Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Գյուլումյան — ՎԴ/9375/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Գյուլումյան — ՎԴ/9375/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/9375/05/1811 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ալվինա Գյուլումյանի ներկայացուցիչ Անժելա Ենգիբարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալվինա Գյուլումյանի ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հայցվորին հավելավճար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ալվինա Գյուլումյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի (646.000 դրամ) 130 տոկո

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9375/05/18

Նախագահող դատավոր`

Ք. Մկոյան

Դատավորներ`

Ա. Առաքելյան

Կ. Մաթևոսյան

Վարչական գործ թիվ ՎԴ/9375/05/18

2021թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի հունիսի 11-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալվինա Գյուլումյանի ներկայացուցիչ Անժելա Ենգիբարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ալվինա Գյուլումյանի ընդդեմ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ հայցվորին հավելավճար վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ալվինա Գյուլումյանը պահանջել է պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի (646.000 դրամ) 130 տոկոսի չափով, այն է՝ 840.047 ՀՀ դրամ՝ սկսած <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 18.01.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.01.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվինա Գյուլումյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով.

ներքոհիշյալ

Վերաքննիչ դատարանը խախտել է <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-ի մասին համապատասխան 01.07.2014 թվականի դրությամբ հայցվորն արդեն իսկ ունեցել է 29 տարվա դատավորի փորձառություն (ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի 11 տարվա փորձառությունը), ուստի վերջինիս աշխատավարձի հավելավճարի չափը պետք է կազմեր մինչ այդ պահը սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված հիմնական աշխատավարձի 130 տոկոսը, քանի որ հավելավճարն այդ ժամանակ դատավորի փորձառության առաջին 5 տարվա համար կազմել է 10 տոկոս, իսկ հետագա յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը, 01.07.2014 թվականի դրությամբ զբաղեցնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսացել է պետական պաշտոն զբաղեցնող անձ, ուստի վերը նշված անցումային դրույթը կիրառելի է հայցվորի նկատմամբ, որպիսի պայմաններում նրա աշխատավարձի նկատմամբ հավելավճարի չափը ենթակա է հաշվարկման ոչ թե <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, այլ՝ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.01.2019 թվականի վճռին:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ալվինա Գյուլումյանի թիվ 1488809 աշխատանքային գրքույկի համաձայն` Ալվինա Գյուլումյանը 1985-1996 թվականներին պաշտոնավարել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես ՀՀ գերագույն դատարանի անդամ, 05.02.1996 թվականին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, 10.06.2003 թվականին դադարեցվել են նրա՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

2) ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացության համաձայն՝ Ալվինա Գյուլումյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 02.04.2003 թվականին ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդդելի 05.09.2018 թվականի գրության համաձայն` 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն Ալվինա Գյուլումյանն աշխատել է որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր (հատոր 1-ին, գ.թ. 19-21, 36):

3) Ալվինա Գյուլումյանի թիվ 1488809 աշխատանքային գրքույկի համաձայն` 02.08.2014 թվականին Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (հատոր 1-ին, գ.թ. 33-34):

4) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 08.10.2018 թվականի տեղեկանքի համաձայն` Ալվինա Գյուլումյանի՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր նշանակվելուց, նրա պաշտոնն ստանձնելուց հետո, 01.11.2014 թվականից հաստիքային աշխատավարձը կազմել է 793.680 ՀՀ դրամ, հավելումը ստաժի համար՝ 238.104 ՀՀ դրամ՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով (հատոր 1-ին, գ.թ. 54):

5) Ալվինա Գյուլումյանը 18.04.2018 թվականի գրությամբ (դիմումը ստացվել է 21.05.2018 թվականին) դիմել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին՝ աշխատավարձի հավելավճարը <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի անցումային դրույթների 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 18):

6) ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 14.08.2018 թվականի գրությամբ Ալվինա Գյուլումյանի դիմումը մերժվել է` հղում կատարելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 12.06.2018 թվականի գրությանը, ըստ որի՝ <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը հայցվորի նկատմամբ կիրառելի չէ (հատոր 1-ին, գ.թ. 24):

7) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 12.06.2018 թվականի գրությամբ վերոգրյալ դիրքորոշումը պատճառաբանվել է նրանով, որ <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը վերաբերում է 01.07.2014 թվականի դրությամբ պետական պաշտոն զբաղեցրած անձանց, մինչդեռ 01.07.2014 թվականի դրությամբ Ալվինա Գյուլումյանի զբաղեցրած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, ըստ <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի, պետական պաշտոն չի համարվում (հատոր 1-ին, գ.թ. 22-23):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ

4

կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահին անձի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքն ինքնին բացառում է այդ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի կիրառումը նրա նկատմամբ՝ հետագայում (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո) Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ աշխատավարձի իրավունք ենթադրող պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում։ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ընդունվել է 04.11.1950 թվականին և ուժի մեջ մտել 03.09.1953 թվականին: 21.01.1959 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդատվական ժողովի կողմից ընտրվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) առաջին անդամները, 18.09.1959 թվականին ընդունվել է դատարանի Կանոնակարգը, իսկ 01.11.1998 թվականին ուժի մեջ է մտել Կոնվենցիայի թիվ 11 արձանագրությունը՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հիմնելով (նոր դատարանըե1: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 25.01.2001 թվականին և վավերացրել 26.04.2002 թվականին:

Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի դատավորների թիվը հավասար է Բարձր պայմանավորվող կողմերի թվին։

Կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որևէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ (...)։

Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

Կոնվենցիայով

և

դրան

կից

Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվել է Եվրոպական դատարանը (Կոնվենցիայի 19-րդ հոդված), որի գործառույթների իրականացմանն են մասնակցում Կոնվենցիայի անդամների թվին հավասար թվով դատավորներ։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր թիվ 2009 (2014) բանաձևում հաստատել է, որ Եվրոպական դատարանի հեղինակությունն ու արդյունավետությունը կախված են նաև դրա դատավորների իրական անկախությունից ու անաչառությունից2։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր թիվ 1914 (2013) բանաձևում նշել է, որ Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարումը պետք է ներառվի ազգային աշխատանքային փորձառության մեջ՝ որպես դատական կամ այլ աշխատանքային 1

2

https://www.coe.int/hy/web/yerevan/european-court-of-human-rights http://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=21086&lang=en

5

գործունեություն3։ Ընդ որում, ազգային աշխատանքային փորձառության մեջ Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ճանաչման կարևորությունն ընդգծել է նաև Եվրոպական դատարանը: Բացի այդ, վերջինիս դիրքորոշման համաձայն՝ սկզբունքային հարց է այն, որ Եվրոպական դատարանի նախկին դատավորներին պետք է վերաբերվել ոչ պակաս բարենպաստ, քան ազգային դատավորներին: Անհրաժեշտ է, որ Եվրոպական դատարանի նախկին դատավորներին տրվեն ողջամիտ և գործնական հնարավորություններ՝ շարունակելու իրենց կարիերան ազգային մակարդակում՝ պատշաճ կերպով հաշվի առնելով Եվրոպական դատարանում նրանց ծառայությունը4։

Եվրոպական դատարանն ընդգծել է, որ ամենաբարձր մասնագիտական որակական հատկանիշներով թեկնածուների համար Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի գրավչությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է երաշխավորել մասնագիտական հեռանկարների ապահովությունը՝ նրանց լիազորությունների ժամկետի ավարտից հետո5։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն իր հերթին Կոնվենցիայի անդամ պետություններին կոչ է արել պատշաճ կերպով անդրադառնալ Եվրոպական դատարանի դատավորների կարգավիճակին նրանց լիազորությունների ժամկետը լրանալուց հետո՝ ձգտելով ապահովել

նախկին

դատավորների

զբաղեցրած

պաշտոնին

համապատասխանող

մակարդակում կարիերայի հեռանկարները, որքանով դա հնարավոր է կիրառելի ազգային օրենսդրության շրջանակներում6:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի գործառույթների պատշաճ իրականացումն առաջին հերթին պայմանավորված է դատավորների անկախությամբ, անաչառությամբ և բարձր մասնագիտական ունակություններով։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այս տեսանկյունից առանցքային նշանակություն ունի կենսաթոշակի տարիքի չհասած, Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորների համար մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու կանխատեսելի և բարենպաստ պայմանների ապահովումը։ Նշվածը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ Եվրոպական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ զբաղեցնում է գործունեության բարձր երաշխիքներ ենթադրող պետական պաշտոն։ Հետագայում՝ Եվրոպական դատարանի

դատավորի

լիազորությունները

դադարելուց

հետո,

մասնագիտական

աշխատանքային գործունեությունն ազգային մակարդակում շարունակելու հարցում անորոշությունը և հնարավոր անբարենպաստ պայմանները կարող են էապես նվազեցնել Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի գրավչությունը, ինչը չի բխում այդ դատարանի կազմում բարձր մասնագիտական ունակություններով դատավորների ներգրավումը, նրանց անկախությունը և անաչառությունն ապահովելու անհրաժեշտությունից։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կենսաթոշակի տարիքի չհասած, Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորների համար պետք է ապահովվեն նրանց մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու կանխատեսելի և բարենպաստ պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

3

https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=19396&lang=en DH-SYSC-I(2017)011 (https://rm.coe.int/steering-committee-for-human-rights-cddh-committee-of-experts-on-the-s/168071442e) 5

DH-SYSC-I(2017)011 (https://rm.coe.int/steering-committee-for-human-rights-cddh-committee-of-experts-on-the-s/168071442e) 6

CM/Del/Dec(2014)1195/4.3 (https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016805c6113#globalcontainer) 4

6

ՀՀ ազգային ժողովի կողմից 12.12.2013 թվականին ընդունվել է <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքը (օրենքի վերնագիրը փոփոխվել է 23.03.2018 թվականի ՀՕ-209-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին), նախկինում՝ <<Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենք), որն ուժի մեջ է մտել 01.07.2014 թվականին։ <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանվում են (Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, պետական մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների աշխատողների վարձատրության սկզբունքները, կարգավորվում են նրանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի,

պարգևատրման,

դրամական

օգնության

կազմակերպման

և

վարձատրության հետ կապված այլ հարաբերություններ:

<<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է <<Հանրային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող հետևյալ անձանց վրա.

ա. քաղաքական պաշտոն զբաղեցնող,

բ. վարչական պաշտոն զբաղեցնող,

գ. հայեցողական պաշտոն զբաղեցնող,

դ. ինքնավար պաշտոն զբաղեցնող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի անդամների,

ե. պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության

պաշտպանության,

ազգային

անվտանգության,

ոստիկանության

մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

<<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքներից են պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական, արդարացի համակարգի և պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պարտականություններին,

պատասխանատվությանը

համապատասխանող

հիմնական

աշխատավարձի ապահովումը, պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը, հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հիմնավորված հարաբերակցությունների ապահովումը, համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը։

7

<<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է նույն օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։

Լրացուցիչ

աշխատավարձը

ներառում

է

հավելումները

և

հավելավճարները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

<<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում` դասային և հատուկ), ինչպես նաև նույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային և(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:

<<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը: Համանման կարգավորում առկա էր նաև մինչև 09.04.2018 թվականն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները, այն է՝ վերը նշված օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում էր, որ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը հստակեցնում է, որ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը: <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի՝ <<Եզրափակիչ և անցումային դրույթներ>> վերնագրով 11րդ գլխում ներառված 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Նույն մասով սահմանված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրացուցիչ աշխատավարձի աճի և մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների համար

8

սահմանված լրավճարների հետ կապված հարաբերությունների վրա: Ընդ որում, նույն մասով նախատեսված լրավճարների դեպքերը, չափերը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքով ներդրել է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ։ Մասնավորապես՝ այն ենթադրում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի հետևյալ կառուցվածքը. աշխատավարձը կազմված է <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Ընդ որում, լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները և հավելավճարները, որոնք չեն կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

Օրենսդիրը վերը նշված օրենքի առանձին հոդվածով անդրադարձել է նաև սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին (նախկինում՝ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին) վճարվող հավելավճարին՝ ամրագրելով, որ վերջիններիս դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Ընդ որում, նրանց վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը, այն է՝ հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Միաժամանակ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ լրացուցիչ աշխատավարձի հաշվարկմանն առնչվող՝ վերը նշված իրավակարգավորումները կարող են հանգեցնել առանձին անձանց սոցիալական ապահովության երաշխիքների վատթարացման, օրենսդիրը սահմանել է անցումային դրույթ, համաձայն որի՝ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը։ Ընդ որում, այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միայն այն հանգամանքը, որ <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահին անձը զբաղեցրել է Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը և Հայաստանի Հանրապետությունում չի ստացել լրացուցիչ աշխատավարձ, դեռևս չի նշանակում, որ այդ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասն այդ անձի նկատմամբ չի կարող կիրառվել հետագայում Հայաստանի Հանրապետությունում լրացուցիչ աշխատավարձի իրավունք ենթադրող պետական պաշտոն զբաղեցնելու դեպքում։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող իրավանորմի կիրառելիության հարցը պարզելիս անհրաժեշտ է նաև կոնկրետ գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ գնահատել, թե արդյոք Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորի նկատմամբ <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը կլիներ կիրառելի, եթե նա չզբաղեցներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը։ Այս իրավանորմի միայն նման մեկնաբանությունը կարող է ապահովել, որ Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորը

9

մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու պայմանների հարցում չհայտնվի ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չզբաղեցնելու դեպքում։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Ալվինա Գյուլումյանը 1985-1996 թվականներին պաշտոնավարել է ՀՀ գերագույն դատարանում՝ որպես ՀՀ գերագույն դատարանի անդամ, 05.02.1996 թվականին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, իսկ 10.06.2003 թվականին դադարեցվել են նրա՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները։ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացության համաձայն՝ Ալվինա Գյուլումյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 02.04.2003 թվականին ընտրվել է Եվրոպական դատարանի դատավոր, իսկ Եվրոպական դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդդելի 05.09.2018 թվականի գրության համաձայն` 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն Ալվինա Գյուլումյանն աշխատել է որպես Եվրոպական դատարանի դատավոր։ Այդ ընթացքում Ալվինա Գյուլումյանը 02.08.2014 թվականին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, իսկ Եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, և ըստ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 08.10.2018 թվականի տեղեկանքի, 01.11.2014 թվականից հետո նրա հաստիքային աշխատավարձը կազմել է 793.680 ՀՀ դրամ, հավելումը ստաժի համար՝ 238.104 ՀՀ դրամ՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով։

Ալվինա Գյուլումյանը դիմել է դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին իրեն վճարել հավելավճար՝ իր աշխատավարձի (646.000 դրամ) 130 տոկոսի չափով, այն է՝ 840.047 ՀՀ դրամ՝ սկսած <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 09.04.2018 թվականից:

Դատարանը բավարարել է Ալվինա Գյուլումյանի հայցը` պատճառաբանելով, որ հայցվորը, 01.07.2014 թվականի դրությամբ զբաղեցնելով Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսացել է պետական պաշտոն զբաղեցնող անձ, ուստի անցումային դրույթը կիրառելի է հայցվորի նկատմամբ, որպիսի պայմաններում նրա աշխատավարձի նկատմամբ հավելավճարի չափը ենթակա է հաշվարկման ոչ թե <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասին և 13-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, այլ՝ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Միաժամանակ Դատարանը գտել է, որ պատասխանողի կողմից հայցվորին հիմնական աշխատավարձի նկատմամբ հավելավճար հաշվարկելիս պետք է հաշվի առնվի այն փաստական հանգամանքը, որ <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-ի մասին համապատասխան 01.07.2014 թվականի դրությամբ հայցվորն արդեն իսկ ունեցել է 29 տարվա դատավորի փորձառություն (ներառյալ Եվրոպական դատարանում դատավորի 11 տարվա փորձառությունը), ուստի վերջինիս աշխատավարձի հավելավճարի չափը պետք է կազմեր մինչ այդ պահը սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված հիմնական աշխատավարձի

10

130 տոկոսը, քանի որ հավելավճարն այդ ժամանակ դատավորի փորձառության առաջին 5 տարվա համար կազմել է 10 տոկոս, իսկ հետագա յուրաքանչյուր տարվա համար՝ 5 տոկոս: Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` ամբողջությամբ մերժել է Ալվինա Գյուլումյանի հայցը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված երաշխիքը հայցվորի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ 01.07.2014 թվականի դրությամբ Ալվինա Գյուլումյանը, հանդիսանալով Եվրոպական դատարանի դատավոր, չի ունեցել և չէր կարող ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ նշանակված լրացուցիչ աշխատավարձ, որը պահպանվեր նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է, քան մինչև օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանում դատավորի լիազորությունները դադարելուց հետո Ալվինա Գյուլումյանը զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, և նրա հավելավճարը հաշվարկվել է <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հնարավոր առավելագույն՝ 30 տոկոսի չափով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը կարող էր կիրառվել Ալվինա Գյուլումյանի նկատմամբ, թե՝ ոչ։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ալվինա Գյուլումյանը 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվականը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, իսկ 11.06.2003 թվականից մինչև 30.10.2014 թվականն աշխատել է որպես Եվրոպական դատարանի

դատավոր։

Փաստորեն,

ՀՀ

սահմանադրական

դատարանի

անդամի

լիազորությունները դադարեցվելուն անմիջապես հաջորդել է Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում։ Ընդ որում, թեև Ալվինա Գյուլումյանի լիազորությունների դադարեցման մասին ՀՀ նախագահի 10.06.2003 թվականի թիվ ՆՀ-45-Ա հրամանագրում նշված է Ալվինա Գյուլումյանի լիազորությունները միայն իր դիմումի համաձայն դադարեցնելու մասին, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հայցվորը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընտրվել էր դեռ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորություններն իր դիմումի համաձայն դադարեցնելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2003 թվականի եզրակացությունում ուղղակիորեն նշվել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները Եվրոպական դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ, իր դիմումի համաձայն կարող են դադարեցվել։

11

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքները, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամներն ինչպես 1995 թվականի, այնպես էլ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության համաձայն անփոփոխելի են (96-րդ հոդված), և 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության գործողության պայմաններում նշանակված ՀՀ սահմանադրական

դատարանի

անդամները,

համաձայն

նախկինում

գործող

իրավակարգավորումների, պետք է պաշտոնավարեին մինչև 70 տարին լրանալը (1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդված և 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չստանձնելու դեպքում այլ հավասար պայմաններում Ալվինա Գյուլումյանը (ծնվել է 20.01.1956 թվականին՝ հատոր 1-ին, գ.թ.

14) կպաշտոնավարեր ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում (դրա իրական հնարավորություն կունենար) նաև <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու՝ 01.07.2014 թվականի դրությամբ։

Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 01.06.2006 թվականին ընդունված և 01.07.2006 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) <<Սահմանադրական դատարանի մասին>> ՀՀ օրենքի՝ մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 12-րդ հոդվածի համաձայն՝ (…) սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին վճարվում է նաև հավելավճար՝ սահմանադրական դատարանի անդամի, դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժից ելնելով՝ դատավորների համար նախատեսված կարգով։

17.06.1998 թվականին ընդունված և 12.01.1999 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 18.05.2007 թվականին) <<Դատավորի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար՝ առաջին հինգ տարիների համար՝ յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը՝ տասը տոկոս), իսկ վեցերորդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ հինգական տոկոսի չափով։

21.02.2007 թվականին ընդունված և 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած (ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) ՀՀ դատական օրենսգրքի՝ մինչև 01.07.2014 թվականը գործող խմբագրությամբ 75-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար. առաջին 5 տարիների համար՝ յուրաքանչյուր տարի 2-ական տոկոսի (ընդամենը 10 տոկոս), իսկ 6-րդ և դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ 5-ական տոկոսի չափով։ Միաժամանակ, ինչպես նշվեց, <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորներին (նախկինում՝ սահմանադրական դատարանի նախագահին և անդամներին) դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար վճարվում է հավելավճար` յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով, որը, սակայն, <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։ Իսկ նույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձը պահպանվում է, եթե նույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը ցածր է,

12

քան մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի չափը, և այս դեպքում լրացուցիչ աշխատավարձը հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցելիս լրացուցիչ աշխատավարձի աճը կասեցվում է:

Վերոգրյալ իրավակարգավորումների հիման վրա, սույն գործի փաստերի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ալվինա Գյուլումյանը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը չստանձնելու դեպքում մինչև <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելն այլ հավասար պայմաններում կունենար հիմնական աշխատավարձի 30 տոկոսը գերազանցող, հաշվարկված լրացուցիչ աշխատավարձ (այն է՝ հավելավճար), ընդ որում, նույնիսկ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածն այդ հաշվարկում չներառելու դեպքում (դատավորի և սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում աշխատանքի 18 տարվա (Գերագույն դատարանի անդամ՝ 1985-1996 թվականներ, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ՝ 05.02.1996 թվականից մինչև 10.06.2003 թվական) ստաժ)։ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Ալվինա Գյուլումյանի՝ ոչ թե որևէ այլ գործունեությամբ զբաղվելու, այլ Եվրոպական դատարանի դատավոր հանդիսանալու հանգամանքը։ Ընդ որում, Եվրոպական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց հետո Ալվինա Գյուլումյանը պաշտոնավարել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, որում նշանակվել էր դեռ այն ժամանակ, երբ Եվրոպական դատարանի դատավոր էր։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողի կողմից <<Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը հայցվորի նկատմամբ չկիրառելու հիմքում ըստ էության միայն դրվել է այդ օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ Ալվինա Գյուլումյանի՝ Եվրոպական դատարանի դատավոր հանդիսանալու հանգամանքը, ինչը համահունչ չէ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, քանի որ Ալվինա Գյուլումյանին՝ որպես Եվրոպական դատարանի պաշտոնաթող դատավորի, չի տալիս իր մասնագիտական աշխատանքային գործունեությունը

Հայաստանի

Հանրապետությունում

շարունակելու

լիարժեք

հնարավորություն, մասնագիտական աշխատանքային գործունեությունը շարունակելու պայմանների հարցում Ալվինա Գյուլումյանը հայտնվում է ավելի անբարենպաստ վիճակում, քան կլիներ, եթե չստանձներ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնը։ Ավելին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ սահմանադրական օրենքը <<Սահմանադրական դատարանի մասին>> (ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) 88-րդ հոդվածի 5.2-րդ մասի համաձայն` մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՎԴ/9375/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել