Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ԿԴ1/0143/07/21
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ԿԴ1/0143/07/21

Վճռաբեկ դատարանԿԴ1/0143/07/2110 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում 2021 թվականի մարտի 1-ին հարուցվել է թիվ 46157121 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ՝`Նաիրիի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: 2. Նախաքննության մարմինը 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միջնորդություն է հարուցել Կոտայքի մարզի առաջին ատյանի

Ամբողջ Տեքստ

ԿԴԼ/0143/07/21

22 : Վ .

(1 ՐՏԱՅՆ

| Մե

ՆԱՅ 1 1)

ւ ՊՋԵ՝ (Տ:

ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան

10 հոկտեմբերի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Դավիթ Իշխանի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում 2021 թվականի մարտի 1-ին հարուցվել է թիվ 46157121 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 322-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ՝`Նաիրիի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

2. Նախաքննության մարմինը 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միջնորդություն է հարուցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) խնդրելով թույլատրել խուզարկություն կատարել Դավիթ Իշխանի Առաքելյանի բնակարանում:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդությունը մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան)՝ 2022 թվականի մարտի 2Լի որոշմամբ մերժվել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 20235 թվականի սեպտեմբերի 29ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 485րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող

Յ

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավոր չէ Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները, անհիմն մերժելով նախաքննության մարմնի` բնակարանում խուզարկություն կատարելու մասին միջնորդությունը, թույլ են տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն խախտել է հանրային ն մասնավոր շահերի հավասարակշռությունը:

6.1. Բողոքաբերը փաստարկել է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում, Առաջին ատյանի դատարանը ն Վերաքննի, 6-դատարանը փաստացի զրկել են քրեական հետապնդման մարմիններին` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները ձեռնարկելու հնարավորությունից՝ սահմանելով օրենքով չնախատեսված ժամկետային սահմանափակումներ:

6.2. Բողոքաբերը նան ընդգծել է, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկան ն առանձին քննչական գործողություննեի տակտիկան ակնհայտորեն դուրս են քննչական գործողություններ կատարելու միջնորդությոնը քննարկող դատարանի վերահսկողության շրջանակներից:

63. Բողոքաբերը՝ փաստել է, որ օրենսդրությամբ իրավաչափորեն նախատեսված չէ որնէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան, իսկ ստորադաս դատարանների կողմից խուզարկության կատարման արդյունավետության ն ժամանակավրեպության

պատճառաբանություններով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելը ստեղծում է լրացուցիչ արհեստածին բարդություններ՝ քրեական գործերի արդյունավետ քննության տեսանկյունից:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշումը բեկանել ն կայացնել նոր

4

դատական ակտ՝ բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Դավիթ Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. «Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին» նախաքննության մարմնի որոշման համաձայն՝ «(...) 2021 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի դավփախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180181 հոդվածների կարգով նյութեր նախապատրասավելու ցուցումով ՀՀ ոարիկանության Նախրիի բաժին է արացվել փաստաբան Տիգրան Մուրադյանի դիմումն այն մասին, որ «Լուսակերվ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վիգեն Ենգիբարի Ադամյանը պարտավորություն ունենալով վերադարձնել «Լուսակերտ. Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվառման նե րնկերության վերաբերյալ փաստաթղթերը, սակայն (..) իրականացնելով իր ենթադրյալ իրավունքը՝ չի վերադարձրել դրանք, ինչի արդյունքում ընկերությանը պատճառվել է էական վնաս՝ խաթարվել է ընկերության կողմից գործունեություն իրականացնելու սարքավորումներ մաքսազերծելու, լիցենզիայից բխող պարտավորությունները կատարելու, էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու հնարավորությունները, ինչպես նան հարկային մարմինների հեվտ հարարերություններում պարփավորությունների կատարումը:

(.:.)

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է «Լուսակերտ» ՍՊ ընկերության իրավարան Սոնա, Մանուկյանը, ով իր ցուցմունքով հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբեր ամսից հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող «Լուսակերտ» ՍՊ ընկերության իրավաբան: Նշել է, որ 2019 թվականին հայրը՝ Խաչիկ Մանուկյանը, «Լուսակերտ Բիոգազ վլանթ» ՓԲ ընկերության տնօրեն է նշանակել Վիգեն Ադամյանին (...):

Խաչիկ Մանուկյանի մահվանից հետո ընկերության տնօրինմամը զբաղվել է վերջինիս դուստրը` Սոնա Մանուկյանը, ով իր ցուցմունքում հայտնել Լ այն մասին, որ Վիգեն Ադամյանն իր հեր ծանոթացրել է Դավի» Առաքելյանին, ում

5

ներկայացրել է որպես հաշվապահ, ն քանի որ այդ ընթացքում պետք է փեղի ունենար հարկային ատուգումներ՝ հիշյալ ընկերության ողջ հարկային փաստաթղթերն իր եղբայրը` Արմեն Մանուկյանը, Վիգեն Աղամյանի առաջարկով տարել է Երնան քաղաքում գտնվող Դավիթ Առաքելյանի աշխատասենյակ: Երը արդեն խզվել է իրենց ն Վիգեն Ադամյանի միջն հարաբերությունները, բազմիցս պահանջել են հարկային փաարաթղթերը, որոնք հարկային արուգման նպատակով տարվել էին Դավիթ Առաքելյանի աշխատասենյակ, սաւկայն ինչպես Վիգեն Ադամյանը, այնպես էլ Դավիթ Առաքելյանը, հրաժարվել են հիշյալ ընկերության հարկային փաարաթղթերը վերադարձնելուց, ինչի արդյունքում խախտվել է ընկերության բնականոն ընթացքը:

Հարցաքննվել է նան Արմեն Մանուկյանը, ով հայտնել է այն մասին, որ ինքն անձավի «Լուսակերտ Բիոգազ փլանթ» ԳՓԲ ընկերության հարկային փաստաթղթերը փարել է Երեան քաղաքի Սունդուկյան վտղոցում գտնվող Դավիթ Առաքելյանի աշխատասենյակի մով, որտեղից Դավիթ Առաքելյանն անձամը սացել է այդ փատրաթղթերը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դավիթ Առաքելյանը բնակվում է քաղաք Երնան, Արագածի փողոց, 26-րդ շենք, 57-րդ բնակարան հասցեում:

Նկատի ունենալով, որ հարուցված քրեական գործի ընթացքում բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Դավիթ Առաքելյանի բնակության հասցեում` Երնան քաղաքի Արագածի փողոց, 26-րդ շենք, 57-րդ բնակարան հասցեում, հնարավոր է հայտնաբերվի «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸի վերաբերյալ հարկային փաարաթղթե, էլեկտրոնային կրիչնն, որի մեջ կարող են պահպանվել ընկերության վերաբերյալ էլեկտրոնային բազաներ, ինչպես նան օրենքով արգելված այլ իրեր ե առարկաներ, որոնք քրեական գործով կհանդիսանան ապացուցողական կարնոր նշանակություն ունեցող տեղեկություններ, ուստի (...) ՈՐՈՇԵՑԻ միջնորդություն հարուցել (..) դատարանին թույլատրել (..) խուզարկություն կատարել Դավիթ Իշխանի Առաքելյանի բնակության հասցեում (...) ն հարակից շինություններում»:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:

6

9. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ արձանագրել է. «(.) Դատարանը հարկ է համարում անդրադառնալ խուզարկության հանկարծակիությաւն հնարավորությանն այն իրավիճակներում, երը համապատասխան անձր, մասնակցելով այս կամ այն դատավարական գործողությանը, ողջամվտրեն փտեղլեկանում է գործի քննության սահմանների մասին:

Դատարանը գտնում է, որ երբ անձր տեղեկանում է գործի քննության սահմանների մասին ն նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել քննիչից, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանաւկ անց (հատկապես երը տվյալ անձր նախքան խուզարկության կատարում, հնարավորություն է ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ: Հետնարար, դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձր փեղյակ է լինում գործի քննության սահմանների մասին, ապա այդ անձի բնակարանում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը քննիչը պետք է հիմնավորի առավել ծաւնրակշիո փաստարկներով (օրինա նախքան խուզարկության կատարումն անձր հնարավորություն չի ունեցել մուրք գործել խաւզարկվող բնակարան, որոնվող առարկաների բնույթով պայմանավորված` դրանք չէին կարող տեղափոխվել այլ վայր, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնաւկարան ն այլն):

Սույն գործի նյութերի համաձայն`

- 2021 թվականի մարտի 0Էին «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Վիգեն Ենգիբարի Ադամյանի կողմից ընկերության հաշվապահական հաշվառման ն ընկերության վերարերյալ փաստաթղթերը չվերադարձնելու դեպքի առթիվ ՀՀ քրնական օրենսգիրքի 322րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 46157121 քրեական գոիծը,

- 2021 թվականի ապրիլի 08-ին ն 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Սոնա Մանուկյանը որպես վկա հարցաքննվել է, ով հայտնել է, որ իր եղբայրը` Արմեն Մաւնուկյաւնը ընկերության հիմնադիր փաարաթղթերը, ինչպես նան ընկերության

7

հարկային գործերը տարել է Երնան քաղաքում գտնվող Դավիթ Առաքելյանի աշխատասենյակ: Դրանից հետո Դավիթ Առաքելյանը հրաժարվել է հիշյալ ընկերության հարկային փասվաթղթերը վերադարձնելուց,

- 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Արմեն Մանուկյանը որպես վկա հարցաքննվել է, ով հայտնել է, որ ինքը ընկերության հաշվապահական փաստաթղթերը տվել է Դավիթ Առաքելյանին, դրանից հետո Դավիթ Առաքելյանը հրաժարվել է հիշյալ ընկերության հարկային փասկաթղթերը վերադարձնելուց,

- 2021 թվականի նոյեմբերի 25ին Դավի» Առաքելյանը որպես վկա հարցաքնեվել է, ինչի արդյունքում նա տեղեկացել է գործի քննության սահմանների մասին: Մասնավորապես, վերջինը տեղեկացել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի Լին մասով հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նրա մոտ հնարավոր է լինի «Լուսակերվտ Բիոգազ Փլանթ» ՓԲ ընկերության հարկային փաստաթղթերը,

- 2021 թվականի դեկտեմբերի 22-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Դավիթ Առաքելյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլվվություն արանալու վերաբերյալ՝ միջնորդությամի նշված «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ՓԲԸի վերաբերյալ հարկային փասվաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, որի մնջ կարող են պահպանվել ընկերության վերաբերյալ էլեկտրոնային բազաներ, ինչպես նան օրենքով արգելված իրեր ն առարկաներ հայտնաբերելու ն վերցնելու նպատակով:

Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդության հարուցումից շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե Դավիթ Առաքելյանը նպատակ է ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաները ն փասրաթղթերը, ապա նրա բնակության վայրում հանկարծակի ն արդյունավեվ խուզարկություն կավփարելն իրատեսական չէ, այլ րար էության կկրի ձնական բնույթ: Ավելին՝ քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել (...) վվյալ իրավիճակում Դավիթ Առաքելյանի բնակության վայրում հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշիռ փաստարկներ, մասնավորապես՝ որ նախքան խուզարկության կատարումը Դավիթ

8

Առաքելյանը հնարավորություն չի ունեցել մուրք գործել «փնուզարկվող բնակարան»:

Նման պայմաններում դատարանի համար անհասկանալի է, թե ինչու վարույթն իրականացնող մարմինն այդ տվյալներն ունենալուն պես միջնորդություն չի հարուցել Դավիթ Առաքելյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն արանալու մասին, այլ 2021 թվականի նոյեմբերի 25-ին Դավիթ Առաքելյանին որպես վկա հարցաքննել 1, նրան տեղեկացիել ինչպես քրեական գործի հարուցման, այնպես էլ գործի քննության սահմեւնների մասին, ն միայն 2021 թվականի դեկտեմբերի 22ին միջնորդություն է հարուցել վերջինի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն արեւնալու մասին:

(-)

Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելու անիրատեսականություն ու խուզարկության կավփարման ձնական բնույթ կրելու հանգամանքը, որպիսի պայմաններում անձի բնակարանի անձեռնմխելիությաւն իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, իսկ միջնորդությունը ենթակա է մերժման: (-.»:

10. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մարտի 21-ի որոշման համաձայն՝ «(-.) Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը, արձանագրել է, ոլ. քննիչի միջնորդության հարուցումից շուրջ մեկ ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե Դավիթ Առաքելյանը նպատակ է ունեցել թաքցնել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող առարկաները ն փաստաթղթերը, ապա նրա բնակության վայրում հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէ, այլ րար էության կկրի ձնական բնույթ: Ավելին` քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել գործի օպերատիվ քննչական տվյալ իրավիճակում Դավիթ Առաքելյանի բնակության վայրում հանկարծաւկի ն արդյունավետ խուզարկություն կատարելու անհրաժեշվաության վերաբերյալ առավել ծանրակշիո փաստարկներ, 3Տես նյութեր, հատոր 1, թերթեր 30-35:

9

մասնավորապես, որ նախքան խուզարկության կատարումը Դավիթ Առաքելյանը հնարավորություն չի ունեցել մուզք գործել «խուզարկվող բնակարան»:

Առաջին ավփյանի դատարանը միաժամանակ արձանագրել է հանկարծաւկի ն արդյունավետ խուզարկություն կատարելու անիրատեսականություն ու խուզարկության կավփարման ձնական բնույթ կրելու հանգամանքը, որպիսի պայմաններում անձի բնակարանի անձեռնմխելիությաւն իրավունքի սահմանափակումն իրավաչափ չէ, իսկ միջնորդությունը ենթեւկա է մերժման:

Վերաքննիչ դատարանը (..) գտնում է, որ (..) այդ հիմնավորումներն ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համար:

(-)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ խուզարկությաւն հանկարծակիության հնարավորությանն այն իրավիճակներում, երը համապատասխան անձը, մասնակցելով այս կամ այն դատավարական

գործողությանը, ողջամվտրեն փտեղլեկանում է գործի քննության սահմանների մասին:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երբ անձը տեղեկանում է գործի քննության սահմանների մասի, ն նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող առարկաները թաքցնել, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանակ անց (հատկապես երը տվյալ անձր նախքան խուզարկության կատարումը հնարավորություն է ունեցել մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի ն արդյունավետ խուզարկությու, կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ: Հետփնաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ անձր տեղյակ է լինում գործի քննության սահմանների մասին, ապա այդ անձի բնակարանում, խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը քննիչը պետք է հիմնավորի առավե ծանրակշո փաստարկներով (օրինա նախքան

խուզարկության կատարումն անձր հնարավորություն չի ունեցել մուրք գործել խուզարկվող բնակարան, որոնվող առարկաների բնույթով պայմանավորված՝ դրանք չէին կարող տեղափոխվել այլ վայր, որոնվող առարկաներն այլ վայր

10

տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան ն այլն):

(-) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննիչի միջնորդության հարուցումից գրեթե 1 ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե վերջինը նպավաւկ է ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաները, ապա նրա բնակարանում հանկարծակի նե արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէր լինի, այլ րեկ էության կկրեր ձնական բնույթ: Ավելին քննիչի միջնորդությամբ չեն ներկայացվել (...) տվյալ իրավիճակում Դավիթ Առաքելյանի բնակարանում հանկարծակի նե արդյոււավեար խուզարկությու, կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առավել ծանրակշո փաարարկներ,

մասնավորապես ոլ, նախքան խուզարկության կատարումի Դավիթ Առաքելյանը հնարավորություն չի ունեցել մուրք գործել խաւզարկվող բնակարան, որոնվող առարկաներն այլ վայր տեղափոխված լինելուց հետո կրկին վերադարձվել են խուզարկվող բնակարան:

(.) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված գործողության կատարման անհրաժեշտությունը փվյալ դեպքում զուտ կարող է ուղղված լինել գործի լրիվության ապահովմանը, որն ինքնին Օ-անձի սահմանադրական իրավունքները սահմանափակելու հիմք հանդիսանալ չի կարող: (...)»"

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր են արդոք Դավիթ Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:

2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պերական անվտանգության, երկրի տետեսական րբարեկեցությաւն, Տես նյութեր, հատոր 2, թերթեր 33-40:

1

հանցագործությունների կանխման կամ բացահայտմաեւն, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպավզաւկով:

3. Բնակարանը կարող Լէ խուզարկվել միայն դատարանի որոշմամի՝ օրենքով սահմանված դեպքերում ն կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` «մ. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամը հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պեզաւկան մարմինների միջամվությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությաւմը այն դեպքերի, երը դա նախատեսված է օրենքով ն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ի շահ պեվտաւկան անվտանգության, հասարակական Օ Օ0կարգիի։ կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նան անկարգությունների կամ. հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտաանության կամ այլ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով»:

1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 12-րդ հոդվածի համաձայն՝ «4. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Արգելվում է մարդու կամքին հակառակ՝ մուտք գործել նրա բնակարանը, բացառությամը օրենքով նախատեսված դեպքերի:

2 Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Բնակարանի զննումը, այնտեղ դատաեաւվարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նան տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառալվ՝ քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հերաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ»:

12

Նույն օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն՝ «Վ. Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որեէ շենքում կամ այլ տեղ կամ որեէ անձի մոտ գտնվում: են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք րերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նան այլ առարկաներ ն փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում: դրանք գտնելու ն վերցնելու համար:

2 Խուզարկությու, կարող է կատարվել նան հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նան դիակները հայտնաբերելու համար:

Յ Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի

որոշմեւմը»:

13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նան՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մեկնաբանությանը, կայուն նախադեպային պրակտիկա է ձնավորել առ այն, որ անձիԻ՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պետք է լինի արդարացված, այսինքն՝

- պետք է կատարվի «օրենքին համապատասխան»,

- հետապնդի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված մեկ կամ մի քանի օրինական նպատակ,

- այդ նպատակներին հասնելը պետք է լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»»:

13.1. Վճռաբեկ դատարանը Յաշա Խաչատրյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Ինչ վերաբերում է այս կամ այն քննչական գործողությունը կատարելու անհրաժեշտությանը, ապա. իրավասու սուրյեկտը, ելնելով գործի համար նշանակություն ունեցող պարզման ենթակա հանգամանքներից, համապատասխան քննչական գործողության կատարման փաստական ն իրավական հիմքերի առկայությունից, ինքն է որոշում, թե երբ ն ինչ 5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Տումոօս չ. Թաչջո զործով 2007 թվականի հունիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 71362/01, կետ 37, Խ0ԼՏուժհօունց . Թատջա գործով 2009 թվականի ապրիլի 9-ի վճիռը, գանգատ թիվ 19856/04, կետ 30։

13

քննչական գործողություն է հարկավոր կափարել՝ ապահովելու համար քրեական դատավարության բնականոն շարժր: Ինչ վերաբերւմ է .,բնակարանի խուզարկությանը, ապա վարույթն իրականացնող մարմինն իրավասու է նշված քննչական գործողությունը կատարելու թույլտվություն արանալու միջնորդությամը դիմել դատարան, եթե գտնում է, որ առկա են բավարար տվյալներ, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթեւդրության աո այն, որ փվյալ բնակարանում կարող են հայտնարերվե գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նան դիակներ»»:

3.2. Վճռաբեկ դատարանը Սեպուհ Թադնոսյանի ն Սիրուն Նաջարյանի գործով կայացված որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Բնակարանի խուզարկության կատարման (...) փաստական հիմք են «րավարար տվյալները»: Այլ խոսքով տվյալների առկայությունն ինքնին խուզարկության կատարման փաստական հիմք չէ, քանի դեռ չի համապատասխանում: բավարարության վերաբերյալ պահանջին: Տվյալների բավարարության տեսանկյունից գնահատումը պետք է հանգեցնի այն ողջամիտ եզրահանգման, որ խուզարկության կատարման արդյունքում կարող են ձեռք բերվել փնտրվող առարկաները: Ընդ որու, օրենադրորեն նախատեսված չէ տվյալների համակցության վերարերյալ պահանջ: Այլ խոսքով տվյալների րավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարմաւն արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականությաւն մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի ն արժանահավատ տվյալի, այնպես էլ տվյալների համակցության վրա (...)»՛:

33. Վերահաստատելով Եվրոպական դատարանի նախադեպային

իրավունքին համահունչ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քննչական գործողությունների կատարման նպատակն ընդհանրապես ն խուզարկության նպատակը՝ մասնավորապես, գործով Հ Տես Վճռաբեկ դատարանի՝ Յաշա Խաչատրյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/3084/07/19 որոշման 14.1-րդ կետը:

7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սեպուհ Թադնոսյանի ն Սիրոււ Նաջարյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-24-րդ կետերը:

14

ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվության ստացումն ու ճշմարտության բացահայտումն է: Վճռաբեկ դատարանը նան ընդգծում է, որ խուզարկությունը քննչական գործողությունների շարքում առանձնանում է իր անհետաձգելի բնույթով, ինչից հետնում է, որ խուզարկության արդյունավետությունը, որպես կանոն, ենթադրում է, որ որնէ շենքում կամ այլ տեղ կամ որնէ անձի մոտ գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, փաստաթղթեր, հետախուզվող կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք, ինչպես նան դիակներ հայտնաբերելու վերաբերյալ բավարար տվյալների, այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքի առկայության դեպքում այն պետք է իրականացվի անհապաղ: Սակայն այս քննչական գործողության կատարման հապաղումն ինքնին չի չեզոքացնում գործի համար նշանակություն ունեցող ն որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու հավանականությունը հիմնավորող փաստակազմի առկայությունը: Հետնաբար, նախաքննության մարմնի կողմից քննարկվող քննչական գործողության կատարմանն ուղղված միջոցներ անհապաղ չճեռնարկելը, այդ թվում՝ համապատասխան թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան քրեական գործ հարուցելուց տնական ժամանակ անց դիմելը, չի կարող ինքնին հիմք հանդիսանալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ թեն օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի հիման՝ Օվրա խուզարկութունը դասում է տանհետաձզեի քննչական գործողությունների շարքին, սակայն չի բացառում դրա կատարումը քրեական գործի քննության հետագա փուլերում: Բացի այդ, անհապաղությունը որոշվում է՝ ելնելով կոնկրետ գործի առանձնահատկություններից, ն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որնէ ժամկետ, որի ընթացքում քրեական հետապնդման մարմինները պարտավոր են խուզարկություն կատարելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ասվածից հետնում է, որ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալնեի ձեռք բերման ն խուզարկության կատարման ակնկալվող ժամանակի միջե որոշակի ժամանակահատվածի առկայության հանգամանքն ինքնին հիմք չէ ներկայացված միջնորդությունը

5

դատարանի կողմից մերժելու համար, եթե դատարան ներկայացված նյութերը բավարար են հանգելու հետնության, որ բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքը շարունակում է գոյություն ունենալ:

13.4. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի կողմից գործի քննության մասին տեղյակ լինելու պարագայում անձի բնակարանում խուզարկության հանկարծակիության ն արդյունավետության հարցին, կրկնում է, որ անձի բնակարանում խուզարկությոն կատարելու հանկարծակիությունը՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածության համատեքստում, խուզարկության իրավաչափությունը գնահատելու չափանիշ չէ, քանի որ, նախ՝ ենթադրյալ հանցանք կատարած անձը տարբեր աղբյուրներից կարող է տեղեկանալ քրեական գործի հարուցման ն քննության մասին, այդ թվում` ինչպես իր, այնպես էլ այլ անձանց կողմից բացատրություն տալու կամ հարցաքննվելու արդյունքում, երկրորդ՝ այդ անձը քրեական գործի հարուցման ն քննության մասին տեղեկացված չլինելու պայմաններում անգամ կարող է կանխատեսել քրեական գործ հարուցված լինելու հավանականությունը, ուստին բնակարանում չպահել դեպքի պարզման համար նշանակություն ունեցող որնէ առարկա կամ փաստաթուղթ, մինչդեռ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունն ինքնին բավարար չէ՝ բացառելու ողջամիտ հավանականությունն առ այն, որ անձի բնակարանում խուզարկության կատարմամբ կարող են հայտնաբերվել քննիչի միջնորդության մեջ նշված առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու հիմքում չեն կարող դրվել այդ քննչական գործողության հանկարծակիությունը ն արդյունավետությունը կասկածի տակ առնող այս կամ այն հանգամանքը (այդ թվում՝ գործի քննության մասին անձի տեղեկացվածությունը), եթե դրանով չի բացառվում բնակարանի խուզարկության կատարմամբ որոնվող օբյեկտները հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը (չի չեզոքացվում խուզարկության կատարման փաստական հիմքը): Հետնաբար բնակարանի խուզարկության հանկարծակիության ն արդյունավետության հարցերը դատական Ց Տես Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Շահինյանի գործով 2023 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԴ/0364/07/20 որոշման 14.1-րդ կետը:

16

ստուգման առարկա կարող են հանդիսանալ միայն այնքանով, որքանով դրանք կոնկրետ դեպքում ունակ կլինեն չեզոքացնելու (իսպառ բացառելու) խուզարկության կատարման արդյունքում որոնվող օբյեկտները, հայտնաբերելու ողջամիտ հավանականությունը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ խնդրո առարկա քննչական գործողության նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակում, դատարանը գնահատում է անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը՝ անձի բնակարանում խուզարկությամբ գործի համար նշանակություն ունեցող առարկանե կամ այլ օբյեկտներ հայտնաբերելու հավանականությունը, այլ ոչ թե անխուսափելիությունը հաստատող փաստական տվյալների բավարարության տեսանկյունից»:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ Դավիթ Առաքելյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որն Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մերժվել է: Առաջին ատյանի դատարանը խուզարկությունը ժամանակավրեպ է համարել՝ փաստելով, որ քննիչի միջնորդության հարուցումից գրեթե 1 ամիս առաջ Դավիթ Առաքելյանը տեղյակ է եղել գործի քննության սահմանների մասին, որպիսի պայմաններում, եթե վերջինը նպատակ է ունեցել թաքցնելու գործի համար նշանակություն ունեցող առարկաները, ապա նրա բնակարանում հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելն իրատեսական չէ, այլ ըստ էության կկրի ձնական բնույթ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ խուզարկության հանկարծակիությունը, անկանխատեսելիությունը, որով պայմանավորված է այդ քննչական գործողության արդյունավետությունը, տվյալ պարագայում բացակայում լա

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ երբ անձը տեղեկանում է գործի քննության սահմանների մասին ն նպատակ է ունենում գործի համար նշանակություն ունեցող 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Շահինյանի գործով վերը հիշատակված որոշման 15-րդ կետը, Արթուր Բաղդասարյանի գործով 2023 թվականի հուլիսի 28-ի թիվ ԱՐԴԼ/0001/07/21 որոշման 14.4-րդ կետը:

. Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

17

առարկաները թաքցնել քննիչից, ապա գործի քննության սահմանների մասին տեղեկանալուց որոշակի ժամանակ անց (հատկապես երբ տվյալ անձը նախքան խուզարկութան կատարումը հնարավորություն է ունեցե մուտք գործել խուզարկվող բնակարան) այդ անձի բնակարանում հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելը, որպես կանոն, իրատեսական չէ, նշված գործողության կատարման անհրաժեշտությունը տվյալ դեպքում զուտ կարող է ուղղված լինել գործի լրիվության ապահովմանը, որն ինքնին անձի սահմանադրական իրավունքները սահմանափակելու հիմք հանդիսանալ չի կարող":

15. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1213.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ.Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ անդրադառնալով ստորադաս դատարանների՝ կոնկրետ դեպքում խուզարկության արդյունավետության բացակայության մասին եզրահանգման հիմքում դրված այն պատճառաբանությանը, որ Դ.Առաքելյանը, տալով ցուցմունքներ, ողջամտորեն տեղեկացվել է իրականացվող վարույթի մասին, ինչը բացառում է հանկարծակի ն արդյունավետ խուզարկություն կատարելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքներն ինքնաբերաբար չեն չեզոքացնում խուզարկություն կատարելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ խուզարկության փաստական հիմքը կազմող տվյալների առկայության պայմաններում, նախաքննության մարմնի կողմից անեի բնակարանում խուզարկության կատարումը թույլատրելու մասին միջնորդություն, ենթադրյալ հանցագործության դեպքից հետո անհապաղ դատարան չներկայացնելն ինքնին բավարար հիմք չէ միջնորդությունը մերժելու համար: Մինչդեռ, ստորադաս դատարանները, հիմք ընդունելով բնակարանում խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունը չբացառող հանգամանքները, ոչ իրավաչափորեն սահմանափակել են գործի հանգամանքների

1. Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

18

բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման համար քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցը ձեռնարկելու քրեական հետապնդման մարմնի հնարավորությունը: Արդյունքում, ստորադաս դատարանները, խուզարկություն կատարելու փաստական հիմքի առկայությունն ըստ էության կասկածի տակ չառնելով, դրա կատարման անհրաժեշտությունը ոչ իրավաչափորեն պայմանավորել են այդ քննչական գործողության կատարման բացառապես դրական արդյունքով, այն է՝ որոնվող առարկաները, փաստաթղթերը կամ այլ օբյեկտները հայտնաբերելու անխուսափելիությամբ:

15.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան ընդգծել, որ քննչական գործողությունների արդյունավետությունը, հանցագործությունների քննության մեթոդիկա նե առանձին քննչական գործողություննրի 0կատարման մարտավարությունը դուրս են քննչական գործողության կատարումը թույլատրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդության շրջանակներում դատարանի կողմից քննարկման ենթակա հարցերի, այլ կերպ՝ դատական վերահսկողության առարկայի շրջանակներից:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավիթ

Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ ն 225-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

18. Ինչ վերաբերում է Վերաքննի. դատարանի որոշումը բեկանելու արդյունքում Դ.Առաքելյանի բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդություն, բավարարելու մասին

19

բողոքաբերի խնդրանքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բավարարման մասնակիորեն. անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել ն գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության" նկատի ունենալով, որ բարձրագույն դատական ատյանի կողմից հիշյալ միջնորդության հնարավոր բավարարումը կզրկի Դավիթ Առաքելյանին՝ իր բնակարանում խուզարկություն կատարելու վերաբերյալ դատական ակտի իրավաչափությունը դատավարության որնէ փուլում վերադաս դատական ատյանում վիճարկելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163»րդ, 11Լրդ հոդվածներով, ՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դավիթ Իշխանի Առաքելյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մարտի 21Լի որոշումը բեկանել ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

2 Տե՛ս, ռամճնտ տաԼճոճ 5, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/8 որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԿԴ1/0143/07/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել