Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-146-Ն12 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ մասերով. «12. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին դասվող ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 180-ապատիկի չափով 13. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պլատինե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 90-ապատիկի չափով 14. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պալադիումե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների բազային տուրքի 105-ապատիկի չափով»։ Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի նախավերջին պարբերության ուղղ. «2-6-րդ» բառերը փոխարինել «2-14-րդ» բառերով: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-146-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-146-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (13.05.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.04.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.05.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 13.05.2024 Հիմնական ակտ 12.04.2024, ՀՕ-146-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 23.05.2024, ուղղ.24-23Ն ՈՒՂՂՈՒՄ 2024.04.12 ՀՕ-146-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-146-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել