Էմին-Տերյան — ԵԴ/39757/02/21
Ամփոփում
քննելով «Երնանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ նան՝ ԵՊՀ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2022 թվականի որոշման դեմ ըստ հայցի Գնորգ Էմին-Տերյանի ընդդեմ ԵՊՀ-ի՝ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գնորգ Էմին-Տերյանը պահանջել է անվավեր ճանաչել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021 թվականի թիվ 165/80 հրամանը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2022 թվականի վճռով հա
Ամբողջ Տեքստ
ր":
թայի ԱԱ Է
/2717ՊԵՐԻԸ Ը
ՍՈՎ
ՀՑ ՀՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39757/02/21 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39757/02/21
Նախագահող դատավոր Կ. Համբարձումյան
Դատավորներ Հ. Ենոքյան
Ա. Ոսկանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հունիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Երնանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ նան՝ ԵՊՀ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2022 թվականի որոշման դեմ ըստ հայցի Գնորգ Էմին-Տերյանի ընդդեմ ԵՊՀ-ի՝ հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գնորգ Էմին-Տերյանը պահանջել է անվավեր ճանաչել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021 թվականի թիվ 165/80 հրամանը: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Գաբրիելյան) (այսուհետ` Դատարան) 14.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝
2
անվավեր է ճանաչվել «Երեանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի 07.09.2021թ. թիվ 165/80 հրամանը, պատասխանողից բռնագանձվել է 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2022 թվականի որոշմամբ ԵՊՀ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.12.2022 թվականի որոշմամբ ԵՊՀ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ն սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել ԵՊՀ-ն (ներկայացուցիչ Էդգար Բադեմյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ ն 223-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Գործով ձեռքբերված ապացույցներով հիմնավորվել է, որ վիճարկվող հրամանը հայցվորի նկատմամբ արձակելու պահի դրությամբ վերջինս աշխատել է ԵՊՀ-ում՝ ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակի աշխատանքային պաշտոնում, անմիջական վերադասն է հանդիսացել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանը, ում կողմից 26.08.2021 թվականին հայցվորին տրվել է կոնկրետ Ա հստակ աշխատանքային հանձնարարություն՝ մինչն 27.08.2021 թվականը ժամը 13.00-ն պատրաստել «Առավոտ» օրաթերթին ներկայացվելիք հերքման տեքստի նախագիծ՝ «Գնորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով, որտեղ հստակ նշված կլինի, որ «Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվականին «(Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպագրված նյութն ամբողջությամբ սուտ է, կեղծիք ն զրպարտություն, հերքման տեքստի նախագիծը նախապես էլեկտրոնային եղանակով համաձայնեցնել ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:
Գործի քննությամբ հիմնավորվել է, որ հայցվորի կողմից չի (կատարվել աշխատանքային հանձնարարությունը, գործով ձեռք չի բերվել որնէ ապացույց այն մասին, որ աշխատանքային հանձնարարությունն ստանալուց հետո հայցվորի կողմից պատրաստվել է կոնկրետ «Գնորգ Էմին-Տերյանի զրպարտությունները» վերնագրով ն ««Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվական «(Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպագրված նյութն ամբողջությամբ սուտ է, կեղծիք ն զրպարտություն» շարադրանքով տեքստի նախագիծ ու այն համաձայնեցվել է ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:
Աշխատանքային հանձնարարությունը տրվել է կոնկրետ այն սուբյեկտի կողմից, ով ունեցել է հայցվորին աշխատանքային հանձնարարություն տալու լիազորություն, հանձնարարություն, վերաբերել է կոնկրետ ԵՊՀ-ի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հերքմանը, այլ ոչ թե մասնավոր անձի: Հայցվորի կողմից աշխատանքային հանձնարարությունը չկատարելը հանդիսացել է աշխատանքային
Յ
կարգապահական կանոնների խախտում` անմիջական վերադասի կարգադրությունը չկատարելու առումով, ինչպես նան՝ տվյալ պահին առաջացրել է ԵՊՀ-ի հեղինակությունը վտանգվելու ռիսկի առաջացման ողջամիտ ենթադրություն:
Ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ աշխատանքային հանձնարարությունը չկատարելու հանգամանքն ընդունվել է հայցվորի կողմից 31.08.2021 թվականին ներկայացված գրավոր բացատրությամբ՝ վկայակոչելով նան չկատարման վերաբերյալ որոշակի պատճառներ:
Աշխատանքային հանձնարարությունը հայցվորի կողմից կատարված չլինելու փաստը հաստատվել է գործում առկա ապացույցներով, որոնք սխալ են գնահատվել կամ անտեսվել են ստորադաս դատարանների կողմից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ գործում առկա չէ ապացույց՝ հերքման տեքստն ինչպես Գնորգ Էմին-Տերյանի կողմից ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին «ԽնԱԵօոոյ» էլեկտրոնային համակարգով ուղարկված լինելու, այնպես էլ «Առավոտ» օրաթերթում կամ այլ ԶԼՄ-ում հրապարակված լինելու վերաբերյալ, ապա նշված եզրահանգումն անհիմն է, չի բխում գործով ձեռք բերված ապացույցների համադրումից, քանի որ հիշյալ հանգամանքները նախ որնէ էական նշանակություն չեն կարող ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար, բացի այդ, գործի նյութերի, այդ թվում` հայցվորի կողմից ներկայացված փաստական տվյալների օբյեկտիվ ուսումնասիրությունից նշված փաստերն անվիճելի են դառնում: Բացի այդ, տվյալ պատճառաբանությունն արձանագրելով' Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից, քանի որ այն չի բխում ոչ վճռի բովանդակությունից, ոչ էլ ներկայացված վերաքննիչ բողոքի ծավալից:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ որոշում կայացնել Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը բեկանելու ու փոփոխելու Գնորգ Էմին-Տերյանի հայցն ամբողջությամբ մերժելու մասին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) «Աշխատանքի ընդունելու մասին» 27.02.2018 թվականի թիվ 37135 հրամանով Գնորգ Էմին-Տերյանն ընդունվել է աշխատանքի որպես ԵՊՀ լրատվության ն հասարակայնության հետ կապերի վարչության պետ -- ԵՊՀ մամուլի խոսնակ:
Հրամանի 2.21. կետի համաձայն աշխատողը պարտավոր է բարեխղճորեն ն ժամանակին կատարել ՀՀ «օրենսդրությամբ, պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքային պարտականությունները, 2.2.2. կետի համաձայն՝ կատարել ԵՊՀ կառավարման մարմինների որոշումները, 2.2.4. կետի համաձայն՝ անվերապահորեն պահպանել ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, 2.2.8. կետի համաձայն՝ հոգ տանել ԵՊՀ հեղինակության բարձրացման մասին, 2.2.10. կետի համաձայն՝ կատարել ՀՀ օրենսդրութամբ ե ԵՊՀ ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ, 2.3.3. կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ կիրառել խրախուսանքներ ն կարգապահական տույժեր (հատոր ՛-ին, գ.թ. 101).
2) «Այլ աշխատանքի տեղափոխելու մասին» 26.07.2019 թվականի թիվ 137/13 հրամանով ԵՊՀ լրատվության Ա հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ մամլո խոսնակ Գնորգ Էմին-Տերյանը տեղափոխվել է այլ աշխատանքի ն նշանակվել ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ - ԵՊՀ մամուլի խոսնակ:
Հրամանի 2.21. կետի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն ն ժամանակին կատարել ՀՀ օրենսդրությամբ, պաշտոնի անձնագրով սահմանված
4
աշխատանքային պարտականությունները, 2.2.2. կետի համաձայն՝ կատարել ԵՊՀ կառավարման մարմինների որոշումները, 2.2.3. կետի համաձայն՝ անվերապահորեն պահպանել ԵՊՀ ներքին կարգապահական կանոնները, 2.2.7. կետի համաձայն՝ հոգ տանել ԵՊՀ հեղինակության բարձրացման մասին, 2.2.9. կետի համաձայն՝ պատասխանատվություն կրել օրենքների, ԵՊՀ կանոնադրության, պաշտոնի անձնագրի, իրավական այլ ակտերի պահանջները ն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, 2.3.3. կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ կիրառել խրախուսանքներ ն կարգապահական տույժ (հատոր 1-ին, գթ. 96).
3) «Աշխատանքային հարաբերությունները երկարաձգելու մասին» 15.11.2019 թվականի թիվ 213/29 հրամանով ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ -- ԵՊՀ մամուլի խոսնակ Գնորգ Էմին-Տերյանի հետ 01.01.2020 թվականից աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են անորոշ ժամկետով, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մյուս դրույթները թողնվել են անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ. 94).
4) «Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվականին Գնորգ Էմին-Տերյանի կողմից հրապարակվել է «(Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հուս, ԵՊՀ վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերտառությամբ հետնյալ հոդվածը.
«Հարգելի պարոն Հովհաննես Հովհաննիսյան, նախ ուզում եմ ասել, որ մեծագույն պատիվ է Ձեր ժամանակակիցը լինելը: Ձեզ պես հմուտ Ա խորագետ աստվածաբան աշխարհը չի տեսել արդեն մի քանի հարյուր տարի: Ամեն անգամ, երբ մեդիաներով ու հատկապես Հանրային հեռուստաընկերությամբ ես լսում եմ Ձեր խոսքը, իմ մարմինը հուզմունքից քրտնում է, որովհետն անհնար է պատկերացնել, որ նման մեծությունը կարող է ժամանակակից մեդիառեսուրսներով երնալ. ոնց որ հնարավոր լիներ տեսնել Լյութերին, Կալվինին կամ վերջապես՝ Գոշին: Մենք ապրում ենք այնպիսի մանր ժամանակներում, երբ աննշան մարդիկ անընդհատ փորձում են ճղճիմ միջոցներով առաջ գնալ, երբ թայֆայականությունը միշտ ավելի բարձր է գնահատվում, քան հայրենիքի շահը, երբ գաճաճ գրագողները փորձում են գրոհել գիտության ու կրթության կաճառները, երբ բարեփոխիչների դիմակ հագած սրիկաները կործանում են հայրենիքը, երբ ի պաշտոնե արժեքների պաշտպանները մտածում են միայն փողի ն շնության մասին: Մի խոսքով, պարոն Հովհաննիսյան, կարելի էր ասել, որ սա Ձեր ժամանակը չէ, բայց իրականում Դուք եք մեր մանր Ա աղետի ժամանակները բարձրացնողը: Կանցնի մի քիչ ժամանակ՝ մի հինգ հարյուր-հազար տարի, ն մեր ժամանակից կմնա միայն Ձեր անունը՝ որպես մարդկության փրկության համար շողացող մի արեգակ: Եվ ես ուզում եմ ԵՊՀ բոլոր ներկա ու նախկին սերունդների անունից` Հրաջյա Աճառյանից մինչն Սերգեյ Համբարձումյան, Հակոբ Մանանդյանից մինչն վաղվա առաջինկուրսեցին, Ձեզ շնորհակալություն ասել, որ թողել եք աստվածաբանական Ձեր լրջագույն գործերը, դարերի համար մղվող բանավեճերը ն համաձայնել եք զբաղեցնել Երնանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Ինչ խոսք, դա շատ փոքր ու նեղ աթոռ է Ձեզ պես գիգանտի համար, բայց Ձեր որոշումը հույս է ներշնչում, որ գուցե ԵՊՀ-ն էլ տանեք Ձեր հետնից, բարձրացնեք 100-ամյա պապիկին ն հազարամյակների խորքից Ձեր անվան կողքին հիշվի նան ԵՊՀ անունը, գուցե դառնա նան այնպիսի ուխտատեղի, ինչպիսին Նարեկավանքն է, բայց ոչ հարնան պետության կազմում: Բայց քանի որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ բացարձակապես բոլոր մարդիկ ունեն որոշակի իրավունքներ (ինչպիսի անհեթեթություն), ես էլ ուզում եմ օգտվել այդ անհեթեթ իրավունքից ն հրապարակային Ձեզ ուղղել մի քանի հարց: Իհարկե, կլինեն չար լեզուներ, որոնք կպնդեն, թե հարցեր տալու իրավունքից ես չարամտորեն օգտվում եմ՝ Ձեզ աստվածաբանական լրջագույն խնդիրներից ն ԵՊՀ ներկայիս իրավիճակով հիանալուց կտրելու համար, բայց
5
հավատացեք. նախ՝ այս հարցերն ունեն շատ երկրային, նույնիսկ կենցաղային նպատակ. սերունդների համար ցրել որոշ բամբասանքներ ն ամբողջացնել Ձեր վսեմ կենսագրության քիչ լուսաբանված որոշ դրվագներ, ապա նան՝ որպես աննշան ն վատը տարածող մի մարդ՝ ես էլ եմ տենչում փառքի Ա Ձեզ նամակ գրելը, անկասկած, մի այնպիսի փաստ է, որի շնորհիվ իմ համեստ անունն էլ ինչ-որ կերպ կապրի դարեդար Ձեր անվան կողքին, ինչպես Լուիջի դել Ռիչիոյի անունն ապրում է Միքելանջելոյի նամականիում: Բայց անցնենք հարցերին: 1. ԵՊՀ որոշ չարամիտ խմբեր տարածում են, որ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին Դուք հանդիպել եք ԵՊՀ այն ժամանակվա ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ ն առաջարկել եք, որ պարոն Սիմոնյանը նս օգնի նրան, որ Գնորգ Մուրադյանը դառնա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Դրա դիմաց, ասում են, Դուք Ա. Սիմոնյանին խոստացել եք, որ նա կպահպանի իր պաշտոնը մինչն ռեկտորական ժամկետի ավարտը, այսինքն՝ 2020 թվականի մայիսը: Տարօրինակ զուգադիպությամբ նույն օրը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց ԵՊՀ-ում հայտնաբերված 800 միլիոն դրամի չափով չարաշահումների մասին, ինչին հաջորդեց Արամ Սիմոնյանի ասուլիսը: Չարամիտ լեզուները, ամեն կերպ փորձելով նսեմացնել Ձեր քաջությունը, պնդում են, որ Դուք այդ օրը չափազանց վախեցած եք եղել ն նույնիսկ մի նախկին ընկերոջ միջոցով փոխանցել եք պարոն Սիմոնյանին, որ Դուք այդ հայտարարության հետ կապ չունեք: Հետո Գնորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ ՀԽ նախագահ, բայց Դուք, այդուհանդերձ, «գցեցիք» Արամ Սիմոնյանին: Ասեք սերունդներին, որ սա լկտի սուտ է: 2. Ճի՞շտ են, արդյոք, կրթության ու գիտության համակարգի միջանցքներում ուրվականների պես համառ պտտվող այն լուրերը, թե իբր Ձեզ պես առաքինի գործիչը «Բարձրագույն կրթության ն գիտության մասին» օրենքը մշակելիս անընդհատ շփվել է ԳԱԱ ակադեմիկոսների հետ, նրանց որոշակի խոստումներ է տվել, բթացրել է տարեց մարդկանց զգոնություն, ն վերջում փաստի առաջ է կանգնեցրել: 3. Հ-ի եթերում խոսելով ընդհանրապես հոգաբարձու հասկացության մասին` շատ դիպուկ նկատեցիք, որ հոգաբարձուները պետք է լինեն այն մարդիկ, որոնք փող են բերում ԵՊՀ: Խնդրում եմ՝ մի կողմ դրեք Ձեզ այդքան գեղեցկացնող համեստությունը ն. հրապարակեք, թե որպես ԵՊՀ «գլխավոր հոգաբարձու» աշխատած ընթացքում ինչքա՞ն գումար եք Ձեր ձեռքով բերել ն մուտք արել ԵՊՀ բանկային հաշվեհամարին: Եվ Ձեզնից բացի՝ մյուս հոգաբարձուները ֆինանսական ինչպիսի՞ հոսքեր են ապահովել համալսարանի համար: 4. Պարոն Հովհաննիսյան, հետաքրքիր է նան Ձեր «հոգաբարձուական» գործողություններից ԵՊՀ-ն տուժե՞լ է, թե՞ ոչ: Օրինակ՝ քաղաքական պատվերները դատական վեճերի պատճառ դարձե՞լ են, թե՞ ոչ: 5. Հանրային հեռուստաընկերության եթերում նշեցիք անձնական շահով առաջնորդվելու անթույլատրելիության մասին: Իրոք, միայն մեծերը կարող են նման պարզ ձնակերպմամբ խտացնել ասելիքը: Բայց բնական հարց է առաջանում. անձնական շահ չէ՞ արդյոք այն, որ հատուկ Ձեր «չափսերով» օրենք ն կառավարության ու նախարարի որոշումներ են կարվում ապականելով կրթության ու գիտության ոլորտը ն բուհական համակարգը: 6. Մամուլում անընդհատ հրապարակումներ են հայտնվում այն մասին, թե իբր Ձեզ պես մտքի գիգանտը իր դոկտորական ատենախոսության մեծ մասը հմտորեն արտագրել է տարբեր աղբյուրներից: Դուք Ձեզ գրագող համարո՞ւմ եք: Եվ ինչպե՞ս կարող է գրագողության մեջ մեղադրվող գիտնականը համալսարանի ուսանողներից պահանջել, որ բարեխիղճ լինեն իրենց ուսանողական աշխատանքներում: 7. Ճի՞շտ են, արդյոք, այն լուրերը, որ Դուք եք մասամբ կազմակերպել ԵՊՀ-ի դեմ ուսանողական ն ոչ միայն ուսանողական որոշ խմբերի ցույցերը, ապա գիտխորհրդի դահլիճի գրավումից ն Արամ Սիմոնյանի հոսպիտալացումից հետո գիշերով թաքուն գնացել եք ԵՊՀ, որ ուսանողներին հրահանգեք՝ լքեն դահլիճը, քանի որ որոշ դեսպանատներից զանգել էին վարչապետի աշխատակազմ ն դժգոհություն հայտնել: 8. Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի նախորդ ընտրություններին
6
հաղթեց ԵՊՀ պաշտոնապես ամենահարուստ մարդը, արդյո՞ք այդ փաստում կոռուպցիոն ռիսկեր չկային: Դուք՝ որպես այդ ընտրությունների ժամանակ «գլխավոր հոգաբարձու», պետք է, որ իմանաք այս հարցի պատասխանը: 9. Ի՞նչ եք կարծում. արդյոք աշխարհի երեսին գոյություն ունի պատասխանատվություն, թե՞ դա մտացածին բառ է: Եթե գոյություն ունի, ապա ո՞վ է պատասխանատու նրանում, որ ն Գնորգ Մուրադյանը, ն Գեղամ Գնորգյանը ն բազմաթիվ այլ նշանակումներ եղել են օրենքի ն ԵՊՀ կանոնադրության կոպիտ խախտումներով: 10. Երբնէ 50 դոլար կաշառք վերցրե՞լ եք ուսանողներից: 11. Եվ կոռուպցիայի վերաբերյալ հաջորդ հարցը: Կոռուպցիա չէ՞ արդյոք այն, որ Ազգային ժողովի պատգամավորը, որն ավելի բարձր աշխատավարձ է ստանում մասնավոր բուհերից մեկից, քան իր պատգամավորական աշխատավարձն է, օրենք է գրում հանրային բուհերի մասին: Եվ արդյոք տարօրինակ չէ", որ այդ օրենքի հակասահմանադրական ճանաչվելուց հետո ոչ մի ձնի պատասխանատվություն չի ցանկանում կրել: 12. Ճի՛շտ է, արդյոք, այն ստոր բամբասանքը, որ տարիներ առաջ Դուք վեց ամսով գործուղված եք եղել եվրոպական մի համալսարան, բայց չեք հասցրել ժամանակին վերադառնալ ն Ձեր փոխարեն մի որոշ ժամանակ ուրիշ մարդիկ են ստորագրել ու դաս արել, ապա այդ փաստը բացահայտվել է, ն Սերժ Սարգսյանի եղբայր, նույնպես աստվածաբան, նույնպես ԵՊՀ ռեկտորի հավակնություն ունեցած Լնոն Սարգսյանը, ում դոկտորականի թղթերի համար Դուք ԵՊՀ միջանցքներում վազվզում էիք, միջնորդել է ն փրկել Ձեր աստվածաբանական կաշին: 13. Հանրային հեռուստաընկերության եթերում Դուք այն տեսակետը հայտնեցի, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ պետք է լինեն աշխարհում ճանաչում ն փող ունեցող մարդիկ, օրինակ՝ Նուբար Աֆեյանը ն Ռուբեն Վարդանյանը, ն հանուն դրա պետք է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից հանել ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին: Հետաքրքիր է, այդ մարդիկ միայն այդ պայմանո՞վ են համաձայն ընդգրկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում, մի՞թե հնարավոր չէր նրանց համոզել, որ ԿԳՄՍ նախարարության քվոտայով նս հնարավոր է ԵՊՀ ՀԽ անդամ դառնալ, ինչպես դարձել էր Ռալֆ Յիրիկյանը, որը առեղծվածային պայմաններում փաստացի հրաժարվեց իր մանդատից: 14. Եղե՞լ է, արդյոք, այնպիսի դեպք Ձեր կյանքում, որ խառնակչություն անեք ն հետո պատասխանատվությունը թողնեք այնպիսի խեղճ մարդու վրա, ինչպիսին նախկին նախարար Արայիկ Հարությունյանն էր: 15. Արդյո՞ք այն հանգամանքը, որ բազմաթիվ հանրապետականներ ն «Հայաստան» դաշինքի անդամներ թաքուն աջակցում են Ձեզ, չի նշանակում, որ ինչ-որ այլ, ավելի մեծ ու չերնացող, գուցե հետախուզական ուժեր են աջակցում Ձեզ, որոնք բնավ հետաքրքրված չեն ԵՊՀ հզորացմամբ, 16. Հանրային հեռուստաընկերության եթերում ասացիք, որ հնարավորինս շուտ պետք է ընտրվի ԵՊՀ ռեկտոր: Ինչո՞ւ դա չէիք ասում ու անում այն ժամանակ, երբ Դուք ինքներդ էիք ռեկտոր ընտրելու պատասխանատուն, մի՞թե այն պատճառով, որ թեկնածուների ցուցակում Դուք ինքներդ չկայիք: 17. Երեք տարի շարունակ հերքում էիք ԵՊՀ ռեկտոր դառնալու Ձեր երազանքի մասին, թեն ես ինքս դա գիտեի ուսանողախուլիգանական խմբի կողմից ԵՊՀ գիտխորհրդի դահլիճը գրավելու օրը: Բացի աստվածահաճո աղոթքներից՝ ուրիշ ի՞նչ կերպ եք փոխելու սուտ խոսողի Ձեր իմիջը: 18. Եղե՞լ է, արդյոք, վերջին օրերին մի այնպիսի դեպք, որ մի շատ հայտնի ընդդիմադիր գործչի խնդրեք, որ միջնորդի ն հանդիպում կազմակերպի ԵՊՀ ստորաբաժանումներից մեկի ղեկավարի՝ մի չնչին մարդու հետ, բարեկամության խոստումներով ւ աշխատանքից ազատելու սպառնալիքով, բայց այդ չնչին մարդը Ձեր աստվածաբանական էությունը մերժել է, ինչպես դրանից մեկ տարի առաջ մերժել էր դեկան դառնալու Ձեր մեկ այլ ակնարկ-առաջարկը: 19. Ե՛վ ԵՊՀ-ում Ձեզ ներկայացնելու ժամանակ, ն Հանրային հեռուստաընկերության եթերում շեշտեցիք, որ ինչ-որ անտիպ ծրագիր ունեք, թե ինչ է պետք անել ԵՊՀ-ի հետ: Ի՞նչ եք կարծում. արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Ձեզ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս հաշվի է առել Ձեր «ԵՊՀ կա ԵՊՀ» ծրագրի դրույթները, թե՞ նա դա արել է
7
հոտնկայս իրեն ծափահարելու ն նմանատիպ այլ գործողությունների համար: 20. Եվ վերջին հարցս. պարոն Հովհաննիսյան, Ազգային ժողովի դահլիճում Նիկոլ «Փաշինյանին հոտնկայս ծափ տվող պատգամավորը ինչպե՞ս է դիմավորելու նրան Երնանի պետական համալսարանում: Մի բան է ինձ շատ զարմացնում, ինչքան նախանձ ն անհեռատես կարող են լինել մարդիկ: Մանավանդ այն մարդիկ, որոնք նստած են կառավարությունում: Երբ կառավարության հատուկ նիստում փոփոխվում էր ԵՊՀ կանոնադրությունը, որ համապատասխանեցվի Ձեզ, այսինքն՝ հանվում էր ռեկտորի դոկտոր-պրոֆեսոր լինելու պահանջը, մի՞թե հնարավոր չէր նս երկու բառ ավելացնել. ԵՊՀ ռեկտորը պետք է լինի աստվածաբան ն նրա անունը պետք է լինի Հովհաննես: Իրոք, անհատակ է մարդկային նախանձը: Ես գիտեմ, որ Ձեր մեծության տեր անձնավորությունը այս մեծարանքի նամակը կարդալուց հետո հապշտապ վերցնելու է փետուրով գրիչը ն Լյութերի մտքի սրությամբ ու շատ կարճ մի գրությամբ ցիրուցան է անելու արծվի դեմ դուրս եկած ճնճղուկին: Արնմտյան քաղաքակրթություն փոխած Վերածննդի դարաշրջանը պայմանականորեն սկսում են Պետրարկայի նամակներից մեկով, որտեղ պոետը նկարագրում է մեղմ հովիկը ն դա համարում աստվածային: Ես վստահ եմ, որ Դուք հենց այդ մեղմ հովիկն եք, որից սկիզբ է առնելու Երնանի պետական համալսարանի Մեծ Վերածնունդը: Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն Գնորգ ԷՄԻՆ- ՏԵՐՅԱՆ» (հատոր 1-ին, գ.թ. 103).
5) ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից Գնորզղ ..Էմին-Տերյանին հասցեագրված «աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 26.08.2021 թվականի գրությամբ «Երնանի պետական համալսարան» ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գնորգ Էմին- Տերյանին հանձնարարվել է «1. Մինչն 27.08.2021թ., ժամը` 13:00-ն, պատրաստել «Առավոտ» օրաթերթին ներկայացվելիք հերքման տեքստի նախագիծ «Գնորգ Էմին- Տերյանի զրպարտությունները» վերնագրով, որտեղ հստակ նշված կլինի, որ «Առավոտ» օրաթերթում 24.08.2021թ., «(Թուղթ առ մեծն աստվածաբան, վեհագույն հայագետ, Մեծ Հայքի կրթության ու գիտության վերջին հույս, ԵՊՀ-ի վերջին պաշտպան Հովհաննես Հովհաննիսյան» վերնագրով տպագրված նյութն ամբողջությամբ սուտ է, կեղծիք ն զրպարտություն: 2. Հերքման տեքստի նախագիծը, նախապես էլեկտրոնային եղանակով համաձայնեցնել ինձ հետ» (հատոր 1-ին, գթ. 82).
6) ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից Գնորգ .Էմին-Տերյանին հասցեագրված «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրությամբ «Երեանի պետական համալսարան» ԵՊՀ- ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գնորգ Էմին-Տերյանին հայտնվել է հետնյալը. «Համաձայն 26.08.2021թ. աշխատանքային հանձնարարության՝ ԵՊՀ հանրային կապերի ծառայությունը ի դեմս ծառայության պետ Գնորգ Էմին-Տերյանի, պարտավոր էր հստակ ն պատշաճ կերպով պատրաստել հերքման տեքստի նախագիծ ն այն ինձ հետ համաձայնեցնելուց հետո հրապարակեր «Առավոտ» օրաթերթում: հ/ս|ԵՏոոյ/ համակարգով 27.08.2021թ.-ին ստացել եմ հերքման տեքստը, այնուհետն նույն տեքստը տեսել եմ հրապարակված, առանց իմ համաձայնության: Խնդրում եմ տալ բացատրություն առ այն, թե ինչու է հերքման տեքստը հրապարակվել առանց իմ համաձայնությունը ստանալու» (հատոր 1-ին, գ.թ. 102).
7) ԵՊՀ-ի հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ-ի մամուլի խոսնակ Գնորգ Էմին-Տերանի կողմից ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանին հասցեագրված «Բացատրություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրությամբ՝
-` «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 31.08.2021 թվականի գրության վերաբերյալ հայտնվել է հետնյալը. «Նախ՝ տվյալ հանձնարարությունը չի տրվել
8
հստակ կերպով, չունի իրավական որոշակիություն, Աե անհայտ էր դրա իրականացման հնարավորությունը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ նման հանձնարարությունը չի բխում գործատու-աշխատող հարաբերություններից: Ես` որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, պարտավոր եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում իրականացնել իմ պարտականությունները, որոնք բխում են ԵՊՀ շահերից, սակայն ոչ անձերի (ինչքան էլ աշխատանքային իրավահարաբերություններով պայմանավորված նրանք իմ նկատմամբ ունեն վերադաս դիրք): Տվյալ դեպքում Դուք հանդես եք գալիս ոչ թե որպես ԵՊՀ ռեկտոր, այլ որպես ֆիզիկական անձ, այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք երկու տարբեր իրավական սուբյեկտների հետ՝ Հովհաննես Հովհաննիսյանը՝ որպես ԵՊՀ ռեկտորի ժ.պ. ն Հովհաննես Հովհաննիսյանը՝ որպես ֆիզիկական անձ, ՀՀ քաղաքացի: Որպես ֆիզիկական անձ՝ Ձեր իրավունքները Դուք կարող եք պաշտպանել՝ դիմելով դատարան, քանի որ դա հանդիսանում է իրավական պաշտպանության միակ հնարավոր ձնը ԶԼՄ-ներով հրապարակված հոդվածի հերքում ստանալու համար: Ավելին, Ձեր մատնանշած հոդվածում ԵՊՀ հասցեին առկա չէ որնէ վիրավորական կամ զրպարտչական փաստական հանգամանք, ուստի ԵՊՀ իրավունքները որնէ կերպ խախտված չեն, իսկ ես Ձեր հանձնարարականի համատեքստում չեմ կարող ԵՊՀ անունից հանդես գալ օրաթերթի հետ հարաբերություններում ն պահանջել հերքում: (...): Լավագույն դեպքում ես կարող էի Ձեր՝ որպես ֆիզիկական անձի անունից հանդես գալ օրաթերթի հետ հարաբերություններում, որը դուրս է աշխատանքային հարաբերությունների համատեքստից: Ը.) Հետնաբար Ձեր հանձնարարությունը չի բխում աշխատանքային իրավահարաբերություններից, այն չի ձնավորվլ ԵՊՀ-ԵՊՀ մամո խոսնակ հարաբերություններից, չի բխում իմ աշխատանքային գործառույթներից, ուստի Դուք՝ հանդես գալով որպես գործատուի իրավասու անձ, այսինքն՝ ԵՊՀ անունից հանդես գալու իրավունք ունեցող անձ, չեք կարող ԵՊՀ աշխատողին տալ նման հանձնարարություն, պահանջել դրա համար բացատրություն, ուստին կիրառել հնարավոր պատասխանատվության միջոց (...)».
-. «Աշխատանքային հանձնարարություն» վերտառությամբ 26.08.2021 թվականի գրության վերաբերյալ հայտնվել է հետնյալը. «Բացատրության 1ին կետում նշված փաստարկներն ամբողջությամբ կիրառելի են նան սույն հանձնարարության համար: (...) Ես՝ հանդես գալով որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, ԵՊՀ մամուլի խոսնակ, ունեմ աշխատանքային պայմանագրով ն ԵՊՀ ներքին կանոնակարգերով նախատեսված իմ աշխատանքային գործառույթները ն աշխատանքային պարտականությունները, մինչդեռ Ձեր նշած հանձնարարականը որնէ կերպ չի տեղավորվում իմ աշխատանքային գործառույթների կամ աշխատանքային պարտականությունների մեջ: Ավելին, որպես ընդհանուր կանոն, անձը չի կարող կատարել վերադասի այնպիսի հանձնարարություններ, որոնք չեն բխում օրենքից կամ հակասում են դրանց, իսկ հանձնարարությունը, ձնակերպված լինելով գրավոր, ըստ էության իրավական ակտ է, որը կարող է ՀՀ աշխատանքային օրենսգրքով անվավեր ճանաչվել դատարանի կողմից, քանի որ իմ վերոնշյալ
պատճառաբանություններով դրանք հակասում են օրենքին, չեն բխում դրանից, ուստի դուրս են աշխատանքային 06իրավահարաբերություններից։ Բացի դրանից, Դուք Ձեր հանձնարարություններով ինձ փաստացի դրդում եք այնպիսի արարքի կատարմանը, որն ընդհուպ կարող է հանգեցնել քրեաիրավական արարքի, քանի որ դա ճնշում է լրատվական միջոցի նկատմամբ (...): Հերքման իրավունք ունի անձը, որի իրավունքները խախտող փաստացի տեղեկություններ են հրապարակվել: Մինչդեռ ես, հանդես գալով որպես ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ, այսինքն՝ հանդես գալով ԵՊՀ անունից, պարտավոր էի լրատվամիջոցին ապացուցել, որ փաստացի խախտվել են ԵՊՀ իրավունքները, սակայն ես իրավասու չեցմ նռն իմ աշխատանքային պարտականություններից ամեննին չի բխում ֆիզիկական անձի իրավունքների
9
հնարավոր խախտման համար իմ պաշտոնի դիրքերից հանդես գալը: ԵՊՀ իրավունքները նշված հոդվածում որնէ կերպ խախտված չեն, ուստի Դուք անձամբ կամ որպես ֆիզիկական անձ Ձեր լիազոր ներկայացուցչի միջոցով կարող եք միայն դիմել լրատվամիջոցին հերքում ստանալու պահանջով, եթե այն կարծիքին եք, որ այդ հոդվածով խախտվել են Ձեր իրավունքները: (..) ես օժտված եմ պաշտպանության այնպիսի մակարդակով, ինչպիսին ԶԼՄ-ն է, սակայն պետք է նկատի ունենալ, որ ես ամենամեծ ցանկության դեպքում անգամ իմ հոդվածները հրապարակած ԶԼՄ-ին չեմ կարող հարկադրել հերքումներ հրապարակելուն: Այս առումով ինձ մոտ առաջանում է նան շահերի բախման խնդիր՝ մի կողմից հանդես գալ որպես հոդվածի հեղինակ, իսկ մյուս կողմից՝ որպես ԵՊՀ աշխատող: Ուստի Դուք կարող եք նման հանձնարարությունը տալ այլ անձի, որը կզբաղվի դրանով պահպանելով ՀՀ օրենսդրությամբ ն ՄԻԵԴ նախադեպերով սահմանված բոլոր պահանջները» (հատոր 1-ին, գ.թ. 36-40).
8)ԵՊՀ-ի 07.09.2021 թվականի թիվ 165/80 հրամանով, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ, 220-րդ, 223-րդ ն 224րդ հոդվածներով, ԵՊՀ-ի Կանոնադրության 56-րդ կետի 13-րդ ենթակետով, նկատի ունենալով Գնորգ Էմին-Տերյանի ներկայացրած գրավոր բացատրության հիմնավոր չլինելը, Գնորգ Էմին-Տերյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տեսակը՝ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը չկատարելու համար:
Հրամանի համաձայն՝ «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանի կողմից ԵՊՀ հանրային կապերի ծառայության պետ Գնորգ Էմին-Տերյանին 26.08.2021 թվականին տրվել է աշխատանքային հանձնարություն (..): Ի կատարումն հանձնարարության՝ Գնորգ Էմին-Տերյանի կողմից կատարվել է նյութի հրապարակում՝ առանց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ նախապես համաձայնեցնելու, իսկ հրապարակված նյութի տեքստը Խսխեօու էլեկտրոնային համակարգով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին է ուղարկվել դրա հրապարակումից հետո: Ընդ որում, ուղարկված նյութը չի պարունակել աշխատանքային հանձնարարությամբ նշված նյութի հերքման բովանդակություն: Այսինքն՝ չի կատարվել 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը, այն է չի պատրաստվել|լրլ հերքում աշխատանքային հանձնարարությամբ նշված նյութի կապակցությամբ, ի կատարումն հանձնարարության հրապարակված նյութը,նախապես չի համաձայնեցվել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: (...): «Առավոտ» օրաթերթում 24.08.2021 թվականին տպագրված հոդվածի առնվազն վերնագրից պարզ է դառնում, որ այն վերաբերում է ոչ միայն Հովհաննես Հովհաննիսյանի անձին, այլն ԵՊՀ-ին, դրանում Հովհաննես Հովհաննիսյանի անձը բնութագրվում է որպես ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կամ առնվազն ԵՊՀ-ի հետ անմիջական առնչություն ունեցող անհատ անձ: Բացի այդ, տվյալ հոդվածի տարբեր հատվածներում արտահայտված մտքերից հասարակ ընթերցողի համար առավել քան պարզ է դառնում, որ դրանում խոսքը գնում է ոչ թե Հովհաննես Հովհաննիսյանի որպես առանձին անհատի, այլ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մասին՝ վերջինիս առերնութ բացասական որակներ հասցեագրելու երանգներով ն դրանք զուգորդելով բացարձակ ցինիզմի ոճաբանությամբ: Ըստ հոդվածի հեղինակի՝ ԵՊՀ-ի հետագա ճակատագիրը վտանգված է այն դեպքում, եթե ԵՊՀ-ի ղեկավարը հանդիսանում է Հ. Հովհաննիսյանը, որպիսի պայմաններում էական վտանգ է առաջանում ԵՊՀ-ի հեղինակության ն վարկանիշի նվազեցման առումով: Այդ իսկ պատճառով պետք է արձանագրել, որ քննարկվող հոդվածը վերաբերում է ոչ միայն Հ. Հովհաննիսյան մասնավոր անձին, այլ կոնկրետ ն էապես ԵՊՀ-ի հեղինակությանը՝ այն բացասական ներկայացնելու ոճաբանությամբ:
10
Հետնաբար 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը լիովին օրինաչափ է, դրա կատարման անհրաժեշտությունը բխում է կոնկրետ ԵՊՀ-ի շահերի պաշտպանության ն ԵՊՀ-ի հեղինակությունը բարձր պահելու նպատակից, որը բխում է Գնորգ Էմին-Տերյանի աշխատանքային պարտականություններից ն կոնկրետ նախատեսված է վերջինիս աշխատանքի ընդունելու մասին 27.02.2018 թվականի թիվ 37/135 հրամանի 2.2.8. ն 26.07.2019 թվականի թիվ 137/13 հրամանի 2.2.7. կետերով:
Հաշվի առնելով վերոգրյալը գտնում եմ, որ 26.08.2021 թվականի աշխատանքային հանձնարարությունը չկատարելը իրավաչափ չէ, ուստի այն պետք է որակել որպես աշխատանքային կանոնների կարգապահական խախտում, որին պետք է հետնի համապատասխան կարգապահական պատասխանատվություն, իսկ աշխատանքային կարգապահության խախտման կապակցությամբ ներկայացված գրավոր բացատրությունը հիմնավոր չէ: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 88-91):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ, 220-րդ ն 223րդ հոդվածների միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները աշխատողի աշխատանքային գործառույթների, աշխատողին տրվող հանձնարարություննեի նե դրանք չկատարելու հետնանքների վերաբերյալ, կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար,
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի ն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի խախտում, ինչի հետնանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորե ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ գործատու հանձեարարութան ն ` աշխատողի պարտականությունների հարաբերակցության հարցին' բացահայտելու համար գործատուի հանձնարարությունը չկատարելու դեպքում աշխատողի եկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հնարավորության սահմանները' վերահաստատելով ն զարգացնելով աշխատողին պատասխանեատվության ենթարկելու վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն աշխատանքային հարաբերությունները աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ (կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի
11
մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատանքային իրավունքները ն պարտականությունները կարող են ծագել, փոփոխվել ն դադարել՝ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային ն կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն գործատուների այն գործողություններից, որոնք, թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ աշխատանքային օրենսդրության սկզբունքների, առաջացնում են աշխատանքային իրավունքներ ն պարտականություններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները ն նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս ն պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ ն ողջամիտ»: (...):
ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված վարքագծի կանոններն են, որոնց պարտավոր են ենթարկվել բոլոր աշխատողները:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կազմակերպության ներքին կարգապահական կանոնները (գործատուի ներքին իրավական ակտը) կանոնակարգում են (...) աշխատանքային պայմանագրի կողմերի հիմնական իրավունքները, պարտականությունները ն պատասխանատվությունը, (...) աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ե կարգապահական պատասխանատվության միջոցները, ինչպես նան աշխատանքային հարաբերություններին վերաբերող այլ հարցեր:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Ըստ այդմ, թե աշխատողը, թե՛ գործատուն ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ ն :պլարտականություններ: Մասնավորապես, աշխատողը պարտավորվում է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտականությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37րդ հոդվածը որպես ՛աշխատանքային պարտականությունների կատարման սահմանները որոշող ընդհանուր նորմ, սահմանում է
12
աշխատանքային իրավունքների իրացման ն պարտականությունների կատարման երեք հիմնական չափանիշ՝ օրենքի պահպանում, բարեխղճություն ն ողջամտություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրն աշխատողին պարտավորեցնում է աշխատանքային պարտականությունները կատարել օրինականության, բարեխղճութան ն ողջամտության սկզբունքների պահպանմամբ: Աշխատողն աշխատանքային պարտականությունները կատարում է ոչ թե ամբողջովին իր հայեցողությամբ՝ այլ պարտադիր կերպով ենթարկվելով աշխատանքային ռեժիմին, կազմակերպության ներքին կարգապահական կանոններին, աշխատանքային կարգապահությանը, աշխատանքի սահմանված նորմաներին (տես Արմինե Աբելյանն ըեդդեմ ԱՁ Հովհաննես Դանիելյանի թիվ ԿԴ/0125/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Աշխատողի կողմից աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն աշխատանքային պայմանագրերով, գործատուի ներքին իրավական ակտերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ստանձնած պարտավորությունների (այսուհետ նան՝ աշխ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/39757/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
