Բարսեղյան — ՎԴ/13225/05/21
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ֆելիքս Բարսեղյանի ընդդեմ Կոմիտեի՝ 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշումը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ֆելիքս Բարսեղյանը պահանջել է վերացնել Կոմիտեի՝ 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշումը: 2 ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 28.09
Ամբողջ Տեքստ
ր...
ՄՏ Ր Տ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/13225/05/21
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/13225/05/21
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Հ. Խաչատրյան
Գ. Սոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
2025 թվականի հուլիսի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Ֆելիքս Բարսեղյանի ընդդեմ Կոմիտեի՝ 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ֆելիքս Բարսեղյանը պահանջել է վերացնել Կոմիտեի՝ 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշումը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 28.09.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.10.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 28.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ ն 203-րդ հոդվածները, ինչպես նան Եվրասիական տետեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ, 84-րդ, 105-րդ, 40Լ-րդ ն 405-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, վերլուծելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ 84-րդ հոդվածը, եկել է եզրահանգման, որ հայտարարագիր ներկայացնող անձը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված արարքի համար պատասխանատու սուբյեկտ Հէ:
Վերաքննիչ դատարանի՝ վարչական մարմնի կողմից իրավախախտման սուբյեկտին սխալ ընտրելու վերաբերյալ դատողությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4748/05/9 ն թիվ ՎԴ/3684/05/20 վարչական գործերով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, որի համաձայն` մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակիցը կարող է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված արարքի համար վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ այն պարագայում, եթե հաստատվի կատարված արարքում մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղավորությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ մաքսային ներկայացուցիչը մաքսային հայտարարագրումն իրականացնում է հայտարարատուի անունից ն նրա հանձնարարությամբ, ունի միննուն իրավունքները ն ապարտականությունները, ինչ հայտարարատուն: Տվյալ դեպքում մաքսային ներկայացուցիչ «Պարտնյոր Կարգո» ՍՊԸ-ի անունից հանդես է եկել Ֆելիքս Բարսեղյանը:
Միաժամանակ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ «Պրոֆպանել» ՍՊ ընկերության անվամբ ներկայացված թիվ 05100010/111021/0063267 ։ամպրանքների հայտարարագիրը ոչ ճշգրիտ տեղեկություններով ներկայացնելու համար ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվության պետք է ենթարկվի հայտարարագիրը լրացնող անձը, որը ապրանքի մաքսային արժեքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելու պարտականություն է կրել, ն որի գործողությունների կամ անգործության արդյունքում առաջացել է մաքսային վճարների պակաս հաշվարկում:
3
Այսինքն՝ իրավախախտումը թույլ է տվել Ֆելիքս Բարսեղյանը, որն էլ սույն դեպքում հանդիսանում է վարչական պատասխանատվության ենթարկելու համար պատշաճ սուբյեկտ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի որոշումը ն հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
13 «Պարտնյոր Կարգո» ՍՊԸ-ի (Կատարող) ն «Պրոֆպանել» ՍՊԸ-ի (Պատվիրատու) միջն 01.02.2021 թվականին կնքվել է «Մաքսային միջնորդական ծառայությունների մատուցման» թիվ 4 պայմանագիրը, որի համաձայն՝ պատվիրատուն հանձնարարում է, իսկ կատարողը ստանձնում է մաքսային միջնորդի ծառայության մատուցման պարտավորությունը (գ.թ. 73-74):
2) 01.10.2021 թվականի թիվ 10/21 լիազորագրի համաձայն՝ «Պրոֆպանել» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Վրեժ Մանվելյանի, լիազորել է Ֆելիքս Բարսեղյանին հանդես գալ «Պրոֆպանել» ՍՊԸ-ի անունից ՀՀ ՊԵԿ Մաքսային ծառայությունում ն կատարել ընկերության հետ կապված գործողություններ, ստանալ փաստաթղթեր, լրացնել ապրանքային հայտարարագրեր (գ.թ. 38):
3) Ֆելիքս Բարսեղյանի կողմից «Պրոֆպանել» ՍՊ ընկերության անվամբ 11.10.2021 թվականի թիվ 05100010/111021/0063267 ամպլրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են 46.970 կգ ընդհանուր քաշով ապրանքներ արնային պանելների արտադրության համար նախատեսված թրծված ապակիներ՝ 3.2 ՄՄ հաստությամբ՝ 3000 հատ (գ.թ. 29-30):
4) Կոմիտեի Արարատյան մաքսատուն վարչության գլխավոր մաքսային տեսուչ- իրավաբանի կողմից 13.10.2021 թվականին կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություն, որով արձանագրվել է, որ «Պրոֆպանել» ՍՊԸ-ի 13.10.2021 թվականի թիվ 05100010/111021/0063267 ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է ոչ ճշգրիտ տեղեկություններով: Այսինքն՝ Ֆելիքս Բարսեղյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ (գ.թ. 36-37):
5) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշման համաձայն՝ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետ Կ. Բաբայանը, քննելով «Պրոֆպանել» ՍՊ Ընկերության լիազոր անձ Ֆելիքս Բարսեղյանի վերաբերյալ նյութերը, պարզել է, որ Ֆելիքս Բարսեղյանի կողմից «Պրոֆպանել» ՍՊ ընկերության անվամբ թիվ 05100010/111021/0063267 ապրանքների հայտարարագրերով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվլ է բեռ, սակայն հայտարարագրի 45-րդ սյունակում չի ներառվել փոխադրման ծախսերի 2-րդ հաշվի-
4
ապրանքագիրը՝ ընդհանուր 384.000 ՀՀ դրամ, այսինքն՝ հայտարարագիրը ներկայացվել է ոչ ճշգրիտ տեղեկություններով:
Հայտարարագրված ապրանքատեսակը ճանապարհածախսի ն համապատասխան մաքսային արժեքի վերաբերյալ ճշգրիտ տվյալներով հայտարարագրելու արդյունքում 11.10.2021 թվականի դրությամբ կառաջանար մաքսային վճարների պակաս հաշվարկում՝ ընդհանուր 768.000 ՀՀ դրամի չափով (հիմք՝ զեկուցագիր թիվ Ն/20-1/184392-2021 առ 13.10.2021թ.): Այսպիսով, «Պրոֆպանել» ՍՊ Ընկերության լիազոր անձ Ֆելիքս Բարսեղյանը թույլ է տվել ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային կանոնների խախտում հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելով, որի հետնանքով առաջացել է մաքսային վճարների պակաս հաշվարկում: Նշվածի հիմքով՝ 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշմամբ որոշվել է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար «Պրոֆպանել» ՍՊ Ընկերության լիազոր անձ Ֆելիքս Բարսեղյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանելով 384.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 33-34):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտում ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/4748/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.10.2022 թվականի ն թիվ ՎԴ/3684/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.04.2023 թվականի որոշումների մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված զանցանքի համար վարչական Տ պատասխանատվության ենթակա սուբյեկրային կազմին' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը սահմանում է «վարչական իրավախախտում» հասկացության բովանդակությունը, այն է՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, (...) քաղաքացիների իրավունքների Ա ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
5
Նուն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետնանքները ն ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետնանքների առաջացումը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետնանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթնամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետնանքներ առաջանալու հնարավորությունները, թեն պարտավոր էր ն կարող էր կանխատեսել դրանք:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչն վարչական իրավախախտում կատարելու պահը:
Վերը նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական զանցակազմը հետնյալ չորս տարրերի համակցությունն է՝ վարչական զանցանքի օբյեկտ (ոտնձգության առարկա հասարակական հարաբերությունները), վարչական զանցանքի օբյեկտիվ. կողմ (զանցանքի բովանդակություն), վարչական զանցանքի սուբյեկտ (ֆիզիկական անձ, պաշտոնատար անձ) ն վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմ (անձի հոգեբանական վերաբերմունքը արարի ն դրա հետնանքների նկատմամբ): Նշված տարրերից որնէ մեկի բացակայությունը բացառում է վարչական զանցակազմի առկայությունը:
Իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ մաքսային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) (ուժը կորցրել է 17.10.2022 թվականին) 189-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է «մաքսային կանոնների խախտում» հասկացության բովանդակությունը, այն է՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ ն մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների ն տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության ն մաքսային ձնակերպման սահմանված կարգի դեմ, ն որի համար նույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական ն պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
Օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է 38րդ գլխով ն «Վարչական
6
իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով:
ՀՀ սահմանադրական դատարանն իր 12.10.2010 թվականի թիվ ՍԴՈ-920 որոշմամբ առանձնացրել է վարչական պատասխանատվության հիմնական սկզբունքները: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 32-րդ ն 279-րդ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում արձանագրել է, որ «վարչական պատասխանատվության սկզբունքներից է «պատասխանատվությունը մեղքի համար» սկզբունքը, ինչը նշանակում է, որ վարչական տույժը (պատասխանատվությունը) կարող է կիրառվել միայն վարչական իրավախախտում կատարելու մեջ մեղավոր անձի նկատմամբ: Այդ սկզբունքն է ընկած նան մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության հիմքում: (...) Հետնաբար՝ մեղքը, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հանդիսանում է վարչական պատասխանատվության իրավական միակ նախապայմանն ու նախադրյալը: Նշված սկզբունքը սերտորեն առնչվում է նաւ վարչական պատասխանատվութան մեկ այլ՝էՆ սկզբունքի անձնական պատասխանատվության սկզբունքին, որի համաձայն անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ կատարած իրավախախտման համար: (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով վարչական պատասխանատվությանը հատուկ «անձնական պատասխանատվության» Ա «ըստ մեղքի պատասխանատվության» սկզբունքների բովանդակությունը, նախկինում կայացրած որոշմամբ փաստել է. անձնական պատասխանատվության սկզբունքը նշանակում է, որ անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության միայն անձամբ իր կողմից կատարված զանցանքի համար: Իսկ ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքի էությունն այն է, որ անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ զանցանքի կատարման մեջ վերջինիս մեղավորությունը (դիտավորություն կամ անզգուշություն) հաստատված է իրավասու մարմնի կողմից, քանի որ անձի արարքում մեղքի բացակայությունը վկայում է վարչական իրավախախտման բացակայության մասին (տե'ս, Արսեն Խաչատրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4936/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մաքսային կանոնների խախտումը վարչական իրավախախտում է, որն առանձնանում է վարչական զանցանքի օբյեկտով՝ ոտնձգության առարկա հասարակական հարաբերությունների տեսակով: Վարչական պատասխանատվությանը հատուկ «անձնական
պատասխանատվությաան» ն «ըստ մեղքի ապատասխանատվության» սկզբունքները հավասարապես կիրառելի են մաքսային խախտումների համար պատասխանատվության նկատմամբ:
Օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործած 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում առաջանում է մաքսային
7
վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում՝ հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նան տուգանք՝ այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով:
Նշված զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսնորվում է ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները.
-չհայտարարագրելու,
-ոչ իրենց անվանմամբ հայտարագրելու, կամ
-հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտարարագրելու ձնով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված զանցակազմին, արտահայտել է հետնյան իրավական դիրքորոշումը. «(...) քննարկվող մաքսային կանոնների խախտման համար օրենսդիրը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսել է վարչական սպատասխանատվություն: Այսինքն՝ հայտարարատուն կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային միջոցները չի հայտարարագրել կամ ոչ իր անվամբ է հայտարարագրել կամ հայտարարագրման ժամանակ նշել է ոչ ճշգրիտ տեղեկություններ: Նշված վարչական իրավախախտումն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային հսկողության սահմանված կարգի դեմ ն դրսնորվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու եղանակով: (Թվարկված արարքների կատարման համար օրենսդիրը որպես վարչական պատասխանատվության միջոց է սահմանել տուգանքը՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված մաքսային վճարների հիսուն տոկոսի չափով: Ընդ որում, այս պատասխանատվության միջոցը վրա է հասնում այն դեպքում, երբ մաքսային մարմնին ոչ ճշգրիտ տեղեկություն ներկայացնելու արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում» (տե՛ս, Աբդուլմաջիդ Աբդուլազիզ Ֆավազ Ալհոկաիրին ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի' թիվ ՎԴ/3530/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային միջոցները հայտարարագրելու պարտականությունը ն այդ պարտականությունը կրող սուբյեկտների շրջանակը սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով:
Այսպես, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ն 32-րդ ենթակետերի համաձայն՝ հայտարարատուն անձ է, որը հայտարարագրում է ապրանքներ կամ որի անունից հայտարարագրվում են ապրանքներ, իսկ մաքսային հայտարարագիրը մաքսային փաստաթուղթ է, որը պարունակում է տեղեկություններ ապրանքների վերաբերյալ կամ ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ: Նույն կետի 44-րդ ենթակետի համաձայն` մաքսային ներկայացուցիչն իրավաբանական անձ է, որը ներառված է մաքսային ներկայացուցիչների
8
ռեեստրում ն մաքսային գործառնություննեՂ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից ն հանձնարարությամբ (...):
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հայտարարատուներ, փոխադրողները, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձինք, այլիէ շահագրգիռ անձինք մաքսային գործառնություններն իրականացնում են անմիջականորեն կամ այդ անձանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների միջոցով:
Հայտարարատուի, փոխադրողի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի, այլ շահագրգիռ անձի անունից մաքսային գործառնությունները կարող է իրականացնել մաքսային ներկայացուցիչը, իսկ նուն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այդ անձանց հանձնարարությամբ գործող այլ անձ:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուն իրավունք ունի՝
1) զննելու ն չափելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները ն բեռնային գործողություններ կատարելու դրանց հետ.
2) մաքսային մարմնի՝ նույն Օրենսգրքի 17-րդ հոդվածին համապատասխան տրված թույլտվությամբ փորձանմուշներ ն (կամ) նմուշներ վերցնելու մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներից.
3) ներկա գտնվելու մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային տեսազնեման ն մաքսային զննման ձնով մաքսային հսկողություն անցկացնելու ն այդ անձանց կողմից ապրանքներից փորձանմուշներ ն (կամ) նմուշներ վերցնելու ժամանակ.
4) ծանոթանալու իր կողմից հայտարարագրվող ապրանքների փորձանմուշների ն (կամ) նմուշների ուսումնասիրության արդյունքներին, որոնք առկա են մաքսային մարմիններում.
(...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարատուն պարտավոր է՝
1) կատարել ապրանքների մաքսային հայտարարագրում.
2) նուն Օրենսգրքով նախատեսված դեպքերում մաքսային մարմին ներկայացնել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր.
(..):
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հայտարարատուն, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում նույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նան մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում` կեղծ Ա (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, եթե նույն օրենսգրքով այլ բան սահմանված չէ:
9
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ մաքսային հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանափակվում է միայն այն տեղեկություններով, որոնք անհրաժեշտ են մաքսային վճարների հաշվարկման Ա վճարման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման, մաքսային վիճակագրության ձնավորման, արգելքների ն սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողության, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, ինչպես նան մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ն ակտերի ն անդամ պետությունների օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության համար:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` ապրանքների հայտարարագրում նշման են ենթակա հետնյալ տեղեկությունները՝ ապրանքների մասին՝ անվանումը, նկարագրությունը, որն անհրաժեշտ է այն մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի ն այ վճարների հաշվարկման ն գանձման համար, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին, արգելքների ն 0սահմանափակումների պահպանման, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմնի կողմից մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության համար միջոցների ձեռնարկման, նույնականացման Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 10 նիշ ունեցող ծածկագրերից մեկին դասելն ապահովելու համար. ապրանքների ծածկագիրը` Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան (...):
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից ե նրանց հանձնարարությամբ իրականացնում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիջչների ռեեստրում՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին Ա ակտերին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցչի հարաբերությունները հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ ձնավորվում են պայմանագրային հիմքի վրա:
Նույն օրենսգրքի 404-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն ունի նույն իրավունքները, որոնք ունի այն անձը, որը լիազորում է նրան ներկայացնելու իր շահերը մաքսային մարմինների հետ փոխհարաբերություններում:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն իր գործունեությունն իրականացնելիս մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի իր կողմից ներկայացվող անձից պահանջելու մաքսային գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ, այդ թվում՝ առնտրային, բանկային ն օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվություն կամ այլ գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր ն տեղեկություններ, ն
10
այդ փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու այնպիսի ժամկետներում, որոնցով ապահովվում է նույն օրենսգրքով սահմանված պահանջների կատարումը:
Իրավահարաբերության ծագման պահին գործած «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 17.10.2022 թվականին) 27-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ նրա լիազորած անձի հանձնարարությամբ ն նրա անունից Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային գործառնություններ իրականացնող՝ Միության մաքսային օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձն է: Մաքսային ներկայացուցչի Ա հայտարարատուի կամ նրա լիազորած անձի միջն հարաբերությունները կարգավորվում են նրանց միջն կնքված պայմանագրերով:
Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային ներկայացուցչի անունից մաքսային ձնակերպումներ կարող է իրականացնել միայն մաքսային ներկայացուցչի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող կամ նրա լիազորած կոմիտեի սահմանած կարգով մաքսային ձնակերպումների մասնագետի որակավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Վերը նշված նորմերի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հայտարարագրումը, այսինքն՝ մաքսային հայտարարագրում ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ն ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների նշումը կատարվում է կամ հայտարարատուի կողմից անձամբ, կամ վերջինիս հետ պայմանագրային հիմքի վրա ձնավորվող հարաբերությունների մեջ գտնվող մաքսային ներկայացուցչի կողմից, որն իրավաբանական անձ է, Ա որի համար պատասխանատվություն Օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված արարքների համար օրենսդրությամբ սահմանված չէ: Հայտարարագրելիս մաքսային ներկայացուցիչն ունի նուն իրավունքները, ինչ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածով վերապահված է հայտարարատուին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված արարքի համար պատասխանատվության ենթակա սուբյեկտային կազմին, արձանագրել է, որ «(.) Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ 6շգրիտ տեղեկություններ նշելու համար հայտարարատուին ն (կամ) )լ)9մաքսային ներկայացուցի. իրավաբանական անձի աշխատակցին վարչական պատասխանատվության սուբյեկտ դիտարկելու համար նախնառաջ պետք է պարզվի վերոգրյալ արարքում վերջիններիս մեղավորությունը, քանի որ օրենսդիրը նան դրանով է պայմանավորել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը, ուստի հայտարարատուն ն(կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակիցը կարող է վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ նե նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային
11
միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար վարչական պատասխանատվություն կիրառվի այն պարագայում, եթե հաստատվի կատարված արարքում հայտարարատուի ն(կամ) մաքսային ներկայացուցիչ իրավաբանական անձի աշխատակցի մեղավորությունը» (տե'ս, Արտակ Նասիբյանե ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4748/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «(...) Օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվության սուբյեկտ կարող է հանդիսանալ ինչպես հայտարարատուի անունից հայտարարագրումը կատարած մաքսային ներկայացուցչի աշխատակիցը, այնպես էլ հայտարարատուն (իրավաբանական անձ հայտարարատուի պարագայում` ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի՝ համապատասխան պաշտոնատար անձը), որպիսի պայմաններում յուրաքանչյուր կոնկրետ դեպքում «անձնական պատասխանատվության» ն «ըստ մեղքի պատասխանատվության» սկզբունքներին համապատասխան վարչական սպատասխանատվության վարույթն իրականացնող վարչական մարմնի խնդիրն է պարզել Օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված արարքն ում մեղքով է կատարվել` հայտարարագիրը լրացրած մաքսային ներկայացուցչի աշխատակցի, թե հայտարարատուի: Մասնավորապես, հարկ է պարզել, արդյո՞ք հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը հայտարարատուի կողմից մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում՝ կեղծ ն (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) -տեղեկություննե պարունակող փաստաթղթեր ներկայացնելու արդյունք է, որպիսի վարքագծի համար պատասխանատվության սուբյեկտը, ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ կետի, հայտարարատուն է: Հարկ է պարզել նան՝ արդյո՞ք հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը մաքսային ներկայացուցչի աշխատակցի կողմից օրենսդրութամբ նե հայտարարատուի ու մաքսային ներկայացուցչի միջն կնքված պայմանագրով սահմանված պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունք է:
Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական պատասխանատվության վարութն իրականացնող վարչական մարմինը բավարար ապացույցների համակցությամբ պետք է հիմնավորի պատասխանատվության ենթարկվող՝ մաքսային ներկայացուցչի աշխատակցի մեղքի (դիտավորությամբ կամ անզգուշությամբ) առկայությունը, իսկ վարչական պատասխանատվության վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարանի խնդիրն է պարզել` արդյո՞ք վարչական մարմինը բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորել է պատասխանատվության ենթարկվող անձի մեղքի առկայությունը» (տե՛ս, Մերի (Թնոսյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4086/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.09.2024 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
12
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ֆելիքս Բարսեղյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Կոմիտեի՝ 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշումը:
Դատարանը 28.09.2022 թվականի վճռով բավարարել է Ֆելիքս Բարսեղյանի հայցը՝ պատճառաբանելով, որ «(...) դատարանը եզրակացնում է, որ Մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված իրավախախտման համար ապատասխանատվություն կրող սուբյեկտը հայտարարատուն է կամ մաքսային ներկայացուցիչը' կախված երանից, թե ով է սխալ տեղեկություններ ներկայացրել մաքսային մարմնին: Ըեդ որում, մաքսային ներկայացուցիչը համապատասխան ռեեստրում ներառված իրավաբանական անձն է, որը պայմանագրային հիմունքներով ներկայացնում է հայտարարատուին, այդ թվում' երա անունից ներկայացնելով ապրանքների հայտարարագրերը:
Նշվածից հետնում է, որ իրավաբանական անձ հանդիսացող մաքսային ներկայացուցչի աշխատակիցը, ով ֆիզիկապես իրականացնում է մաքսային ներկայացուցչի գործառույթները, չի կարող Մաքսային օրենսգրքի 203րդ հոդվածում ամրագրված զաեցակազմի սուբյեկտ համարվել: Նա մաքսային հարաբերություններում հանդես չի գալիս ո՛չ հայտարարատուի, ո՛չ մաքսային եերկայացուցչիի կարգավիճակով: Ապրանքների հայտարարագրումը մաքսային ներկայացուցչի կողմից իրականացվելու դեպքում պատասխանատուն մաքսային ներկայացուցիչն է' անկախ երանից, թե ով է վերջինիս անունից ֆիզիկապես կատարում անհրաժեշտ գործողությունները: Իսկ այն հարցը, թե իրավաբանական անձ հանդիսացող մաքսային ներկայացուի վրա դրվող պատասխանատվությունը ինչպես է բաշխվում իրավաբանական անձի ներսում, դուրս է մաքսային հարաբերությունների տիրույթից:
Դատարանն արձանագրում է, որ պվյալ գործով ներմուծված ապրանքների հայտարարագրումն իրականացվել է մաքսային ներկայացուցչի «ՊԱՐՏՆՈՅՐ ԿԱՐԳՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի փետրվարի ՛-ին կեքված պայմանագրի հիման վրա: Անվիճելի է, որ հայցվորը մաքսային ներկայացուցչի աշխապտակիցե է, ով իրականացնում է մաքսային ձնակերպումները (...):
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցվորը, տվյալ իրավիճակում չհանդիսանալով ո՛չ հայտարարատու, ո'չ էլ մաքսային) եերկայացուցիչ, չի կարող համարվել Մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված իրավախախտման համար պատասխանապտվություն կրող սուբյեկր: Նա չի կարող կրել մաքսային ներկայացուցչի պատասխանատվությունը, քանի որ մաքսային ներկայացուցիչը տվյալ դեպքում «ՊԱՐՏՆՈՅ ԿԱՐԳՈ» սահմանափակ պատասխանամվությամբ ընկերությունն է»:
Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 28.09.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «(...) Տվյալ պարագայում հայտարարատու «Պրոֆպանել» ՍՊ ընկերության մաքսային ներկայացուցիչ է հանդես եկել ոչ թե հայցվոր Ֆելիքս Բարսեղյանը, այլե «Պարտեյոր Կարգո» ՍՊ ընկերությունը /հայցվորը հանդիսացել է վերջինիս աշխատակիցը, որին «Պրոֆպանե» ՍՊ ընկերության տնօրենը տվել է լիազորագիր/:
13
Ֆելիքս Բարսեղյանը չի հանդիսացել ո'չ հայտարարատու, ո'չ էլ մաքսային ներկայացուցիչ, իսկ Մաքսային օրենսգրքի իմաստով «մաքսային ներկայացուցիչը» իրավաբանական անձ է, որը ներառված է մաքսային ներկայացուցիչեերի ռեեստրում ն մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից ն հանձնարարությամբ: Հայտարարատուի, փոխադրողի, ամպրանքնեերի նկատմամբ լիազորություններ ունեցող անձի, այլ|լ39շահագրգիռ անձի անունից մաքսային գործառեությունները կարող է իրականացնել մաքսային ներկայացուցիչը, իսկ Մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում" այդ անձանց հանձնարարությամբ գործող այլ անձ: Հայտարարատուն, անդամ պետություննեի օրենսդրությանը համապատասխան, պատասխանապվություն է կրում նախատեսված պարտականությունները չկատարելու, մաքսային հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես եան մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում" կեղծ ն (կամ) ակեհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար: Առհասարակ մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից:
Նման պայմանեերում ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի Լին մասի 2-րդ պարբերության ուժով Ֆելիք Բարսեղյանն չէր հանդիսանում վարչական պատասխանատվության ենթարկելու համար պատշաճ սուբյեկտ»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ «Պրոֆպանել» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տրված 01.10.2021 թվական թիվ 10/21 լիազորագրի համաձայն՝ Ֆելիքս Բարսեղյանը հանդիսանում է «Պրոֆպանել» ՍՊԸ-ի մաքսային ներկայացուցիչ «Պարտնյոր Կարգո» ՍՊԸ-ի աշխատակից՝ մաքսային ձնակերպումների մասնագետ:
Ֆելիքս Բարսեղյանի կողմից «Պրոֆպանել» ՍՊ ընկերության անվամբ 11.10.2021 թվականի թիվ 05100010/111021/0063267 ասպլրանքների հայտարարագրով «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել են 46,970 կգ ընդհանուր քաշով ապրանքներ՝ արնային պանելների արտադրության համար նախատեսված թրծված ապակիներ՝ 3.2 ՄՄ հաստությամբ՝ 3000 հատ:
Կոմիտեի Արարատյան մաքսատուն վարչության գլխավոր մաքսային տեսուչ- իրավաբանի կողմից 13.10.2021 թվականին կազմված «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն՝ «Պրոֆպանել» ՍՊԸ-ի 13.10.2021 թվականի թիվ 05100010/111021/0063267 ապրանքների հայտարարագիրը ներկայացվել է ոչ ճշգրիտ տեղեկություններով: Այսինքն՝ Ֆելիքս Բարսեղյանի կողմից խախտվել են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնները:
Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչությաան պետի 13.10.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1232/1 որոշման համաձայն՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար «Պրոֆպանել» ՍՊ ընկերության լիազոր անձ Ֆելիքս Բարսեղյանը
14
ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 384.000 ՀՀ դրամի չափով:
Այսպես. Դատարանի դիրքորոշման համաձայն` իրավաբանական անձ հանդիսացող մաքսային ներկայացուցչի աշխատակիցը, ով ֆիզիկապես իրականացնում է մաքսային ներկայացուցչի գործառույթները, չի կարող Օրենսգրքի 203-րդ հոդվածում ամրագրված զանցակազմի սուբյեկտ համարվել: Նա մաքսային հարաբերություններում հանդես չի գալիս ո՛չ հայտարարատուի, ո՛չ մաքսային ներկայացուցչի կարգավիճակով: Ապրանքների հայտարարագրումը մաքսային ներկայացուցչի կողմից իրականացվելու դեպքում պատասխանատուն մաքսային ներկայացուցիչն է՝ անկախ նրանից, թե ով է վերջինիս անունից ֆիզիկապես կատարում անհրաժեշտ գործողությունները:
Վերաքննիչ դատարանի դիրքորոշման համաձայն՝ հայտարարատու «Պրոֆպանել» ՍՊ ընկերության մաքսային ներկայացուցիչ է հանդես եկել ոչ թե հայցվոր Ֆելիքս Բարսեղյանը, այլ «Պարտնյոր Կարգո» ՍՊ ընկերությունը: Ֆելիքս Բարսեղյանը չի հանդիսացել ոչ հայտարարատու, ոչ էլ մաքսային ներկայացուցիչ, իսկ Օրենսգրքի իմաստով «մաքսային ներկայացուցիչը» իրավաբանական անձ է, որը ներառված է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ն մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից ն հանձնարարությամբ: Հետնաբար, Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության ուժով Ֆելիքս Բարսեղյանը չէր հանդիսանում վարչական պատասխանատվության պատշաճ սուբյեկտ:
Հիմք ընդունելով վերը նշված դիրքորոշումները ն դրանք համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ն Դատարանի, ն' Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները հիմնավոր չեն, քանի որ ինչպես արդեն իսկ վերը նշվեց, իրավաբանական անձը Օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվության սուբյեկտ չի կարող հանդիսանալ: Փոխարենը, պատասխանատվության սուբյեկտ կարող են հանդիսանալ ինչպե հայտարարատուի անունից հայտարարագրումը կատարած մաքսային ներկայացուցչի աշխատակիցը, այնպես էլ հայտարարատուն (իրավաբանական անձ հայտարարատուի պարագայում՝ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի՝ համապատասխան պաշտոնատար անձը):
Ասվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ դեպքում, հայտարարատու է հանդիսացել «Պրոֆպանել» ՍՊԸ-ն, իսկ «Պարտնյոր Կարգո» ՍՊԸ-ն հանդիսացել է մաքսային ներկայացուցիչ, որի անունից ն հանձնարարությամբ Ֆելիքս Բարսեղյանը, 01.02.2021 թվականին կնքված «Մաքսային միջնորդական ծառայությունների մատուցման» թիվ 4 պայմանագրի հիման վրա, իրականացրել է մաքսային գործառնություն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ֆելիքս Բարսեղյանը կարող է վարչական պատասխանատվության սուբյեկտ հանդիսանալ ն նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու համար վարչական պատասխանատվություն կարող է
15
կիրառվել այն պարագայում, եթե հաստատվի կատարված արարքում վերջինիս մեղավորությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նան հետնյալը.
ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/13225/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
