերջինիս դուսվտ Անուշ Գեորգի Վարդանյանին անձամբ առաջարկել ն նույն պահին նրա համաձայնությունը ստանալուց հետտ անմիջապես Անուշ Վարդանյանին է տվել 1 հատ 20.000 անվանական արժեքով, 2 հատ 5000 անվանական արժեքով ՀՀ թղթաղրամներ՝ ընդհանուր` 30.000 ՀՀ դրամ ընտրակաշառք՝ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսաւկցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար»»:
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) Դատարանը, ուսումնասիրելով մեղադրյալի անձր բնութագրող, պավաասխաւնավպվությունն ու պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պահանջագիրը, «Արարո» վետերանների սոցիալ-իրավական հասարսւկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, եկավ հետեյալ եզրահանգման.
Դատարանը Կարեն Հազարոյի Խաչատրյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է համարում վերջինի նախկինում արավավորված` դաւրապարվկված չլինելը, ինքնակամ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալը, առաջադրված մեղադրանքում մեղքն ընդունելը, կատարած արարքի համար զղջալը, հանցագործության րացահայտմանն աջակցելը ե խոարովանական ցուցմունքներ տալը (չնայած հարցաքննության արձանագրությունը չի հետազոտվել, սաւկայն պաշտպանի հայտնած դիրքորոշմուն դեմ հանրային մեղադրողն առարկություն չի ներկայացրել):
Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 132-133:
7
Կարեն Հազարոյի Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է նան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու հանգամանքը, մասնավորապես, ըստ հետազոտված տելեկանքի՝ մեղադրյալը 2020 թվաւկանին մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին ն ցուցաբերել է խիզախություն ե արժանացել է հրամանատարի խրախուսմանը, նա նույն թվականի հոկտեմբերի 3ից մինչն 1-ր գտնվել է պատերազմի դաշտում: Դատարանի գնահատմամբ նշվածը հատուկ :է հասարակության լայն զանգվածներին ն ենթակա են պատշաճ գնահատականի:
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ Կարեն Հազարոյի
Խաչատրյանի պատասխանատվությունը ն պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
Կատարած արարքների համար մեղադրյալ Կարեն Հազարոյի Խաչատրյանը ենթակա է քրեական պատասխանաւտվությաւն ն պավժի:
(-.)
Դատարանը, հաշվի առնելով Կարեն Հազարոյի Խաչատրյանի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության ասփիճանը ն բնույթը, մասնավորապես այն, որ կատարված արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, այդ թվում նրա ..գործողությունների վտանգսւվորությաւն աստիճանը, անձր բնութագրող տվյալները,
պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նան այն, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանի կողմից կատարված հանցագործությունների համար սահմանված է պատիժ միայն ազատազրկման ձնով, գտնում է, որ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի Լին մասով՝ 3 դրվագ նախատեսված արարքների համար պատիժ պետք Լ նշանակել ազատազրկում` յուրաքանչյուր դրվագի համար 4 տարի ժամկետով:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով, գտնում է, որ Կարեն Խաչատրյանի նկատմեաւմը ազավազրկման ձնով նշանակված պատիժները պարք է կիրաոկ մասնակի գումարելու կանոնի համաձայն:
8
Այսպես՝ 4 տարի ժամկետով ազատազրկմանը պետք Լ գումարել մյուս 2 դրվագներով հանցագործությունների համար նշանակված ազատազիկման ձնով պատիժներից յուրաքանչյուրից 3 (երեք) ամիս ժամկետով ազավտազրիկումը ն Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ վերջնական ՉՕ պատիժ նշանակել ազափազրկում՝ 4 (չորս) փարի 6 (վեց) ամիս ժամկեվով:
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3րդ մասի համաձայն` մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մտնելը, անկախ Հայասատանի Հանրապետության իրավազորությունից, փաարացի անազավմաթյան մեջ գտնվելու ժամկետը հաշվակցվում է կարճաւժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում, պահելու, ազատազրկման ձնով նշանակված պատժին՝ 1 օրր հաշվելով 1 օրվա դիմաց, ազատության սահմանափակման ձնով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 2 օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում` 1 օրը 8 ժամի դիմաց:
Դատարանը, նկատի ունենալով, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանը 2024 թվականի մարտի 5-ից մինչն դավաւվճոխ կայացման պահը փատրացի գտնվում է անազատության մեջ (ձերբակալվել, ապա խափանման միջոց է կիրառվել նաւն տնային կալանքը), զտնում է, որ Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժից պետք է հաշվակցել (հանել) արգելանքի տակ գտնվելու ժամանակը՝ 2 (երկու) ամիս 12 (րասներկու) օրը` թողնելով կրելու 4 (չորս) փարի 3 (երեք) ամիս 18 (տասնութ) օր:
(-.)
Դափարանը, հաշվի առնելով վերը նշվածը, այդ թվում նան՝ մեղադրյալի անձ, բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ Կարեն Խաչատրյանն րնդունել է խիխրեւ մեղսագրվող արարքների հանրային վտանգսաւվորությունը, հակաիրավականությունը, զղջացկ է կատարած արարքների համար, տվել է խոսվտվանական ցուցմունքներ, զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, դատապարտված չի եղել, ինչպես նան մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին, հանգում է այն հերնության, որ վերջինի վերասողցիալականացումի հնարավոր է առանց ազատազիկման ձեով նշանակված պատիժը կրելու:
9
Վերոշարադրյալով պայմանավորված Դատարանը գտնում է, որ
ազատազրկման ձնով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել ն սահմանել փորձաշրջան` չորս (4) տարի ժամկեվով՝ սահմանելով բնակության վայրի փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ
վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակություն վայրի հասցեն հայտնելու պարտաւկանություն: (...)»::
8. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի
դատարանի դատական ակտը, արձանագրել է. «(...) (Այնդրադառնալով մեղադրյալ Կարեն Հազարոյի Խաչատրյանի կողմից պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնություններին Վերաքննիչ դատարանը, համակողմանիորեն ուսումնասիրելով մեղադրյալի կատարած հանցագործությունների եղանակը, բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա .-պատասխանատվություն ու պատիժը մեղմացնող
հանգամանքների առկայությունը` կատարված հանցագործության մեջ իրեն լիովին մեղավոր ճանաչելը ն կատարած արարքի համար զղջալը, մեղադրյալի անձր բնութագրող սոցիալ-հոգերանական, առցիալ-ժողովրդագրական հատկանիշները, մասնավորապես այն, որ մեղադրյալը չունի դատվածություն, մասնակցել է Արցախյան 44 օրյա պատերազմին /2020 թվականի հոկտեմբերի 3-ից մինչն 17ր գտնվե է պատերազմի դաշտում ն րար Առաջին ատյանի դատարանում: հետազոտված տեղեկանքի՝ ցուցաբերել է խիզախություն ն արժանացել է հրամանատարի խրախուսման, որպիսի հանգամանքը հավակ չէ
հասարակության լայն զանգվածներին ե ենթակա են պատշաճ գնահատականի, հեփհանցավոր վարքագիծը, ինչպես նան ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ նշանակված պատժի նան ոնալ (իրական) չկիրառման միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի նպատակների իրացվելիությունը:
Վերաքննիչ դատարանի համոզմամի՝ վերը նշված հանգամանքների
ամբողջական վերլուծությունը բավարար հիմք է տալիս հեպտնություն անելու մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի 3 Տե՛ս գործի նյութեր, հատոր 3, թերթեր 54-64:
10
կողմից նշանակված ազատազրկման ձնով պատիժը փատրացի կիրառելու աննպատակահարմարության ն առանց այդ պատիժը նրա կողմից ոնալ (իրական) կրելու ասյն գործով պատժի նպատակների իրացվելիության ապահովմանը հասնելու հնարավորության մասին:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը զպտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժատեսակի կանխարգելիչ (պրեննտիվ) բնոյթը կարող է հաղթահարված համարվել նան ազատությունից զրկելու ձնով արտահայտված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն փորձաշրջաւն սաւհմանելու միջոցով:
Անդրադառնալով Բողոքարերի այն պնդումներին, որ Առաջին ատյանի դատարանը քննության առարկա չի դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, այն, որ Կարեն Խաչատրյանի կատարած հանցանքը վնաս է պատճառում առցիալական մեծ նշանակություն ունեցող հասարակական հարաբերություններին, քանի որ ուղղված է մարդու ն քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք անհիմն են, քանի որ բողոքարկված դատավճոի ուսումնասիրությունից հետնում է, որ Առաջին ատյանի դատարան, թե պատիժ նշանակելիս, թե նշանակված պատիժը
պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս քննարկել ն գնահատել է նան այդ հանգամանքները, դրանք համադրելով գործում առկա. այլ տվյալների հետ ն հանգել է իրավաչափ հետնության:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պավժում, ինչպես նաւն նրա կողմից ազավազրկման ձնով պատիժը կրելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ հետրնություններում ն նման պարագայում վերաքննիչ բողոքի փաատրարկներն ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետնությունները:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դափական ակտր փոփոխելու հիմքերը բացակայում են, ուստի այն՝ նշանակված
1
պատիժը պայմանականորեն չկիրառելու՝ այն է՝ մեղադրյալին պատժից ազատու մասով պեւրք է թողեվի անփոփոխ (..)»":
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՛ծ են ԿԼԽաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1ին մասով (երեք դրվագ) նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունները:
10. ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի Լին մասի համաճձայն՝ «Հանրաքվեին կամ ընփրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որնէ ձնով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գուք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որնէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ փալը՝ պավժվում է ազատազրկմամբ երեքից վեց փարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն` «Լ Եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման,
կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձեռով պատիժ նշանակելիս հանգում է հետնության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու ապա կարող է որոշում կայացնել այղ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2 Պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով պատժից կարող է ազատվել նան այն անձր, որի նկատմամբ այն օրենսգրքի 72րդ հոդվածով նշանակվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ կիրառվել է համաձայնեցմուն կամ համագործակցության կամ արագացված վարույթ:
Հ Տե՛ս գործի նյութեր, հատոր 4, թերթեր 5171:
12
3. Հանցագործությունների համակցությաւն դեպքում 66պատիժը
պայմանականորեն չկիրառելու հարցը որոշվում է համակցությամը վերջնական պատիժը նշանակկուց հետո:
4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պետք է հաշվի աոնի հետնյալ հանգամանքները.
1 անձին մեղսագրվող հանցանքի բնույթն ու վփանգավորությունը,
2/) պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները,
3) հանցանք կատարածի անձը,
4) պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պահանջի բացակայություն, կամ այն հատուցած կամ այ կերպ հարթած լինելու հանգամանքը, եթն հանցագործությամը վնաս է պատճառվել:
(:-.»:
1. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի մեկնաբանման շրջանակներում պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության է ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում ն մշտապես վերահաստատվել լ է դիրքորոշումն Օ:առ այ, որ տպատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու: Դատարանի նման հետնություն, Օ»պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը ն վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ թեն պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որնէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետնությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նան հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի ամբողջական գնահատման
Թ
վրա:՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլնձ:
Անդրադառնալով պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքներից պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ն ծանրացնող հանգամանքները գնահատման ենթարկելու հարցին Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դրանք, հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, բնութագրում են ինչպե կատարված հանցագործություն, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորութան ն հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը ն չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս՛:
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ԿԽաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1Լին մասով (երեք դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու ն առաջադրված 5 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի ն բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն. Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/0113, Արարավ. Ավագյանի ն Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
6 Տես Վճռաբեկ դատարանի` Սամնոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի Լի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրվչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/0113, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 ն այլ որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ռոբերտ Խատոյանի գործով 2007 թվականի մայիսի 4-ի թիվ ՎԲ-55/07 ն Թամարա Տեր-Գրիգորյանի գործով 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումները:
14
կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ առաջարկել ն տվել է ընտրակաշառք::
- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Կ.Խաչատրյանի
պատասխանատվությւն,՝ ն պատիժը մեղմացնող հանգամանքները, անձը բնութագրող տվյալները, որոշել է վերջինի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը որպես Կ. Խաչատրյանի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ նա զղջացել է կատարած արարքների համար, տվել է խոստովանական ցուցմունքներ, զերծ է մնացել այլ հանցավոր արարքներ կատարելուց, ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, դատապարտված չի եղել, ինչպես նան մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին»:
- Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ Կ.Խաչատրյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու, ն հնարավոր է համարել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով հասնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժի նպատակներին":
13. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.ՍԽաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել նրա կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետնյալ գործոնները.
ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ մեղադրյալը ոտնձգեկլ է սահմանադրական իրավունքների ն Ց Տես սույն որոշման 6-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
5
ազատությունների պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերության դեմ,
բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ, մասնավորապես այն, որ Կ.Խաչատրյանը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է իր կողմից կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին ընտրակաշառք առաջարկելու ն տալու փաստը,
գ) հանցանքների քանակը՝ այն, որ Կ.Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով ընտրակաշառք առաջարկելու ն տալու մեջ:
Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքներն ինքնին չեն կարող բավարար լինել` ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրացումն ապահովելու համար:
Մինչդեռ, Կ.Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու
նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցվեին վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում իսկ դրանք անտեսելը հանգեցրել է քրեադատավարական օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:
14. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սահմանադրական իրավունքների ն ազատությունների, մասնավորապես` ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատժի կրման նպատակահարմարության հարցը լուծելիս էական նշանակություն ունի խախտված հասարակական
հարաբերությունների բնույթի, կատարած հանցանքի հանրային
վտանգավորության աստիճանի, հանցանքի կատարման եղանակի պատշաճ գնահատումը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված
հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական
16
հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը ն իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա:
15. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարված արարքի բնույթի ն հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի ն կատարված արարքի վտանգավորության աստիճանը, ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից Կ. Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները` նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, կատարած արարքների համար զղջալը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը, խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նան Արցախյան 44-օրյա պատերազմին 2020 թվականի հոկտեմբերի 3-ից մինչն 17-ը մասնակցելը նրա կողմից սահմանադրական իրավունքների ն ազատությունների պաշտպանության դեմ ուղղված հանցանք կատարելու պայմաններում ինքնին չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձնով նշանակվիած պատիժը պայմանականորեն չկիրառելու ն պատժի նպատակների իրացմանը հասնելու համար:
Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը շարադրված՝ Կ.Խաչատրյանի անձը բնութագրող տվյալները ն պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Կ.Խաչատրյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը ն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
Կ.Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1Լին մասով (երեք դրվագ) նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված չեն:
17
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ուստի անհրաժետ է Կ.Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ԿԽաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել:
Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կ.Խաչատրյանը Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի մայիսի 17ի դատավճիռը կայացնելուց մինչն Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում գտնվել է փաստացի անազատության մեջ (նրա նկատմամբ դեռնս կիրառված է եղել տնային կալանք խափանման միջոցը), Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատժին՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը պետք է հաշվակցել նրա արգելանքի տակ գտնվելու ընդհանուր ժամանակահատվածը՝ 4 (ամիս) ամիս 13 (տասներեք) օրը՝ թողնելով կրելու ազատազրկում` 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:
Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163»րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
18
ՈՐՈՇԵՑ
Լ Կարեն ՇՀազարոյի Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 17-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի որոշումը փոփոխել: Կարեն Հազարոյի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի Լին մասով (երեք դրվագ) ազատազրկման ձնով նշանակված պատիժը նուն օրենսգրքի 84րդ հոդվածի հիման վրա
պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով ազատազրկումը:
Պատժի կրման սկիզբը հաշվել Կարեն Շազարոյի Խաչատրյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:
2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0053/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
