Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/4099/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/4099/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/4099/05/2329 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ռոբ-Արթ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 27.03.2023 թվականի թիվ 4229680 արձանագրությունը ն Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 05.05.2023 թվականի թիվ 34/16 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 27.03.2023 թվականի թիվ 42

Ամբողջ Տեքստ

//1ՄՏԹՅԻԻ է

ՄԱՅ

ՆԱ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4099/05/23

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4099/05/23

Նախագահող դատավոր՝ Մ. Մելքումյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Հ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Ռոբ-Արթ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի՝ 27.03.2023 թվականի թիվ 4229680 արձանագրությունը ն Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 05.05.2023 թվականի թիվ 34/16 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 27.03.2023 թվականի թիվ 4229680 արձանագրությունը Ա Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 05.05.2023 թվականի թիվ 34/16 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 19.01.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 16.10.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 19.01.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

2

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 28-րդ հոդվածները ն 124-րդ հոդվածի Լին մասի Էին կետը, «Վարչարարության հիմուեքեերի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի Լին մասի «ա» կերտը, ՀՀ հարկային օրենսգրքի 1343րդ հոդվածը, 380րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 03.12.2020 թվականի «Հսկիչ դրամարկղային մեքենային ն ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմեում գրանցման ն գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնեերը հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նան ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առեւտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի Ի 1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1976-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) թիվ 3-րդ հավելվածի «Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության» կանոեների (այսուհետ' Կանոններ) 3-րդ կետը, 13-րդ կետը, 17-րդ կետի 2-րդ ն 3-րդ ենթակետերը, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, 126-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ուսումնասիրություն իրականացված լինելու ն հսկիչ գնում կատարված լինելու փաստը հաստատվում է սուն գործում առկա «2» հաշվետվությամբ, հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ թիվ 4229680 արձանագրությամբ, որոնք բավարար ապացույց են իրավախախտման փաստն արձանագրելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորը, վիճարկելով հսկիչ գնում իրականացված լինելու փաստը, չի ներկայացրել որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց՝ հաստատելու իր կողմից վկայակոչված փաստական հանգամանքների առկայությունը, այնինչ հարկային մարմինը Դատարանին ներկայացրել է բավարար ն պատշաճ ապացույցներ՝ վիճելի փաստերի հաստատման համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հարկային տեսուչի կողմից կազմված նյութերից ն եղած ապացույցներից բացի որնէ կերպ չէր կարող ձեռք բերվել գնման փաստը հավաստող այ| ապացույց, քանի որ Ընկերությունը, իրացնելով իր՝ խախտման արձանագրությունը չստորագրելու իրավունքը, հրաժարվել է այն ստորագրելուց, ուստի վարույթի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի մերժողական վարքագծից բխող անբարենպաստ հետնանքները պետք է դրվի հայցվորի վրա:

Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է միայն արձանագրելով, որ որնէ կերպ չի ապացուցվում այն հանգամանքը, որ հայցվորի մոտ հենց վիճարկվող ակտում նշված ժամանակ է կատարվել քննարկվող հսկիչ գնումը, մինչդեռ նման դիրքորոշման համար

3

վերջինս առնվազն պարտավոր էր հիմնավորել, թե ինչու այս կամ այն ապացույցը բավարար չէ որնէ փաստի հաստատման կամ մերժման համար, մատնանշել, թե որ ապացույցների համակցության արդյունքում վիճելի հանդիսացող փաստը կարող էր պատշաճ ապացուցվել:

Սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում անհրաժեշտ է, որ Վճռաբեկ դատարանն անդրադառնա այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած նյութերով չի հիմնավորվում Կոմիտեի կողմից 24.02.2023 թվականին տրված թիվ 4229680 հանձնարարագրի շրջանակներում 02.03.2023 թվականին՝ ժամը 15:35-ին, Ընկերությունում իրականացված հսկիչ գնում կատարված լինելու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2024 թվականի որոշումը՝ գործն ուղարկելով համապատասխան դատարան՝ նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Չ Կոմիտեի հարկ վճարողնեի ընթացիկ հսկողության հարկային

տեսչություն-վարչության պետի 24.02.2023 թվականի թիվ 4229680 հանձնարարագրի համաձայն՝ հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել ուսումնասիրություն` հսկիչ գնում, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրվող ժամանակաշրջանի սկիզբ նշվել է 27.02.2023 թվականը, իսկ ավարտ՝ 13.03.2023 թվականը: Ուսումնասիրության ժամկետը՝ մինչե 10 անընդմեջ աշխատանքային օր: Հիմքը՝ ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածը ն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը (գ.թ. 53-54):

2) Համաձայն 02.03.2023 թվականի «Հսկիչ գնման (գնումների) ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ» թիվ 4229680 արձանագրության՝ Ա.Ա.-ի' կողմից 02.03.2023 թվականին՝ ժամը 15:35-ին, Օհանով 26/6 հասցեում գտնվող դեղատնից կատարվել է գնում 990 ՀՀ դրամի չափով՝ բժշկական սպիրտ ն կարդիոասպիրին, որի դիմաց վճարումը կատարվել է կանխիկ դրամով, վճարվել է 1.000 ՀՀ դրամ, որից վերադարձվել է մանր 10 ՀՀ դրամ: Մարիամ Հարությունյանը գումարը չի մուտքագրել ՀԴՄ նե համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չի տրամադրել: Ստուգում անցկացնող հարկային ծառայողների կողմից ներկայացվել են ծառայողական վկայականները ն ստուգման հանձնարարագիրը՝ ծանոթացման: Այնուհետն, ԱԲ.-իշ կողմից ժամը «15:37»-ին ՀԴՄ-ից դուրս է բերվել «7» հաշվետվություն՝ 80.972 ՀՀ դրամ ընդհանուր գումարով, որում ներառված չի եղել կատարված վճարման արժեքը: «7» հաշվետվությունը դուրս բերելուց հետո կատարված վճարման արժեքը՝ 990 ՀՀ դրամը, ժամը «15:38»-ին մուտքագրվել է ՀԴՄ, դուրս է բերվել ՀԴՄ կտրոն (Վ 00077928): Ժամը «15:38»-ին նորից դուրս է բերվել «2» հաշվետվությունը՝ 81.962 ՀՀ դրամ ընդհանուր գումարով:

Արձանագրությունը ստորագրել են հսկիչ գնում կատարած անձինք:

Արձանագրության «Հարկ վճարող (գործադիր մարմնի ղեկավար) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ն հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող

/ Հանդիսանում է անձնական տվյալ

2.Հանդիսանում է անձնական տվյալ

4

(վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող ն (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատող» հատվածում առկա է գրություն «Մարիամ Հարությունյանը հրաժարվեց ստորագրել» բովանդակությամբ:

Միաժամանակ արձանագրության վերջնամասում «նշում արձանագրությունը ստորագրելուց Ա ստանալուց հրաժարվելու մասին» տողում, առկա է գրություն «ՏՆ Դավիթ Մկրտչյանը բացակայում է» բովանդակությամբ (գ.թ. 57-58):

3 Կոմիտե հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային

տեսչություն-վարչության կողմից 10.03.2023 թվականին կազմվել է թիվ 4229680 արձանագրության նախագիծը (գ.թ. 59-62):

4) Կոմիտեի հարկ վճարողնեի ընթացիկ հսկողության հարկային

տեսչություն-վարչության 27.03.2023 թվականի թիվ 4229680 արձանագրության համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումն ուսումնասիրելու նպատակով Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ՓՀՎԸՀ թիվ 4 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Ա.Ա.-ի: կողմից 02.03.2023 թվականին՝ ժամը 15:35-ին,

ք. Երնան, Օհանով 26/6 հասցեում գործող դեղատնից կատարվել է հսկիչ գնում 990 ՀՀ դրամի չափով՝ բժշկական սպիրտ ն կարդիոասպիրին, որի դիմաց վճարումը կատարվել է կանխիկ դրամով, վճարվել է 1.000 ՀՀ դրամ, որից վերադարձվել է մանրը՝ 10 ՀՀ. դրամ: Մարիամ Հարությունյանը գումարը չի մուտքագրել ՀԴՄ ն համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չի տրամադրել: Ստուգումն իրականացնող հարկային ծառայողների կողմից ներկայացվել են ծառայողական վկայականներ ն ստուգման հանձնարարագիրը՝ ծանոթացման, այնուհետն ավագ հարկային տեսուչ ԱԲ.-ի' կողմից ժամը «15:37»-ին ՀԴՄ- ից դուրս է բերվել «7» հաշվետվություն՝ 80.972 ՀՀ դրամ ընդհանուր գումարով, որում ներառված չի եղել կատարված վճարման արժեքը: «7» հաշվետվությունը դուրս բերելուց հետո կատարված վճարման արժեքը՝ 990 ՀՀ դրամը, ժամը «15:38»-ին մուտքագրվել է ՀԴՄ, դուրս է բերվել կտրոն (ԿՀ: 00077928) ն ժամը «15:38»-ին նորից դուրս է բերվել «7» հաշվետվությունը՝ 81.962 ՀՀ դրամ ընդհանուր գումարով:

Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նան ՀՀ կառավարության 03.12.2020 թվականի թիվ 1976-Ն որոշման հավելված թիվ 3Յ-ով սահմանված հսկիչջ-դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների 3-րդ կետի պահանջները, համաձայն նույն կարգի 17-րդ կետի 2-րդ Ա 3-րդ ենթակետերով գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքի կամ քանակի չմուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա դիտվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտում: Արդյունքում տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ կետով (..): 2022 թվականի 4 եռամսյակի ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաներով արձանագրված շրջանառությունը կազմել է 14.686.028 ՀՀ դրամ: Տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է տուգանք 273.430 ՀՀ դրամի չափով (200.000--14.686.028"057:) (գ.թ. 64-67):

5) Վարչական վարույթի նյութերում առկա են 02032023 թվականին, ժամը «15:07»-ին, ՀԴՄ-ից 80.972 ՀՀ դրամ ընդհանուր գումարով դուրս բերված «7» հաշվետվության, ինչպես նան 02.03.2023 թվականին, ժամը «15:08»-ին, ՀԴՄ-ից 81.962 ՀՀ դրամ ընդհանուր գումարով դուրս բերված «7» հաշվետվության պատճենները (գ.թ. 55-56):

3 Հանդիսանում է անձնական տվյալ

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5

6) Կոմիտեի հարկային Ա մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 05.05.2023 թվականի թիվ 34/16 որոշման համաձայն՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 27.03.2023 թվականի թիվ 4229680 արձանագրության դեմ Ընկերության դիմում-բողոքը մերժվել է (գ.թ. 14-17):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների, Կանոնների 3-րդ կետի, 13-րդ կետի, 17-րդ կետի 2-րդ ն 3-րդ ենթակետերի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը, սակայն, հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գնահատելու արդյունքում հիմեավորված ու պատճառաբանված դատական ակվ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին, սույն գործով եերկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում պատասխանել այն հարցադրմանը, թե արդյո՛ք հսկիչ գեման (գնումների) ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ արձանագրությունը ն հսկիչ դրամարկղային մեքենա (այսուհեր նան' ՀԴՄ) սարքի «2» հաշվետվությունը բավարար ապացույցներ չեն տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու իրավախախտման փաստե արձանագրելու համար:

Վճռաբեկ դատարանը, ստորն անդրադառնալով հսկիչ գնման (գնումների) ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ արձանագրություը ն ՀԴՄ սարքի «7» հաշվետվությունը տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու իրավախախտումն արձանագրելու համար բավարար ապացույց դիտարկելու փաստին, հարկ է համարում նշել հետնյալը.

ՀՀ հարկային օրենսգրքի 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)՝ Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտեր են համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնց պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություններն այդ իրավական ակտերով վերապահված են հարկային մարմնին:

ՀՀ հարկային օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հսկողությունը, ի թիվս այլնի, իրականացվում է հարկային ուսումնասիրությունների միջոցով:

6

ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում նույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, նույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորությունների առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրությունները, ի թիվս այլնի, իրականացվում են արտագնա ուսումնասիրութան միջոցով Ըստ նույն դրույթի արտագնա ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով նույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրությունն է:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների տեսակ է հսկիչ գնումը:

ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ արտագնա հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հարկային մարմնի ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա, (..):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների ն հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառութան ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշերով ն (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ չընդունելու, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն չապահովելու կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելու, ինչպես նան արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների սպահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հսկիչ գնումներն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: (..):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հսկիչ գնում իրականացնելու անհրաժեշտ պայմաններին, արձանագրել է, որ (...) հսկիչ գնում կատարելու լիազորությունը կարող է հաստատվել միայն հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրով, որը պետք է պարունակի հետնյալ վավերապայմանները՝ հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները, հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները: Հսկիչ գնումն այլ անձի

7

միջոցով իրականացնելու դեպքում հանձնարարագրում պետք է նշվի նան այդ անձի տվյալները (տե՛ս, «Սթար Դիվայդ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուրեերի կոմիտեի թիվ ՎԴ/5848/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հսկիչ գնումը հարկային հսկողության մեկ այլ՝ հարկային ուսումնասիրության եղանակ է: Այն, ի թիվս հարկային ստուգման հետապնդած նպատակների, հետապնդում է Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորություններ հարկ վճարողին առաջադրելու ն հայտնաբերված խախտումների համար

պատասխանատվություն կիրառելու նպատակ: Հսկիչ գնման, որպես արտագնա հարկային ուսումնասիրության տեսակի, դեպքում նույնպես պահանջվում է փաստական հիմքի՝ հարկային մարմնի ղեկավարի տված գրավոր հանձնարարագրի առկայություն, որտեղ նշվում են ուսումնասիրության տեսակը, նպատակը ն իրավական հիմքերը: Հսկիչ գնման դեպքում գրավոր հանձնարարագրի առկայության մասին ուղղակի պահանջ նախատեսում է Օրենսգրքի 345-րդ հոդվածի 3-րդ մասը, որը միաժամանակ սահմանում է դրա ձնին ն բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ հղում կատարելով նույն օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին (տե'ս, անհատ ձեռնարկատեր Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/10397/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ հարկային օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանվել են հարկային հսկողության իրականացման եղանակները. հարկային ուսումնասիրությունն այդ եղանակներից մեկն է Ա իրականացվում է հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում՝ հարկային մարմինների կողմից կա'մ հարկային մարմնում՝ կամերալ (ներքին) ձնով, կա'մ հարկ վճարողի մոտ՝ արտագնա եղանակով: Հարկային ուսումնասիրություն իրականացվում է՝ նպատակ ունենալով պարզելու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը, հայտնաբերելու, կանխելու ն խափանելու այդ պահանջների խախտումները, խախտումների բացահայտման դեպքում՝ կիրառելու համապատասխան պատասխանատվության միջոցներ: Անդրադառնալով հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրություններին՝ հարկ է նշել, որ դրանք իրականացվում են նան հսկիչ գնումների միջոցով, որոնց ընթացքում հսկողություն իրականացնող մարմինը միջոցներ է ձեռնարկում գործարքի կատարման իրավիճակ ստեղծելու համար, որպեսզի ստուգի ապրանքների վաճառքի ընթացքում, աշխատանք կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս իրավաբանական անձանց Ա (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքի իմպերատիվ պահանջներին նրանց գործողությունների (անգործության) համապատասխանությունը (տես, Ա/Ձ Անահիտ Վերանյանե ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/10397/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ հարկային մարմինը հսկիչ գնման միջոցով հարկային ուսումնասիրությունն իրականացնում է հայտնաբերելու, կանխելու ն խափանելու համար տնտեսվարողի կողմից ՀՀ հարկային օրենսդրության պահանջների խախտումները, իսկ խախտումների բացահայտման դեպքում՝ կիրառելու համապատասխան պատասխանատվության միջոցներ: Նշվածի համատեքստում անդրադառնալով տնտեսվարողի կողմից սպառողին ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերին ն հարկային

8

մարմնի կողմից դրանց բացահայտման հետնանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը Ա նոտարները պարտավոր են կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներն իրականացնել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված ն Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը ն նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս, պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետնյալ տեղեկատվությունը (տվյալները).

1) կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը ն կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը).

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն, իսկ շրջիկ առնտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում` կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի ն (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը ն հաշվառման համարանիշը.

4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նան համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող ն (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ).

6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առնտրային) ծրագիր կիրառելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

8) ապրանքի անվանումը ն ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը ն կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում` նան փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, (խմորեղենի ն հացաբուլկեղենի ն գնովի այ ամպպրանքների անվանումները), բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին ն ժամկետներին համապատասխան.

9

9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին ն ժամկետներին համապատասխան.

10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

12) ընդհանուր գումարը, ներառյալ` ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է ն գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է ն գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նան այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն.

17) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների):

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենային ն ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման ն գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը:

Կանոնների 1-ին կետի համաձայն՝ հսկիչ դրամարկղային մեքենա (այսուհետ՝ ՀԴՄ) կիրառողներն ապրանքներ վաճառելիս կամ աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում ն մագնիսական), առկայության դեպքում նան այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկները (այսուհետ՝ հաշվարկներ) իրականացնում են նույն որոշմամբ հաստատված պահանջները բավարարող ՀԴՄ-ի միջոցով:

Նույն Կանոնների 3-րդ կետի համաձայն՝ գանձապահը պարտավոր է՝

1) ՀԴՄ-ի միջոցով մուտքագրել ՀԴՄ կտրոնի վրա տպագրման համար անհրաժեշտ տվյալները, որոշել գնման ընդհանուր գումար ն տեղեկացնել գնորդին կամ պատվիրատուին.

2) ապրանքները հանձնելու պահին՝ գնորդից կամ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց՝ պատվիրատուից գումար ստանալու դեպքում, իսկ կանխավճարների կամ մասնակի վճարումների դեպքում՝ գումարը մուտքագրելուց անմիջապես հետո տրամադրել ՀԴՄ կտրոն: Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 380-րդ ն 380.1-ին հոդվածներին համապատասխան՝ ՀԴՄ կիրառողները պատվերների հիման վրա մանրածախ վաճառք (առաքում) իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս ՀԴՄ կտրոնները կարող են տպագրել (գեներացնել) նախօրոք՝ պայմանով, որ ապրանքների մատակարարման (առաքման) դեպքում դրանք պետք է տպագրվեն (գեներացվեն) մինչն մատակարարվող ապրանքների` առաքման վայրից կամ առաքման կետից դուրս բերելը:

Նույն Կանոնների 9-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս՝ պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն ն դրա մասին անհապաղ տեղեկացնել իր ղեկավար անձին, որն առավելագույնը 3 ժամվա

10

ընթացքում սպասարկման կենտրոնին տեղեկացնում է ՀԴՄ-ի անսարքության մասին: Մինչն ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը՝ ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:

Կանոնների 17-րդ կետի 2-րդ ն 3-րդ ենթակետերի համաձայն` օրենսգրքով սահմանված ապատասխանատվություն կիրառելու առումով ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում է դիտվում՝ 2) ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելը, այդ թվում՝ ստացված կանխավճարի դիմաց, 3) գնված ապրանքի կամ ընդունված աշխատանքի կամ ստացված ծառայության արժեքը (այդ թվում՝ կանխավճարի) չմուտքագրելը կամ դրանց արժեքից ցածր արժեքի (այդ թվում՝ կանխավճարից ցածր կանխավճարի) մուտքագրումը.

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ ՀԴՄ կտրոնը տնտեսվարող սուբյեկտի կողմից կանխիկ կամ քարտային վճարով վաճառքի կամ ծառայության մատուցման փաստը հաստատող հարկային փաստաթուղթ է, որն ստեղծվում է էլեկտրոնային ձնով ու տպագրվում ն տրամադրվում է հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով՝ գնորդի կողմից գնված ապրանքի կամ մատուցված ծառայության դիմաց գումարը վճարելու պահին (կամ անմիջապես գործարքի ավարտին): ՀԴՄ կտրոնը պարունակում է գործարքի մասին տեղեկատվություն, հաստատում է դրա իրականացման փաստը ն պետք է համապատասխանի դրամարկղային սարքավորումների օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջներին:

Հարկային իրավունքի տեսանկյունից տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն տալը երկուստեք էական նշանակություն ունի ոչ միայն հարկ վճարողի՝ վաճառողի կամ ծառայություն մատուցողի, ու սպառողի՝ գնորդի, այլ նան հարկային մարմնի (պետության) համար: Մասնավորապես, ՀԴՄ կտրոն տալն ինքնին հաստատում է տնտեսվարողի ն գնորդի կողմից իրականացված գործարքի փաստը, վկայում տնտեսվարողի իրական եկամուտի մասին ն, ըստ էության, հարկերի հաշվառման ն վճարման երաշխիք է: Նշվածը հարկային մարմնին թույլ է տալիս վերահսկել, որ տնտեսվարողը վճարի հարկերն իր իրական եկամուտների հիման վրա: Մյուս կողմից՝ սպառողի տեսանկյունից, ՀԴՄ կտրոնը վերցնելը երաշխիք ն ապացույց է անորակ, ոչ պատշաճ ապրանքի վերադարձի, երբեմն՝ ծառայության որակի բողոքարկման, սպառողների իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու համար: Ըստ էության, ՀԴՄ կտրոն տալու օրենսդրի պահանջը նպաստում է հարկային մարմնի կողմից չգրանցված ն/կամ թերի գրանցված եկամուտների բացահայտմանը, կանխում է հարկերի վճարումից խուսափելը, խթանում է շուկայում արդար մրցակցությունը:

Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ ն 416-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 03.12.2020 թվականի թիվ 1976-Ն որոշման դրույթների՝ տնտեսվարողները պարտավոր են գրանցել բոլոր գործարքները ՀԴՄ սարքերում, իսկ դրանց հաշվառումը պետք է արտացոլվի «2» հաշվետվությամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ Կանոնների 13-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ օգտագործող անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ՝ բացառությամբ ՀԴՄ-ների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց, իսկ անսարքության դեպքում` նան տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:

Կանոնների 14-րդ կետի համաձայն՝ ՀԴՄ-ի կիրառման, ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով հարկային մարմինը հսկիչ գնումներ կատարում է օրենսգրքով սահմանված կարգով:

11

Որոշման «Հսկիչ դրամարկղային մեքենային Ա ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» վերտառությամբ թիվ 1 հավելվածի 20-րդ կետի համաձայն՝ ֆիսկալ հաշվետվությունների գեներացման ն տպագրման գործառույթը պետք է ապահովի «2» ն «7» տեսակի հաշվետվությունների տպագրում ն գեներացում:

Նույն հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ «7» հաշվետվությունը պետք է պարունակի հետնյալ վավերապայմանները՝

1) հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ն ժամը.

4) ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը.

5) նշված ժամանակահատվածում տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն, որում՝

ա. մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում տպված կտրոնների համարները, տպման ժամը Ա յուրաքանչյուր կտրոնի գումարը: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով ն նշվում է (Կ),

բ. մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի տպված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի ն վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով ն նշվում է (Կ).

6) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է ն գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, ն գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, կանխավճարի գումարը, այդ թվում՝ վերադարձված կանխավճարի գումարը, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, Ա գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

7) դրամարկղում առկա գումարը:

Վերոգրյալ իրավանորմերի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հսկիչ գնման տեսքով հարկային ուսումնասիրություն իրականացրած լինելու փաստը կարող է հիմնավորվել նան «7» հաշվետվությամբ, որը տրամադրվում է հենց ՀԴՄ սարքի տեխնիկական հիշողությունից՝ առանց որնէ մարդկային միջամտության, ինչն էլ իր հերթին վկայում է այդ հաշվետվության օբյեկտիվ բնույթի մասին: Այսինքն, «7» հաշվետվությունն ունի ավտոմատացված բնույթ, ուղղակիորեն ստացվում է ՀԴՄ սարքից ն արտացոլում է գործարքների վերաբերյալ օրվա ավարտին կամ օրվա համապատասխան միջակայքին վերաբերող ամփոփ տվյալներ: Հատկանշական է, սակայն, որ «7» հաշվետվությունը դուրս բերելու համար հարկային մարմինը տվյալ ՀԴՄ սարքով պետք է կատարի գործարք: Ընդ որում, ՀՀ կառավարության վերը նշված որոշման թիվ 3-րդ հավելվածի 13-րդ կետի դրույթներից հետնում է, որ ՀԴՄ օգտագործող անձից բացի, այլ անձանց ՀԴՄ-ի հետ աշխատել թույլատրվում է միայն սահմանված բացառությունների պայմաններում, այդ թվում ՀԴՄ-ների կիրառման ստուգում կամ ուսումնասիրություն (հսկիչ գնում) իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից: Այսինքն, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմինը, համապատասխան լիազորությունները վկայող փաստաթղթերի, այդ թվում հսկիչ գնում իրականացնելու հանձնարարագրի ներկայացումից հետո, բացառապես տնտեսվարողի իմացությամբ ն թույլտվությամբ, կարող է ՀԴՄ սարքից հանել «7» հաշվետվությունը:

12

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ըստ էության, «7» հաշվետվությունը ն հարկային մարմնի կողմից կազմված` տնտեսվարողի կողմից թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ ն 27-րդ հոդվածների իմաստով հանդիսանում են բավարար ապացույցներ` հարկային ուսումնասիրության ընթացքում տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելը որպես հարկային իրավախախտում որակելու ն տնտեսվարողի նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածով սահմանված տուգանք նշանակելու համար:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի վճռով հայցը բավարարվել է՝ անվավեր են ճանաչվել Կոմիտեի 27.03.2023 թվականի թիվ 4229680 արձանագրությունը Ա Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 05.05.2023 թվականի թիվ 34/16 որոշումը: Դատարանն արձանագրել է, որ «(..) սույն գործով չի հաստատվում գործի լուծման համար էական եշանակություն ունեցող այն փաստը, որ 02.03.2023 թվականին ժամը 15:35-ին

ք. Երնան, Օհանով 26/6 հասցեում գործող դեղատնից կատարվել է գնում 990 ՀՀ դրամի չափով' բժշկական սպիրտ ն կարդիոասպիրին, որի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն: Մասնավորապես, Դատարանը փաստում է, որ վիճարկվող վարչական ակտի հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը կրում է պատասխանող Կոմիտեն, մինչդեռ վերջինիս կողմից բժշկական սպիրտ ն կարդիոասպիրին գնելու, դրա դիմաց գումար տալու ն Ընկերության կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստերի վերաբերյալ չեն ներկայացվել նշված փաստերը հաստատող ապացույցներ:

Ինչ վերաբերում է վիճարկվող վարչական ակտի ընդունման վարույթում առկա ապացույցեերիեն, մասնավորապես՝ Կոմիտեի 02.03.2023 թվականի «Հսկիչ գեման (գնումեերի) ընթացքում կատարված խախտումների վերաբերյա» թիվ 4229680 արձանագրությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ հայցվորը հրաժարվել է այն ստորագրելուց" այդպիսով հայտնելով իր անհամաձայնությունը դրանում արձանագրված փաստերի հետ, ավելիե' տվյալ դեպքում առկա չէ եան գեումեերի արդյունքում վաճառված ապրանքների հետընդունման ակտ, որպիսի պայմաններում դրանում արտացոլված փաստերը չեն կարող հիմեավորված համարվել:

Վերոգրյալ նորմերի ն սույն գործի փաստերի համադրման արդյունքում Դատարանը գտնում է, որ 02.03.2023 թվականին ժամը 15:35-ին ք. Երնան, Օհանով 26/6 հասցեում գործող դեղատնից բժշկական սպիրտ ն կարդիոասպիրին գնելու, դրա դիմաց գնորդից գումար ստանալու ն ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստերի չապացուցված մեալու պայմաններում դրա բացասական հեպտնանքները պետք է կրի փաստի ապացուցման բեռը կրող կողմը, տվյալ դեպքում" վիճարկվող ակտը կազմած վարչական մարմինը, ինչից էլ հետնում է, որ տվյալ դեպքում բացակայում է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման փաստը»:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 19.01.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(.) ՀԴՄ կտրոնում ն ֆիսկալային հաշվետվություններում առկա տեղեկություններով չի հաստատվում գեում կատարելու փաստը:

Հատկանշական է, որ վարչական վարույթի եյութերում բացակայում է ապրանքների հետ ընդունման ակտը կամ որնէ ապացույց' գնումից հերո դրանց ապրանքային տեսքը ն սպառողական հատկանիշները փոփոխվելու վերաբերյալ, իսկ Կոմիտեի 02.03.2023

13

թվականի «Հսկիչ գեման (գնումների) ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ» թիվ 4229680 արձանագրության' «Հարկ վճարող (գործադիր մարմեի ղեկավար) կամ երան փոխարինող պաշտոնատար անձի ն հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող ն (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատող» հատվածում առկա է հետնյալ նշումը. «Մարիամ Հարությունյանը հրաժարվեց ստո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/4099/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել