Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0317/11/24
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0317/11/24

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0317/11/249 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 13. Քրեական վարույթի կարճման հիմքերը · Հոդված 196. Հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կարգը · Հոդված 207. Նախաքննության ավարտը քրեական վարույթը կարճելով
PDF

Ամփոփում

քննելով նախաքննության մարմնի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ ներկայացված բողոքը, գտել է, որ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու դեպքում ՀՇ քրեական դատավարության օրենսգրքով որնէ արգելք առկա չէ վարույթի կարճման համար", - Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի վերը նշված հետնությանը ն միաժամանակ նշել է, որ եթե հետագայում դատական պաշտպանության արդյունքում հաստատվի բողոքաբեր կանա Խար իրավունքի խախտման փաստն ու վարույթն իրականա

Ամբողջ Տեքստ

ՀԿԴ/0317/11/24

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Ս.Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

նախագահող դատավոր Ա.Մարտիրոսյան

2026 թվականի ապրիլի 9-ին

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ

[անընթեռնելի]

վերանայման վճռաբեկ բողոքը,

2

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը․

1. 2024 թվականի մայիսի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախաձեռնվել է թիվ քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ 1.1. 2024 թվականի մայիսի 20-ին ճանաչվել է

տուժող։

1.2. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա.Շամիրյանի (այսուհետ նաև՝ նախաքննության մարմին)՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ թիվ քրեական վարույթը կարճվել է, իսկ 2024 թվականի նոյեմբերի 20-ին այդ որոշումը հաստատվել է հսկող դատախազի կողմից։

1.3. Նախաքննության մարմնի վերոնշյալ որոշման դեմ

բողոքը ՀՀ գլխավոր դատախազության

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Կ.Սերոբյանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ մերժվել է։

2. Նախաքննության մարմնի՝ թիվ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ

բողոքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ

նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ մերժվել է։

3. հատուկ

վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 20-ի որոշումը թողնվել է անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ

բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը

3

Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ տվյալ դեպքում քրեական վարույթի կարճման հիմք է հանդիսացել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և դրանով արձանագրված հանգամանքները, սակայն քրեական վարույթի կարճման որոշում կայացնելու պահին քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Նման պայմաններում, ըստ բողոքի հեղինակի, քրեական վարույթը կարճելու մասին որոշումը չի բխել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ և 207-րդ հոդվածներով նախատեսված իրավական կառուցակարգերից։

5.1. Միևնույն ժամանակ, ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը թեև նշել է, որ հսկող դատախազն իրավասու է նորոգել կարճված վարույթը, սակայն չի նշել, թե ՀՀ քրեական դատավարության օրենսդրության որ նորմի ուժով է հսկող դատախազը նման լիազորությամբ օժտված կամ որ նորմերն են կարգավորում վկայակոչված իրավահարաբերությունները, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի նշված դատողությունները հիմնազուրկ և չպատճառաբանված են:

6. Բողոքաբերի գնահատմամբ՝ բացի այն, որ առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով բողոքարկվող դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը, Վճռաբեկ դատարանի որոշումը նաև կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։

7. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ, արձանագրել

իրավունքների խախտման փաստը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով վերացնել քրեական վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը։

4

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. 2024 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խ.Մեջլումյանը որոշում է կայացրել նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելու և

նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով։

9. Քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ նախաքննության մարմինն արձանագրել է․ «(…) Գտնելով, որ կատարված նախաքննությամբ

նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել՝ վարույթն իրականացնող մարմինը այդ կապակցությամբ 22.10.2024թ. ներկայացվել է հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին միջնորդություն։ 04.11.2024թ. հսկող դատախազը որոշում է կայացրել 22.10.2024թ. միջնորդությունը բավարարելու և

նկատմամբ

ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ վերջինիս կողմից իրեն վերագրվող (մեղսագրվող) արարքը կատարած չլինելու հիմքով։

(...)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։

Հաշվի առնելով, որ թիվ

քրեական վարույթով կայացվել [է]

նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 40-41։

5

որոշում, սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները, և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 41-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 135-րդ հոդվածի 2-րդ մասով, պահպանելով նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները [որոշեցի] (…) [թիվ 62241024 քրեական վարույթը կարճել (…)»:

10. Նախորդ կետում նշված որոշման դեմ

կողմից ներկայացված բողոքը քննության առնելու

մասին 2024 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Կ.Սերոբյանը նշել է. «(...) [Թ]իվ

քրեական վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ու

հիմնավոր է, դրանով որևէ կերպ չի խախտվել կամ սահմանափակվել ինչպես տուժողի արդար դատաքննության, այնպես էլ հիշյալ վարութային ակտը քրեադատավարական սահմանված ընթացակարգերով բողոքարկելու իրավունքի իրացումը։ Ավելին, ինչպես հետևում է ներկայացված բողոքից, տուժողն իրացրել է հիշյալ իրավունքը՝ բողոքարկելով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը:

Վերոգրյալի պայմաններում հարկ է փաստել, որ թիվ

քրեական

վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքում չեն մատնանշվել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են այն անօրինական կամ անհիմն գնահատելու հիմք հանդիսանալ:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ վիճարկվող որոշման հիմքում դրված՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, հետևաբար վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կայացնել թիվ

քրեական վարույթը կարճելու մասին որոշում,

ապա պետք է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ արգելող նորմ առկա չէ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը բողոքարկված լինելու պայմաններում քրեական վարույթը կարճելու համար: (…)»: 2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 17-25։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 26-29։

6

11. Առաջին ատյանի դատարանը 2025 թվականի հունվարի 20-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Դատարանը (…) գալիս է հետևության, որ չեն խախտվել տուժող իրավունքները, ուստի բողոքը ենթակա է մերժման, քանի

որ հանրային քրեական հետապնդման չհարուցելու մասին որոշումը դեռևս ուժի մեջ չմտած լինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ արգելք առկա չէ վարույթի կարճման համար:

Ինչ վերաբերվում է բողոքաբերի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու մեխանիզմին, ապա Դատարանը հարկ է համարում նշել, որ միայն դրա առկա լինելու հանգամանքը ինքնին չի կարող արգելք հանդիսանալ մինչ դրա ուժի մեջ մտնելը վարույթի կարճման որոշում կայացնելու համար կամ մեկնաբանվել նման կերպ:

Բացի այդ՝ անգամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պարագայում վարույթի կարճման որոշում կայացնելը տրամաբանական է, քանի որ ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ կատարվել են բոլոր հնարավոր ապացուցողական գործողությունները, իսկ բողոքաբերի կողմից չի վիճարկվում որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարված չլինելու հանգամանք, այսինքն սույն իրավիճակում վարույթն իրականացնող մարմնի կողմից իրավաչափորեն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։

Ելնելով վերը նշված դատողություններից, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ քննիչը թույլ չի տվել բողոքաբերի՝ օրենքով երաշխավորված իրավունքների խախտում, հետևապես ներկայացված բողոքն անհիմն է և ենթակա է մերժման։ (...)»*:

12. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել, որ ի տարբերություն նախկին քրեական դատավարության օրենսգրքի, նոր օրենսգրքում ներդրվել է քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտնելու գաղափարը։ Որոշումն 4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 42-53։

7

այդպիսին է համարվում, երբ բողոք չներկայացնելու դեպքում լրացել է բողոքարկման համար սահմանված ժամկետը կամ բոլոր բողոքները վերջնականապես մերժվել են։

Այս նորամուծության նպատակը քրեական հետապնդումից ազատված անձի իրավական ապահովագրումն է, նրա համար էական նշանակություն ունեցող դատավարական ակտը վերջնական դառնալու պահի ամրագրումը, հետևաբար, և նրա կարգավիճակի կայունության ապահովումը: Այս մոտեցումը համակարգային ամբողջության մեջ է գտնվում կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի բովանդակության և քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից մեկի հետ՝ ըստ էության երաշխավորելով դրանց կիրառումը:

Միաժամանակ, ի տարբերություն նախկին քրեական դատավարության օրենսդրության, ներկայում օրենսդիրը բավականին մանրամասն կարգավորման է ենթարկել նաև քրեական վարույթը կարճելով նախաքննության ավարտման դատավարական կարգը։ Քանի որ քրեական վարույթը կարճելը նախաքննության ավարտման երկու եղանակներից մեկն է, օրենսդիրը նախաքննության ավարտման այս եղանակն ըստ էության հավասարեցրել է մեղադրական եզրակացություն կազմելով նախաքննությունը ավարտելուն՝ գրեթե նույնականացնելով նախաքննության ավարտման այս երկու ձևերի դատավարական ընթացակարգերը: Այսինքն` ներկայում վարույթի կարճման որոշումը, մեղադրական եզրակացության օրինակով, հաստատում է հսկող դատախազը։

Քրեական վարույթը կարճելու մասին որոշման հանձնման և բողոքարկման նկատմամբ կիրառվում է հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշման բողոքարկման դատավարական կարգը: Ընդ որում, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերացվել վերադաս դատախազի որոշմամբ: Եթե հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը վերադաս դատախազի կողմից վերցնելու դեպքում (քանի որ այս դեպքում առկա է քրեական հետապնդման ենթարկվող կամ ենթակա անձ և անհրաժեշտ են իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ) նախատեսված են ժամանակային սահմանափակումներ։ Արդեն քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերադաս դատախազի կողմից

8

վերացնելու համար օրենսդրական ժամանակային սահմանափակումներ նախատեսված չեն:

(...)

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ որևէ իմպերատիվ արգելք չի սահմանվում՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեռևս օրինական ուժ չստացած լինելու պայմաններում քրեական վարույթը կարճելու մասին որոշման կայացման կապակցությամբ: Մինչդեռ, օրենսդրությամբ հանրային քրեական հետապնդում իրականացնող մարմինը փաստացի պարտավորված է քրեական վարույթը կարճել՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման առկայության և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու պարագայում: Ըստ էության, սույն դեպքում վարույթն իրականացնող մարմինը քրեական վարույթը կարճել է՝ արձանագրելով, որ ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված բոլոր գործողություններն այլևս կատարված են, իսկ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությամբ պայմանավորված [անընթեռնելի] նկատմամբ քրեական հետապնդում չի կարող

իրականացվել, այսինքն՝ սպառվել են վարույթը շարունակելու

հնարավորությունները: Թեև քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, սակայն այն նաև չի վերացվել, ավելին, ասվածը արգելք չէ՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու համար, ինչպիսի պայմաններում` օրենսդրության տրամաբանությամբ վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշում կայացնի վարույթը կարճելու մասին: Ընդ որում, եթե հետագայում դատական պաշտպանության արդյունքում հաստատվի բողոքաբեր [անընթեռնելի] իրավունքի խախտման փաստը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվի կայացնել կոնկրետ վարութային ակտ՝ այն է [անընթեռնելի] նկատմամբ քրեական հետապնդում

չիրականացնելու մասին որոշումը վերացնել, ապա դրա ուժով հսկող դատախազը իրավասու է լինելու նորոգել կարճված վարույթը։ Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վարույթը նորոգելու անհնարինության վերաբերյալ բողոքաբերի

9

փաստարկները չեն բխում օրենսդրի տրամաբանությունից, քանի որ համաձայն կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի` քրեական հետապնդումը նորոգելը կարող է բացառել միայն քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայությունը, իսկ այս դեպքում, եթե քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ստանա օրինական ուժ, ապա վարույթի հանրային մասնակիցների համար առհասարակ չի առաջանալու վարույթը նորոգելու խնդիր կամ անհրաժեշտություն: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը ողջ վերոգրյալ մեկնաբանությունների համատեքստում արձանագրում է, որ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման դեռևս օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում վարույթը կարճելու վերաբերյալ որոշման կայացմամբ վարույթի մասնավոր մասնակիցների իրավունքների որևէ խախտում չի առաջացել։ (…)»5:

12.1. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խ.Մեջլումյանի՝ [անընթեռնելի] նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշումը 2025 թվականի մայիսի 27-ին մտել է օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը․

13. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը հատուկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վկայակոչմամբ քրեական վարույթը կարճելու իրավաչափության հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն վարույթով արտահայտել իրավական 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 53-68։

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 71-114։

դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նշված հարցի առնչությամբ միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար։

14. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք

նկատմամբ քրեական

հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում այդ որոշման վկայակոչմամբ քրեական վարույթը կարճելու իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունը։

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե՝

(...)

3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները, (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում քննիչը միջնորդություն է ներկայացնում քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին, որի հիման վրա հսկող դատախազը որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։

(...)

4. Որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու իրավական հիմքերը և հիմնավորումները, կիրառված խափանման միջոցի վերացման, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները։

(...)

11

6. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին հսկող դատախազի որոշումն ստանալուց հետո քննիչը դրա պատճեններն անհապաղ հանձնում է վարույթի մասնավոր մասնակիցներին, հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձին, ինչպես նաև այն անձին, որի իրավաչափ շահերին առնչվում է որոշումը: Նշված անձանց քննիչը բացատրում է նաև սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված` վարույթի նյութերին ծանոթանալու կարգը:

7. Քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձինք կարող են բողոքարկել վերադաս դատախազին` այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում: Վերադաս դատախազը բողոքն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին։

8. Բողոքը բավարարելու դեպքում վերադաս դատախազը վերացնում է վիճարկվող որոշումը

น

իրավիճակից թելադրվող անհրաժեշտ

հանձնարարություններ տալիս հսկող դատախազին: Վերադաս դատախազի որոշման պատճենը քննիչն անհապաղ հանձնում է սույն հոդվածի 6-րդ մասում նշված անձանց՝ նրանց գրավոր պարզաբանելով որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները։

9. Բողոքը մերժելու դեպքում վերադաս դատախազն իր որոշմամբ հաստատում է վիճարկվող որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշելով դրա դատական բողոքարկման կարգը և ժամկետները: Բողոքը մերժելու վերաբերյալ որոշումը վերադաս դատախազն անհապաղ ուղարկում է բողոք բերած անձին:

10. Բողոք բերած անձը սույն օրենսգրքի 300-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում կարող է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկել դատարան:

11. Դատարանի կողմից բողոքի բավարարման դեպքում իրավասու դատախազը հարուցում է քրեական հետապնդում կամ նորոգում է այն: (…):

12. Քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում սույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից»:

12

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա համարելով՝ քննիչը նախաքննության ավարտի մասին գրավոր ծանուցում է վարույթի մասնավոր մասնակիցներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձանց և հայտնում վարույթի նյութերին ծանոթանալու տեղը, ժամանակը և հաջորդականությունը։ Մինչև նախաքննության ավարտի մասին ծանուցելը քննիչը միջոցներ է ձեռնարկում իրականացվող գաղտնի քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցնելու և դրանց արդյունքները վարույթի նյութերին կցելու համար: (...)

5. Քրեական վարույթը կարճելու մասին որոշման մեջ շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, դրանք հաստատող ապացույցները, քրեական վարույթը կարճելու իրավական հիմքերը և հիմնավորումները, արգելադրված կամ առգրավված գույքի և իրեղեն ապացույցների տնօրինման հետ կապված հարցերը, ինչպես նաև որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետները: (...)

12. Քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերացվել վերադաս դատախազի որոշմամբ, եթե այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել։ Այդ դեպքում վարույթը նորոգվում է: (…)»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը. (...)

3) քրեական վարույթը կարճելու մասին որոշումը.

4) քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը

դադարեցնելու, քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու, քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը.

(...)»:

13

16. Մեջբերված իրավադրույթների վերլուծությունը հիմք է տալիս փաստելու, որ քրեական վարույթի կարճումը և հանրային քրեական հետապնդում չհարուցելը կամ այն դադարեցնելն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ և ըստ այդմ՝ ունեն կիրառման տարբեր հիմքեր։ Մասնավորապես, ի տարբերություն հանրային քրեական հետապնդում չհարուցելուն կամ այն դադարեցնելուն, քրեական վարույթի կարճումը հանդիսանում է վարույթի ավարտման եղանակներից մեկը, և վերոգրյալով պայմանավորված՝ օրենսդիրը հստակ տարանջատել է դրանց կիրառման հիմքերը։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով տարանջատվել են վերոգրյալ ինստիտուտների կիրառման հիմքերը, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածով որպես վարույթի կարճման հիմք, ի թիվս այլնի, նախատեսվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, երբ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված հիմքով վարույթը կարճելիս անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն է հենց պայմանավորում քրեական վարույթի ավարտը։ Այլ կերպ՝ վերոնշյալ երկու որոշումները միմյանց հետ գտնվում են փոխադարձ կապի մեջ, և դրանք առանձին- առանձին դիտարկելը չի բխում օրենսգրքի տրամաբանությունից։ Հետևաբար այն դեպքում, երբ վարույթը կարճվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով, պետք է հաստատապես փաստվի նշված հիմքի առկայությունը։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում նույն օրենսգրքով սահմանված բողոքարկման ժամկետը լրանալու, իսկ բողոքարկվելու դեպքում՝ այն վերջնականապես հաստատվելու պահից։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է հիմք

14

հանդիսանալ վարույթը կարճելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից, որպիսի մոտեցումը միտված է այդ որոշման վկայակոչմամբ ընդունվող վարութային ակտերի հիմնավորվածության ապահովմանը։

Հակառակ մեկնաբանության դեպքում կխաթարվի ողջամիտ ժամկետում նախաքննության իրականացման պահանջը՝ նկատի ունենալով նշված որոշումների բողոքարկման արդյունքում իրավունքների խախտման փաստի արձանագրման հնարավորությունը, և ըստ այդմ՝ քրեական վարույթի ավարտման ու վերսկսման շրջապտույտը, ինչը չի բխում ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր շահերի պաշտպանությունից։

16.1. Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ինչպես քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, այնպես էլ քրեական վարույթը կարճելու մասին որոշումը հանդիսանում են դատական բողոքարկման ենթակա մինչդատական ակտեր, հետևաբար վերոգրյալ որոշումների բողոքարկման արդյունքում հնարավոր է միմյանց հակասող դատական ակտերի առկայություն։ Մինչդեռ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի բավարարման դեպքում դատական ստուգման ենթարկված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու իրավասություն վերադաս դատախազին վերապահված չէ։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թեև նախատեսել է, որ քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կարող է վերադաս դատախազի որոշմամբ վերացվել, սակայն վերոգրյալ լիազորության գործադրման համար սահմանել է հատուկ նախապայման, այն է՝ վարույթը կարճելու մասին որոշումը պետք է դատական ստուգման ենթարկված չլինի։ Այսինքն՝ շահագրգիռ անձի բողոքի քննության արդյունքում դատարանը չպետք է հաստատած լինի վարույթը կարճելու մասին որոշման իրավաչափությունը։ Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման օրինական ուժի մեջ մտնելու մեխանիզմ, ինչը ենթադրում է, որ

15

վարույթը վերոնշյալ հիմքով կարող է կարճվել այն դեպքում, երբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- 2024 թվականի նոյեմբերի 4-ին թիվ [անընթեռնելի] ներկան քրեական վարույթով հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին՝ իրեն վերագրվող արարքը կատարած չլինելու հիմքով7,

- 2024 թվականի նոյեմբերի 18-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճելու մասին այն հիմնավորմամբ, որ քրեական վարույթով որոշում է կայացվել [անընթեռնելի] նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները8,

- վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական վարույթը կարճելու մասին վերը նշված որոշման կայացման պահին [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը բողոքարկվել է և օրինական ուժի մեջ մտած չի եղել9,

- Առաջին ատյանի դատարանը, քննելով նախաքննության մարմնի՝ քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ ներկայացված բողոքը, գտել է, որ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ արգելք առկա չէ վարույթի կարճման համար10,

- Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնել Առաջին ատյանի դատարանի վերը նշված հետևությանը և միաժամանակ նշել է, որ եթե հետագայում դատական պաշտպանության արդյունքում հաստատվի բողոքաբեր [անընթեռնելի] [անընթեռնելի] իրավունքի խախտման փաստն ու վարույթն իրականացնող մարմինը 7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։

պարտավորեցվի վերացնել

նկատմամբ քրեական հետապնդում

չիրականացնելու մասին որոշումը, ապա դրա ուժով հսկող դատախազն իրավասու կլինի նորոգել կարճված վարույթը"։

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-16.1-ին կետերում ներկայացված իրավակարգավորումների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում հաստատելով նախաքննության մարմնի՝ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշման օրինականությունը, սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի կարգավորումները՝ թույլ տալով քրեադատավարական օրենքի պահանջների խախտում։

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճվել է այն պայմաններում, երբ վերոնշյալ որոշման կայացման համար հիմք հանդիսացած՝ [անընթեռնելի] նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը գտնվել է բողոքարկման փուլում և դեռևս օրինական ուժի մեջ մտած չի եղել։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող էր հիմք հանդիսանալ վարույթը կարճելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելու պահից, հետևաբար այն դեպքում, երբ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել և գտնվել է բողոքարկման փուլում, վերը նշված հիմքով քրեական վարույթի կարճումը չի կարող համարվել իրավաչափ և ապահովել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Հակառակ մեկնաբանությունը, Վճռաբեկ դատարանի 11 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

17

գնահատմամբ, կարող է հանգեցնել իրավական անորոշության` հաշվի առնելով, որ վերադաս դատախազն իրավասու է վերացնել քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը միայն այն դեպքում, երբ այդ որոշումը դատական ստուգման չի ենթարկվել։

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ [անընթեռնելի] նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում այդ որոշման վկայակոչմամբ քրեական վարույթի կարճման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելիս թույլ են տվել դատական սխալ՝ մասնավորապես քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և դրանց փոխարինող դատական ակտ կայացնելու համար։

Սակայն հաշվի առնելով, որ նախաքննության մարմնի՝ թիվ [անընթեռնելի] քրեական վարույթը կարճելու մասին 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշման հիմքում դրված՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Խ.Մեջլումյանի՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը բավարարելու մասին 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշումն այլևս մտել է օրինական ուժի մեջ”, որպիսի պայմաններում ստորադաս դատարանների վիճարկվող դատական ակտերը բեկանելը և փոխարինող դատական ակտ կայացնելը, ըստ էության, առարկայազուրկ է՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

12 Տե՛ս սույն որոշման 12.1-ին կետը։

18

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264- րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՀԿԴ/0317/11/24
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել