Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Տեր — ՎԴ/9420/05/13
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Տեր — ՎԴ/9420/05/13

Վճռաբեկ դատարանՎԴ/9420/05/1330 նոյեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորիկ Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արթուր Միրզոյանի, Գեղեցիկ Գաբրիելյանի, Էդգար Սողոմոնյանի, Անդրանիկ Սողոմոնյանի, Հովհաննես Սողոմոնյանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և իրավունքի գրանցումը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Նորիկ Տեր-Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Հովհ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9420/05/13

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Դատավորներ՝

Ք. Մկոյան

Ա. Առաքելյան

Վարչական գործ թիվ ՎԴ/9420/05/13

2018թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

ՍՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2018 թվականի նոյեբերի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորիկ Տեր-Գրիգորյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Արթուր Միրզոյանի, Գեղեցիկ Գաբրիելյանի, Էդգար Սողոմոնյանի, Անդրանիկ Սողոմոնյանի, Հովհաննես Սողոմոնյանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու և իրավունքի գրանցումը վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նորիկ Տեր-Գրիգորյանը պահանջել է անվավեր ճանաչել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ՝ պարտավորեցնել Կադաստրին` վերականգնելու Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դարբինյան) 22.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ք. Մկոյան, Ա. Առաքելյան, Գ. Ղարիբյան) 04.06.2015 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 22.10.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 13.01.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2016 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 13.01.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորիկ Տեր-Գրիգորյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ Հովհաննես Սողոմոնյանը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 5րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումն ինքնին և առանձին վերցրած չի հանդիսանում վարչարարություն: Սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը գործողություն է՝ ուղղված վարչական ակտ ընդունելուն (նախկին գրանցումը վերականգնելուն կամ նոր գրանցում կատարելուն): Հետևաբար վիճելի վարչական ակտը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ընդունվել է չեղարկման արդյունքում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն պարագայում որևէ դատական ակտ չի պարունակել դրույթ Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը կամ դրա համար հիմք հանդիսացած առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Հետևաբար Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված

3

սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է սույն գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն` արդյունքում կայացնելով հիմնավոր և պատճառաբանված որոշում: Հայցվորը չի ներկայացրել որևէ հիմնավորում և վերաբերելի ապացույց, որոնք կարող են հաստատել Կադաստրի կողմից կատարված պետական գրանցման ոչ իրավաչափ լինելը: Ընդհակառակը՝ սույն գործում առկա տվյալներով հիմնավորվում է, որ Կադաստրը Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը գրանցել է բացառապես օրինական հիմքերով:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կադաստրի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) 02.12.2002 թվականի թիվ 587674 վկայականի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ պետ.նոտարի 10.05.1991 թվականի թիվ 1057 վաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Անդրանիկ Սողոմոնյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 18-19).

2) 01.11.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Անդրանիկ Սողոմոնյանը, այսուհետ` (Վաճառողե և Արթուր Միրզոյանը, այսուհետ` (Գնորդե կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Արթուր Միրզոյանը ձեռք է բերել Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 հասցեի բնակարանը (հատոր 2-րդ, գ.թ. 18-19).

3) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) 06.11.2008 թվականի թիվ 2582457 վկայականի համաձայն` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ նոտարի 01.11.2008 թվականի թիվ 4567 առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Արթուր Միրզոյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 53-55).

4) 18.02.2010 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արթուր Միրզոյանը, այսուհետ` (Վաճառողե և Նորիկ Տեր-Գրիգորյանը, այսուհետ` (Գնորդե կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով Նորիկ Տեր-Գրիգորյանը ձեռք է բերել Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 հասցեի բնակարանը (հատոր 1ին, գ.թ. 56-57).

5) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի 25.02.2010 թվականի թիվ 2741877 վկայականի համաձայն` Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ նոտարի 18.02.2010 թվականի թիվ 6612 առուվաճառքի պայմանագրի հիման վրա գրանցվել է Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 58-60).

6) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռով

դատարանը

վճռել

է.

(Հայցը

բավարարել

մասնակի.

1. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված

4

անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք անվավեր ճանաչել Արթուր Միրզոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ 2. Արթուր Միրզոյանի և Նորիկ Տեր-Գրիգորյանի միջև 18.02.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը որպես շինծու գործարք ճանաչել առոչինչ և որպես անվավերության հետևանք

անվավեր

ճանաչել

Նորիկ

Տեր-Գրիգորյանի

անվամբ

կատարված

սեփականության իրավունքի պետական գրանցումը։ 3. Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 01.11.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարել որպես անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր։ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի, 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրավատու ճանաչել Անդրանիկ Սողոմոնյանին, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել որպես գրավառու` 32.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով։ 4. Քաղաքացիական գործի վարույթը` սեփականության իրավունքի գրանցման վկայականներն անվավեր ճանաչելու մասով կարճել` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով։ 5. Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը մերժելե (հատոր 1-ին, գ.թ. 61-70).

7) ՀՀ վերաքննիչ քաղաքացական դատարանը 04.11.2011 թվականին թիվ

ԵՄԴ/0348/02/11

քաղաքացիական

գործով

կայացրած

որոշմամբ

որոշել

է.

(1. Վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն։ Մասնակիորեն բեկանել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճռի 3-րդ կետը և <<Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև 2008 թվականի նոյեմբերի 01-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքված համարել որպես անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր։ Երևանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրավատու ճանաչել Անդրանիկ Սողոմոնյանին, իսկ Արթուր Միրզոյանին ճանաչել որպես գրավառու` 32.000 (երեսուներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով։ե մասով և այդ մասով փոփոխել հետևյալ կերպ.

(Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը` 2008 թվականի նոյեմբերի 1-ի և 2010 թվականի փետվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության

հետևանքներ

կիրառելու

մասին

մերժելե։

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը` մնացած մասով թողնել օրինական ուժի մեջե։ Նշված որոշման դեմ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.01.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 71-85).

8) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի կատարողական թերթի պարզաբանման մասին որոշման համաձայն` դատարանը որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ՄալաթիաՍեբաստիա բաժնի հարկադիր կատարող Գևորգ Սողոմոնյանի դիմումը` 16.11.2012 թվականին տրված թիվ ԵՄԴ/0348/02/11 կատարողական թերթը պարզաբանելու մասին և պարզաբանել է, որ <<ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշման համաձայն` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական

5

շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճռում փոփոխվել է միայն վճռի երրորդ կետը, այն է` (Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը` 2008 թվականի նոյեմբերի 01-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասինե մերժվել է, որպիսի հանգամանքը վերաբերում է նաև թիվ ԵՄԴ/0348/02/11 կատարողական թերթին։ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջե (հատոր 2-րդ, գ.թ. 23-25).

9) Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն` Նորիկ ՏերԳրիգորյանի հայցն ընդդեմ Հովհաննես Սողոմոնյանի, Գեղեցիկ Գաբրիելյանի, Էդգար Սողոմոնյանի, Անդրանիկ Սողոմոնյանի` Երևանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի թիվ 22 բնակարանից վտարելու պահանջի մասին, բավարարվել է, ինչի արդյունքում 24.08.2013 թվականին թիվ ԵՄԴ/0835/02/10 քաղաքացիական գործով տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 86-89).

10) Ի պատասխան Հովհաննես Սողոմոնյանի 27.08.2013 թվականի թիվ 2-0260 դիմումի` Կադաստրի կողմից 30.08.2013 թվականին տրվել է թիվ ԱՏ-27/08/2013-2-0260 տեղեկանքը, ըստ որի` <<Բաբաջանյան փողոցի 103 շենքի թիվ 22 բնակարան հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է եղել Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ, սակայն համաձայն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի վճիռների, անվավեր են ճանաչվել իրավունքների պետական գրանցումները, անվավեր են ճանաչվել նաև Անդրանիկ Սողոմոնյանի և Արթուր Միրզոյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցումը, որը դիտվել է որպես գրավի պայմանագիր, որտեղ որպես գրավատու է ճանաչվել Անդրանիկ Սողոմոնյանը>> (հատոր 2-րդ, գ.թ. 42).

11) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն` 25.09.2013 թվականին Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ գրանցվել է Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքը։ Գրանցման հիմքում դրվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, 19.09.2013 թվականի թիվ 9940 և թիվ 9941 ըստ օրենքի ժառանգության

իրավունքի

վկայագրերը

(հատոր

1-ին,

գ.թ.

97-98).

12) Կադաստրի 03.10.2013 թվականի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-02/10/2013-2-0008 տեղեկանքի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանի թիվ 02/10/2013-2-0008 դիմումի հիման վրա հայտնվել է, որ դիմումի և կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ 25.09.2013 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը ճիշտ է և բխում է օրենսդրության պահանջներից, որի գրանցման հիմք են հանդիսացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի

6

02.05.2013 թվականի որոշումը, 19.09.2013 թվականի թիվ 9940 և 9941 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (հատոր 1-ին, գ.թ. 99)։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումից հետո այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցման իրավաչափության գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

-արդյո՞ք անշարժ գույքի սեփականության իրավունքի նոր գրանցման նպատակով կատարված սեփականության իրավունքի գործող պետական գրանցման չեղարկումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ:

-արդյո՞ք առկա են եղել խնդրո առարկա բնակարանի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքի պետական գրանցման դադարման հիմքերը, այն դեպքում, երբ դրա հիմքում ընկած գործարքն անվավեր ճանաչելու հայցապահանջը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով մերժվել է։

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքով նախատեսված՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաբանական բնույթին ու նշանակությանը՝ հարցը դիտարկելով այն տեսանկյունից, թե արդյո՞ք սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վարչական ակտ է, թե՝ ոչ: Այսպես, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի հասկացության վերլուծությանը՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական

7

ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության

հանրապետական,

տարածքային

կառավարման,

տեղական

ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման իրավաբանական բնույթի, բովանդակության, ինչպես նաև դրա ընթացակարգի հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքով, որը սահմանում է գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների

վերաբերյալ

տեղեկատվության

տրամադրման,

գրանցում

իրականացնող մարմնի իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերը, գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վարույթի առանձնահատկությունները:

<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի՝ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավունքի դադարման պետական գրանցումն իրականացվում է գրանցված իրավունքի

8

պետական գրանցումը չեղարկելու միջոցով, գրանցման մատյանում իրավունքի դադարման վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելով:

Նույն օրենքի՝ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի կամ դրա որևէ մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը համարվում է չեղարկված` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից: Սեփականության իրավունքի գործող պետական գրանցումն առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման կարող է չեղարկվել գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա` շահագրգիռ անձի կամ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ներկայացմամբ:

Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի՝ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ նախատեսված է եղել, որ սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարում է այդ պետական գրանցումը չեղարկելու միջոցով` այդ գույքի կամ դրա համապատասխան մասի նկատմամբ որևէ հիմքով սեփականության իրավունքի նոր պետական գրանցում իրականացվելու պահից: Այսինքն՝ մինչև 14.11.2016 թվականը գործող օրենսդրության համաձայն՝ սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վրա է հասնում այն պահին, երբ կատարվում է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Սա նշանակում է, որ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը չէր կարող չեղարկվել, եթե դրան չէր հաջորդելու այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի նոր պետական գրանցում: Այլ կերպ ասած, որպես կանոն, գույքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում այդ գույքի նկատմամբ նախկին սեփականատիրոջ իրավունքը չեղարկվում էր, իսկ նոր սեփականատիրոջ իրավունքը գրանցվում էր միաժամանակ՝ մեկ վարչական վարույթի շրջանակներում: Հակառակ պարագայում միևնույն հարցի վերաբերյալ կարող էր գոյություն ունենալ վարչական մարմնի կողմից ընդունված երկու վարչական ակտ:

Նշված ընդհանուր կանոնից օրենսդիրը մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքում կատարել էր մեկ բացառություն. այն է՝ սեփականության իրավունքի գործող պետական գրանցումը կարող էր չեղարկվել առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման միայն այն դեպքում, երբ դա կատարվում էր գրանցված իրավունք ունեցող սուբյեկտի սեփականության իրավունքը դադարեցնող դատական ակտի հիման վրա: Փաստորեն, մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին> ՀՀ օրենքը նախատեսում էր որևէ անձի մոտ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դատական ակտի հիման վրա դադարելու դեպքում այդ անձի սեփականության իրավունքի չեղարկման հնարավորություն՝ առանց տվյալ գույքի նկատմամբ նոր սեփականության իրավունքի պետական գրանցման: Ընդ որում, տվյալ դեպքում առանց սեփականության իրավունքի նոր պետական գրանցման դատական ակտի հիման վրա դադարած սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկելու վերաբերյալ իրավասու վարչական մարմին կարող էին դիմել բոլոր շահագրգիռ անձինք, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող համապատասխան մարմինը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 14.11.2016 թվականը գործող խմբագրությամբ <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման

9

մասին>> ՀՀ օրենքով նախատեսվել է առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկման երկու ռեժիմ՝ 1) դատական ակտի հիման վրա՝ առանց մինչ այդ տեղի ունեցած իրավաբանական փաստերի ուժով նոր պետական գրանցում կատարելու անհրաժեշտության և 2) մինչ այդ տեղի ունեցած իրավաբանական փաստերի հիման վրա իրավունքի նոր պետական գրանցում կատարելու նպատակով: Ընդ որում, երբ բացակայում է իրավունքի նոր պետական գրանցման անհրաժեշտությունը, վարչական մարմնի տվյալ ակտը վերջնականապես կարգավորում է կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցը (դադարում է կոնկրետ անձի սեփականության իրավունքը), հետևաբար այդ պարագայում այն իրավադադարեցնող վարչական ակտ է: Մինչդեռ երբ իրավունքի գրանցման չեղարկումը կատարվում է նոր պետական գրանցում իրականացնելու նպատակով, իրավունքի չեղարկումն ինքնին դեռևս ամբողջությամբ չի կարգավորում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցը, այլ այդ հարցը վերջնականապես կարգավորվում է միայն իրավունքի նոր պետական գրանցմամբ, հետևաբար այդ պայմաններում իրավունքի պետական գրանցումը չեղարկելը չի համապատասխանում վարչական ակտի այն հատկանիշին, որ այն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով, այսինքն՝ կոնկրետ անձին առնչվող գործը չի կարող համարվել կարգավորված, քանի դեռ չի կատարվել իրավունքի նոր պետական գրանցումը: Նման պայմաններում վարչական ակտ է հանդիսանում իրավունքի նոր պետական գրանցումը, քանի որ դրանով է ավարտվում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ գործի կարգավորումը, իսկ իրավունքի պետական գրանցման չեղարկումը հանդես է գալիս իբրև ընթացիկ գործողություն, որն ուղղված է վարչական ակտի ընդունմանը, այն է՝ հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ անձին առնչվող գործի կարգավորմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործել է 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, որն ուժը կորցրել է 07.01.2014 թվականին, իսկ գործի քննությունն իրականացվել է 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որն ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին: 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող էր պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): 07.01.2014 թվականից ուժի մեջ մտած և ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...): <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝ ա) օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում (...):

10

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վարչական դատավարությունում վիճարկման հայցի՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոցի բովանդակությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է այն դիրքորոշումը, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս,

Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկման հայցի շրջանակներում կարող է անվավեր ճանաչվել, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (տես, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի

քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, թե՛ 28.11.2007 թվականի, և թե՛ ներկայումս գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերով օրենսդիրը սահմանել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում դատարանը ձեռնամուխ է լինում վարչական ակտի իրավաչափության գնահատմանը՝ ստուգելով վիճարկվող վարչական ակտի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել

է

վիճարկվող

վարչական

ակտի

իրավաչափության

դատական

վերահսկողության սահմանները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի պետական գրանցման վիճարկման հայցի մերժման կամ բավարարման հարցը լուծելիս դատարանը, մասնավորապես, պետք է պարզի, թե պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվել է արդյո՞ք այն հանգամանքը, որ իրավունքի գրանցում հայցող անձն ունի կոնկրետ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը ենթակա է եղել պետական գրանցման՝ ըստ ներկայացված (վարույթի ընթացքում ձեռք բերված) իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների:

11

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի հաշվառմամբ Դատարանը մերժել է Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցը՝ պատճառաբանելով, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարելիս Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն արդեն իսկ չեղարկված է եղել, իսկ Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի գրանցումը մերժելու հիմքերը բացակայել են: Վերաքննիչ դատարանը մերժել է Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության համաձայնելով Դատարանի նշված դիրքորոշման հետ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը

և

գնահատելով

Վերաքննիչ

դատարանի

եզրահանգումների

հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությունը ենթակա է գնահատման բացառապես այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցների շրջանակներում: Տվյալ դեպքում, մասնավորապես, սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցման իրավաչափությունը որոշելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք պետական գրանցման վարչական վարույթի ընթացքում հաստատվել է, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա էր պետական գրանցման Հովհաննես Սողոմոնյանի անվամբ՝ ըստ ներկայացված (վարույթի ընթացքում ձեռք բերված) իրավահաստատող փաստաթղթերի և այլ ապացույցների:

Վերոգրյալ հաշվառմամբ անդրադառնալով սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցման պահին նշված անշարժ գույքի նկատմամբ որևէ անձի սեփականության իրավունք գրանցված չէր, քանի որ այդ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ՝ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը չեղարկվել էր 26.08.2013 թվականին` սեփականության իրավունքի նոր պետական գրանցում կատարելու նպատակով: Դրա ապացույցն են հանդիսանում սույն գործի փաստերը, որոնցից հետևում է, որ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցման՝ 26.08.2013 թվականին կատարված չեղարկման և 25.09.2013 թվականին կատարված Հովհաննես Սողոմոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում ընկած են միևնույն դատական ակտերը՝ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճիռը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշումը և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական

12

շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 02.05.2013 թվականի <<Կատարողական թերթի պարզաբանման մասին>> որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հովհաննես Սողոմոնյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման համար հիմք է հանդիսացել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշումը, կատարողական թերթի պարզաբանման մասին որոշումը, որոնցից երկուսով էլ սահմանված է՝ <<Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը 2008 թվականի նոյեմբերի 01-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժել>>: Այսինքն` 18.02.2010 թվականի պայմանագրով Նորիկ ՏերԳրիգորյանը հանդիսացել է վիճելի բնակարանի գնորդ, իսկ տվյալ պայմանագրի հիման վրա 25.02.2010 թվականին կատարվել է իրավունքի պետական գրանցում: Նշված

դատական

ակտերի

հարկադիր

կատարման

փուլում

ծագած

անհստակությունները հարթելու նպատակով հարկադիր կատարողը դիմել է կատարողական թերթ տված դատարան՝ այն պարզաբանելու խնդրանքով: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 02.05.2013 թվականին կայացրած <<Կատարողական թերթի պարզաբանման մասին>> որոշմամբ բավարարել է հարկադիր կատարողի դիմումը և պարզաբանել է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.11.2011 թվականի որոշմամբ փոփոխվել է միայն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի 3-րդ կետը, իսկ մնացած մասով նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Փաստորեն, նշված դատական ակտում սահմանելով թեկուզ և 3-րդ կետի փոփոխվելու մասին դրույթ, այն է՝

<<Հովհաննես Սողոմոնյանի հայցապահանջը 2008 թվականի նոյեմբերի 01-ի և 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, մերժել>>, ապա հստակ է, որ Նորիկ ՏերԳրիգորյանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու 2010 թվականի փետրվարի 18-ի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու որևէ հիմք բացակայել է: Հետևաբար, ակնհայտ է, որ անվավեր ճանաչված չլինելով Նորիկ Տեր-Գրիգորյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, վերջինիս սեփականության իրավունքի գրանցումը չէր կարող ի չիք դառնալ: Միևնույն ժամանակ պարզաբանման որոշմամբ, վճռի 3-րդ կետն ակնհայտ հակասության մեջ է վճռի 1-ին և 2-րդ կետերի հետ, քանի որ չէին կարող 1-ին և 2-րդ կետերով բավարարվել գործարքները առոչինչ ճանաչելու վերաբերյալ պահանջները (ի դեպ՝ սույն գործով նման պահանջներ ներկայացված էլ չեն եղել), իսկ 3-րդ կետով ընդհակառակը՝ այդ պահանջները մերժվել: Այսինքն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման ուսումնասիրությունից հստակ երևում է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 08.09.2011 թվականի վճռի՝ բավարարված մասը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերցվել է չակերտների մեջ և հստակ նշվել է այդ մասի բեկանման, փոփոխման և հայցի մերժման մասին:

Հիմք ընդունելով թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով վերոգրյալ զարգացումները՝ Կադաստրը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա չեղարկել է Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ Նորիկ ՏերԳրիգորյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ խաթարելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջները: Այլ կերպ՝ Կադաստրը թիվ

ԵՄԴ/0348/02/11

քաղաքացիական

գործով

կայացված

դատական

ակտերի

13

բովանդակությունն ընկալել է այլ կերպ, քան այն արտացոլված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵՄԴ/0348/02/11 որոշմամբ, Երևանի ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.05.2013 թվականին կայացված <<Կատարողական թերթի պարզաբանման մասին>> որոշմամբ, որոնք օրինական ուժի մեջ գտնվող վերջնական դատական ակտեր են և պարտադիր են կատարման համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ թիվ ԵՄԴ/0348/02/11 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը չէին կարող դրվել Հովհաննես Սողոմոնյանի անվամբ Երևանի Բաբաջանյան փողոցի 103-րդ շենքի թիվ 22 բնակարանի նկատմամբ 25.09.2013 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման հիմքում, քանի որ այն պայմաններում, երբ հայցվորի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած գործարքը դատական կարգով անվավեր չի ճանաչվել և այդ ակտի դեմ ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացված վճռաբեկ բողոքի վարույթ չընդունվելու հիմքով մտել է օրինական ուժի մեջ, ա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՎԴ/9420/05/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել