Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/3128/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/3128/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/3128/05/2013 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.12.2022 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ), երրորդ անձ՝ Գարիկ Նազարյան՝ 06.03.2020 թվականի թիվ 30499 («ՃՔԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ ՃԲՔԽ///Շ») ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Գարիկ Նազարյանի անվամբ 06.03.2020

Ամբողջ Տեքստ

Հաղ /225

Ֆ/ի Վ ԵՏ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/3128/05/20

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/3128/05/20

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Հ. Այվազյան

Ռ. Խանդանյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի նոյեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.12.2022 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ), երրորդ անձ՝ Գարիկ Նազարյան՝ 06.03.2020 թվականի թիվ 30499 («ՃՔԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ ՃԲՔԽ///Շ») ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Գարիկ Նազարյանի անվամբ 06.03.2020 թվականի թիվ 30499 («ՃՋԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ /ՃՔԽ///Ը») ապրանքային նշանի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 08.06.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.12.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 08.06.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Սարգիս Կնյազյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 124-125-րդ հոդվածները, 126-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ կառավարության 18.11.2010 թվականի թիվ 1538-Ն որոշմամբ հաստատված «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու մասին» կարգի 112-րդ կետը:

Բողոք բերած աեձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել մի շարք պարտադիր հանգամանքներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ իրավիճակում ապրանքային նշանները համեմատելիս: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի այն հիմքին ն գործում առկա համապատասխան ապացույցներին, որ բողոքաբերն իր «ՃՋԽՃՏ ԱՐՄԱՍ» ապրանքային նշանն օգտագործում է ինչպես ոճավորված, այնպես էլ ստանդարտ տառատեսակով՝ սկսած 2009 թվականից:

Վերաքննիչ դատարանն ապրանքային նշանների համեմատության ժամանակ անտեսել է երրորդ անձի կողմից իր ապրանքային նշանի անվանումն ընտրելու միտումը, ինչպես նան վերջինիս անբարեխիղճ միտումը հիմնավորող` բողոքաբերի ներկայացրած ապացույցները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չհիմնավորված կերպով մեծ նշանակություն է տվել ապրանքային նշանների տարբերակման իմաստային հատկանիշին, գրաֆիկական հատկանիշին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.12.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3

7 Գարիկ Նազարյանի կողմից 09.12.2019 թվականին ՀՀ մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել «ՃՋԽՍՏ ԱՐՄՈՒՍ ՃՔԽՇ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ հայտ: Նշված հայտի առնչությամբ «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի կողմից 07.02.2020 թվականին ներկայացվել է առարկություն «ԱՐՄԱՍ» ապրանքային նշանի հիմքով (հատոր 1, գ.թ. 50): Նշված ապրանքային նշանը գրանցում չի ստացել:

2) Գարիկ Նազարյանի կողմից 03.10.2019 թվականին ՀՀ մտավոր սեփականության գործակալություն է ներկայացվել նան «ՃՋԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ ՃՔԽ/1///Շ» ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ հայտ, որի հիման վրա 06.03.2020 թվականին գրանցվել է հայտարկված «ՃՋԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ ՃՔԽՄՄ/Շ» ապրանքային նշանը՝ հայտում նշված ապրանքների ն (կամ) ծառայությունների համար (դաս 33, 39) (հատոր 1, գ.թ. 35-36):

3) ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից 11.06.2020 թվականին «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի հայտի հիման վրա գրանցվել են «ՃՋԽՃՏ» ն «ԱՐՄԱՍ» ապրանքային նշանները՝ հայտում նշված ապրանքների ն (կամ) ծառայությունների համար (դաս 29, 32, 33) (հատոր 1, գ.թ. 8-11):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշւր է համարում անդրադառնալ գրանցված ապրանքային եշանի' ավելի վաղ օգտագործվող ապրանքային նշանի եկատմամբ շփոթություն առաջացնելու հավանականությունը գնահատելու կանոններին' վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ. Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է օրինական հիմքով ձեռքբերված սեփականության սեփականատիրոջ հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու Ա տնօրինելու իրավունքը: Միաժամանակ, նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված է՝ մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները Ա քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները: Նույն հոդվածի 2-րդ կետով մտավոր սեփականության օբյեկտների շարքին են դասում, ի թիվս այլնի, ապրանքային նշանները (սպասարկման նշանները):

4

Ապրանքային նշանների՝ որպես մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի՝ «ապրանքային նշանը գրանցելու արդյունքում դիմողի կողմից ձեռք բերված ֆինանսական իրավունքների ն շահերի համալիրը (ինչպիսիք են վաճառքի կամ լիցենզիա տրամադրելու իրավունքը) պարունակում է .. կամ կարող է պարունակել էական ֆինանսական արժեք»: Այդ իսկ պատճառով ապրանքային նշանի գրանցում հայցելը վերաբերելի է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի գործողության ոլորտին, քանի որ հիմք է հանդիսանում գույքային բնույթի շահերի ծագման համար (տե'ս, /ոհօսՏօր- Ցստոհ |ոճ չ. Քօուսցօ,. թիվ 73049/01 գանգատով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատի 11012007 թվականի վճիռը, կետ 76, 78):

Ապրանքային ն սպասարկման նշանների գրանցման, իրավական պահպանության ն օգտագործման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նան՝ Օրենք):

Օրենքի 2-րդ հոդվածն ապրանքային նշանը սահմանում է իբրն նիշ, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները ն (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից ն (կամ) ծառայություններից տարբերելու համար:

Ապրանքային նշանի համանման բնորոշում տրված է նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171-րդ հոդվածի 1-ին կետում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ապրանքային նշանը որոշակի պայմանանշան է, որն օգտագործվում է ապրանք արտադրողների ապրանքները կամ ծառայություններ մատուցողների ծառայություններն այլ ապրանք արտադրողների կամ ծառայություններ մատուցողների ապրանքներից կամ ծառայությունների, տարբերակելու համար: Ապրանքային նշանները, ըստ էության, ապահովում են սպառողների վերաբերմունքը դրանցով մակնշված ապրանքների նկատմամբ ն պայմանավորում վերջիններիս վարքագիծը շուկայում: Ապրանքային նշանները նան որակի ն գործարար համբավի խորհրդանիշներ են, որոնց արժեքը օգտագործելուն, գովազդելուն ն ապրանքաշրջանառության ծավալները մեծանալուն զուգընթաց ավելանում է:

Օգտագործվող նշանն ապրանքային նշան համարելու ն դրան իրավական պահպանություն տրամադրելու համար անհրաժեշտ է, որ այն բավարարի որոշակի պահանջների: Այդ պահանջներից մեկն էլ զանազանելիությունն է: Զանազանելիությունը նշանակում է, որ ապրանքային նշանը պետք է օժտված լինի այնպիսի հատկանիշներով, որ առաջին հայացքից տարբերվի այլ անձանց կողմից նույնատիպ ապրանքի համար օգտագործվող այլ նշաններից:

Օրենքը նախատեսում է ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու երեք հիմք, մասնավորապես, Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան նորմը վկայակոչվում է վիճարկվող վարչական ակտն ընդունելու պահին գործած խմբագրությամբ) համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝

1) նույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.

5

2) նույն օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը «Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.

3) Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն՝ միջազգային գրանցման հիման վրա»:

Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը բացառիկ իրավունք է: Այն ծագում է գրանցման պահից: Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելել առանց իր թույլտվության առնտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝

1) նույնական է գրանցված ապրանքային նշանին ն օգտագործվում է այն ապրանքների ն (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.

2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին ն օգտագործվում է այնպիսի ապրանքների ն (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին ն (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նիշի օգտագործումը հանրության մեջ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.

3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների ն (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, ն այդ նիշի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ բարի համբավին (Օրենքի 12-րդ հոդված):

Ապրանքային նշանի զանազանելիության հատկանիշն ու ապրանքային նշանի իրավատիրոջ բացառիկ իրավունքի բովանդակությունն էլ նախանշում են ապրանքային նշանի գրանցումը մերժելու առանձին հիմքեր: Օրենքը նախատեսում է մերժման երկու տիպի հիմքեր՝ ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքեր (9-րդ հոդված) ն ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքեր (10-րդ հոդված):

Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե այն՝

1) խնդրարկվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առնտրի համաշխարհային կազմակերպության անդամ որնէ երկրում ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի կողմից առանց իրավատիրոջ թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ գործակալը կամ ներկայացուցիչը կապացուցեն իրենց գործողությունների արդարացված լինելը.

2) նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցվել է նույն կամ նույնատիպ ապրանքների ն (կամ) ծառայությունների համար, ն չերկարաձգման պատճառով այդ գրանցման գործողությունը դադարեցվել է ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականին նախորդող երկամյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ավեի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը, կամ վերջինս չի օգտագործում իր ապրանքային նշանը.

3) կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունոմ կամ նրա տարածքից դուրս օգտագործվող

6

ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռնս օգտագործման մեջ է, պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գործել թէ անբարեխիղճ: Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին: Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ նան, եթե ապրանքային նշանի գրանցման նպատակներով հայտատուն ներկայացրել է այնպիսի կեղծ ն անհիմն փաստաթղթեր ն (կամ) տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէ ապրանքային նշանի գրանցումը:

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու վերը նշված որնէ հիմքի առկայությունը կարող է հանգեցնել ապրանքային նշանի գրանցումը դատական կարգով անվավեր ճանաչելուն (Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու վերը նշված հիմքերի համադրված ուսումնասիրությունից հետնում է, որ իրավական պաշտպանություն կարող է հայցել ոչ միայն գրանցված ապրանքային նշանի իրավատերը, այլ նան այն անձը, ով հանդիսանում է տվյալ ապրանքային նշանի օգտագործողը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 3-րդ կետը ն Օրենքի 17-րդ հոդվածն սպառիչ կերպով մանրամասնում են ապրանքային նշանի օգտագործման հնարավոր դրսնորումները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ապրանքային նշանի գրանցման իրավաչափությունը վիճարկվում է Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիմքով, ապրանքային նշանի գրանցումն անվավեր է ճանաչվում հետնյալ փաստակազմի բոլոր տարրերի միաժամանակյա առկայության դեպքում.

- հայտարկվող ապրանքային նշանը կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռնս օգտագործման մեջ է,

- հայտատուն դրսնորել է անբարեխիղճ վարքագիծ, այն է՝ հայտը ներկայացնելու պահին գիտեր կամ կարող էր իմանալ այլ սուբյեկտի կողմից օգտագործվող ապրանքային նշանի առկայության մասին կամ ապրանքային նշանը գրանցելու նպատակով ներկայացրել է այնպիսի կեղծ ն անհիմն փաստաթղթեր ն (կամ) տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէ ապրանքային նշանի գրանցումը:

Ըստ այդմ` Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ գրանցված ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու հայցապահանջի քննության շրջանակներում դատարանից պահանջվում է պարզել՝

- արդյո՛ք հայտը ներկայացնելու թվականի դրությամբ հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 3-րդ կետի ն Օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որնէ ձնով օգտագործվում է տվյալ ապրանքային նշանը,

- արդյո՞ք գրանցված ապրանքային նշանը կարող է շփոթություն առաջացնել հայցվորի կողմից օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ,

- արդյո՞ք հայտատուն հայտը ներկայացնելու պահին գիտեր կամ կարող էր իմանալ այլ սուբյեկտի կողմից օգտագործվող ապրանքային նշանի առկայության մասին,

7

- արդյո՞ք հայտատուն ապրանքային նշանը գրանցելու նպատակով ներկայացրել է այնպիսի կեղծ ն անհիմն փաստաթղթեր ն (կամ) տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէ ապրանքային նշանի գրանցումը:

Ապրանքային նշանների նմանությունը, ըստ այդմ նան՝ շփոթություն առաջացնելու հավանականություն գնահատելու նպատակի համար ապրանքային նշանների համեմատության կողմնորոշիչ մեթոդաբանություն է մշակված 18.11.2010 թվականի «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման ն քաղվածքների տրամադրման, կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի ն հակառակը փոխակերպելու, ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու, ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները ն չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու, ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձնակերպման ն քննարկման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1538-Ն որոշմամբ (այսուհետ` «ՀՀ կառավարության թիվ 1538-Ն Որոշում») հաստատված` «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու ն քննարկելու կարգ»-ով (այսուհետ նան՝ «Կարգ»): Կարգը, ի թիվս այլնի, սահմանում է այն հատկանիշներն ու չափանիշները, որոնց միջոցով գնահատվում է համեմատվող ապրանքային նշանների նմանությունը:

«Շփոթելու աստիճանի նման» հասկացության բովանդակությունը բացահայտված է Կարգի 115-րդ կետում: Ըստ այդ դրույթի՝ ապրանքային նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճանի նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն՝ մարդու (միջին սպառողի) մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն)` չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ մասը համընկնում կամ կատարված են այնպես, որ, տեսնելով դրանցից մեկը, միջին սպառողի (այսուհետ` սպառող) մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է (ճանաչում է, իրեն հայտնի է): Պետք է հաշվի առնել, որ ապրանքային նշանների առանձին տարբերությունների առկայությունը, որոնք էական դեր չեն կատարում նշանի ընկալման համար, սովորաբար որոշվում է դրանց անմիջական համեմատության արդյունքում ն միջին սպառողի համար, որպես կանոն, ընկալելի չեն ապրանքի ընտրության ժամանակ:

Կարգի 116-րդ կետի համաձայն՝ նույն Կարգի համաձայն ապրանքային նշանների որակումը որպես շփոթելու աստիճանի նման, իրականացվում է միջին սպառողի վրա նրանց թողած տպավորության գնահատմամբ (..):

Կարգը սահմանում է նան «միջին սպառող» հասկացությունը: Կարգի 117-րդ կետի համաձայն` նույն Կարգի իմաստով միջին սպառողն այն սպառողն է, ում հիշողությունը, ունակություններն ու մասնագիտական պատրաստվածությունը, ընդհանուր վերաբերմունքը գրաֆիկական պատկերների մշակման, համեմատության ն գնահատման հարցում խիստ ուղղորդված Ա արտահայտված չեն:

Կարգն առանձնացնում է ապրանքային նշանի նմանության երեք հիմնական դրսնորում՝ ձայնային (հնչյունային), գրաֆիկական (տեսողական) ն իմաստային

8

(արտահայտած մտքի) (Կարգի 121-րդ կետ): Կարգի 122-124րդ կետերը համապատասխանաբար ամրագրում են ձայնային, գրաֆիկական ն իմաստային նմանությունը որոշող հիմնական հատկանիշները:

Ըստ Կարգի 122-րդ կետի՝ ձայնային նմանությունը հիմնականում որոշվում է հետնյալ հատկանիշներով՝

1) համեմատվող նշաններում մոտ ն համընկնող հնչյունների առկայությամբ.

2) նշանը կազմող մոտ ն համընկնող հնչյունների մոտիկությամբ.

3) մոտ հնչյունների ն հնչյունային կապակցությունների՝ միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.

4) համընկնող վանկերի առկայությամբ Ա դրանց դասավորվածությամբ.

5) նշանի մեջ պարունակվող վանկերի ընդհանուր քանակով.

6) նշաններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.

7) ձայնավորների կազմի մոտիկությամբ.

8) բաղաձայնների կազմի մոտիկությամբ.

9) նշանների համընկնող մասերի բնույթով.

10) )/ նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, հատկապես բառային արտահայտությունների, այդ թվում՝ ֆիրմային անվանումների մեջ: Այս դեպքում համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը մեկ այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման հարցում որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը: Որոշ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համընկնումը՝ տարբեր միջնամասերի դեպքում.

11) շեշտադրությամբ:

Ըստ Կարգի 123-դ կետի՝ գրաֆիկական նմանությունը որոշվում է հետնյալ չափանիշներով՝

1) ընդհանուր տեսողական տպավորությամբ.

2) օգտագործված տառատեսակով.

3) տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձնով (օրինակ՝ տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ, ոճավորումը ն այլն).

4) միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ.

5) այբուբենով, որի տառերով գրված է բառը.

6) գույնով կամ գունային համակցությամբ:

Ըստ Կարգի 124-րդ կետի՝ իմաստային նմանությունը որոշվում է հետնյալ հատկանիշների հիման վրա՝

1) նշանների մեջ դրված նման հասկացության, գաղափարի, այդ թվում` տարբեր լեզուներով նշանների համընկնող իմաստի.

2) նշանների տարրերից որնէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի ն որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.

3) նշանների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության:

Կարգի 147-րդ կետի համաձայն՝ եթե գրանցվող ապրանքային նշանը բառային է, որը տարբեր լեզուներով նույն բառի կամ բառային արտահայտության թարգմանությունների կամ 6տտառադարձությունների համակցություն Օ է, ապա 0ամպրանքային նշանին

9

պահպանություն տրամադրվում է իր ամբողջության մեջ: Այս դեպքում ապրանքային նշանում ներառված բառի կամ բառային արտահայտության որնէ լեզվով թարգմանությունը կամ տառադարձությունը չի դիտարկվում որպես առանձին գրանցված ապրանքային նշան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապրանքային նշանների շփոթելու աստիճանի նմանությունը որոշելու կանոններին, արձանագրել է. «(.) շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի կիրառումը մեկ այլ ապրանքային նշանի տարրերի նմանակումն է, որը թեն չի կարող գնահատվել որպես նույնական նշանի կիրառում, սակայն բավարար է սպառողի մոտ շփոթություն առաջացնելու համար: Շփոթությունը, մասնավորապես, կարող է արտահայտվել սպառողի մոտ՝ ։տապավորություն ստեղծելով, որ երկու տարբեր ապրանքներ կամ ծառայություննե, համապատասխանաբար արտադրվում կամ մատուցվում են միննույն անձի կողմից այն դեպքում, երբ իրականում այդպես չէ: Ընդ որում, սպառողը, ակնկալելով կոնկրետ անձի արտադրանքի որոշակի որակ, որին նախապես ծանոթ է եղել, կարող է միայն հիասթափություն ապրել մեկ ուրիշի արտադրանքում դրա բացակայության պատճառով»:

ՀՀ վճռաբեկ դատարանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի կիրառման փաստն արձանագրելու համար կարնորել է հետնյալ երեք տարրերի միաժամանակյա առկայությունը: Դրանք են՝

Լ. համապատասխան ապրանքների եույնական կամ նույնատիպ լինելը.

2. նշանների նմանությունը.

3. սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտաեգը:

Նմանակման վերոնշյալ առաջին երկու տարրերը՝ ապրանքների նույն կամ նույնատիպ լինելը, ինչպես նան նշանների նմանությունը, օբյեկտիվ տարրեր են, իսկ սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգը` սուբյեկտիվ տարր: ՀՀ վճռաբեկ դատարանը շեշտադրել է, որ միայն այս երեք տարրերի մանրակրկիտ գնահատման արդյունքում դատարանները կարող են հետնություն անել ապրանքային նշանների շփոթելու աստիճան նմանության փաստի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ շփոթելու աստիճան նմանության փաստն արձանագրելու համար բավականին մեծ կարնորություն է տրվում մի այնպիսի հանգամանքի առկայությանը, ինչպիսին է ապրանքների նույն կամ նույնատիպ լինելը: Մասնավորապես, վերջինիս մանրակրկիտ ն պատշաճ գնահատման դեպքում կարելի է եզրահանգումներ անել այն մասին, թե որքանով ապրանքների նույն կամ նույնատիպ լինելը կարող է ազդեցություն ունենալ սպառողների գիտակցության վրա՝ այս կամ այն ապրանքային նշանով անհատականացված ապրանքի ընտրության հարցում, Ա որն է ապրանքի նույն կամ նույնատիպ լինելու ազդեցությունը ն դրա չափաբաժինը՝ սպառողների շրջանում համապատասխան ապրանքն արտադրողի հարցում շփոթության առաջացման համար:

Անդրադառնալով բառային ապրանքային նշանների նմանությունը որոշելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բառային ապրանքային նշանները, որպես կանոն, դասվում են այն ապրանքային նշանների շարքին, որոնք ընկալվում են միաժամանակ տեսողական, իմաստային ն ձայնային եղանակով: Այսինքն բառային ապրանքային նշանն առկա է ն իրականացնում է իր առջն դրված գործառույթները՝ անկախ

10

դրա հավելումներից, հետնաբար երկու նշանները պետք է գնահատվեն ինքնուրույնաբար՝ առանց հաշվի առնելու դրանց ներկայացման եղանակը, իսկ համեմատության առարկա պետք է դառնա միայն համապատասխան նշանը՝ առանց հաշվի առնելու այդ նշանի գեղագրությունը: Այսինքն ապրանքային նշաններում պաշտպանության օբյեկտ է հանդիսանում միայն հիմնական տարբերակիչ տարրը, բացառությամբ այն դեպքերի, երբ համապատասխան նշանին կատարված հավելումներն այնքանով են փոխում այդ նշանը, որ հիմնական տարրը կորցնում է իր անհատականությունը ն տարբերակիչ նշանակությունը:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ երկու ապրանքային նշանների համեմատության ընթացքում դատարանը պետք է հաշվի առնի ապրանքային նշանների թե' նմանությունները, թե' տարբերությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգին, արձանագրել է, որ ապրանքային նշանի նմանակման փաստն արձանագրելու համար պարտադիր է նան սուբյեկտիվ տարրի առկայությունը, այն է' սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգի առկայությունը:

Շփոթության վտանգն առկա է այն դեպքում, երբ նմանակումը սպառողին մղում է այն մտքին, որ այդ նշանով անհատականացված ապրանքն իրեն նախկինում հայտնի արտադրողի ապրանքն է, ինչը նրան ստիպում է կամ կարող է ստիպել ընտրելու ոչ այն ապրանքը, որը նա փնտրում է: Ընդ որում, իրավախախտման փաստն արձանագրելու համար բավարար է «շփոթության իրական հավանականությունը», այլ ոչ «փաստացի շփոթությունը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ, որպես կանոն, շփոթության առաջացման վտանգն ուղղակիորեն կապված է ապրանքային նշանների նմանության հետ, ն այն վերջինիս տրամաբանական հետնանքն է: Այսինքն՝ ոչ նման ապրանքային նշանների դեպքում շփոթության առաջացման վտանգը բացառվում է:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ շփոթության առաջացման վտանգը գնահատելիս պետք է հաշվի առնվի նան ապրանքային նշանի հանրահայտ լինելու հանգամանքը, քանի որ հանրահայտ ապրանքային նշանների նմանակման դեպքում սպառողի սխալվելու հավանականությունն ավելի է մեծանում: Այս պարագայում սպառողը, նմանակված ապրանքային նշանը նմանեցնելով հանրահայտ ապրանքային նշանին, այլնս կարող է ուշադրություն չդարձնել այն չնչին տարբերություններին, որոնք առկա են այդ ապրանքային նշանների միջն: Բացի այդ, նման դեպքերում էական չէ նան հանրահայտ ապրանքային նշանով անհատականացված ապրանքի նուն կամ նույնատիպ լինելու հանգամանք, քանի որ հանրահայտ ապրանքային նշաններին իրավական պահպանություն է տրվում նան դրանք միանգամայն տարբեր ապրանքների անհատականացման համար օգտագործելու դեպքերում (տես, «Երնանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության ՎԴ/4241/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ ապրանքային նշանը մերժելու հիմքի առկայությունը պարզելու, ըստ այդմ՝ այս հիմքով

11

ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաձելու պահանջը քննության առնելու համար դատարանից պահանջվում է, ի թիվս այլնի, գնահատել գրանցված ապրանքային նշանի՝ հայտը ներկայացնելու պահի դրությամբ հայցվորի կողմից օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ շփոթություն Տ առաջացնելու հավանականությունը: -Շփոթություն առաջացնելու հավանականության գնահատումը բարդ ապացուցողական գործընթաց է, որի շրջանակներում անհրաժեշտ է պարզել.

1. համապատասխան ապրանքների նույնականությունը կամ նույնատիպությունը,

2. գրանցված ապրանքային նշանի ն հայցվորի կողմից օգտագործվող ապրանքային նշանի նմանությունը,

3. սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգը:

Գրանցված բառային ապրանքային նշանի ն հայցվորի կողմից օգտագործվող ապրանքային նշանի նմանությունը գնահատելու գործընթացում անհրաժեշտ է առանձին- առանձին վերլուծել ապրանքային նշանների ձայնային, գրաֆիկական ն իմաստային նմանությունները կիրառելով Կարգի համապատասխանաբար 122-124-րդ կետերով նախատեսված չափանիշներն ու հատկանիշները:

Միաժամանակ, սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգը գնահատելու համատեքստում հարկ է, ի թիվս այլնի, ղեկավարվել հետնյալ կանոններով.

- համեմատվող ապրանքային նշաններով անհատականացվող ապրանքների նույնական կամ նույնատիպ լինելը գործոն է, որը կարող է նպաստել շփոթություն առաջանալու հավանականությանը,

- համեմատվող ապրանքային նշանների տարբերությունների առկայությունն ինքնին չի բացառում շփոթություն առաջանալու վտանգը,

- շփոթություն առաջանալու վտանգը պետք է դիտարկել միջին սպառողի ընկալման տեսանկյունից,

- պետք է նկատի ունենալ, որ միջին սպառողն ապրանքի ընտրություն կատարելիս հնարավորություն չունի համեմատել ապրանքային նշանները ն վեր հանել դրանց տարբերությունները. միջին սպառողն ընտրություն կատարելիս առաջնորդվում է իրեն հայտնի ապրանքային նշանի մտապատկերով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Գարիկ Նազարյանի անվամբ 06.03.2020 թվականի թիվ 30499 («ՃԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ /Քհ//7/Ը») ապրանքային նշանի գրանցումը:

Դատարանը 08.06.2021 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի կողմից «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի հիման վրա` երրորդ անձի հայտարկած «ՃՋԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ ՃՔԽ///Շ» ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմքն առկա չի եղել, քանի որ այդ ապրանքային նշանը չէր կարող շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ (2019 թվականի դրությամբ) Հայաստանի Հանրապետությունում ն նրա տարածքից դուրս հայցվորի կողմից օգտագործվող (օգտագործման մեջ գտնվող) «ԱրմԱս

12

Ճոոճտ» ապրանքային նշանի նկատմամբ: Դատարանի `պատճառաբանությունը, մասնավորապես, հանգում է հետնյալին. «(...) հայտարկված «ԱՐՄԻՈՒՍ», «ՋԽԱՍՏ», «ՃՔԽՃՈ՛Շ» ապրանքային նշանը ն հայտի ներկայացման թվականին Հայցվորի կողմից օգտագործման մեջ գտեվող «ԱրմԱս», «ձոոճտչ» ապրանքային եշանն իրենց մեջ պարունակվող վանկերի ն հնչյունների ընդհանուր քանակով տարբերվում են միմյանցից, մասնավորապես' «ԱրմԱս», «ձոո/ճչ» ապրանքային նշանը բաղկացած է երկու վանկից ն հինգ հեչյունից, մինչդեռ, «ԱՐՄԻՈՒՍ», «ՃՋԽԱՍՏ», «ՃՔԽՍՈ՛Շ» ապրանքային նշանը բացկացած է երեք վանկից («ԱՐ-ՄԻ-ՈՒՍ», «4Ց-ԽԼՍՏ», «4Ք-ԽԵԼՀԸ» ն վեց հեչյունից, բացի այդ, համըեկեող վանկեր առկա չեն, իսկ հեչյունների քանակի ն դասավորվածության տարբերությամբ պայմանավորված" «ԱՐՄԻՈՒՍ», «ՃՋԽԱՍՏ», «ՃՔԽԱՈ/Շ» ապրանքային եշանը ն «ԱրմԱս», «ձոո/ճտջ» ապրանքային նշանը արտասանելիս հեչում են էականորեն տարբեր բառեր, այսինքե'՝ եշված հանգամանքներով պայմանավորված հայտարկված ապրանքային նշանը ձայնային առումով էականորեն տարբեր է հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայցվորի կողմից օգտագործման մեջ գտնվող «ԱրմԱս», «ձոո/Տ» ապրանքային նշանից:

Գրաֆիկական (տեսողական) առումով «ԱրմԱս», «ձոո/ճտջ» ապրանքային նշանն ընդհանուր տեսողական (գրաֆիկական) տպավորությամբ տարբերվում է «ԱՐՄԻՈՒՍ», «ՃՋԽԱՍՏ», «ձՔԽԱՈՇ» ապրանքային նեշանից' պայմանավորված այդ ապրանքային եշանների տառերի քանակով, գրաֆիկական գրելաձնով, մասնավորապես` Հայցվորի' հայտարկման թվականին նույն դասում (33 դաս) օգտագործման մեջ գպտեվող ապրանքներում (գինիներում) «ԱրմԱս», «ձոոճտ» ապրանքային նշանի առաջին ն երկրորդ «ա» տառերը մեծատառ են գրառված (հիմք' հու ՕոոոճտՏ.ռտ կայք ն լուսանկարներ), այսինքե' Հայցվորն իր ապրանքներում (գինիներում) հայտի ներկայացման թվականին ապրանքային նշանը նույն դասում (33 դաս) օգտագործել է «ԱրմԱս», «ձոո/ճտ» գրառմամբ, միեչդեռ, հայտարկված «ԱՐՄԻՈՒՍ», «ՃՋԽԱՍՏ», «ՃՔԽ7Ո/Ը» ապրանքային նշանի բոլոր տառերը նույն մեծությամբ են գրառված:

Նշված ապրանքային եշանեների իմաստային (արտահայտած մտքի) նմանությունները գնահապելով' Դատարանն արձանագրում է, որ բացակայում է իմաստային եմանությունը, քանի որ «ԱՐՄԻՈՒՍ», «ՃՋԽԱՍՏ», «ՃՔԽՆՈ՛Շ» ապրանքային եշանը ն «ԱրմԱս», «4ոո/Տ» ապրանքային եշանը սպառողի մու չի կարող որնէ իմաստով ընկալվել անկախ երանից, թե օգտագործողն ինչ իմաստ է դրել իր ապրանքային եշանի հիմքում: Այսինքե' այդ ապրանքային նշանները սպառողի մու չեն կարող ընկալվել որպես իմաստային (միտք արտահայտող) եշաններ, հետնաբար՝ այդ նշանների իմաստային նմանության առումով շփոթություն առացաջնելու վրանեգ առկա չէ:

Ինչ վերաբերում է Հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ Հայցվորի ապրանքային եշանն օգտագործվում է նան ստանդարտ նիշերով' գրված սն-սպիտակ գունային համակցությամբ, օրինակ՝ իր դոմենային անվանմամբ, մենյուներում, ապա, հաշվի առնելով այն փաստը, որ շփոթության վտանգ լինում է այն դեպքում, երբ հայտարկվող ապրանքային եշանը սպառողին մղում է այն մտքին, որ այդ նշանով անհատականացված ապրանքնե իրեն եախկինում հայտեի արտադրողի ապրանքն է, այսինքե' շփոթության վտանգ լինում է այե դեպքում, երբ սպառողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ երկու

13

տարբեր ապրանքներ համապատասխանաբար արտադրվում են մինեույն անձի կողմից ն հիմք ընդունելով Երրորդ անձ ն Հայցվորի ապրանքային եշանների' վերոնշյալ հատկանիշների ն չափորոշիչների, իրենց համակցությամբ, առկա տարբերությունները' Դատարանը գտնում է, որ այդ պայմաններում «ԱրմԱս», «ձոո/ճտ» ապրանքային նշանը Հայցվորի ապրանքներից (գինիներից) բացի որոշակի այլ տեղերում ստանդարտ գրված լինելու փաստը չի կարող հանգեցնել հայտարկված «ԱՐՄԻՈՒՍ», «ՃՋԽԱՍՏ», «ՃՔԽՆՈ՛Շ» ապրանքային եշանը «ԱրմԱս», «ճձոոճտջ» ապրանքային նշանի նկատմամբ շփոթություն առաջացնող գնահատելու համար»:

Վերաքննիչ դատարանը 23.12.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Դատարանի 08.06.2020 թվականի վճիռը հետնյալ հիմնավորումներով. « (.) Նախ' հարկ է եկատել, որ քննարկվող ապրանքային եշանների հնարավոր նմանությունները կայանում են բացառապես «ԱՐՄԻՈՒՍ» ն «ԱրմԱս» բառերի միջն, այն էլ միայե «ԱՐՄ» հատվածով: Ձայնային եմանության առումով ապրանքային նշանները տարբեր են վանկերի ն տառերի ընդհանուր քանակով: Մասնավորապես, «ԱՐՄԻՈՒՍ» ապրանքային նշանը պարունակում է 6 հեչյուն ն 3 վանկ, իսկ «ԱրմԱս» ապրանքային եշանը' 5 հեչյուն ն 2 վանկ: Այսինքե, ձայնային առումով դրանք տարբեր են ն տարբեր են իրեեց հեչողությամբ:

Գրաֆիկական առումով նս ապրանքային եշանները տարբեր են, քանի որ տարբերվում են գրելաձնով, այն է «ԱՐՄԻՈՒՍ» ապրանքային նշանում օգտագործված են մեծատառեր, իսկ «ԱրմԱս» ապրանքային նշանում մեծատառ են միայն «Ա» տառերը, ինչպես նան օգտագործված են նախշատառեր:

Վերաքննիչ դատարանի համոզմամբ ապրանքային եշանների միջն եմանություն առկա չէ նան իմաստային առումով, այն պարզ փրամաբանությամբ, որ դրանք չեն կապվում որնէ իմաստ արտահայտող բառի հետ, իսկ միայն «ԱՐՄ» տառերի համընկեումը Վերաքենիչ դատարանը բավարար չի համարում համեմատվող բառերի իմաստային նմանության հանգամանքը հաստատված համարելու համար:

Ասվածի լույսի ներքո անդրադառնալով նան սպառողի մոտ շփոթություն առաջանալու վտանգին Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը հատկորոշված նմանությունների ն տարբերությունների համատեքստում շփոթության վտանգ առկա չէ, քանի որ ոչ հնչողության առումով, ոչ գրաֆիկական առումով, ոչ էլ իմաստային առումով քննարկվող ապրանքային եշանները շփոթելու աստիճան եման չեն»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո գնահատելով սուն գործի փաստերը ն Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավոր չեն՝ հետնյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով պարզել «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով նախատեսված՝ վիճարկվող ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմքի բոլոր տարրերի առկայությունը (բացակայությունը), նախնառաջ արձանագրում է, որ հայտի ներկայացման թվականի դրությամբ հայցվոր «Գոլդն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի կողմից «ԱՐՄԱՍ ՃՋԽ/'ՃՏ» ապրանքային

14

նշանի օգտագործման փաստը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, անվիճելի փաստ է՝ դատավարության մյուս մասնակիցների կողմից չվիճարկվելու ուժով:

Հաջորդիվ, գնահատելով երրորդ անձի անվամբ գրանցված ապրանքային նշանի՝ հայցվորի կողմից ավելի վաղ օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ շփոթություն առաջացնելու հավանականությունը՝ Վճռաբեկ դատարանը նախնառաջ արձանագրում է, որ երրորդ անձի անվամբ գրանցված ապրանքային նշանը գրանցվել է 33-րդ ն 39-րդ դասերի համար: 33-րդ դասի ներքո հայտագրվել են հետնյալ ապրանքները՝ անանուխի թրմօղի, սպիրտային մրգային լուծամզուքներ, դառը թրմօղիներ, անիսի լիկյոր, անիսի օղի, ապերիտիֆներ, արակ (բրնձի կամ եղեգնի օղի), թորման միջոցով ստացված ըմպելիքներ, սիդրեր, կոկտեյլներ, կյուրասո, դիժեստիվներ (լիկյորներ ն սպիրտային ըմպելիքներ), գինիներ, ջին, լիկյորներ, մեղրային ըմպելիք (մեղրասպիրտ, մեղրագինի), բալի օղի, սպիրտային ըմպելիքներ, բրենդի, գինի խաղողի չանչերից, տանձի սիդր, սակե. վիսկի, սպիրտային բնահյութեր (էսենցիաներ), սպիրտային լուծամզուքներ, ալկոհոլային ըմպելիքներ, բացի գարեջրից, մրգեր պարունակող ալկոհոլային ըմպելիքներ, բրնձի սպիրտ, ռոմ, օղի, խառնակազմ ալկոհոլային ըմպելիքներ, բացի գարեջրի հիմքով ըմպելիքներից, նիրա (շաքարեղեգի հիմքով ալկոհոլային ըմպելիք), բայցզու (չինական ալկոհոլային ըմպելիք): 39-րդ դասի ներքո հայտագրվել են շշալցման ծառայությունները (րե'ս, «ՃՋԽԱՍՏ ԱՐՄԻՈՒՍ 4ՔԽ2Ո՛Շ» ապրանքային նշանի գրանցման վկայագիրը):

Հայցվորի կողմից օգտագործվող ապրանքային նշանը նս օգտագործվում է որպես «ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ» (Կարմրահյութ տեսակի խաղողից), «ՍՊԻՏԱԿ ԱՆԱՊԱԿ ԳԻՆԻ» (Կանգուն ու Ռքածիթելի տեսակների խառնուրդ), «ՈՍԿԵՀԱՏ» (ոսկեգույն խաղողից), «ԱՐԵՆԻ» (Արենի խաղողից), «ՌՈԶԵ» (Կարմրահյութ տեղական տեսակից), «ԿԻՍԱՔԱՂՑՐ ԳԻՆԻ» (Կանգուն տեսակի խաղողից), «ՃՋԷՒ ՔԷՏԷՔՄԷ» (Արենի սն խաղողից), «ՄՕՏՀԷՒ/ՃԼ ԹԷՏԷՔՆԷ» (Ոսկեհատ տեսակի խաղողից) խմիչքները (գինիներ) անհատականացնող ապրանքային նշան (տե'ս, «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս» ՍՊԸ-ի կայք էջը' հԱք://ոո.ՕԻՈՕՏ.Օ/Ի)/71Ո10965):

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա ապրանքային նշաններով անհատականացվող ապրանքները նույնատիպ են:

Երրորդ անձի անվամբ գրանցված ապրանքային նշանի՝ հայցվորի կողմից ավելի վաղ օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ շփոթություն առաջացնելու հավանականությունը գնահատելու նպատակի համար Վճռաբեկ դատարանը ստորն անհրաժեշտ է համարում նան պարզել այդ բառային ապրանքային նշանների նմանությունը՝ առանձին-առանձին վերլուծելով ապրանքային նշանների ձայնային, գրաֆիկական ն իմաստային նմանությունները՝ կիրառելով Կարգի համապատասխանաբար 122-124-րդ կետերով նախատեսված չափանիշներն ու հատկանիշները:

Ձայնային նմանություն. Համեմատվող ապրանքային նշաններն սկսվում են նույն «արմ» հնչյունային կապակցությամբ, որը երկու ապրանքային նշաններում էլ գերիշխող ձայնային տարրն է: Շփոթության առաջացման հավանականությունն ավելի մեծ է համեմատվող բառերի սկզբնական հնչյուննե

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/3128/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել