ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» պարբերությունով. «ժե) ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց (սեփականության իրավունքի պետական գրանցումից) հետո` 365 օրվա ընթացքում: Սույն պարբերության իմաստով` ավտոմեքենա ձեռք բերել չի համարվում գույքի` ժառանգությամբ կամ նվիրատվությամբ ստացումը, իսկ օտարում է համարվում մեկ ֆիզիկական անձից այլ ֆիզիկական անձին ավտոմեքենայի սեփականության իրավունքի փոխանցումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում` մասնակի) կամ անհատույց:»: Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը «բազային տուրքի նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժե» պարբերությամբ սահմանված՝ պետական տուրքի գանձման օբյեկտի» բառերով: Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.2-րդ հոդվածով. « Հոդված 20.2. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենա ն օտար ելու դեպքում պետական տուրքի դրույքաչափերը 1. Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ չափով` ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:»: Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման ծառայության մատուցման պահ է համարվում այդ ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման գրանցման պահը:»: Հոդված 5. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասի «15.6-րդ ենթակետով, 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «15.6-րդ ենթակետով, 19.7-րդ, 19.8-րդ և 20.2-րդ» բառերով, իսկ նույն մասը «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-596-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-596-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2023 Հիմնական ակտ 23.12.2022, ՀՕ-596-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-596-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
