Դոխոյան — ԵԴ/11440/02/20
Ամփոփում
քննելով Սարգիս Դոխոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սարգիս Դոխոյանի ընդդեմ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե (այսուհետ` Կոմիտե): Երնան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ-6-12 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Սարգիս Դոխոյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երնան
Ամբողջ Տեքստ
Հաղ 227
շար ՎԻՏ (որա ի,
2 ԵՐՋԵ- ՏՅ
նր Ա. ՀԱՀ:
Աո)
ՀՑ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11440/02/20 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11440/02/20
Նախագահող դատավոր՝ Դ. Սերոբյան
Դատավորներ՝ Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԼԵՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սարգիս Դոխոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սարգիս Դոխոյանի ընդդեմ «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտե (այսուհետ` Կոմիտե): Երնան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ-6-12 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սարգիս Դոխոյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երնան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ-6-12 բնակարանի նկատմամբ:
Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Հ. Շահնազարյան) (այսուհետ՝ Դատարան) 21.12.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.04.2021 թվականի որոշմամբ Սարգիս Դոխոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 21.12.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սարգիս Դոխոյանը (ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ, 362-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 165-րդ, ՀՀ քաղաքացիական 173-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ ն 167-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը ն Միքայել Սարդարյանը Սարգիս Դոխոյանի նկատմամբ հանդիսանում են համիրավ պարտատերեր՝ բնակարանի ն կատարված աշխատանքների դիմաց համապատասխան գումար պահանջելու մասով, Աե միաժամանակ համապարտ պարտապաններ շենքը կառուցելու, բնակարանի ներքին հարդարումը կատարելու ն բնակարանը հանձնելու մասով: Ընդ որում, սուն :պլրաարագայում պարտավորության առարկան անբաժանելի է. պայմանագրով Ընկերության ն Միքայել Սարդարյանի միջն պարտավորությունների բաշխում կամ պահանջի չափի սահամանազատում կատարված չէ, որպիսի հիմքով Սարգիս Դոխոյանին իրավունք է վերապահված կատարել համապատասխան վճարումները նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ, ինչպես նան պահանջելու »կատարված աշխատանքների արդյունքը (պայմանագրի առարկան) երկուսից՝ համատեղ կամ նրանցից յուրաքանչյուրից առանձին: Այլ կերպ ասած՝ Ընկերության ն Միքայել Սարդարյանի պահանջի համիրավությունը ն պարտավորության համապարտությունը Սարգիս Դոխոյանի նկատմամբ բխում է ինչպես պայմանագրից, այնպես էլ օրենքից:
Այսինքն՝ անհերքելի է այն փաստը, որ Սարգիս Դոխոյանի մոտ ծագել է փոխանցման ակտի հարկադիր կնքման կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու իրավունքը, քանի որ վերջինս ամբողջությամբ կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Հետնաբար Դատարանը հայցն ամբողջությամբ մերժելու միջոցով Միքայել Սարդարյանի իրավունքները հնարավոր խախտումներից «պաշտպանելով», խախտել է Սարգիս Դոխոյանի սեփականության իրավունքը՝ վերջինիս զրկելով Ընկերության նկատմամբ պայմանագրով ունեցած իր ակնկալիքների մասով արդյունավետ դատական պաշտպանությունից, իսկ վերջինիս էլ հնարավորություն է տալիս խուսափել պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարումից ն անհիմն հարստանալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2021 թվականի որոշումը ն հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1. Սարգիս Դոխոյանի (Գնորդ), Ընկերության ն Միքայել Սարդարյանի (երկուս միասին՝ Վաճառող) միջն 15.11.2017 թվականին կնքվելլէ կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որի համաձայն` Գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում ն պայմաններով Երնան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերում 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ 612 բնակարանի նկատմամբ` համաձայն կառուցվող շինության
Յ
ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի (հատոր 1-ին, գ.թ. 37-40):
2. ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18122017- 010216 վկայականի համաձայն` Երնան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում գտնվող նախագծային թիվ Շ-612 բնակարանի նկատմամբ գրանցված է Սարգիս Դոխոյանի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գուքի գնման իրավունքի 15.11.2017 թվականի թիվ 4967 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 11):
3. ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 27.08.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ կադաստրային գործի տվյալների՝ Երնան քաղաքի Կոմիտաս պողոտա 15 շենքի անշարժ գույքի կադաստրային գործում առկա է 01/19-18/32353-188 ավարտական ակտ՝ տրված 08.05.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 83):
4. Համաձայն 06.12.2017 թվականի Ընկերության դրամարկղային մուտքի օրդերի թիվ 92 անդորրագրի՝ Սարգիս Դոխոյանի կողմից Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար, իսկ 30.12.2017 թվականին նս
968. 000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12):
5. Սարգիս Դոխոյանը սեփականության իրավունքի ճանաչման հայցը ներկայացրել է Ընկերության դեմ (հատոր 1-ին, գ.թ. 4-5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ ն 362-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտր է համարում անդրադառեալ հետնյալ հարցադրմանը. արդյոք, երբ վիճելի իրավահարաբերությունը ենթադրում է. համապարտություն, պարտատերն իրավունք ունի պարտապաններից մեկից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով, թե պահանջը պետք է ներկայացնի բոլոր պարտապանների դեմ համատեղ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետնանքով ն սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին ն այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների
4
բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան, իսկ նույն օրենսգրքի 348-րդ հոդվածը նախատեսում է, որ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել Ա դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը՝ կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ն նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նան պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:
Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետնում է, որ պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն ն այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել իր պարտականությունը: Ընդ որում, պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ, հակառակ դեպքում պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետնանքներ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկով անդրադառնալով պարտավորական հարաբերությունների էությանը, արձանագրել է, որ գույքի փոխանցման, աշխատանքներ կատարման, ծառայություննեի մատուցման հետ կապված հարաբերությունները հանդիսանում են պարտավորական իրավահարաբերություններ: Ընդ որում, ձաավորված պարտավորաիրավական հարաբերությունների շրջանակում կողմերից մեկը հանդես է գալիս իրավազոր անձ՝ «պարտատեր», իսկ մյուս կողմը՝ պարտավոր անձ՝ «պարտապան»: (Ուստի իրավազոր տանձի պահանջի սուբյեկտիվ իրավունքին համապատասխանում է պարտապանի՝ պարտավորություն, -պատշաճ կատարելու պարտականությունը: Այսպիսով, պարտավորական իրավահարաբերության մեջ պարտատիրոջ սուբյեկտիվ իրավունքը պահանջի իրավունքն է, որը կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ պարտապանը պատշաճ կատարի իր վրա դրված պարտավորությունը (տե'ս, .Քարոլին Բաղումյանն ըեդդեմ Նունուֆար Հովհաննիսյանի թիվ ԵԿԴ/1447/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը, հարկ է համարում նշել, որ պարտավորական են այն իրավահարաբերությունները, որոնք կապված են գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի սպարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները՝ համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ
5
պարտապաններից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-2362-րդ հոդվածները կարգավորում են համապարտ պարտականությունների հետ կապված իրավահարաբերությունները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները մեկնաբանելիս՝ դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների ն պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝'եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը՝ հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները՝ ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները ն թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է պայմանագրի մեկնաբանման հարցին ն արձանագրել է, որ վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն՝ պայմանագրի մեկնաբանումը՝ ելնելով դրա բառերի ն արտահայտություններիի տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների ն պայմանագրի ամբողջական իմաստի հետ, ն պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար (րե ՛՛ս, «Կարատ» ՍՊԸ-ն ընդդեմ «էգեա Շին» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0303/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սարգիս Դոխոյանի (Գնորդ), Ընկերության ն Միքայել Սարդարյանի (երկուսը միասին՝ Վաճառող) միջն 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գուքի գնման իրավունքի պայմանագիր, որի համաձայն՝ Գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում ն պայմաններով Երնան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերում 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ 6-12 բնակարանի նկատմամբ համաձայն` կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի:
ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18122017-01- 0216 վկայականի համաձայն՝ Երնան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում գտնվող նախագծային թիվ Շ-612 բնակարանի նկատմամբ գրանցված է Սարգիս Դոխոյանի կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը: Գրանցման համար հիմք է հանդիսացել կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գուքի գնման իրավունքի 15.11.2017 թվականի թիվ 4967 պայմանագիրը:
ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 27.08.2020 թվականի տեղեկանքի համաձայն՝ ըստ կադաստրային գործի տվյալների՝ Երնան քաղաքի Կոմիտաս պողոտա 15 շենքի անշարժ գուքի կադաստրային գործում առկա է 01/19-18/32353-188 ավարտական ակտ՝ տրված 08.05.2018 թվականին:
6
Համաձայն 06.12.2017 թվականի Ընկերության դրամարկղային մուտքի օրդերի թիվ 92 անդորրագրի՝ Սարգիս Դոխոյանի կողմից Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ՝ որպես բնակարանի կանխավճար (հատոր 1-ին, գ.թ. 12):
Սարգիս Դոխոյանը սեփականության իրավունքի ճանաչման հայցը ներկայացրել է Ընկերության դեմ:
Դատարանը 21.12.2020 թվականի վճռով հայցը մերժել է Ա պատճառաբանել, որ հայցվորը պայմանագիրը կնքել է Ընկերության ն Միքայել Սարդարյանի հետ, որտեղ վերջիններս հանդես են եկել որպես «Վաճառող», ըստ այդմ՝ Կառուցապատող, ն ներկայումս
ք. Երնան, Կոմիտաս 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի նկատմամբ գրանցված է Ընկերության ն Միքայել Սարդարյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքները: Նշվածից հետնում է, որ Վաճառողի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները, ինչպես նան սեփականատիրոջ բոլոր իրավունքներն ու պարտավորությունները հավասարապես պատկանում են Ընկերությանն ու Միքայել Սարդարյանին: Հետնաբար բոլոր այն գործընթացներում, այդ թվում՝ դատարանում քննվող գործերով, որտեղ քննվում է վերը նշված գույքի որնէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին պահանջ, այսինքն՝ վեճն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման շուրջ է, ապա Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը պետք է հանդես գան որպես «պարտապան», իսկ դատավարական առումով՝ պատասխանող, քանի որ վեճի լուծման դրական ելքի դեպքում՝ սեփականության իրավունքից զրկվելու է ոչ միայն Ընկերությունը, այլն Միքայել Սարդարյանը: Հայցվորն Ընկերության դեմ հայց է ներկայացրել Դատարան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը վերը նշված շենքի՝ գնման իրավունքով իրեն պատկանող գուքի նկատմամբ, սակայն շենքի բաժնային սեփականության իրավատիրոջ՝ Միքայել Սարդարյանի դեմ պահանջ չի ներկայացրել ինչպես հայցադիմումով, այնպես էլ գործի քննության ընթացքում՝ հանդես չգալով վերջինիս որպես նոր պատասխանող ներգրավելու մասին միջնորդությամբ: Արդյունքում Միքայել Սարդարյանի դեմ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ չի ներկայացվել, ն որպես Կառուցապատող հայցվորը դիտարկել է բացառապես Ընկերությանը՝ անտեսելով այն իրողությունը, որ պայմանագիրը կնքվել է նան Միքայել Սարդարյանի հետ, ն վերջինս նս հանդես է եկել որպես Վաճառող, իսկ հետագայում նան՝ գույքի համասեփականատեր:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Սարգիս Դոխոյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանն իրավացիորեն արձանագրել է այն փաստը, որ բոլոր այն գործընթացներում, այդ թվում՝ դատարանում քննվող գործերով, որտեղ քննվում է վեճի առարկա գույքի որնէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի մասին պահանջ, այսինքն՝ վեճն այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման շուրջ է, ապա Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը պետք է հանդես գան որպես «պարտապան», իսկ դատավարական առումով՝ պատասխանող, քանի որ վեճի լուծման դրական ելքի դեպքում՝ սեփականության իրավունքից զրկվելու է ոչ միայն Ընկերությունը, այլն Միքայել Սարդարյանը:
Անդրադառնալով Դատարանի կողմից Միքայել Սարդարյանին որպես երրորդ անձ չներգրավելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներին՝ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ որպես վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր Միքայել Սարդարյանը սույն գործի քննությանը չէր կարող ներգրավվել որպես երրորդ անձ նախ այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը դատարանին վերապահում է ոչ թե երրորդ անձին գործի քննությանը ներգրավելու, այլ իր իրավունքների իրացման հնարավորության առկայության վերաբերյալ իրազեկելու պարտականություն: Բացի այդ, Միքայել Սարդարյանը չէր կարող սույն գործի քննությանը ներգրավվել որպես երրորդ անձ առնվազն այն պատճառաբանությամբ, որ այդ
7
դատավարական կարգավիճակով չէր կարող լիարժեք պաշտպանվել ներկայացված հայցի դեմ՝ լինելով վեճի առարկա անշարժ գույքի համասեփականատեր:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 570.1-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:
Տվյալ դեպքում 15.11.2017 թվականին կնքվել է կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագիր, որով Սարգիս Դոխոյանը՝ որպես գնորդ, Ընկերությանը ն Միքայել Սարդարյանը՝ որպես վաճառողներ, ստանձնել են որոշակի իրավունքներ ն պարտավորություններ: Մասնավորապես՝ նշված պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ գնորդը պայմանագրով նախատեսված ժամկետում ն պայմաններով Երնան քաղաքի Կոմիտասի 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքից անշարժ գույք գնելու իրավունք է ձեռք բերել 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ 6-12 բնակարանի նկատմամբ:
Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ գնորդն օբյեկտի նկատմամբ սեփականության իրավուք է ձեռք բերել վաճառողի կողմից կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքը շահագործման հանձնելու թույլտվություն ստանալուց ն շինարարության ավարտի պետական գրանցումից, կառուցված շենքում օբյեկտը սեփականության իրավունքով փոխանցման ակտի նոտարական վավերացումից ն օբյեկտի նկատմամբ իրավունքի պետական գրանցումից հետո:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվել է պայմանագրում նախատեսված ժամկետում կառուցել բազմաբնակարան շենք, Ա կողմերի միջն կնքված փոխանցման ակտով սեփականության իրավունքով օբյեկտը փոխանցել գնորդին, իսկ գնորդը պարտավորվել է վճարել պայմանագրով սահմանված գումարը ն ընդունել օբյեկտը փոխանցման ակտով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման:
Պայմանագրի 1.6 կետի համաձայն կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարության ավարտի ժամկետը սահմանվել է 31.03.2018 թվականը:
Պայմանագրի 2.1 կետի համաձայն՝ օբյեկտի վաճառքի ընդհանուր գինը կազմել է 21.915.000 ՀՀ դրամ, որը գնորդը պարտավորվել է վճարել մինչն 30.12.2017 թվականը:
Բացի այդ, պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ով սահմանվել են բնակարանի ներքին հարդարման աշխատանքները ն օգտագործվող նյութերը:
Պայմանագիրը վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից (գրանցման համար՝ թիվ 4967), իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվել է ՀՀ կադաստրի կոմիտեում (ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18122017-01-0216):
Սարգիս Դոխոյանի կողմից 06.12.2017 թվականին Ընկերության դրամարկղ է մուտքագրվել 21.300.000 ՀՀ դրամ` որպես բնակարանի կանխավճար, իսկ 30.12.2017 թվականին նս 968.000 ՀՀ դրամ:
Վերը նշված պայմանագրի վերլուծությունից հետնում է, որ Ընկերությունը ն Միքայել Սարդարյանը Սարգիս Դոխոյանի նկատմամբ հանդիսանում են համիրավ պարտատերեր՝
8
բնակարանի նե կատարված աշխատանքների դիմաց համապատասխան գումար պահանջելու մասով ն միաժամանակ համապարտ պարտապաններ՝ շենքը կառուցելու, բնակարանի ներքին հարդարումը կատարելու ն բնակարանը հանձնելու մասով: Այսինքն՝ պայմանագրով պարտավորություն ստանձնել են անձամբ Ընկերությունն ու Միքայել Սարդարյանը՝ որպես ինքնուրույն սուբյեկտներ, հետնաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-348-րդ, 361-րդ, 362-րդ հոդվածների հիմքով կրում են պայմանագրով սահմանված պարտավորության կատարման պարտականությունը, քանի դեռ պարտավորությունը չի դադարել օրենքով նախատեսված որնէ հիմքով: Ընդ որում՝ պարտավորության առարկան անբաժանելի է, այսինքն՝ պայմանագրով Ընկերության ն Միքայել Սարդարյանի միջն պարտավորությունների բաշխում կամ պահանջի չափի սահամանազատում կատարված չէ, որպիսի հիմքով Սարգիս Դոխոյանը կարող էր համապատասխան վճարումներ, կատարել նրանցից յուրաքանչյուրին, ինչպես նան պահանջելու կատարված աշխատանքների արդյունքը (պայմանագրի առարկան) Ընկերությունից ն Միքայել Սարդարյանից՝ համատեղ կամ նրանցից յուրաքանչյուրից: Այլ կերպ ասած` Ընկերության ն Միքայել Սարդարյանի պահանջի համիրավությունը ն պարտավորության համապարտությունը Սարգիս Դոխոյանի նկատմամբ բխում է ինչպես պայմանագրից, այնպես էլ օրենքից: Այսինքն՝ կողմերի միջն 15.11.2017 թվականին կնքված պայմանագրի ուժով պարտավորությանը մասնակցել են Ընկերություն, ն Միքայել Սարդարյանը՝ որպես համապարտ պարտապաններ, ուստի տվյալ
իրավահարաբերությունում որպես պարտատեր հանդես եկող Սարգիս Դոխոյանն իրավունք ուներ, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը որոշման մեջ ընդունել է, որ Ընկերության նկատմամբ պարտավորությունը կատարելով Սարգիս Դոխոյանի մոտ ծագել է փոխանցման ակտի հարկադիր կնքման կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելու իրավունքը, սակայն արձանագրել է, որ Դատարանը վեճը ճիշտ է լուծել, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը Ա Միքայել Սարդարյանը միաժամանակ հանդիսանում են համապարտ պարտապաններ Սարգիս Դոխոյանի նկատմամբ իրենց ստանձնած պարտավորությունների մասով: Այսինքն՝ պահանջի համիրավությունը հանդիպակաց համապարտ ։պարտականություներ է նախատեսել լ լ,պայմանագրով ստանձնած պարտավորությունների մասով, ինչն էլ իրավունք է վերապահել Սարգիս Դոխոյանին հայց ներկայացնել միայն Ընկերության նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը ն դրանք համադրելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սարգիս Դոխոյանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 361-362-րդ հոդվածներով, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից, ներկայացրել է իրավաչափ հայց ընդդեմ Ընկերության, որը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է ն' Դատարանի, ն՛ Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
9
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| գլխի կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի դատական ակտը՝ բեկանման ն փոփոխման, ինչի արդյունքում Սարգիս Դոխոյանի հայցը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով սույն գործով նախապես վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի Ընկերությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Սարգիս Դոխոյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ն 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
10
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել` Սարգիս Դոխոյանի հայցը բավարարել, այն է՝ ճանաչել Սարգիս Դոխոյանի սեփականության իրավունքը Երնան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 90քմ պայմանական (նախագծային) մակերեսով թիվ Շ-6-12 բնակարանի նկատմամբ:
2. «Կաէռ քնսթրաքշն» ՍՊԸ-ից հօգուտ Սարգիս Դոխոյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ն 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող - Ը 06Ա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԴ/11440/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
